Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

25.04.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.1998  -ից մինչեւ   25.04.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 15.03.04 թիվ 67-Ն հրաման)

i

116.0008.310398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

6 նոյեմբերի 1997թ թիվ 116/171-0008

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երկաթուղային տրանսպորտի բոլոր օղակների ներդաշնակ գործունեությունը և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ.

 

1.Հաստատել «Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները «:

2.Հրամանը և կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

                                          ՀԱՍՏԱՏՈՒՄ    ԵՄ

                                          ՀՀ  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ  ՆԱԽԱՐԱՐ`

                                          ------------- Հ. ՔՈՉԻՆՅԱՆ

                                06.11.97 թիվ 116/171-0008

                                հրաման

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները սահմանում են երկաթուղային տրանսպորտի և աշխատողների աշխատանքի հիմնական դրույթներն ու աշխատանքի կարգը, հիմնական չափերը, կարևորագույն կառուցվածքների, սարքերի և շարժական կազմի պահպանման նորմերն ու նրանց ներկայացվող պահանջները, գնացքների երթևեկության կազմակերպման համակարգը և ազդանշանման սկզբունքները:

2. Տեխնիկական շահագործման կանոնների ճշգրիտ և անշեղ կատարումն ապահովում է երկաթուղային տրանսպորտի բոլոր օղակների ներդաշնակ գործունեությունը, երկաթուղիների հստակ և անխափան աշխատանքն ու երթևեկության անվտանգությունը:

3. Տեխնիկական շահագործման այդ կանոնները պարտադիր են երկաթուղային տրանսպորտի բոլոր ստորաբաժանումների և աշխատողների համար: Նրանք կարող են փոփոխվել միայն ՀՀ տրանսպորտի նախարարի հրամանով:

4. Տեխնիկական շահագործմանը, երկաթուղիների կառուցվածքների, հարմարանքների և շարժական կազմի նախագծմանը վերաբերող բոլոր հրահանգներն ու այլ ցուցումներ պետք է խստորեն համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:

5. Սույն կանոնները բխում են ՀՀ Տրանսպորտի Նախարարության և «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ կանոնադրություններից:

 

1-ԻՆ ԲԱԺԻՆ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

$ 1. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների հիմնական պարտականությունը հանդիսանում է ուղևորների և բեռների փոխադրման խնդիրների կատարումը, անպայմանորեն ապահովելով երթևեկության անվտանգությունը, տեխնիկական միջոցների և ունեցած ռեզերվների լրիվ օգտագործումը:

$ 2. Գնացքների երթևեկության հետ կապված յուրաքանչյուր աշխատող իր պարտականությունների շրջանակում անձնական պատասխանատվություն է կրում տեխնիկական շահագործման և անվտանգ երթևեկության կանոնների կատարման համար: Երկաթուղային տրանսպորտի աշխատողների կողմից տեխնիկական շահագործման կանոնների կատարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանումների պետերի վրա:

$ 3. Երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատող իր պարտականությունների շրջանակներում պարտավոր է միջոցներ ձեռնարկել կանգառման ազդանշան տալու գնացքին կամ մանևր կատարող կազմին, եթե վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգ երթևեկությանը, իսկ անվտանգ երթևեկությանը սպառնացող կառուցվածքների կամ սարքավորումների անսարքություն հայտնաբերելիս, անմիջապես միջոցներ ձեռնարկել վտանգի վայրը պատսպարելու և անսարքությունը վերացնելու համար:

$ 4. Երկաթուղային տրանսպորտի աշխատողները, ովքեր առնչվում են ուղևորների սպասարկման և փոխադրման աշխատանքներին, պետք է ապահովեն ուղևորների լիակատար անվտանգությունը, ստեղծեն նրանց համար անհրաժեշտ հարմարություններ և պատշաճ սպասարկման պայմաններ կայարաններում և գնացքներում, լինեն քաղաքավարի և սիրալիր` երկաթուղային տրանսպորտից օգտվող անձանց նկատմամբ, բայց միաժամանակ նրանցից պահանջեն սահմանված կանոնների ճշտորեն կատարումը:

$ 5. Երկաթուղային տրանսպորտի աշխատողները պաշտոնական պարտականություններ կատարելիս պարտավոր են լինել մաքուր հագնված և իրենց աշխատանքի վայրը պահել մաքուր և կանոնավոր:

Այն աշխատողները, որոնց համար սահմանված են համազգեստ և տարբերանշաններ, պաշտոնական պարտականությունները կատարելիս պետք է հագնեն այդ համազգեստը, եթե նրանց համար սահմանված չէ հատուկ արտահագուստ:

Երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահպանել իր կատարելիք աշխատանքի համար սահմանված տեխնիկայի անվտանգության և արտադրական սանիտարիայի կանոններն ու հրահանգները: Այդ կանոնների և հրահանգների կատարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանումների պետերի վրա:

$ 6. Արգելվում է թույլ տալ մոտենալ լոկոմոտիվներին, ազդանշաններին, սլաքներին, երթևեկության ապահովման հետ կապ ունեցող սարքերին, մեխանիզմներին, այլ սարքավորումներին, այն անձանց, որոնք իրավունք չունեն նրանց մոտենալ, ինչպես նաև մտնել այն շենքերը, որտեղ կատարվում է ազդանշանների և նման հարմարանքների ղեկավարումը:

Լոկոմոտիվներ կամ ազդանշաններ ղեկավարելու, նաև սլաքները, ապարատները, մեխանիզմները և երթևեկության անվտանգության հետ կապ ունեցող սարքավորումները գործի դնելու իրավունք ունեն միայն հերթապահության ժամանակ լիազորված աշխատողները:

Սահմանված կարգով, աշխատանքային փորձաշրջան անցնող երկաթուղային տրանսպորտի աշխատողները կարող են թույլատրվել ղեկավարելու լոկոմոտիվներ, սլաքներ, ազդանշաններ, ապարատներ, մեխանիզմներ` միայն այդ սարքավորումներն անմիջապես սպասարկող աշխատողների անձնական պատասխանատվության և հսկողության ներքո:

$ 7. Երկաթուղային տրանսպորտում գնացքների երթևեկության հետ կապված անձինք (ցանկը հաստատում է երկաթուղու ղեկավար մարմինը) պետք է ունենան համապատասխան մասնագիտական վկայականներ և պարբերաբար ստուգվեն նրանց գիտելիքները`

ա) տեխնիկական շահագործման կանոնների,

բ) ազդանշանման հրահանգների,

գ) գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգների,

դ) պաշտոնական հրահանգի և պարտականությունների,

ե) անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի կանոնների և հրահանգների,

զ) երկաթուղային տրանսպորտի աշխատողների կարգապահական կանոնադրության վերաբերյալ:

Մնացած բոլոր աշխատողները պետք է գիտենան սույն կանոններով նախատեսված երկաթուղային տրանսպորտի աշխատողների ընդհանուր պարտականությունները, երկաթուղային աշխատողների կարգապահական կանոնադրությունը, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոններն ու պաշտոնեական հրահանգները:

Երկաթուղային տրանսպորտի աշխատողները, որոնց վրա մասնագիտության համատեղման կարգով դրվում են գնացքների երթևեկության հետ կապված լրացուցիչ պարտականություններ, պետք է թույլ տրվեն այդ աշխատանքին միայն համապատասխան մասնագիտական վկայականների առկայության դեպքում:

$ 8. Երկաթուղային տրանսպորտի որոշակի ոլորտներում ընդգրկված անձինք, ըստ ՀՀ կառավարության 1993թ. հունվարի 12 N 518 որոշմամբ հաստատված ցանկերի ենթակա են պարտադիր նախնական և պարբերական բժշկական քննության:

18 տարեկանից փոքր անձանց չի թույլատրվում զբաղեցնել գնացքների երթևեկության հետ կապված հետևյալ պաշտոնները` լոկոմոտիվների մեքենավարների և նրանց օգնականների, հնոցապանների, ավտոդրեզինաների վարորդների, կարգավարների, կայարանի հերթապահների, պահակապետի, պարկերի, գծերի և բլուրների հերթապահների, մեխանիզացված բլուրների օպերատորների, կայարանի հերթապահին կից օպերատորների, գնացքների ուղեկցորդների, գնացքներ կազմողների անձնակազմի աշխատողների, բաշմաչնիկների, ազդանշորդների, սլաքավարների, գծերի, կամուրջների և թունելների վարպետների, գծի բրիգադավարների, շրջագայողների, գծի նորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներով զբաղվող բանվորների, գծանցների հերթապահների, սլաքներ մաքրողների, մեխանիզացված բլուրների և ԿՈՒՀ-ի սարքավորումներ սպասարկող էլեկտրամեխանիկների և մոնտյորների, վագոններ զննողների, վագոններ ուղեկցողների, վագոններն առանց անջատման վերանորոգման բանվորների, հպակային ցանցի վարպետների, էլեկտրամեխանիկների, մոնտյորների, որոնք զբաղված են հպակային ցանցի վերանորոգման և պահման աշխատանքներով, սառնավագոնային գնացքների, թերաչափիչ վագոնների և գծային մեքենաների մեխանիկների:

$9. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների կողմից տեխնիկական շահագործման կանոնների խախտումը իր հերթին հանգեցնում է կարգապահական կամ այլ պատասխանատվության:

 

2-ՐԴ ԲԱԺԻՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

$ 10. Երկաթուղու կառուցվածքներն ու սարքավորումները մշտապես պետք է պահվեն սարքին վիճակում:

Կառուցվածների և սարքավորումների որևէ անսարքության կանխումը և երկարատև ծառայության ժամկետների ապահովումը պետք է լինի գլխավորը նրանց պահպանման համար պատասխանատու անձանց աշխատանքում:

Կառուցվածքների և սարքավորումների վիճակի համար պատասխանատվություն են կրում անմիջապես նրանց սպասարկող աշխատողները և կայարանների, դեպոների, ուղեմասերի կամ տեղամասերի պետերը, որոնց տնօրինության տակ են գտնվում այդ կառուցվածքներն ու սարքավորումները:

Նշված աշխատողները, յուրաքանչյուրն իր ուղեմասում պաշտոնեական պարտականությունների համապատասխան պետք է իմանան կառուցվածքների և սարքավորումների վիճակը, պարբերաբար ստուգեն այն և ապահովեն պահպանման և նորոգման բարձր որակը:

$ 11. Կառուցվածքները, սարքավորումները և մեխանիզմները պետք է համապատասխանեն հաստատված նախագծային փաստաթղթերին և տեխնիկական պայմաններին: Հիմնական կառուցվածքների, սարքավորումների և մեխանիզմների համար պետք է լինեն տեխնիկական և շահագործական բնութագիրը պարունակող տեխնիկական անձնագրեր:

Կառուցվածքների և սարքավորումների կառուցվածքի մեջ կարելի է փոփոխություն մտցնել միայն այն պաշտոնատար անձանց թույլտվությամբ, որոնք իրավունք ունեն հաստատելու այդ կառուցվածքների և սարքավորումների նախագծային փաստաթղթերը:

Հիմնական կառուցվածքների և սարքավորումների դասակարգումը, պարբերաբար նորոգման ժամկետները և պահպանման նորմերը սահմանվում է տրանսպորտի նախարարության կողմից հաստատված տեխնիկական նորմատիվ ակտից: Երկաթուղիներին պատկանող մերձատար գծերի պահպանման և նորոգման նորմերը սահմանվում են Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 12. Նորակառույց և վերակառուցված գծերը, կառուցվածքները և սարքավորումները մշտական շահագործման են ընդունում դրա համար նշանակված հատուկ ընդունման հանձնաժողովները:

Ընդունման հանձնաժողովները ստուգում են` նորակառույց և վերակառուցված գծերը, կառուցվածքների և սարքավորումների հաստատված նախագծային փաստաթղթերի և տեխնիկական պայմանների համապատասխանությունը, ինչպես նաև կատարած աշխատանքների որակը:

Նոր կառուցվածքները և սարքավորումները գործադրվում են միայն նրանց աշխատանքի կարգը սահմանող, երթևեկության անվտանգությունն ապահովող տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կարգադրական ակտի, աշխատանքի հրահանգի) հաստատումից հետո և այդ կառուցվածքներն և սարքավորումները սպասարկող աշխատողների գիտելիքները ստուգելուց հետո:

 

ԵԶՐԱՉԱՓ

 

$ 13. Երկաթուղիների կառուցվածքները և սարքավորումները, ինչպես նաև մերձատար գծերը, հարման կայարանից մինչև արդյունաբերական ձեռնարկության տարածքը պետք է բավարարեն պետական ստանդարտով սահմանված շինությունների մոտեցման C եզրաչափի պահանջներին:

Բոլոր դեպքերում նոր կառուցվածքներն ու սարքավորումները պետք է համապատասխանեն շինությունների մոտեցման C եզրաչափի պահանջներին:

T եզրաչափով կառուցված շարժական կազմը ներմուծելիս, այդ շարժական կազմի թողարկման հետ կապված կառուցվածքները և սարքավորումները պետք է բավարարեն շինությունների մոտեցման եզրաչափերի այն ստանդարտների պահանջներին, որը հաստատվել է տրանսպորտի նախարարության կողմից:

Դեպոների, արհեստանոցների, բեռնահարթակների, պահեստների, գործարանների, ֆաբրիկաների և այլ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում կառուցվածքները և սարքավորումները, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների միջև կառուցվածքներն ու սարքավորումները պետք է բավարարեն պետական ստանդարտով սահմանված շենքերի մոտեցման Cn եզրաչափի պահանջներին:

$ 14. Երկուղի գծերի առանցքների միջև տարածությունը ուղիղ գծամասերում պետք է լինի 4100 մմ-ից ոչ պակաս:

Եռուղի և քառուղի գծերում երկրորդ և երրորդ գծերի առանցքների միջև տարածությունը ուղիղ գծամասերում պետք է լինի 5000 մմ- ից ոչ պակաս:

Կայարաններում հարակից գծերի առանցքների միջև տարածությունը ուղիղ գծամասերում պետք է լինի 4800 մմ-ից ոչ պակաս, երկրորդական գծերում և բեռնահարթակների գծերում` 4500 մմ- ից ոչ պակաս: Վերջնակայարաններում գլխավոր գծերի տեղադրման դեպքում նրանց միջև տարածությունը Տրանսպորտի Նախարարության թույլտվությամբ կարող է լինել 4100 մմ:

Վագոնից-վագոն բեռների անմիջաբար վերաբեռնման համար նախատեսված գծերի առանցքների միջև տարածությունը կարող է թույլատրվի 3600 մմ:

Կոր ուղեմասերում հարակից գծերի առանցքների միջև և գծի առանցքի ու շինությունների մոտեցման եզրաչափի միջև հորիզոնական տարածությունները վազքուղիներում և կայարաններում սահմանվում են ըստ կորության շառավղի` Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված հրահանգներով:

$ 15. Գծի մոտ բեռնաթափված կամ բարձման համար նախապատրաստած բեռները պետք է դասավորել այնպես, որպեսզի չխախտվի շենքերի մոտեցման եզրաչափը:

Բեռները (բացի գծային աշխատանքների համար դատարկված ավազից) մինչև 1200 մմ բարձրության դեպքում պետք է գտնվեն ռելսի գլխիկի դրսի եզրից 2 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ ավելի բարձրության դեպքում 2.5 մ-ից ոչ պակաս:

 

ԳԼՈՒԽ II
ԳԾԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

$ 16. Երկաթուղային գծի բոլոր բաղկացուցիչ մասերը (հողապաստառը, վերին կառուցվածքը և արհեստական կառուցվածքները ) ըստ ամրության, կայունության և դրության պետք է ապահովեն գնացքների անվտանգ և սահուն երթեվեկությունը տվյալ ուղեմասում աշխատող լոկոմոտիվների համար սահմանված ամենաբարձր արագություններով:

 

ԳԾԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՊՐՈՖԻԼԸ

 

$ 17. Երկաթուղագիծը կորությունների շառավիղների, ուղիղների և կորությունների զուգակցման զառիվայրի թեքության և պրոֆիլի էլեմենտների ուղղահայաց հարթության մեջ զուգակցման տեսակետից, պետք է ճշտորեն համապատասխանի գծի հաստատված պլանին և պրոֆիլին:

$ 18. Կայարանները, կիսակայարանները և առաջահատման կետերը որպես կանոն պետք է տեղակայվեն հարթությունների վրա: Առանձին դեպքերում թույլատրվում է նրանց տեղակայումը 0.0025 ոչ զառիվայր թեքության վրա:

Տեղագրական առանձին ծանր պայմաններ ունեցող կիսակայարաններում և առաջահատման գծերում, իսկ Տրանսպորտի Նախարարության թույլտվությամբ նաև երկայնական և կիսաերկայնական համակարգով միջակա կայարանների ընդունման և առաքման գծերում, ուր մանևրներ չեն նախատեսված, թույլ է տրվում ավելի թեք զառիվայրերի գործադրում` միջոցներ ձեռնարկելով գնացքների ինքնընթաց շարժումը կանխելու համար:

$ 19. Կայարանների, կիսակայարանների և առաջահատման գծի կոր մասում տեղադրման անհրաժեշտության դեպքում, վերջինների շառավիղը պետք է լինի 600 մ-ից ոչ պակաս, իսկ լեռնային պայմաններում 500 մ-ից ոչ պակաս:

$ 20. Գծի պլանը և պրոֆիլը պարբերաբար պետք է ենթարկվեն գործիքային ստուգման, որի կարգն ու ժամկետները սահմանվում են ճանապարհի պետի կողմից:

Ուղեմասերը, որոնց վրա կատարվում է գծի վերակառուցում կամ պլանի և պրոֆիլի փոփոխություն առաջացնող այլ աշխատանքներ, ստուգվում են աշխատանքները վերջացնելուց հետո:

Տեսակավորման բլուրների, գծերի և տեսակավորման ուղեմասային ու մեծ բեռնային կայարաններում ձգագծերի երկայնական պրոֆիլները ստուգվում են երկու տարին մեկ անգամից ոչ պակաս, մնացած տարածության գծի պրոֆիլը ստուգվում է 10 տարին մեկ անգամից ոչ ուշ:

 

ՀՈՂԱՊԱՍՏԱՌԸ, ԳԾԻ ՎԵՐԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

$ 21. Հողապաստառի լայնությունը վերևից, ուղիղ գծամասերում պետք է լինի ոչ պակաս` միաուղի գծերում 5.5 մ-ից, երկուղի գծերում 9.6 մ-ից, ժայռոտ և դրենաժվող բնահողերում միաուղի գծերում` 5.0 մ-ից, և երկուղիներում` 9.1 մ-ից:

2000 մ-ից պակաս շառավղով գծի կոր ուղեմասերում հողապաստառը լայնացվում է սահմանված նորմերով:

Նոր կառուցվող երկաթուղային գծերի և երկրորդ գծերի համար հողապաստառի լայնությունը վերևից պետք է համապատասխանի շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:

Բարձր ուժեղ քամիների ժամանակ ջրերի ողողման տեղերում հողապաստառի եզրը պետք է լինի ալիքների առավելագույն բարձրությունից 0.5 մ-ից ոչ պակաս:

$ 22. Աղուրի լայնությունը ռելսերի գլխիկների ներքին կողերից գծի ուղիղ և 350 մ ու ավելի կոր շառավղով ուղեմասերում պետք է լինի 1520 մմ:

Ավելի գահավեժ կորերում աղուրի լայնությունը պետք է լինի`

 

    շառավղի 349-ից մինչև  300 մ                              1530 մմ

    >> 299 մ և  ցածր                                         1540 մմ

 

Գոյություն ունեցող 650 մ և պակաս շառավղով գծերի կոր ուղեմասերում առաջիկայում մինչև նշված նորմերին նրանց փոխադրումը թույլատրվում է աղուրի լայնությունը`

 

    650-ից մինչև  451 մ շառավղով                             1530 մմ

    450-ից   >>   351 մ  >>                                  1535 մմ

    350 մ և  ցածր                                            1540 մմ

 

Գծի ուղիղ ու կոր ուղեմասերում աղուրի լայնության շեղումը չպետք է գերազանցի` լայնացումը -6 մմ-ի, նեղացումը -4 մմ-ի:

Եթե ռելսերը ունեն կողային մաշվածք, ապա 650-ից մինչև 300 մ շառավղով կոր ուղեմասերում աղուրի լայնացման շեղումը թույլատրվում է 6 մմ-ից ավելի, ռելսի գլխիկի ներսի փաստացի մաշվածքի չափով: Ընդ որում աղուրի լայնությունը կոր գծերում չպետք է գերազանցի`

 

 650-ից  մինչև   451 մ շառավղով                           1530 մմ

 450-ից    >>    351 մ   >>                               1540 մմ

 350-ից    >>    300 մ   >>                               1545 մմ

 

$ 23. Գծի երկու ռելսերի թելերի գլխիկների վերին մասը ուղեմասերում պետք է գտնվի միևնույն մակարդակի վրա:

Գծի ուղիղ ուղեմասերում թույլատրվում է նրանցից յուրաքանչյուրը ամբողջ երկայնությամբ ռելսային թելից մեկը մյուսից պահել 4 մմ-ից բարձր:

Գծի կոր մասերում դրսի թելի բարձրացումը ելնելով կորության շառավղից և գնացքների երթևեկության արագությունից սահմանվում է ճանապարհի պետի կողմից:

Դրսի ռելսային թելի բարձրացումը չպետք է գերազանցի 150 մմ-ից: Անհրաժեշտության դեպքերում գլխավոր գծի կոր ուղեմասերում դրսի ռելսային առավելագույն բարձրացումը Տրանսպորտի Նախարարության թույլտվությամբ կարող է լինել 150 մմ-ից բարձր:

Գծի ուղիղ և կոր ուղեմասերում ռելսային թելերի տեղադրման մակարդակի շեղումը սահմանված նորմերից թույլատրվում է 4 մմ-ից ոչ ավելի:

$ 24. Հատուկ խոշոր և պատասխանատու արհեստական կառուցվածքների ցանկը և նրանց հսկողության կարգը, ինչպես նաև հողապաստառի թույլ տեղերի հսկողության և խնամելու կարգը հաստատված է Տրանսպորտի Նախարարության կողմից:

Արհեստական կառուցվածքները պետք է ապահովված լինեն հակահրդեհային միջոցներով ու անհրաժեշտության դեպքում ունենան ստուգման համար հարմարանքներ:

Գծի ուղեմասը պետք է ունենա գծային տնտեսության բոլոր կառուցվածքների և սարքավորումների գծագրերը և նկարագրությունները, ինչպես նաև համապատասխան ստանդարտներն ու նորմերը:

$ 25. Գծի և կառուցվածքների պահպանման ու մշտական հսկողության համար ճանապարհներում պետք է կիրառվեն գծաչափիչ և թերաչափիչ վագոններ և սայլակներ, կամրջային, թունելային և գծային փորձարկման կայաններ:

$ 26. Գլխավոր և ընդունման-առաքման գծերի ռելսերը պետք է պարբերաբար ստուգվեն թերաչափիչ վագոնով, գծի, շենքերի և կառուցվածքների ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցով, իսկ թերաչափիչ սայլակով` գծի ուղեմասի պետի կողմից հաստատված ժամանակացույցով:

 

ՍԼԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐԸ

 

$ 27. Սլաքային փոխադրիչները և խուլ խաչհատումները պետք է համապատասխանեն հաստատված գծագրերին և գծում շարված ռելսերի տիպին և շահագործման պայմաններին:

Սլաքային փոխադրիչները պետք է ունենան հետևյալ մակնիշի ուղեփոխիչներ`

ա) գլխավոր և ընդունման-առաքման մարդատար գծերում 1/11-ից ոչ ավելի թեք, իսկ խաչաձևող փոխադրիչների համար -1/9-ից, այն փոխադրիչները, որոնցով մարդատար գնացքներն անցնում են միայն փոխադրիչի ուղիղ գծով, կարող են ունենալ 1/9 մակնիշի ուղեփոխիչներ,

բ) բեռնային երթևեկման ընդունման-առաքման գծերում 1/9-ից ոչ թեք, իսկ սիմետրիկները` 1/6-ից ոչ թեք,

գ) այլ գծերում 1/8-ից ոչ թեք, սիմետրիկները` 1/4.5-ից ոչ թեք:

Այն գծերում, որտեղ նախատեսված է գնացքների առանց կանգառման թողանցում ժամում 70 կմ-ից ավելի արագությամբ, խաչաձևող սլաքային փոխադրիչների և խուլ խաչհատումների տեղադրումը գլխավոր գծի ճանապարհին թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ դրանց տեղադրումը չի առաջացնում գնացքների շարժման սահմանված արագության սահմանափակում:

Որպես կանոն գլխավոր գծերի վրա սլաքային փոխադրիչները պետք է տեղադրվեն ուղիղ գծամասերում: Այն գծերում, որտեղ նախատեսված է գնացքների առանց կանգառման թողարկում ժամում 100 կմ-ից ավելի արագությամբ, սլաքային փոխադրիչների տեղադրումը կայարանի գլխավոր գծի կոր մասում արգելվում է, բացառիկ դեպքերում այդ կարող է թույլատրվել միայն Տրանսպորտի Նախարարության կողմից:

Անհրաժեշտության դեպքերում, կլիմայական և այլ պայմաններից ելնելով, կենտրոնացված սլաքները սարքավորվում են մաքրման մեքենայացված սարքերով:

$ 28. Արգելվում է շահագործել սլաքային փոխադրիչներ և խուլ խաչհատումները, որոնցում թույլ է տրված հետևյալ անսարքություններից որևէ մեկը`

ա) սլածայրերի և քարշակով խաչուկի շարժական միջաձողի անջատում.

բ) սլածայրի հեռացում հենոցային ռելսից 4 մմ և ավելի, որը չափվում է առաջին ձգանի առջևից.

գ) սլածայրի փշրվածք, որի դեպքում ստեղծվում է կատարի վրաանցման վտանգ, և բոլոր դեպքերում, եթե փշրվածքը ավելի է 200 մմ-ից գլխավոր, 300 մմ-ից ընդունման-առաքման և 400 մմ-ից կայարանային գծերում.

դ) սլածայրի ցածրացում հենոցային ռելսի նկատմամբ 2 մմ և ավելի, որը չափվում է այն հատվածում, որտեղ սլածայրի գլխիկի վերևից լայնությունը 50 մմ և ավելի է.

ե) հենոցային ռելսերի ուղղահայաց մաշվածքը, որոնց վրայով մարդատար գնացքները անցնում են 100 կմ և ավելի արագությամբ` 6 մմ-ից ավելի, իսկ 120-ից մինչև 140 կմ արագության դեպքում 5 մմ-ից ավելի.

զ) ուղեփոխիչների սրտիկների ուղղահայաց մաշվածքը, որտեղ սրտիկի լայնությունը կազմում է 40 մմ, գլխավոր գծերում 6 մմ-ից ավելի, ընդունմանառաքման գծերում 8 մմ և կայարանային այլ գծերում 10 մմ:

Ուղեփոխիչների սրտիկների ուղղահայաց մաշվածք, որոնց վրայով մարդատար գնացքներն անցնում են ժամում 100 կմ-ից բարձր արագությամբ 5 մմ-ից ավելի, իսկ 120 կմ-ից մինչև 140 կմ արագությունից ավելին` 4 մմ-ից ավելի.

է) ուղեփոխիչի բանող եզրի և զուգառելսի աշխատող կողի միջև տարածությունը 1474 մմ-ից ցածր է, կամ զուգառելսի բանող կողի և բեղիկների միջև տարածությունը 1435 մմ-ից ավելի է.

ը) սլածայրի կամ հենոցային ռելսի կոտրվածք.

թ) ուղեփոխիչի (սլածայրի, բեղիկի) կոտրվածք.

ժ) զուգառելսային հեղույսներից մեկի խզվածք:

$ 29. Կայարաններում սլաքային փոխադրիչների և խուլ խաչհատումների տեղադրումը ու հանումը կատարվում է գծի պետի թույլտվությամբ:

Կայարաններում նոր տեղադրված և վերասարքավորված սլաքային փոխադրիչները և խուլ խաչհատումները, նաև վազքուղիներում սլաքային փոխադրիչները, գծի շենքերը և կառուցվածքները ընդունվում են շահագործման երկաթգծի պետի կողմից նշանակված հանձնաժողովի միջոցով:

$ 30. Սլաքային հսկիչ փականքներով պետք է սարքավորված լինեն չկենտրոնացված սլաքները`

ա) որոնք տեղադրված են այն գծերում, որոնցում կատարվում է գնացքների ընդունում և առաքում.

բ) որոնք տանում են դեպի լիցքաթափված բեռներով վագոնների, ինչպես նաև հեղուկ գազով լցված ցիստերնների կանգառման համար հատկացված գծերը.

գ) որոնք տանում են դեպի վերականգնիչ և հրշեջ գնացքների կանգառման համար հատկացված գծերը.

դ) որոնք տանում են նախապահպանական և որսող փակուղիները.

