Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՁԵՌՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

01.04.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.1995  -ից մինչեւ   01.04.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 03.04.95 թիվ 60 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 1995 թվականի թիվ 16

 

Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում

ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի

պարտադիր վաճառքի կարգի մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 612 համատեղ որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 136 որոշման պահանջներից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքի մասին» կարգը և կիրարկել այն սույն թվականի փետրվարի 1-ից:

2. Համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, 1995 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1994 թվականի փետրվարի 2-ի համատեղ հրահանգի այն դրույթները, որոնք հակասում են սույն կարգին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 16

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության ներքին արժութային

շուկայում ձեռնարկությունների արտարժութային

հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքի մասին

 

«ՀՀ ներքին արժութային շուկայում ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքի մասին» կարգը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» , «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների դրույթներին համապատասխան` հաշվի առնելով ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թ. հուլիսի 30-ի թիվ 402, 1993 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 647 և 1994 թ. դեկտեմբերի 31-ի թիվ 612 համատեղ որոշումների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 136 որոշման պահանջները:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը սահմանում է ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների, միավորումների և կազմակերպությունների (հետագայում` ձեռնարկություններ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 16-ի թիվ 29 որոշման համաձայն ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց կանխիկ արտարժույթով ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող ձեռնարկությունների կողմից ծառայությունների մատուցումից և ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. մայիսի 17-ի թիվ 33 որոշման 6-րդ կետի համաձայն ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտներին ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ իրացումից ստացված արտարժութային հասույթից /այդ թվում` կանխավճարից/ ՀՀ ներքին արժութային շուկայում պարտադիր վաճառքի իրականացման սկզբունքները:

1.2 ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից / 1.1 կետում թվարկված դեպքերում գոյացած արտարժութային հասույթի 30 տոկոսը պարտադիր վաճառում են ՀՀ ներքին արժութային շուկայում` միջբանկային արտարժութային սակարկությունների միջոցով:

1.3  Պարտադիր վաճառքի ժամանակ արտահանվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արտարժութային հասույթի մեջ չմտնող մուտքերը, ինչպես նաև այն մուտքերը, որոնք չեն հանդիսանում ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արտահանումից հասույթ, այլ ստացված են որպես այլ մուտքեր, սահմանված են ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թ. հուլիսի 30-ի թիվ 402 համատեղ որոշմամբ հաստատված «Տարադրամի պարտադիր վաճառքի մասին» կարգի մեջ:

1.4 ՀՀ ներքին արժութային շուկայում գնված արտարժութային միջոցները ենթակա չեն պարտադիր վաճառքի:

1.5 ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 647 համատեղ որոշմամբ ստեղծված տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի կարգավորման և պարտադիր վաճառքից գոյացած միջոցներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ վճարումների կատարման հանձնաժողովի կողմից ՀՀ ձեռնարկություններին տրված արտոնությունները գործում են ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. դեկտեմբերի 16-ի թիվ 136 որոշման 3-րդ կետում սահմանված կարգով:

1.6 Սույն կարգին համապատասխան արտարժութային հասույթը պարտադիր հաշվեգրվում է ձեռնարկությանը սպասարկող բանկի տրանզիտային հաշիվներին:

Բանկերը ձեռնարկության օգտին անկանխիկ և կանխիկ արտարժութային հասույթը ամբողջությամբ մուտքագրում են նրա 076 տրանզիտային հաշվին, որը բացվում է նրանց ընթացիկ արտարժութային հաշիվներին զուգահեռ` ըստ արտարժույթի տեսակների:

1.7 Արտարժութային հասույթի պարտադիր վաճառքի ենթակա գումարները ձեռնարկությունների հանձնարարությամբ սպասարկող բանկը ներկայացնում է վաճառքի միջբանկային արտարժութային սակարկություններում, իսկ մնացած մասը մուտքագրում է ձեռնարկությունների ընթացիկ արտարժութային հաշիվներին, որոնք կարող են տնօրինվել սահմանված կարգով:

 

