Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

13.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.2008  -ից մինչեւ   13.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1746-Ա որոշում)

i

040.0308.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2008 թվականի N 308-Ա

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

i

1) որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի կառավարման մարմին` ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկությունը իրենց պատկանող մեկ դրամ անվանական արժեքով 286763 սովորական (հասարակ) բաժնետոմսերն ընկերության կողմից հետ գնելու վերաբերյալ, դրանց դիմաց ընկերության զուտ ակտիվների արժեքի 20 տոկոսին համարժեք վճարումն ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքով կատարելու պայմանով (այդ թվում` հողատարածք, շենք-շինություն, սարքավորում և այլ գույք)` նախքան հետգնման հարցը քննարկող բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրումը` ապահովելով հետևյալ գործողությունների կատարումը`

ա. աուդիտորի և անկախ գնահատողի ներգրավմամբ, ընկերությանը պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքից ելնելով, վերագնահատման իրականացումը` գնահատման, հաշվապահական հաշվառման ստանդարտների ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի մարտի 31-ի «Հողամասերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ» պարզաբանմանը համապատասխան, և վերագնահատման արդյունքներից ելնելով` սեփական կապիտալի (զուտ ակտիվների) չափի որոշումը,

բ. հետ գնվող բաժնետոմսերի գնի, գնի վճարման դիմաց տրամադրվող գույքի շուկայական արժեքի (հաշվի առնելով հողամասերի կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ ծանրաբեռնման առկայությունը, առանց ավելացված արժեքի հարկի) և կազմի որոշումը, ընդ որում, գույքի կազմը որոշելիս, ընկերության հանդեպ գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի և հողամասերի կադաստրային արժեքի գումարի վճարման պարտավորությունից բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում թույլատրելի համարել ավելացված արժեքի հարկի և հողամասերի կադաստրային արժեքի չափով գույքի կազմի նվազեցումը (հետգնման գինը հավասար է գույքի շուկայական արժեքի և իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի հանրագումարին),

գ. բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարգավորել, որ հետգնման դիմաց գույքային վճարումներն իրականացվում են բաժնետերերին, որպես ընդհանուր բաժնային սեփականություն կամ բաժնետերերի կողմից ստեղծված իրավաբանական անձին, ըստ բաժնետերերի պահանջի, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործարքների նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում են հետգնում իրականացնող բաժնետերերը.

2) ձեռնարկել համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով` սույն որոշման 1-ին կետում նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման համար.

3) կանոնադրական կապիտալի նվազեցման պետական գրանցումից հետո ներկայացնել առաջարկություն ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 31.07.08 թիվ 864-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2008
N 308-Ա
Որոշում