Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿ ...

 

 

040.1597.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

i

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1597-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ I
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի հիմնադրույթների իրականացման վերլուծություն

I-1.1. Պատմական ակնարկ

I-1.2. Հրազդան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-2. Հրազդանի քաղաքային համայնքը Կոտայքի մարզի տարաբնակեցման համակարգում

I-3. Տարածքի համալիր գնահատականը

I-3.1. Հրազդան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը

I-3.2. Հրազդան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ, կլիմայաբուժության պայմաններ)

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները:

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ

 

Գլուխ II
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերական զարգացման հեռանկարները

II-1.2. Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային զարգացումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-5.1. Արտաքին տրանսպորտ

II-5.2. Ներքին տրանսպորտ

II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հրազդան քաղաքում

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.2. Ջրահեռացում

II-6.3. Էլեկտրամատակարարում

II-6.4. Գազամատակարարում

II-6.5. Ջերմամատակարարում

II-6.6. Կապ

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական էկոլոգիական վիճակի վերլուծություն

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

II-9. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

II-10. ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ III
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

ԳԾ. N

.___________________________________________________________________.

|  ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ       |

|___________________________________________________________________|

|ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ     | 1  |

|ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ                                                   |    |

|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ                             |    |

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ                                |    |

|ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ|    |

|ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ                                                  |    |

|______________________________________________________________|____|

|ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) | 2  |

|______________________________________________________________|____|

|ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ  | 3  |

|______________________________________________________________|____|

|ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ                           | 4  |

|______________________________________________________________|____|

|ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ                      | 5  |

|______________________________________________________________|____|

|ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ                            | 6  |

|______________________________________________________________|____|

|ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ)     | 7  |

|______________________________________________________________|____|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ       | 8  |

|ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                      |    |

|______________________________________________________________|____|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ          | 9  |

|ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ)                                                 |    |

|______________________________________________________________|____|

|ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ                                           | 10 |

|______________________________________________________________|____|

|ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ             | 11 |

|______________________________________________________________|____|

|ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ    | 12 |

|______________________________________________________________|____|

|ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ                  | 13 |

|______________________________________________________________|____|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                 | 14 |

|___________________________________________________________________|

|ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ        |

|(1, 2) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ                                         |

|___________________________________________________________________|

|ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ (2 ԳԾԱԳԻՐ)                         | 15 |

|______________________________________________________________|____|

|ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ (2 ԳԾԱԳԻՐ)                      | 16 |

|______________________________________________________________|____|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (2 ԳԾԱԳԻՐ)                      | 17 |

.___________________________________________________________________.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված քաղաքի որոշ հատվածների գոտիավորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (N ԱՇՁԲ-07/206-1, 27 մարտի 2007 թ.):

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

. ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

. Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (Հաստատված ՀՀ Կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):

. Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

. Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծերը, քաղաքի տարբեր թաղամասերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը:

. ՀՀ Կառավարության, շահագրգիռ նախարարությունների ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Հրազդան քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` կադաստրային քարտեզները «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և կառավարության կողմից հաստատված (10.04.03 N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

. Հրազդան քաղաքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «ԳԵՈՌԻՍԿ» ԳՀԻ-ի կողմից 2007 թ. և հաստատված ՍՊԱԾ-ի կողմից:

Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.

. Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերը,

- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,

- Ագրոարտադրական համալիրը,

- Ռեկրեացիոն ոլորտը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Բնակելի շինարարությունը,

- Բնակելի-կոմունալ շինարարությունը,

- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործումը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Տրանսպորտային ենթակառուցվածքը,

- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,

- Էներգամատակարարման համակարգը,

- Թափոնների ուտիլիզացիան,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

 

ԳԼՈՒԽ I
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի

հիմնադրույթների իրականացման վերլուծություն

 

I-1.1. Պատմական ակնարկ

 

Հրազդանի վարչական շրջանը (մինչև 1959 թ. Ախտայի շրջան) կազմավորվել է 1930 թ. սեպտեմբերի 9-ին:

Հրազդանի շրջանի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր դրա Նիգ և Կոտայք գավառների մասը: Հայկական պետականության անկումից հետո պարսկական և թուրքական տիրապետողների կողմից այն օգտագործվել է որպես ամառանոց և արոտավայր: VIII-XV դդ. շրջանի տարածքում ստեղծվել են հայկական իշխանություններ (Զաքարյաններ, Պահլավունիներ, Պռոշյաններ): Մինչև 1828 թ. Հրազդանի շրջանը հանդիսանում էր Երևանի խանության մահալներից մեկը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մինչև ՀՍՍՀ վարչատարածական բաժանումը (1930 թ.) մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներից հետո Սալմաստ, Խոյ, Ալաշկերտ և Բայազետ գավառներից գաղթած հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին Հրազդանի շրջանում: 1840 թ. Հրազդանում, Ծաղկաձորում, Ֆանտանում ցարական կառավարությունը բնակեցրեց ռուս բողոքականներին:

1959 թ. հունիսի 30-ի ՀայկՍՍՌ Գերագույն Խորհրդի որոշումով Ներքին Ախտա շրջկենտրոնը (քաղաքատիպ ավանը) վերանվանվել է Հրազդան քաղաքատիպ ավան և այդ հրամանով էլ Հրազդանը դասվել է շրջանային ենթակայության քաղաքների շարքին: 1962 թ. հանրապետական ենթակայության քաղաք է: 1960-1970 թթ. քաղաքի շրջագծի մեջ են մտել Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը:

Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Կարսից: Խորհրդային շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել հանրապետության մյուս շրջաններից, հարևան հանրապետություններից, սփյուռքից եկած բազմաթիվ ընտանիքներ:

Նախախորհրդային ժամանակաշրջանում Հրազդանում արդյունաբերական ձեռնարկություններ չեն եղել:

Քաղաքի սահմաններում, գետի վրա ստեղծվել է Գյումուշի ՀԷԿ-ի կանոնավորիչ արհեստական լիճը: Հետագայում շարք են մտել պետական շրջանային էլեկտրակայանը (ՊՇԷԿ, ցեմենտի գործարանը), խոշոր պանելային տնաշինական, կաթի, հացի գործարանները և այլն:

1995 թ. Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Հրազդանը ստացել է քաղաքի կարգավիճակ Կոտայքի մարզի կազմում:

 

I-1.2. Հրազդան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի

վերլուծություն

 

Հրազդան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1927-1928 թթ. (ճարտ. Ա. Թամանյան): Նախագիծն ընդգրկում էր Ախտա և Աղփարս (ներկայումս քաղաքի հարավային մասը) գյուղերի տարածքը, որի ամֆիթատրոնաձև կառուցապատումն ուղղված էր դեպի Հրազդան գետը: Վերջինիս ափամերձ մասը նախատեսված էր օգտագործել որպես հանգստի գոտի:

Հրազդան քաղաքի երկրորդ գլխավոր հատակագիծը մշակվել է 1962 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտի կողմից և հաստատվել է ՀայկՍՍՌ Գերագույն Խորհրդի 1963 թ. մարտի 9-ի N 104 որոշումով: Ըստ գլխավոր հատակագծի հիմնադրույթների, 1980 թ. քաղաքի բնակչությունը պետք է կազմեր 80.0 հազ. մարդ, տարածքը` 3000 հա, որոնք հաշվարկային ժամանակաշրջանում չիրականացան (1980 թ. քաղաքի բնակչությունը կազմում էր 42.9 հազ. մարդ):

Չիրականացան նաև արդյունաբերական ոլորտի զարգացման ուղղությունները: Կոնսերվացվեց լեռնաքիմիական կոմբինատը, չկառուցվեցին նախատեսված հրակայուն աղյուսի գործարանը, մետալուրգիական կոմբինատը, սինթետիկ մանրաթելի «Վինոլ» գործարանը, մսի կոմբինատը, սպիտակ ցեմենտի գործարանը և այլն:

Քաղաքում նախատեսված էր երեք հիմնական զանգված` հարավային, կենտրոնական և հյուսիսային: Քաղաքի հիմնական արդյունաբերական օբյեկտները կենտրոնացվել էին արդյունաբերական հանգույցում (ճարտ. Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան):

1969 թ. մշակվել է քաղաքի վարչահասարակական, մշակութային կենտրոնի նախագիծը (ճարտ. Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնոյան, Տ. Բալայան):

1980 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտում մշակվում է նոր գլխավոր հատակագիծ 2000 թ. հաշվարկային ժամանակաշրջանի համար (ըստ ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 1979 թ. մայիսի 8-ի N 277 որոշման):

Բնակչության թվաքանակը նախատեսված էր` 1990 թ. 110 հազ., 2000 թ.` 135 հազ. մարդ: Քաղաքի տարածքը` 1831 հա: Հիմնական գործող արդյունաբերական օբյեկտներն էին. Հրազդանի ՋՀԷԿ-ը, ցեմենտի գործարանը, «Շուշան» գործարանը, «Պլաստիկ» գործարանի մասնաճյուղը և այլն:

1978-1990 թթ. նախատեսվում էր գործարկել «Հրազդանմաշ» գործարանը, գյուղատնտեսական գործիքների վերանորոգման գործարանը, ջերմոցային կոմբինատը:

Քաղաքի շրջագծում ընդգրկված Ջրառատի, Աթարբեկյանի, Հրազդանի սովխոզներում նախատեսվում էր զարգացնել անասնապահության կաթնամսային ճյուղը և բուսաբուծությունը:

Ըստ գլխավոր հատակագծի քաղաքը ձգված է 15 կմ երկարությամբ: Բնակեցման մասը բաժանված է 3 բնակելի շրջանի` հյուսիսային, կենտրոնական, հարավային:

Հյուսիսային բնակելի շրջանն ընդգրկում է Ջրառատ, Աթարբեկյան, Հրազդան սովխոզները և բաղկացած է 7 միկրոշրջանից:

Կենտրոնական բնակելի շրջանն ընդգրկում է Մաքրավանը և Աղբյուրակը և բաղկացած է 5 միկրոշրջանից:

Հարավային բնակելի շրջանն ընդգրկում է հին շրջկենտրոնը և Աթարբեկյանի ՀԷԿ-ի ավանը, որը կառուցապատված է 1-2 հարկանի անհատական տներով: Բնակելի շրջանը բաղկացած է 7 միկրոշրջաններից:

Ըստ գլխավոր հատակագծի կարգավորվել է արտաքին տրանսպորտը: Պահպանվում է երկաթգծի «Հրազդան» կայարանը, արդյունաբերական կայարան «Կաքավաձորը» դարձվում է բեռնատար: «Կաքավաձոր» և «Հրազդան» կայարանների միջև կազմակերպվում է կանգառային պլատֆորմա: Քաղաքի կենտրոնով դեպի Քաղսի և Հանքավան տանող ճանապարհները դուրս են բերվում քաղաքից:

