Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹ ...

 

 

117.0020.070408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11708111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 փետրվարի 2008 թվականի N 20-Ն

 

i

ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ՀՀՇՆ IV-16.01.01-2008 «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ շինարարությունում» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2008 թվականի փետրվարի 15-ի

N 20-Ն հրամանով

 

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Գնագոյացման նորմատիվային փաստաթղթերի համակարգ շինարարությունում» նորմատիվատեխնիկական փաստաթղթի /այսուհետ` Շինարարական նորմերի/ կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների /այդ թվում` կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների/ վրա:

2. Սույն Շինարարական նորմերը սահմանում են ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) աշխատանքների արժեքի ձևավորման հիմնական սկզբունքները /կառուցվածքը/, գնագոյացման նորմերի և նորմատիվ փաստաթղթերի տեսակներն ու բովանդակությունը:

Համակարգը մշակված է քաղաքաշինության ոլորտում կիրառելու համար և իր մեջ պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ հանձնարարելի նորմեր:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Սույն Շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթին` ՀՍՏ 188-99:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Շինարարությունում գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության շինարարությունում նորմավորման և ստանդարտացման «Շինարարության էկոնոմիկա: Գնագոյացում և էկոնոմիկական նորմատիվներ» համակարգի բաղկացուցիչ մասը:

5. Շինարարությունում գնագոյացման ու էկոնոմիկական /տնտեսագիտական/ նորմատիվների համալիրը բաղկացած է ներքոհիշյալ հիմնական համակարգերից.

1) նախագծային աշխատանքների գնագոյացման և տնտեսագիտական նորմատիվ փաստաթղթերի համակարգ,

2) շինարարությունում գնագոյացման և տնտեսագիտական չափորոշիչների նորմատիվային փաստաթղթերի համակարգ,

3) թողարկման և կարգաբերման աշխատանքների գնագոյացման նորմերի և չափորոշիչների համակարգ,

4) շենքերի և շինությունների շահագործման տնտեսագիտական չափորոշիչների և գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ:

6. Շինարարությունում գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգը հանդիսանում է նորմատիվ փաստաթղթերի փոխկապակցված համալիր` կազմված նորմերի և չափորոշիչների համակարգից, որոնք անհրաժեշտ պահանջներ պարունակող կանոնների և դրույթների հետ միասին, ծառայում են շինարարության արժեքի որոշման համար` նախագծային փուլում և նրա ճշգրտման` մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման, ինչպես նաև օբյեկտը շահագործման հանձնելու ժամանակ:

7. Շինարարությունում գնագոյացման համակարգի նորմերի և չափորոշիչների համալիր փաստաթղթերի կիրառման գլխավոր նպատակը` համապատասխան աշխատանքների կատարման համար ներդրվող անհրաժեշտ միջոցների /ռեսուրսների/ նորմատիվային քանակի որոշումն է:

8. Շինարարությունում գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգը պետք է ապահովվի շենքերի և շինությունների շինարարության հետ կապված բոլոր տեսակի ծախսերի հաշվառման հնարավորությունը` շինարարության համար հատկացվող տարածքից մինչև օբյեկտը շահագործման հանձնելը:

9. Շինարարությունում գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգը պետք է համապատասխանի այն պահանջներին, որոնք ուղղակիորեն առնչվում են շինարարության նախահաշվային արժեքի որոշման հետ:

 

4. ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ

 

10. Շինարարությունում գնագոյացման համակարգի նորմերի և չափորոշիչների համալիրը դասակարգվում է` որպես խոշորացված և ըստ տարրերի:

11. Գնագոյացման տարրային նորմերի և չափորոշիչների թվին դասվում են.

