Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի` ԱՆՏԱ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի` ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի սեպտեմբերի 11-ի` Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս իրենց Կառավարությունների (այսուհետ` Կողմեր), համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն ընդունում են Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի մասին Կանոնադրությունը` նոր խմբագրմամբ (կցվում է), որը 1998 թվականի սեպտեմբերի 11-ի` Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրին կից Հավելվածն է:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն ուժը կորցրած են ճանաչում Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի մասին նախկինում գործող Կանոնադրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու օրվանից:

 

Կատարված է Դուշանբե քաղաքում, 2006 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

1998 թվականի սեպտեմբերի 11-ի`

Անտառարդյունաբերական

համալիրի և անտառային

տնտեսության ոլորտում

համագործակցության մասին

Համաձայնագրին կից

 

Հավելված

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության

միջկառավարական խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծված է անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման նպատակներով 1998թ. սեպտեմբերի 11-ի` Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) շրջանակներում:

1.2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Պետությունների ղեկավարների խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, Համաձայնագրով և այլ միջպետական ու միջկառավարական պայմանագրերով, որոնք ստորագրված են ԱՊՀ շրջանակներում, սույն Կանոնադրությամբ:

1.3. Խորհուրդն իրականացնում է իր գործունեությունը` իր իրավասության շրջանակներում համագործակցելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների հետ:

 

II. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները

 

2.1. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.

2.1.1. Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև փոխշահավետ կոոպերացիոն կապերի ձևավորման ճանապարհով անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության արտադրանքի շուկայի ձևավորման և զարգացման, դրա անվանացանկի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

2.1.2. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական հիմքի կատարելագործումը.

2.1.3. Համաձայնագրի մասնակից պետությունների` անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության արտադրանքի ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների մշակումը.

2.1.4. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության գիտաարտադրական ներուժի զարգացմանն օժանդակումը.

2.1.5. Համաձայնագրի շրջանակներում համատեղ նախագծերի և ծրագրերի մշակման հարցերի համաձայնեցումը.

2.1.6. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների ֆինանսաարդյունաբերական գործունեության համատեղ օբյեկտների ստեղծման առաջարկությունների մշակումը.

2.1.7. Անտառների կայուն ղեկավարման իրավական, վարչական, սոցիալ-տնտեսական ասպեկտների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացմանը, անտառային ռեսուրսների պահպանմանն ու վերարտադրմանն աջակցություն ցուցաբերելը: Անընդհատ, անսպառ և կայուն անտառօգտագործում ապահովող պայմանների ստեղծումը.

2.1.8. Իր լիազորությունների շրջանակներում շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման փոխհամաձայնեցված ձևերի մշակումը` հաշվի առնելով համաշխարհային գործող փորձը.

2.1.9. Համաձայնագրի մասնակից պետությունների անտառարդյունաբերական համալիրներում և անտառային տնտեսությունում ներդրումների և վարկերի, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրներից ֆինանսական միջոցների ներդրմանն օժանդակելը.

2.1.10. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում գիտատեխնիկական համագործակցության գերակա ուղղությունների որոշման, համապատասխան թեմատիկայով` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական և փորձակառուցողական աշխատանքների անցկացմանն աջակցելու, գիտատեխնիկական տեղեկատվության և առաջավոր փորձի փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

2.1.11. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության գործունեության ոլորտում գործունեությունը կարգավորող ազգային նորմատիվ իրավական փաստաթղթերի ներդաշնակեցման աշխատանքին աջակցություն ցուցաբերելը.

2.1.12. Տեղեկատվական և գովազդային գործունեության կազմակերպումը, գիտական, ուսումնական և այլ բնույթի հրատարակությունների թողարկմանն աջակցելը.