Քաղաքի հեռանկարային սահմաններում ընդգրկված է 4100 հա տարածք: Հիմնական ռեզերվային տարածքները նախատեսվել են քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Աղբյուրակ ավանի շրջակայքում: Քաղաքի տարածքում ընդգրկվել է 2269 հա տարածք, որից 843 հա վարելահող` Աթարբեկյանի, Ջրառատի և Հրազդանի սովխոզներից:

Հեռանկարային (2000 թ.) բնակելի ֆոնդի քանակը կազմում է 2.43 մլն.մ2 (18 մ2 հաշվարկով 1 մարդու համար):

Ջրամատակարարման աղբյուրներ են Մաքրավանի աղբյուրների 3 խմբերը, որոնցից վերևի խմբի դեբիդը կազմում է 700 լ/վրկ, մնացած 432 լ/վրկ-ը վերցվում է միջին խմբից: Հեռանկարային ընդհանուր ջրապահանջարկը կազմում է 1132 լ/վրկ:

Տեխնիկական ջրամատակարարումը (860 լ/վրկ, որից ոռոգման նպատակներով` 230 լ/վրկ) իրականացվելու է Հրազդան և Մարմարիկ գետերից:

Կեղտաջրերը նախատեսվում է հեռացնել Սևան-Հրազդան կոյուղու գլխավոր կոլեկտորը:

Ջերմամատակարարման աղբյուր է Հրազդանի ՋԷԿ-ը: Նախատեսված են ինժեներական նախապատրաստման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ:

Աղբավայր է ընտրված քաղաքից հարավ գտնվող շահագործված քարհանքի տարածքը:

1990 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտում լրամշակվում է 1980 թ. Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծը (ՀՍՍՀ Պետշինի ապրիլի 17-ի 1990 թ. նամակի հիման վրա): Լրամշակման հիմնական պատճառներն էին.

- Հեռանկարային բնակչության (135.0 հազ. մարդ) չհիմնավորված քանակը,

- 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո սեյսմիկ շինարարական նորմերի փոփոխությունները:

Լրամշակված գլխավոր հատակագծով բնակչության հաշվարկային քանակը 2010 թ. համար ընդունվել է 120.0 հազ. մարդ:

Բնակելի ֆոնդը հաշվարկված է մեկ մարդուն 16 մ2 տարածքով և կազմում է 1.6 մլն. մ2:

Քաղաքի հեռանկարային տարածքում ընդգրկված է 3850 հա (1980 թ. 4100 հա-ի փոխարեն), որից բնակեցված գոտին` 1431 հա (217 հա վարելահող), արդյունաբերական գոտին 654 հա (70 հա վարելահող), սանպահպանման գոտիները 100 հա, անտառները և անտառայգիները` 810 հա:

Նոր շինարարությունը նախատեսված է 4 հարկանի շենքերով և ցածրահարկ մենատներով:

Բնակեցման գոտին կազմում է 402 հա, որից

հյուսիսային բնակելի շրջան-209 հա,

կենտրոնական շրջան-39 հա,

հարավային շրջան-154 հա:

Անասնապահական օբյեկտները նախատեսված են հանել քաղաքից:

Ջրամատակարարման համար նախատեսված են Մաքրավանի աղբյուրները 1462 լ/վրկ դեբիտով, ջրապահանջը 2010 թ.` 1259 լ/վրկ:

Ջրամատակարարման աղբյուր է Հրազդանի ՋԷԿ-ը, գազամատակարարման` բարձր ճնշման գազատարը, որն անցնում է քաղաքի մոտից:

1980 թ. և 1990 թ. «Հայարդնախագծում» մշակված գլխավոր հատակագծերը չեն հաստատվել կառավարության կողմից:

 

I-2. Հրազդանի քաղաքային համայնքը Կոտայքի մարզի տարաբնակեցման

համակարգում

 

Հրազդանի քաղաքային համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի հովտում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման I կարգի ավտոմոբիլային մայրուղին ձախ կողմում:

Հաշվի առնելով քաղաքի տեղադրվածությունը մարզի ինտենսիվ յուրացված գոտում, շրջապատվածությունը գյուղատնտեսական արժեքավոր հողերով, գոտու տարածքային դեֆիցիտը, մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Հրազդան քաղաքի զարգացման տնտեսական և տարածքային ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Կոտայքի մարզի հիմնախնդիրների հետ փոխկապակցված:

Կոտայքի մարզը կազմավորվել է 1995 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով` Հրազդանի, Աբովյանի,Եղվարդի նախկին վարչական շրջանների (տարածաշրջանների) ընդգրկումով: Մարզն ունի 67 համայնք, որից 7-ը` քաղաքային (Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Բյուրեղավան), 60-ը` գյուղական:

Մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ, թույլ յուրացված, ռեկրեացիոն-բնապահպանական և տարաբնակեցման համար անբարենպաստ:

. Ինտենսիվ յուրացված գոտիները ձգվում են Հրազդանի և դրա ձախափնյա վտակների հովիտներով և զբաղեցնում են մարզի տարածքի 25%-ը, որտեղ կենտրոնացված է բնակչության 91%-ը, քաղաքային բնակչության 66.8% է: Տարածքի բացարձակ նիշերը տատանվում են 950-1900 մ: Բնակչության խտությունն այդ գոտիներում կազմում է 576 մարդ/կմ2 վրա` գերազանցելով էկոլոգիական շեմային չափանիշները: Գոտիների տարածքները հիմնականում զբաղեցված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով, անտառներով, տարածված են խոշոր աղբյուրների ելքեր, մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ:

Այս գոտիներում սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ (բնակավայրերի տարածքային աճի սահմանափակում, միջազգային ստանդարտներին համապատասխանող հասանելի տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում շինարարական նպատակների համար, բնապահպանական միջոցառումների լայն համալիրի իրականացում):

. Թույլ յուրացված գոտիները ձգվում են ինտենսիվ յուրացված գոտիներին զուգահեռ` հասնելով մինչև 2000-2100 մ: Գոտիները զբաղեցնում են մարզի տարածքի 44.5%, որտեղ բնակվում է բնակչության 9%-ը, խտությունը կազմում է 31 մարդ/կմ2 վրա: Գոտիների տարածքները հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով (հիմնականում արոտներ):

Թույլ յուրացված գոտիներում սահմանված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի խոշորացում, տարածքային աճ, ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում, ինժեներական պաշտպանության միջոցառումներ):

. Ռեկրեացիոն-բնապահպանական գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 13.0%-ը, զբաղեցված է հիմնականում անտառներով (275 կմ2, որից անտառածածկ` 145 հա):

Գոտու ռեժիմը` բնապահպանական միջոցառումներ, առողջարանային գոտիների զարգացում և բարեկարգում:

. Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 17.5%-ը, բացարձակ բարձրությունները տատանվում են 2000-2500-3600 մ, հիմնականում տարածված են արոտներ, բարձր լեռնային ալպիական արոտներ:

Գոտու ռեժիմը նախատեսում է գյուղատնտեսության և ձմեռային ռեկրեացիայի զարգացում: Անհրաժեշտ է ինժեներական պաշտպանության միջոցառումների լայն համալիրի կիրառում:

Մարզի տարածքով անցնում է միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման I կարգի ավտոմոբիլային մայրուղին, Երևան-Սևան-Վարդենիս-Սոթք երկաթուղին, Հրազդան քաղաքից հյուսիս այդ գծից ճյուղավորվում է Հրազդան-Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան գիծը:

Հանրապետական նշանակության ճանապարհներն են` Ջրաբեր-Հրազդան և Գեղի-Արգել-Արզաքան-Հրազդան ճանապարհները:

Մարզի ապահովվածությունը հաղորդակցության ուղիներով ընդհանուր առմամբ բավարար է: Բայց կան անհամամասնություններ ավտոմայրուղիների բարենպաստ մատչելիության գոտում (5 կմ) բնակավայրերի ընդգրկման տեսանկյունից: Մարզի ինտենսիվ յուրացված գոտիների 93.8%-ը գտնվում է ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում, իսկ թույլ յուրացված գոտու տարածքների միայն 18.9%-ը:

Այս անհամամասնությունները վերացնելու համար անհրաժեշտ է տեղական և հանրապետական ճանապարհային ցանցի կատարելագործում:

Մարզը հարուստ է ջրային, հումքային, ռեկրեացիոն ռեսուրսներով:

Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 5705.5 լ/վրկ (492.9 հազ. մ3/օր), որից միայն Մաքրավանի աղբյուրները, որից սնվում է Հրազդան քաղաքը, կազմում է 1232.8 լ/վրկ (106.5 հազ. մ3/օր):

Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ խորքային և մակերեսային ջրերի օգտագործման կազմում է 1018 հազ. մարդ, ըստ ռեկրեացիոն ռեսուրսների օգտագործման 426 հազ. մարդ, ըստ տարածքային ռեսուրսների 409.9 հազ. մարդ (ընդունված տարբերակը):

Մարզի հումքային ռեսուրսներից արժանի է հիշել Հրազդանի, Կապուտանի երկաթի, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղային, Թեժսարի նեֆելինային սիենիտների (ալյումինի հումք) հանքավայրերը, բազմաթիվ շինարարական քարերի և շինանյութերի հանքավայրեր:

Հատուկ ուսումնասիրության են ենթարկվել Հրազդան քաղաքի տրանսպորտային մատչելիության գոտում (Հրազդանի տարածաշրջան) գտնվող քաղաքները, որոնք կարող են առաջնային հումք ծառայել արդյունաբերական «բազային» ճյուղերի զարգացման համար, որոնց վերջնական արտադրանքը կարող է օգտագործվել քաղաքի արդյունաբերական օբյեկտներում (տրված է «Արդյունաբերության բազային ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները և հեռանկարները» ենթագլխում):

Մանրամասն ուսումնասիրվել են նաև տարածաշրջանի ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք ներկայացված են հանքային ջրերով, կլիմայաբուժության համար բարենպաստ պայմաններով և տեղամասերով, պատմամշակութային հնագիտական հուշարձաններով:

Հրազդանի քաղաքային համայնքն ընդգրկված է Հրազդանի ռեկրեացիոն գոտու, Հրազդանի վերին հոսանքի ենթագոտում (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Ռեկրեացիոն ենթագոտու զարգացման հիմնախնդիրները մանրամասն տրված են «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլխում և համապատասխան գծագրում:

Այսպիսով, Հրազդանի քաղաքային համայնքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Հրազդանի տարածաշրջան) գտնվող հումքային, ռեկրեացիոն և գյուղատնտեսական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը` ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումով և կատարելագործումով, վստահելի բազա կստեղծեն Հրազդանի քաղաքային համայնքի տնտեսության գերակա ճյուղերի (արդյունաբերություն, ռեկրեացիա, գյուղատնտեսություն) և սպասարկման ոլորտի զարգացման համար:

 

I-3. Տարածքի համալիր գնահատականը

 

