050.0064.020408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2008 թվականի թիվ 64-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և 49-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ում (այսուհետ` Կանոնակարգ 21) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 21-ի 2.4 և 2.5 կետերը.
i
2) Կանոնակարգ 21-ի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.3 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները դրամարկղային գործառնությունները կանոնակարգող կարգերի մեկական օրինակները ընդունմանը հաջորդող մեկամսյա ժամկետում, այդ թվում` փոփոխություններն ու լրացումները, տրամադրում են Կենտրոնական բանկին, իսկ նոր բացված վարկային կազմակերպությունները այդ կարգերի մեկական օրինակները Կենտրոնական բանկին են տրամադրում վարկային կազմակերպության լիցենզիա ստանալուց հետո եռամսյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