1) շինարարական աշխատանքների և կոնստրուկցիաների,

2) սարքավորումների մոնտաժման,

3) շինարարական նորոգման աշխատանքների և կոնստրուկցիաների նորոգման,

4) նորոգման - վերակառուցման /այդ թվում` ռեստավրացիայի/ և կոնստրուկցիաների վերականգնման,

5) շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման նորմերն ու չափորոշիչները:

12. Գնագոյացման խոշորացված նորմերի և չափորոշիչների թվին դասվում են.

1) վերադիր ծախսերի նորմերը,

2) արտադրողների /աշխատողների/ շահութաբերությունն ապահովող կուտակումների նորմերը,

3) տարբեր եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների կազմակերպման, աշխատանքների վարման անվտանգության ապահովման, շինանյութերի, սարքավորումների, ինչպես նաև կառուցվող օբյեկտի ամբողջականությունն ապահովելու հետ կապված ծախսերը հաշվի առնող նորմերը,

4) շենքերի և շինությունների շինարարության գնային ցուցանիշների նորմերը,

5) շենքերի և շինությունների շինարարության խոշորացված չափորոշիչներ,

6) առանձին տեսակի շինարարական աշխատանքների խոշորացված չափորոշիչներ,

7) գործող և բազիսային գների մակարդակով շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշների չափորոշիչներ,

8) համանման օբյեկտների գնային ցուցանիշները,

9) գների բազիսային մակարդակի հանդեպ` շինարարական աշխատանքների արժեքի փոփոխման ինդեքսները,

10) պատվիրատուի սպասարկման հետ կապված ծախսերի չափորոշիչները,

11) գների բազիսային մակարդակի հանդեպ նախագծային աշխատանքների արժեքի հաշվարկման նորմերն ու չափորոշիչները, նախագծային աշխատանքների արժեքի փոփոխման ինդեքսները:

 

5. ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

13. Շինարարական, նորոգման, վերականգնման, ուժեղացման, վերակառուցման և արդիականացման աշխատանքների տարրային նորմերը պետք է սահմանեն պաշարների /ռեսուրսների/ պահանջարկի չափորոշիչներ կոնստրուկցիաների և աշխատանքների միավոր չափի համար` բնական արտահայտությամբ (աշխատատարությունը-մ/ժամ, մեքենաների, նյութերի և կոնստրուկցիաների պահանջարկը):

14. Տարրային նորմերը պետք է կազմել հետևյալ ելակետային տվյալների հիման վրա.

Օրինակելի «նախագծի- նմանակից» ընտրված`

1) շինարարական կառուցվածքների, արտադրանքի և հանգույցների տեխնիկական լուծումների,

2) տեխնոլոգիական քարտերի,

3) շինարարության համար հատկացված տարածքում նյութերի, շինպատրաստվածքների և կոնստրուկցիաների տեղափոխման պայմանների` սկսած օբյեկտին կից պահեստից մինչև դրանց տեղադրման վայրը:

15. Շինարարական աշխատանքների` գործող ընդհանուր, արտադրական կամ ժամանակի և նյութերի ծախսման տեղային նորմերի:

16. Տարրային նախահաշվային նորմերի կազմում ընդգրկված պաշարների /ռեսուրսների/ պահանջը ներառում է.

1) աշխատանքի աշխատատարության հետ կապված ծախսերը`

տեխնոլոգիական քարտերով նախատեսված աշխատանքների ցանկը և աշխատանքների իրականացման ժամանակի նորմերը, իսկ դրանց բացակայության դեպքում` իրականացվող ժամանակաչափումը:

Աշխատանքների ցանկը բացի հիմնականից պետք է նախատեսի նյութերի, արտադրանքի և կոնստրուկցիաների տեղափոխումը /բեռնաթափումը/ օբյեկտին կից պահեստ և դրանց մատակարարումը աշխատանքների կատարման վայր, տեխնոլոգիապես անհրաժեշտ նախապատրաստական և օժանդակ աշխատանքները, ինչպես նաև աշխատանքների ավարտից հետո աշխատատեղի (տարածքի) մաքրումը,

2) հիմնական և տեխնոլոգիապես հիմնավորված օժանդակ մեքենաների և մեխանիզմների աշխատաժամանակը.

