Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

02.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.05.2008  -ից մինչեւ   02.06.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.11 թիվ 169-Ն որոշում)

i

600.0221.070508

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        05            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008154

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2008 թվականի N 221-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարներ» N 8 հավելվածի`

1) N 1 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Արբանյակային կապի երկրային կայաններ

ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայաններ, այդ թվում`

    մեկ կայան`                        1 000 000

    2-10 կայաններ, յուրաքանչյուրը       500 000

    11-20 կայաններ, յուրաքանչյուրը      300 000

    21-50 կայաններ, յուրաքանչյուրը      200 000

բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` 400 000».

2) N 2 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Արբանյակային կապի երկրային կայաններ

ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու, մեկ հաճախականության, այդ թվում`

    մեկ կայան`                          400 000

    2-10 կայաններ, յուրաքանչյուրը       200 000

    11-20 կայաններ, յուրաքանչյուրը      120 000

    21-50 կայաններ, յուրաքանչյուրը       80 000

բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու` 400 000»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.04.2008
N 221-Ն
Որոշում