Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱ ...

 

 

115.0188.290408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11508142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2007 թվականի N 188-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ, ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՈՐՊԵՍ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 209-Ն որոշման 2-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 188-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` երեխա որդեգրել ցանկացող անձ) կենսապայմանների ուսումնասիրման հետ կապված հարաբերությունները:

2. Երեխա որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) (այսուհետ` մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)` որդեգրել ցանկացող անձի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումի հիման վրա:

3. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) երեխա որդեգրել ցանկացող անձի` որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնում է այդ անձի ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ: Տունայց կատարելու վերաբերյալ ձեռք է բերում պայմանավորվածություն` երեխա որդեգրել ցանկացող անձի հետ և կազմում ժամանակացույց:

4. Մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետների խումբը (այսուհետ` մասնագետների խումբ) այցելում է երեխա որդեգրել ցանկացող անձի ընտանիք (տուն):

5. Մասնագետների խումբը երեխա որդեգրել ցանկացող անձի տունայցի ընթացքում ուսումնասիրում է`

1) բնակարանային պայմանները` նշելով, թե ինչ իրավունքով է բնակարանը պատկանում ընտանիքին (սեփականություն, վարձակալություն, այլ), ինչպես նաև բնակարանի սենյակների թիվը,

2) կոմունալ-կենցաղային պայմանները (ջրամատակարարում, ջեռուցում),

3) սանիտարահիգիենիկ պայմանները,

4) մայրենի լեզուն,

5) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխա որդեգրելու դեպքում` հատուկ խնամք, երկարատև բուժում, ապրելու և դաստիարակելու համար հատուկ պայմանները:

6. Հավաքագրված և գրանցված տվյալները պետք է լինեն ճշգրիտ, որի համար պահանջվում է`

1) տարանջատել փաստերը, կարծիքները և դիտարկումները,

2) օգտագործել հստակ և ճշտված տվյալներ,

3) բոլոր գրառումներում պետք է նշված լինի ամսաթիվը և համապատասխան մասնագետի ստորագրությունը:

7. ՈՒսումնասիրությունների արդյունքների հիման վրա մասնագետների խումբը կատարում է երեխա որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների գնահատում, որի արդյունքների հիման վրա կազմում է կենսապայմանների ուսումնասիրության ակտ:

8. Երեխա որդեգրել ցանկացող անձի ներկայացրած փաստաթղթերի և կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) երեխա որդեգրել ցանկացող անձին տալիս է երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 188-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

___________________________________________________________________

(նշել ՀՀ մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի անվանումը)

երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներ

___________________________________________________________________

                      (ազգանունը, անունը, պաշտոնը)

___________________________________________________________________

                      (ազգանունը, անունը, պաշտոնը)

___________________________________________________________________

                      (ազգանունը, անունը, պաշտոնը)

համաձայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող անձ`__________________________________________________________

(երեխա որդեգրել ցանկացող անձի ազգանունը, անունը, հայրանունը)

բնակվող`___________________________________________________________

(բնակության վայրը)

____________________________________________________________դիմումի,

(դիմումի ամիսը, ամսաթիվը)

ուսումնասիրել ենք _________________________________________________

(երեխա որդեգրել ցանկացող անձի ազգանունը, անունը, հայրանունը)

ընտանիքի բնակարանային, կոմունալ-կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները:

 

Այդ նպատակով 200- թվականի __________________ -ին, կատարվել է տունայց,

(ամիսը, ամսաթիվը)

 

որին ներկա էր ընտանիքի անդամներից _________________________________

 

___________________________________________________________________

(նշել առավելագույնը ներկա չափահաս անդամներից երկուսի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կենսապայմանների ուսումնասիրության արդյունքները`

 

1) ընտանիքի բնակարանային պայմանները` ______________________________

(բնակարանի տիրապետման իրավունքը`

սեփականություն, վարձակալություն, այլ)

2) կոմունալ-կենցաղային պայմանները` ________________________________

(ջրամատակարարում, ջեռուցում)

3) սանիտարահիգիենիկ պայմանները` ___________________________________

 

___________________________________________________________________

ՈՒսումնասիրության արդյունքում որդեգրել ցանկացող անձի կենսապայմանները գնահատվում են ________________________________________________________,

(բավարար/անբավարար)

համաձայն որի անձի կենսապայմանները _________________________________

(համապատասխանում են/չեն համապատասխանում)

 

ընտանիքում երեխային դաստիարակության հանձնելու համար պահանջներին:

 

Երեխաների իրավունքների պաշտպանության

բաժնի աշխատակից`

____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

____________________________________

(ստորագրությունը)

____________________________________

(ամիսը, ամսաթիվը)

 

Ձև 4

 

ԴԻՄՈՒՄ

ՈՐՊԵՍ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ազգանուն ________________________________

 

Անուն ___________________________________

 

Հայրանուն _______________________________

 

Բնակվում եմ _______________________________________________________

 

Ցանկանում եմ որդեգրել _____________________________________________

(նշել որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները` տարիքը, սեռը,

___________________________________________________________________

ցանկության դեպքում` այլ բնորոշիչ հատկանիշներ, երեխաների թիվը)

___________________________________ երեխա:

 

