Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.01.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 1995 թվականի թիվ 13

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից

արժեթղթերով գործառնությունները ժամանակավորապես սահմանափակելու մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունացման և արժեթղթերի շուկայի կարգավորման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փակ բաժնետիրական, փայատիրական և կոոպերատիվ բանկերին արգելել կանոնադրական կապիտալը համալրել ցանկացած տեսակի արժեթղթով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված արժեթղթերի:

2. Սահմանել, որ բաց բաժնետիրական բանկերն իրենց բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրացնել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

3. Կանոնադրական կապիտալը արժեթղթերով համալրած բանկերին` երկամսյա ժամկետում իրացնել այդ արժեթղթերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված արժեթղթերի) և ստացված գումարներն ուղղել կանոնադրական կապիտալի համալրմանը` պահպանելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են գնել (միայն սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների շրջանակներում, Երևանի ֆոնդային բորսայում գնանշված արժեթղթեր, իսկ այլ բորսաներում գնանշված արժեթղթերը` միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
24.01.1995
N 13
Որոշում