Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.08.2008  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2008 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ», «զ» ենթակետերով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելված 1-ի 39-րդ կետից հանել «գ) վարում է գաղտնի գործավարությունը.» բառերը:

i

2) Հավելված 1-ը լրացնել 39.1-րդ և 39.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«39.1 Առաջին բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է գաղտնիության ռեժիմը Դեպարտամենտում.

բ) հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.

գ) ապահովում է Դեպարտամենտի ներքին վերահսկողությունը:

39.2 Բաժինն ունի իր անվամբ կլոր կնիք և դրոշմակնիքներ, վարում է ինքնուրույն գործավարություն»:

i

3) Հավելված 2-ի 1-ին կետում ավելացնել «ը» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«ը) Առաջին բաժին»:

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
15.07.2008
N 01-Ն
Որոշում