Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎ ...

 

 

020.0760.120908

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՀՏ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼՈԲԱԼ ԱԼՅԱՆՍԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 05.08.2008թ. մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև` ի դեմս Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության, «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման համար» ծրագրի աշխատանքների հզորացմանն ուղղված գործընկերությունը խթանելը և ոլորտում առկա բացերը լրացնելն է: Այս համագործակցությունը կոչված է նպաստելու տեղեկատվական հասարակության զարգացմանը` մասնավորապես, ապահովելով ՏՀՏ ծառայությունների առավել լայն մատչելիություն, էլ. կառավարման համակարգի զարգացում, ՏՀՏ ոլորտում մասնավոր ներդրումների խթանում, զբաղվածության աճ և ՏՀՏ կիրառության խթանում տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարներով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության «ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանս» GLO/06/X02 ծրագրին` միանվագ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդնելով 50.000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի տարածաշրջանում և այլ երկրներում երիտասարդների միջև գործընկերության ցանցերի ընդլայնմանը, աշխարհի տարբեր երկրների երիտասարդների միջև ՏՀՏ միջոցների տարածմանը, ինչպես նաև կարողությունների ստեղծման միջոցով տարածաշրջանում ՏՀՏ ոլորտում ձեռներեցության խթանմանը,

- Միավորված ազգերի կազմակերպությանը վճարվող 50.000 ԱՄՆ դոլարը փոխանցել միանվագ:

Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրված գումարը կկառավարի և պատասխանատու կլինի Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական ընթացակարգերի ու կանոնների, ինչպես նաև գործող այլ նորմերի, կանոնակարգերի և ընթացակարգերի համաձայն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 սեպտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-760

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.09.2008
N ՍԴՈ-760
Որոշում