տեխնոլոգիական քարտերով և նշված աշխատանքների իրականացման համար ժամանակի նորմերով նախատեսված աշխատանքների ցանկը, իսկ դրա բացակայության դեպքում տեխնոլոգիական քարտերում ընդունված` մեքենաների և մեխանիզմների տեխնիկական արտադրողականությունը,

3) նյութերի պահանջարկը` աշխատանքային գծագրերի մասնագրով և նյութերի ծախսի ընդհանուր արտադրական նորմերով նախատեսված: Նյութերի ծախսը պետք է նախատեսի ինչպես հիմնական, այնպես էլ օժանդակ /տեխնոլոգիապես անհրաժեշտ և հիմնավորված/ նյութերի օգտագործումից բխող ծախսեր,

4) տեխնոլոգիական քարտերի հիման վրա որոշված աշխատատարության և մեքենաների ու մեխանիզմների շահագործման նորմերին պետք է կիրառվեն բնական կորուստները հաշվի առնող գործակիցներ /մի տեսակի աշխատանքից մյուսին անցնելու, աշխատանքի մի վայրից մյուսը տեղափոխվելու դեպքում/ հետևյալ չափերով.

աշխատատարության նորմերին` 1.05

մեքենաների շահագործման նորմերին` 1.03:

17. Շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման տարրային նորմերը պետք է պարունակեն 1 մեքենա ժամին վերաբերող`

1) միանվագ ծախսերի չափորոշիչներ,

2) տարեկան ծախսերի չափորոշիչներ,

3) շահագործման ծախսերի չափորոշիչներ:

Միանվագ ծախսերի չափորոշիչները պետք է պարունակեն մեքենաների և մեխանիզմների մոնտաժումն ու ապամոնտաժումը, համապատասխան հենակետից /բազայից/ մեքենաների և մեխանիզմների տեղափոխումը դեպի կառուցվող օբյեկտը և հակառակը:

Տարեկան ծախսերի չափորոշիչները պետք է հաշվի առնեն մաշվածության հատկացումները, որոնց չափը որոշվում է մեքենաների արժեքի նկատմամբ կիրառվող մաշվածության գործակցի միջոցով` ՀՀ-ում սահմանված նորմերի և աշխատանքի ռեժիմի /տարեկան ժամերով/ հարաբերակցությունից:

Շահագործման ծախսերի չափորոշիչները պետք է հաշվի առնեն տեխսպասարկմամբ և մեքենաների ու մեխանիզմների վերանորոգմամբ զբաղվող անձնակազմի աշխատանքի նորմերը, հերթափոխային սարքավորումների, ինչպես նաև պահեստային մասերի քանակը աշխատանքի /տարեկան ժամերով/ ռեժիմի համեմատ, էներգետիկ և վառելիքաքսուքային նյութերի քանակը:

 

6. ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

18. Վերադիր ծախսերի նորմեր

Վերադիր ծախսերի նորմերը սահմանում են շինարարության համար ընդհանուր պայմանների ստեղծման, դրա կազմակերպման, ղեկավարման և սպասարկման հետ կապված ծախսերի չափը` ըստ հավելված Ա-ի:

Վերադիր ծախսերը ներառում են`

1) վարչատնտեսական ծախսեր,

2) աշխատողների սպասարկման ծախսեր,

3) շինարարական հրապարակում աշխատանքի կազմակերպման ծախսեր,

4) այլ վերադիր ծախսեր:

19. Արտադրողների /աշխատանք կատարողների/ շահութաբերությունն ապահովող կուտակումների նորմեր