Հրազդան քաղաքի տարածքի համալիր գնահատականը տվել է երկու փուլով: Առաջին փուլում (քաղաքը Կոտայքի մարզի տարաբնակեցման համակարգում) հիմնավորվել է քաղաքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը (համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների), իսկ երկրորդ փուլում որոշվել է քաղաքապատկան տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար:

 

I-3.1. Հրազդան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով քաղաքի դիրքից, դերից հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի աստիճանական կարգավորման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տարածքային դեֆիցիտը, սահմանված է քաղաքի տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, բնապահպանական, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացումով:

 

I-3.2. Հրազդանի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոնների համալիրներով:

 

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների տրվել է կլիմայական, կլիմայաբուժության, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

 

Հրազդան քաղաքը գտնվում է «ցուրտ» կլիմայական շրջանում (ըստ ՀՀՇՆ II.7.01-99 Շինարարական կլիմայաբանության նորմերի):

Ձմեռը երկարատև է, խորը և կայուն ձյան շերտով: Ձմեռը սկսվում է նոյեմբերի երրորդ տասնօրյակից և ավարտվում է ապրիլի առաջին կեսին: Հունվարի միջին ջերմաստիճանը -8.3, բացարձակ նվազագույնը -31 oC:

Ձմեռային եղանակները փոփոխական են, գերակշռում են «չափավոր սառնամանիքային» և «ձնհալքային» եղանակները:

Գարունը երկարատև է, զով և խոնավ: Ամսական տեղումները տատանվում են 70-102 մմ: Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի երրորդ տասնօրյակում:

Ամառը չափավոր տաք է, համեմատաբար խոնավ, երկրորդ կեսն ավելի չոր է, ամպամած եղանակները շատ փոքր տոկոս են կազմում:

Հունիսի, հուլիսի միջին ջերմաստիճանները տատանվում են 10.2-ից մինչև 13.6 oC, առավելագույնը հասնում է 33 oC:

Ամսական տեղումների միջին քանակը հունիսին-հուլիսին 44-70 մմ:

Աշունը մեղմ է, առաջին կեսին գերակշռում է քիչ ամպամած, տաք եղանակները: Տեղումների միջին քանակը տատանվում է 34-63 մմ: Միջին տվյալներով աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի առաջին կեսից:

Ստորև բերվում են Հրազդան քաղաքի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակներն ըստ «Հրազդան» օդերևութաբանական կայանի տվյալների (բացարձակ բարձրությունը 1765 մ):

 

Օդի ջերմաստիճանը

 

աղ. N Վ-1

._________________________________________________________________________.

|Միջին ամսական, ըստ ամիսների                             |մի- |բացար|բացար|

|________________________________________________________|ջին |ձակ  |ձակ  |

|I   |II  |III |IV |V   |VI  |VII |VIII|IX  |X  |XI |XII |տարե|նվազա|առա- |

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |կան |գույ-|վելա-|

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |    |նը   |գույ-|

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |    |     |նը   |

|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|_____|_____|

|-8.3|-6.6|-2.4|4.8|10.2|13.6|17.0|16.8|13.4|7.4|1.4|-5.1| 5.2|  -31|   33|

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

 

աղ. N Վ-2

.__________________________________________________________.

|Օդի հարաբերական խոնավությունն ըստ ամիսների|մի-|միջին      |

|(%)                                       |ջին|ամսական    |

|__________________________________________|տա-|ժ. 13-ին   |

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII  |րե-|___________|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |կան|ամենա|ամենա|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |   |ցուրտ|տաք  |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |   |ամսվա|ամսվա|

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|_____|___|_____|_____|

|79|77| 79|70|69|69| 67|  62|63|67|75|   79| 71|   74|   49|

.__________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

աղ. N Վ-3

._____________________________________________________________________.

|Տեղումների քանակը միջին ամսական/օրական          |տա-|տաս-|ձյան       |

|առավելագույնը, մմ                               |րե-|նօր-|ծածկույթը  |

|________________________________________________|կան|յա  |___________|

|I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|   |առա-|օրերի|ջրի  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |վելա|թիվը |առա  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |գույ|     |վելա-|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |նը  |     |գույն|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |(սմ)|     |քանա-|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |կը   |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |ձյան |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |մեջ  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |(մմ) |

|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|___|____|_____|_____|

|45/|53/|67/|85/|102|69/|44/| 31/|34/|63/|49/|46/|688| 106|  120|  310|

|30 |42 |40 |52 |/39|42 |47 | 42 |49 |64 |45 |34 |/64|    |     |     |

._____________________________________________________________________.

 

Քամի

 

աղ. N Վ-4

.______________________________________________________________________

|Տար-|Քամու ուղղությունների կրկնելիությունը %                         |

|վա  |Քամու միջին արագությունը մ/վրկ                                  |

|ամի-|________________________________________________________________|

|սը  |ըստ ուղղությունների                                             |

|    |________________________________________________________________|

|    |հս.   |հս.   |արևել |հվ.   |հվ.   |հվ.      |արևմտյան |հս.      |

|    |      |արևել |յան   |արևել |      |արևմտյան |         |արևմտյան |

|    |      |յան   |      |յան   |      |         |         |         |

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

| I  | 0/2.0| 6/3.1| 7/2.0| 5/1.5|11/1.7|   68/2.4|    3/2.3|    0/1.6|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

|IV  | 4/2.1|19/2.7|20/2.1| 8/1.8|10/1.8|   32/2.5|    5/2.5|    2/2.1|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

|VII |12/3.1|57/3.6|23/2.7| 1/1.8| 0/1.7|    4/2.3|    2/2.1|      զ.0|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

| X  | 2/1.8|13/2.4|20/1.9| 6/1.5| 6/1.6|   43/2.7|    9/2.7|      զ.1|

.______________________________________________________________________

._____ _______________________________________________________________.

|Տար-| |Անհողմութ-|Քամու   |Քամու   |ՈՒժեղ      |Քամու հաշվարկային    |

|վա  | |յունների  |միջին   |միջին   |քամիներով  |արագությունը (մ/վրկ),|

|ամի-| |կրկնելիութ|ամսական |տարեկան |(>15 մ/վրկ)|որը հնարավոր է մեկ   |

|սը  | |յունը %   |արագութ-|արագութ-|օրերի      |անգամ տարիների       |

|    | |          |յունը   |յունը   |քանակը     |ընթացքում            |

|    | |          |մ/վրկ   |մ/վրկ   |           |_____________________|

|    | |          |        |        |           |  20  |   50  | 100  |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

| I  | |    14    |   1.3  |  2.0   |     2     |  22  |   26  |  29  |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

|IV  | |    10    |   2.0  |        |           |      |       |      |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

|VII | |    3     |   2.9  |        |           |      |       |      |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

| X  | |    17    |   1.6  |        |           |      |       |      |

._____ _______________________________________________________________.

 

Հաշվարկային կլիմայական հարաչափեր

Տարվա տաք ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-5

._____________________________________________________________________.

|Օդի ջերմաստիճանը (o C)    |ամենատաք     |մթնոլորտային |քամի          |

|                          |ամսվա        |տեղումները   |              |

|                          |հարաբերական  |(մմ)         |              |

|                          |խոնավությունը|             |              |

|                          |(%)          |             |              |

|__________________________|_____________|_____________|______________|

|ապահովվա-|բա- |ամենա|ամենա|միջին|միջին  |տեղում|տեղում|գերա-  |միջին |

|ծությամբ |ցար-|տաք  |տաք  |ամսա-|ամսական|ների  |ների  |կշռող  |արա-  |

|_________|ձակ |ամսվա|ամսվա|կան  |ժ.15-ին|քանակը|օրվա  |ուղղ-   գութ- |

|0.95|0.99|առա-|միջին|միջին|     |       |ապրիլ-|առավե-|ղութ.  |յուն- |

|    |    |վելա|առա- |օրա- |     |       |հոկտեմ|լա-   |հունիս-|ների  |

|    |    |գույ|վելա-|կան  |     |       |բեր   |գույնը|օգոստոս|նվազա-|

|    |    |նը  |գույ-|ամպլի|     |       |      |      |ամիսնե-|գույնն|

|    |    |    |նը   |տուդը|     |       |      |      |րին    |ըստ   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |ուղղ. |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |հուլի-|

|    |    |    |     |     |     |       |      |      |       |սին   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |(մ/   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |վրկ)  |

|____|____|____|_____|_____|_____|_______|______|______|_______|______|

| 24 | 25 | 33 | 23  | 12.8| 67  |   46  |  428 |  64  |  արլ  |  2.7 |

._____________________________________________________________________.

 

Տարվա ցուրտ ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-6

.____________________________________________________________________

|Օդի ջերմաստիճանը, օC                                               |

|                                                                   |

|                                                                   |

|                                                                   |

|                                                                   |

|___________________________________________________________________|

|Ամենացուրտ|Ամենա-  |Ամենա-|Բացար-|Ամենա-|Տևողությունը  (օր)        |

|օրվա      |ցուրտ   |ցուրտ |ձակ   |ցուրտ |__________________________|

|          |հնգօրյա-|ժամա- |նվազա-|ամսվա |միջին ջերմ. ժամանակաշրջանի|

|          |կի      |նակա- |գույնը|օրական|__________________________|

|___________________|շրջանի|      |միջին |   0    |   8    |  10    |

|Ապահովվածությունը  |միջինը|      |ամպլի-|        |        |        |

|___________________|      |      |տուդը |        |        |        |

|0.98|0.92|0.98|0.92|      |      |      |        |        |        |

|____|____|____|____|______|______|______|________|________|________|

|- 24|- 22|- 21|- 19| - 8.4|  - 31|      |128/-5.3|202/-1.7|224/-0.7|

.____________________________________________________________________

____________________________________________.

|Ամենացուրտ  |Մթն.          | Քամի          |

|ամսվա խոնա- |տեղումները և  |               |

|վությունը   |գրունտի       |               |

|(%)         |սառածության   |               |

|            |խորությունը   |               |

|____________|______________|_______________|

|միջին|միջին |Տեղում|Գրունտի|Գերա-  |Միջին  |

|ամսա-|ամսա- |ների  |սառչման|կշռող  |արագու-|

|կան  |կան ժ.|քանակը|առավելա|ուղղ.  |թյուն- |

|     |15-ին |նոյեմ-|գույն  |դեկտեմ-|ներից  |

|     |      |բեր-  |խորութ |բեր-   |առավելա|

|     |      |մարտ  |յունը  |փետրվար|գույնն |

|     |      |ամիս  |(սմ)   |ամիսնե-|ըստ    |

|     |      |ներին |       |րին    |ուղղ.  |

|     |      |(մմ)  |       |       |հունվա-|

|     |      |      |       |       |րին    |

|     |      |      |       |       |(մ/վրկ)|

|_____|______|______|_______|_______|_______|

|  79 |  69  | 260  |   96  |հարավ- |   2.4 |

|     |      |      |       |արևմտ. |       |

____________________________________________.

 

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ,

կլիմայաբուժության պայմաններ)

 

Հրազդանի քաղաքային համայնքը գտնվում է Հրազդան գետի ավազանի ռեկրեացիոն գոտու, գետի վերին հոսանքի ավազանի ռեկրեացիոն ենթագոտում (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Ենթագոտու տարածքը գտնվում է Կոտայքի սարահարթի վրա, լեռնատափաստանային գոտում, շրջապատված է հյուսիսից` Փամբակի և Ծաղկունյանցի, արևելքից և հյուսիսից` Գեղամի, արևմուտքից` Միսխանայի լեռնաշղթաներով, բացարձակ բարձրությունները տատանվում են 1700-1800 մ:

Տարածքը շրջապատված է անտառներով (Հրազդանի տարածաշրջանի անտառները կազմում են 194 հազ. հա, որից անտառածածկ է 13.1 հազ. հա):

Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառների դերը, որոնք մեղմացնում են կլիմայական պայմանները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կլիմայաբուժության համար:

Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն, որը բնորոշվում է էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճաններով` ԷԷՋ):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.

