Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇ ...

 

 

041.0283.270508

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2008 թվականի N 283-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«22. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

     նախարարություն                         1537         4         1

 

     նախարարության աշխատակազմ               895          4         1

 

այդ թվում`

 

     կառուցվածքային ստորաբաժանումներ        146          4         1

 

առանձնացված ստորաբաժանումներ`

 

«Զբաղվածության պետական

     ծառայություն» գործակալություն          405          2         -

 

Հայաստանի Հանրապետության

բժշկասոցիալական փորձաքննության

      գործակալություն                       195          1         -

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի

      պետական տեսչություն                   149          3         -

 

նախարարության կառավարման ոլորտում

գործող պետական մարմին`

 

սոցիալական ապահովության պետական

      ծառայության աշխատակազմ                642          3         1

 

այդ թվում`

 

      կառուցվածքային ստորաբաժանումներ       108          3         1

 

      տարածքային ստորաբաժանումներ           534          -         -»:

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.05.2008
N 283-Ն
Որոշում