Արտադրողների շահութաբերությունն ապահովող կուտակումների նորմերը պետք է հաշվի առնեն բյուջետային վճարների և պահումների հետ կապված ծախսերը, շինարարական աշխատանքների ինքնարժեքի /ուղղակի և վերադիր ծախսերի/ մեջ չհաշվարկված ծախսերը, նպաստեն արտադրության գիտատեխնիկական զարգացմանը, աշխատանքի արդյունավետությանը, ինչպես նաև սեփական շրջանառու միջոցների աճին:

20. Շինարարական այլ նորմեր

Շինարարական այլ նորմերը պետք է ապահովեն տարբեր եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերի հաշվառումը, աշխատանքների վարման, շինանյութի, սարքավորումների, տեխնիկայի, ինչպես նաև կառուցվող օբյեկտի ամբողջականության ապահովումը:

Այլ նորմերին դասվում են.

1) ժամանակավոր շենքերի և կառույցների ծախսերի նորմեր,

2) աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող ծախսերի նորմեր,

3) շինարարության իրականացման հատուկ /կոնկրետ/ պայմանները հաշվի առնող ծախսերի («այլ ծախսեր») նորմեր:

Ժամանակավոր շենքերի և շինությունների նորմերը պետք է որոշեն հատուկ կառուցման կամ տարածքում գոյություն ունեցող կառույցների հարմարեցման հետ կապված ծախսերի չափը:

Կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող ծախսերի նորմերը պետք է ներառեն արտադրողների հետևյալ ծախսերը,

4) ձմռանը տարածքի մաքրում ձնից,

5) ժամանակավոր շենքերի և շինությունների ջեռուցումը (սահմանված ջեռուցման ժամանակահատվածում),

6) կլիմայական պայմանների պատճառով աշխատողների պարտադրված պարապուրդի վճարները (թույլատրելի աշխատանքային ջերմաստիճանի նորմից ցածր կամ բարձր լինելը),

7) կլիմայական պայմանների հետ կապված նյութերի բնական կորուստները (նյութերի գոլորշացումը, բետոնի և լուծույթների սառելը ՀՀ -ում սահմանված նորմերին համապատասխան):

Շինարարության իրականացման կոնկրետ պայմանները հաշվի առնող ծախսերի նորմերը («այլ ծախսեր») պետք է ապահովեն արտադրողների այն ծախսերի փոխհատուցումը, որոնք կապված են շինարարության կազմակերպման աշխատանքների հետ:

Դրանց վերաբերում են այն ծախսերը, որոնք կախված են օբյեկտի տեսակից (գծային կառույցներ, առանձին կառույցներ և աշխատանքներ), օբյեկտի տեղակայման վայրից (բնակեցված կամ խիտ բնակեցված տեղանքից, բնակեցված տեղանքի սահմաններից դուրս), աշխատանքների բնույթից:

21. Շենքերի և շինությունների շինարարության արժեքների գնացուցակներ

1) Շենքերի և շինությունների շինարարության արժեքների գնացուցակները պետք է մշակվեն օբյեկտի միավոր չափի համար:

2) Շենքերի և շինությունների շինարարության արժեքների գնացուցակները պետք է մշակվեն ընտրված «նախագծի-նմանակի» հիման վրա և պարունակեն ծախսերի գնային ցուցանիշներ դրանց մշակման ընթացքում:

22. Շենքերի և շինությունների շինարարության խոշորացված չափորոշիչներ

Շենքերի և շինությունների շինարարության խոշորացված չափորոշիչները (ՇԽՉ) պետք է մշակվեն մեկ միավոր հզորության համար.

1) շենք, շինություն /ըստ ոլորտի դասակարգված/,

2) շենքի ծավալ /մ3/,

3) շենքի ընդհանուր (օգտակար) մակերես /մ2/,

4) գծային կառույցներ /կմ (մ)/,

5) սահմանվող հզորություն /կՎտ/,

6) արտադրության ծավալ, մատուցվող ծառայություններ, տարողունակություն:

23. Առանձին տեսակի շինարարական աշխատանքների արժեքի խոշորացված չափորոշիչներ

Առանձին տեսակի շինարարական աշխատանքների խոշորացված չափորոշիչները (ՇԽՉ) պետք է մշակվեն շինարարական աշխատանքների, կառուցվածքների հաշվարկված միավոր չափի համար.

