Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ...

 

 

040.0280.080598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 1998 թվական թիվ 280

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման 9-րդ կետի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի այն ընկերությունների ցանկը (կցվում է), որոնց հիմնական միջոցները, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումները պետք է վերագնահատվեն 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման աշխատանքների ավարտը արդյունքներն արտացոլելով դրանց 1998 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի կանոնակարգը և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը որոշել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերականգնման արժեքը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 8-ի թիվ 280 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով վերագնահատման են ենթակա Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հաշվապահական հաշվեկշռում գնվող հիմնական միջոցները (անկախ դրանց տեխնիկական վիճակից), անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումները (այսուհետև` հիմնական միջոցներ):

2. Հիմնական միջոցները վերագնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքները համապատասխան վերականգնման արժեքներով փոխարինելու միջոցով:

Վերականգնման արժեքները համապատասխան հիմնական միջոցներ ձեռք բերելու (կառուցելու) և գործարկելու համար անհրաժեշտ դրամական միջոցներն են:

Վերագնահատվում են նաև հիմնական միջոցների մաշվածության արժեքները` հաշվեկշռային արժեքներով վերջիններիս ունեցած տեսակարար կշիռները վերականգնման արժեքներով բազմապատկելու միջոցով:

3. Այն հիմնական միջոցները, որոնց վերականգնման արժեքներն ավելի փոքր են, քան դրանց սկզբնական արժեքները (մինչև սույն կարգով հիմնական միջոցների վերագնահատումը), չեն վերագնահատվում:

4. Հիմնական միջոցների մնացորդային արժեքը որոշվում է դրա վերագնահատված արժեքի և մաշվածության արժեքի տարբերությամբ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 8-ի թիվ 280 որոշմամբ

 

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԵՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

1. «Հայէներգո» ՊՓԲԸ

2. «Հրազդանի Ջեկ» ՊՓԲԸ

3. «Երևանի Ջեկ» ՊՓԲԸ

4. «Վանաձորի Ջեկ» ՊՓԲԸ

5. «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ

6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՓԲԸ

7. «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ

8. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

9. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

10. «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

11. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

12. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

13. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

14. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

15. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

16. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

17. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ

18. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր (վերագնահատվում են սեփականատերերի

նախաձեռնությամբ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.1998
N 280
Որոշում