Սլաքները ( բացի բլրակային և տեսակավորման գծերում տեղակայվածներից), այդ թվում կենտրոնացվածները և հսկիչ փականքներ ունեցողները պետք է սարքավորված լինեն կախովի կողպեքով:

$ 31. Սլաքները պետք է կահավորված լինեն լուսավորվող կամ չլուսավորվող սլաքային ցուցիչներով: Էլեկտրական կենտրոնացման մեջ մտցված սլաքները և տեսակավորման ենթաբլրային սլաքները ցուցիչներով չեն կահավորվում: Սլաքների ցուցիչների բաժանումը վառվողի և չվառվողի ցույց է տրվում կայարանի տեխնիկա-կարգադրական ակտում:

$ 32. Սլաքային փոխադրիչների, խուլ խաչհատումների նորոգումը և պահպանումը, ինչպես նաև սլաքային ցուցիչների տեղակայումը կատարվում է գծի ուղեմասի կողմից, իսկ սլաքային փոխադրիչների վրա ԿՈՒՀ սարքավորումների պահպանումը ազդանշանման և կապի ուղեմասի կողմից:

 

ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԳԾԱՆՑՆԵՐԸ, ՀԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԽԱՉՀԱՏՈՒՄՆԵՐԸ

 

$ 33. Երկաթուղիների խաչհատումները այլ երկաթուղիների, տրամվայների գծերի, տրոլեյբուսների ուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, քաղաքային փողոցների հետ պետք է կենսագործվի համաձայն շինարարական նորմերի և տեխնիկական կանոնների պահանջների:

Արգելվում է բացել I-ին կարգի նոր գծանցներ, ինչպես նաև գործող գծանցներում բացել տրամվայի և տրոլեյբուսի երթևեկում: II-րդ կարգի նոր գծանցների բացումը կարող է թույլատրվել Տրանսպորտի Նախարարության կողմից` բացառիկ դեպքերում:

III-րդ և IV-րդ կարգի նոր գծանցների բացումը, ինչպես նաև գործող գծանցներում ավտոբուսային երթևեկման բացումը առանձին դեպքում կատարվում է երկաթուղու պետի թույլտվությամբ:

$ 34. Երկաթգծերի-ավտոմոբիլային ճանապարհների հետ միևնույն մակերևույթի վրա խաչհատումների տեղերը որոշվում է գծի պետի կողմից:

Ավտոմոբիլային տրանսպորտի և ինքնագնաց մեքենաների անցումը, ինչպես նաև չսահմանված տեղերով անասուններ քշելը գծերի վրայով արգելվում է: Սույն պահանջների կատարման հսկողությունը դրվում է գծի ուղեմասի աշխատողների վրա, իսկ կայարաններում` բացի այդ, նաև կայարանի աշխատողների վրա:

$ 35. Գծանցները-ելնելով գծանցների և ավտոմոբիլային տրանսպորտի ծանրաբեռնվածությունից և երթևեկության արագությունից, ինչպես նաև տեսողության պայմաններից բաժանվում են պահպանվողների և չպահպանվողների: Գծանցների պահպանման կարգը սահմանվում է գծի պետի կողմից Տրանսպորտի Նախարարության հաստատած նորմերի համապատասխան:

$ 36. Պահպանվող գծանցները պետք է կահավորված լինեն ավտոմատ կամ մեքենայացված ուղեփակոցներով:

I-ին և II-րդ կարգի գծանցները պետք է սարքավորված լինեն ավտոմատ (լուսացույցային կամ ազդարարման) և փակոցային ազդանշումով: III-րդ և IV-րդ կարգի գծանցները կահավորվում են ազդանշաններով, ելնելով ավտոմոբիլային տրանսպորտի և գնացքների երթևեկությունից և տեսողության պայմաններից համաձայն Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված տեխնիկական կանոնների:

I-ին և II-րդ կարգի գծանցները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ պահպանվող գծանցները մոտակա կայարանի կամ պահակակետի հետ պետք է ունենան հեռախոսային կապ:

Պահպանվող գծանցները պետք է լուսավորվեն: Էլեկտրական լուսավորություն պետք է ունենան բոլոր կարգի գծանցները, որոնք տեղակայված են երկայնակի գծերով սարքավորված էներգոմատակարարման, ավտոուղեփակման ուղեմասերը:

Ուղեփակոցի ազդանշանման լապտերները պետք է վառվեն գիշերը, ինչպես նաև ցերեկը ազդանշանի վատ տեսողության դեպքում (մառախուղ, բուք և ուրիշ անբարենպաստ պայմաններ):

Ավտոմատ ուղեփակոցների կանոնավոր դրությունը գծանցներում բացն է, իսկ ոչ ավտոմատներինը` փակը: Առանձին դեպքերում ավտոմոբիլային հոծ երթևեկումով գծանցներում ոչ ավտոմատ ուղեփակոցների կանոնավոր դրությունը կարող է սահմանվել գծի պետի կողմից` բացը:

$ 37. Գծանցները պետք է ունենան սյունիկներով կամ բազրիքով պատսպարված տիպային սալարկում և մատույց: Գծանցների մերձեցումներում պետք է լինեն նախազգուշական նիշեր, գնացքների մերձեցման կողմից «սուլիչ», ավտոմոբիլային ճանապարհի կողմից` «Զգուշացիր գնացքից» ազդանշումները:

Էլեկտրիֆիկացված գծերում գծանցի երկու կողմից պետք է լինեն եզրաչափային դարպասներ 4.5 մ-ից ոչ ավելի անցման բարձրությամբ:

$ 38. Հատուկ ծանր և մեծածավալ (գործարանային խոշոր կահավորումներ, զորեղ տրանսֆորմատորներ, կամրջային ֆերմաներ և այլ) բեռների գծանցով փոխադրումը յուրաքանչյուր առանձին դեպքերում թույլատրվում է միայն գծի ուղեմասի պետի կողմից և կատարվում է գծի վարպետի կամ գծի բրիգադավարի հսկողության տակ:

$39. Գծանցի հերթապահը պետք է ապահովի գծանցում ավտոմոբիլային տրանսպորտի և գծանցների անվտանգ երթևեկությունը, լավ գիտենա գնացքների երթևեկության չվացուցակը ժամանակին բացի ու փակի գծանցը և տա սահմանված ազդանշաններ:

$ 40. Երկաթուղիների խաչհատումներ` էլեկտրահաղորդման և կապի, նավթամուղի, ջրմուղ և այլ վերերկրյա և ստորերկրյա սարքավորումների գծերի հետ, կարող են թույլատրվել միայն երկաթուղու պետի կողմից: Այդպիսի խաչհատումներում պետք է նախատեսված լինեն նախապահպանման հատուկ սարքավորումներ, երկաթուղու պետի հետ համաձայնեցրած նախագծով:

$ 41. Նոր կառուցվող գծերի և մերձատար գծերի հարումը վազքուղիներում գլխավոր գծերին արգելվում է: Բացառիկ դեպքերում այդպիսի հարում կարող է թույլատրվել միայն Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 42. Գծերի խաչհատումները միևնույն մակարդակի վրա, ինչպես նաև մերձատար և շաղկապող գծերի հարումը գլխավոր գծերին վազքուղիներում և կայարաններում պետք է ունենան նախապահպանական փակուղիներ կամ պահպանական ուղեսլաքներ:

Մերձատար, իսկ անհրաժեշտության դեպքերում և շաղկապող գծերի հարումը ընդունման-առաքման և այլ կայարանային գծերին, պետք է ունենա շրջադարձման չորսու, իսկ դեպի կայարան 0.0025 զառիվայրի առկայության դեպքում շրջադարձման չորսուի փոխարեն` սլաքներ, իսկ առանձին դեպքերում պահպանական ուղեսլաքներ կամ նախապահպանական փակուղիներ:

Նախապահպանական փակուղիները պետք է ունենան 50 մ-ից ոչ պակաս օգտակար երկարություն:

Երկարաձիգ թեքություն ունեցող վազքուղիներում նաև այդպիսի վազքուղիներ սահմանափակող կայարաններում, անհրաժեշտության դեպքում կառուցվում են որսող փակուղիներ:

$ 43. Երկգիծ վազքուղիներում դրվող սլաքային փոխադրիչները պետք է տեղակայվեն ուղիղ գծով ընթացող գնացքների համար` խավի ուղղությամբ:

$ 44. Գլխավոր և ընդունման-առաքման գծերի միահյուսումը, որը առաջացնում է եռռելսաթել և քառռելսաթել գծեր կարող է թույլատրվել Տրանսպորտի Նախարարության կողմից:

 

ԳԾԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՆԻՇԵՐ

 

$ 45. Գլխավոր գծերի մոտ տեղակայվում են ազդանշանային և գծային նիշեր: Սլաքային փոխադրիչների մոտ և այլ գծերի միացման տեղերում տեղակայվում են սահմանային սյունիկներ: Երկաթգծի օտարման շերտի սահմանները ցույց տալու համար, ինչպես նաև հողի մակերեսի վրա հողապաստառի թաքնված կառուցվածքների նշումների համար տեղակայվում են հատուկ նիշեր:

Ազդանշանային նիշերը տեղակայվում են երթևեկության ուղղությամբ աջ կողմից, իսկ գծայինները` կիլոմետրերի հաշվարկով աջ կողմից եզրային գծի առանցքից 2900-ից մմ ոչ պակաս հեռավորության վրա:

Փորվածքներում (բացի ժայռայիններից) և նրանցից դուրս գալու տեղերում (100 մ երկարությամբ) գծային նիշերը պետք է տեղակայվեն եզրային գծի առանցքից 5700 մմ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Էլեկտրիֆիկացված ուղեմասերում ազդանշանման և գծային նիշերը կարող են տեղակայվել հպակային ցանցի հենարանների վրա, բացի այն հենարաններից, որոնց վրա տեղակայված են լուսացույցների գլխիկները և հպակային ցանցի անջատիչները:

Սահմանային սյունիկները տեղակայվում են գծամիջի այն տեղում, որտեղ միացվող գծերի առանցքների միջև տարածությունը կազմում է 4100 մմ: Գոյություն ունեցող կայարանային գծերում, որոնց վրայով T եզրաչափով կառուցված շարժական կազմ չի անցնում, թույլատրվում է պահպանել 3810 մմ տարածություն: Նեղացված գծամիջով վերաբարձման գծերում սահմանային սյունիկները տեղադրվում են այնտեղ, որտեղ գծամիջի լայնությունը հասնում է 3600 մմ-ի:

Գծի կոր ուղեմասերում նշված տարածությունները պետք է ավելացվեն եզրաչափի լայնացման աղյուսակին համապատասխան:

Ազդանշանային, գծային և հատուկ նիշերը պետք է լինեն Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված տիպերի:

 

ԳԼՈՒԽ III
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԵՎ ՎԱԳՈՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

$ 46. Լոկոմոտիվային դեպոների, լոկոմոտիվների տեխնիկական զննման կետերի, արհեստաՆոցների, հանդերձման սարքավորումների և լոկոմոտիվային տնտեսության այլ կառուցվածքների ու սարքավորումների տեղավորումը և տեխնիկական հագեցումը պետք է ապահովեն գնացքների երթևեկության սահմանած չափերը, լոկոմոտիվների ամենալավ օգտագործումը, նրանց պահպանման և նորոգման բարձր որակը և աշխատանքի բարձր արտադրողականությունը:

$ 47. Ջրամատակարարման ու ջրամշակման սարքերը առավելագույն պետք է ապահովեն անհրաժեշտ քանակի ջրի անխափան մատակարարումը լոկոմոտիվների, գնացքների, կայարանների համար, ինչպես նաև բավարարեն հակահրդեհային և այլ տնտեսական ու խմելու ջրի պահանջները:

$48. Վագոնային դեպոների, վագոնների տեխնիկական զննման կետերի, լվացման-շոգեհարման կայանների և վագոնային տնտեսության այլ կառուցվածքների և սարքավորումների դասավորումը և տեխնիկական հագեցումը պետք է ապահովեն գնացքների երթևեկության սահմանված չափերը վագոնների զննման, նորոգման և փոխադրումների համար նախապատրաստման բարձր որակը և աշխատանքի բարձր արտադրողականությունը:

$ 49. Երկաթուղու ղեկավար մարմնի կողմից սահմանված կետերում մշտական պատրաստականության մեջ պետք է լինեն`

ա) վերականգնիչ գնացքները` կանոնավոր երթևեկությունը արագորեն վերականգնելու համար, ավտոդրեզինաները` գծի և հպակային ցանցի վերականգման համար, թռուցիկ բրիգադները և կապի ավտոմեքենաները, վթարա-դաշտային անձնակազմը:

բ) հրշեջ գնացքները և հրշեջ անձնակազմը` հրդեհները կանխելու և մարելու համար:

 

ԳԼՈՒԽ IV
ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

$ 50. Կայարանների գծային զարգացումն ու տեխնիկական հագեցվածությունը պետք է ապահովեն գնացքների երթևեկության սահմանված չափերը, գնացքների ընդունման-առաքման, բեռների բարձման և բեռնաթափման, շարժակազմերի և վագոնների մշակման գործողությունների ժամկետների նորմերի կատարումը, աշխատանքի բարձր արտադրողականությունը, աշխատանքի անվտանգ պայմանները և երթևեկության անվտանգությունը:

Ուղևորների սպասարկման համար կայանաշենքերը, կառամատույցները և այլ կառուցվածքներն ու սարքավորումները պետք է ապահովեն ուղևորների փոխադրման հետ կապված գործողությունների արագ, հարմար և անվտանգ կատարումը: Անհրաժեշտ դեպքերում ուղևորական կառամատույց անցնելու համար պետք է լինեն հետիոտն թունելներ կամ կամուրջներ:

Վազքուղիներում ուղևորների կանգառման կետերը անհրաժեշտության դեպքում պետք է ունենան ծածկած կառամատույցներ և տոմսարկղներ:

Բեռնային և սառեցման սարքավորումները պետք է ապահովեն բեռների անվնասությունը, բեռնային գործողությունների արագ և հարմար կատարումը:

$51. Կայարաններում, գնացքների երթևեկության հետ կապված աշխատողների (կայարանների հերթապահների, կայարանային կարգավարների, ազդանշանման և կապի և այլ աշխատողների) համար նախատեսված ծառայության շենքերը և տեղերը, պետք է լինեն աշխատանքի համար հարմար:

Ուղևորներին, բեռնաառաքիչներին, բեռնստացողներին սպասարկող աշխատողների համար շենքերը պետք է ունենան գործողությունները արագ կատարելու համար հարմար մուտք:

Ուղևորների սպասարկման համար նախանշված շենքերը ուրիշ նպատակների համար զբաղեցնելը կատարվում է երկաթուղու պետի թույլտվությամբ:

$ 52. Ուղևորական կառամատույցի հատակի բարձրությունը պետք է գտնվի ռելսի գլխիկի վերևի մակարդակից 1100 մմ բարձրության վրա: 915 մմ բարձրությամբ կառամատույցները ժամանակավոր կարող են պահպանվել, բացառությամբ մոտորվագոնային էլեկտրագնացքներով սպասարկվող էլեկտրաֆիկացված քաղաքամերձ ուղեմասերի կառամատույցներից:

Ուղևորական ցածր կառամատույցների հատակը պետք է տեղակայված լինի ռելսի գլխիկի վերևի մակարդակից 200 մմ-ից ոչ ավելի և 150 մմ-ից ոչ պակաս բարձրության վրա:

Կայարաններում նոր կառուցվող և վերակառուցվող ուղևորական բարձր կառամատույցները պետք է ունենան վագոնների երկկողմ զննման և շարժական մասերի նորոգում կատարելու հնարավորություն տվող կառուցվածք:

Բեռնային կառամատույցների հատակը պետք է գտնվի ռելսի գլխիկի վերևի մակարդակից 1100 մմ բարձրության վրա: Այն տեղերում, որտեղ չի նախատեսվում ոչ եզրաչափային բեռների բարձում և բեռնաթափում, ինչպես նաև նման բեռներով վագոնների թողանցում, բեռնային կառամատույցները կառուցվում են 1200 մմ բարձրությամբ:

Գծերը և կառամատույցները նորոգելիս, արգելվում է փոփոխել ռելսի գլխիկի վերևի մակարդակից մինչև ուղևորական և բեռնային կառամատույցի հատակը սահմանված չափերը:

$ 53. Կայարանային պահակակետերը, որոնցից անմիջապես կատարվում է ուղեսլաքների և ազդանշանների ղեկավարումը, պետք է տեղադրված լինեն այնպես, որպեսզի լավ երևան համապատասխան սլաքները և գծերը:

Բացառություն կարող է թույլ տրվել էլեկտրական կենտրոնացումով պահակակետերի համար, ելնելով կայարանի տեղի պայմաններից:

$ 54. Կայարանային կենտրոնացման պահակակետերի և սլաքային պահակակետերի շենքերը պետք է ունենան անհրաժեշտ ազդանշանային պարագաներ, գույք, գործիքներ և նյութեր երկաթուղու ղեկավար մարմնի կողմից սահմանված նորմերով: Բացի այդ, սլաքային պահակակետերը պետք է կահավորված լինեն արտաքին ազդանշանային հեռախոսային կապի սարքավորումով:

$ 55. Տեսակավորման թեքուղիները կարգադրություններ տալու համար պետք է կահավորված լինեն լուսացուցային ազդանշաններով, բարձրախոս սարքավորումներով, ռադիոկապով լոկոմոտիվների մեքենավարների հետ աշխատողների խոսակցության համար, վագոնների քանակի և նշանակության մասին տեղեկություններ տալու համար սարքավորումներով:

$ 56. Բոլոր տեսակավորման կայարանները, ինչպես նաև ուղևորական ուղեմասային և բեռնային աշխատանքի մեծ ծավալով կայարանները պետք է կահավորված լինեն կարգավարական ներկայարանային կապով, և ռադիոկապով` կայարանային կարգավարների, իսկ այնտեղ, որտեղ նրանք չկան` կայարանի հերթապահների, կայարանային աշխատողների և մանևրային լոկոմոտիվների մեքենավարների հետ խոսակցության համար:

Բացի այդ, տեսակավորման մեծ կայարանները պետք է կահավորված լինեն տեղեկատու կապով, գնացքների մոտեցման մասին տեղեկություններ ստանալու համար:

$ 57. Կայարաններում պետք է լուսավորվեն` ուղևորների սպասարկման համար կառուցվածքները, գնացքների ընդունման-առաքման, բեռնաբարձման, բեռնաթափման և մանևրային աշխատանքների կատարման, հանդերձման, տեխնիկական սպասարկման և շարժակազմի նորոգման գծերը և պարկերը, ինչպես նաև կայարանի հերթապահի կողմից գնացքների դիմավորման տեղերը, պահեստները, գծանցները և անհրաժեշտ դեպքերում այլ գծերը և կետերը: Լուսավորությունը պետք է լինի բավականաչափ և ապահովի գնացքների երթևեկության և մանևրային տեղաշարժումների անվտանգությունը, ուղևորների անվտանգությունը վագոններ նստելու և վագոններից իջնելու ժամանակ, սպասարկող անձնակազմի անընդմեջ և անվտանգ աշխատանքը և բեռների պահպանումը:

Ուղևորական կանգառման կետերում պետք է լուսավորվեն ուղևորական կառամատույցները և ուղևորների համար շենքերը:

Արտաքին լուսավորությունը չպետք է ազդի ազդանշանման տեսանելիության վրա:

ԳԼՈՒԽ V
ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

 

$ 58. Ազդանշանը ծառայում է երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հստակ կազմակերպման համար:

Ազդանշանը հանդիսանում է հրաման և ենթակա է անառարկելի կատարման: Երկաթուղային տրանսպորտի աշխատողները պետք է անմիջապես բոլոր հնարավոր միջոցներով կատարեն ազդանշանի պահանջները:

Փակ լուսացույցի և լուսազդանշանի դեպքում անցումը արգելվում է:

Լուսացույցների և լուսազդանշանների հանգած կրակները (բացի ավտոուղեփակոցով չսարքավորված ուղեմասերի նախազգուշական, փակոցային և կրկնողական լուսացույցներից), նրանց սխալ կամ անհասկանալի ցուցումը, ինչպես նաև ուրիշ ազդանշանային պարագաներով սխալ կամ անհասկանալի ազդանշան տալու դեպքում անհրաժեշտ է կանգնել:

Սույն կանոններով և գնացքների երթևեկության ու մանևրային աշխատանքի հրահանգով, հատուկ նախատեսված բացառիկ դեպքերում փակ (հանգած կամ անհասկանալի) լուսացույցի կամ լուսազդանշանի դեպքում անցնելը թույլատրվում է միայն սահմանված կարգով` հատուկ թույլտվությամբ:

$ 59. Գնացքների երթևեկության հետ կապված ազդանշանման մեջ կիրառվում են հետևյալ հիմնական ազդանշանային գույները:

ա) կանաչ-թույատրվում է երթևեկում սահմանված արագուրյամբ.

բ) դեղին-թույլատրվում է երթևեկում և պահանջում է արագության նվազեցում.

գ) կարմիր-պահանջվում է կանգառում:

Արգելվում է տեղակայել գեղատեսիլ պաստառներ, պլակատներ և կարմիր, դեղին ու կանաչ գույների կրակներ ազդանշանների տեղակայման գոտում, որոնք խանգարում են ազդանշանների ճիշտ ըմբռնմանը:

$ 60. Երկաթուղային տրանսպորտում կիրառվում են միայն Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված ազդանշանները:

Ազդանշանման պարագաները պետք է լինեն Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված տիպի: Ազդանշանման ապակիների և լինզաների ներկումը պետք է խստորեն համապատասխանի սահմանված ստանդարտներին և ձևերին:

$ 61. Նախազգուշական լուսացույցները կամ սկավառակներ չունեցող մուտքի և անցողիկ ազդանշանների ցուցումը ցերեկը և գիշերը պետք է պարզորեն տարբերվեն մոտեցող գնացքի լուսացույցներից ոչ պակաս մեկ արգելակային գծի տարածությունից, բայց ոչ պակաս 1000 մ-ից:

Նախազգուշական ազդանշանները, ինչպես նաև հիմնական ազդանշանները, այդ թվում և լուսացույցների ազդանշանային գոտիները պետք է պարզորեն տարբերվեն ոչ պակաս 400 մ-ից հեռավորության վրա: Խիստ անհարթ տեղերում (լեռներ, խոր իջվածքներ) այդ ազդանշանների տեսողությունը թույլատրվում է 400 մ-ից պակաս, բայց ոչ պակաս 200 մ-ից:

Ելքի և երթուղային լուսացույցների, ինչպես նաև կողքի գծերի լուսազդանշանների, մանևրային լուսացույցների և վահանների ազդանշանները պետք է պարզորեն տարբերվեն 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

$ 62. Բոլոր մուտքի, անցումային և ծածկույթային լուսացույցների առջև պետք է դրվեն նախազգուշական լուսացույցներ: Ավտոուղեփակոցով սարքավորված ուղեմասերում յուրաքանչյուր անցումային լուսացույց հաջորդ լուսացույցի նկատմամբ հանդիսանում է նախազգուշական:

Ավտոմատ լոկոմոտիվային ազդանշումով չսարքավորված ուղեմասերում, մուտքի և անցումային լուսազդանշանների առջև նախազգուշական սկավառակները կամ լուսացույցները տեղակայվում են`

ա) եթե հիմնական լուսազդանշանը չի երևում պահանջվող հեռավորության վրա (արգելակային գիծ, որը սահմանվել է տվյալ վայրի համար լրիվ ծառայողական արգելակումով և ամենաբարձր արագության իրացումով, բայց ոչ պակաս 1000 մ-ից),

բ) գնացքների ծանրաբեռնված երթևեկությամբ ուղեմասերում,

գ) ազդանշանների տեսողությունը վատացնող հաճախակի մառախուղներով, բուքերով և այլ անբարենպաստ պայմաններով շրջաններում:

Ծածկույթային լուսազդանշանների առջև նախազգուշական սկավառակներ կամ լուսացույցներ պետք է դրվեն անկախ տեսողության պայմաններից:

Եռանիշ ազդանշաններով ավտոուղեփակոցով սարքավորված գծերում, կից լուսացույցների միջև տարածությունը պետք է լինի արգելակային գծից ոչ պակաս, որը սահմանվում է տվյալ վայրի համար լրիվ ծառայողական արգելակման, ամենաբարձր արագության իրացման դեպքում, իսկ լոկոմոտիվային ավտոմատ ազդանշաններով սարքավորված ուղեմասերում, բացի դրանից, այդ տարածությունը պետք է լինի արտակարգ արգելակման դեպքում ոչ պակաս արգելակային ճանապարհից, հաշվի առնելով լոկոմոտիվային ավտոմատ ազդանիշերի և ինքնականգ սարքավորումների աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակը: Ընդ որում այն ուղեմասերում, որտեղ ազդանշանների տեսողությունը 400 մ-ից պակաս է, ինչպես նաև ավտոուղեփակոցով նոր սարքավորված գծերում նշված տարածությունը պետք է լինի ոչ պակաս 1000 մ-ից:

Ավելի վաղ` ավտոուղեփակոցով-եռանիշ ազդանշումներով սարքավորված գծերում երկաթուղու ղեկավար մարմնի թույլտվությամբ առանձին լուսացույցներ կարող են թողնվել պահանջված արգելակային ճանապարհից պակաս հեռավորության վրա: Այսպիսի բլոկ-ուղեմաս պատսպարող լուսացույցների վրա, ինչպես նաև նրան պատկանող նախազգուշական լուսացույցի վրա պետք է տեղավորվեն լուսային ցուցիչներ: Ընդ որում, եթե գիծը չի սարքավորված ավտոմատ լոկոմոտիվային ազդանշումով, պահանջվող արգելակային ճանապարհի երկայնությունից պակաս տարածության վրա գտնվող բլոկ-ուղեմասը պատսպարող լուսացույցից առաջ տեղավորված լուսացույցի վրա պետք է կիրառվի քառանիշ ազդանշում:

Հատուկ ծանրաբեռնված երթևեկությամբ գծերում, որտեղ պահանջվում է ունենալ եռանիշ ազդանշանման համար սահմանված նվազագույն երկարությունից ավելի կարճ բլոկ-ուղեմասեր, իսկ անհրաժեշտության դեպքում և գծեր, որոնցով շրջում են մարդատար գնացքները ժամում 120 կմ-ից ավելի արագությամբ, իսկ բեռնատարները ժամում 80 կմ ավելի արագությամբ, սարքավորվում են քառանիշ ազդանշանային ավտոուղեփակոցով: Այդպիսի գծերի ցանկը հաստատվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

Ավտոուղեփակոցով չսարքավորված ուղեմասերում նախազգուշական սկավառակները և լուսացույցները տեղակայվում են հիմնական լուսացույցներից և լուսազդանշաններից արգելակային ճանապարհի հեռավորությունից ոչ պակաս, որը տվյալ վայրի համար որոշվում է շտապ արգելակման և ամենաբարձր արագության իրացման դեպքում:

$ 63. Մուտքի և անցումային լուսացույցների ինչպես նաև ծածկույթային լուսացույցների առջև տեղակայվում են ազդարարող վահաններ:

$ 64. Լուսացույները, լուսազդանշանները և նախազգուշական սկավառակները տեղակայվում են գնացքների երթևեկության ուղղությամբ աջ կողմից, կամ նրանցով պատսպարելի գծի առանցքի վրա, ընդ որում նրանք պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի նրանց տված ազդանշանները անկարելի լինի գնացքից ընդունել որպես կից գծերին վերաբերող ազդանշան:

$ 65. Ավտոուղեփակոցով սարքավորված գծերում կիրառվում են լուսացույցներ կանոնավոր վառվող և կանոնավոր չվառվող ազդանշանային կրակներով:

Ավտոուղեփակոցով չսարքավորված գծերում պետք է կիրառվեն կանոնավոր վառվող ազդանշանային կրակներով լուսացույցներ: Այդ գծերում դրվում են կանոնավոր հանգչող ազդանշանային կրակներով լուսացույցներ, որոնք վառվում են գնացքը մոտենալիս:

Բացառիկ դեպքերում, երբ կիսաավտոուղեփակման ժամանակ էներգոմատակարարման պայմաններով միջակա կայարաններում չեն կարող կիրառվել կանոնավոր վառվող լուսացույցները երկաթուղու ղեկավար մարմնի թույլտվությամբ կարող են տեղակայվել կանոնավոր հանգչող ազդանշանային կրակներով ելքի լուսացույցներ:

$ 66. Լուսացույցները փչանալիս ավտոմատ կերպով պետք է ընդունեն արգելող դրություն, իսկ նախազգուշական ազդանշանները-իրենց հետ կապված հիմնական լուսացույցների արգելող ցուցումին համապատասխան դիրք:

$ 67. Ավտոուղեփակոցով սարքավորված ուղեմասերում անցումային լուսացույցների կանոնավոր ցուցումը հանդիսանում է թույլատրողը, իսկ մուտքայիններինը, երթուղայիններինը և ելքայիններինը` արգելողը:

Ճանապարհների ուղեմասերում, որտեղ մուտքի, երթուղային և ելքի լուսացույցները կարող են փոխադրվել ավտոմատ գործողության, գնացքները կայարանով առանց կանգառի անցաթողման համար, թույլատրող ցուցումը կանոնավոր է նրանց ավտոմատ գործողության փոխադրելիս:

Ավտոուղեփակոցով չսարքավորված ուղեմասերում մուտքի, ելքի, անցումային և երթուղային լուսացույցների կանոնավոր ցուցումը հանդիսանում է արգելողը: Ծածկույթային լուսացույցների կանոնավոր ցուցումը սահմանվում է երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

$ 68. Մուտքի լուսացույցները պետք է տեղակայվեն առաջին սլաքային փոխադրիչից 50 մ ոչ մոտ տարածության վրա հաշված խավընդդեմ սլաքի ծայրից, կամ խավով սլաքային փոխադրիչի սահմանային սյունիկից:

Մուտքի լուսացույցները, որոնք սկզբից տեղադրված են եղել 50 մ-ից պակաս տարածության վրա, բայց ոչ պակաս 15 մ-ից` կարող են չտեղափոխվել:

Էլեկտրիֆիկացված ուղեմասերում մուտքի լուսացույցները, ինչպես նաև «կայարանի սահման» նշանները պետք է տեղակայվեն օդային միջանցքից առաջ (վազքուղու կողմից), որոնք վազքուղու հպակային ցանցը բաժանում են կայարանի հպակային ցանցից:

$ 69. Ելքի լուսացույցները պետք է տեղակայվեն յուրաքանչյուր առաքման համար ուղարկվող գնացքի լոկոմոտիվի կանգառման համար նախատեսված տեղից առաջ:

Թույլատրվում է խմբային լուսացույցների և լուսազդանշանների տեղակայումը մի խումբ գծերի համար, բացի նրանից, որոնցով կատարվում է գնացքների թողանցումն առանց կանգառման:

Ելքի խմբակային լուսացույցները պետք է լրացվեն երթուղային ցուցիչներով, որոնք ցույց են տալիս այն գծի համարը, որտեղից թույլատրվում է գնացքի ուղարկումը:

$ 70. Ավտոմատ ուղեփակման անցումային լուսացույցները տեղակայվում են բլոկ-ուղեմասերի սահմանագծում, իսկ կիսաավտոուղեփակման անցումային լուսացույցները վազքուղու միջպահակետային սահմանագծին:

$71. Միջակա կայարաններում գնացքների ընդունման և առաքման երթուղիների մեջ մտնող սլաքները պետք է լինեն փոխադարձ կախվածության մեջ մուտքի և ելքի ազդանշանների հետ: Ուղեմասային և խոշոր կայարաններում նման սլաքները փոխադարձ կախվածության պետք է բերվեն, ելնելով գնացքների երթևեկության ծավալից ու բնույթից:

$ 72. Վազքուղիներում գլխավոր գծերից ճյուղավորման սլաքները գծային ուղեփակման կամ էլեկտրամականային համակարգի առկայության դեպքում, պետք է կապված լինեն այդ սարքավորումների հետ այնպիսի ձևով, որպեսզի մոտակա անցումային կամ ելքի ազդանշանի բացումը, կամ մականի հանումը հնարավոր լինի միայն սլաքի գլխավոր գծի ուղղությամբ կանոնավոր դրության դեպքում:

$ 73. Միևնույն մակարդակի վրայի խաչհատումները և գծերի հյուսվածքները, ինչպես նաև բացովի կամուրջները պետք է պատսպարվեն ծածկույթային լուսացույցներով, որոնք պիտի տեղադրվեն երկու կողմում սահմանային սյունիկներից կամ կամուրջի սկզբից համապատասխանորեն 50 մ-ից ոչ մոտիկ հեռավորության վրա:

Միևնույն մակարդակի խաչհատումների և գծերի հյուսվածքների ծածկույթային ազդանշանները պետք է ունենան այնպիսի փոխադարձ կախվածություն, որի դեպքում նրանցից մեկի բացելը հնարավոր լինի միմիայն հակառակ ազդանշանների արգելում ցույց տալու դեպքում:

$ 74. Մշտական ազդանշանների դասավորման սխեմաները, ինչպես նաև սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխադարձ կախվածության աղյուսակները կայարաններում հաստատվում են երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

Մշտական ազդանշանների տեղակայման կետերը որոշվում է հանձնաժողովով, որը նշանակում է երկաթուղու ղեկավար մարմինը:

 

ԳԾԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԵՎ ԿԻՍԱԱՎՏՈՄԱՏ ՈՒՂԵՓԱԿՈՒՄ

 

$ 75. Ավտոմատ և կիսաավտոմատ ուղեփակման սարքավորումները չպետք է թույլ տան ելքի կամ անցումային լուսացույցների բացումը մինչև նրանցով պատսպարած բլոկ-ուղեմասի (միջպահակետային վազքուղու) ազատվելը:

$ 76. Ավտոմատ կամ կիսաավտոմատ ուղեփակոցով սարքավորված միաուղի վազքուղիներում կայարանի ելքի ազդանշանը բացելուց հետո, հարևան կայարանից հակադիր ուղղությամբ նույն վազքուղին գնացք ուղարկելու համար ելքի և անցումային ազդանշանների բացման հնարավորությունները պետք է բացառվի:

Ազդանշանների այդպիսի փոխադարձ կախվածություն պետք է լինի նաև ավտոմատ և կիսաավտոմատ ուղեփակոցով սարքավորված երկուղի գծերում, յուրաքանչյուր գծով երկկողմ երթևեկության համար:

$ 77. Ավտոուղեփակման ժամանակ նրանցով պատսպարած բլոկ-ուղեմասերը գնացքը ներս մտնելիս, ինչպես նաև այդ ուղեմասերում ռելսային շղթայի ամբողջականությունը խախտվելու դեպքում, բոլոր լուսացույցները պետք է ավտոմատ փակվեն:

$ 78. Ավտոմատ և կիսաավտոմատ ուղեփակոցով վազքուղիներում, որտեղ թույլատրվում է գնացքների հրում կամ տնտեսական գնացքների երթևեկություն, այդ գնացքների կամ հրիչ լոկոմոտիվների վազքուղիներից առաքման կայարան վերադարձումով, պետք է կիրառվեն մական-բանալիներ:

$ 79. Ավտոմատ ուղեփակոցով սարքավորված գծերում տեղակայված կայարաններում պետք է լինեն հետևյալ սարքերը`

ա) որը չի թույլատրի մուտքի լուսացույցի բացումը, եթե երթուղին պատրաստված է զբաղված գծի վրա.