1) ծավալ /մ3/

2) մակերես /մ2/

3) հատ /հատ/:

24. Գործող և բազիսային գների մակարդակով շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշներ

Գործող և բազիսային գների մակարդակով շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշները (ՇԱԽՑ) պետք է մշակվեն հաշվարկված հզորության միավորի համար.

1) Բազիսային գների մակարդակով շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշները (ՇԱԽՑ) պետք է մշակվեն «նախագծի-նմանակի» հիման վրա և պարունակեն գնային ցուցանիշներ բանվորների աշխատանքի, շինարարական մեքենաների, նյութերի և կառուցվածքների պահանջարկի, հաշվարկվող արտադրանքի /կառույցի, շենքի, շինության, շինարարական աշխատանքների/ հզորության մեկ միավորի համար տարվա բազիսային գների մակարդակով:

2) Գործող գների մակարդակով շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշները (ՇԱԽՑ), պետք է մշակվեն «նախագծի-նմանակի» հիման վրա և պարունակեն գնային ցուցանիշներ բանվորների աշխատանքի, շինարարական մեքենաների, նյութերի և կառուցվածքների պահանջարկի, հաշվարկվող արտադրանքի /կառույցի, շենքի, շինության, շինարարական աշխատանքների/ հզորության մեկ միավորի համար, նորմի մշակման պահին տարվա գործող գների մակարդակով:

25. Համանման օբյեկտների ցուցանիշներ

Համանման օբյեկտների ցուցանիշները պետք է բերվեն հզորության հաշվարկված այն միավորին, որով մշակված է համանման նախագիծը.

1) շենք, շինություն,

2) շենքի ծավալ /մ3/,

3) շենքի ընդհանուր (օգտակար) տարածք /մ2/,

4) գծային շինություններ /կմ (մ)/,

5) սահմանվող հզորություն /կՎտ/,

6) արտադրության ծավալ, մատուցվող ծառայություններ, տարողունակություն:

Համանման օբյեկտների համար ներկայացվող ցուցանիշները պետք է պարունակեն նաև կառուցապատման տեղանքի, սեյսմակայունության, հարկայնության, տեսակի և հիմնական կրող կոնստրուկցիաների, նյութերի, թողարկվող արտադրանքի ծավալի, մատուցվող ծառայությունների, տարողունակության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև օբյեկտի արժեքը և հաշվարկման տարեթիվը համանման օբյեկտի արժեքի վերահաշվարկման համար:

26. Շինարարության արժեքի փոփոխման ինդեքսը բազիսային գների մակարդակի համեմատ

Շինարարության արժեքի փոփոխման ինդեքսները բազիսային մակարդակի արժեքի համեմատ պետք է որոշվեն հաշվարկային մեթոդով` ծախսերի կառուցվածքի գործող գների մակարդակով և բազիսային գների մակարդակով միջինացված արժեքների հարաբերակցությամբ:

Գործող գների մակարդակով ծախսերի կառուցվածքի միջինացված արժեքը պետք է հաշվարկվի բանվորների աշխատանքի ծախսերի, շինարարական մեքենաների, նյութերի և կոնստրուկցիաների պահանջարկի միջինացված ցուցանիշներով, որոնք հաշվի են առնվել նաև բազիսային արժեքային համակարգում և ինդեքսի հաշվարկման պահին գործող գներին համապատասխան:

 

Հավելված Ա

 

1. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Վարչատնտեսական ծախսեր

1) Վարչատնտեսական անձնակազմի աշխատանքի դիմաց վարձատրման /այդ թվում` աշխատավարձի, արձակուրդայինների /վերջնահաշվարկների/ վճարման/ ծախսեր,