ԷԷՋ-ն < 8օC - ցուրտ պայմաններ

ԷԷՋ-ն 9-16օC - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ

ԷԷՋ-ն 17-22օC - կոմֆորտային պայմաններ

ԷԷՋ-ն > 23օC - գերտաքացման պայմաններ

(ԷԷՋ-ի 2% - 1 օր)

 

. Կլիմայաբուժության պայմանները գարնանը սահմանափակ են: Մայիս ամսին «չափավոր զով» օդային պայմաններ, երբ էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը (ԷԷՋ) 9-16օC, առաջանում է 14 օր մեկ ամսում: Այդ պայմաններում օդաբուժության չափաբաժինները պետք է ընդունել տաղավարներում, իսկ արևաբուժության պայմանները մայիս ամսին կազմում են 8-10 օր:

Ամռանը կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են: Ամառը չափավոր տաք է, անձրևոտ եղանակները դիտվում են 8 օրից (հունիս) մինչև 4 օր (օգոստոս): Գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» (միջին օրական ջերմաստիճանը մինչև 17.5օC), իսկ «շոգ, չոր եղանակները» դիտվում են ամսական 10-12 օր:

Օդում թթվածնի քանակն իջնում է` հասնելով 224 գ/մ3-ի:

Ամռանը կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները դիտվում են. հունիսին` 6, հուլիսին` 14 և օգոստոսին` 15 օր: Օգոստոս և հուլիս ամիսներին դիտվում են նաև գերտաքացման պայմաններ (ԷԷՋ>23օC):

Այսպիսով, օդաբուժություն և արևաբուժություն կարելի է կազմակերպել հունիսից մինչև սեպտեմբեր ամիսը, հիմնականում ժ. 13-ին:

Եթե մշակվեն այդ ամիսներին քամու սառեցնող ազդեցությունը փոքրացնող միջոցառումներ, ապա կլիմայաբուժության պայմանները կմեծանան և ամռան ամիսների բոլոր օրերին կարելի է կազմակերպել օդաբուժություն և արևաբուժություն:

Ամառային կլիմայաբուժության կազմակերպման համար ակտիվ գործոն է համարվում Հրազդանի լճի առկայությունը:

Ձմռան ամիսներին ջերմաստիճանային ցածր ռեժիմը սահմանափակում է ձմեռային կլիմայաբուժության պայմանները` հասցնելով 15-16 օր ամսվա ընթացքում: Ձմեռային սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար բարենպաստ են ձյան շերտի մեծությունը, հզորությունը, դահուկային սպորտով զբաղվելու ժամանակահատվածը: Ձմեռային ամսվա 10-13 օր կարելի է կազմակերպել դահուկա-սպորտային, դահուկա-սահնակային սպորտային միջոցառումներ:

 

Ձյան շերտի տասնօրյակային բարձրությունը (սմ)

 

Աղ N Վ-7

.______________________________________.

|Կայանը |միջին|առավելագույն|նվազագույնը|

|_______|_____|____________|___________|

|Հրազդան|  65 |    106     |    10     |

.______________________________________.

Աղ N Վ-8

._______________________________________________________________________

|Կայանը  |Ձյան |Ձյան շերտի        |Ձյան  կայուն     |Ձյան շերտի        |

|        |շեր- |առաջացման ժամանակը|շերտի առաջացման  |քայքայման ժամանակը|

|        |տով  |                  |ժամանակը         |                  |

|        |օրերի|__________________|_________________|__________________|

|        |թիվը |միջին|վաղ  |ուշ   |միջին|վաղ |ուշ   |միջին|վաղ   |ուշ  |

|________|_____|_____|_____|______|_____|____|______|_____|______|_____|

|Հրազդան | 131 |12.XI|26.IX|22.XII|5.XII|8.XI|27.XII| 7.IV|11.III|28.IV|

|(1765 մ)|     |     |     |      |     |    |      |     |      |     |

._______________________________________________________________________

_____________________.

|Ձյան շերտի վերացման |

|ժամանակը            |

|____________________|

|միջին|վաղ   |ուշ    |

|_____|______|_______|

|17.IV|28.III|  21.V |

_____________________.

 

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական,

հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական

պայմանները

 

. Հրազդան քաղաքը տեղակայված է Հրազդան գետի միջին հոսանքներում` շրջապատված Փամբակի, Ծաղկունյաց և Գեղամի լեռնաշղթաներով և իրենից ներկայացնում է թույլ մասնատված, լավային ծածկույթով պատած տարածք: Քաղաքի տարածքը Հրազդան գետը բաժանում է երկու մասի: Հյուսիս-արևմտյան հատվածն իրենից ներկայացնում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների լեռնաճյուղերը, որոնք մոտենալով Հրազդան գետին, կտրուկ իջնում են դեպի գետը: Գետի ձախ ափը, որը ներկայացված է լավային հոսքերով, ծածկված է փոքր բլոկներով: Միջբլուրային տարածքները ծածկված են դելյուվիալ ապարների շերտով, որը որոշակիորեն հարթեցնում է տարածքի:

. Տարածքի հիմնական գետն է Հրազդանը, սկիզբ է առնում Սևանա լճից և մինչև Ջրառատ գյուղը հոսում է լայն, հարթ հովտով, Վարսեր և Ջրառատ գյուղերի միջև առաջացնում է փոքր շառավղով գալարումներ, գետի ողողահունը լավ է արտահայտված, որն աջափնյա մասում ջրի մակարդակից բարձր է 0.5 մ:

Աղբյուրակ գյուղի մոտ Հրազդանի գետի ջրերի հաշվին ստեղծված է ջրամբար` կանոնավորելու Գյումուշի ՀԷԿ-ի աշխատանքը:

Վերին Հրազդանի խզվածքում գետի անկումը 1 կմ-ի վրա կազմում է 8 մ: Ջրաբեր գյուղի շրջակայքում Հրազդանն են թափվում Մարմարիկ և Ծաղկաձոր աջափնյա վտակները:

Աթարբեկյան գյուղից հետո գետը հոսում է խորը և նեղ կիրճով, հունի անկումը 1 կմ-ի վրա կազմում է 9 մ: Դեպի հարավ գետահովիտն ավելի է նեղանում:

Հրազդան գետի բոլոր վտակները գարնանը և ամռան սկզբին շատ ջրառատ են, քանի որ սնվում են բացարձակապես ձնհալքային և անձրևաջրերով:

Հրազդան գետի հոսքն ունի գարնանային և աշնանային առավելագույն ցուցանիշներ, իսկ ամռան կեսին գետը ծանծաղում է: Ձմռանը գետի վրա դիտվում է աննշան սառցակալում` ափերի երկարությամբ:

. Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները բարդ են` կապված երկրաբանական կառուցվածքի, ապարների լիթոլոգիական կազմի, ռելիեֆի և կլիմայի հետ:

Երկրաբանական կառուցվածքում հանդես են գալիս բյուրեղացած թերթաքարեր, կրաքարեր, նստվածքային և հրաբխանստվածքային, ինտրուզիվ ապարներ, որոնք հիմնականում ջրառատ չեն և դրանց հետ կապված աղբյուրներն ունեն փոքր դեբիտ (0.01-0.03 լ/վրկ) և ջրային խոշոր հորիզոններ չեն առաջանում:

Կավաավազային, խճային ապարներն ավելի ջրառատ են, որոնց հետ կապված աղբյուրները (Հրազդան քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում) բազմաթիվ են, որոնց գումարային ելքը կազմում է 0.2-0.3 լ/վրկ:

Ամենաջրառատ ապարները լավային հոսքերն են, որոնց հետ կապված աղբյուրներն ունեն մեծ ելքեր:

Հրազդան գետի ձախ ափին, «Հրազդան» երկաթգծի կայարանի շրջանում կան խոշոր աղբյուրների ելքեր (Մաքրավանի աղբյուրներ), որոնք ձգվում են 20-30 մ երկարությամբ, Հրազդանի մակարդակից 1 մետր վերև, 1700 մ բացարձակ բարձրության վրա: Աղբյուրների ելքը գերազանցում է 1000 լ/վրկ, որից 200 լ/վրկ-ն օգտագործվում է խմելու-տնտեսական նպատակներով: Աղբյուրների օգտագործվող ելքերն աղբրակապված են (կապտաժ) և պոմպերի օգնությամբ հասցվում են Հրազդան քաղաքին:

Աղբյուրների մի ուրիշ խումբ է հանդիպում Աթարբեկյան գյուղի շրջակայքում, 300 մ երկարությամբ: Աղբյուրների գումարային ելքը կազմում է 105 լ/վրկ:

. Հրազդան քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները հիմնականում բարենպաստ են:

- Շինարարության համար բարենպաստ տարածքներ են նախալեռնային հարթավայրերը և Գեղամա լեռնաշղթայի քիչ թեքության լանջերը: Այս տեղամասերը ներկայացված են ժայռային ապարներով, գեոդինամիկ պրոցեսները բացակայում են: Գրունտային ջրերը տեղակայված են շատ խորը: Պահանջվում են ինժեներական նախապատրաստման պարզ միջոցառումներ (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում):

- Շինարարության համար սահմանափակ բարենպաստ տարածքներ են 10-200 թեքության լանջերը (Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջերը): Գրունտային ջրերի մակարդակը տարբեր տեղամասերում հասնում է 2 մ-ի (Աղբյուրակից հյուսիս): Գեոդինամիկ պրոցեսներից տարածված են հեղեղատների առաջացումը, քարահոսքերը: Պահանջվում են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ (հակահեղեղային միջոցառումներ, լանջերի ամրացումներ, հեղեղատների ափերի ամրացումներ և այլն):

- Շինարարության համար անբարենպաստ տեղամասերն են` գետի ցածր ողողահունը, հեղեղաբեր հուները, սահող տեղամասը, խիստ թեք, զառիթափ լանջերը, որոնք պահանջում են ինժեներական նախապատրաստման շատ թանկ միջոցառումներ:

. Քաղաքի տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Տարածքի սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվել է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:

Գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.3-0.4 g սահմաններում:

Գրունտների տարբեր արագացումների գոտիները, ինչպես նաև տարածքների բարենպաստության աստիճանը շինարարության համար տրված են «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում:

Տարածքի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում:

 

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Հրազդանի քաղաքային համայնքի տարածքը գտնվում է Սևանի ֆիզիկաաշխարհագրական շրջանի Մարմարիկ-Հրազդանի լեռնատափաստանային, լեռնաանտառային ենթաշրջանում, Արարատյան գոգավորության նախալեռնային ենթաշրջանի հարևանությամբ` կրելով նաև այդ ենթաշրջանի կլիմայական ազդեցությունը:

Մարմարիկ-Հրազդանի ենթաշրջանը քաղաքային համայնքի տարածքում ընդգրկում է հետևյալ լանդշաֆտային գոտիները.