բ) ղեկավարման ապարատի վրա գծերի և սլաքների զբաղվածությունը հսկելու և ապահովելու սարքեր:

Առանձին կայարանների համար նշված սարքերի բացակայումը կարող է թույլատրվել միմիայն Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 80. Ավտոուղեփակոցով սարքավորված ուղեմասերում գնացքների երթևեկությանը կարգավարական հսկողության սարքերը պետք է ցույց տան գնացքային կարգավարին բլոկ-ուղեմասերի, միջակա կայարանների գլխավոր, ընդունման և առաքման գծերի զբաղվածությունը, ինչպես նաև կրկնեն մուտքի և ելքի լուսացույցների ցուցումները:

$ 81. Երկուղի ուղեմասերում ավտոմատ ուղեփակոցը պետք է լրացվի լոկոմոտիվային ավտոմատ ազդանշումով: Ավտոմատ ուղեփակոցով միաուղի ուղեմասերը սարքավորվում են լոկոմոտիվային ավտոմատ ազդանշումով` գնացքների ծանրաբեռնված երթևեկության կամ ազդանշանների վատ տեսողության դեպքում:

Ավտոմատ ուղեփակոցով ուղեմասերում, որտեղ մարդատար գնացքները շարժվում են ժամում 120 կմ և ավելի արագությամբ, իսկ բեռնատարները ժամում 80 կմ և ավելի արագությամբ, բոլոր դեպքերում պետք է ունենան լոկոմոտիվային ավտոմատ ազդանշանում:

Գնացքների երթևեկության ավելի ինտենսիվ ուղեմասերում ավտոմատ ուղեփակումը որպես օրենք պետք է լրացվի կարգավարական հսկողության սարքավորումներով:

 

 

 

ՍԼԱՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

 

$ 82. Բոլոր տիպի կենտրոնացման սարքավորումները պետք է ապահովեն սլաքների և ազդանշանների փոխադարձ շաղկապումը, թույլ չտալով`

ա) տվյալ երթուղուն համապատասխանող ազդանշանների բացումը, եթե սլաքները պատշաճ դրության մեջ չեն դրված և հակառակորդ երթուղիների ազդանշանները չեն փակված:

բ) երթուղու մեջ մտնող սլաքի փոխադրումը, կամ հակառակորդ երթուղու ազդանշանի բացումը, երբ պատրաստ երթուղին պատսպարող ազդանշանը բաց է:

$ 83. Էլեկտրական կենտրոնացման սարքավորումները չպետք է թույլ տան`

ա) մուտքի լուսացույցի բացումը երթուղին զբաղված գծի վրա պատրաստելու դեպքում.

բ) սլաքի փոխադրումը շարժական կազմի տակ:

Այդ սարքավորումները պետք է ապահովեն`

ա) սլաքի կտրատելի վերահսկումը, միաժամանակ ապահովելով տվյալ երթուղին պատսպարող լուսացույցի փակումը,

բ) գծերի և սլաքների զբաղվածուրյան վերահսկումը ղեկավարման ապարատի միջոցով,

գ) մանևրային լուսացույցների ցուցումներով մանևրային տեղաշարժումների կատարման հնարավորությունը:

$ 84. Կենտրոնացված սլաքների հաղորդակները և շաղկապիչները պետք է`

ա) ապահովեն սլաքի ծայրահեղ դրություններ գրավելիս սեղմված սուր ծայրի կիպ հարումը շրջանակային ռելսի հետ.

բ) չթույլատրեն սլաքի փակումը, երբ սուր ծայրի և շրջանակային ռելսի միջև բացվածքը 4 մմ և ավելի է.

գ) հեռացնեն մյուս սուրծայրը շրջանակային ռելսից 125 մմ-ից ոչ պակաս տարածության վրա:

Կենտրոնացված ապարատների վրա սլաքային լծակները և բռնակները պետք է տարբերվեն ազդանշանայիններից գույնով կամ ձևով:

$ 85. Սլաքների և ազդանշանների կենտրոնացումով կայարաններին հարող վազքուղիները պետք է սարքավորված լինեն գծային ուղեփակոցով, բացառությամբ սակավ գործունյա ուղեմասերից, որոնց համար թույլատրվում է գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման և կապի այլ միջոցներ: Հանգույցային կայարաններում ԿԱՀ-ի այլ տեսակի սարքավորումների դեպքում, վազքուղիները, որոնց վրա կատարվում է գնացքների առաքում ելքի լուսացույցներ ունեցող գծերից, նմանապես պետք է սարքավորված լինեն ուղեփակոցով, բացառությամբ սակավ գործունյա ուղեմասերից, ուր թույլատրվում է գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման և կապի այլ միջոցներ:

 

ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

 

$ 86. Կարգավարական կենտրոնացման սարքավորումները պետք է ապահովեն`

ա) մի շարք կայարանների սլաքների, ազդանշանների և վազքուղիների ղեկավարումը մի կետից.

բ) ղեկավարման ապարատի վրա` սլաքների դիրքի և զբաղվածության, վազքուղիների, կայարանների և նրանց կից բլոկ-ուղեմասերի գծերի զբաղվածության, ինչպես նաև մուտքի և ելքի լուսացույցների ցուցումների կրկնողության վերահսկողությունը:

գ) տվյալ կայարանում մանևրային աշխատանքի ժամանակ սլաքների տեղական ղեկավարման անցնելու հնարավորությունը.

դ) գնացքների երթևեկության կատարած ժամանակացույցի ավտոմատ գրանցումը.

ե) էլեկտրական կենտրոնացմանը և ավտոուղեփակմանը ներկայացվելիք պահանջների կատարումը:

 

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐ

 

$ 87. Լոկոմոտիվային ավտոմատ ազդանշանների դեպքում լոկոմոտիվային լուսացույցները պետք է այնպիսի ցուցումներ տան, որոնք համապատասխանեն ցուցումներին, որոնց մոտենում է գնացքը:

Լոկոմոտիվային լուսացույցները տեղակայվում են լոկոմոտիվի ղեկավարման խցիկում և տալիս են ազդանշանման ցուցումներ անմիջապես մեքենավարին և նրա օգնականին:

$ 88. Լոկոմոտիվային ավտոմատ ազդանշանման սարքավորումները պետք է լրացվեն ինքնականգառներով:

Ինքնականգառները պետք է ավտոմատ կերպով կանգնեցնեն գնացքները փակ լուսացույցների առջև:

 

ՍԼԱՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻԱՎՈՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

$ 89. Բանալիավոր կախվածության սարքավորումները պետք է ապահովեն սլաքների և ազդանշանների փոխադարձ շաղկապվածությունը վերահսկիչ փականքների միջոցով:

$ 90. Սլաքային վերահսկիչ փականքները պետք է`

ա) թույլ տան հանել բանալին միայն սլաքի փակ դրությամբ.

բ) սլաքները փակեն միայն այն դրությամբ, որը նշված է տվյալ փականքից հանած բանալու վրա, այն պայմանով, որ սուրծայրը կիպ կպած լինի շրջանակային ռելսին.

գ) հնարավորություն չտան սլաքի փակմանը, երբ սեղմված սուրծայրի և շրջանակային ռելսի միջև բացվածքը 4 մմ և ավելի է:

Արգելվում է միևնույն սերիայի սլաքային վերահսկիչ փականքների գործադրումը միևնույն կայարանի սահմաններում, իսկ մեծ կայարաններում - մեկ սլաքային շրջանի և նրան կից ուրիշ շրջանների սլաքային պահակակետերի սահմաններում:

ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՓԱԿՈՒՄ

 

$ 91. Կայարանային ուղեփակումը պետք է ապահովի`

ա) կայարանի հերթապահի վերահսկումը սլաքային պահակակետերի կողմից գնացքների ընդունման-առաքման երթուղիների և ներկայարանային երթուղիների ճիշտ պատրաստմանը.

բ) տարբեր պահակակետերից ղեկավարվող սլաքների և ազդանշանների փոխադարձ շաղկապումը:

 

ԱՎՏՈՄԱՏ ԳԾԱՆՑԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ (ԼՈՒՍԱՑՈՒՅՑԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՈՂ) ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ՈՒՂԵՓԱԿՈՑՆԵՐ

 

$ 92. Ավտոմատ լուսացույցային ազդանշանումը, այդ թվում և ավտոմատ ուղեփակոցները պետք է սկսեն կանգառման ազդանշան տալ ավտոմոբիլային ճանապարհի կողմը, իսկ ավտոմատ ազդարարման ազդանշանումը գնացքի մոտեցման մասին ազդարարման ազդանշան տալ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է ավտոմոբիլային տրանսպորտին, նախօրոք, մինչև գնացքի գծանցին մոտենալը` գծանցն ազատելու համար:

Ավտոմատ ուղեփակոցները պետք է մնան փակված դրությամբ, իսկ ավտոմատ լուսացույցային ազդանշումը պետք է շարունակի գործել քանի դեռ գնացքը լրիվ չի ազատել անցուղին:

 

ԳԾԱՅԻՆ ՓԱԿՈՑԻ ՍԱՐՔԵՐԸ

 

$ 93. Գծային փակոցների սարքերը (վայր նետող ծայրակալները կամ սլաքները, շրջադարձային չորսուները) փակ դրութրյամբ չպետք է թույլ տան գնացքի կամ շարժական կազմի դուրս գալը այն գծերից, որտեղ նրանք տեղակայվում են:

Այդ սարքերը պետք է ունենան գծային փակոցների ցուցիչներ:

 

Կ Ա Պ

 

$ 94. Երթուղային բոլոր ուղեմասերում պետք է լինեն գնացքային կարգավարական, գնացքային, միջկայարանային ուղեգծային և սլաքային կապ, իսկ էլեկտրիֆիկացված ուղեմասերում նաև էներգոկարգավարական կապ:

Բացի այդ, երկաթուղիներում պետք է լինեն` մայրուղային, ճանապարհային, ճանապարհային-կարգադրական, տեղական և գնացքների երթևեկության ու գծային ստորաբաժանումների աշխատանքի ղեկավարման համար այլ տեսակի կապեր:

Կարգավարական կենտրոնացումով ուղեմասերը, ինչպես նաև գնացքների ծանրաբեռնված երթևեկումով ուղեմասերը պետք է ունենան ռադիոկապ:

Գնացքների ծանրաբեռնված երթևեկումով ուղեմասերը, որոնք սարքավորված են ավտոուղեփակոցով պետք է ունենան վազքուղային հեռախոսակապ:

$ 95. Արգելվում է օգտվել գնացքային կարգավարական և սլաքային կապով գնացքների երթևեկության հետ կապ չունեցող հարցերով խոսակցության համար:

Արգելվում է սլաքային կապի ցանցին ուրիշ հեռախոսների միացումը, բացի կենտրոնացման կատարողական պահակակետերից, սլաքային պահակակետերից և կայարանի հերթապահից:

Գնացքային կարգավարական կապի լարերին թույլատրվում է միացնել միմիայն կայարանների հերթապահների, օպերատորների, լոկոմոտիվային դեպոների, փոխման կետերի, քարշային ենթակայանների, էներգոկարգավարների և լոկոմոտիվային կարգավարների հերթապահների հեռախոսները:

էլեկտրիֆիկացված ուղեմասերում հեռուստաղեկավարման սարքերով էներգոմատակարարման դեպքում թույլատրվում է գնացքային կապի մեջ մտցնել ենթակայարանների էլեկտրամեխանիկների բնակարաններում դրված հեռախոսները:

Բնակարանների հեռախոսների միացումը կատարում են գնացքային կարգավարները հատուկ պարագաներով և միայն խոսակցությունների ժամանակամիջոցում:

Թույլատրվում է վազքուղիներում կարգավարական գնացքային կապի լարերին ժամանակավոր միացում (գնացքի հարկադրված կանգառի դեպքում), լոկոմոտիվների մեքենավարների, վերականգնիչ և հրշեջ գնացքների պետերի, ԿՈՒՀ էլեկտրամեխանիկների և վերականգնման ու գծային աշխատանքների հպակային ցանցի աշխատանքների ղեկավարների փոխադրովի հեռախոսները:

Միջկայարանային գնացքային կապի լարերին թույլատրվում է միացնել միմիայն կայարանների հերթապահների հեռախոսները, իսկ ավտոուղեփակոցով ուղեմասերում բացի այդ, վազքուղային կապի և գծանցների հերթապահների հեռախոսները:

 

ԿԱՀ-Ի ԿԱՊԻ ԳԾԵՐԸ

 

$ 96. Օդային հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում, ցածր կետից մինչև գետին, տարածությունը պետք է լինի վազքուղիներում ոչ պակաս 2.5 մ-ից, կայարաններում -3.0 մ-ից, գծանցներում -5.5 մ-ից (գոյություն ունեցող գծերում մինչև նրանց վերակառուցումը թույլատրվում է պահպանել 4.5 մ տարածությունը), երկաթուղային գծերը հատելիս մինչև ռելսի գլխիկի վերևի մակերեսը 7.5 մ-ից ոչ պակաս:

$ 97. ԿՈՒՀ և կապի գծերը վնասվելիս նրանց վերականգնումը պետք է կատարվի հետևյալ հերթականությամբ`

1) գնացքային կարգավարական կապի լարերը,

2) գծային ուղեփակման, էլեկտրամականային համակարգի, միջկայարանային գնացքային և սլաքային կապի լարերը, հեռուստավորման էներգոմատակարարման սարքավորումները,

3) մագիստրալ կապի լարերը,

4) ԿՈՒՀ և կապի մնացած լարերը:

$ 98. ԿՈՒՀ և կապի կառուցվածները և սարքավորումները պետք է պաշտպանված լինեն խանգարող և քարշային հոսանքի և էլեկտրահաղորդման օդային գծերի ազդեցություններից ու ամպրոպային պարպումներից:

 

ԿՈՒՀ-Ի ԵՎ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

$ 99. ԿՈՒՀ-ի ապարատները, որոնց օգնությամբ կենսագործվում են զանազան տեսակի կախվածությունները, պետք է լինեն փակված և կնիքված, նրանց բացումը թույլատրվում է կատարել միայն ազդանշանման և կապի ծառայության լիազորված աշխատողներին, նախապես անպայման գրանցելով այդ մասին սարքավորումների ստուգման մատյանում:

ԿՈՒՀ-ի ապարատների կնիքների ամբողջության համար պատասխանատվությունը կրում են այդ ապարատներից օգտվող հերթապահ աշխատողները (կայարանի հերթապահները, ազդանշորդները, սլաքավարները):

$ 100. ԿՈՒՀ-ի սարքավորումների փոխկապվածությունների ժամանակավոր փոփոխումը կարող է կատարվել երկաթուղու ղեկավար մարմնի թույլտվությամբ, ոչ ավելի քան 5 օրով:

$ 101. Արգելվում է կայարանում կատարել` ԿՈՒՀ-Ի սարքավորումների և պարագաների վերասարքավորման, տեղափոխման, նորոգման, փորձարկման, փոխարինման և այլ, նրանց գործողությունը ժամանակավորապես ընդհատում առաջացնող աշխատանքներ, առանց կայարանի հերթապահի գիտության և այդ մասին աշխատանքի ղեկավարի կողմից առանց նախապես գրանցելու այդ սարքավորումների ստուգման մատյանում: Կարգավարական կենտրոնացումով ուղեմասերում նույնանման աշխատանքներ պետք է կատարվեն միայն հերթապահ գնացքային կարգավարի գիտությամբ:

Բացառիկ դեպքերում, սարքավորումները կայարանի հերթապահի շենքից զգալի հեռավորության վրա գտնելիս, այդ սարքավորումները գործողության մեջ մտնելու մասին գրանցումը կարող է փոխարինվել նույն մատյանում գրանցվող կայարանի հերթապահին տրվող հեռախոսագրով, աշխատանքի ղեկավարի կողմից հետագա նշում կատարելով մատյանի մեջ:

ԿՈՒՀ-ի գործող սարքավորումների փորձարկումը բոլոր դեպքերում պետք է կատարվի կայարանի հերթապահի համաձայնությամբ և նրա հսկողության տակ, իսկ կարգավարական կենտրոնացումով ուղեմասերում` հերթապահ գնացքային կարգավարների համաձայնությամբ:

$ 102. Ազդանշանային պարագաների, այդ թվում նաև սլաքային ցուցիչների լուսավորումը պետք է ապահովի ազդանշանների ցուցումների պարզորոշ տեսողությունը գնացքից:

Յուրժամանակյա և անխափան լուսավորման պատասխանատվությունը դրվում է`

ա) լուսացույցների և երթուղային ցուցիչների` ազդանշանման և կապի ուղեմասերի պետերի վրա.

բ) կայարաններում նախազգուշական սկավառակների, մանևրային վահանների, սլաքային ցուցիչների, գծային փակոցների ցուցիչների և ջրասյունիկների - կայարանապետի վրա:

Նախազգուշական սկավառակների լուսավորման կարգը սահմանվում է երկաթուղու ղեկավար մարմնի կողմից`

գ) լոկոմոտիվային, վագոնային, գծային և այլ տնտեսությունների գծերի ազդանշանային պարագաների-համապատասխան ստորաբաժանումների պետերի վրա.

դ) արագության նվազեցման մշտական սկավառակները, ինչպես նաև և նախազգուշական սկավառակների, որոնք տեղակայված են ուղեկցողով անցնելու վայրերի պատսպարման համար (պահակակետի բացակայելու դեպքում) -գծի ուղեմասի պետի վրա:

Կայարանային գծերի ազդանշանային պարագաների սարքավորումների լուսավորման համար էլեկտրաէներգիայի մատակարարման կարգը սահմանվում է ճանապարհի բաժանմունքի պետի կողմից:

$ 103. Կապի և ազդանշանման ուղեմասերի աշխատողները պարտավոր են մշտապես ապահովել լուսացույցների, նախազգուշական սկավառակների, երթուղային ցուցիչների և մանևրային վահանների կանոնավոր տեսողությունը:

Այս ազդանշանների տեսողությունը պարբերաբար ստուգվում է գծից, կամ լոկոմոտիվի վրայից էլեկտրամեխանիկի կողմից, ոչ ուշ քան 10 օրը մեկ անգամ, ԿՈՒՀ-ի և կապի ավագ էլեկտրամեխանիկի կողմից, ոչ ուշ քան ամիսը մեկ անգամ, ազդանշանման և կապի ուղեմասի պետի կողմից երեք ամիսը մեկ անգամից ոչ ուշ:

$ 104. ԿՈՒՀ-ի և կապի սարքավորումներից օգտվող աշխատողները պետք է տիրապետեն նրանցից օգտվելու կարգը և նրանց գիտելիքները պետք է լինեն ստուգված: Սովորեցման համար պատասխանատուն հանդիսանում է յուրաքանչյուր պետը իր ենթակայի նկատմամբ:

Ազդանշանման և կապի ուղեմասի պետը պարտավոր է սովորեցնել և սիստեմատիկաբար ստուգել ԿՈՒՀ-ի և կապի սարքավորումներից օգտվող այլ ծառայությունների աշխատողներին այդ սարքավորումները գիտենալու և նրանց հետ վերաբերվելու ձեռնահասության մեջ:

 

ԳԼՈՒԽ VI
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷՆԵՐԳՈՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՐՔՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

$ 105. Էներգամատակարարման սարքավորումները պետք է ապահովեն գնացքների անխափան երթևեկությունը սահմանված քաշի նորմերով, արագություններով և երթևեկության պահանջվող չափերի դեպքում գնացքների միջև տարածությունով:

Էլեկտրաշարժական կազմի հոսանքաընդունիչի լարվածության մակարդակը յուրաքանչյուր բլոկ-ուղեմասերում պետք է լինի` փոփոխական հոսանքի ժամանակ ոչ պակաս 21 կվ-ից և հաստատուն հոսանքի ժամանակ 2.7 կվ-ից ոչ պակաս:

$ 106. Հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված գծերի շրջանում գտնվող ստորերկրյա մետաղյա կառուցվածքները (խողովակաշարքերը, կաբելները և այլ) պետք է պաշտպանված լինեն թափառող հոսանքների ազդեցություններից:

Քարշային ենթակայանների և ցանցերի սարքավորումները պետք է պաշտպանվեն կարճ միացման հոսանքներից, հետադարձ բռնկումներից և սահմանված նորմերից ավելի գերլարումների գերբեռնվածությունից:

Հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված գծերի քարշային ենթակայանները պետք է ունենան պաշտպանող հարմարանքներ հպակային ցանց չթափանցելու ԿՈՒՀ և կապի սարքավորումների գործողությանը խանգարող հոսանքներ:

$ 107. Հպակային ցանցը երթևեկության ամենաբարձր արագության և եղանակի ցանկացած պայմաններում պետք է ապահովի անխափան հոսանքահանումը:

$ 108. Հպակային լարի կախման բարձրությունը ռելսի գլխիկի վերևի մակարդակից պետք է լինի կայարաններում ոչ պակաս 6250 մմ-ից և վազքուղիներում` 5750 մմ:

Բացառիկ դեպքերում գոյություն ունեցող ուղիների կայարանային այն գծերում, որոնց վրա չի նախատեսված շարժական կազմի կանգառում տեղակայված արհեստական կառուցվածքների սահմաններում այդ տարածությունը կարող է պակասեցվի մինչև 5675 մմ փոփոխական հոսանքով էլեկտրիֆիկացված գծերի դեպքում, մինչև 5550 մմ հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված գծերի դեպքում:

Հպակային լարի կախման բարձրությունը չպետք է անցնի 6800 մմ:

$ 109. Արհեստական կառուցվածքների սահմաններում պանտոգրաֆից և հոսանքի տակ գտնվող հպակային ցանցի մասերից մինչև կառուցվածքների և շարժական կազմի հողակցված մասերի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս` հաստատուն հոսանքով էլեկտրիֆիկացված գծերում 200 մմ, իսկ փոփոխական հոսանքով էլեկտիֆիկացված գծերում 350 մմ: Բացառիկ դեպքերում, գոյություն ունեցող արհեստական կառուցվածքներում Տրանսպորտի Նախարարության թույլտվությամբ այդ հեռավորությունները կարող են փոփոխվել համապատասխանորեն մինչև 150 և 300 մմ:

$ 110. Եզրային գծի առանցքից մինչև հպակային ցանցի հենարանի ներքին եզրը, հեռավորությունը վազքուղիներում և կայարաններում պետք է լինի 3100 մմ-ից ոչ պակաս:

Փորվածքներում հենարանները պետք է տեղակայվեն խրամառուների սահմաններից դուրս:

Առանձին ձնահյուսերով փորվածքներում (բացի ժայռոտներից) և նրանց ելքերում 100 մմ երկայնությամբ եզրային գծի առանցքից մինչև հպակային ցանցի հենարանի ներքին եզրը, հեռավորությունը պետք է լինի 5700-ից մմ ոչ պակաս: Այդպիսի վայրերի ցանկը որոշում է երկաթուղու ղեկավար մարմինը:

Գոյություն ունեցող էլեկտրիֆիկացված գծերում, ինչպես նաև առանձին ծանր պայմաններում նոր էլեկտրիֆիկացված գծերում, գծի առանցքից մինչև հենարանի ներքին եզրը հեռավորությունը թույլատրվում է` կայարաններում 2450 մմ-ից ոչ պակաս և վազքուղիներում 2750 մմ:

Նշված բոլոր չափերը տրված են գծի ուղիղ ուղեմասերի համար: Կոր ուղեմասերում այդ տարածությունները պետք է մեծանան հպակային ցանցի հենարանների համար սահմանված ծավալաչափային լայնացմանը համապատասխան:

Հպակային ցանցի և մշտական ազդանշանների, ինչպես նաև ազդանշանման նիշերի փոխադարձ դասավորումը պետք է ապահովի ազդանշանների և նիշերի լավ տեսողությունը:

$ 111. Բոլոր մետաղյա կառուցվածքները (կամուրջները, ուղանցույցները, լուսացույցները, ջրասյունակները և այլ), որոնք դասավորված են լարվածության տակ գտնվող հպակային ցանցի մասերից 5 մ-ից պակաս հեռավորության վրա, հպակային ցանցի մետաղյա հենարանները և հպակային ցանցի երկաթ-բետոնե հենարանների վրայի մեկուսացուցիչների ամրացման դետալները, ինչպես նաև երկաթ-բետոնե և ոչ մետաղյա արհեստական կառուցվածքները պետք է հողակցված լինեն:

Հողակցմանը ենթակա են նույնպես հպակային ցանցի փոփոխական հոսանքի ազդեցության գոտու մեջ տեղակայված բոլոր մետաղյա կառուցվածքները, որոնց վրա կարող են առաջանալ վնասակար լարվածություններ:

Լարվածության տակ գտնվող հպակային ցանցի մասերի պատսպարման համար էլեկտրիֆիկացված գծերի վերևում տեղակայված ուղանցույցների և հետիոտն կամուրջների վրա պետք է տեղակայված լինեն նախազգուշական վահաններ և անընդմեջ սալարկում` մարդկանց անցման տեղերում:

$ 112. Հպակային ցանցը պետք է բաժանվի առանձին գծամասերի (սեկցիաների) օդային միջանցքի (մեկուսացնող շաղկապումով) չեզոք միջդրումների և սեկցիոն մեկուսիչների միջոցով: Սեկցիոն բաժանիչների հաղորդակները պետք է փակված լինեն հատուկ բանալի ունեցող փականքով:

Չեզոք միջդրումների սարքավորումները և դասավորումը պետք է ապահովեն գնացքների առանց կանգառման շարժվելու հնարավորությունը, չեզոք միջդրումը պատսպարող ազդանշանման նիշը անցնելով ժամում 20 կմ-ից ոչ ավելի արագությամբ:

$ 113. Հպակային ցանցի սնուցման և սեկցիավորման սխեման պետք է հաստատված լինի երկաթուղու ղեկավար մարմնի կողմից: Սխեմայից հանած պատճեն միացվում է կայարանի տեխնիկա-կարգադրական ակտին:

$ 114. Սեկցիոն բաժանիչների հոսանքափոխումները, բացառությամբ էլեկտրադեպոների և կայարանային գծերի հանդերձման սարքավորումների հպակային ցանցի բաժանիչների, կատարվում է էներգոկարգավարների հրամանով:

Բաժանիչների հոսանքափոխման և փակած հաղորդակների բաժանիչների բանալիների պահպանման կարգը, որով ապահովվում է անխափան էներգոմատակարարումը և աշխատանքի կատարման անվտանգությունը, կարգը հաստատվում է առանձին կանոններով:

 

ԳԼՈՒԽ VII
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

$ 115. Կառուցվածքները, սարքավորումները և ծառայողա-տեխնիկական շենքերը պետք է սիստեմատիկաբար մանրազննին ստուգվեն համապատասխան հրահանգներով սահմանված կարգով և ժամկետներում:

Կառուցվածքների, սարքավորումների և ծառայողա-տեխնիկական շենքերի զննումը դրվում է անմիջապես նրանց սպասարկող աշխատողների և կայարանների, դեպոների, դիստանցիաների կամ ուղեմասերի պետերի վրա, որոնց տնօրինության տակ են գտնվում այդ կառուցվածքներն ու սարքավորումները:

Բացի այդ, ամսական մեկ անգամից ոչ ուշ գլխավոր ընդունման և առաքման գծերի սլաքային փոխադրիչները պետք է զննվեն կայարանապետերի կողմից գծի վարպետի հետ միատեղ, իսկ սլաքների վրա ԿՈՒՀ-ի առկայության դեպքում նաև էլեկտրամեխանիկի կողմից:

Զննման արդյունքները և հայտնաբերված անսարքությունների վերացման միջոցառումները գրանցվում են հատուկ զննման մատյանի մեջ, որի մեջ նշվում է նաև անսարքությունների վերացման և նշված միջոցառումների կատարման ժամկետը:

$ 116. Ճանապարհների, ծառայությունների պետերը պետք է սիստեմատիկաբար ստուգեն գծային ստորաբաժանումների դրությունը, աշխատողների կարգապահությունը և կիրառեն երթևեկության անվտանգությունն ու տնտեսական բոլոր մասերի սարքին պահպանումը երաշխավորող անհրաժեշտ միջոցառումներ:

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

$ 117. Կառուցվածքների և սարքավորումների նորոգումը պետք է կատարվի երթևեկության անվտանգության ապահովումով և որպես կանոն, առանց գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման:

Մեծ ծավալով նորոգումներ և շինարարական աշխատանքներ կատարելու համար գնացքների երթևեկության ժամանակացույցում պետք է նախատեսվեն «պատուհաններ» և, որպես կանոն` ցերեկը, հաշվի առնելով այդ աշխատանքներից առաջացրած արագության սահմանափակումները: Այդպիսի աշխատանքների ցանկը և գնացքների երթևեկության ժամանակացույցում նախատեսված «պատուհանների» տրամադրման և օգտագործման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության հրահանգով:

Գնացքների առանձնահատուկ ծանրաբեռնված երթևեկությամբ ուղեմասերում, նորոգման և շինարարական աշխատանքներ կատարելու համար, գնացքների երթևեկության ժամանակացույցում կարող են նախատեսվել «պատուհաններ» նաև գիշերը:

Գծի ԿՈՒՀ-ի և կապի սարքավորումների, հպակային ցանցի և այլ կառուցվածքների ու սարքավորումների նորոգման աշխատանքները, որոնց կատարման համար երթևեկության ժամանակացույցում չեն նախատեսված « պատուհաններ», որպես կանոն պետք է կատարվեն առանց վազքուղու փակման, երթևեկության ամենաքիչ ծանրաբեռնված ժամանակաշրջանում:

Եթե այդ աշխատանքների կատարումը առաջացնում է երթևեկության ընդհատման անհրաժեշտության, նրանց սկսման և վերջացման ստույգ ժամկետը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից աշխատանքի ղեկավարի հետ միատեղ: Երթևեկության ընդհատում առաջացնող աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի ղեկավարը պարտավոր է հերթապահ գնացքային կարգավարի հետ մշտական (հեռախոսային կամ ռադիո) կապ հաստատել:

Այն ուղեմասերում, որտեղ գնացքների երթևեկության գրաֆիկում «պատուհաններ» նախատեսվում են օրվա գիշեր ժամանակ, աշխատանքի ղեկավարը պարտավոր է ապահովել աշխատանքների կատարման ամբողջ վայրի լուսավորումը, որպեսզի ապահովվի աշխատողների անվտանգությունը և գնացքների երթևեկության անվտանգությունը:

$ 118. Արգելվում է`

ա) սկսել գնացքների ընթացման համար վտանգավոր աշխատանքները մինչև աշխատանքի կատարման վայրերը ազդանշաններով պատսպարելը,

բ) հանել աշխատանքների վայրերը պատսպարող ազդանշանները մինչև աշխատանքների լիակատար ավարտումը, ինչպես նաև մինչ գծի, հպակային ցանցի դրության և եզրաչափի պահպանման ստուգումը:

Միաուղի, երկուղի և բազմուղի ճանապարհների ուղեմասերում, գնացքների ընթացման համար վտանգավոր աշխատանքների կատարման վայրերը պետք է պատսպարվեն ազդանշաններով երկու կողմերից, անկախ նրանից` սպասվում է գնացք, թե ոչ:

Գնացքների կանգառում պահանջվող աշխատանքների վայրերը պատսպարվում է հետևյալ կերպ:

Պատսպարվող ուղեմասի սահմաններից 50 մ հեռավորության վրա երկու կողմից դրվում են շարժական կարմիր ազդանշաններ: Այդ ազդանշաններից, ազդանշանման հրահանգում նշված ղեկավարող զառիվայրից և վազքուղում գնացքների երթևեկության թույլատրող մաքսիմալ արագությունից կախված հեռավորության վրա դրվում են երեքական ճայթուկներ, և աշխատանքի վայրին մոտիկ առաջին ճայթուկից 200 մ հեռավորության վրա աշխատանքի վայրի ուղղությամբ դրվում են արագությունը նվազեցնող շարժական ազդանշաններ:

Արագությունը նվազեցնող շարժական ազդանշանները և ճայթուկները պետք է գտնվեն առաջին ճայթուկից դեպի աշխատանքի վայրի կողմը 20 մ վրա կարմիր դրոշակներով կանգնած ազդանշորդների հսկողության տակ: Շարժական կարմիր ազդանշանները պետք է գտնվեն աշխատանքների ղեկավարի հսկողության տակ:

Ծավալուն ճակատով (200 մ-ից ավելի) աշխատանքներ կատարելիս, պատսպարում պահանջող ուղեմասի մեջտեղը դրվում է լրացուցիչ շարժական ազդանշան, որը պետք է գտնվի աշխատանքի ղեկավարի հսկողության տակ, իսկ շարժական կարմիր ազդանշանները, որոնք դրված են պատսպարում պահանջող ուղեմասի սահմաններից 50 մ հեռավորության վրա, պետք է գտնվեն ազդանշորդի հսկողության տակ:

Հանկարծակի արգելքի առաջացման և տեղում անհրաժեշտ շարժական ազդանշանի բացակայության դեպքում, արգելքի տեղում դրվում է կանգառման ազդանշան և երկու կողմից ազդանշանման հրահանգում ցույց տրված ղեկավարող զառիվայրից և վազքուղում գնացքների երթևեկության թույլատրվող մաքսիմալ արագությունից կախված հեռավորության վրա դրվում են երեքական ճայթուկներ: Ճայթուկները պետք է գտնվեն երկաթուղու աշխատողների հսկողության տակ, որոնք կանգնում են ձեռքի կարմիր ազդանշաններով վտանգի կողմի առաջին ճայթուկից 20 մ հեռավորության վրա:

Գնացքների ընթացքի արագության նվազեցում պահանջող աշխատանքների կատարման վայրերը պատսպարվում են երկու կողմից « վտանգավոր տեղի սկիզբը» և «վտանգավոր տեղի վերջը» շարժական ազդանիշերով, վտանգավոր վայրի սահմաններից 50 մ հեռավորության վրա: Այդ ազդանիշերից` ազդանշանման հրահանգներում ցույց տրված ղեկավար զառիվայրից և վազքուղում գնացքների երթևեկության թույլատրվող մաքսիմալ արագությունից կախված հեռավորության վրա դրվում են արագությունը նվազեցնող շարժական ազդանշաններ:

$ 119. Գծում աշխատանքների կատարման վայրը պատսպարող շարժական ազդանիշերի տեղակայման և պահպանման համար, աշխատանքի ղեկավարը նշանակում է ազդանշորդներ:

Ազդանշորդները պետք է ունենան երկաթուղային տրանսպորտի մյուս աշխատողների համար ընդունված ընդհանուր ձևից տարբերվող գլխարկներ:

Գծերում ծավալուն ճակատով աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև փոքր շառավղով կոր ուղեմասերում, փորվածքներում, ազդանիշերի վատ տեսանելի այլ տեղերում և գնացքների ծանրաբեռնված երթևեկությամբ ուղեմասերում, աշխատանքի ղեկավարը պարտավոր է կապ հաստատել (հեռախոսային կամ ռադիո) աշխատանքի վայրը պատսպարող ազդանշանների մոտ նշանակված աշխատողների հետ:

$ 120. Արգելվում է` կանգառման կամ արագությունը նվազեցնող ազդանիշերով պատսպարում պահանջող աշխատանքներ կատարել կայարանային գծերում, առանց կայարանի հերթապահի համաձայնության և առանց նախապես գրանցելու «Գծերի, սլաքային փոխադրիչների, ԿՈՒՀ-ի սարքավորումների, կապի և հպակային ցանցի զննման մատյանում», աշխատանքի ղեկավարի կողմից:

Աշխատանքներն ավարտելուց հետո սարքավորումների ներառումը գործողության մեջ կատարվում է կայարանի հերթապահի կարգադրությամբ - « գծերի, սլաքային փոխադրիչների, ԿՈՒՀ-ի սարքավորումների, կապի և հպակային ցանցի զննման մատյանում» աշխատանքի ղեկավարի գրանցման, կամ նույն մատյանում գրանցված և կայարանի հերթապահին հաղորդված հեռախոսագրի հիման վրա, հետագայում աշխատանքի ղեկավարի անձնական նշումով:

$ 121. Աշխատանքներ կատարելու համար միաուղի ուղեմասում վազքուղու, իսկ երկուղի և բազմուղի ուղեմասում մեկ կամ մի քանի գծերի փակումը կատարվում է երկաթուղու ղեկավար մարմնի կարգադրությամբ: Եթե նման փակումը չի առաջացնում երթևեկության սահմանած չափերի և հարևան բաժանմունքների գնացքների ժամանման և առաքման ժամանակի փոփոխություններ, ապա դա կարող է թույլատրվել տնօրինության կողմից:

Վազքուղու, կամ գծերի փակումը, որը առաջացնում է անհրաժեշտություն գնացքների թողանցումը կատարել տվյալ ճանապարհի այլ ուղեմասերով, կամ այլ ճանապարհների շրջանցումով կատարվում է միայն բացառիկ դեպքերում:

$ 122. Միաուղի ուղեմասերում վազքուղու, իսկ երկուղի կամ բազմուղի ուղեմասերում մեկ կամ մի քանի գծերի առաջիկա փակման մասին ճանապարհի բաժանմունքի պետը ոչ ուշ, քան մեկ օր առաջ հաղորդում է աշխատանքների համապատասխան ղեկավարներին:

Վազքուղու կամ գծերի փակումն ու բացումը կատարվում է գնացքային կարգավարների հրամանով, աշխատանքներն սկսելուց առաջ և ավարտելուց հետո:

$ 123. Արգելվում է անցնել աշխատանքների կատարմանը մինչև գնացքային կարգավարից վազքուղու կամ գծերի փակումը կայանալու մասին (գրավոր հաղորդման ձևով հեռախոսագրի կամ հեռագրի) հրամանի ստանալը աշխատանքի ղեկավարի կողմից, ինչպես նաև մինչև աշխատանքի վայրը ազդանշաններով պատսպարումը:

$ 124. Վազքուղու կամ գծերի բացումը անկախ նրանից, թե որ կազմակերպությունն է կատարել այդ աշխատանքները, կատարվում է միայն գծի ուղեմասի պետի կամ նրա կողմից լիազորված գծի վարպետի կողմից, գծային աշխատանքների կամ արհեստական կառուցվածքների վրա տարվող աշխատանքների ավարտման և գծանցների անվտանգ և անհապաղ երթևեկության համար արգելքի բացակայության մասին գրավոր հաղորդումից, հեռախոսագիր կամ հեռագիր ստանալուց հետո:

Էներգոմատակարարման կամ ԿՈՒՀ-ի և կապի սարքավորումների հետ կապված գծի և արհեստական կառուցվածքների ամբողջությունը խախտում չառաջացնող աշխատանքներ կատարելիս, վազքուղու կամ գծերի բացումը կատարվում է համապատասխանորեն հպակային ցանցի ուղեմասի պետի կամ ազդանշանման և կապի ուղեմասի պետի կողմից, կամ նրանց լիազորումով հպակային ցանցի վարպետի կամ ԿՈՒՀ-ի և կապի ավագ էլեկտրամեխանիկի կողմից հաղորդագիր ստանալուց հետո:

 

3-ՐԴ ԲԱԺԻՆ
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

$ 125. Շարժական կազմը պետք է պահվի սարքին վիճակում, ապահովելով նրա անխափան աշխատանքը և երթևեկության անվտանգությունը:

Որևէ անսարքության առաջացման կանխումը և շարժական կազմի ծառայության ժամկետի երկարացումը, պետք է լինի գլխավորը նրա պահպանման համար պատասխանատու անձանց աշխատանքում:

$ 126. Վագոնների բոլոր մասերը ըստ դիմացկունության, կայունության և դրության պետք է ապահովեն գնացքների անվտանգ և սահուն երթևեկությունը սահմանված ամենաբարձր արագություններով:

Նոր վագոնները պետք է ապահովեն գնացքների անվտանգ և սահուն երթևեկությունը, համապատասխան կատեգորիայի գնացքների սպասարկման համար նախատեսված հեռանկարային լոկոմոտիվների ամենաբարձր կոնստրուկտիվ արագություններով:

$ 127. Շահագործման մեջ ընդունած շարժական կազմի հիմնական հանգույցների փոփոխումները կատարվում են միայն երկաթգծի ղեկավար մարմնի թույլտվությամբ:

$ 128. Շարժական կազմը պետք է բավարարի պետական ստանդարտով սահմանված շարժական կազմի եզրաչափի պահանջներին:

$ 129. Նոր կառուցված շարժական կազմը մինչև շահագործման հանձնելը պետք է փորձարկվի և ընդունվի մատակարարից:

$ 130. Շարժական կազմի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա հետևյալ տարբերիչ պարզորոշ նշաններ և մակագրեր` պետական զինանշան և երկաթուղու սկզբնատառերը (բացի ապրանքատար վագոններից), համարը, գործարանի արտադրության թվականի և վայրի ցուցումով, սահմանված նորոգման տեսակների թվականը և վայրը, տարայի քաշը (բացի լոկոմոտիվներից): Բացի այդ պետք է նշված լինեն հետևյալ մակագրեր` լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժական կազմի վրա - կոնստրուկտիվ արագությունը, սերիան, ռեզերվուարների հսկիչ պարագաների և կաթսայի զննման մասին աղյուսակներ և մակագրեր, մարդատար վագոնների և մոտորվագոնային շարժական կազմի վրա - տեղերի քանակը, բեռնային վագոնների վրա - բեռնունակությունը:

$ 131. Յուրաքանչյուր լոկոմոտիվի, վագոնի և մոտորվագոնային շարժական կազմի վրա պետք է տարվի կարևորագույն տեխնիկական և շահագործական բնութագրեր պարունակող տեխնիկական անձնագիր:

$ 132. Էլեկտրաքարշները, ջերմաքարշները, շոգեքարշները և մոտորվագոնային գնացքները պետք է կահավորված լինեն ռադիոկայանով երթևեկության արագությունը ցույց տվող և գրանցող արագաչափիչներով:

Մոտորվագոնային գնացքի ղեկավարման յուրաքանչյուր կետ պետք է ունենա, մեքենավարի կողմից գնացքի վարման ունակությունը հանկարծակի կորցնելու դեպքում, ավտոմատ կանգառման սարքավորում:

$ 133. Հատուկ շարժական կազմի և հանովի շարժական միավորների տեխնիկական պահանջները, ինչպես նաև նրանց պահման և շահագործման կարգը սահմանվում են Տրանսպորտի Նախարարի հրահանգներով:

 

ԳԼՈՒԽ II
ԱՆՎԱԶՈՒՅԳԵՐ

 

$ 134. Յուրաքանչյուր անվազույգ պետք է բավարարի Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված անվազույգերի զննման, նորոգման և ձևավորման համապատասխան հրահանգի պահանջներին և ունենա սռնու վրա դրված պարզորոշ նիշեր, անվազույգերի ձևավորման տեղի, ժամանակի և լրիվ զննման մասին, ինչպես նաև ընդունման դրոշմ` այն ձևավորելիս: Նիշերը և դրոշմները դրվում են դրոշմանշման կանոններով նախատեսված տեղերում:

Անվազույգերը սահմանված կարգով պետք է ենթարկվեն զննման շարժական կազմի տակը` սովորական և լրիվ քննությունների, իսկ ներգլորման ժամանակ գրանցվեն համապատասխան մատյաններում կամ անձնագրերում:

$ 135. Անիվների ներքին կողերի տարածությունը պետք է լինի 1440 մմ: Շեղումներ դեպի մեծացումը կամ փոքրացումը թույլատրվում է 3 մմ-ից ոչ ավելի: Ժամում 120 կմ-ից ավելի արագությամբ շարժվող գնացքներում, լոկոմոտիվների և մարդատար վագոնների համար շեղումը դեպի փոքրացումը թույլատրվում է 1 մմ-ից ոչ ավելի:

Արգելվում է բաց թողնել շահագործման և թույլատրել ընթանալու շարժական կազմի անվազույգի սռնու ճակատային մասում ընդլայնական ճեղքվածքով, ինչպես նաև գծի և շարժական կազմի կանոնավոր փոխգործողությանը խանգարող անվազույգերի հետևյալ մաշվածքների և վնասվածքների դեպքերում`

ա) լոկոմոտիվների, ինչպես նաև հեռավոր հաղորդակցության մոտորվագոնային շարժական կազմի և մարդատար վագոնների գլորման շրջագծով գլանումը 7 մմ ավելի, տեղական և քաղաքամերձ հաղորդակցության գնացքներում մոտորվագոնային շարժական կազմի և մարդատար վագոններինը - 8 մմ-ից ավելի, տենդերների և բեռնային վագոններինը - 9 մմ-ից ավելի:

Ժամում 120 կմ և ավելի արագությամբ շրջանառող գնացքներին միացվող լոկոմոտիվների, տենդերների և մարդատար վագոնների գլորման շրջագծով գլանումը 5 մմ-ից ավելի:

բ) լոկոմոտիվների անիվների կատարի հաստությունը 33 մմ-ից ավելի, կամ 25-ից մմ պակաս, կատարի գագաթից 20 մմ հեռավորության վրա չափելիս, իսկ մոտոր-վագոնային շարժական կազմի, տենդերների և վագոնների գագաթից 18 մմ հեռավորության վրա չափելիս:

Ժամում 120 կմ-ից ավելի արագությամբ շարժվող գնացքներում լոկոմոտիվների, տենդերների և մարդատար վագոնների կատարի հաստատությունը 33 մմից ավելի կամ 28 մմ-ից պակաս:

գ) կատարի ուղղաձիգ կտրվածք` 18 մմ-ից ավելի բարձրությամբ, որը չափվում է հատուկ շաբլոնով:

դ) լոկոմոտիվների և գլանակավոր առանցքակալով մոտորվագոնային շարժական կազմի գլորման մակերեսի վրա սողուն փոսիկ 0.7 մմ-ից ավելի, սահումով առանցքակալներովներինը` 1 մմ-ից ավելի, տենդերների և գլանակավոր բուկսային առանցքակալներով վագոնների` 1 մմ-ից ավելի, սահումով առանցքակալինը` 2 մմ-ից ավելի: Միջակա կայարաններում գլանակավոր առանցքակալներով վագոնների - սողուկ (փոսիկ) 1 մմ, բայց 2 մմ-ից ոչ ավելի խորությամբ հայտնաբերելիս այդպիսի վագոնը թույլատրվում է հասցնել (մարդատարը ժամում 100 կմ-ից ոչ ավելի, բեռնայինը - ժամում 70 կմ-ից ոչ ավելի արագությամբ) մինչև մոտակա տեխնիկական զննման կետը, որն ունի միջոցներ առանց վագոնը գնացքից անջատելու փոխելու անվազույգերը:

Բեռնային վագոնները մարդատար գնացքներին միացնելիս պետք է բավարարեն մարդատար գնացքների համար սահմանված նորմերը:

 

ԳԼՈՒԽ III
ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ԵՎ ԻՆՔՆԱԿՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

$136. Շարժական կազմը պետք է կահավորված լինի ավտոմատ արգելակներով: Շարժական կազմի ավտոմատ արգելակները շահագործման տարբեր պայմաններում պետք է ունենան լավ կառավարելիություն շահագործման հուսալիություն և ապահովեն արգելակման սահունությունը:

Շարժական կազմի ավտոմատ արգելակները պետք է ապահովեն գնացքի կանգառումը շտապ արգելակումով:

$137. Ապրանքատար տիպի ավտոմատ արգելակները պետք է թույլ տան դատարկ և բարձված ռեժիմների արգելակումների գործադրումը:

Մոտորվագոնային շարժական կազմը, մարդատար վագոնները, ինչպես նաև արգելակման հարթակներով ապրանքատար վագոնները, պետք է ունենան հարթակներում ձեռքի լծակները` շտապ արգելակման համար: Մոտորվագոնային շարժական կազմում և մարդատար վագոններում այդ լծակները պետք է լինեն նաև վագոնների ներսում:

Շտապ արգելակման բոլոր լծակները մոտորվագոնային շարժական կազմի և մարդատար վագոնների մեջ պետք է լինեն կապարակնքված:

$ 138. Լոկոմոտիվները, մոտորվագոնային շարժական կազմը և մարդատար վագոնները, ինչպես նաև ապրանքատար վագոնների մի մասը պետք է կահավորված լինեն ձեռքի արգելակներով:

Փոստային և ծանրոցային վագոնները ձեռքի արգելակներ կարող են չունենալ:

$ 139. Արգելակման լծակային հաղորդակի բոլոր մասերը, որոնց անջատվելը կամ կոտրելը կարող է դուրս բերել եզրաչափից, պետք է ունենան նախապահպանական սարքավորումներ:

$ 140. Շարժական կազմը պետք է կահավորված լինի ինքնակցիչով: Առաջիկայում մինչ բոլոր մարդատար վագոնների ավտոմատ կցիչի փոխադրելը, թույլատրվում է շահագործել մարդատար վագոնները պտուտակավոր կցիչներով:

$ 141. Գնացքներում ինքնակցիչների երկայանական առանցքների միջև տարբերությունը ըստ բարձրության թույլատրվում է 100 մմ-ից ոչ ավել:

Ինքնակցիչի առանցքի բարձրությունը ռելսի գլխիկի վերևի մակերեսից պետք է լինի` մարդատար և բեռնային վագոններինը 1080 մմ-ից ոչ ավելի, լոկոմոտիվների և մարդատար վագոններինը` 980 մմ-ից ոչ պակաս, իսկ բեռնված ապրանքային վագոններինը` 950 մմ-ից ոչ պակաս:

Արգելվում է շարժական կազմը շահագործել նորոգումից հետո, եթե խախտված են սահմանված չափերը:

$ 142. Պտուտակավոր կցիչներով մարդատար վագոնները պետք է կցված լինեն զույգ ձգաններով, պտուտակված այնպես, որպեսզի բուֆերային սպասները մեկը մյուսին սեղմված լինեն: Ընդ որում կից վագոնների բուֆերները պետք է լինեն հավասար մակերեսների վրա: Իրար կպած բուֆերների կենտրոնների տարբերությունը ըստ բարձրության պետք է լինի 100 մմ-ից ոչ ավելի:

$ 143. Գնացքի կազմի ինքնակցիչ սարքավորումների տեխնիկական վիճակի համար պատասխանատուն հանդիսանում է վագոնների զննիչը, մանևրների դեպքում` մանևրների ղեկավարը:

Գնացքի կազմի մեջ վագոնների ճիշտ կցման համար պատասխանատվությունը կրում է գնացքն առաքման համար նախապատրաստող գնացք կազմողը կամ վագոնավարը:

Լոկոմոտիվը գնացքի առաջին վագոնի հետ ճիշտ կցման համար պատասխանատուն հանդիսանում է լոկոմոտիվի մեքենավարը: Գնացքային լոկոմոտիվի անջատումը կազմից և կազմին կցումը (այդ թվում և արգելակային կաշեփոկերի անջատումն ու միացումը, վերջավորման ծորակների բացումն ու փակումը) պետք է կատարվեն լոկոմոտիվային բրիգադի աշխատողների կողմից:

 

ԳԼՈՒԽ IV
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

$ 144. Արգելվում է շահագործել անսարքություններ ունեցող, գնացքների անվտանգ երթևեկությանը սպառնացող, շարժական կազմ, ինչպես նաև դնել գնացքների մեջ ապրանքատար վագոններ, որոնց վիՃակը չի ապահովում բեռների անվնաս փոխադրումները:

Չի թույլատրվում դնել գնացքների մեջ մարդատար վագոններ, որոնք ունեն անսարք տաքացման, էլեկտրասարքավորման, հովահարային սարքավորումներ և մարդատար փոխադրումների պայմանները խախտող այլ անսարքություններ:

Շարժական կազմի տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրա պահպանման կարգը սահմանվում են Տրանսպորտի Նախարարության համապատասխան հրահանգներով և նորոգման կանոններով:

$ 145. Շարժական կազմի նորոգման տեսակները, միջնորոգման ժամկետները և վազքի նորմերը սահմանվում են տեխնիկական հրահանգներով:

Տեխնիկական ցուցումները և շարժական կազմի նորոգման ու պահպանման տիպային տեխնոլոգիական պրոցեսները հաստատվում են Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 146. Շարժական կազմի զննման ու նորոգման որակի և անվտանգ երթևեկության համար պատասխանատվությունը կրում են` զննումը և նորոգումը անմիջապես իրականացնող աշխատողները, դեպոների, արհեստանոցների և տեխնիկական զննման կետերի վարպետներն ու պետերը:

 

ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

$ 147. Լոկոմոտիվների և շարժական կազմի տեխնիկական դրությունը պարբերաբար պետք է ստուգվի նրանց զննման միջոցով` լոկոմոտիվային բրիգադների, տեխնիկական զննման կետի բրիգադների և պրոֆիլակտիկ զննման կոմպլեքսային բրիգադների կողմից, ինչպես նաև պարբերաբար վերահսկվի դեպոյի և լոկոմոտիվային ծառայության տնտեսության ղեկավարող կազմի կողմից:

Զննումների ժամանակ, որոնց կարգն ու ծավալը սահմանվում են Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված հրահանգով, ստուգվում է`

ա) հանգույցների և դետալների վիճակը, մաշվածքն ու երթևեկության անվտանգությունն ապահովող սահմանված չափերին նրանց համապատասխանությունը.

բ) արգելակների և ինքնակցիչ սարքավորումների, վերահսկողական, չափող և ազդարարման պարագաների գործողության սարքինությունը:

$ 148. Լոկոմոտիվային ավտոմատ կանգառի սարքավորումները, լոկոմոտիվային ավտոմատ ազդանշումը և գնացքային ռադիոկապը պետք է պարբերաբար զննվեն վերահսկման կետերում, այդ սարքավորումների ստուգումով և կարգավորումով:

$ 149. Լոկոմոտիվների և մոտորվագոնային շարժական կազմի վրա տեղակայված մանոմետրերը և նախապահպանական կափարիչները պետք է լինեն կապարակնքված, իսկ շոգեքարշերի կաթսաների վրա հսկողական խցանները` դրոշմված: Էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի վրա նմանապես պետք է կապարակնքված լինեն էներգիայի և վառելիքի ծախսը գրանցող ապարատներն ու պարագաները:

Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորվագոնային շարժական կազմի վրայի էլեկտրական պաշտպանության սարքավորումները, մանոմետրները, նախապահպանական կափարիչները, լոկոմոտիվների և շարժական կազմի օդային ռեզերվուարներն ու լոկոմոտիվների շոգեկաթսաները պետք է ենթարկվեն զննման սահմանված ժամկետներում:

$ 150. Լոկոմոտիվային բրիգադների կազմը և լոկոմոտիվների ու մոտորվագոնային գնացքների սպասարկման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից հաստատված տեխնիկական հրահանգով:

Ջերմաքարշային և էլեկտրական քարշի ժամանակ մեկ լոկոմոտիվային բրիգադով կարող են սպասարկվել մի քանի լոկոմոտիվներ կամ մեկ խցիկից ղեկավարող մշտապես միացված սեկցիաներ:

Մոտորվագոնային գնացքի սպասարկումը մեկ մեքենավարով թույլատրվում է միայն ավտոմատ կանգառման սարքավորումների առկայության դեպքում, մեքենավարի կողմից հանկարծակի գնացքի ղեկավարման ունակությունը կորցնելիս գնացքի ավտոմատ կանգառումը ապահովելու համար:

Էլեկտրաքարշի և ջերմաքարշի սպասարկումը մեկ մեքենավարով կարող է կատարվել երկաթուղու տնօրինության հատուկ ցուցումով, ընդ որում գնացքային լոկոմոտիվները բոլոր դեպքերում, իսկ մանևրայինները աշխատանքի պայմաններից ելնելով, պետք է ունենան մատնանշված ավտոմատ կանգառման սարքավորումներ:

$ 151. Արգելվում է լոկոմոտիվները և մոտորվագոնային շարժական կազմը աշխատող վիճակում թողնել դեպոյի գծերի վրա առանց մեքենավարի կամ օգնականի:

$ 152. Ածխային և փայտային ջեռուցումով յուրաքանչյուր շոգեքարշի վրա պետք է լինեն սարքին կայծորսիչ կամ կայծմարիչ պարագաներ:

$ 153. Լոկոմոտիվների հնոցների մաքրումը և կաթսաների փչումը կարող են կատարվել միայն երկաթուղու տնօրինության կողմից սահմանած տեղերում:

 

ՎԱԳՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

$ 154. Արգելվում է վագոնները շահագործել առանց տեխՆիկական զննման ներկայացնելու և նրանց պիտանի ճանաչելու մասին հատուկ մատյանում գրանցում կատարելու:

Վագոնների զննումը և նորոգումը կատարվում է վագոնների տեխնիկական զննման կետերում, վագոնային դեպոներում և գործարաններում:

Զննումների ժամանակ ստուգվում է`

ա) հանգույցների և դետալների վիճակը, մաշվածքն ու երթևեկության անվտանգությունն ապահովող սահմանված չափերին նրանց համապատասխանությունը.

բ) արգելակային և ինքնակցիչ սարքավորումների գործողության սարքինությունը:

Կայարաններում, որտեղ չկան տեխնիկական զննման կետեր, բարձման տակ տրվող դատարկ վագոնները, ինչպես նաև բեռնված վագոնները, պետք է լինեն զննված, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նորոգված` տեխնիկական զննման կետում:

Վագոնները տեխնիկական զննման ներկայացնելու կարգը սահմանվում է երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

$ 155. Գնացքի յուրաքանչյուր վագոն պետք է ենթարկվի տեխնիկական զննման կազմավորման և վերակազմավորման կայարաններում, իսկ ընթացքի ժամանակ` տեխնիկական զննման համար գնացքների երթևեկության ժամանակացանկում նախատեսված կայարաններում: Այդ կայարաններում կազմակերպվում է վագոնների առանց անջատման նորոգում:

Այն կայարաններում, որտեղ չկան տեխնիկական զննման կետեր, յուրաքանչյուր վագոն գնացքի մեջ դնելուց առաջ պետք է ենթարկվի տեխնիկական զննման, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև նորոգման:

$ 156. Տեխնիկական զննման կետի աշխատողները պատասխանատվություն են կրում երթևեկության անվտանգության և վագոնների գնացքից առանց անջատման և գնացքների երթևեկության ժամանակացանկի ու տեխնոլոգիական պրոցեսի ճշտիվ համապատասխանությամբ կատարեն տեխնիկական զննումը, արգելակների փորձարկումը, բուքսերի լցումը և վագոնների նորոգումը:

 

4-ՐԴ ԲԱԺԻՆ
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑԱՆԿԸ

 

$ 157. Գնացքների երթևեկության կազմակերպման հիմքը հանդիսանում է երթևեկության ժամանակացանկը, որը միավորում է երկաթուղիների բոլոր ստորաբաժանումների աշխատանքը: Գնացքների երթևեկության ժամանակացանկը հաստատվում է երկաթգծի տնօրինության կողմից:

Գնացքների ժամանակացանկով երթևեկությունն ապահովվում է կայարանների, դեպոների, քարշային ենթակայանների, տեխնիկական զննման կետերի և գնացքների երթևեկության հետ կապ ունեցող երկաթուղիների այլ ստորաբաժանումների աշխատանքի տեխնոլոգիական պրոցեսի ճիշտ կազմակերպումով և կատարումով:

$ 158. Գնացքների երթևեկության ժամանակացանկը պետք է ապահովի`

ա) ուղևորների և բեռների փոխադրման կազմակերպումը.

բ) գնացքների անվտանգ երթևեկությունը.

գ) շարժական կազմի ամենաշահավետ օգտագործումը.

դ) կայարանների և կից գծամասերի համաձայնեցված աշխատանքը, ինչպես նաև նրանց թողունակության ամենաարդյունավետ օգտագործումը.

ե) լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների աշխատանքի սահմանված անընդմիջելի տևողության պահպանումը:

$ 159. Գնացքների նշանակումն ու փոփոխումը կատարվում է.

ա) հեռավոր, տեղական և քաղաքամերձ մարդատար հաղորդակցության, փոստա-ծանրոցային և բեռնամարդատարների, որոնք ընթանում են երկու և ավելի ճանապարհների սահմաններում` երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

բ) վերականգնիչ և հրշեջ գնացքների, ձնամաքրիչների, միայնակ լոկոմոտիվների, ավտոմատրիցների և չհանվող տիպի ավտոդրեզինների, տնտեսականների և այլ ժամանակացանկով չնախատեսվածների - հերթապահ գնացքային կարգավարների կողմից: Երթեվեկության ժամանակացանկով չնախատեսված յուրաքանչյուր գնացքի գործարկումը հայտարարվում է հերթապահ գնացքային կարգավարի կողմից նշելով գնացքի ընթացքի կարգը:

$ 160. Յուրաքանչյուր գնացքին տրվում է երթևեկության ժամանակացանկով սահմանված համար: Մի ուղղության գնացքներին տրվում են զույգ համարներ, իսկ հակառակ ուղղությամբ` կենտ:

Երթևեկության ժամանակացանկով չնախատեսված գնացքներին համարներ տրվում են ըստ նշանակության:

$ 161. Գնացքներն ըստ ավագության (արտոնության) բաժանվում են`

ա) Արտահերթայինների - վերականգնիչները, հրշեջները, ձնամաքրիչները, միայնակ լոկոմոտիվները, ավտոմոտրիսները, չհանվող տիպի ավտոդրեզինները, որոնք նշանակված են կանոնավոր երթևեկության վերականգնման կամ հրդեհը մարելու համար:

բ) հերթականների - ավագության կարգով`

1) ուղևորատար արագընթաց.

2) ուղևորատար ճեպընթաց.

3) բոլոր անվանումներով մարդատարները.

