Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ...

 

 

030.0038.010598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու վերաբերյալ» Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1981 թվականի նոյեմբերի 27-ի բանաձևը, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանն ու կանխմանն ուղղված միջոցառումների մասին» 1970 թվականի նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիային կից 1954 թվականի մայիսի 14-ի արձանագրության 3-րդ կետը և 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի 15 հոդվածը և ղեկավարվելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածով, որոշում եմ.

1. Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությանը վերադարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայից Հայաստան ապօրինի ներմուծված մշակութային արժեքները` ըստ համաձայնեցված ցանկի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մինչև սույն թվականի մայիսի 6-ը ապահովել սույն հրամանագրի 1-ին կետում նշված մշակութային արժեքների վերադարձը Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մինչև սույն թվականի մայիսի 3-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել սույն հրամանագրի 1-ին կետում նշված մշակութային արժեքները:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել սույն հրամանագրի 1-ին կետում նշված մշակութային արժեքների տեղափոխման անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղափոխել Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությանը պատկանող` սույն հրամանագրի 1-ին կետում նշված մշակութային արժեքները:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

1 մայիսի 1998թ.

ՆՀ-38

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.05.1998
N ՆՀ-38
Հրամանագիր