2. Ձեռնարկությունների արտարժութային հասույթի

պարտադիր վաճառքի իրականացման կարգը

2.1 Հասույթի մուտքագրումից ոչ ուշ, քան հաջորդ բանկային օրը, սպասարկող բանկն այդ մասին տեղեկացնում է ձեռնարկությանը` կցելով 076 տրանզիտային հաշվի քաղվածքը, այնուհետև տրանզիտային հաշվից դուրս է գրում պարտադիր վաճառքի ոչ ենթակա արտարժութային գումարները և հաշվեգրում է ձեռնարկության ընթացիկ արտարժութային հաշվին:

2.2 Բանկը պարտավոր է տրանզիտային հաշվում դեպոնացված արտարժութային հասույթի պարտադիր վաճառքի ենթակա մասը` 30 տոկոսը, խմբավորել ըստ արտարժույթի տեսակների, յուրաքանչյուրի համար լրացնել միջբանկային արտարժութային սակարկություններում արտարժույթի վաճառքի հայտ, որի մեկ օրինակը ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ: Վերոհիշյալ հայտի վրա պետք է նշված լինեն «պարտադիր վաճառք» բառերը:

2.3 Բանկին իրավունք է տրվում ՀՀ ԿԲ-ի համաձայնությամբ սեփական միջոցների հաշվին գնել պարտադիր վաճառքի ենթակա գումարները հետևյալ դեպքերում.

- երբ վաճառքի ներկայացված գումարը փոքր է սակարկությունում սահմանված լոտի նվազագույն չափից.

- երբ սակարկությանը ներկայացվող հայտերը կազմելուց հետո գոյանում է մնացորդ:

2.4 Առաջիկա սակարկության ժամանակ չվաճառվելու դեպքում բանկը դեպոնացված գումարը մուտքագրում է տվյալ ձեռնարկության ընթացիկ արտարժութային հաշվին, որն այլևս չի համարվում պարտադիր վաճառքի ենթակա գումար:

2.5 Սակարկության ժամանակ պարտադիր վաճառքի ներկայացված գումարների մի մասի չվաճառվելու դեպքում չվաճառված գումարները վերադարձվում են ձեռնարկություններին և այլևս չեն համարվում պարտադիր վաճառքի ենթակա:

2.6 Միջբանկային սակարկության ներկայացված պարտադիր վաճառքի ենթակա գումարը իրացվում է միջբանկային սակարկությունների իրականացման կարգով:

2.7 Բանկերի կողմից տրանզիտային արտարժութային հաշիվներում առկա մնացորդների դիմաց տոկոս չի վճարվում:

Բանկերի կողմից մատուցված բանկային ծառայությունների դիմաց սակարկություններում պարտադիր վաճառված գումարի մասով կոմիսիոն վճար չի գանձվում:

 

3. Արտարժույթի պարտադիր վաճառքի իրականացման վերահսկողությունը

և խախտումների համար պատասխանատվությունը

 

3.1 Ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում սույն կարգով նախատեսված կանխիկ հասույթը իրենց հաշիվներին սահմանված ժամկետներում չմուտքագրելու դեպքում: Սույն պահանջը խախտելու դեպքում ձեռնարկություններից գանձվում է տուգանք թաքցրած արտարժութային հասույթի գումարի չափով (ՀՀ դրամով` հաշվարկված խախտումը հայտնաբերելու օրվա ՀՀ կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով): Տուգանքի գումարը մուտքագրվում է ՀՀ պետական բյուջե: Տուգանքի վճարումը ձեռնարկությանը չի ազատում արտարժութային հասույթը բանկերի հաշիվներին մուտքագրելուց և նրա համապատասխան մասի պարտադիր վաճառքից:

3.2 Արտարժույթի պարտադիր վաճառքի ենթակա գումարների իրացման վերահսկողությունը իրականացնում են բանկերը:

Բանկի կողմից արտարժույթի պարտադիր վաճառքի սահմանված ժամկետների խախտման դեպքում բանկը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ձեռնարկությանը վճարում է տուգանք` փոխանցվող գումարի տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջին օրական դրույքաչափի չափով (ՀՀ դրամով` հաշվարկված տվյալ օրվա ՀՀ կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով):

3.3 Սույն կարգով պայմանավորված հաշվապահական ձևակերպումները տրվում են «Տարադրամի պարտադիր վաճառքի մասին» ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի 1994թ. փետրվարի 2-ի համատեղ հրահանգին համապատասխան` հաշվի առնելով ՀՀ բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների գործող պլանը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
25.01.1995
N 16
Որոշում