Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱԲՈՆԵՄԵՆՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի` Համաձայնագրով,

ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային աբոնեմենտը դիտելով որպես կարևորագույն միջոց տեղեկատվական և գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածության գործունեության ապահովման համար,

հաստատելով հավատարմությունը մարդու իրավունքների առումով պարտավորությունների և տեղեկատվության մատչելիությանը,

ելնելով միջգրադարանային աբոնեմենտի և գրադարանների, փաստաթղթերի ֆոնդերի ու տեղեկատվության մարմինների փոխադարձ օգտագործման մեխանիզմի կատարելագործման գծով համագործակցության զարգացման փոխադարձ շահագրգռվածությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը ստեղծում են ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային աբոնեմենտի համակարգ (ՄԳԱՀ)` ՄԳԱ ազգային համակարգերի (այսուհետ` ՄԳԱԱՀ) և փաստաթղթային ֆոնդերի փոխգործակցության հիման վրա:

2. ՄԳԱՀ-ում միջգրադարանային սպասարկման համակարգման գործառույթները Կողմերը դնում են Ռուսական պետական գրադարանի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում արդյունավետ ՄԳԱԱՀ-ների ստեղծման և զարգացման համար, որոնք Կողմերի օգտագործողների համար ապահովում են գրադարանների ֆոնդերի և տեղեկատվության մարմինների առավելագույն մատչելիությունը` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից:

2. Կողմերը որոշում են ՄԳԱԱՀ գլխադասային կազմակերպությունները` գրադարանների և տեղեկատվության մարմինների գործունեության համակարգման իրականացման համար: Մի քանի գլխադասային կազմակերպությունների առկայության դեպքում դրանցից մեկը լիազորվում է միջգրադարանային աբոնեմենտի ազգային կենտրոնի գործառույթներով, որը պատասխանատվություն է կրում գիտական, մեթոդական և կազմակերպական ապահովման համար և ՄԳԱՀ պահանջների պահպանման համար:

3. Կողմերը պարտավորություն են ստանձնում ՄԳԱԱՀ և միջգրադարանային կենտրոնների իրավական և ֆինանսատնտեսական օժանդակության և պայմանագրային հիմունքներով ՄԳԱՀ զարգացման գծով:

ՄԳԱՀ-ում միջգրադարանային սպասարկման համակարգման գծով աշխատանքների ֆինանսավորումը իրականացվում է միջգրադարանային աբոնեմենտի ազգային կենտրոնների բաժնեմասային ներդրումների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում ՄԳԱԱՀ փոխգործակցության ապահովման և Կողմերի աբոնեմենտներին փաստաթղթեր և տեղեկություններ անխափան տրամադրելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Համաձայնագրի իրագործման համար Գիտատեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտեի (այսուհետ` ԳՏԶ ՄԿ) կառուցվածքում ստեղծվում է Բաժին: Բաժնի գործառույթները, աշխատանքային մարմինները, տեղակայման վայրը և գործունեության ֆինանսավորումը որոշվում է նրա մասին Կանոնադրությամբ, որը ԳՏԶ ՄԿ ներկայացմամբ հաստատում է Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեն (այսուհետ` ՄՏԿ):

2. Սույն Համաձայնագրի իրագործման համար, որպես առաջնային միջոցներ, Բաժինը մշակում և հաստատված կարգով ՄՏԿ է ներկայացնում.

ա) ՄԳԱՀ մասին նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծեր.

միասնական ՄԳԱՀ չափանիշների մասին (այդ թվում` ՄԳԱՀ գծով ուղարկվող փաստաթղթերի ցանկը),

փոխանցվող փաստաթղթերի պահպանության ապահովման մասին,

ուղարկվող փաստաթղթերի մաքսատուրքերի չափերի մասին,

փաստաթղթերի ուղարկման համար արտոնյալ փոստային սակագներ մտցնելու մասին,

բ) Կողմերի գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆինանսատնտեսական մեխանիզմների և նրանց միջև փոխադարձ հաշվարկների ու վճարումների համակարգի մասին առաջարկություններ:

3. Սույն հոդվածում հիշատակված աշխատանքների կատարման համակարգումը և դրանց իրագործման նկատմամբ հսկողությունը իրականացնում է ԳՏԶ ՄԿ-ն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄԳԱՀ աշխատանքը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի մշակման համար, Կողմերը միջոցներ կձեռնարկեն.

իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, համարժեքության հիման վրա, աբոնեմենտների հարցումներով գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆոնդերից բնօրինակով կամ պատճենով փաստաթղթերի տրամադրում` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից,

ՄԳԱՀ գծով ստացված փաստաթղթերի պահպանության համար, իսկ վնաս հասցնելու դեպքում` ֆոնդի տիրապետողի պահանջներին համապատասխան փոխհատուցման համար,

փաստաթղթերի պատվիրման և ներկայացման միասնական ընթացակարգերի պահպանման համար,

ՄԳԱՀ հարցերով գործնական գրագրության վարում ռուսերենով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու ժամկետից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «1. Բացառել 4-րդ հոդվածի 1-ին կետը:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 20-ից:

 

 

pin
13.01.1999
Միջազգային պայմանագիր