Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 567-Ն ...

 

 

040.0694.080708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2008 թվականի N 694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 567-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության:».

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 6-րդ կետում «, կոմիտեի նախագահի տեղակալներից և աշխատակազմից» բառերը փոխարինել «և կոմիտեի աշխատակազմից» բառերով,

բ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,

i

գ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «սահմանները» բառից հետո լրացնել «, հաստատում է հաստիքացուցակը» բառերով,

դ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 3-ի

N 694-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մայիսի 22-ի

N 567-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վարչություններ

 

Սփյուռքի կազմակերպությունների հետ կապերի վարչություն Տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչություն

 

II. Բաժիններ

 

Անձնակազմի կառավարման բաժին Հաշվապահական հաշվառման բաժին

 

III. Քարտուղարություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2008
N 694-Ն
Որոշում