Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 1995 թվականի թիվ 21

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության

բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների

մասին» թիվ 91 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին

 

Նկատի ունենալով հաշվային պլանի առանձին հաշիվների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի սեփական միջոցների մեծության վրա և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ սկսած 1995 թվականի ապրիլի 1-ից բանկի սեփական միջոցները (բանկի կապիտալ) հաշվարկվում են հաշվեկշռային հաշիվների օգտագործմամբ հետևյալ կերպ. (01 առանց-019)+ 960+969+98(կր-դտ)- 904(դտ)-930(դտ)-932(դտ)-95-97:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը` մինչև 1995 թվականի մարտի 15-ը մշակել բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվառման նոր հրահանգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված բանկերի սեփական միջոցների (բանկի կապիտալ) հաշվարկն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
15.02.1995
N 21
Որոշում