. Հրազդան գետի և դրա աջափնյա վտակների (Մարմարիկ, Ծաղկաձոր) ստորին ողողահուները,

. Հրազդան գետի ձախափնյա սարահարթը և Գեղամա զանգվածի քիչ թեք լանջերը,

. Հրազդան գետի աջափնյա հատվածի` Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների խիստ մասնատված լանջերի հարթեցված տեղամասերը,

. Հրազդան գետի և դրա աջափնյա վտակների ողողահուները հիմնականում նեղ են, տեղ-տեղ լայնացած: Ողողահունի լայնացած հատվածները կառուցապատված են:

Ջրառատի մոտ Հրազդան գետը թափվող Ծաղկաձոր վտակի ստորին հոսանքների ողողահունի լայն մասը կառուցապատված է, իսկ ողողահունի լանջերը թեք են, անտառապատ:

Ջրառատի մոտ, դրա հյուսիսային մասում Հրազդան գետը թափվող Մարմարիկ վտակի ստորին հոսանքի ողողահունը լայնացած է (0.4-0.5 կմ, գետաբերանի մոտ` 1.5 կմ), իսկ վտակի հունը կազմակերպված է հենապատերով: Վտակի ձախ ափը ներկայացված է դարավանդներով և ծածկված է գյուղատնտեսական հողահանդակներով, իսկ աջ լանջը կառուցապատված է:

Հրազդան գետի վերին հոսանքի ողողահունը, մինչև նախկին Աղբյուրակի գյուղի մոտ կառուցված ջրամբարները նեղ է:

Ջրամբարներից հետո Հրազդան գետը դեպի հարավ հոսում է նեղ կիրճով, որի պատերը զառիթափ են, համարյա ուղղահայաց:

. Հրազդան գետի ձախափնյա հատվածն իրենից ներկայացնում է Գեղամա զանգվածից հոսող լավային հոսքերից առաջացած սարահարթ` ծածկված տարբեր բարձրության բլուրներով:

Այս հատվածում տարածված են լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնք ծածկված են հիմնականում շագանակագույն, ինչպես նաև սևահողերով: Շագանակագույն հողերում հումուսի պարունակությունը 3-5% է և կարիք ունեն արհեստական ոռոգման: Սևահողերը տարածված են 2000 մետրից բարձր մինչև 2400 մետրը: Ամենատարածված բույսերից են ցորնակի տեսակները, սիզախոտը, կծմախոտը, կելերիայի տեսակները, փետրախոտի տեսակները, երիցուկը, անմոռուկը և այլն:

. Հրազդան գետի աջափնյա հատվածն իրենից ներկայացնում է Փամբակի և Ծաղկունյաց լեռների խիստ մասնատված և թեք լանջերը` ծածկված անտառներով: Փամբակի լեռնաշղթայի լանջերի թեքությունները հասնում են 450-600: Ավելի փոքր թեքություն ունեն Ծաղկունյաց լեռների լանջերը: Դեպի Հրազդան գետը թեքված լանջերի վրա հանդիպում են հարթեցված տեղամասեր, որոնք զբաղված են կամ գյուղատնտեսական հողատեսքերով կամ կառուցապատված են:

Լեռնատափաստանային լանդշաֆտային գոտին տարածված է հիմնականում Ծաղկունյաց լեռնաշղթայի ձախափնյա լանջերին մինչև 2300 մ, իսկ Փամբակի լեռնաշղթայի վրա տարածված է առանձին պուրակներով: Ամենատարածված ծառատեսակը կաղնին է` շատ հատվածներում առաջացնելով մաքուր կաղնուտներ: Կաղնու հետ միասին հանդես են գալիս բոխի (Carpinus betulus), թխկու տեսակներ (Acer campestre Acer trautvetteri), գերիմաստի (Viburnum lantana), արոսի (Sorbus umbelata) և այլն:

Այս անտառները հիմնականում բնապահպանական և ռեկրեացիոն նշանակության են:

Հաշվի առնելով լանդշաֆտային միևնույն գոտու տվյալ տեղամասի ռելիեֆային տարբերության պատճառով օգտագործման տարբեր ձևերը, հետագա դասակարգման տաքսոնոմիական միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը, ըստ որի տարբերակվում են.

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,

. Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներ:

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքները հիմնականում տեղակայված են Հրազդան գետի երկու ափերին, ինչպես նաև Ծաղկաձոր, Մարմարիկ վտակների ստորին հոսանքների լանջերին և Կաքավաձոր վտակի միջին հոսանքի ավազանում:

Կառուցապատված տարածքները արևելյան և արևմտյան կողմերից սահմանափակվում են համապատասխանաբար Գեղամա և Ծաղկունյաց լեռների ցածր, բլրաձև լեռնաճյուղերով: Կառուցապատված տարածքներն ընդգրկում են հետևյալ բնակելի թաղամասերը:

- Կենտրոնական թաղամասը ներառում է բուն կենտրոնը` կառուցապատված բազմահարկ տներով (9 և 14 հարկ), կազմակերպված հասարակական կենտրոնով, կանոնավոր փողոցային ցանցով:

- Բուն կենտրոնի արևմտյան, հյուսիս-արևմտյան շարունակությունն է կազմում Մաքրավան թաղամասը` կառուցապատված հիմնականում առանձնատներով:

- Բուն կենտրոնի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի ձախափնյա մասում է գտնվում «Աթարբեկյան» թաղամասը:

- «Ջրառատ» բնակելի թաղամասը զբաղեցնում է Ծաղկաձոր գետի ստորին հոսանքի ողողահունը և քիչ թեք լանջերը, Հրազդան գետի աջ և ձախ ափամերձ տարածքները` ընդգրկելով նաև Մարմարիկ և Հրազդան գետերի միջավայրի մի հատվածը: Կառուցապատումը` սակավահարկ և բազմահարկ տներով:

- «Ջրառատ» բնակելի թաղամասի արևելյան մասում է գտնվում «Միկրոշրջան» բնակելի թաղամասը` կառուցապատված բազմահարկ տներով:

- Մարմարիկ և Հրազդան գետերի միջակայքում, Փամբակի լեռնաշղթայի հարթ նախալեռնային գոտում է գտնվում Հրազդանի արդյունաբերական թաղամասը, որտեղ ներկա դրությամբ գործում են ցեմենտի գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, մասնակիորեն Հրազդանի մեքենաշինական գործարանը, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը:

- Արդյունաբերական թաղամասից դեպի հյուսիս, Կաքավաձոր վտակի միջին հոսանքի ավազանում է գտնվում «Կաքավաձոր» բնակելի թաղամասը` կառուցապատված առանձնատներով:

- Բուն կենտրոն թաղամասից դեպի հարավ, Հրազդան գետի ձախ և հիմնականում աջ ափին, լճերի հարևանությամբ է գտնվում «Աղբյուրակ» թաղամասը` կառուցապատված սակավահարկ և բազմահարկ տներով:

- «Աղբյուրակ» թաղամասի արևելյան շարունակությունն է կազմում «Կոճոռ» թաղամասը` կառուցապատված հիմնականում առանձնատներով: Թաղամասի կառուցապատված մասը ընդհուպ մոտենում է մինչև Քաղսի-Սևան միջպետական ավտոմայրուղուն: Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով,

- Հարմարավետ կապերի ստեղծում, փողոցային ցանցի կանոնակարգում,

- Տարբեր օբյեկտների և կառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,

- Ինժեներական պաշտպանության միջոցառումների իրականացում (հակահեղեղային միջոցառումներ, մակերևութային ջրերի հեռացում, լանջերի խորը կտրումների արգելում, գետափերի ամրացումներ և այլն):

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները քաղաքի կառուցապատված տարածքը շրջափակող բլրաձև լեռնալանջերն են` ծածկված հիմնականում անտառներով, ինչպես նաև քաղաքի կենտրոնական մասում գտնվող լճերը, դեպի լիճ իջնող լեռնալանջերը և Հրազդանի ձախափնյա վտակների (Մարմարի, Կաքավաձոր) լայն ողողահուները և լանջերը:

Ռեկրեացիոն-բնապահպանական նշանակության անտառները տարածված են Փամբակի և Ծաղկունյաց լեռների լանջերին` ստեղծելով բարձրլեռնային, անտառային գոտուն հատուկ կլիմա և բարենպաստ պայմաններ ռեկրեացիոն օբյեկտների տեղաբաշխման համար:

 

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

 

Հրազդան քաղաքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները նպատակ ունեն պաշտպանելու քաղաքային տարածքը գեոդինամիկ պրոցեսների (հեղեղներ, քարահոսքեր, սահքեր) վնասներից և բարելավելու քաղաքային միջավայրը:

Հրազդան քաղաքն ընկած է Մարմարիկ և Հրազդան գետերի միախառնման տեղում: Մարմարիկը Հրազդանի ամենամեծ աջակողմյան վտակն է: Սակայն Մարմարիկի ելքը տեղատարափ անձրևների ժամանակ կարող է գերազանցել Հրազդանի ելքը:

Այսպես, ըստ Հիդրոմետծառայության տվյալների, 1% ապահովությանը համապատասխան ելքերը կազմում են. Հրազդանը` մինչև Մարմարիկի միացման տեղը` 90 մ3/վրկ, Մարմարիկը` 108 մ3/վրկ, իսկ երկու գետերի միացումից հետո` 215 մ3/վրկ:

Մարմարիկը հայտնի է իր սելավաբերությամբ: Ներքին հոսանքներում Մեղրաձորից մինչև Հրազդան քաղաքի սահմանները, գետը հոսում է մեղմ թեքությամբ և ձախակողմյան հովիտը հարթ է և գյուղատնտեսության համար շատ բարենպաստ:

Այդ հողերի ողողման և ջրածածկման դեմ պայքարելու համար Խորհրդային տարիներին գետի երկու ափերը մի քանի կիլոմետր երկարությամբ ամրացրեցին հենապատերով: Սակայն մի քանի տարի հետո այդ պատերը ողողվեցին և իրենց նպատակին չծառայեցին:

Բնական է, որ Մարմարիկի ամենամեծ ելքերը սպասվում են գետաբերանում, հենց Հրազդան քաղաքի սահմաններում: Շնորհիվ այն բանի, որ գետահովիտն այդ տարածքում ունի չնչին երկայնական թեքություններ, ուստի ջրածածկման վտանգն ամենամեծն է, ինչն էլ պատահում է պարբերաբար, 2007 թ. գարնանը նույնպես:

Ջրածածկումներից խուսափելու խնդիրը ջրի ելքի պակասեցումն է, քանի որ հունի ամրացումը, ինչպես նշվեց վերևում, անարդյունավետ միջոցառում է: Իսկ Մարմարիկի պարագայում ջրի ելքի պակասեցման երկու ելք կա:

Առաջին, պետք է վերականգնել Հանքավանի ջրամբարը (տես ուրվագիծը), ինչի օգնությամբ գարնան տեղատարափների ժամանակ կարելի է կարգավորել ջրի ելքը:

 

ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԻՐՔԸ ՄԱՐՄԱՐԻԿ ԳԵՏԻ ՀՈՎՏՈՒՄ

 

-------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Երկրորդ, պետք է անտառապատել Մարմարիկի ավազանի 2000-2300 մ նիշերի միջև տարածքները:

Բանն այն է, որ այդ բարձրությամբ տարածքների անտառները մասամբ (մեծամասամբ) ոչնչացվեցին և դրանց վերականգնումը կնպաստի կլիմայի մեղմացմանը և հեղեղների ելքերի և ուժգնության պակասեցմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անտառապատման դեպքում առավելագույն ելքերը կնվազեն 15-20%-ով:

Մյուս կողմից, ջրածածկումներին մեծապես նպաստում է մարդու գործունեությունը: Այսպես, Մարմարիկ գետի վրա, քաղաքի մատույցում կառուցված կամուրջի առջևով, գետի ցածր ջրերի մակարդակով անց է կացված d=1020 մմ տրամագծով ջրատար, ինչը մեծ ելքերի դեպքում կխոչընդոտի ջրի ազատ մուտքը դեպի կամուրջ և բարձր դիմհար կառաջացնի, որի պատճառով էլ շրջակա միջավայրը կջրածածկվի:

Պետք է պարբերաբար գետի հունը քաղաքի սահմաններում և մատույցներում մաքրել աղբից, խոշոր ջրաբերուկներից` ջրի հոսքը չխոչընդոտելու համար:

Հրազդան և Մարմարիկ գետերի միացման տեղից սկսած, մոտ 3 կմ երկարությամբ Ջրառատ և Աթարբեկյան թաղամասերը հեղեղումների են ենթարկվում: Հրազդանն այդ տեղամասում հոսում է մեղմ թեքությամբ, տեղանքը հարթ է և գետը ջրածածկ է անում տներն ու հողամասերը: Հեղեղումների դեմ պայքարի մի միջոց է գետի հունի երկարությամբ գաբիոնային պատերի կառուցումը: Պատերի ողողումից խուսափելու նպատակով պետք է դրանք տեղադրել 45-50 մ լայնությամբ: Սկզբում պետք է 0.5x1.0x0.5 մ3 չափսերի գաբիոններ տեղադրել գետի ափերին` 3 շարքով, իսկ հետո, ողողումների դեպքում` շարքերն ավելացնել:

Այլ է պատկերը քաղաքի Կաքավաձոր արվարձանի պայմաններում: Դեպի գյուղ են «սլանում» երկու խոշոր վտակներ, որոնք ունեն մեծ թեքություն և սելավաբեր են, քանի որ հարավային ուղղվածություն ունեն:

Ինչպես և բնորոշ է մեր հանրապետության բնակավայրերին, լեռնային գետահովիտներում կառուցապատման սխալ սկզբունքների պատճառով, տներն ու հողամասերը մշտապես ողողվում են: Անհրաժեշտ է հնարավորին չափով խուսափել ողողահուների կառուցապատումից, անտառապատել ջրահավաք ավազանները և գյուղի մատույցներում կառուցել բարրաժներ:

 

Հանքավանի ջրամբարի տեսքը 2004 թ.

 

-------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Քաղաքային համայնքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման, հաղորդակցության ուղիներով և պատմամշակութային հուշարձանների առկայության:

. Հրազդանի քաղաքային համայնքի ջրամատակարարման պայմաններն ըստ ջրամատակարարման աղբյուրների առկայության, բարենպաստ են: Ջրամատակարարման համար օգտագործվում են Մաքրավանի աղբյուրները (վերին, միջին, ստորին խմբերի) որոնց ընդհանուր պաշարները կազմում են 1783.6 լ/վրկ: Ներկա դրությամբ ջրօգտագործման թույլտվություն է տվել (ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից) Հրազդան քաղաքին` Մաքրավանի 1,2 ջրաղբյուրներից և մեկ խորքային հորից-30911.4 հազ. մ3/տարի ջրաքանակով:

Տեխնիկական ջուրը մատակարարվում է հիմնականում Մարմարիկ գետից:

Անբավարար վիճակում է գտնվում ջրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակը:

. Հրազդան քաղաքը կոյուղացված է, կեղտաջրերի քանակը կազմում է 9669.0 հազ. մ3/տարի, որոնք առանց մաքրման թափվում են Հրազդան գետը: Չի գործում Քաղսիի մաքրման կայանը: Հեռանկարում անհրաժեշտ է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցում, վերազինում, Քաղսիի մաքրման կայանի վերականգնում` եռաստիճան մաքրման համակարգով:

. Քաղաքի տարածքի հեռավորությունը էներգամատակարարման աղբյուրներից բարենպաստ է: Մագիստրալ գազամուղն անցնում է Սևան-Երևան ավտոմագիստրալի հարևանությամբ բարձր լարման 220/110 էլեկտրահաղորդման գծերն անցնում են քաղաքով և քաղաքի հարևանությամբ: Հետագա շինարարության իրականացման և քաղաքի կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է գազամատակարարման և էլեկտրամատակարարման ներքին ցանցերի ընդլայնում և վերազինում (էլեկտրամատակարարման բաշխիչ կետերի կառուցում, գազաբաշխիչ և գազակարգավորիչ կայանների կառուցում և այլն):

. Ջերմամատակարարման համակարգի վերականգնումը նախատեսվում է լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով: (Մանրամասն տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

. Հրազդան քաղաքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության բարենպաստ գոտում: Քաղաքի արևելյան մասով անցնում է Երևան-Սևան միջպետական նշանակության ճանապարհը, որից 2 հանրապետական նշանակության ճանապարհի հատված մտնում են Հրազդան` մեկը` Սևանից, մյուսը` Երևանից «շեփոր» տիպի ճանապարհային հանգույցներով: Հրազդան քաղաքով է անցնում Սևան-Վարդենիս երկաթուղին, որը Հրազդանից ճյուղավորվում է դեպի Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան: (Մանրամասն տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ

 

Կոտայքի մարզը, ինչպես և Հրազդանի քաղաքային համայնքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Կոտայքի մարզում կա 811 պահպանման միավոր, 3208 հուշարձան:

Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազարամյակից մինչև 12-15-րդ դար), ավելի բազմազան են 12-13-րդ դարերի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ):

Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները:

Պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են Հրազդան գետի ավազանի ռեկրեացիոն գոտու Հրազդանի միջին հոսանքի ենթագոտում:

Աղյուսակ N Վ-9-ում բերված է պատմամշակութային հուշարձանների ցուցակը` հաստատված ՀՀ Կառավարության կողմից:

 

Պատմամշակութային հուշարձանների ցուցակ

 

Աղ. N Վ-9

.______________________________________________________________________.

|հ/|ե/հ  |Հուշարձանը,     |Ժամանակը |Տեղը բնակավայրի|Նշա-|Ծանոթություն |

|հ |     |հուշարձանախումբը|         |նկատմամբ       |նա- |             |

|  |     |                |         |               |կութ|             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|1 | 2   |       3        |    4    |       5       |  6 |       7     |

|______________________________________________________________________|

|                            Հրազդան քաղաք                             |

|______________________________________________________________________|

| 1|     |Ամրոց           |Ք.ա. 2-1 |քաղաքից 2.5 կմ |  Հ |             |

|  |     |                |հազ.     |հվ-աե, Բերդի   |    |             |

|  |     |                |         |դար սարի       |    |             |

|  |     |                |         |գագաթին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  1.1|Դամբարանադաշտ   |Ք.ա. 2-1 |ամրոցի ստորոտին|  Հ |             |

|  |     |                |հազ.     |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 2|     |Գերեզմանոց      |միջնադար |Աղբյուրակ      |  Տ |             |

|  |     |                |19-20 դդ.|թաղամաս հվ-աե  |    |             |

|  |     |                |         |եզրին          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 3|     |Գերեզմանոց      |13-20 դդ.|Կաքավաձոր      |  Տ |             |

|  |     |                |         |թաղամասի ամ    |    |             |

|  |     |                |         |մասում,        |    |             |

|  |     |                |         |բարձունքի վրա  |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  3.1|Մատուռ          |16-17 դդ.|               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  3.2|Խաչքար          |13 դ.    |մատուռի մուտքից|  Հ | պատվանդանի  |

|  |     |                |         |հս             |    | վրա         |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 4|     |Գերեզմանոց      |միջնադար |Մաքրավան       |  Տ |             |

|  |     |                |         |թաղամաս,       |    |             |

|  |     |                |         |Մաքրավանից     |    |             |

|  |     |                |         |700-800 մ հս-աե|    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  4.1|Խաչքար          |12-13 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 5|     |Գերեզմանոց      |13-20 դդ.|Վանատուր       |  Հ |նախկին       |

|  |     |                |         |թաղամասում,    |    |Աթարբեկյան   |

|  |     |                |         |երկրորդ        |    |գյուղում     |

|  |     |                |         |աշխարհամարտում |    |             |

|  |     |                |         |զոհվածների     |    |             |

|  |     |                |         |հուշարձանի մոտ |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  5.1|Խաչքար          |13 դ.    |               |  Հ |թաղված է հողի|

|  |     |                |         |               |    |մեջ          |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  5.2|Խաչքար          |13-14 դդ.|               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  5.3|Խաչքար          |13-14 դդ.|գերեզմանոցի    |  Հ |             |

|  |     |                |         |կենտրոնում     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  5.4|Խաչքար          |14-15 դդ.|գերեզմանի      |  Հ |կանգնեցված Է |

|  |     |                |         |մուտքի մոտ     |    |գետնի վրա    |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  5.5|Խաչքար          |14-15 դդ.|գերեզմանոցի ամ |  Տ |պատվանդանի   |

|  |     |                |         |եզրին          |    |վրա          |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 6|     |Գերեզմանոց      |19-20 դդ.|քաղաքի մեջ, N 4|  Տ |             |