2) Վարչատնտեսական անձնակազմի վարձատրման ծախսերից սոցիալական ապահովման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր այլ վճարներ,

3) Համակարգիչների /այդ թվում` տպագրող և բազմացնող սարքերի/ և տեխնիկական այլ միջոցների պահպանման, էլեկտրոնային /այդ թվում` հեռախոսակապ, FAX և INTERNET/ կապի միջոցների ապահովման, ինչպես նաև նշված տեխնիկան վարձակալելու կամ այլ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ վճարներ,

4) Վարչատնտեսական անձնակազմի գործուղման ծախսեր` ՀՀ օրենքով սահմանված կարգով,

5) Վարչատնտեսական անձնակազմի կողմից զբաղեցվող և օգտագործվող տարածքների պահպանման և շահագործման ծախսեր (ջեռուցում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի),

6) Աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ գրասենյակային պարագաների, պարբերական հրատարակությունների և տեխնիկական գրականության ձեռք բերման ծախսեր,

7) Հիմնական միջոցների պահպանման համար ընթացիկ ծախսեր,

8) Վարչական ապարատի սպասարկման համար նախատեսված ամորտիզացիոն պահումներ (վարձակալության վճար) հիմնական ֆոնդից, արագամաշ և փոքրարժեք իրերի /առարկաների/ մաշվածությունն ու նորոգումը հաշվի առնող ծախսեր,

9) Վարչատնտեսական անձնակազմի կողմից օգտագործվող անշարժ գույքի /այդ թվում` վերջինիս կողմից զբաղեցվող հողատարածքի/ դիմաց պարտադիր հարկային վճարներ,

10) ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ծախսեր,

11) Խորհրդատվական, տեղեկատվական և աուդիտորական ծառայությունների մատուցման համար նախատեսվող վճարներ,

12) Բանկային գործառույթների /մատուցվող ծառայությունների/ դիմաց վճարներ,

13) Փոստային ծառայությունների դիմաց նախատեսվող ծախսեր:

2. Շինարարական արտադրությունում զբաղված աշխատողների սպասարկման ծախսեր

1) Կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված ծախսեր, ՀՀ օրենքով սահմանված կարգով,

2) Վերադիր ծախսերի հաշվին իրականացվող` անմիջապես շինարարությունում չզբաղված աշխատողների վարձատրման ծախսերից սոցիալական ապահովման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր այլ վճարներ:

Շինարարական արտադրությունում զբաղվածների, ինչպես նաև մեքենա-մեխանիզմների շահագործումն իրականացնողների վարձատրման ծախսերից սոցիալական ապահովման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր այլ վճարները կարող են հաշվարկվել նախահաշվում նախատեսվող ուղղակի ծախսերից:

3. Սանիտարահիգիենիկ պահանջների և կենցաղային պայմանների ապահովման ծախսեր

1) Ամորտիզացիոն պահումներ (վարձակալության վճար) և սանիտարակենցաղային նշանակության շենքերի ընթացիկ նորոգում,

2) սանիտարակենցաղային շինությունների, բուժկետերի պահպանման, հավաքարարների, կոմունալ ծառայություններ մատուցող /բանվոր-սպասարկողների/ անձնակազմի աշխատանքը վարձատրելու համար, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, լուսավորության, ինչպես նաև սանհանգույցների համար նախատեսված հիգիենիկ առարկաների ձեռք բերման ծախսեր,

3) շինհրապարակ սնունդ առաքելու համար նախատեսված ծախսեր:

4. Աշխատանքի և անվտանգության տեխնիկայի պահպանման ծախսեր

1) Անվճար տրվող աշխատանքային հատուկ համազգեստի մաշվածություն,

2) աշխատանքի անվտանգության տեխնիկային սովորեցնելու և դրա համար նախատեսված համապատասխան տեխնիկական -տեղեկատվական միջոցներով /այդ թվում` համակարգիչներով/ հագեցած սենյակների տրամադրման համար ծախսեր,