4) փոստա-ծանրոցայինները, զինվորականները, բեռնամարդատարները, մարդկանցով զբաղեցված և արագընթաց բեռնային գնացքները.

5) բեռնայինները (միջանցիկները, ուղեմասայինները, հավաքականները, արտահանելիները, փոխադրականները) տնտեսական գնացքները և միայնակ լոկոմոտիվները:

գ) Հատուկ պահանջով նշանակվող գնացքները, որոնց հերթականությունը սահմանվում է նշանակելիս:

$ 162. Երկաթուղու ամբողջ ցանցի ժամացույցների ժամանակի ցուցումը պետք է լինի միատեսակ, որի համար յուրաքանչյուր օր կատարվում է ստուգում, ժամանակի ճշտության ազդանշանի հաղորդման միջոցով:

Ժամացույցով չսարքավորված լոկոմոտիվների վրա աշխատող մեքենավարները, գլխավոր ուղեկցորդները, գծի վարպետները և բրիգադավարները, զննիչ - ավտոմատավարները և ավտոուղեփակման գծային էլեկտրամեխանիկները, պետք է ունենան գրպանի ժամացույցներ:

Պաշտոնական շենքերում, մեծ կայարաններում և ուղևորական շենքերում պետք է տեղակայված լինեն ժամացույցներ:

Վերևում հիշված աշխատողներին տրված գրպանի ժամացույցների նորոգումը և սարքինությանը հետևումը, ինչպես նաև գնացքների երթևեկության և ուղևորների սպասարկման հետ կապ ունեցող անձանց աշխատանքի վայրի, պատի և դրսի ժամացույցների տեղակայումն ու նորոգումը, ժամանակի ստուգման կազմակերպումը դրված է ազդանշանման և կապի աշխատողների վրա:

 

ԳԼՈՒԽ II
ԲԱԺԱՆՄԱՆ ԿԵՏԵՐ

 

$ 163. Գնացքների երթևեկությունը կատարվում է նրանց բաժանման կետերի սահմանազատումով, իսկ բացառիկ դեպքերում ժամանակի սահմանազատումով:

Բաժանման կետեր հանդիսանում են` կայարանները, կիսակայարանները, առաջհատման կետերն ու գծային պահակակետերը, իսկ ավտոուղեփակման դեպքում անցողիկ լուսացույցները:

$ 164. Կայարանի սահմաններն են`

ա) միաուղի գծերում` մուտքի լուսացույցները.

բ) երկուղի գծերում` յուրաքանչյուր, առանձնակի գլխավոր գծերի` մի կողմից մուտքի լուսացույցները, իսկ մյուս կողմից ելքի վերջին սլաքային փոխադրիչից ոչ պակաս 50 մ տարածության վրա դրված «կայարանի սահման» ազդանիշը:

$ 165. Յուրաքանչյուր բաժանման կետ, օժանդակ պահակակետ և ուղևորական կանգառման կետ, պետք է ունենա անվանում կամ համար: Անվանումը պետք է փակցված լինի ուղևորական շենքի (պահակակետի շենքի) վրա, ինչպես ճակատի, այնպես էլ գնացքների մոտեցման երկու կողմերից:

Բացի այդ, քաղաքամերձ գնացքների ծանրաբեռնված երթևեկությամբ ուղեմասերում դասավորված ուղևորական կետի անվանումը պետք է ցույց տրվի կառամատույցի երկարությամբ մի քանի տեղերում:

$ 166. Երկաթուղագծերը բաժանվում են գլխավորների - վազքուղիներում, կայարանայինների (նույն թվով գլխավորներ կայարաններում) և հատուկ նշանակման գծերի:

Կայարանի սահմաններում բոլոր գծերը բացառությամբ այլ ծառայությունների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնվածների, գտնվում են կայարանապետի տրամադրության տակ:

$ 167. Կայարաններում յուրաքանչյուր գիծ, սլաքային փոխադրիչ, կայարանային կենտրոնացման պահակակետ և սլաքային պահակակետ, իսկ վազքուղիներում յուրաքանչյուր գլխավոր գիծ պետք է ունենա համար:

Մի կայարանի սահմաններում արգելվում է միանման թվագրում սահմանել գծերին, սլաքային փոխադրիչներին և պահակակետերին: Առանձին պարկեր ունեցող կայարաններում չի թույլատրվում սահմանել միանման թվագրումներ գծերին մեկ բակի սահմաններում:

Գծերի և սլաքային փոխադրիչների թվագրման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

Յուրաքանչյուր կայարանում պետք է լինի տվյալ կայարանի մասշտաբային հատակագիծը, որի մեջ ժամանակին պետք է մտցվի բոլոր փոփոխությունները:

 

ԳԼՈՒԽ III
ԿԱՅԱՐԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

$ 168. Կայարանի տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանվում է տեխնիկա-կարգադրական ակտով, որով կարգավորվում է` գնացքների անվտանգ և անխափան ընդունումը, առաքումը և թողանցումը, ինչպես նաև ներկայարանային մանևրային աշխատանքի անվտանգությունը:

Տեխնիկա-կարգադրական ակտով սահմանված կարգը հանդիսանում է պարտադիր բոլոր սպասարկությունների աշխատողների համար:

$ 169. Կայարանի տեխնիկա-կարգադրական ակտը կազմվում է կայարանապետի կողմից, սույն կանոններին, ազդանշանման հրահանգին, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգին համապատասխան և հաստատվում է`

ա) տեսակավորման և ուղևորական կայարանների, ինչպես նաև մեծ բեռնային և ուղեմասայինների համար - երթևեկության ծառայության պետի կողմից.

բ) մնացած կայարանների համար - երթևեկության, բեռնային և մարդատար բաժնի պետի կողմից:

Տեխնիկա-կարգադրական ակտին կցվում են մասշտաբային սխեման և տեղի պայմաններից կախված անհրաժեշտ հրահանգները:

Տեխնիկա-կարգադրական ակտի ձևը և նրա կազմելու հրահանգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 170. Սահմանված ձևով կազմված և կայարանապետի կողմից հաստատված տեխնիկա-կարգադրական ակտի քաղվածքները պետք է գտնվեն կայարանի հերթապահի, կայարանային կարգավարի, պարկի և տեսակավորման բլրակների, կենտրոնացման կատարողական պահակակետերի, սլաքային դեպոների, վագոնային զննիչների հերթապահների շենքերում:

 

ՍԼԱՔՅԻՆ ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

$ 171. Գլխավոր և ընդունման-առաքման գծերի վրա տեղադրված սլաքները, ինչպես նաև պահպանական սլաքները պետք է գտնվեն կանոնավոր վիճակում:

Սլաքների համար կանոնավոր վիճակ համարվում է`

ա) միաուղի գծերի կայարանների գլխավոր գծերի մուտքի սլաքների համար` կայարանի յուրաքանչյուր ծայրից տարբեր գծերի ուղղությունը.

բ) երկուղի գծերում, գլխավորը գծերի սլաքների համար - դեպի համապատասխան գլխավոր գծերի ուղղությունը.

գ) մնացած բոլոր վազքուղիների և կայարանների գլխավոր գծերի սլաքները պետք է լինեն համապատասխան գլխավոր գծերի ուղղությամբ, բացառությամբ դեպի նախապահպանական և ըմբռնող (որսող) փակուղիներ տանող սլաքներից.

դ) նախապահպանական և որսող փակուղի տանողները - այդ փակուղիների ուղղությամբ:

Մնացած սլաքների համար կանոնավոր դրությունը սահմանվում է կայարանի պետի կողմից:

Էլեկտրական կենտրոնացումով կայարաններում, սլաքները կանոնավոր դրությունում դնելը անհրաժեշտ չէ:

Սլաքների կանոնավոր դրությունը պետք է ցույց տրված լինի տեխնիկա-կարգադրական ակտի և նրա քաղվածքների մեջ, ինչպես նաև սլաքի պատվանդանի կամ էլեկտրակենտրոնացված սլաքի հաղորդակների պատյանների վրա:

Սլաքներն այլ դրության կարող են փոխադրվել`

ա) գնացքների ընդունման և առաքման երթուղի պատրաստելիս.

բ) մանևրային աշխատանք կատարելիս.

գ) գիծը շարժական կազմով զբաղեցնելիս.

դ) սլաքը մաքրելիս, ստուգելիս և նորոգելիս:

$ 172. Վազքուղում տեղադրված սլաքային փոխադրիչը վերագրվում է հարեվան կայարաններից մեկի վրա, կամ ճյուղավորման տեղում սահմանվում է պահակակետ:

Այդ սլաքային փոխադրիչների մաքուր և սարքին պահելու, լուսավորման, ստուգման և պահպանման կարգը, ինչպես նաև սլաքների բանալիների պահպանման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 173. Սլաքների և ազդանշանների ղեկավարման յուրաքանչյուր պահակակետ պետք է գտնվի մեկ աշխատողի տնօրինության տակ, որը հանդիսանում է պատասխանատու է իր սպասարկած սլաքների և ազդանշանների փոխադրման և անվտանգ երթևեկության համար, կայարանային կենտրոնացման պահակակետը` հերթապահ ազդանշորդի կամ կայարանի հերթապահի տնօրինության տակ, սլաքային պահակակետը` հերթապահ պահակետային սլաքավարի, ավագ սլաքավարի, կայարանի հերթապահի տնօրինության տակ մեքենայացված տեսակավորման բլրակի կենտրոնացման պահակակետը` հերթապահ օպերատորի կամ բլրակի հերթապահի տնօրինության տակ:

Թույլատրվում է որոշ կայարաններում մեկ հերթապահ պահակակետային սլաքավարով երկու սլաքային պահակակետի սպասարկում, իսկ առանձին սլաքների և պահակակետերի սպասարկումը անմիջապես կայարանի հերթապահի միջոցով: Այդպիսի կայարանների ցանկը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

$ 174. Գծերի մեծ զարգացում կամ զգալի չափով աշխատանքի ծավալ ունեցող կայարաններում, հերթապահ պահակակետային սլաքավարների աշխատանքը վերահսկելու համար նշանակվում են ավագ սլաքավարներ: Այդ կայարաններում, որոնց ցանկը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից, կարող են նշանակվել ավագ սլաքավարներ անմիջապես սլաքային պահակակետի սպասարկման համար, կամ պահակակետի սպասարկման և միաժամանակ տվյալ սլաքային շրջանի մյուս պահակակետերը - պահակակետային սլաքավարների աշխատանքներին վերահսկելու համար:

Կենտրոնացման կարգադրա-կատարողական պահակակետերում բացի կայարանի հերթապահներից կարող են նշանակվել և հերթապահ ազդանշորդներ:

$ 175. Գնացքի ընդունումից և առաքումից առաջ պետք է փակվեն ընդունման և առաքման երթուղու մեջ անմիջապես մտնող սլաքները, ինչպես նաև պահպանութայինները:

Չսարքավորված փակ սլաքների բանալիները պետք է պահվեն կայարանի հերթապահի, կամ ավագ սլաքավարների (որտեղ նրանք կան) մոտ, իսկ սարքավորվածներինը` սլաքային պահակակետի կատարողական ապարատի կամ կենտրոնավորիչի մեջ, կամ կայարանի հերթապահի կարգադրական ապարատի մեջ:

Վազքուղիներում չսարքավորված փակ սլաքների բանալիները, ինչպես նաև միջակա կայարանների ընդունման-առաքման գծերը շարժական կազմով, կամ առանձին վագոններով, կամ խմբային վագոններով (առանց լոկոմոտիվի) զբաղվածության դեպքում, պետք է պահվեն կայարանի հերթապահի մոտ: Ուրիշ ավելի պատասխանատու (դեպի լիցքավորված բեռներով բարձված վագոնների, հեղուկացված գազով ցիստերների, վերականգնիչ և հրշեջ գնացքների կանգնման համար գծերը տանող սլաքների, գլխավոր գծերը միացնող որսող փակուղիների և այլ գծեր տանող սլաքների բանալիների պահման կարգը և այդ սլաքների ցանկը յուրաքանչյուր կայարանի համար սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

$ 176. Գնացքների ընդունման և առաքման համար երթուղի պատրաստելիս կենտրոնացված սլաքների ուղեփոխումը և փակումը կատարվում են կայարանի հերթապահի, կամ ցուցումով հերթապահ ազդանշանորդի կողմից:

Գնացքների ընդունման և առաքման համար երթուղի պատրաստելիս չկենտրոնացված սլաքների ուղեփոխումը և փակումը կատարվում են հերթապահ պահակակետային սլաքավարի կողմից (անմիջականորեն նրա պահակակետը սպասարկելու դեպքում) միայն կայարանի հերթապահի ցուցումով, կամ անձամբ կայարանի հերթապահի կողմից սլաքները սպասարկելիս:

Գնացքների ընդունման և առաքման համար երթուղի պատրաստելիս արգելվում է այլ անձանց փոխադրել սլաքները:

Մանևրային տեղաշարժումների ժամանակ սլաքների փոխադրումը կատարվում է մանևրները ղեկավարող անձի կարգադրությամբ ազդանշորդների կամ սլաքավարների կողմից:

Էլեկտրական կենտրոնացումով կայարաններում մանևրային տեղաշարժումներ կատարելիս, սլաքները կենտրոնացումից տեղական կառավարման հանձնելու դեպքում, ինչպես նաև սլաքավարներով չսպասարկվող չկենտրոնացված սլաքների վրա մանևրներ կատարելիս, թույլատրվում է սլաքների փոխադրումը կատարել` գնացքներ կազմողների, կամ լոկոմոտիվային բրիգադների աշխատողների, վագոնավարների, գծերի (պարկերի) հերթապահների, կայարանի հերթապահի, կայարանապետի, կշռավարի, լոկոմոտիվային և վագոնային դեպոների աշխատողների և այլ աշխատողների միջոցով: Կայարանների ցանկը այդպիսի սլաքների համարների ցուցումով, ինչպես նաև աշխատողների, որոնց թույլատրվում է նրանց փոխադրումը մանևրներ կատարելիս և սլաքների փոխադրման կարգը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

Նախքան կենտրոնացված սլաքի փոխադրումը նրա սպասարկող աշխատակիցը համաձայն գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով սահմանված կարգի, պետք է համոզվի նրանում, որ սլաքային փոխադրիչը շարժական կազմով չի զբաղված:

$ 177. Հերթապահ ազդանշորդը կամ սլաքավարը գծի ուղեմասի կամ ազդանշանման ու կապի դիստանցիայի աշխատողներին կարող է թույլ տալ նորոգմանը անցնելու, միայն կայարանի հերթապահի կարգադրությամբ:

Նորոգումը վերջացնելուց հետո հերթապահ պահակակետային սլաքավարը պարտավոր է համոզվել, որ սլաքային փոխադրիչի դրությունը ապահովում է անվտանգ երթևեկությունը և այդ մասին զեկուցել կայարանի հերթապահին:

$ 178. Սլաքային փոխադրիչները կայարանային գծերում, այդ թվում այլ ծառայությունների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված գծերի հարման սլաքները գտնվում են կայարանապետի տնօրինության տակ:

Այլ ծառայությունների և կազմակերպությունների գծերի սլաքային փոխադրիչները գտնվում են երկաթուղիների և կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների պետերի տնօրինության տակ:

Կայարանապետերը և համապատասխան ստորաբաժանումների պետերը պարտավոր են ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող սլաքային փոխադրիչների մաքրությունը և սարքինությունը, ինչպես նաև սլաքների ցուցիչների մաքրությունը, գործարկման սարքինությունը և լավ լուսավորումը:

$ 179. Կենտրոնացված սլաքային փոխադրիչների խնամքը իրականացնում են գծի ուղեմասի աշխատակիցները:

Չկենտրոնացված սլաքային փոխադրիչների խնամքը իրականացնում են սպասարկող սլաքավարները: Սլաքավարներով չսպասարկվող կենտրոնացված սլաքային փոխադրիչների խնամելու կարգը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

 

ՄԱՆԵՎՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

$ 180. Կայարանների գծերում մանևրները պետք է կատարվեն միայն մի աշխատողի` կայարանի հերթապահի, կայարանային կարգավարի, տեսակավորման բլրակի հերթապահի, պարկի կամ գծերի հերթապահի, իսկ կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում` հերթապահ գնացքային կարգավարի կարգադրությամբ:

Մանևրների ղեկավարման պարտականությունների բաշխումը նշված աշխատողների միջև ցույց է տրված կայարանի տեխնիկա-կարգադրական ակտի մեջ:

$ 181. Մանևրներ կատարող լոկոմոտիվի մեքենավարին արգելվում է շարժման մեջ դնել լոկոմոտիվը առանց մանևրների ղեկավարի ազդանշանը ստանալու :

Նախքան սլաքների վրա դուրս գալը, բացի մանևրների ղեկավարի ազդանշանից, մեքենավարը պետք է ստանա նաև հերթապահ պահակակետային սլաքավարի կամ ազդանշորդի ազդանշանը` մանևրային տեղաշարժման համար սլաքների պատրաստ լինելու մասին, իսկ նախքան երթուղիների մանևրային կենտրոնացված սլաքների վրա դուրս գալը` համոզվի, որ կա մանևրային լուսացույցի թույլատրող ցուցում:

Սլաքների և ազդանշանների էլեկտրական կենտրոնացումով կայարաններում սլաքները կենտրոնացումից տեղական ղեկավարման հանձնելու դեպքում, սլաքների վրա դուրս գալ թույլատրվում է մանևրների ղեկավարի ազդանշանով:

$ 182. Արգելվում է մանևրներ կատարել.

ա) 40 կմ/ժամ արագությամբ` ազատ գծերով վագոնները լոկոմոտիվի ետևից կպած շարժվելիս.

բ) 25 կմ/ժամ արագությամբ` ազատ գծերով վագոններով առաջ շարժվելիս.

գ) 15 կմ/ժամ արագությամբ` մարդկանցով զբաղեցրած, ինչպես նաև 3-րդ և 4-րդ աստիճանի եզրաչափային բեռնավագոններով շարժվելիս.

դ) 3 կմ/ժամ արագությամբ` լոկոմոտիվը (միայնակ կամ վագոններով) վագոններին մոտենալիս և շարժակազմը կշեռքի վրայով տեղաշարժելիս:

Տեսակավորման բլուրներում բլրային լուսացույցների կանաչ և դեղին ազդանշանների տակ վագոնների արձակման արագությունը, ինչպես նաև անվտանգ երթևեկության պայմանները սահմանում է երկաթուղու տնօրինությունը` ելնելով բլուրի տեխնիկական հագեցվածությունից և տեղի պայմաններից: Ընդ որում, ենթաբլրային պարկում վագոնների մեկ անջատումից մյուս անջատումին մոտենալու արագությունը պետք է լինի ժամում 5 կմ-ից ոչ ավելի: Առանձին կատեգորիայի բեռներով վագոնների, սառնարանավոր վագոնների և սեկցիաների արձակումը պետք է կատարվի հատուկ զգուշությամբ` գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգում ցույց տրված կարգով:

$ 183. Գլխավոր գծերի վրա կամ նրանց հատումով, ինչպես նաև մուտքի սլաքներից դուրս գալով մանևրներ կատարելն արգելվում է: Յուրաքանչյուր դեպքում այդպիսի մանևրներ կարող են կատարվել միայն կայարանի հերթապահի թույլտվությամբ, մանևրներ կատարվող գծերի և սլաքների վրա տանող մուտքը պատսպարող համապատասխան ազդանշանների փակ դրությամբ:

Միաուղի և երկուղի ուղեմասերում ոչ ճիշտ գծով կայարանի սահմաններից մանևրային կազմի վազքուղի դուրս գալն առանց գնացքային կարգավարի և հարևան կայարանի հերթապահի համաձայնության, առանց մեքենավարին տրվող թույլտվության արգելվում է:

Ավտոմատ ուղեփակոցով սարքավորված միաուղի գծերի կայարաններում, որտեղ կան գծային լուսացույցների հետ կապված հատուկ լուսացույցներ, մանևրային կազմը կարող է դուրս գալ կայարանի սահմաններից մանևրային լուսացույցի թույլատրող ցուցումի դեպքում:

$ 184. Արգելվում է մանևրներ կատարել 0.0025 ավելի թեքությունների, ինչպես նաև սլաքներից դեպի վազքուղի թեքություն ունեցող կայարանային գծերի վրա ձգագծերի բացակայության դեպքում:

Բացառիկ դեպքերում նման գծերի վրա մանևրներ կարող են կատարվել միայն լոկոմոտիվը թեքության կողմից դրված ետհրումով և անհրաժեշտության դեպքերում` վագոնների ավտոարգելակների միացումով: Լոկոմոտիվը թեքության կողմից դնելու հնարավորություն չլինելու դեպքում վագոնների ավտոարգելակները պետք է միացված և փորձարկված լինեն:

Նման գծեր ունեցող կայարաններում մանևրներ կատարելու երթևեկության անվտանգությունն ապահովող կարգը ցույց է տրվում տեխնիկա-կարգադրական ակտի մեջ:

$ 185. Վագոնների տեսակավորման համար բլուրներ ունեցող կայարաններում մանևրները պետք է կատարվեն համաձայն երկաթուղու տնօրինության կողմից հաստատված հայտարարության:

Արգելվում է մանևրներ կատարել հրումներով և արձակել բլուրից`

ա) մարդկանցով զբաղեցրած վագոնները բացի ուղեկցորդներով (անձնակազմով) վագոններից, որոնք ուղեկցում են բեռները.

բ) հատուկ զգուշության պահանջող առանձին կատեգորիայի բեռներով վագոնները (Տրանսպորտի Նախարարության կողմից սահմանված ցանկով).

գ) 3-րդ և 4-րդ աստիճանի ոչ ծավալաչափային 2-րդ աստիճանի կողմնային ոչ եզրաչափային բեռներով բարձված վագոնները.

դ) չգործող լոկոմոտիվները, սառնավագոններով գնացքների կազմերը, ռեստորան - վագոնները, երկաթուղային կռունկները.

ե) «բլուրից չարձակել» ազդանիշ ունեցող վագոնները և հատուկ շարժական կազմը:

Վերևում նշված շարժական կազմը կարող է բաց թողնվել բլուրից միայն լոկոմոտիվով:

$ 186. Գնացքները և շարժական կազմը կայարանային գծերում պետք է տեղակայվեն սահմանային սյունիկներով նշված վերջնագծում:

Կայարանում կանգնած վագոնները, որոնց հետ մանևրներ չեն կատարվում, պետք է լինեն կցված և շարժումից հուսալի ամրապնդված ձեռքի արգելակներով, արգելակային ծայրակալներով կամ վագոնային տակդիրներով: Անհրաժեշտության դեպքերում տեղաշարժվելուց պետք է ապահովվեն նաև գնացքների կազմերը (առանց լոկոմոտիվի):

0.0025-ից ավելի թեքությունով գծերի վրա վագոնների կամ շարժակազմերի կանգնեցման դեպքերում ամրակապումը պետք է կատարվի մինչ լոկոմոտիվի անջատումը:

Վագոնների և շարժակազմերի ամրապնդման անհրաժեշտությունը և կարգը, տեղի պայմաններից ելնելով ցույց է տրվում կայարանի տեխնիկա-կարգադրական ակտի մեջ:

Կայարանում կանգնած, բեռնային գործողությունների տակ չզբաղված, կամ մաքրման, ախտահանման և վերանորոգման տակ չգտնվող վագոնների դռները պետք է լինեն փակված:

$ 187.Հատուկ զգուշություն պահանջող առանձին կատեգորիայի բեռներով (Տրանսպորտի Նախարարության կողմից սահմանված ցանկով) վագոնները, մանեվրներ կատարելիս պետք է պաշտպանված լինեն կոշտ վառելանյութով աշխատող շոգեքարշից:

Վտանգավոր բեռներով վագոնները և հեղուկացված գազերով ցիստերները գնացքից դուրս կայարանում կանգնելիս, պետք է տեղակայվեն հատուկ գծերի վրա, բացառությամբ տեսակավորման բակի գծերում կուտակման տակ գտնվողներից: Այդպիսի վագոնները պետք է լինեն ամրացված, արգելակային ծայրակալներով կամ վագոնային տակդիրներով հուսալի ամրապնդված և փոխադրովի կանգառման ազդանշաններով պատսպարված:

Դեպի այդպիսի վագոնների կանգառման գիծը տանող սլաքները տեղակայվում են այդ գծերի վրա մուտք գործելու հնարավորության բացառող դրության մեջ:

Վտանգավոր բեռներով վագոնները, հեղուկացված գազերով ցիստերները տեսակավորման բակի գծերում կուտակման տակ գտնվելիս, պետք է պահպանվեն հատուկ նախազգուշական միջոցներով, որոնք սահմանված են գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով:

$ 188. Մանևրներ կատարող լոկոմոտիվի շարժումները պետք է ղեկավարի միայն մեկ աշխատող-մանևրների ղեկավարը (գնացքներ կազմողը), որը պատասխանատու է նրանց ճիշտ կատարման համար:

Գնացքներ կազմողը պարտավոր է`

ա) գնացքները կազմել սույն կանոններին, հրահանգներին համապատասխան.

բ) ապահովել մանևրների կատարման մեջ մասնակցող բոլոր աշխատողների դասավորումը և գործողությունների համաձայնեցվածությունը, առաջիկա մանևրային աշխատանքի կատարման պլանի և ձևերի հետ նրանց ծանոթացման հիման վրա.

գ) մանևրային աշխատանքի առաջադրանքները կատարել ճշգրիտ և ժամանակին.

դ) մանևրային աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովված լինի երթևեկության անվտանգությունը, մանևրներում զբաղված աշխատողների անվտանգությունը և շարժական կազմի անվթարությունը:

Մարդկանցով զբաղեցրած վագոնների հետ մանևրներ կատարել հատուկ զգուշությամբ:

Գծերի ընդարձակ զարգացումով և մանևրային աշխատանքի զգալի ծավալով կայարաններում, գծերը բաժանվում են շրջանների, որոնց ամրացվում են մանևրային բրիգադները և լոկոմոտիվները:

Միջակա կայարաններում մանևրային աշխատանքը կարող է կատարվել գլխավոր վագոնավարի ղեկավարությամբ:

Գնացքներ կազմող բրիգադով, կամ գլխավոր վագոնավարով չսպասարկվող լոկոմոտիվի մանևրային տեղաշարժումները ղեկավարում է տվյալ շրջանի մանևրների կատարման կարգադրության իրավունք ունեցող աշխատողը, կամ նրա ցուցումով ազդանշորդը (սլաքավարը):

$ 189. Լոկոմոտիվային բրիգադն մանևրներ կատարելիս պարտավոր է`

ա) ճշգրիտ և ժամանակին կատարել մանևրային աշխատանքի առաջադրանքները.

բ) ուշադիր հետևել տրվող ազդանշաններին, ճշտորեն և ժամանակին կատարել դրանք.

գ) ուշադիր հետևել գծերի վրա գտնվող մարդկանց, սլաքների և շարժական կազմի դրությանը.

դ) ապահովել մանևրների կատարման անվտանգությունը և շարժական կազմի անվնասությունը:

$ 190. Հավաքական գնացքների հետ աշխատող լոկոմոտիվային բրիգադները և վագոնավարները, մանևրային աշխատանքների կատարման համար առանձնացրած լոկոմոտիվային բրիգադներն ու կազմողների բրիգադները պետք է գիտենան տեխնիկա -կարգադրական ակտով սահմանված մանևրային աշխատանքի կարգը կայարանում:

 

ԳՆԱՑՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

$ 191. Գնացքները պետք է կազմվեն սույն կանոնների, երթևեկության ժամանակացանկի և գնացքների կազմավորման ծրագրի համապատասխան:

Գնացքների քաշը և երկարությունը սահմանվում է երթևեկության ժամանակացանկով և գնացքների կազմավորման ծրագրով: Այդ աղյուսակները զետեղվում են գնացքների երթևեկության չվացուցակի գրքույկների մեջ:

Գնացքների երկարությունը չպետք է գերազանցի տվյալ գնացքի շրջանառման ուղեմասերի ընդունման-առաքման գծերի օգտակար երկարությունից: Երկաթուղու տնօրինությանը իրավունք է վերապահվում սահմանել գնացքների երկարությունը ընդունման, առաքման գծերի օգտակար երկարությունից ավելի, միաժամանակ սահմանելով նման երկայնակազմ գնացքների ուղեմասերով թողանցման կարգը:

$ 192. Արգելվում է դնել գնացքների մեջ`

ա) անվտանգ երթևեկությանը սպառնացող տեխնիկապես անսարք վագոններ.

բ) վագոններ, որոնք բեռնավորված են իրենց բեռնունակությունից ավելի.

գ) բաց և կիսավագոններ, որոնք բեռնավորված են բաց շարժական կազմի վրա բարձման և ամրացման տեխնիկական պայմանների խախտումով.

դ) զսպանների նստվածք ունեցող վագոններ, որոնք առաջացնում են թափքի թեքություն կամ շրջանակի և թափքի հարվածներ գնացքի շարժական մասերին, ինչպես նաև կտուրի անսարքությունով վագոններ, որոնք պոկվելու վտանգ են պարունակում.

ե) վագոններ, որոնք ընկած են եղել գծից կամ գտնվել են խորտակման կամ վթարի ենթարկված գնացքների մեջ, մինչև նրանց զննելն ու շարժման համար պիտանի ճանաչելը.

զ) վագոններ, որոնք չունեն սահմանված տեսակների նորոգման կատարման մասին ազդանիշ, բացառությամբ այն վագոնների, որոնք գործարանից ընթանում են հատուկ փաստաթղթերով, որպես բեռ իրենց սռնիների վրա.

է) ոչ եզրաչափային բեռներով բաց և կիսավագոններ, եթե նման վագոնների շարժի մասին հատուկ ցուցում չի տրված.

ը) չփակված կողերով բաց վագոններ.

թ) կիսավագոններ բաց լյուկերով, կամ փականքային մեխանիզմի մեկ գցումով փակած լյուկերով:

$ 193. Արգելվում է դնել մարդատար և փոստա-ծանրոցային գնացքների մեջ`

ա) լիցքավորված, սեղմված և հեղուկացված գազերով և այլ վտանգավոր բեռներով, ինչպես նաև թեթև այրվող և գարշահոտ բեռներով վագոններ.

բ) պարբերաբար նորոգումների, արգելակների և առանցքատուփի վերստուգման համար սահմանած ժամկետանց վագոնները, եթե չկա համապատասխան հետաձգում.

