Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀԻՄՆԱԴԻՐՆ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.01.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 1995 թվականի թիվ 2

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից

իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության

նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին

վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ և 29-րդ հոդվածների, ելնելով ավանդատուների և վարկատուների շահերի պաշտպանության, հանրապետության դրամական համակարգի կայունացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Նոր ստեղծվող բանկերին արգելել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցման պահից իրենց գործունեության առաջին տարվա ընթացքում վարկեր տրամադրել հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին (բացառությամբ բաց բաժնետիրական բանկերի ֆիզիկական անձ-բաժնետերերի), բանկի վարչության նախագահին և անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին:

2. Սահմանել, որ բանկը կարող է իր փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրել ընդհանուր պայմաններով, վերադարձելիության համապատասխան երաշխիքների առկայության պարագայում:

3. Սահմանել, որ բանկի կողմից իր հիմնադիրներին, փայատերերին և բաժնետերերին, վարչության նախագահին և անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրվող «բլանկային» (առանց երաշխիքի կամ գրավի) վարկի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել սեփական միջոցների 20 տոկոսը, իսկ մեկ վարկառուին հատկացվող այդպիսի վարկի գումարը` սեփական միջոցների 5 տոկոսը:

4. Սահմանել, որ բանկի կողմից իր փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրվող և դեռևս չմարված վարկերը չեն կարող գերազանցել բանկի սեփական միջոցների 100 տոկոսը:

5. Սահմանել, որ բանկի փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին և անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրված վարկերը ենթակա են հատուկ հաշվառման և բանկը պարտավոր է առաջին իսկ պահանջի դեպքում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

6. Սույն որոշման առաջին, երկրորդ, հինգերորդ կետերի պահանջները խախտելու դեպքում բանկից գանձվում է տուգանք սեփական միջոցների 10 տոկոսի չափով, իսկ երրորդ և չորրորդ կետերի պահանջները խախտելու դեպքում` սահմանափակումը գերազանցող գումարի 15-պատիկի չափով:

7. Բանկերը պարտավոր են մինչև 1995 թվականի հունիսի 1-ը իրենց վարկային ներդրումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
20.01.1995
N 2
Որոշում