Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԵՎ ՕՏԱՐ ...

 

 

102.0046.040708

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        07            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 հունիսի 2008 թվականի N 46-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) պահառուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) միասնական հաշվառման մատյան վարելու կարգը` համաձայն հավելվածի (հավելված N 1 կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի հունիսի 13-ի

N 46-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) միասնական հաշվառման մատյան վարելու կարգը:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի կանոնավոր վարումը և պետական մարմիններին դրանցում առկա տեղեկությունները և այլ նյութերը արագ ու հեշտ տրամադրման հնարավորությունների ստեղծումը:

3. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) (այսուհետ` Պայմանագրեր) հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժինը (այսուհետ` Բաժին):

4. Նախարարությունը իրականացնում է այդ պայմանագրերի հաշվառում` վարելով միասնական հաշվառման մատյան (համաձայն Ձև 1-ի), որը հանդիսանում է պայմանագրերի միասնական բազա: Հաշվառման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով:

5. Հաշվառման մատյանում մուտքագրվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 145-Ն որոշման համաձայն նախարարություն մուտք եղած պայմանագրերից բխող և դրանց վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) պայմանագրի հաշվառման հերթական համարը,

2) պայմանագրի անվանումը,

3) պայմանագրի առարկան,

4) Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիր կնքած պետական մարմնի անվանումը,

5) պայմանագիրը ստորագրած օտարերկրյա անձի անվանումը և գրանցման վայրը,

6) պայմանագրի կնքման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը,

7) պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

8) տեղեկություններ պայմանագրում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների մասին,

9) պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման մասին,

10) թղթապանակի հերթական համարը, որտեղ պահվում է պայմանագիրը,

11) պայմանագրին առնչվող այլ տեղեկություններ:

6. Միասնական հաշվառման մատյանում գրանցվելուց հետո, պայմանագրերը կարվում են համապատասխան թղթապանակներում` ըստ հերթական համարների:

7. Թղթապանակների վրա, բացի հերթական համարից և «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրեր» նշումից, ամրագրվում է տվյալ թղթապանակի ժամանակային սկիզբը և ավարտը:

8. Բաժինը պետական մարմնի գրավոր պահանջի դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պետական մարմնին է ներկայացնում պահառուի մոտ գտնվող պայմանագրերի պատճենները:

 

Ձև 1

 

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի հունիսի 13-ի

N 46-Ն հրամանի

N 1 հավելվածի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

._______________________________________________________________________

|NN|Պայմանագրի|Պայմանագրի|ՀՀ անունից|Պայմանագիրը|Պայմանագրի|Պայմանագրի|

|  |անվանումը |առարկան   |պայմանագիր|ստորագրած  |կնքման    |ուժի մեջ  |

|  |          |          |կնքած     |օտարերկրյա |վայրը,    |մտնելու   |

|  |          |          |պետական   |անձի       |տարին,    |տարին,    |

|  |          |          |մարմնի    |անվանումը  |ամիսը և   |ամիսը և   |

|  |          |          |անվանումը |և  գրանցման|ամսաթիվը  |ամսաթիվը  |

|  |          |          |          |վայրը      |          |          |

|__|__________|__________|__________|___________|__________|__________|_

._______________________________________________________________________

______________________________________________.

|Տեղեկություններ  |Թղթապանակի |Պայմանագրին    |

|պայմանագրում     |հերթական   |առնչվող        |

|կատարված         |համարը,    |այլ            |

|փոփոխությունների |որտեղ      |տեղեկություններ|

|և  (կամ)         |պահվում է  |               |

|լրացումների      |պայմանագիրը|               |

|մասին            |           |               |

|_________________|___________|_______________|

______________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
13.07.2008
N 46-Ն
Հրաման