3) դժբախտ պատահարները և շինարարությունում հիվանդությունները կանխելու համար ծախսեր,

4) աշխատանքի պահպանման և անվտանգության տեխնիկայի ուղղությամբ միջոցառումների անվանացանկով նախատեսված այլ աշխատանքներ, բացի կապիտալ ներդրումների բնույթ կրող ծախսերից:

5. Շինարարական հրապարակում աշխատանքների կազմակերպման համար ծախսեր

i

1) Շինարարական աշխատանքների արտադրությունում օգտագործվող փոքրարժեք և արագամաշ գործիքների և գույքի մաշվածության հետ կապված ծախսեր,

2) մաշվածություն և ծախսեր կապված ընթացիկ ծախսերի (նորոգման, պահպանման), ժամանակավոր (ոչ հիմնական) կառույցների, սարքերի և սարքավորումների հետ, այդ թվում`

օբյեկտին կից գրասենյակներ և տնակային պահեստներ աշխղեկների և վարպետների համար,

օբյեկտին կից պահեստային տարածքներ /շինություններ/ և ծածկեր,

տախտակամածներ, ձեղնասանդուղքներ, աստիճաններ, անցումային կամուրջներ, անվտանգության տեխնիկայի պահպանման համար շինություններ, սարքեր և սարքավորումներ`

մինչև 4.0մ բարձրությամբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ փայտանյութ և տախտակամածներ, արտաքին կախովի կախքթոցներ, ցանկապատեր, շինարարական աշխատանքների մասին հասարակությանը իրազեկող տեղեկատվական վահանակներ, պատվարներ, պահպանող հովհարներ, ծածկեր հորատման և պայթեցման աշխատանքների համար,

շինտարածքի սահմաններում (շենքի պարագծից կամ ինժեներական կառույցների առանցքներից մինչև 25մ) էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ժամանակավոր միացումը գլխավոր և բաժանարար ցանցին:

(5-րդ կետը փոփ. 01.03.11 թիվ 19-Ն հրաման)

6. Հակահրդեհային և պահակային խումբ պահելու համար ծախսեր

Պահակախմբի (գերատեսչական պահակախմբերի) աշխատանքի վարձատրության ծախսեր սոցիալական կարիքների կամ արտագերատեսչական պահակախմբի, հրդեհային պահակախմբի վարձատրության համար պահումներով`

1) Հակահրդեհային գույքի, սարքավորումների և հատուկ համազգեստի պահպանման և դրանց մաշվածությունը հաշվի առնող ծախսեր,

2) ամորտիզացիոն պահումներ և ընթացիկ ծախսեր հակահրդեհային պահակակետերի /այդ թվում` ավտոտնակների/ պահպանման և նորոգման համար, ներառյալ հավաքարարների և այդ շինությունները սպասարկող այլ աշխատողների վարձատրությունը:

7. Նորմատիվային աշխատանքի ծախսեր

Աշխատանքի կազմակերպման առաջադեմ մեթոդների տարածման և ներդրման ուղղությամբ նորմատիվային - հետազոտական աշխատանքների վարձատրում և շինարարությունում առաջադեմ փորձի վերաբերյալ նորմատիվատեխնիկական գրականության հրատարակում:

8. Գյուտարարության և ռացիոնալացման հետ կապված ծախսեր` ներառյալ

1) փորձարարական աշխատանքներ կատարելը, գյուտերի և ռացիոնալացման առաջարկություններով մոդելներ և նմուշներ պատրաստելը և փորձարկելը,

2) գյուտարարության և ռացիոնալացման վերաբերյալ ցուցահանդեսներ և դիտումներ, մրցույթներ և միջոցառումներ անցկացնելը,