2.1.13. Կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման միջոցառումների կազմակերպմանը, մարկետինգի և մենեջմենտի դպրոցների ու դասընթացների կազմակերպմանը, մասնագիտական գիտելիքների, կուտակված փորձի և տեղեկատվության տարածմանը, ցուցահանդեսների, սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպմանն աջակցելը:

 

III. Խորհրդի իրավունքները

 

3.1. Իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.

3.1.1. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը ներկայացնել Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի մասին փաստաթղթերի նախագծեր.

3.1.2. Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարություններից և գերատեսչություններից հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվություն.

3.1.3. Խորհրդի իրավասության սահմաններում հաստատել համատեղ նախագծեր և գիտահետազոտական ու փորձակառուցողական աշխատանքների անցկացման մասին այլ փաստաթղթեր.

3.1.4. Ստեղծել աշխատանքային խմբեր, որոշել նրանց գործունեության կարգը.

3.1.5. Մասնակցել համատեղ նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների որոշմանը.

3.1.6. Իր իրավասության շրջանակներում համագործակցել Համագործակցության այլ միջպետական և միջկառավարական մարմինների, ճյուղային միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետությունների կառավարման համապատասխան մարմինների հետ:

 

IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը

 

4.1. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների և համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների կամ այլ կառույցների ղեկավար աշխատակիցներից:

Համաձայնագրի մասնակից պետությունը Խորհուրդ է ուղարկում երկու ներկայացուցիչ. մեկը` անտառարդյունաբերական համալիրի կառավարման մարմնից, իսկ մյուսը` անտառային տնտեսության կառավարման մարմնից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

4.2. Խորհրդի կազմի մեջ են մտնում ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահը և ԱՊՀ անտառային բնագավառի աշխատակիցների արհմիության դաշնության նախագահը. յուրաքանչյուրը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

4.3. Խորհուրդը գլխավորում են նախագահը և նախագահի տեղակալը, որոնց ընտրում է Խորհուրդը Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչներից` պետությունների անվանումների ռուսական այբբենակարգով, ռոտացիայի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի ընտրվելու մասին որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

4.4. Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Խորհրդի գործունեության, ընդունված որոշումների մասին, ինչպես նաև հարցեր ներկայացնելու քննարկման Խորհրդի իրավասությունների սահմաններում:

4.5. Խորհրդի նիստերին որպես դիտորդներ կամ փորձագետներ կարող են հրավիրվել պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4.6. Խորհուրդը մշակում և հաստատում է իր աշխատակարգը:

4.7. Խորհրդի աշխատանքն իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններում նիստեր անցկացնելու միջոցով` ըստ պետությունների անվանումների ռուսական այբբենակարգի:

4.8. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս հաճախականությամբ, քան տարին մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության նախաձեռնությամբ և Համաձայնագրի մասնակից պետությունների մեծամասնության համաձայնությամբ: Խորհրդի նիստը լիիրավ է, եթե դրան մասնակցում է Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների կեսից ավելին:

4.9. Գործունեության հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև համատեղ նախագծերի և գիտահետազոտական ու փորձակառուցողական աշխատանքների անցկացման վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և հանձնարարական բնույթ են կրում:

Համաձայնագրի ցանկացած մասնակից պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշման ընդունման համար:

Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ձայների պարզ մեծամասնությամբ:

4.10. Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը և ժամանակը որոշվում են Խորհրդի նախորդ նիստում:

4.11. Համաձայնագրի մասնակից պետությունները կրում են ծախսեր` ներառյալ Խորհրդում իրենց ներկայացուցիչների աշխատանքի հետ կապած գործուղման ծախսերը:

Խորհրդի նիստի անցկացման ծախսերը ֆինանսավորվում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից, որոնք արգելված չեն այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում այն անցկացվում է:

4.12. Խորհրդի աշխատանքային մարմնի (քարտուղարության) գործառույթները կատարում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը:

4.13. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

Արձանագրությունն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կառավարությունների կողմից:

 

Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հուլիսի 30-ից:

 

 

pin
25.05.2006
Միջազգային պայմանագիր