Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.10.2008  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-258-Ն օրենք)

i

010.0151.120908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

i

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել Օրենքով իրենց վերապահված արտոնություններից` առանց ժամկետային սահմանափակման:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել գրավոր դիմում իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին:

Այդ դեպքում`

1) Օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման և հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում.

2) 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված և չվճարված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրև Օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում.

3) այդ անհատ ձեռնարկատերը չի ենթարկվում վարչական պատասխանատվության` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու և այդ արտոնությունից չօգտվելու հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

12 սեպտեմբերի 2008 թվականի

ՀՕ-151-Ն

 

 

pin
ՀՀ 21.08.2008
N ՀՕ-151-Ն օրենք