Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-247 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                  2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1123

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի ապրիլի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հ. Գևորգյանի և Է. Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի Հ. Գևորգյանի և Է. Սարգսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի թիվ 49 բնակարանի (այսուհետ` բնակարան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հ. Գևորգյանը և Է. Սարգսյանը պահանջել են անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.10.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հ. Գևորգյանը և Է. Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի առաջին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դիմողները հանգուցյալ Ռ. Սարգսյանի և Վ. Գևորգյանի ընտանիքի անդամներն են և վարձակալ Ռ. Սարգսյանի հետ միասին մասնակցել են վեճի առարկա բնակարանի սեփականաշնորհմանը, որի հիմքով բնակարանի համասեփականատերեր են: Բնակարանը, որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն, ընտանիքի անդամների համաձայնությամբ, գրանցվել է վարձակալ Ռ. Սարգսյանի անվամբ և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Այն հանգամանքը, որ բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են նաև դիմողները հիմնավորվում է գործում առկա բնակարանը սեփականաշնորհելու մասին դիմումով, ինչպես նաև արխիվային տեղեկանքով:

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 23.01.1992 թվականին Ռ. Սարգսյանը, Հ. Գևորգյանը, Է. Սարգսյանը և Վ. Գևորգյանը դիմում են ներկայացրել Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին բնակարանը սեփականաշնորհելու մասին:

2) Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 09.04.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է բնակարանի սեփականաշնորհումը:

3) 22.05.1992 թվականին Ռ. Սարգսյանի անվամբ տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական բնակարանի նկատմամբ:

4) Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 08.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն` բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են Ռ. Սարգսյանը, Հ. Գևորգյանը, Է. Սարգսյանը և Վ. Գևորգյանը:

5) 26.04.1994 թվականին գրանցվել է Վ. Գևորգյանի մահվան փաստը:

6) 30.09.2002 թվականին գրանցվել է Ռ. Սարգսյանի մահվան փաստը:

7) Ռ. Սարգսյանի և Վ. Գևորգյանի ժառանգական գույքի նկատմամբ Հ. Գևորգյանին և Է. Սարգսյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:

8) Կադաստրը մերժել է Հ. Գևորգյանի և Է. Սարգսյանի իրավունքների գրանցումը` պատճառաբանելով, որ բնակարանի սեփականատերը Ռ. Սարգսյանն էր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-55-րդ հոդվածների համաձայն` վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ հավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող իրավունքներից:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Վ. Գևորգյանը, Հ. Գևորգյանը և Է. Սարգսյանը բնակարանի օրդերում Ռ. Սարգսյանի հետ միասին գրանցված լինելով` որպես տվյալ բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, փաստացի ապրելով բնակարանում` ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-55-րդ հոդվածների ուժով օգտվել են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից, այդ թվում` բնակարանի սեփականաշնորհումից բխող իրավունքից:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ. Գևորգյանը և Է. Սարգսյանը սեփականաշնորհման հիմքով վեճի առարկա բնակարանի համասեփականատերերն են: Հետևաբար, նրանց սեփականության իրավունքը ենթակա է պաշտպանության ՀՀ Սահմանադրության և օրենքների ուժով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է Կադաստրի կողմից իրավունքների պետական գրանցումը մերժելու հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` Բորիս Մկրտչյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանում` պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին թիվ 3-1640 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Սույն գործով Հ. Գևորգյանի և Է. Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցման մերժման համար Կադաստրը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վեճի առարկա բնակարանի միակ սեփականատերը Ռ. Սարգսյանն է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Տվյալ դեպքում Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

Սույն քաղաքացիական գործով Հ. Գևորգյանի և Է. Սարգսյանի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի չկիրառումը խախտում է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 31-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.10.2007 թվականի վճիռն:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.04.2008
N 3-247 (ՎԴ)
Որոշում