գ) սահմանած նորմերի դիմաց գերավազք ունեցող մոտորվագոնային շարժական կազմը, եթե չկա համապատասխան հետաձգում:

Արգելվում է դնել բեռնա-մարդատար գնացքների մեջ լիցքավորված բեռներով, սեղմած և հեղուկացված գազերով և այլ վտանգավոր և գարշահոտ բեռներով վագոններ, ինչպես նաև հեղուկացված գազի տակից դատարկ ցիստերներ: Միայն բացառիկ դեպքերում, սակավ գործող ուղեմասերում, որտեղ բացի բեռնամարդատար գնացքներից ուրիշ ոչ մի գնացք չկա, կարող է թույլատրվել դնելու նրանց մեջ վտանգավոր վագոններ:

$ 194. Փոստա-ծանրոցային գնացքներում, վագոնների դասավորումը կատարվում է մարդատար գնացքների համար սահմանած կարգով, իսկ բեռնամարդատարներում - բեռնային գնացքների համար սահմանած կարգով:

 

ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՐԴԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՋ

 

$ 195. Որպես կանոն մարդատար գնացքները կազմավորվում են միատիպ վագոններից:

Մարդատար գնացքները տարբեր տիպի վագոններից կազմավորելու դեպքում չորս սռնանի վագոնները պետք է դրվեն գնացքի գլուխը:

Ուղևորներով զբաղված վագոնները պետք է բաժանված լինեն լոկոմոտիվից փոստատար, ծանրոցային կամ ուղևորներով չզբաղեցրած ուրիշ վագոնով: Այն դեպքում, երբ նախատեսված չէ գնացքի կազմի մեջ փոստատար կամ ծանրոցային վագոնների միացում, կամ երբ գնացքը ընթացքի երթուղով փոխում է երթևեկության ուղղությունը, ամբողջ մետաղե մարդատար վագոնները կարող են չբաժանվել լոկոմոտիվից: Եթե ծանրոցային կամ այլ ծածկույթ ծառայող վագոնը անսարքության հետևանքով ճանապարհին ընթացքի ժամանակ անջատված կամ տեղափոխված լինի գնացքի պոչը, ապա այդ դեպքերում, որպես բացառություն գնացքը կարող է ընթանալ առանց ծածկույթի:

Մարդատար գնացքների մեջ առաջին և վերջին մարդատար վագոններում ճակատի ծայրային դռները պետք է լինեն փակած, իսկ անցման հարթակները բարձրացրած դրությամբ ամրացված:

$ 196. Մարդատար գնացքները պետք է կազմավորվեն միատիպ կցիչներով վագոններից:

Որպես բացառություն, թույլատրվում է ավտոկցիչով սարքավորված մարդատար գնացքներին կցել պտուտակավոր ձգանով մարդատար վագոններ, դնելով այդ վագոնները գնացքի պոչում մեկ խմբով: Ավտոկցիչ և պտուտակավոր ձգան ունեցող լոկոմոտիվների և վագոնների կցումը պետք է կատարվի միայն երկաթուղու ղեկավար մարմնի թույլտվությամբ հատուկ տիպի քարշային կեռով:

Մարդատար գնացքներում այդպիսի կցիչներ երկուսից ավելի չպետք է լինի:

$ 197. Արգելվում է դնել մարդատար գնացքների մեջ բեռնային վագոններ:

Բացառիկ դեպքերում բեռնային վագոններ, բացի բաց վագոններից և ցիստերներից, կարող են դրվել մարդատար գնացքների (բացառությամբ ճեպընթացների և արագընթացների) մեջ ճանապարհի պետի թույլտվությամբ:

Հեռավոր հաղորդակցության մարդատար գնացքներին կցվելիք բեռնային վագոնների թիվը չպետք է գերազանցի չորս սռնուց: Տեղական և քաղաքամերձ հաղորդակցության գնացքներին, ինչպես նաև փոստա-ծանրոցայիններին թույլ է տրվում կցել բեռնային վագոններ (նմանապես և կաթ փոխադրող ցիստերներ) 12 սռնուց ոչ ավելի:

Տեղական և հեռավոր հաղորդակցության մարդատար և փոստա-ծանրոցային գնացքի գլխին կարող են դրված լինել միայն չորս սռնանի բեռնային վագոններ:

Կցվելիք բեռնային վագոնների կառուցվածքը և տեխնիկական վիճակը պետք է ապահովի մարդատար գնացքի անվտանգ ընթացքը նրա համար սահմանած արագությամբ:

 

ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՌՆԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ

 

$ 198. Բեռնատար գնացքները կազմավորվում են առանց վագոնների սռնիների քանակի և քաշի տարակարգման:

Հավաքական գնացքներում վագոնները ջոկվում են խմբերով ըստ նշանակման կայարանների, իսկ հավաքա-բաշխման վագոնները դրվում են մեկ խմբով:

$ 199. Մարդատար և մարդկանցով զբաղեցրած բեռնային վագոնները, բացի ծառայողական և բեռները (անձնակազմով) ուղեկցողով վագոններից, բեռնատար գնացքներում դրվում են մեկ խմբով գնացքի միջին մասում և պետք է պաշտպանված լինեն լոկոմոտիվից և ռելսով, հեծաններով, գերաններով և նման այլ բեռներով բեռնված բաց շարժական կազմից, որոնք կարող են տեղաշարժվել ուժեղ հրումներից և կանգառումներից:

Բեռնատար գնացքները համարվում են մարդատար, եթե նրանց մեջ դրված լինեն 20 և ավելի (երկու սռնու հաշվարկով) մարդկանցով զբաղված վագոններ:

Բեռնատար գնացքներով մարդկանց փոխադրման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 200. Ուղևորներ փոխադրող գնացքներում արգելվում է դնել տարակարգային բեռներով վագոններ, թթվանյութերով, հեղուկացված գազերով, առաջին կարգի հեշտ բռնկվող հեղուկներով, նավթով և դիզելային վառելանյութով ցիստերներ, ինչպես նաև հեղուկային գազի տակից դատարկ ցիստերներ:

Զինվորական (մարդկանցով) գնացքներում տարակարգային բեռներով վագոնների տեղակայման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության հաստատված հատուկ դրույթներով:

$ 201. Բեռնատար գնացքում` վերջինը պետք է լինի ավտոարգելակավոր, անցողիկ ավտոարգելակային հարթակով դարձված շարժման հակառակ ուղղությամբ:

Որպես բացառություն թույլատրվում է բեռնատար գնացքներում վերջին ավտոարգելակավոր վագոնից հետո դնել մեկ չորս սռնանի կամ վեց սռնանի, կամ երկու երկսռնանի ոչ արգելակային վագոններ սարքին շարժական մասերով, բայց ոչ պիտանի ընթանալու գնացքի միջին մասում:

Հավաքական, արտահանման, փոխադրական և տնտեսական գնացքների մեջ արգելակային հարթակով վագոնների տեղավորման կարգը սահմանվում է տնօրինության կողմից:

$ 202. Ուղևորներով զբաղված վագոնները և հատուկ զգուշություն պահանջող առանձին կատեգորիայի բեռներով վագոնները գնացքների մեջ դնելիս պետք է ունենան համապատասխան պաշտպանիչ ծածկույթ:

$ 203. Ուղևորներով զբաղված վագոնները և վտանգավոր բեռներով վագոնները գնացքների մեջ դնելիս, ինչպես նաև մանևրներ կատարելիս, որպես պաշտպանիչ ծածկույթ պետք է դրվեն ոչ դյուրավառ բեռներով վագոններ կամ դատարկ վագոններ:

$ 204. Ուղևորներով զբաղված վագոնների, ինչպես նաև վտանգավոր բեռներով վագոնների գնացքներում տեղավորման և մանևրների կատարման կարգն ու այդպիսի բեռների ցանկը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 205. Ոչ եզրաչափային բեռներով վագոնների և հատուկ շարժական կազմի գնացքների մեջ տեղավորման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության հատուկ հրահանգներով:

 

ԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ԱՎՏՈԱՐԳԵԼԱԿՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

$ 206. Ելնելով շարժական կազմի արգելակային միջոցների տեխնիկական հագեցվածությունից, երկաթուղու ղեկավար մարմինը սահմանում է`

բեռնատար և մարդատար գնացքների համար յուրաքանչյուր 100 տ քաշ, ընդհանուր ամենափոքր արգելակման ճնշումը և ամենամեծ ղեկավարող զառիվայրը, որով թույլատրվում է սահմանած առավելագույն արագություններով գնացքների երթևեկությունը.

երթևեկության արագության, զառիվայրի մեծության, արգելակային ճնշման և արգելակային գծի միջև կախումները, շարժական կազմի սռնիների վրա կոճղերի ճնշման հաշվարկային նորմերը և այլ արգելակային հաշվարկ կատարելու անհրաժեշտ տվյալները զետեղվում են գնացքների երթևեկության չվացուցակի գրքույկներում:

$ 207. Ղեկավարող զառիվայրը և ուղեմասերով գնացքների երթևեկության ժամանակացանկով սահմանված արագությունները հաստատվում են երկաթուղու տնօրինության կողմից:

$ 208. Մարդատար գնացքներում ավտոարգելակային ցանցի մեջ պետք է միացվեն բոլոր մարդատար տիպի ավտոարգելակային վագոնները, իսկ բեռնատար գնացքներում բոլոր բեռնային տիպի ավտոարգելակային վագոնները:

Բոլոր գնացքներում, բոլոր լոկոմոտիվների և տենդերների (բացի արգելակման դատարկ ռեժիմ չունեցող, չաշխատող դրությամբ ընթացող տենդերներից) ավտոարգելակները պետք է միացվեն ցանցի մեջ:

Բեռնատար գնացքներում ավտոարգելակներ չունեցող վագոնների քանակը մեկ խմբում չպետք է գերազանցի 8 սռնուց, իսկ գնացքի պոչում վերջին ավտոարգելակային վագոնից առաջ ոչ ավելի չորս սռնուց:

$ 209. Ավտոարգելակների փչացման դեպքում, վազքուղում գնացքը կանգնելուց հետո, տեղում պահելու համար բեռնատար և բեռնա-ծանրոցային գնացքները պետք է ապահովված լինեն արգելակներով կազմի յուրաքանչյուր 100 տ քաշին (առանց լոկոմոտիվի և տենդերի) 0.4 արգելակային սռնու հաշվառումով: 0.006 ավելի ղեկավարող թեքությամբ ուղեմասերում, հետագա յուրաքանչյուր 0.001 թեքությանը, նշված նորմը ավելանում է (կազմի 100 տ քաշին) 0.1 արգելակային սռնիով:

0.020 ավելի ղեկավար թեքության դեպքում, ձեռքի արգելակների պահանջված նորմը սահմանվում է երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

Երկու և ավելի ճանապարհների սահմաններով ընթացող բեռնատար և փոստա-ծանրոցային գնացքների կազմի յուրաքանչյուր 100 տոննայի համար արգելակների ամենափոքրագույն միասնական քանակը սահմանվում է (Տրանսպորտի Նախարարության) երկաթուղու ղեկավար մարմնի կողմից:

Ուղեմասերում մինչ պահանջվող (ամենափոքր միասնականից բարձր) ձեռքի արգելակների պակասորդը կարող է փոխարինվել արգելակային ծայրակալներով, մեկ ծայրակալը երեք արգելակային սռնու հաշվարկով բեռնված վագոնի տակը դնելիս և մեկ սռնի դատարկ վագոնի տակ դնելիս:

$ 210. Ճանապարհին ավտոարգելակների փչացման դեպքում մարդատար գնացքը կարող է ընթանալ ձեռքի արգելակներով ժամում 25 կմ-ից ոչ ավելի արագությամբ մինչ մոտակա կայարանը, այն պայմանով, որ վազքուղու ղեկավար թեքությունը 0.015 ավելի զառիվայր չի և գնացքի կազմում ունեցած բոլոր ձեռքի արգելակները սպասարկվում են գնացքի աշխատողներով:

Ղեկավար թեքության 0.015 -ից ավելի զառիվայրի դեպքում մարդատար գնացքների ձեռքի արգելակումով ընթանալու կարգը սահմանվում է տեխնիկական շահագործման ակտով:

$ 211. Գնացքներում ավտոարգելակների փորձարկումը կատարվում է`

 

ԼՐԻՎ

 

ա) կազմավորման կայարաններում գնացքի  առաքումից առաջ.

բ) լոկոմոտիվը փոխելուց հետո.

գ) երկարաձիգ զառիվայրերով միջուղիներին նախորդող կայարաններում, որտեղ գնացքը կանգ է առնում տեխնիկական կարիքների համար:

Նման կայարանների ցանկը սահմանվում է ղեկավար մարմնի կողմից:

 

ԿՐՃԱՏՎԱԾ

 

ա) Գնացքային լոկոմոտիվը կազմին կցելուց հետո, եթե նախօրոք կայարանում կոմպրեսորային հարմարանքներից կատարված է եղել լրիվ փորձարկում.

բ) առաջին լոկոմոտիվի արգելակները վազքուղում փչանալու դեպքում, ղեկավորումը երկրորդ լոկոմոտիվի մեքենավարին հանձնելուց հետո.

գ) մոտորվագոնային գնացքի ղեկավարման խցիկը փոխելուց հետո, և լոկոմոտիվային բրիգադների փոխվելուց հետո, երբ լոկոմոտիվը գնացքից չի անջատվել.

դ) գնացքի կազմում օդային կաշեփոկերի յուրաքանչյուր անջատումից հետո.

ե) գնացքի 20 րոպեից ավելի կանգառումից հետո.

զ) գլխավոր ռեզերվուարում 5.5-ից ցածր մթնոլորտային ճնշման դեպքում.

է) երկրորդ լոկոմոտիվը գնացքի գլխին մեկ կամ մի քանի վազքուղիներով ընթանալու համար կցելուց հետո, ինչպես նաև այդ լոկոմոտիվի անջատումից հետո:

$ 212. Գնացքի ավտոարգելակների լրիվ փորձարկումից հետո զննիչ ավտոմատավարը, կամ վագոնների զննիչը, առաջին լոկոմոտիվի մեքենավարին է հանձնում տեղեկանք արգելակների կանոնավոր գործողության, կազմում ունեցած արգելակային սեղմման, ձեռքի արգելակների քանակի և գնացքի քաշի մասին:

Մոտորվագոնային գնացքներում ավտոարգելակների յուրաքանչյուր լրիվ փորձարկման մասին գրվում է հատուկ գրքի մեջ:

Գնացքի կազմի փոփոխման դեպքում զննիչ ավտոմատավարը, կամ վագոնների զննիչը, իսկ այդ կայարաններում, որտեղ այդ պաշտոնները չեն նախատեսված` գլխավոր վագոնավարը կամ կայարանի հերթապահը ավտոարգելակների կրճատված փորձարկման և կազմի մեջ տեղի ունեցած արգելակների մասին տեղեկանքում:

Այլ դեպքերում ավտոարգելակների կրճատ փորձարկումների մասին տեղեկանքի մեջ նշում չի արվում: Բայց եթե կրճատ փորձարկումից հետո վերջի վագոնի արգելակը չաշխատի, աշխատակիցը, որի վրա դրված է ավտոարգելակների փորձարկումը (զննիչ ավտոմատավարը, վագոնների զննիչը կամ գլխավոր վագոնավարը) պարտավոր է թույլ չտալ գնացքի առաքումը:

 

ԳՆԱՑՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

$ 213. Մարդատար, փոստա-ծանրոցային, բեռնա-մարդատար, զինվորական և մարդկանցով զբաղեցրած գնացքները հանդերձվում են հակահրդեհային միջոցներով, առաջին բուժօգնուրյուն ցույց տալու միջոցներով և այլ հանդերձանքներով:

$ 214. Վտանգավոր բեռներով վագոններ ունեցող գնացքները հանդերձվում են հակահրդեհային միջոցներով և հակագազերով:

$ 215. Լոկոմոտիվները պետք է հանդերձված լինեն հրդեհամարման և շարժական կազմի գծի վրա բարձրացման միջոցներով, անհրաժեշտ ազդանշանային պարագաներով և այլ գույքով:

Գնացքային ռադիոկապով կամ վազքուղային հեռախոսակապով չսարքավորված ուղեմասերում մարդատար, փոստա-ծանրոցային, բեռնա-մարդատար, զինվորական և մարդկանցով զբաղեցրած գնացքների տակ տրվող լոկոմոտիվները մատակարարվում են փոխադրովի հեռախոսներով:

$ 216. Գնացքը սպասարկում է լոկոմոտիվային բրիգադը և գլխավոր ուղեկցորդը:

Մարդատար գնացքը, բացի այդ սպասարկվում է վագոնների ուղեկցողներով, իսկ անհրաժեշտության դեպքերում և այլ աշխատողներով:

Գնացքն ընթանալիս գլխավոր վագոնավարը պետք է գտնվի վերջին վագոնների արգելակային հարթակի վրա:

Ուղեմասի միջակա կայարաններում մանևրային աշխատանքներ կատարող գնացքներն ուղեկցելու համար կարող է նշանակվել երկրորդ վագոնավարը:

Մերձքաղաքային մոտորվագոնային գնացքներում գլխավոր վագոնավարի պարտականությունների կատարումը դրվում է վագոնի ուղեկցողի վրա: Մնացած մերձքաղաքային գնացքներում և տեղական հաղորդակցության գնացքներում գլխավոր վագոնավարի պարտականությունների կատարումը կարող է դրվել վագոնի ուղեկցողի վրա: Վագոնի ուղեկցողը, որի վրա դրված է գլխավոր վագոնավարի պարտականությունների կատարումը, գնացքն ընթանալիս պետք է գտնվի վերջին վագոնի արգելակային հարթակի վրա:

Լոկոմոտիվային և վագոնավարական բրիգադների հանգստի համար շրջանառման կետերում պետք է լինեն հատուկ շենքեր:

 

ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ` ԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ

 

$ 217. Գործող լոկոմոտիվները դրվում են գնացքի գլխամասում:

Երկու կամ երեք գործող լոկոմոտիվներով ամբողջ քարշային ուժով ընթացող գնացքներում, գնացքի գլխամասում դրվում է ավելի հզոր կոմպրեսորներ ունեցող լոկոմոտիվը:

Մեքենավարի ծորակների և կոմպրեսորների հզորությունը հավասար լինելու դեպքում, առջևում դրվում է վազան սայլակով լոկոմոտիվը:

$ 218. Լոկոմոտիվների ետընթաց շարժումը թույլատրվում է`

ա) մերձքաղաքային, տնտեսական, վերականգնիչ, հրշեջ, փոխադրական գնացքներում.

բ) մերձատար և միավորման գծերով շարժվելիս.

գ) մանևրներ կատարելիս.

դ) ետքարշով, որպես երկրորդ լոկոմոտիվ ընթանալիս.

ե) գնացքներն առաքելիս այն կայարաններից, որտեղ բացակայում են, կամ անկանոն են լոկոմոտիվներ շրջադարձելու հարմարանքներ.

զ) գնացքի հրումից հետո առաքման կայարանը ետ վերադառնալիս.

է) մեկ կետից երկու ուղղության վրա գնացքներ հրելիս, ինչպես նաև կայարանի սահմաններում գնացքներ հրելիս.

ը) առանց վագոնների շարժվելիս:

$ 219. Չգործող դրությամբ առաքվող լոկոմոտիվները պետք է պատրաստած լինեն գնացքների մեջ դնելու:

Չգործող լոկոմոտիվները կարող են դրվել առաջին լոկոմոտիվից հետո երկու և ավելի ճանապարհներով ընթանալիս:

 

ԳԼՈՒԽ IV
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

$ 220. Ուղեմասում գնացքների երթևեկությունը պետք է ղեկավարի միայն մեկ աշխատող-հերթապահ գնացքային կարգավարը, որը պատասխանատու է իր սպասարկած ուղեմասի գնացքների երթևեկության ժամանակացանկի կատարման համար:

Հերթապահ գնացքային կարգավարի հրամանները ենթակա են անառարկելիորեն կատարման տվյալ ուղեմասի գնացքների երթևեկության հետ անմիջապես կապ ունեցող աշխատողների կողմից:

Արգելվում է ուղեմասում գնացքների երթևեկությանը վերաբերող օպերատիվ կարգադրություններ տալ անկախ հերթապահ գնացքային կարգավարից:

$ 221. Յուրաքանչյուր կայարան և գծային պահակակետ գնացքների երթևեկության ղեկավարման տեսակետից, և յուրաքանչյուր գնացք միաժամանակ պետք է գտնվի միայն մեկ աշխատողի ենթակայության տակ` կայարանը - կայարանի հերթապահի, իսկ կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում - հերթապահ գնացքային կարգավարի պահակակետը - պահակակետի հերթապահի, գնացքը - գլխավոր վագոնավարի, միայնակ լոկոմոտիվը - մեքենավարի:

Մեծ կայարաններում կարող է լինել մի քանի կայարանի, պահակակետերի և բակերի հերթապահներ, որոնցից յուրաքանչյուրը միանձնորեն ղեկավարում է իր շրջանի սահմաններում գնացքների երթևեկությունը: Նման կայարաններում ղեկավարման շրջանների սահմանումը և գնացքների երթևեկության հետ կապ ունեցող յուրաքանչյուր կայարանի, պահակակետի կամ բակի հերթապահի պարտականությունների շրջանը ցույց է տրվում կայարանի տեխնիկա-կարգադրական ակտի մեջ:

Գնացքներ ուղեկցող գլխավոր վագոնավարը, միայնակ ընթացող լոկոմոտիվի մեքենավարը, կայարաններում ենթարկվում են կայարանի հերթապահի, իսկ կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում հերթապահ գնացքային կարգավարի կարգադրություններին:

$ 222. Կայարանապետը տեխնիկա-կարգադրական ակտը կազմելիս պարտավոր է մշակել ընդունման-առաքման գծերի գնացքներով զբաղեցման կարգը այն հաշվով, որպեսզի յուրաքանչյուր մարդատար, փոստա-ծանրոցային, բեռնա-մարդատար, կամ մարդկանցով զբաղեցրած գնացք, որպես կարգ ընդունվի որոշ գծի վրա, իսկ բեռնատար գնացքները - որոշ խումբ գծերի վրա:

Կայարանում կանգառում չունեցող գնացքները, որպես կարգ պետք է բաց թողնվեն գլխավոր գծերով:

$ 223. Կայարանների հերթապահները պարտավոր են ապահովելու ազատ գծերի առկայությունն ու պատրաստականությունը գնացքների յուրաժամանակյա ընդունման համար:

Յուրաքանչյուր առանց անհրաժեշտության մուտքի փակ ազդանշանի մոտ գնացքը պահելու համար կայարանի հերթապահը կրում է խիստ պատասխանատվություն:

Արգելվում է զբաղեցնել ընդունման - առաքման գծերը անցնող գնացքներից անջատած առանձին վագոններով, որոնք նախատեսված են բարձման, բեռնաթափման, նորոգման կամ այլ գործողությունների համար:

Միջակա կայարաններում ընդունման - առաքման գծերի առանձին վագոններում կամ խումբ վագոններով ժամանակավոր զբաղեցումը կարող է թույլատրվել հերթապահ գնացքային կարգավարի կարգադրությամբ:

Զբաղեցնել նախապահպանական և որսող փակուղիները շարժական կազմով արգելվում է:

$ 224. Կայարանապետը պարտավոր է շարունակ վերահսկել կայարանի հերթապահների, ազդանշորդների, սլաքավարների աշխատանքը գնացքների ընդունման -առաքման և մանևրների կատարման գործում, ստուգել տրված կարգադրությունների ճշտությունը և նրանց կատարումը ազդանշորդների և սլաքավարների կողմից:

Կայարանապետը պարտավոր է կազմակերպել կայարանի հերթապահի աշխատանքը այնպես, որպեսզի երթևեկության անվտանգության անպայմանորեն ապահովման հետ միասին թույլ չտրվի գնացքների պահում:

Կայարանի հերթապահի շենքը պետք է լինի մեկուսացված: Կայարանի հերթապահի շենքը մուտքի իրավունքով օգտվում են` կայարանի պետը, կայարանի հերթապահի հետ միատեղ աշխատող անձինք և կայարանի հերթապահի աշխատանքներն ու ապարատների սարքին գործողությանը վերահսկող աշխատողները:

Այն կայարաններում, որտեղ երթևեկության ծառայության աշխատողների հաստիք չի նախատեսված գնացքների ընդունման և առաքման, մանևրների կատարման, սլաքային փոխադրիչների սպասարկման և նրանց խնամելու, ուղևորներին սպասարկելու, բեռների ընդունման և բաց թողման գործողությունները կատարվում են այլ ծառայությունների աշխատակիցներով:

$ 225. Գնացքը մեկնելուց առաջ, գլխավոր վագոնավարը պարտավոր է`

ա) համապատասխան թերթիկով համոզվի գնացքի ճիշտ կազմելու մեջ.

Գնացքի կազմավորման կայարանում բացի այդ շարժակազմի անմիջաբար ստուգման միջոցով համոզվի, որ նա կազմված և կցված է ճիշտ և բեռների անվնասությունը ապահովված է:

Գլխավոր վագոնավարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մարդկանցով զբաղված վագոնների, հատուկ զգուշություն պահանջող առանձին կատեգորիայի բեռներով վագոնների, ինչպես նաև բաց շարժական կազմի գնացքի մեջ դասավորման վրա:

Կազմավորման կայարաններում, որտեղ կազմի անմիջաբար ստուգումը գլխավոր վագոնավարի կողմից առաջացնում է գնացքի երկարատև կանգառում, ելնելով տեղի պայմաններից, կարող է սահմանել գնացքի ճիշտ կազմավորման ստուգման, երթևեկության անվտանգությունն ապահովող այլ կարգ: Այդ կարգը պետք է ցույց տրված լինի տեխնիկա-կարգադրական ակտի մեջ:

բ) գնացքի պոչին դնել անհրաժեշտ ազդանշաններ, իսկ եթե այդ պարտականությունը դրված է ուրիշ աշխատողի վրա, համոզվել դրված ազդանշանների առկայության մեջ:

Գնացքը ճանապարհին ընթանալիս գլխավոր վագոնավարը պետք է հետևի`

ա) գնացքի պոչում ազդանշանների սարքինությունը.

բ) գնացքի վիճակին և բեռների անվնասությանը, հատուկ ուշադրություն դարձնելով բաց շարժակազմի վրա գտնվող բեռների դրությանը.

գ) գնացքից և գծից տրվող ազդանշաններին և միջոցներ ձեռք առնի անվտանգ ընթացքի համար:

 

ԳՆԱՑՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

$ 226. Կայարանում գնացքների ընդունումը պետք է կատարվի ազատ գծի վրա, որը նախանշված է դրա համար կայարանի տեխնիկա-կարգադրական ակտով և միայն մուտքի ազդանշանի բաց դրությամբ:

Առանձին կայարաններում, որտեղ համաձայն գնացքների երթևեկության չվացուցակի նախատեսված է երկու մոտորվագոնային գնացքների միացում, թույլատրվում է այդ գնացքներից մեկը ընդունել մյուս գնացքով զբաղված գծի վրա, մուտքի (երթուղային) լուսացույցի հատուկ ազդանշանով:

Կայարանում հրիչ լոկոմոտիվները ընդունելու համար կարող են սահմանվել գծերի որոշակի մասեր: Նման կայարանների ցանկը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

Անհրաժեշտ դեպքերում թույլ է տրվում վերականգնիչ և հրշեջ գնացքները, օժանդակ լոկոմոտիվները, ձյունամաքրիչները, չհանվող տիպի դրեզինաները, նաև տնտեսական գնացքներն ու գծային մեքենաները ընդունել կայարանային գծի ազատ մասի վրա: Այս գնացքների ընդունման, երթևեկության անվտանգությունը ապահովող կարգը սահմանվում է գնացքների և մանևրային աշխատանքի հրահանգով:

$ 227. Արգելվում է կայարանի հերթապահին բացել մուտքի ազդանշանը առանց համոզվելու, որ գնացքի ընդունման համար երթուղին պատրաստ է, սլաքները փակ են, ընդունման գիծն ազատ է և ընդունման երթուղու վրա մանեվրները դադարեցված են:

Մուտքի ազդանշանը պետք է բացվի անձամբ կայարանի հերթապահի կողմից, կամ յուրաքանչյուր առանձին դեպքերում նրա կարգադրությամբ ազդանշորդի կամ սլաքավարի կողմից: Կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում մուտքի ազդանշանը բացվում է հերթապահ գնացքային կարգավարի կողմից:

Մուտքի ազդանշանը պետք է փակվի ժամանող գնացքի լրիվ կազմով այն անցնելուց հետո, իսկ գծերի և սլաքների էլեկտրական մեկուսացում ունեցող կայարաններում առաջին անվազույգով այն անցնելուց հետո:

$ 228. Չի թույլատրվում գնացքն ընդունել կայարան մուտքի ազդանշանի արգելող ցուցումի կամ հիմնական կրակների մարված լինելու դեպքում:

Մուտքի ազդանշանի արգելող ցուցումի, կամ հիմնական կրակների մարված լինելու դեպքում գնացքի ընդունումը կայարան կարող է կատարվել հրավիրման ազդանշանով, ուղեկցողով, կամ կայարանի հերթապահի հատուկ թույլտվությամբ միայն բացառիկ դեպքերում ու գնացքների երթևեկության և մանեվրային աշխատանքի հրահանգով նախատեսված կարգով:

Հրավիրման ազդանշանով, ուղեկցողով, կամ կայարանի հերթապահի հատուկ թույլտվությամբ գնացքը կայարան ընդունելիս ընթացքի արագությունը պետք է լինի ժամում 20 կմ ոչ ավելի, ընդ որում մեքենավարը պարտավոր է վարել գնացքը հատուկ զգոնությամբ և անմիջապես կանգառման պատրաստականությամբ, եթե հետագա շարժման համար հանդիպի խոչընդոտի:

$ 229. Նախքան գնացքի ընդունելը կայարանի հերթապահը պարտավոր է` տալ ճիշտ կարգադրություն ազդանշորդին կամ սլաքավարին ընդունման երթուղին պատրաստելու մասին, ցույց տալով գիծը, որի վրա ընդունվում է այդ գնացքը, համոզվել, որ իր կարգադրությունը հասկացված է ճիշտ և ապահովել`

ա) գնացքի ընդունման գծի և երթուղու վրա դուրս եկող մանևրների դադարեցումը.

բ) գնացքի ընդունման գծի ազատության ստուգումը.

գ) գնացքի ընդունման համար առաջադրած երթուղում սլաքների ճիշտ տեղակայման ստուգումը.

