Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով հիդրոօդերևութաբանական տեղեկության պարբերական ստացման և օգտագործման կարևորությունը պետությունների անվտանգության ապահովման և տնտեսական ու բնապահպանական բնույթի որոշումների ընդունման հարցում,

ընդունելով հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների գնահատման համար դիտարկումների ազգային, տարածաշրջանային և գլոբալ համակարգերի գործունեության միջպետական համաձայնեցման մեծ նշանակությունը,

արտահայտելով հիդրոօդերևութաբանական ցանցերի կազմակերպման և զարգացման բնագավառում համագործակցելու պատրաստակամություն,

ղեկավարվելով «Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի փետրվարի 8-ի` Համաձայնագրի դրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանց (ԱՊՀ ՄՀՕՑ)` ազգային դիտարկող կազմակերպությունների ընտրովի դիտակետերի ինտեգրացված համակարգ, որը տեղեկության առումով ապահովում է Կողմերի պահանջարկը հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին,

ազգային հիդրոօդերևութաբանական ցանց` Կողմերից մեկի պետական ցանցային դիտարկող այնպիսի կազմակերպությունների ամբողջություն, որոնք իրականացնում են հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների նկատմամբ դիտարկումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության ապահովման բնագավառում Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.

ազգային հիդրոօդերևութաբանական ցանցերի, ինչպես նաև գոյություն ունեցող հաղորդակցական ենթակառույցների հիման վրա հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների դիտարկման միջպետական համակարգի ձևավորում և գործունեության ապահովում,

աջակցություն ԱՊՀ ՄՀՕՑ-ի բաղադրամասերի զարգացման ստրատեգիայի և համապատասխան համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մշակմանը և իրագործմանը,

աջակցություն ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության իրավական, նորմատիվ-մեթոդական, չափաբանական, տեխնոլոգիական և ծրագրաապարատային ապահովմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի հիմնական խնդիրներն են.

հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին ժամանակին, հավաստի և լիարժեք տեղեկություն ստանալը, այդ թվում` վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմանների առաջացման և աղտոտվածության բարձր մակարդակի մասին` բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության միջոցների ձեռնարկման նպատակով,

մակերևութային ջրերի աղտոտվածության մակարդակների մասին և անդրսահմանային ջրային օբյեկտներում ջրի ծախսերի մասին տեղեկություն ստանալը, մթնոլորտային օդով աղտոտող նյութերի անդրսահմանային տեղափոխման դիտարկումների ապահովումը,

դիտարկման մեթոդների միասնականության, չափումների պահանջվող ճշգրտության և համադրման, տեղեկատվական արտադրանքի հավաստիության ապահովումը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցը ձևավորվում է հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների դիտարկումների` գոյություն ունեցող ազգային ցանցերի և տվյալների հավաքման, մշակման ու տարածման տեխնոլոգիաներին տիրապետող գործող կառույցների հիմքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Անկախ Պետությունների Համագործակցության հիդրոօդերևութաբանության միջպետական խորհուրդը, որպես Անկախ Պետությունների Համագործակցության համակարգող ինստիտուտ, ըստ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունների`

որոշում է ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի կազմը (դիտարկման կայանների կետերի ցանկը) և տարբեր տեսակի դիտարկումների մեթոդական ապահովման իրականացման մեխանիզմները,

ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության հետ կապված հարցերը լուծելիս ապահովում է ազգային հիդրոօդերևութաբանական մարմինների փոխգործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն աջակցում են ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի` ժամանակակից չափիչ գործիքներով և սարքավորումներով, չափումների կատարման սահմանված կարգով հավաստագրված մեթոդիկաներով, աշխատանքային չափանմուշներով, տվյալների փոխանցման համար հաղորդակցական ուղիներով, ինչպես նաև դրանց մշակման համար ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի միջոցներով ապահովմանը:

ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկությունը Կողմերի օգտագործման համար մատչելի է և ազատ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի ֆինանսավորումն իրականացվում է ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների` ներառյալ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և այլ միջազգային հիմնադրամների միջոցների հաշվին:

Կողմերը ինքնուրույն են ներգրավում ֆինանսական միջոցներ սույն Համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու ազգային հիդրոօդերևութաբանական մարմինների միջև փոխգործակցությունը կարող է իրականացվել առանձին պայմանավորվածությունների հիման վրա, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի դրույթներին:

Կողմերը իրականացնում են իրենց գործունեությունը սույն Համաձայնագրի շրջանակներում` իրենց օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերով կամ այն միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները, որոնք կարող են կնքվել սույն Համաձայնագրի առարկային և նպատակներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և այդ ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա սկզբունքները և նպատակներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի մարտի 16-ին` մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից:

 

 

pin
16.03.2001
Միջազգային պայմանագիր