Համաձայն եմ, որպեսզի իմ ընտանիքում իրականացվի կենսապայմանների ուսումնասիրություն:

Երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար պահանջվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից: Երեխայի որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում և մյուս ամուսնու բնակության վայրը անհայտ է:

 

____________________________________

(դիմումը լրացնող անձի անունը, ազգանունը)

____________________________________

(ստորագրությունը)

____________________________________

(ամիսը, ամսաթիվը)

 

Ձև 3

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N

 

ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ

 

____________________________________________________________________

Որդեգրողի թեկնածուի անձնական քարտը լրացնող մարմնի անվանումը (լրացնել`

ՀՀ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)

 

Լրացնելու օրը, ամիսը, տարին _______________________________________

 

1. Տվյալներ երեխա որդեգրել ցանկացող անձի մասին ____________________

 

___________________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

1) սեռը _____________________

 

2) ծննդյան օրը, ամիսը, տարին ______________________________

 

3) ազգությունը _______________________

 

4) քաղաքացիությունը __________________________

 

5) ծննդյան վայրը __________________________________________________

 

6) անձնագրի տվյալները _____________________ N _____________________

                                 սերիան                  համարը

                      ______________________________

                        երբ և ում կողմից է տրվել

7) բնակության վայրը _______________________________________________

 

8) աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը ___________________________

 

___________________________________________________________________

 

9) ընտանեկան դրությունը ___________________________________________

(ամուսնացած է, ամուրի է, այլ)

 

10) տվյալներ առողջական վիճակի մասին _______________________________

 

___________________________________________________________________

2. Որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ ________________________

(սեռը, տարիքը, հաշմանդամ է, հիվանդ է,

___________________________________________________________________

                  այլ առանձնահատուկ հատկանիշներ, թիվը)

3. Լրացուցիչ տեղեկություններ ______________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Անձնական քարտը լրացնող աշխատակցի

 

_______________________________

                                  (անունը, ազգանունը)

                                  _______________________________

                                  (ստորագրությունը)

                                  _______________________________

                                  (ամիսը, ամսաթիվը)

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 188-Ն հրամանի

 

Ձև 1

 

ՄԱՏՅԱՆ

ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

-------------------------------------------------------------------

           ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) անվանումը

.____________________________________________________________________

|Հ/հ|Հաշվառման|Որդեգրողի |Ծննդյան օրը, |Ազգու-|Սեռը|Քաղաքա-|Ծննդյան|

|   |համարը և |թեկնածուի |ամիսը, տարին,|թյունը|    |ցիու-  |վայրը  |

|   |լրացնելու|անունը,   |անձը հաստատող|      |    |թյունը |       |

|   |օրը,     |ազգանունը,|փաստաթղթի    |      |    |       |       |

|   |ամիսը,   |հայրանունը|սերիան և     |      |    |       |       |

|   |տարին    |          |համարը, երբ  |      |    |       |       |

|   |         |          |և  ում կողմից|      |    |       |       |

|   |         |          |է տրվել      |      |    |       |       |

|___|_________|__________|_____________|______|____|_______|_______|_

| 1 |    2    |    3     |     4       |  5   |  6 |   7   |   8   |

.____________________________________________________________________

 

____________________________.

|Բնակու-|Որդեգրման|Այլ     |

|թյան   |ենթակա   |նշումներ|

|վայրը  |երեխայի  |        |

|       |մասին    |        |

|       |տվյալները|        |

|       |         |        |

|       |         |        |

|       |         |        |

_|_______|_________|________|

|   9   |   10    |   11   |

____________________________.

 

Ձև 2

ՄԱՏՅԱՆ

ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

.____________________________________________________________________

|Հ/հ|Կենտրո-  |Որդեգրողի |Ծննդյան օրը, |Ազգու-|Սեռը|Քաղաքա-|Ծննդյան|

|   |նացված   |թեկնածուի |ամիսը, տարին,|թյունը|    |ցիու-  |վայրը  |

|   |հաշվառման|անունը,   |անձը հաստատող|      |    |թյունը |       |

|   |համարը և |ազգանունը,|փաստաթղթի    |      |    |       |       |

|   |լրացնելու|հայրանունը|սերիան և     |      |    |       |       |

|   |օրը,     |          |համարը, երբ  |      |    |       |       |

|   |ամիսը,   |          |և  ում կողմից|      |    |       |       |

|   |տարին    |          |է տրվել      |      |    |       |       |

|___|_________|__________|_____________|______|____|_______|_______|_

| 1 |    2    |    3     |     4       |  5   |  6 |   7   |   8   |

.____________________________________________________________________

 

____________________________________________.

|Բնակու-|Որդեգրման|Մարզպետարանի   |Այլ     |

|թյան   |ենթակա   |(Երևանի        |նշումներ|

|վայրը  |երեխայի  |քաղաքապետարանի)|        |

|       |մասին    |անվանումը,     |        |

|       |տվյալները|հաշվառման      |        |

|       |         |համարը և       |        |

|       |         |լրացնելու      |        |

|       |         |օրը, ամիսը,    |        |

|       |         |տարին          |        |

_|_______|_________|_______________|________|

|   9   |   10    |   11          |   12   |

____________________________________________.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
25.12.2007
N 188-Ն
Հրաման