դ) բացել մուտքի ազդանշանը: Գնացքի ընդունման ժամանակ արգելվում է կայարանի հերթապահին զբաղվել կողմնակի խոսակցությունով, որն անմիջականորեն կապ չունի գնացքների ընդունման և առաքման հետ:

Կայարանների հերթապահների, ազդանշորդների և սլաքավարների, ինչպես նաև կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերի հերթապահ գնացքային կարգավարների գործողության կարգը գնացքների ընդունման երթուղիների պատրաստման համար, սահմանվում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով:

$ 230. Միջակա կայարաններում հակադիր ուղղություններով գնացքների միաժամանակ ընդունումն արգելվում է, եթե կայարանի մատույցում թեկուզ մի կողմից արգելակային գծի երկայնությամբ ունի 0.006-ից ավելի զառիվայր թեքություն և կայարանը չի սարքավորված ավտոուղեփակոցով, լոկոմոտիվային ավտոմատ ազդանշումով, առանց կանգառի ընթանալու լուսացույցների ազդանշումով, կամ զառիվայրին հակադիր կողմից չունի ընդունվող գնացքները մեկը մյուսից մեկուսացնելու (նախապահպանական փակուղիներով, կամ ընդունման, առաքման փոխադարձ դասավորումով) երթուղիներ:

Երթուղի գծերի միջակա կայարաններում հակադիր ուղղություններից գնացքների միաժամանակյա ընդունումը բոլոր դեպքերում արգելվում է, եթե գնացքներից մեկի ընդունման երթուղու շարունակությունը հատում է մարդատար, փոստա-ծանրոցային, բեռնա-մարդատար կամ մարդկանցով զբաղված գնացքների ընդունման երթուղին:

Այն կայարաններում, ուր գնացքների միաժամանակյա ընդունումը չի թույլատրվում, նրանց միաժամանակ մոտեցման դեպքերում առաջինը ընդունվում է այն գնացքը, որի համար մուտքի փակ ազդանշանի մոտ կանգառման, կամ տեղից շարժվելու պայմանները ավելի քիչ նպաստավոր են: Բոլոր դեպքերում առաջինը ընդունվում է այն գնացքը, որի ետևից ուղարկվում է մեկ ուրիշ գնացք:

$ 231. Կայարան ժամանող գնացքը պետք է կանգ առնի ընդունման գծի ելքի ազդանշանի և սահմանային սյունիկի միջև, իսկ այնտեղ որտեղ չկա ելքի ազդանշան - սահմանային սյունիկների միջև:

Այն դեպքում, եթե գնացքի պոչը դուրս մնա սյունիկի սահմանից, գնացքի պոչում գտնվող գլխավոր վագոնավարը, իսկ այնտեղ, որտեղ կա նաև սլաքավարը, պարտավոր են առաջ շարժվելու ազդանշան տալ մեքենավարին:

Եթե հնարավոր չէ գնացքը տեղավորել ընդունման գծի սահմաններում, գնացքի պոչում գտնվող վագոնավարը պարտավոր է անմիջապես զեկուցել այդ մասին կայարանի հերթապահին (հեռախոսով, ազդանշորդի կամ սլաքավարի միջոցով): Մինչև կայարանի հերթապահից կարգադրություն ստանալը վագոնավարը և սլաքավարը, այնտեղ որտեղ նա կա, պետք է անմիջապես պատսպարեն գնացքը և հետևեն հարևան գծերով շարժական կազմի շարժմանը, ձեռք առնելով ընդհարում անվտանգության միջոցներ:

$ 232. Կայարանի հերթապահը դիմավորում է յուրաքանչյուր ժամանող գնացք, հետևելով նրա սարքին վիճակին, նրա վրայի ազդանշանների առկայությանը և ազդանշանների ճիշտ ցուցմանը:

Այն կայարաններում,որտեղ ընդունման գծերը հեռացված են, կամ տեղի պայմաններից ելնելով կայարանի հերթապահը չի կարող դիմավորել գնացքները, վերջինները պետք է դիմավորեն ազդանշանորդի, սլաքավարի կամ գծերի (պարկի) հերթապահի կողմից:

Գնացքի լրիվ կազմով ժամանելու մեջ կայարանի հերթապահը պետք է համոզվի ազդանշանորդի կամ պահակակետի սլաքավարի զեկուցումից, անձամբ, կամ ժամանած գնացքի գլխավոր վագոնավարի զեկուցումից:

Կարգավարական կենտրոնացումով կայարաններում, որտեղ կայարանի հերթապահներ չկան, իսկ բացառիկ դեպքերում ուղեմասերում ավտոուղեփակոցով սարքավորված կայարաններում, որտեղ տեղի պայմաններից ելնելով կայարանի հերթապահը չի կարող դիմավորել գնացքները և չկան ուրիշ աշխատողներ (ազդանշորդներ, սլաքավարներ, գծերի և պարկերի հերթապահներ) գնացքի ժամանումը ստուգվում է կառավարման սարքավորումների ցուցումներով:

Գնացքների ընդունման ժամանակ, որտեղ կայարանի հերթապահը կարող է չդիմավորել գնացքին, երթևեկության անվտանգության ապահովման պայմանները և այդ կայարանների ցանկը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից:

Գնացքի կանգառումից հետո, եթե նրա մեջ հայտնաբերվում է որևէ անսարքինություն, գլխավոր վագոնավարը պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել (անձամբ, կամ ազդանշորդի, կամ սլաքավարի միջոցով) կայարանի հերթապահին, իսկ կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում` հերթապահ գնացքային կարգավարին:

$ 233. Յուրաքանչյուր գնացքի փաստացի ժամանման կամ անցնելու ժամանակի մասին և նրա համարը, կայարանի հերթապահը պարտավոր է նշել գնացքների երթևեկության մատյանի մեջ և անմիջապես հաղորդել գնացքն առաքող հարևան կայարանի հերթապահին և գնացքային կարգավարին:

Ինտենսիվ երթևեկումով ուղեմասերում գնացքների ժամանման և մեկնման մասին տեղեկություններ տալու կարգը սահմանվում է գնացքների և մանեվրային աշխատանքի հրահանգով:

 

ԳՆԱՑՔՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

$234. Արգելվում է կայարանի հերթապահին միաուղի և ոչ ճիշտ գծով երկուղի ուղեմասերում գնացքներ ուղարկել առանց այն կայարանի հերթապահի թույլտվության, ուր ուղարկվում է գնացքը: Ավտոուղեփակոցով սարքավորված միաուղի ուղեմասերում գնացքներն ուղարկվում են առանց հարևան կայարանի հերթապահի նախնական համաձայնության, առաջին բլոկ ուղեմասը ազատվելուց հետո:

Երկուղի ուղեմասերում գնացքների ուղարկումը կատարվում է այն կայարանի հերթապահի կարգադրությամբ, որտեղից գնացքներն ուղարկվում են ճիշտ գծով, մինչ այդ ուղարկված գնացքի ժամանման մասին հաղորդում ստանալուց հետո, իսկ ավտոուղեփակման դեպքում` առաջին բլոկ ուղեմասը ազատվելուց հետո:

Կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում, ինչպես նաև այն ուղեմասերում, որտեղ գնացքների երթևեկությունը կիրառվում է կարգավարների հրամաններով, գնացքների ուղարկումը կատարվում է միայն կարգավարի հրամանով:

$ 235. Նախքան գնացքն ուղարկելը կայարանի հերթապահը պարտավոր է համոզվել, որ մինչև հարևան բաժանման կետը միջուղին ազատ է, առաքման երթուղին պատրաստելու մասին տալ ստույգ կարգադրություն ազդանշորդներին, համոզվել, որ իր կարգադրությունը ըմբռնվել է ճիշտ, և ապահովել`

ա) գնացքի ուղարկման գծի և երթուղու վրա դուրս եկող մանևրների դադարեցումը.

բ) սլաքների պատշաճ դիրքում տեղակայումը և նրանց փակումը.

գ) գնացքի առաքման երթուղում մտնող սլաքների ճիշտ տեղակայման ստուգումը:

Կայարանների հերթապահների, ազդանշորդների և սլաքավարների, ինչպես նաև կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերի հերթապահ գնացքային կարգավարների գործողության կարգը` գնացքների առաքման երթուղիները պատրաստելիս, սահմանվում է գնացքների երթևեկության և մանեվրային աշխատանքի հրահանգով:

$ 236. Արգելվում է առանց կայարանի հերթապահի թույլտվության գնացքը միջուղի ուղարկելը:

Գնացքը միջուղի դուրս գալու թույլտվությունը հանդիսանում է ելքի ազդանշանի թույլատրող ցուցումը, մականը կամ սահմանած ձևի գրավոր թույլտվությունը:

$ 237. Արգելվում է կայարանի հերթապահին, իսկ կարգավարական կենտրոնացումով սարքավորված ուղեմասերում հերթապահ գնացքային կարգավարին բացել ելքի ազդանշանը, կամ տալ միջուղին զբաղեցնելու այլ թույլտվություն, առանց համոզվելու, որ գնացքի առաքման երթուղին պատրաստ է, սլաքները փակված են, առաքման երթուղու սլաքների վրա մանևրները դադարեցված են, կազմի տեխնիկական զննումները վերջացված են, իսկ կազմավորման կայարաններում և այն կայարաններում, որտեղ կատարվում է վագոնավարների հերթափոխում, բացի այդ ստուգված է պոչի ազդանշանների առկայությունը:

Ելքի ազդանշանը պետք է բացվի կայարանի հերթապահի կողմից անձամբ, կամ յուրաքանչյուր առանձին դեպքերում նրա թույլտվությամբ ազդանշորդի կամ սլաքավարի կողմից:

Կարգավարական կենտրոնացումով ուղեմասերում ելքի ազդանշանը բացվում է հերթապահ գնացքային կարգավարի կողմից:

Ելքի ազդանշանը պետք է փակվի առաքվող գնացքի լրիվ կազմով այն անցնելուց, իսկ գծերի և սլաքների էլեկտրական մեկուսացում ունեցող կայարաններում, առաջին անվազույգն անցնելուց հետո:

$ 238. Այնտեղ, որտեղ չկան ելքի ազդանշաններ, վազքուղու զբաղեցման թույլտվությունը հանձնվում է լոկոմոտիվի մեքենավարին կայարանի հերթապահի կողմից անձամբ, կամ տվյալ լոկոմոտիվային բրիգադի աշխատողներից մեկի միջոցով, գծերի (պարկի) հերթապահի, օպերատորի, սլաքավարի կամ գլխավոր վագոնավարի միջոցով:

Մեքենավարը պարտավոր է համոզվել ստացած թույլտվության ճշտության մեջ:

Առանձին կայարաններում, որոնց ցանկը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից, թույլ է տրվում կայարանի հերթապահին միջուղու զբաղեցման թույլտվությունը հանձնել առաքման երթուղու պատրաստման գործողությունները կատարելու հետ զուգահեռ: Լոկոմոտիվների մեքենավարներին միջուղին զբաղեցնելու թույլտվությունը հանձնելու, երթևեկության անվտանգությունն ապահովող կարգը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից և ցույց է տրվում տեխնիկա-կարգադրական ակտում:

$ 239. Ելքի ազդանշան ունեցող կայարանային գծերից գնացքի առաքման թույլտվությունը լոկոմոտիվի մեքենավարին հանդիսանում է ելքի ազդանշանի բաց դրությունը:

Ելքի ազդանշաններ չունեցող գծերից գնացքը ուղարկելիս արգելվում է առաջին լոկոմոտիվի մեքենավարին միջուղին զբաղեցնելու թույլտվության առկայության դեպքում, գնացքը բերել շարժման մեջ առանց կայարանի հերթապահի կամ նրա ցուցումով գծերի (պարկի) հերթապահի, սլաքավարի կամ գլխավոր վագոնավարի կողմից տրվող ազդանշանի: Մեկնման ազդանշան տալու կարգը սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից: Նախքան գնացքի շարժման մեջ բերելը առաջին լոկոմոտիվի մեքենավարը և նրա օգնականը պետք է ստուգեն. չի տրվում, արդյոք, կանգառման ազդանշան գնացքից կամ կայարանի աշխատողների կողմից:

Մարդատար և փոստա-ծանրոցային գնացքների մեքենավարներին արգելվում է մեկնել երթևեկության չվացուցակով սահմանած ժամանակից շուտ:

Գլխավոր վագոնավարը, իսկ մարդատար գնացքներում նաև վագոնների ուղեկցողները անվտանգ ընթացքի համար խոչընդոտի առկայության դեպքում պետք է անմիջապես միջոցներ ձեռք առնեն գնացքը կանգնեցնելու:

Միջուղում կանգ առնելուց հետո լոկոմոտիվի մեքենավարին արգելվում է գնացքը շարժման մեջ բերել առանց գլխավոր վագոնավարի ազդանշանի հետեվյալ դեպքերում`

ա) երբ գնացքի կանգառումը կատարվել է գնացքը սպասարկող աշխատակցի ազդանշանով կամ կանգառ - լծակով.

բ) եթե կանգառումից հետո նախատեսված է գնացքի պատսպարում.

գ) մարդկանց նստելու և իջնելու, բեռնաթափման կամ բարձման համար գնացքը կանգ առնելիս (եթե կանգառումը չի նախատեսված չվացուցակով):

$ 240. Միջակա կայարաններում գնացքի առաքումը և նույն ուղղությամբ ընթացողի միաժամանակյա ընդունումը արգելվում է` եթե գնացքի ընդունման կողմից կայարանին մոտեցումը արգելակային գծի երկարությամբ 0.006-ից ավելի զառիվայր է, և կայարանը չի սարքավորված ավտոուղեփակոցով, լոկոմոտիվային ավտոմատ ազդանշումով, առանց կանգ առնելու ընթացքի լուսացույցների ազդանշումով, կամ զառիվայրին հակադիր կողմից չունի առաքվող և ընդունվող գնացքների մեկը մյուսից մեկուսացված երթուղիներ (նախապահպանական փակուղով կամ փոխադարձ դասավորումներով ընդունման-առաքման գծերի):

Տեսակավորման, ուղեմասային և այլ մեծ կայարաններում, ինչպես նաև երկարաձիգ զառիվայրերով մոտեցում ունեցող գնացքների միաժամանակյա ընդունման -առաքման անվտանգությունը ապահովող կարգը և հնարավորությունները սահմանվում է երկաթուղու տնօրինության կողմից, հաշվի առնելով մոտեցման պրոֆիլը, գծերի զարգացումը և կայարանի աշխատանքի պայմանները:

$ 241. Կայարանի հերթապահը ճանապարհում է յուրաքանչյուր առաքվող կամ կայարանով առանց կանգառի անցնող գնացքը հետևելով նրա սարքին վիճակին, նրա վրայի ազդանշանային պարագաների առկայությանը և նրանց ճիշտ ցուցմանը:

Գնացքի լրիվ կազմով առաքման մասին կայարանի հերթապահը համոզվում է ազդանշորդի, սլաքավարի զեկուցումով, կամ անձամբ:

Այն կայարաններում, որտեղ առաքման գծերը հեռու են, կամ տեղի պայմաններից ելնելով կայարանի հերթապահը չի կարող ճանապարհել գնացքները, վերջիններս պետք է ճանապարհվեն ազդանշորդի, սլաքավարի կամ գծերի (պարկի) հերթապահի կողմից:

Կարգավարական կենտրոնացումով կայարաններում, որտեղ չկան կայարանի հերթապահներ, իսկ բացառիկ դեպքերում և այն կայարաններում, որոնք ունեն սլաքների և գծերի էլեկտրական մեկուսացում, որտեղ կայարանի հերթապահը տեղի պայմաններից ելնելով չի կարող ճանապարհել գնացքները և չկան ուրիշ աշխատողներ (ազդանշորդներ, սլաքավարներ, գծերի կամ պարկի հերթապահներ) գածցքների առաքումը ստուգվում է կառավարման սարքավորումների ցուցումներով:

Գնացքների առաքման ժամանակ, որտեղ կայարանի հերթապահը կարող է չճանապարհել գնացքները, երթևեկության անվտանգության ապահովման պայմանները և այդ կայարանների ցանկը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

Գնացքն առանց պոչի սահմանված ազդանշանների կամ հանգած ազդանշաններով անցնելու դեպքում, ճանապարհող աշխատողը պարտավոր է միջոցներ ձեռք առնել նրա կանգառման համար:

$ 242. Գնացքի ճիշտ կազմավորման համար պատասխանատվություն են կրում կայարանի աշխատողները իրենց պարտականությունների շրջանակներում:

Գնացքն առաքելուց առաջ կայարանի աշխատողները կայարանի աշխատանքի տեխնոլոգիական պրոցեսին, տեխնիկա-կարգադրական ակտին, երթևեկության գրաֆիկին և գնացքների կազմավորման պլանին ճիշտ համապատասխան, պետք է ստուգեն` գնացքի կազմավորման և կազմում վագոնների կցման ճշտությունը, բաց շարժական կազմի վրա բեռների ճիշտ և հուսալի ամրացումը, համոզվեն, որ լրիվ ապահովված է բեռների անվթարությունը, որ գնացքն ունի սահմանված ազդանշաններ և հանդերձված է համապատասխան գնացքային գույքով: Գնացքների ստուգման և կայարանի համապատասխան աշխատողների պատասխանատվության կարգը սահմանվում է երկաթուղու աշխատանքի կարգապահական կանոններով:

$ 243. Յուրաքանչյուր գնացքի փաստացի առաքման կամ անցման ժամանակի մասին և նրա համարը, կայարանի հերթապահը պարտավոր է նշել գնացքների երթևեկության մատյանի մեջ և անմիջապես հաղորդել հարևան կայարանի հերթապահին, ուր առաքվում է գնացքը, գնացքային կարգավարներին, իսկ անհրաժեշտության դեպքում միաժամանակ հաղորդել և գնացքի կազմը բնութագրող այլ տվյալներ:

 

ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

$ 244. Գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման և կապի հիմնական միջոցը հանդիսանում է ուղեփակումը (ավտոմատ կամ կիսաավտոմատ):

Սակավ գործունյա ուղեմասերում և մերձատար գծերում գնացքները երթեվեկելիս, որպես կապի միջոց կարող են կիրառվել էլեկտրամականային համակարգը և հեռախոսը (հեռագիրը):

$ 245. Առանձին սակավ գործունյա ուղեմասերում և մերձատար գծերում գնացքների երթևեկությունը թույլատրվում է`

ա) հերթապահ գնացքային կարգավարի անմիջապես գլխավոր վագոնավարին հանձնվող հրամաններով.

բ) մեկ մականի միջոցով.

գ) մեկ լոկոմոտիվի միջոցով:

Այսպիսի կապի միջոցներով գնացքների երթևեկության կազմակերպման կարգն ու ուղեմասերի ցանկը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 246. Ավտոմատ ուղեփակման ժամանակ`

ա) բլոկ-ուղեմասը գնացքով զբաղեցնելու թույլտվություն է հանդիսանում ելքի կամ անցումային լուսացույցի թույլատրող ազդանշանը.

բ) որպես բացառություն երկայնաձիգ զառիվայրի վրա տեղադրված անցումային լուսացույցի վրա (բացի մուտքի լուսացույցների առջևներում գտնվողներից), յուրաքանչյուր առանձին դեպքում Տրանսպորտի Նախարարության թույլտվությամբ, դրվում է պայմանա-թույլատրական ազդանշան, կապույտ լույսով լրացուցիչ գլխիկ, կամ T տառը արտացոլող նշանով վահան:

Տվյալ ազդանշանի առկայությունը ծառայում է որպես թույլտվություն առանց կանգառման անցնելու այնպիսի քաշով բեռնատար գնացքներին, որոնք տվյալ վերելքի վրա կանգնելուց հետո չեն ապահովի գնացքը տեղից շարժելը: Ընդ որում մեքենավարը, վարելով գնացքը, կարող է անցնել լուսացույցի կարմիր լույսը ժամում 20 կմ ոչ ավելի արագությամբ, հատուկ զգոնությամբ և անմիջապես կանգառման պատրաստականությամբ:

գ) կարմիր լույսով, ինչպես նաև անհասկանալի ցուցումով կամ մարված անցումի լուսացույցի առջև գնացքը կանգ առնելուց հետո, եթե մեքենավարը տեսնում է կամ գիտե, որ առջևում ընկած բլոկ-ուղեմասը զբաղված է գնացքով, պարտավոր է կանգնեցնել այնքան ժամանակ մինչև չազատվի բլոկ-ուղեմասը: Եթե մեքենավարը չգիտե բլոկ-ուղեմասում գնացքի գտնվելու մասին, կանգառումից հետո նա պետք է բաց թողնի ավտոարգելակները և եթե այդ ժամանակամիջոցում լուսացույցի վրա չերևաց թույլատրող ազդանշան, գնացքը տանի մինչև հաջորդ լուսացույցը ժամում 20 կմ ոչ ավելի արագությամբ հատուկ զգոնության և անմիջապես կանգառման պատրաստականությամբ, եթե հանդիպի երթևեկության հետագա խոչընդոտի:

Այն դեպքում, եթե հաջորդ լուսացույցը լինի նույն դրությամբ, կանգառումից հետո գնացքի երթևեկությունը շարունակվում է նույն կարգով:

$ 247. Կիսավտոմատ ուղեփակման ժամանակ`

ա) վազքուղին գնացքով զբաղեցնելու թույլտվություն Է ծառայում ելքի կամ անցումային լուսացույցի թույլատրող ցուցումը:

բ) միաուղի ուղեմասերում ելքի լուսացույցը բացելու համար անհրաժեշտ է նախօրոք բլոկ ապարատով ստանալ հարևան կայարանի հերթապահի ուր ուղարկվում է գնացքը համաձայնության ուղեփակային ազդանշանը կամ բլոկ համակարգը փոխել երթևեկությանը համապատասխանող ուղղության վրա:

$ 248. Էլեկտրամականային համակարգի ժամանակ`

ա) որպես միջուղին գնացքով զբաղեցնելու թույլտվություն ծառայում է մեքենավարին հանձնվող տվյալ միջուղու մականը.

բ) գնացքների երթևեկության հարցերով բոլոր հեռախոսային բանակցությունները, ինչպես նաև մականների հանումն ու ներդրումը, նրանց հանձնումը և ստացումը կարող են կատարվել միայն կայարանի հերթապահի միջոցով: Մականային ապարատները սլաքային պահակակետում տեղակայման դեպքում, մականների հանումն ու ներդրումը, նրանց հանձնումն ու ստացումը կարող են կատարվել կայարանի հերթապահի թույլտվությամբ ավագ սլաքավարների միջոցով.

գ) կայարանի հերթապահն իրավունք ունի ժամանած գնացքից գծերում ստացած մականը հանձնել նույն միջուղի ուղարկվող գնացքին, առանց բաց թողնելու այդ մականային ապարատի միջոցով, այս դեպքում անհրաժեշտ է նախօրոք ստանալ հարևան կայարանի (ուր առաքվում է գնացքը) հերթապահի համաձայնությունը:

 

Այդ միջուղիներում, որտեղ մականային ապարատներն ունեն մական - բանալիներ, արգելվում է մականը հանձնել առանց մականային ապարատի միջով բաց թողնելու:

Արգելվում է`

ա) մականը հանելու թույլտվություն վերցնել գնացքն առաքելու համար պատրաստ լինելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ գնացքները բաց են թողնվում առանց կանգառման, կամ եթե չվացուցակով նախատեսված կանգառումը երեք րոպեից ավելի չէ.

բ) գործող մականները պահել չներդրված ապարատի մեջ.

գ) փոխադրել մականը հարևան միջուղի:

$ 249. Հեռախոսային (հեռագրային) կապի միջոցներով գնացքների երթևեկության ժամանակ միջուղին գնացքով զբաղեցնելու թույլտվություն է ծառայում`

ա) միաուղի, ինչպես նաև երկուղի ուղեմասերում ոչ ճիշտ գծով առաքելիս, լոկոմոտիվի մեքենավարին հանձնվող գծային հեռախոսագիրը (հեռագիրը): Մինչ գծային հեռախոսագիրը (հեռագիրը) հանձնելը կայարանի հերթապահը պարտավոր է ստանալ հարևան կայարանից գնացքն առաքելու համաձայնություն.

բ) երկուղի ուղեմասերում ճիշտ գծով առաքելիս լոկոմոտիվի մեքենավարին հանձնվող ուղեթուղթը, որի հանձնումը կատարվում է նույն գծով ավելի վաղ առաքված գնացքի հարևան կայարան ժամանման մասին տեղեկություններ ստանալուց հետո:

$ 250. Ազդանշանման և կապի բոլոր սահմանված միջոցների գործողության ընդհատման դեպքում միաուղի ուղեմասերում գնացքների երթևեկությունը կատարվում է գրավոր տեղեկացման միջոցով, իսկ երկուղիներում գնացքը կայարանների միջև միջուղիով անցնելու համար նախատեսված ժամանակի սահմանազատումով:

$ 251. Կապի և ազդանշանման միջոցների խափանման դեպքերում գնացքների երթևեկությունը միաուղի ուղեմասերում կատարվում է գրավոր ծանուցման միջոցով, իսկ երկուղի ուղեմասերում` միջուղում գնացքների շարժման ժամանակի սահմանազատումով:

 

ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

$ 252. Երթևեկության ճանապարհների ցանցում մարդատար և բեռնատար գնացքների երթևեկության թույլատրող առավելագույն արագությունները սահմանվում են երկաթգծի տնօրինության կողմից:

Գնացքների երթևեկության արագությունները ըստ ուղեմասերի տեղակայվում են գնացքների երթևեկության ժամանակացանկի մեջ:

Թույլատրվում է անցնել մեկ դեղին (չթարթող) կրակով լուսացույցը, ինչպես նաև փակ նախազգուշական սկավառակը այնպիսի արագությամբ, որպեսզի ապահովված լինի հաջորդ արգելում ցույց տվող ազդանշանի առջև կանգառումը ծառայողական արգելակման կիրառումով:

Մեկ դեղին (չթարթող) լույսով լուսացույցը, որը տեղադրված է հաջորդ լուսացույցից պահանջվող արգելակային գծից պակաս տարածության վրա, ինչպես նաև փակ նախազգուշական սկավառակը (լուսացույցը), որը տեղադրված է հիմնական ազդանշանից արգելակային գծից պակաս տարածության վրա, թույլատրվում է անցնել լրիվ ծառայողական արգելակումով, երկաթուղու տնօրինության կողմից սահմանած արագությունից ոչ ավելի:

Ավտոուղեփակոցով սարքավորված ուղեմասերում, որտեղ մարդատար գնացքները շրջանառում են ժամում 120 կմ ավելի արագությամբ, կամ բեռնատարները ժամում 80 կմ ավելի արագությամբ, մեկ դեղին (չթարթող) լուսացույցը անցնելու արագությունը չպետք է գերազանցի ժամում 120 կմ մարդատար գնացքների ու ժամում 80 կմ բեռնատարների համար:

Սլաքային փոխադրիչների վրայով դեպի կողքի գծերը շարժման արագությունը սահմանվում է ելնելով սլաքային փոխադրիչների տիպից, բայց 50 կմ ժամից ոչ ավելի:

1/15 տիպի խաչմերուկներով սլաքային փոխադրիչների և 1/11 համաչափական սլաքային փոխադրիչների վրայով շարժման արագությունը կողքի գծով պետք է լինի ժամում 70 կմ ոչ ավելի, 1/18 տիպի խաչմերուկով սլաքային փոխադրիչներով - ժամում 80 կմ ոչ ավելի, իսկ 1/22 տիպի խաչմերուկով - ժամում 120 կմ ոչ ավելի:

Գնացքը վագոններով առաջ շարժման արագությունը թույլատրվում է ժամում 25 կմ ոչ ավելի:

Գնացքը կայարանի փակուղային գծերի վրա ընդունելիս, շարժման արագությունը ընդունման գծի սկզբում պետք է լինի ժամում 15 կմ ոչ ավելի, իսկ էլեկտրապնևմատիկ արգելակներով մարդատար գնացքների արագությունը ժամում 25 կմ ոչ ավելի:

Մոտորվագոնային գնացքը մեկ ուրիշ մոտորվագոնային գնացքով զբաղված գծի վրա ընդունելիս արագությունը թույլատրվում է ժամում 25 կմ ոչ ավելի:

Արագության նվազեցում պահանջող տեղով շարժման արագությունը պետք է համապատասխանի նախազգուշական կամ երկաթգծի ղեկավար մարմնի հրամանի մեջ ցույց տվածին, իսկ այդ ցուցումները բացակայելիս - ժամում 25 կմ ոչ ավելի:

$ 253. Այն դեպքերում երբ անհրաժեշտ է գնացքի ընթացքի ժամանակ ապահովել լոկոմոտիվային բրիգադների և գլխավոր վագոնավարի հատուկ զգոնությունը և զգուշացնել նրանց աշխատանք կատարելու մասին, գնացքներին տրվում են գրավոր նախազգուշացումներ:

Նախազգուշացումները տրվում են`

ա) գծի հպակային ցանցի սարքավորումների, արհեստական և այլ կառուցվածքների անսարքության դեպքում, ինչպես նաև արտադրության նվազեցում կամ գծում կանգառ պահանջող վերանորոգման և շինարարական աշխատանքներ կատարելիս.

բ) գոյություն ունեցող մշտական ազդանշանների վերացման, տեղափոխման, կամ նորի գործողության մեջ մտնելու դեպքում, ինչպես նաև այդ ազդանշանների փչացման դեպքում, երբ անհնարին է դրանց բերել փակ դրության մեջ.

գ) ավտոկանգառների գծային սարքավորումների անսարքության դեպքում.

դ) շարժական կազմի եզրաչափի սահմաններից դուրս եկող բեռներով կամ վագոններով գնացք ուղարկելիս, այդպիսի գնացքի ընթացման կարգի ցուցումով.

ե) կրկնակ միջուղիներում ձյունամաքրիչ, բալաստյոր, ռելսաշար, վերամբարձ, խճամաքրիչ և այլ մեքենաներ աշխատելիս.

զ) եթե գնացքում դրված է շարժակազմ, որը չի կարող ընթանալ տվյալ ուղեմասի համար սահմանված արագությամբ.

է) տեսողության վատ պայմաններում հանովի շարժական միավորներ աշխատելիս, ինչպես նաև գծային վագոնիկներով ծանր բեռներ փոխադրելիս.

ը) մյուս բոլոր դեպքերում երբ պահանջվում է արագության նվազեցում, կամ ճանապարհին գնացքի կանգառում, ջրահավաքման կարգի փոփոխում, ինչպես նաև երբ անհրաժեշտ է զգուշացնել լոկոմոտիվային բրիգադներին և գլխավոր վագոնավարներին գնացքի ընթացքի հատուկ պայմանների մասին:

Գնացքներին նախազգուշացումների հանձնումը կատարվում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով սահմանված կարգով:

$ 254. Կրկնակ միջուղիներում, որպես կանոն, յուրաքանչյուր գլխավոր գիծ ծառայում է մեկ որոշ ուղղության գնացքների երթևեկության համար:

Բազմուղի գծերում յուրաքանչյուր գլխավոր գծով երթևեկության կարգը երկու և ավելի ճանապարհներով սահմաններով, սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից:

$ 255. Գնացքների երթևեկությունը կարգավորելու համար հերթապահ կարգավարի հրամանով գնացքների առաքումը կարող է կատարվել ոչ գլխավոր գծով:

Մարդատար գնացքների ոչ գլխավոր գծով առաքումը թույլատրվում է միայն որպես բացառություն, յուրաքանչյուր առանձին դեպքում ճանապարհի բաժանմունքի հերթապահի հատուկ հրամանով:

$ 256. Գնացքների մեկը մյուսի ետևից ժամանակի սահմանազատումով առաքումը հանդիսանում է բացառիկ միջոցառում և թույլատրվում է միայն ավտոմատ ուղեփակոցով չսարքավորված ուղեմասերում և միայն ցերեկ ժամանակ, յուրաքանչյուր առանձին դեպքում հերթապահ գնացքային կարգավարի թույլտվությամբ:

Արգելվում է գնացքներն առաքել միմյանց ետևից`

ա) մարդատարները, փոստա-ծանրոցայինները, բեռնա-մարդատարները, մարդկանցով զբաղեցրածները, ինչպես նաև կազմի մեջ լիցքավորված բեռներով վագոններ և հեղուկացված գազով ցիստերներ ունեցող գնացքները: Այս գնացքների և բեռնատար գնացքների ետևից, որոնք չեն ուղեկցվում գլխավոր վագոնավարի կողմից, նույնպես չի թույլատրվում ուրիշ գնացքներ առաքել.

բ) վագոններով առաջ շարժվելիս.

գ) եթե առջևից գնացող գնացքին նախատեսված է միջուղում կանգառ.

դ) մառախուղի, բուքի և այլ ազդանշանների տեսողությունը նվազեցնող անբարենպաստ պայմանների ժամանակ.

ե) Տրանսպորտի Նախարարության հրամանով թույլատրված (անբարենպաստ պրոֆիլով, վատ տեսողությամբ) միջուղիներում:

Գնացքների միմյանց ետևից առաքման կարգը սահմանվում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով:

$ 257. Գնացքների վագոններով առաջ շարժումը թույլատրվում է`

ա) մերձատար գծերով և ետ շարժվելիս.

բ) տնտեսական, վերականգնիչ և հրշեջ գնացքների երթևեկության ժամանակ.

գ) մանևրային աշխատանքի ժամանակ.

