Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԱՌԱՓՆՅԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԱՌԱՓՆՅԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈ ...

 

 

041.0207.270498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 1998 թվականի թիվ 207

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՏԵՐԻ ԱՌԱՓՆՅԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, սոցիալ-տնտեսական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական հողատեսքերը, հաղորդակցուղիները և կառույցները 1998 թվականի գարնանային հեղեղումներից պաշտպանելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում իրականացնել 1998 թվականի գարնանային հեղեղումներից գետերի առափնյա բնակավայրերի բնակչության, սոցիալ-տնտեսական նշանակության օբյեկտների, գյուղատնտեսական հողատեսքերի, հաղորդակցուղիների և կառույցների պաշտպանման կանխարգելիչ միջոցառումները` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել ժամանակավոր շտաբներ ու խմբեր` հակահեղեղային միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքները համակարգելու համար.

բ) հակահեղեղային միջոցառումների իրականացման աշխատանքներում ներգրավել մարզպետարանների, շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները.

գ) մինչև 1998 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել տեղեկատվություն ձեռնարկված միջոցների մասին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային միջոցառումների իրականացումը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով հատկացնել անհրաժեշտ թվով բեռնատար ավտոմեքենաներ` համաձայն նախարարությունների և մարզպետարանների ներկայացրած հայտերի:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) 1998 թվականի գարնանային հեղեղումների ժամանակահատվածում կազմակերպել շուրջօրյա հերթապահություն, ուժեղացնել հսկողությունը գետերի ու սելավատարների վտանգավոր հատվածներում և օպերատիվորեն ապահովել տեղեկատվություն գետերի ելքերի ու եղանակի տեսության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ամենօրյա տեղեկատվություն` Արաքս - Սուրմալու, Հրազդան - Հրազդան, Հրազդան - Լուսակերտ, Տավուշ - Բերդ, Արփա - Արենի, Փամբակ - Շիրակամուտ, Քասախ - Վարդենիս, Մասրիկ - Տորֆ, Արգիշտի - Գետաշեն, Գավառագետ - Նորատուս, Ողջի - Քաջարան և Որոտան - Գորայք դիտակետերից:

6. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հեռագրային, հեռախոսագրային և հեռախոսային կապով անխափան աշխատանքը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր, Արգել, Ջրվեժ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի հիդրոօդերևութաբանական կայանների ու դիտակետերի հետ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ նախատեսել նպատակային միջոցներ Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները հեղեղումներից ու սելավներից պաշտպանելու հեռանկարային (2000-2005 թվականների) ծրագիր մշակելու համար:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

Հավելված թիվ 1

ՀՀ վարչապետի 1998 թ.

ապրիլի 27-ի թիվ 207 որոշման

 

1998 թվականի գարնանային հեղեղումներից գետերի առափնյա

բնակավայրերի բնակչության, սոցիալ-տնտեսական նշանակության

օբյեկտների, գյուղատնտեսական հողատեսքերի, հաղորդակցուղիների

և կառույցների պաշտպանման կանխարգելիչ միջոցառումներ

 

________________________________________________________________________

  թիվ            Միջոցառման անվանումը                  Կատարողը

ը/կ

________________________________________________________________________

   1. Հրազդան գետի ափապաշտպան դամբաների մասնակի    ՀՀ գյուղատնտեսության

      վերակառուցում բնակավայրերի և  կապտաժային     նախարարություն

կառուցվածքների հատվածներում

   2. Արաքս գետի ափապաշտպան դամբաների մասնակի      ՀՀ գյուղատնտեսության

      վերակառուցում Արարատի և  Արմավիրի մարզերի    նախարարություն

տարածքներում

   3. Արաքս գետի վրա Մարգարայի կամրջի              ՀՀ գյուղատնտեսության

      անվտանգության ապահովման միջոցառումներ        նախարարություն

   4. Դաստակերտի պոչամբարի ջրհեռ կառուցվածքների    ՀՀ Սյունիքի մարզպետ

վերակառուցում

   5. Գյումրի քաղաքի և  շրջակա բնակավայրերի        ՀՀ Շիրակի մարզպետ

      հակահեղեղային կառուցվածքների մաքրում և       ՀՀ քաղաքաշինության

      վերակառուցում                                նախարարություն

   6. Ձորագետի կապտաժային կառուցվածքների           ՀՀ Լոռու մարզպետ

      հակահեղեղային պաշտպանական միջոցառումների     «Հայջրմուղկոյուղի» ՊՁ

իրականացում

7. Արաքս գետի Սուրմալու և Հրազդան գետի

Լուսակերտ դիտակետերի վերակառուցում ու

նորոգում

 

Հավելված թիվ 2

i

ՀՀ վարչապետի 1998 թ.

ապրիլի 27-ի թիվ 207 որոշման

 

Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային

միջոցառումների իրականացման 1998 թվականի ծախսերն ըստ

գետերի և սելավատարների

 

_______________________________________________________

  թիվ    Մարզի    Գետերի և  սելավատարների     Գումարը

  ը/կ  անվանումը        անվանումը            (մլն դրամ)

_______________________________________________________

   1.  Արարատ        Արաքս գետ

                     Հրազդան գետ

                     Վեդի գետ

                     Նարեկի սելավատար            20,0

   2. Արմավիր        Արաքս գետ

                     Արուճի սելավատար

                     Մաստարայի սելավատար         50,0

   3. Արագածոտն      Ամբերդ գետ

                     Քասախ գետ                    6,0

   4. Վայոց ձոր      Արփա գետ

                     Եղեգիս գետ                  12,0

   5. Տավուշ         Աղստև  գետ

                     Դեբեդ գետ                   15,0

   6. Լոռի           Կենդանարարի սելավատար

                     Չիչխան գետ                   6,0

   7. Կոտայք         Ազատ գետ

                     Կուրու-սելավ սելավատար

                     Մարմարիկ գետ                13,0

   8. Սյունիք        Որոտան գետ                  18,0

   9. Շիրակ          Ախուրյան գետ

                     Հայկավանի սելավատար         10,0

10. Գեղարքունիք   Գեղարքունիքի ջուր գետ

Գավառագետ

Մարտունի գետ

                     Մասրիկ գետ                  10,0

____________________________________________________________

        Ընդամենը                                160,0

 

(հավելվածը փոփ. 09.11.98 թիվ 623 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.04.1998
N 207
Որոշում