Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐ ...

 

 

040.0571.120608

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2008 թվականի N 571-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունները (մրցույթներ ու աճուրդներ) կազմակերպող և անցկացնող հանձնաժողովի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 29-ին ու 2008 թվականի հունվարի 18-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման հավելվածի 4, 6, 7, 16 և 18-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «ԷՅԷՄՔԵՅ Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, 5-րդ, 8-15-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սկառտա» և «Արդավի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Սուրգար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Արևիկ-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը.»:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ կետերում նշված տարածքներում սեփականության և պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 5-ի

N 571-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ԲԱՑԱՌՒԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ, ՆԱՐ-ԴՈՍ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ «ՍԿԱՌՏԱ» ՍՊԸ

 

___________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 5-ի

N 571-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ԲԱՑԱՌՒԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ, ԶԱՎԱՐՅԱՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ «ԱՐԴԱՎԻ» ՍՊԸ

 

___________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2008
N 571-Ն
Որոշում