դ) գնացքը միջուղուց առաքման կայարան ետ վերադառնալու անհրաժեշտության դեպքում:

 

ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՎԱԳՈՆԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

$ 258. Մեքենավարը պարտավոր է`

ա) լավ գիտենալ լոկոմոտիվի կառուցվածքը, իր ուղեմասի պրոֆիլը, նրա վրա տեղադրված մշտական ազդանշանները, ազդանշանների ցուցիչները և նիշերը ու նրանց նշանակությունը, գնացքների երթևեկության գրաֆիկն ու չվացուցակը. բ) լոկոմոտիվը ընդունելիս համոզվել նրա սարքինության մեջ, հատուկ ուշադրություն դարձնելով արգելակների գործունության և ավազատուփի առկայության վրա.

գ) ապահովել գնացքների անվտանգ ընթացքը ճշգրիտ պահպանելով երթևեկության գրաֆիկը:

$ 259. Լոկոմոտիվը գնացքի կազմին կցելուց հետո մեքենավարը պարտավոր է`

ա) համոզվել կազմի առաջին վագոնի հետ լոկոմոտիվի ճիշտ կցման և օդային կաշեփոկերի միացման, ինչպես նաև նրանց միջև վերջավորման լծակների բաց լինելու մեջ.

բ) ստուգել արգելակային մագիստրալի ճնշումը և համոզվել նրանում, որ ճնշման անկումը կազմում է մեկ րոպեում 0.2 մթ ոչ ավելի, և փորձարկել ավտոարգելակները.

գ) ստանալ տեղեկանք գնացքը ավտոարգելակներով ապահովվածության մասին և համոզվել նրանց սահմանված նորմերին համապատասխանելու մեջ:

Ավտոկանգառով սարքավորված ուղեմասերում, նախքան կայարանից մեկնելը, առաջին լոկոմոտիվի մեքենավարը պարտավոր է միացնել ավտոկանգառի լոկոմոտիվային սարքավորումները:

$ 260. Գնացքը վարելիս մեքենավարը և նրա օգնականը պարտավոր են`

ա) հետևել գծի ազատ լինելուն, ազդանշանների ցուցիչներին և նիշերին ու կատարել նրանց պահանջը, կրկնելով մեկը մյուսին ազդանշանների ցուցումը.

բ) հետևել գնացքի վիճակին և նրանից տրվող ազդանշաններին, իսկ էլեկտրիֆիկացված ուղեմասերում բացի դրանից, հպակային ցանցի դրությանը.

գ) ուշադիր լինել լոկոմոտիվի անխափան և անվտանգ աշխատանքը վերահսկող սարքերի ցուցումներին.

դ) ապահովել լոկոմոտիվի լիակատար օգտագործումը, էլեկտրաէներգիայի, վառելանյութի և յուղի ծախսման խնայողությամբ.

ե) կայարան մտնելիս և կայարանային գծերով անցնելիս տալ սահմանված ազդանշաններ, սլաքային ցուցանակների միջոցով հետևել երթուղու ճշտությանը, գծի ազատությանը և կայարանի աշխատողների կողմից տրվող ազդանշաններին, ինչպես նաև հարևան գծով շարժվող գնացքներին, մանևրային լոկոմոտիվներին, ընդհարման վտանգի դեպքում անմիջապես ձեռք առնելով միջոցներ կանգառման համար:

Կայարանում կանգառման անհրաժեշտության դեպքում մեքենավարը պետք է գնացքը կանգնեցնի, չանցնելով սահմանային սյունիկը և ազդանշանները:

$ 261. Գնացքը վարելիս մեքենավարը պետք է`

ա) պահի արգելակային սարքավորումները գործողության համար միշտ պատրաստ, վիճակում, գծում ընթացքի ժամանակ ստուգի նրանց, թույլ չտա գլխավոր ռեզերվուարում և մագիստրալում ճնշման անկումը սահմանված նորմից ցածր.

բ) մշտական ազդանշանների արգելման ցուցումների, արագության նվազեցման ազդանշանների ցուցումների և այլ արագության կրճատում պահանջող ազդանշանների դեպքում կանգնեցնել գնացքը, չանցնելով կանգառման ազդանշանը, իսկ արագության նվազեցման ազդանշանին հետևել` տվյալ ազդանշանի համար սահմանված արագությունից ոչ ավելի.

գ) հանկարծակի կանգառման ազդանշան տալու դեպքում, կամ հանկարծակի խոչնդոտ առաջանալիս, կիրառել իր տնօրինության տակ գտնվող շտապ արգելակման բոլոր միջոցները և ապահովել գնացքի կանգառումը տվյալ տեղի համար արգելակային ճանապարհից ոչ ավելի տարածության վրա.

դ) ազդանշանների տեսանելիությունը սահմանափակող ուժեղ մառախուղի, հեղեղի և բուքի ժամանակ, գնացքը վարել հատուկ զգոնությամբ և անհրաժեշտության դեպքում նվազեցնել արագությունն այնքան, որպեսզի լրիվ ապահովված լինի անվտանգ երթևեկությունը:

$ 262. Գծում ընթացքի ժամանակ մեքենավարին արգելվում է`

ա) բարձրացնել սույն կանոններով, Տրանսպորտի Նախարարության հրամանով, ինչպես նաև տրված նախազգուշացումներով և ազդանշանների ցուցումներով սահմանած արագությունները.

բ) շեղվել լոկոմոտիվի ղեկավարումից, նրա սպասարկումից և գծին հետեվելուց:

$ 263. Երկքարշով կամ հրիչ լոկոմոտիվով ընթանալիս գնացքի երթևեկությամբ ղեկավարում է առաջին լոկոմոտիվի մեքենավարը, երկրորդ և հրիչ լոկոմոտիվների մեքենավարները պարտավոր են ենթարկվել առաջին լոկոմոտիվի մեքենավարի բոլոր ազդանշաններին և կրկնել նրանց:

Գնացքը անվտանգ և իր ժամանակին վարելու պատասխանատվությունը լրիվ դրվում է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ և հրիչ լոկոմոտիվների մեքենավարների վրա:

Հրիչ լոկոմոտիվների աշխատանքի կարգը սահմանվում է համապատասխան տեխնիկական հրահանգներով:

$ 264. Արգելվում է լոկոմոտիվային բրիգադի կազմի մեջ չմտնող անձանց երթևեկումը լոկոմոտիվի վրա:

 

ՄԻՋՈՒՂՈՒՄ ԳՆԱՑՔԻ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԱՆԳԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

$ 265. Միջուղում գնացքի հարկադրված կանգառման դեպքում մեքենավարը պարտավոր է`

ա) գործի դնել ավտոարգելակները և անհրաժեշտության դեպքում տալ ազդանշան լոկոմոտիվային բրիգադի աշխատողների, գլխավոր վագոնավարների և վագոնների ուղեկցողների կողմից գործի դնելու կազմի մեջ եղած ձեռքի արգելակները, իսկ նրանց պակասության դեպքում, բացի այդ, նույն աշխատողներով ապահովել անհրաժեշտ քանակով արգելակային ծայրակալներ դնելը վագոնների անիվների տակ: Ուղեմասերը, որտեղ միջուղում գնացքը կանգ առնելիս պետք է կիրառվեն արգելակային ծայրակալներ, և գնացքները արգելակային ծայրակալներով ապահովման կարգը, ինչպես նաև նրանց կիրառման կարգը սահմանվում է Տրանսպորտի Նախարարության կողմից.

բ) որքան հնարավոր է գնացքը կանգնեցնել հարթ տեղում - գծի ուղիղ մասում, եթե չի պահանջվում անհապաղ կանգառում.

գ) պարզել հետագա ընթացքի հնարավորությունը, գործողության մեջ դնել ավտոկանգառման և օժանդակ կանգառման համակարգերը.

դ) գնացքը սպասարկող բոլոր աշխատողների հետ միասին միջոցներ ձեռք առնել վերացնելու շարժման համար առաջացած արգելքները, իսկ անհրաժեշտության դեպքերում ապահովել գնացքի և կից գծի պատսպարումը.

ե) գնացքային ռադիոկապի առկայության դեպքում, անմիջապես ռադիոյով հայտնել գնացքի կանգառման մասին միջուղում ընթացող լոկոմոտիվների մեքենավարներին և միջուղին սահմանափակող կայարանների հերթապահներին, որոնք պետք է այդ մասին անմիջապես զեկուցեն հերթապահ գնացքային կարգավարին:

Գնացքային ռադիոկապի բացակայության դեպքում, եթե 10 րոպեի ընթացքում գնացքի կանգառումն առաջացնող պատճառը չի կարող վերացված լինել, այդ մասին անմիջապես զեկուցել հերթապահ գնացքային կարգավարին կամ կայարանի հերթապահին (լոկոմոտիվային բրիգադի, գլխավոր վագոնավարի, կամ վագոնի ուղեկցողի միջոցով) գնացքային փոխադրովի հեռախոսով, կամ հեռախոսային կապ ունեցող մոտակա կետից:

$ 266. Միջուղում գնացքի հարկադրված կանգառման դեպքում գլխավոր վագոնավարը պետք է`

ա) լոկոմոտիվի մեքենավարի ազդանշանով գործի դնի ձեռքի արգելակները, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենավարի պահանջով վագոնների տակը շարի արգելակային ծայրակալներ.

բ) լոկոմոտիվային բրիգադի և գնացքը սպասարկող այլ աշխատողների հետ միասին միջոցներ ձեռնարկի շարժման համար առաջացած արգելքը վերացնելու.

գ) անհրաժեշտության դեպքերում պատսպարի գնացքը և ճիշտ գիծը:

$ 267. Միջուղում կանգնած գնացքի պատսպարումը կատարվում է`

ա) վերականգնիչ, հրշեջ գնացք, ինչպես նաև օժանդակ լոկոմոտիվ պահանջելիս - անմիջապես պահանջելուց հետո.

բ) անմիջապես կանգառումից հետո, եթե գնացքի ետևից ժամանակի սահմանազատումով նշանակված է ուրիշ գնացքի առաքում, կամ եթե կանգնած գնացքն առաքված է ազդանշանման և կապի բոլոր սահմանված միջոցների ընդհատման դեպքում:

Պատսպարումը կատարվում է գնացքի պոչում գտնվող վագոնավարի կողմից, կանգնած գնացքից 800 մ տարածության վրա: Վերականգնիչ կամ հրշեջ, ինչպես նաև օժանդակ լոկոմոտիվ պահանջելիս գնացքը պատրաստվում է 800 մ վրա միայն այն կողմից, որտեղից սպասվում է օգնության ժամանումը, կամ գլխի և պոչի կողմից, եթե հայտնի չէ, թե որ կողմից կգա օգնությունը:

Բոլոր դեպքերում անմիջապես պետք է պատսպարվի գնացքների երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող վայրը երկուղի կամ բազմուղի միջուղիների կից գծում և առաջին հերթին սպասվող գնացքի կողմից:

Գնացքների պատսպարման կարգը սահմանվում է ազդանշանման հրահանգով:

$ 268. Ավտոուղեփակոցով սարքավորված ուղեմասերում միջուղում գնացքի կանգառման դեպքում պոչում գտնվող վագոնավարը պարտավոր է իջնել արգելակային հարթակից, ստուգել պոչի ազդանշանների տեսողությունը, ուշադիր հետևել միջուղուն, և հետևից եկող գնացքի հայտնվելու դեպքում միջոցներ ձեռք առնել նրա կանգառման համար:

$ 269. Եթե գնացքը կանգ է առել վերելքի վրա և պոչում չկա հրիչ լոկոմոտիվ, անհրաժեշտության դեպքում մեքենավարը կարող է ետ հրել գնացքը նույն միջուղի ավելի թեթև պրոֆիլի վրա:

Հետ հրելու արագությունը պետք է լինի ժամում 5 կմ ոչ ավելի:

Գնացքը ետ հրում չի թույլատրվում`

ա) մառախուղի բուքի և այլ անբարենպաստ պայմանների ժամանակ, երբ դժվար է տարբերել ազդանշանները.

բ) եթե կանգնած գնացքը ետևից ընդունվում է ուրիշ գնացք.

գ) ավտոուղեփակոցով սարքավորված միջուղիներում.

դ) եթե կանգնած գնացքը առաքված է եղել ազդանշանման և կապի բոլոր սահմանված միջոցների ընդհատման ժամանակ:

Գնացքը կարող է ետ վերադարձվի առաքման կայարան միայն կայարանի հերթապահի թույլտվությամբ, գնացքների երթևեկության և մանևրային հրահանգով սահմանված կարգով:

$ 270. Եթե բեռնատար գնացքը կանգնելուց հետո ինքնուրույն չի կարող ընթանալ, նրա կազմը միջուղուց դուրս է բերվում առանձին մասերով, կամ լոկոմոտիվի փչացման դեպքում օժանդակ լոկոմոտիվով (լրիվ կամ մասերով), գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով սահմանված կարգով: Գնացքը միջուղուց մասերով դուրս բերելու հարցը որոշում է առաջին լոկոմոտիվի մեքենավարը:

Գնացքի մնացած մասը պետք է հուսալի ամրացված լինի ինքնաշարժումից:

Ավտոուղեփակոցով և գնացքային ռադիոկապով սարքավորված ուղեմասերում միջուղում կանգնած գնացքին օգնություն ցույց տալու համար կարող է օգտագործվել ետևից եկող գնացքի լոկոմոտիվը:

Միջուղում մոտորվագոնային էլեկտրագնացքի հարկադիր կանգառման և նրա հետագա ինքնուրույն շարժման անհնարինության դեպքում թույլատրվում է ետևից եկող մոտորվագոնային էլեկտրագնացքը կցել նրան երկտակած կազմով կայարան բերելու համար:

$ 271. Եթե պահանջված է վերականգնիչ կամ հրշեջ գնացք, ինչպես նաև օժանդակ լոկոմոտիվ, ապա կանգնած գնացքը չի կարող շարժվել մինչև պահանջված օգնությունը չգա, կամ չտրվի համապատասխան թույլտվություն շարժվելու համար: Վերականգնիչ, հրշեջ գնացքների կամ օժանդակ լոկոմոտիվների պահանջման, նշանակման և երթևեկության կարգը, ինչպես նաև միջուղում երկու մոտորվագոնային էլեկտրագնացքների միացման և նրանց հետագա շարժման կարգը սահմանվում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով:

 

ՀԱՆՈՎԻ ՇԱՐԺՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

$ 272. Հանովի շարժական միավորների երթևեկությունը կատարվում է առանց միջուղին զբաղեցնելու իրավունքի գնացքային փաստաթուղթ տալու: Հանովի միավորների երթևեկությունը չպետք է առաջացնի գնացքների չվացուցակային ընթացքի ոչ մի խախտում:

Բոլոր հանովի շարժական միավորները ավտոուղեփակոցով ուղեմասերում ընթանալիս, պետք է ունենան էլեկտրական մեկուսացումով սռնիներ:

Հանովի շարժական միավորների երթևեկության կարգը սահմանվում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգով:

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱԶԴԱՆՇԱՆ: - Տեսանելի և հնչյունային պայմանական նշան, որի օգնությամբ տրվում է որոշակի հրաման:

ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՆԻՇ: - Տեսանելի պայմանական նիշ, որի օգնությամբ տրվում է հրաման, կամ տեղեկացում որոշ կատեգորիայի աշխատողների համար: Ազդանշանային նիշերին պատկանում են` սահմանային սյունիկները, ազդատու վահանները, կայարանի սահմանները ցույց տվող նիշերը, ուղեկցողների կողմից գնացքների դիմավորման գույնային ազդանշան տալու տեղերը, վտանգավոր վայրի սկիզբը և վերջը, գնացքի գլխի կանգառման տեղը, հրելու սկիզբը և վերջը, հոսանքի անջատումը և միացումը, հպակային կախոցի վերջը, պանտոգրաֆի իջեցման և բարձրացման, սիֆոնի և օդանցքի փակման, ձյունամաքրիչի թևերը բացման և փակման տեղերը ցույց տվող նիշերը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ: - Պատասխանատու անձ, որի վրա դրված է շահագործվող երկաթուղիների գծերի, կառուցվածքների և սարքավորումների վրա տարվող աշխատանքների ղեկավարումը:

ԱՌԱՋՀԱՏՄԱՆ ԿԵՏ: - Երկուղի գծերում գծերի զարգացում ունեցող բաժանման կետ, որը թույլ է տալիս գնացքների առաջհատումը և անհրաժեշտության դեպքում գնացքի փոխադրումը մեկ գլխավոր գծից մյուսի վրա:

ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ԳԻԾ: - Տարածություն, որը անցնում է գնացքը մեքենավարի ծորակի բռնակի փոխադրման պահից, կամ շտապ արգելակման դրության մեջ բերելուց մինջև լրիվ կանգառումը:

Արգելակային գծերը տարբերվում են ելնելով արգելակման տեսակետից (ծառայողական, լրիվ ծառայողական և արտակարգ):

ԲԱԺԱՆՄԱՆ ԿԵՏ: - Կետ, որը երկաթուղագծերը բաժանում է միջուղիների: Բաժանման կետեր հանդիսանում են կայարանները, կիսակայարանները, անջատման կետերը և գծային պահակակետերը, իսկ ավտոուղեփակման ժամանակ նաև անցողիկ լուսացույցները:

ԲԼՈԿ-ՈՒՂԵՄԱՍ: - Միջուղու մի մասը` ավտոուղեփակումով սարքավորված երկաթուղիների գծերում, որը սահմանափակված է անցաթողման լուսացույցներով, կամ անցաթողման լուսացույցներով և կայարանով:

ԳԼԽԱՎՈՐ ԳԾԵՐ: - Միջուղիների գծերը, ինչպես նաև կայանների գծերը, որոնք հանդիսանում են հարող միջուղիների գծերի անմիջաբար շարունակությունը և որպես կանոն սլաքային փոխադրիչներում շեղում չունեն:

ԳԾԱՆՑ: - Տրամվայների գծերի, տրոլեյբուսների գծերի և ավտոմոբիլային ճանապարհների հետ երկաթուղիների խաչհատման տեղը միևնույն մակարդակի վրա:

ԳԾԱՅԻՆ ՆԻՇ: - երկաթուղային գծերի տարածության և պրոֆիլի, ինչպես նաև առանձին գծային կառուցվածքների և սարքավորումների գտնվելու տեղերի մշտական ցուցիչները:

ԳԾԱՅԻՆ ՊԱՀԱԿԱԿԵՏ: - Երկաթուղիների գծերում ավտոուղեփակոցով չսարքավորված, գծերի զարգացում չունեցող բաժանման կետ, որը սպասարկվում է կայարանի հերթապահի կողմից:

ԳՆԱՑՔՆԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ: - Մարդատար և բեռնատար գնացքների ժամանակացույցով երթևեկության ծավալը երկուղի ուղեմասերում 50 զույգից ավելի, և միաուղիներում 24 զույգից ավելի, օրվա ընթացքում:

ԳՆԱՑՔՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ:- Մարդատար և բեռնատար գնացքների ժամանակացանկով երթևեկության ծավալը երկուղի ուղեմասերում 100 զույգից ավելի և միաղիներում 48 զույգից ավելի, օրվա ընթացքում:

ԳՆԱՑՔ: - Կազմավորված և միակցված վագոնների շարժակազմ մեկ կամ մի քանի գործող լոկոմոտիվներով, կամ մոտորային վագոններով, որոնք ունեն սահմանված ազդանշաններ և գնացքի կազմը ուղեկցելու ու սպասարկելու համար նշանակված աշխատողներ:

Միայնակ լոկոմոտիվները, մոտորային վագոնները, ավտոմատրիցները և չհանվող տիպի ավտոդրեզինաները միջուղի դուրս գալիս համարվում են` գնացք:

ԵՐԿԱՐԱՁԻԳ ԶԱՌԻՎԱՅՐ: - Վայրէջք, զառիվայրի և երկարության հետևյալ դեպքերում`

 

 ԶԱՌԻՎԱՅՐ                                          ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ

 

 0.008 -ից  մինչև  0.010                           8 կմ և  ավելի

 0.011 -ից   >>    0.014                           6 կմ   >>

 0.015 -ից   >>    0.017                           5 կմ   >>

 0.018 -ից   >>    0.020                           4 կմ   >>

 0.021  և  բարձր                                   2 կմ   >>

 

ԹԵՔՈՒԹՅՈՒՆ: - Երկաթուղային գծի երկայնական պրոֆիլի բաղադրամաս, որը դեպի հորիզոնական գիծը ունի թեքություն: Ներքին կետից դեպի վերև շարժվող գնացքի համար թեքությունը կոչվում է վերելք (զառիվեր), իսկ հակառակը` վայրէջք (զառիվայր):

ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐ: - Էլետրաքարշներ, ջերմաքարշներ, գազատուրբոքարշներ, շոքեքարշներ, մոտոքարշներ:

ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴ: - Գնացքային կամ մանևրային լոկոմոտիվների, ինչպես նաև մոտորվագոնային գնացքների սպասարկման համար նշանակված աշխատողների խումբ:

Լոկոմոտիվային բրիգադների աշխատողներ հանդիսանում են մեքենավարը և մեքենավարի օգնականը, իսկ շոգեքարշի վրա` նաև հնոցապանը:

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ: - Ցանկացած մեծության աստիճանական արգելակում, արագությունը սահուն նվազեցնելու կամ գնացքը նախօրոք նախատեսված տեղում կանգնեցնելու համար:

ԿԱՅԱՐԱՆ: - Գծային զարգացում ունեցող բաժանման կետ, որն հնարավորություն ունի գնացքների ընդունման-առաքման, հանդիպման, առաջհատման, բեռների բարձման և ուղևորների սպասարկման գործողություններ կատարելու, իսկ գծերի սարքավորումների զարգացման դեպքում` - գնացքներ կազմավորելու և գնացքների հետ տեխնիկական գործողություններ կատարելու:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. - Կանոնների բովանդակության մեջ բոլոր դեպքերում, երբ խոսվում է գծերի զարգացում ունեցող, կամ հերթապահ աշխատողներով սպասարկվող (կայարան, կիսակայարան, առաջհատման կետ, կամ գծային պահակակետ) բաժանման կետերի մասին գործադրվել են ընդհանուր տերմիններ «կայարան» կամ «կայարանի հերթապահ» բացառությամբ այն տեղերի, որտեղ ըստ պահանջի, բնույթի անհրաժեշտ է ցույց տալ, թե հատկապես որ բաժանման կետերի մասին է գնում խոսքը:

 

ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ԳԾԵՐ: - Գծեր կայարանի սահմաններում` գլխավոր գծերը, ընդունման և առաքման, տեսակավորման, բարձման և բեռնաթափման, ձգագծերը, դեպոների (լոկոմոտիվային և վագոնային տնտեսության) միացնող, (որոնք տանում են դեպի բեռնարկղային հրապարակը, վառելանյութի պահեստները, բազաները, տեսակավորման կառամատույցները, վագոնների մաքրման, լվացման, ախտահանման կետերը, շարժական կազմի նորոգման և այլ գործողություններ կատարելու համար) և այլ գծեր, որոնց նշանակությունը որոշվում է նրանց վրա կատարվող գործողություններով:

ԿԱՅԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀ: - Կայարանապետի հերթական օգնականը, որը միանձնաբար տնօրինում է գնացքների ընդունումը և առաքումը, ինչպես նաև այլ շարժական կազմի տեղաշարժումը կայարանի գլխավոր և ընդունման առաքման գծերով (իսկ որտեղ չկա կայարանային հերթապահ - և մնացած գծերով):

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՍԼԱՔ: - Սլաք, որի ծայրերը փոխադրվում են մեկ կենտրոնական կետից հատուկ սարքավորումների միջոցով:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՀԱԿԱԿԵՏ: - Կայարանի պահակակետ, որտեղ համատեղված է կենտրոնացված ուղեսլաքների և ազդանշանների խմբային ղեկավարումը:

ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆ: - Միաուղի գծերում, գծերի զարգացում ունեցող բաժանման կետ, որը նախատեսված է գնացքների հանդիպման և առաջահատման համար:

ԿՈՂՔԻ ԳԻԾ: - Գիծ, որի վրա շարժական կազմը մտնելիս թեքվում է սլաքային փոխադրիչի վրայով:

ՀԱՆՈՎԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ: - Հանովի ավտոդրեզիններ, էլեկտրիֆիկացված ուղեմասերում նորոգումների վերնակներ, գծային վագոնիկներ, գծաչափիչ և թերաչափիչ սայլակներ և շարժական միավորներ, որոնք կարող են հանվել գծից ձեռքով, նրանց սպասարկող աշխատողներով:

ՀԱՏՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄ: - Երկաթուղային երթով չհանվող շարժական միավորները - ձյունամաքրիչները, ձյուն հավաքող և խիճ մաքրող մեքենաները, բալաստյորները, ռելսաշարերը, ամբարձիչ մեքենաները, ավտոմոբիլները և այլն:

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԳԾԵՐ: - Նախապահպանական, որսող փակուղիները և մերձատար գծերը միջուղիներում ու կայարաններում:

ՀՐԻՉ ԼՈԿՈՄՈՏԻՎ: - Լոկոմոտիվ, որը նշանակված է օգնելու տանող լոկոմոտիվին (գնացքի պոչում) առանձին միջուղիներում, կամ միջուղու մասում:

ՂԵԿԱՎԱՐՈՂ ԹԵՔՈՒԹՅՈՒՆ: - Ամենաբարձր կորությամբ թեքությունը, որը կարող է դնել արգելակային ճանապարհի տևողությունից ոչ պակաս:

ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԿԱԶՄ: - Մանևրներ կատարող լոկոմոտիվի հետ մի խումբ կցված վագոններ:

ՄԱՆԵՎՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ: - Աշխատող, որը անմիջապես ղեկավարում է մանևրներում մասնակցող բոլոր անձանց գործողությունները, առանց որի ցուցումի մանևրներ կատարող լոկոմոտիվի մեքենավարը իրավունք չունի շարժման մեջ դնել լոկոմոտիվը:

ՄԵՐՁԱՏԱՐ ԳԻԾ: - Գիծ, որը նախատեսված է առանձին ձեռնարկությունների և կազմակերպությունների սպասարկելու համար և կապված է երկաթուղային ճանապարհների ընդհանուր ցանցի հետ անընդհատ ռելսային գծով և պատկանում է երկաթուղային կամ այլ ձեռնարկության և կազմակերպության:

ՄԻՋՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ՎԱԶՔՈՒՂԻ: - Գծային պահակակետերով, կամ գծային պահակակետով և կայարաններով սահմանափակված վազքուղի:

ՄԻՋԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՎԱԶՔՈՒՂԻ: - Կայարաններով, կիսակայարաններով, առաջահատման կետերով սահմանափակված վազքուղի:

ՄՈՏՈՐՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄ: - Մոտորային և կցովի վագոններ, որոնցից կազմվում են մոտորվագոնային գնացքներ (էլեկտրագնացքներ, դիզելգնացքներ), ինչպես նաև ավտոմատրիսներ:

ՆԱԽԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ: - Փակուղային գիծ, որը նախատեսված է նախազգուշացնելու շարժական կազմի դուրս գալը գնացքի երթուղու վրա:

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՍԼԱՔ: - Սլաք, որը գնացքի ընդունման կամ առաքման երթուղին պատրաստելիս տեղակայվում է այնպիսի դրության մեջ, որը բացառում է շարժական կազմը պատրաստած երթուղու վրա դուրս գալու հնարավորությունը:

ՍԱԿԱՎ ԳՈՐԾՈՒՆՅԱ ՈՒՂԵՄԱՍԵՐ: - Ուղեմասեր, որտեղ մարդատար և բեռնատար գնացքների ժամանակացանկով երթևեկության չափերը օրվա ընթացքում (գումարով) 8 զույգից ավելի չէ:

ՍԼԱՔ: - Սլաքային փոխադրիչի մի մասը, որը բաղկացած է շրջանակային ռելսերից, ծայրերից և փոխադրիչ մեխանիզմից:

ՍԼԱՔԱՅԻՆ ՊԱՀԱԿԱԿԵՏԸ: - Մեկ կամ մի քանի չկենտրոնացված ղեկավարումով սլաքային փոխադրիչներ, որոնք սպասարկվում են մեկ սլաքավարի կողմից:

ՍԼԱՔԱՅԻՆ ՇՐՋԱՆ: - Մեկ ավագ սլաքավարի հսկողության տակ գտնվող խումբ կից սլաքային պահակակետեր:

ՍԼԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԻՉ: - Սարքավորում, որը ծառայում է շարժական կազմը մեկ գծից մյուսը փոխադրելու համար: Սլաքային փոխադրիչները բաղկացած են սլաքներից, խաչմերուկներից և նրանց միջի շաղկապող գծերից:

ՄԻՋՈՒՂԻ: - Բաժանման կետերով սահմանափակված երկաթուղային գծի մասը:

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄ: - Լոկոմոտիվներ, վագոններ և մոտորվագոնային շարժական կազմ:

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵԶՐԱՉԱՓ: - Լայնակի առավելագույն (գծի առանցքին ուղղահայաց) ուրվագիծ, որի մեջ առանց դուրս գալու պետք է տեղավորվի ինչպես բեռնված, այնպես էլ դատարկ շարժական կազմը տեղակայված ուղիղ հորիզոնական գծի վրա:

ՇԵՆՔԵՐԻ ՄՈՏԵՑՄԱՆ ԵԶՐԱՉԱՓ: - Լայնակի առավելագույն (գծի առանցքին ուղղահայաց) ուրվագիծ, որի մեջ չպետք է մտնի կառուցվածքների և սարքավորումների ոչ մի մաս:

Բացառություն կարող են կազմել միայն սարքավորումները, որոնք նախատեսված են անմիջապես շարժական կազմի հետ իրենց փոխգործողության համար (վագոնային հապաղիչները աշխատող վիճակում, ամրացման դետալներով հպակային լարերը, ջրաբաշխման սյունիկների թևերը ջուր վերցնելուց և այլ):

ՇՏԱՊ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ: - Գնացքի անհապաղ կանգառում պահանջվող դեպքերում գործադրվող արգելակում, որի ձեռք է բերվում մագիստրալի շտապ դատարկման միջոցով և տալիս է արգելակման առավելագույն ուժ:

ՈՐՍՈՂ ՓԱԿՈՒՂԻ: - Փակուղային գիծ, որը նախատեսված է ղեկավարումը կորցրած գնացքը կանգնեցնելու կամ երկարաձիգ զառիվայրով շարժվելիս մի մասը կանգնեցնելու համար:

ՉԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՍԼԱՔ: - Սլաք, որի ծայրերը փոխադրվում են ձեռքով, անմիջապես սլաքի օգնությամբ:

ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՐԱՆ: - Կայարան, որի հիմնական աշխատանքը հանդիսանում է վագոնները ըստ նշանակման ընթացքի տեսակավորումը և այդ վագոններից գնացքների կազմավորումը:

ՈՒՂԵՄԱՍԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ: - Կայարան, որի հիմնական նշանակությունը հանդիսանում է լոկոմոտիվների բրիգադների փոխումը, շարժական կազմի զննման գործողությունների կատարումը, ուղեմասային հավաքական գնացքների կազմավորումը:

ՈՒՂԵՎՈՐԱԿԱՆ ԿԱՆԳԱՌՄԱՆ ԿԵՏ: - Վազքուղում գծային զարգացում չունեցող, բացառապես ուղևորների իջնել - բարձրանալու համար նախատեսված կետ (բաժանման կետ չի հանդիսանում):

ՕԺԱՆԴԱԿ ՊԱՀԱԿԱԿԵՏ: - Վազքուղում գծային զարգացում չունեցող պահակակետ, որը նախատեսված է միայն սպասարկելու մերձատար գծերի հարման կետերը (ամբողջ վազքուղով ընթացող գնացքների համար բաժանման կետ չի հանդիսանում):

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

             ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 31  03    1998 Թ.

                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 18980088

 

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
06.11.1997
N 171-0008
Հրաման