Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ Ֆ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.07.2000  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 
i

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «10» հունիսի 1993թ. Հ.Ն-0851-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի և հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները, կարգավորում սեփականության հարաբերությունների ձևափոխման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, ինչպես նաև ապահովում բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը` կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:

(փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 2. Սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի իրացումը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երաշխավորված քաղաքացիների իրավունքներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն տիրապետել, օգտագործել և տնօրինել սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում`

i

ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ).

բ) բնակելի տունը ամբողջությամբ` ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:

(փոփ. 12.06.96, 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 5. Սեփականաշնորհման ենթակա են`

ա) առանձին մեկուսացված բնակարանները.

բ) երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների սենյակները.

գ) նոր կառուցվող այն բնակարանները (բնակելի տարածությունները), որոնք համապատասխան մարմինների կողմից հատկացվել են բնակիչներին.

դ) վերակառուցման կամ հիմնական նորոգման ենթակա տների բնակարանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

i

ե) պատմական և մշակութային հուշարձաններ հանդիսացող տների բնակարանները` հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) ցոկոլային և կիսանկուղային տարածությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված են բնակիչների մշտական բնակության համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սեփականաշնորհված բնակելի տների տարածքների հատակագծով նախատեսված հողատարածքների, բակերի, ընդհանուր օգտագործման տարածքների, կից կառույցների, նկուղների, բնակելի տներին հարող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի իրացման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սեփականաշնորհված բնակարանները ենթակա են պարտադիր ապահովագրման 2 տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սեփականաշնորհման ենթակա չեն`

ա) զինվորական ավաններում գտնվող բնակելի տների բնակարանները.

բ) քանդման ենթակա վթարային տների բնակարանները.

գ) ուսանողական հանրակացարանների բնակելի տարածությունները:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները և հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականաշնորհվում են, եթե գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվները միջնորդում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրենց աշխատողների կողմից զբաղեցրած և իրենց տնօրինության տակ գտնվող պաշտոնեական, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով այդ աշխատողներին հատկացնելու վերաբերյալ, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները ենթակա են սեփականաշնորհման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Ամրացման ենթակա և վթարային ճանաչված բնակելի տների բնակարանները կարող են սեփականաշնորհվել միայն տվյալ բնակարանում ապրող բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում, մինչև բնակելի տան շահագործման և նորոգման սահմանված միասնական կանոններին և նորմերին համապատասխանեցնելը:

 

ԳԼՈՒԽ 2
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում:

Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:

Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ:

Գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(փոփ. 10.06.96, փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակարանների բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Սեփականաշնորհումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 ամսվա ընթացքում:

(փոփ. 10.06.96, փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:

 

ՀՈԴՎԱԾ 14. Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանները սեփականաշնորհվում են բնակարանների վարձակալների դիմումների հիման վրա յուրաքանչյուր ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում:

Տվյալ ընտանիքի բնակտարածությունը սեփականաշնորհվում է որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների ընդհանուր օգտագործման տարածքը ձևակերպվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվում է վարձ, որի մեծությունը չպետք է գերազանցի սեփականաշնորհման հետ կապված ծախսերի գումարը: Վարձի չափը և մուծման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացիներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված վարձավճարից:

/լր. 03.11.94 օրենքով/

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձը փոխանցվում է համապատասխանաբար քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` Երևան քաղաքի բյուջե:

/փոփ. 12.06.96 օրենք/

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Սեփականաշնորհված բնակարանները որպես անշարժ գույք ենթակա են հարկման և պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 18. Բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Համայնքների ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, ձեռնարկությունները, կազմակերպությունները կարող են բնակարանը քաղաքացուց գնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(խմբ. 12.06.96, 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 20. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մշտական բնակության են մեկնում հանրապետությունից դուրս, կարող են պահպանել սեփականաշնորհված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Այդ բնակարանների օգտագործման և օտարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

i

ՀՈԴՎԱԾ 21. Սեփականաշնորհված բնակելի տները, բնակարանները (բնակելի տարածությունները) սահմանված կարգով դուրս են հանվում համապատասխան բնակարանային ֆոնդից:

(փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 22. Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականատերերին տրվում են սեփականության մասին տնային գիրք և տեխնիկական անձնագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

i

ՀՈԴՎԱԾ 23. Սեփականաշնորհված բնակարանների (բնակելի տների) շահագործման, նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, բնակարանային ֆոնդի համար սահմանված շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների և նորմերի պահպանմամբ, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատերերը ստեղծում են համապատասխան միավորումներ, ընկերություններ, այլ կազմակերպություններ` տների սպասարկման և նորոգման համար:

 

ՀՈԴՎԱԾ 24. Սեփականատերերի կազմակերպությունների որոշմամբ բնակելի տան սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել ինչպես պետական բնակշահագործման և շիննորոգման կազմակերպությունների, այնպես էլ ոչ պետական մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 25. Լրիվ կամ մասնակի սեփականաշնորհված տներում տեղաբաշխված բնակարանների սեփականատերերի (վարձակալների) կողմից լիազորված ներկայացուցչական մարմնի և պետական իշխանության համապատասխան մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ճշտվում են`

ա) բնակելի տան բնակարանների սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի տնօրինությանը հանձնվող բնակելի տանը հարող տարածքների սահմանները.

բ) բնակելի տանը հարող տարածքների նկատմամբ սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի իրավասությունը և կողմերի պարտականությունների շրջանակները.

գ) բնակելի տանը հարող տարածքների սպասարկման միասնական նորմերը և կանոնները:

 

i

ՀՈԴՎԱԾ 26. Սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացվում է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակելի շենքի արտաքին վերափոխումները թույլատրվում են միայն համապատասխան մասնագիտական ծառայությունների համաձայնության դեպքում:

(փոփ. 11.05.98 թիվ ՀՕ-222 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 27. Յուրաքանչյուր բնակարանի սեփականատեր, ինչպես նաև սեփականատերերի կազմակերպությունը պարտավոր են պահպանել ընդհանուր օգտագործման տարածքի հակահրդեհային, ճարտարապետական, սանիտարական, սեյսմիկ, տեխնիկական և մյուս կանոնները, ինչպես նաև բոլոր սեփականատերերի ընդհանուր շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 28. Սեփականաշնորհված բնակարանների, բնակելի տների, ինժեներական սարքավորումների և հարող տարածքների շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i

ՀՈԴՎԱԾ 29. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով:

Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով տրված դիմումների հիման վրա բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակման:

(փոփ. 03.11.94, 13.09.95, 12.12.96, 11.05.98 ՀՕ-222, 28.12.98 ՀՕ-271, 30.05.00 թիվ ՀՕ-68 օրենքներ)

 

 

pin
ՀՀ 29.06.1993
N ՀՕ-58 օրենք