3) գյուտերը և ռացիոնալացման առաջարկները ներդնելու գործին օժանդակելու համար մրցանակներ պարգևելը:

9. Գեոդեզիական աշխատանքների ծախսեր` գեոդեզիական աշխատանքներում զբաղվածների վարձատրություն /սոցիալական ապահովման պարտադիր վճարների պահումներով/, գեոդեզիական սարքերի, գործիքների, սարքավորումների մաշվածության և ընթացիկ ծախսեր:

10. Աշխատանքների արտադրության նախագծման համար ծախսեր` նախագծային-նախահաշվային խմբի և աշխատանքների արտադրության նախագծումը, շինարարական կառուցվածքներին կից ժամանակավոր շենքերի և շինությունների կապակցվածությունը ապահովող նախագծող խմբի վարձատրությունը /այդ թվում` սոցիալական ապահովման պարտադիր վճարներ/, կամ էլ շինարարների պատվերով այդ ծառայությունները /աշխատանքները/ մատուցող այլ կազմակերպությունների վարձատրությունը:

11. Արտադրական լաբորատորիաների պահպանման ծախսեր` շինարարների պատվերով արտադրական լաբորատորիաների ծառայությունների մատուցման վճարներ, սեփական լաբորատորիաների պահպանման ընթացիկ ծախսեր և աշխատողների վարձատրություն /այդ թվում` սոցիալական ապահովման պարտադիր վճարներ/, կոնստրուկցիաների և կառույցների մասերի փորձարկման ժամանակ ծախսված նյութերի արժեքը, փորձաքննության և խորհրդատվական ծառայության ծախսեր:

12. Ստորգետնյա լեռնային աշխատանքները իրականացնելիս լեռնափրկարարների ծառայությունների վարձատրման հետ կապված ծախսեր:

13. Շինարարական հրապարակների բարեկարգման և պահպանման հետ կապված ծախսեր

1) Շինտարածքի և նրան հարող փողոցի երթուղային հատվածի մաքրումն (աղբի տեղափոխմամբ) ապահովող աշխատողների վարձատրության /այդ թվում` սոցիալական ապահովման պարտադիր վճարների/ հետ կապված ծախսեր,

2) էլեկտրամատակարարման և տարածքի լուսավորության ապահովման համար համապատասխան ծառայություններ մատուցող մասնագետների վարձատրություն /այդ թվում` սոցիալական ապահովման պարտադիր վճարներ/:

14. Օբյեկտները հանձնման նախապատրաստելու համար ծախսեր

1) Աղբի հավաքման, հատակի և պատուհանների լվացման համար աշխատողների վարձատրություն /այդ թվում` սոցիալական ապահովման պարտադիր վճարներ/ անհրաժեշտ լվացող պարագաների ձեռք բերմամբ, ինչպես նաև էլեկտրամատակարարումն ու սանհանգույցների, կոյուղու անխափան աշխատանքն ապահովելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորների վարձատրություն,

2) օբյեկտի շինարարության ավարտից հետո հրապարակից շինարարական աղբը տեղափոխելու հետ կապված ծախսեր,

3) օբյեկտը հանձնելու փուլում ջեռուցման համար ծախսեր:

15. Շինհրապարակի սահմաններում գծային շինարարական կազմակերպությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների տեղափոխման /վերադասավորման/` համար նախատեսվող ծախսեր:

16. Շրջակա միջավայրի պահպանության հետ կապված բնապահպանական խնդիրներին առնչվող ծախսեր:

 

2. ԱՅԼ ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐ

 

17. ՀՀ օրենսդրությանը համապատասխան պարտադիր ապահովագրման համար վճարներ:

18. Բանկերի վարկերի և բյուջետային հատկացումների վճարումներ:

19. Գովազդային ծախսեր Հանրապետության սահմաններում:

20. Ոչ նյութական ակտիվների մաշվածություն:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
15.02.2008
N 20-Ն
Հրաման