|  |     |                |         |դպրոցի մոտ     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  6.1|Խաչքար          |12 դ.    |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 7|     |Գյուղատեղի      |12-15 դդ.|Կաքավաձոր      |  Տ |«Զիարաթ»     |

|  |     |                |         |թաղամասից 2 կմ |    |վայրում      |

|  |     |                |         |հվ-աե          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  7.1|Գերեզմանոց      |12-15 դդ.|               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 8|     |Գյուղատեղի      |միջնադար |Մաքրավան       |  Տ |«Սարի տակի   |

|  |     |                |         |թաղամաս,       |    |խարաբեք»     |

|  |     |                |         |Ծաղկաձորից 6 կմ|    |վայրում      |

|  |     |                |         |ամ             |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  8.1|Մատուռ          |միջնադար |               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  8.2|Գերեզմանոց      |միջնադար |               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 9|     |Գյուղատեղի      |միջնադար |քաղաքից 3 կմ   |  Տ |«Չամանգյուլ» |

|  |     |                |         |հվ-աե          |    |վայրում      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  9.1|Եկեղեցի Սբ.     |միջնադար |               |  Տ |վերականգ.    |

|  |     |Ամենափրկիչ      |         |               |    |20 դ.        |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |  9.2|Գերեզմանոց      |ուշ      |               |  Տ |             |

|  |     |                |միջնադար |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|10|     |Գյուղատեղի      |զարգացած |Վանատուր       |  Հ |պահպանվել    |

|  |     |                |միջնադար |թաղամասից      |    |են հետքերը   |

|  |     |                |         |Թեղենիս սար    |    |             |

|  |     |                |         |տանող ճանապարհի|    |             |

|  |     |                |         |երկու կողմում  |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 10.1|Գերեզմանոց      |10-17 դդ.|գյուղատեղիում  |  Հ |ավերված,     |

|  |     |                |         |               |    |տապանաքարերը |

|  |     |                |         |               |    |տեղահանված   |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

| 1|     |Դամբարանադաշտ   |Ք.ա. 2-1 |քաղաքից 5 կմ   |  Հ |երկլանջ      |

|  |     |                |հազ.     |հվ-աե          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|12|     |Դամբարանադաշտ   |Ք.ա. 2-1 |քաղաքից 10 կմ  |  Հ |             |

|  |     |                |հազ.     |հվ-աե          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|13|     |Եկեղեցի         |10-12 դդ.|Աղբյուրակ      |  Հ |նախկին       |

|  |     |                |         |թաղամասում,    |    |Աղբյուրակ    |

|  |     |                |         |բլրի վրա       |    |գյուղում     |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.1|Խաչքար          |10 դ.    |ագուցված է     |  Հ |երկատված     |

|  |     |                |         |եկեղեցու հս    |    |             |

|  |     |                |         |ավանդատան աե   |    |             |

|  |     |                |         |պատին          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.2|Խաչքար          |10-11 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու աե    |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.3|Խաչքար          |11-12 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս-աե |    |             |

|  |     |                |         |անկյունում,    |    |             |

|  |     |                |         |արտաքուստ      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.4|Խաչքար          |12-13 դդ.|դրված է        |  Հ |վերաշարված Է |

|  |     |                |         |եկեղեցու մուտքի|    |որպես        |

|  |     |                |         |վերևում,       |    |ճակատակալ քար|

|  |     |                |         |ներքուստ       |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.5|Խաչքար          |12-13 դդ.|դրված է        |  Հ |վերաշարված է |

|  |     |                |         |եկեղեցու մուտքի|    |որպես        |

|  |     |                |         |վերևում,       |    |ճակատակալ քար|

|  |     |                |         |արտաքուստ      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.6|Խաչքար          |12-13 դդ.|եկեղեցում, հվ  |  Հ |             |

|  |     |                |         |պատի տակ       |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.7|Խաչքար          |12-13 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս-աե |    |             |

|  |     |                |         |անկյունում,    |    |             |

|  |     |                |         |արտաքուստ      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.8|Խաչքար          |14 դ.    |ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս-աե |    |             |

|  |     |                |         |անկյունում,    |    |             |

|  |     |                |         |արտաքուստ      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 13.9|Գերեզմանոց      |9-17 դդ. |եկեղեցու շուրջը|  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|14|     |Եկեղեցի         |1861 թ.  |քաղաքի հվ-ամ   |  Հ |             |

|  |     |                |         |մասում, Գր.    |    |             |

|  |     |                |         |Նարեկացու փող. |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.1|Խաչքար          |10 դ.    |ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու բեմի  |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.2|Խաչքար          |10-11 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու աե    |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.3|Խաչքար          |10-11 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու աե    |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.4|Խաչքար          |13 դ.    |ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հվ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից վերև   |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.5|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հվ    |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.6|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հվ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |նախորդի մոտ    |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.7|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հվ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |նախորդի մոտ    |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.8|Խաչքար          |16-17 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու բեմի  |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 14.9|Խաչքար          |16-17 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու բեմի  |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |14.10|Խաչքար          |16-17 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու բեմի  |    |             |

|  |     |                |         |ճակատին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |14.11|Զանգակատուն     |19 դ.    |կից է եկեղեցուն|  Հ |             |

|  |     |                |         |հվ-ից          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |14.12|Գերեզմանոց      |10-19 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|15|     |Եկեղեցի Սբ.     |1897 թ.  |Կաքավաձոր      |  Տ |նախկին       |

|  |     |Աստվածածին      |         |թաղամասում     |    |Կաքավաձոր    |

|  |     |                |         |               |    |գյուղում     |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 15.1|Խաչքար          |10-11 դդ.|ագուցված է     |  Տ |             |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից վերև   |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 15.2|Խաչքար          |11 դ.    |ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հվ    |    |             |

|  |     |                |         |պատին,         |    |             |

|  |     |                |         |արտաքուստ      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 15.3|Խաչքար          |12-13 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից հվ     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 15.4|Խաչքար          |13 դ.    |ագուցված է     |  Հ |ստորին       |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |հատվածը      |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից հս     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 15.5|Գերեզմանոց      |12-19 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|16|     |Եկեղեցի Սբ.     |1881-1883|Վանատուր       |  Հ |             |

|  |     |Աստվածածին      |թթ.      |թաղամասի հս-ամ |    |             |

|  |     |                |         |մասում         |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.1|Խաչքար          |1223 թ.  |ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից աջ     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.2|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից ձախ    |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.3|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մատուռից հս    |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.4|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |զանգակատան     |    |             |

|  |     |                |         |հս-աե մույթի   |    |             |

|  |     |                |         |տակ            |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.5|Խաչքար          |13-14 դդ.|ագուցված է     |  Հ |երևում  է    |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |ձախակողմյան  |

|  |     |                |         |ճակատին,       |    |եզրագոտին    |

|  |     |                |         |զանգակատան     |    |             |

|  |     |                |         |հվ-աե մույթի   |    |             |

|  |     |                |         |տակ            |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.6|Խաչքար          |15-16 դդ.|ագուցված է     |  Հ |             |

|  |     |                |         |եկեղեցու հս    |    |             |

|  |     |                |         |ճակատին,       |    |             |

|  |     |                |         |մուտքից ձախ    |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.7|Խաչքար          |18 դ.    |ագուցված է     |  Տ |արձանագիր    |

|  |     |                |         |եկեղեցու ամ    |    |             |

|  |     |                |         |մուտքի վերևում |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 16.8|Զանգակատուն     |19 դ.    |կից է եկեղեցուն|  Հ |             |

|  |     |                |         |ամ-ից          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |16.9 |Գերեզմանոց      |9-17 դդ. |եկեղեցուց հվ և |  Հ |             |

|  |     |                |         |աե             |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|17|     |Խաչքար          |9-10 դդ. |Մաքրավան       |  Հ |             |

|  |     |                |         |թաղամասից 2.5  |    |             |

|  |     |                |         |կմ հվ, նորաշեն |    |             |

|  |     |                |         |մատուռում      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|18|     |Խաչքար          |9-10 դդ. |նախորդի մոտ    |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|19|     |Խաչքար          |9-10 դդ. |Վանատուր       |  Հ |խաչքարի      |

|  |     |                |         |թաղամասի հս    |    |տեղում       |

|  |     |                |         |եզրին, բլրի    |    |վերջերս      |

|  |     |                |         |գագաթին,       |    |կառուցել է   |

|  |     |                |         |նորաշեն        |    |Սբ. Խաչ      |

|  |     |                |         |մատուռում      |    |մատուռը      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|20|     |Խաչքար          |10 դ.    |Շահումյան փող. |  Հ |             |

|  |     |                |         |120, նորաշեն   |    |             |

|  |     |                |         |մատուռում      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|21|     |Խաչքար          |10 դ.    |քաղաքի հվ      |  Հ |Խ. Հարություն|

|  |     |                |         |մասում         |    |յանի         |

|  |     |                |         |               |    |տնամերձում   |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|22|     |Խաչքար          |10-11 դդ.|Մաքրավան       |  Հ |Մարգարյանների|

|  |     |                |         |թաղամասում     |    |տան մոտ      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|23|     |Խաչքար          |11 դ.    |նախորդի մոտ    |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|24|     |Խաչքար          |11 դ.    |նախորդի մոտ    |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|25|     |Խաչքար          |11 դ.    |Մաքրավանքից 1.5|  Հ |             |

|  |     |                |         |կմ հվ-ամ       |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|26|     |Խաչքար          |11 դ.    |քաղաքից 1 կմ   |    |«Զիմնի»      |

|  |     |                |         |հվ-աե          |    |վայրում      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|27|     |Խաչքար          |11-12 դդ.|քաղաքի ամ      |  Հ |             |

|  |     |                |         |մասում         |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|28|     |Խաչքար          |11-12 դդ.|քաղաքի ամ      |  Հ |             |

|  |     |                |         |մասում         |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|29|     |Խաչքար          |11-12 դդ.|քաղաքի ամ      |  Հ |Ֆ. Հարութ-   |

|  |     |                |         |մասում         |    |յունյանի     |

|  |     |                |         |               |    |հողամասում   |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|30|     |Խաչքար          |12-13 դդ.|քաղաքից 1 կմ   |  Հ |«Զիմնի»      |

|  |     |                |         |հվ-աե          |    |վայրում      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|31|     |Խաչքար          |12 դ.    |Մաքրավան       |  Հ | երկատված    |

|  |     |                |         |թաղամասից      |    |             |

|  |     |                |         |հս-ամ,         |    |             |

|  |     |                |         |սարալանջին     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|32|     |Խաչքար          |12 դ.    |Մաքրավան       |  Հ |երկատված     |

|  |     |                |         |թաղամասում     |    |             |

|  |     |                |         |նորաշեն        |    |             |

|  |     |                |         |մատուռում      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|33|     |Խաչքար          |12-13 դդ.|Մաքրավանքից մոտ|  Հ |Յավրյանների  |

|  |     |                |         |150 մ հս-ամ    |    |տան մոտ,     |

|  |     |                |         |               |    |կանգնեցված է |

|  |     |                |         |               |    |գետնի վրա    |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|34|     |Խաչքար          |12-13 դդ.|Վանատուր       |  Հ |Խ. Հարություն|

|  |     |                |         |թաղամասի հվ    |    |յանի         |

|  |     |                |         |մասում         |    |տնամերձում,  |

|  |     |                |         |               |    |նորաշեն      |

|  |     |                |         |               |    |սրբատեղիում  |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|35|     |Խաչքար          |13 դ.    |Վանատուր       |    |պատվանդանից  |

|  |     |                |         |թաղամաս տանող  |    |տեղահանված և |

|  |     |                |         |ճանապարհի աջ   |    |երկատված     |

|  |     |                |         |կողմում,       |    |             |

|  |     |                |         |գետափին        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|36|     |Խաչքար          |13 դ.    |Մաքրավանքից մոտ|  Հ |Մարգարյանների|

|  |     |                |         |150 մ հս-ամ    |    |տան մոտ      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|37|     |Խաչքար          |13 դ.    |Մաքրավանք տանող|  Հ |տեղացիները   |

|  |     |                |         |ճանապարհի ձախ  |    |կոչում են    |

|  |     |                |         |կողմում,աղբյուր|    |«Սրբի քար»   |

|  |     |                |         |մոտ            |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|38|     |Խաչքար          |13 դ.    |Մաքրավանք անող |    |             |

|  |     |                |         |ճանապարհի ձախ  |    |             |

|  |     |                |         |կողմում,       |    |             |

|  |     |                |         |աղբյուրի մոտ   |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|39|     |Խաչքար` Գրիգորի |13 դ.    |Մաքրավանք տանող|  Հ |քարաբեկորի   |

|  |     |                |         |ճանապարհի ձախ  |    |վրա, երկատված|

|  |     |                |         |կողմում,       |    |             |

|  |     |                |         |աղբյուրից      |    |             |

|  |     |                |         |մոտ 20 մ հվ-ամ |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|40|     |Խաչքար          |13-14 դդ.|Մաքրավանք տանող|  Հ |երկատված     |

|  |     |                |         |ճանապարհի ձախ  |    |             |

|  |     |                |         |կողմում,       |    |             |

|  |     |                |         |աղբյուրի մոտ   |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|41|     |Խաչքար          |13-14 դդ.|Աղբյուրակից    |  Հ |բարձր լարման |

|  |     |                |         |Բջնի տանող     |    |էլ.հոսանքի   |

|  |     |                |         |ճանապարհի մոտ, |    |աշտարակից 20 |

|  |     |                |         |սարի գագաթին   |    |մ աե արտերի  |

|  |     |                |         |               |    |մեջ, երկատված|

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|42|     |Խաչքար          |14-15 դդ.|քաղաքից 1 կմ   |  Հ |«Զիմնի»      |

|  |     |                |         |հվ-աե          |    |վայրում      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|43|     |Խաչքար          |14-15 դդ.|քաղաքից 5 կմ   |  Հ |«Զոմմե»      |

|  |     |                |         |հվ-աե          |    | վայրում     |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|44|     |Խաչքար          |15 դ.    |Կաքավաձոր      |  Հ |             |

|  |     |                |         |թաղամասից 1 կմ |    |             |

|  |     |                |         |հվ             |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|45|     |Խաչքար          |15 դ.    |Մաքրավանք տանող|  Հ |ծառի տակ     |

|  |     |                |         |ճանապարհի ձախ  |    |             |

|  |     |                |         |կողմում,       |    |             |

|  |     |                |         |աղբյուրից մոտ  |    |             |

|  |     |                |         |20 մ հվ-ամ     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|46|     |Խաչքար          |15 դ.    |Շահումյան փող. |  Հ |             |

|  |     |                |         |120, նորաշեն   |    |             |

|  |     |                |         |մատուռում      |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|47|     |Խաչքար          |1557 թ.  |քաղաքից 10 կմ  |    |«Կարմիր դար» |

|  |     |                |         |հվ             |    | սարի գագաթին|

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|48|     |Խաչքար          |միջնադար |քաղաքի մեջ Սբ. |  Հ |Վ. Ասատրյանի |

|  |     |                |         |Խաչ եկեղեցուց  |    |տան մոտ      |

|  |     |                |         |հվ             |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|49|     |Հուշաղբյուր     |1957 թ.  |քաղաքի մեջ     |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|50|     |Հուշարձան       |1975 թ.  |Կաքավաձոր      |  Տ |             |

|  |     |երկրորդ         |         |թաղամասում,    |    |             |

|  |     |աշխարհամարտում  |         |եկեղեցուց հս   |    |             |

|  |     |զոհվածներին     |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|51|     |Հուշարձան       |1989 թ.  |Ներքին         |  Տ |ճարտ.` Վ.    |

|  |     |երկրորդ         |         |Աղբյուրակ      |    |Ակշեհիրլյան  |

|  |     |աշխարհամարտում  |         |թաղամասում     |    |             |

|  |     |զոհվածներ       |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|52|     |Հուշարձան       |1985 թ.  |Վանատուր       |  Հ |տարածքում    |

|  |     |երկրորդ         |         |թաղամասում     |    |թաղված են    |

|  |     |աշխարհամարտում  |         |               |    |Արցախյան     |

|  |     |զոհվածներին     |         |               |    |ազատամարտի   |

|  |     |                |         |               |    |հերոսները    |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  |52.1 |Գերեզմանոց      |1992-2001|               |  Տ |             |

|  |     |Արցախում զոհված |թթ.      |               |    |             |

|  |     |ազատամարտիկների |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|53|     |Հուշարձան       |1981 թ.  |քաղաքային      |  Հ |             |

|  |     |երկրորդ         |         |զբոսայգում     |    |             |

|  |     |աշխարհամարտում  |         |               |    |             |

|  |     |զոհվածներին     |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|54|     |Մատուռ          |18-19 դդ.|Կաքավաձոր      |  Հ |վերականգ 20 դ|

|  |     |                |         |թաղամասի հս    |    |             |

|  |     |                |         |մասում         |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|55|     |Մատուռ          |միջնադար |քաղաքի Սբ. Խաչ |  Հ |վերականգ.20 դ|

|  |     |                |         |եկեղեցուց հվ   |    |Մ. Ավետիսյանի|

|  |     |                |         |               |    |տան մոտ      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.1|Խաչքար          |10 դ.    |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.2|Խաչքար          |10 դ     |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.3|Խաչքար          |10 դ.    |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.4|Խաչքար          |10-11 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.5|Խաչքար          |12-13 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 55.6|Խաչքար          |13 դ.    |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|56|     |Մատուռ Սբ.      |վերակառ. |Կաքավաձոր      |  Տ |             |

|  |     |Աստվածածին      |1915 թ.  |թաղամասի ամ    |    |             |

|  |     |                |         |մասում         |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 56.1|Գերեզմանոց      |12-20 դդ.|               |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|57|     |Մատուռ «Վերին   |4-7 դդ.  |Կաքավաձոր      |  Հ |             |

|  |     |Վանք»           |         |թաղամասից մոտ  |    |             |

|  |     |                |         |1 կմ հս        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 57.1|Խաչքար          |         |ագուցված է     |  Տ |             |

|  |     |                |         |մատուռի ամ     |    |             |

|  |     |                |         |ճակատին, մուտքի|    |             |

|  |     |                |         |վերևում        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 57.2|Գերեզմանոց      |         |մատուռի մոտ    |  Տ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|58|     |Մատուռ «Կապույտ |9 դ.     |Վանատուր       |  Հ |հիմնովին     |

|  |     |խաչ»            |         |թաղամասում     |    |վերաշինված   |

|  |     |                |         |               |    |1990-ական թթ |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 58.1|Գերեզմանոց      |9-13 դդ. |մատուռի մոտ    |  Հ |շրջապատված է |

|  |     |                |         |               |    |քարե         |

|  |     |                |         |               |    |ցանկապատով   |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|59|     |Վանական համալիր |10-17 դդ.|Մաքրավան       |  Հ |             |

|  |     |Մաքրավանք       |         |թաղամասում,    |    |             |

|  |     |                |         |բլրակի վրա     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.1|Եկեղեցի Սբ.     |10 դ.    |               |  Հ |միանավ սրահ  |

|  |     |Ամենափրկիչ      |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.2|Եկեղեցի Սբ.     |1211 թ.  |               |  Հ |կենտրոնագմբեթ|

|  |     |Կաթողիկե        |         |               |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.3|Գավիթ           |13 դ.    |               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.4|Մատուռ          |         |Մաքրավանքից 100|    |Ասատրյանների |

|  |     |                |         |մ ամ, բլրակի   |    |տան մոտ,     |

|  |     |                |         |վրա            |    |կիսավեր      |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.5|Գերեզմանոց      |10-14 դդ.|               |  Հ |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.6|Պարիսպ          |         |               |  Հ | հս և  հվ    |

|  |     |                |         |               |    | հատվածները  |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.7|Օժանդակ         |         |համալիրի հվ    |  Հ |             |

|  |     |շինություններ   |         |կողմում        |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 59.8|Գերեզմանոց      |12-14 դդ.|Մաքրավանքից    |  Հ |             |

|  |     |                |         |հս-ամ,         |    |             |

|  |     |                |         |սարալանջին     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|60|     |Վանական համալիր |10-14 դդ.|Աղբյուրակ      |  Հ |             |

|  |     |Սբ. Ստեփանոս    |         |թաղամասից 3-4  |    |             |

|  |     |                |         |կմ հս-ամ,      |    |             |

|  |     |                |         |անտառի մեջ     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|  | 60.1|Եկեղեցի Սբ.     |10-12 դդ.|               |  Հ |հս պատին,    |

|  |     |Ստեփանոս վանք   |         |               |    |1223 թ.      |

|  |     |                |         |               |    |նվիրատվական  |

|  |     |                |         |               |    |արձանագրութ- |

|  |     |                |         |               |    |յուն         |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|61|     |Քանդակ          |1957 թ.  |քաղաքի մեջ,    |  Տ |             |

|  |     |                |         |հանրախանութի   |    |             |

|  |     |                |         |դիմաց          |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|62|     |Քանդակ          |20 դ.    |քաղաքային      |  Տ |             |

|  |     |                |         |զբոսայգում     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|63|     |Քանդակ «Նժույգ» |20 դ.    |քաղաքային      |  Տ |             |

|  |     |                |         |զբոսայգում     |    |             |

|__|_____|________________|_________|_______________|____|_____________|

|64|     |Քարավանատուն    |13 դ.    |Վանատուր       |  Հ |Վ. Բարսեղյանի|

|  |     |                |         |թաղամասում     |    |տան մոտ      |

.______________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ II
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման հայեցակարգ

 

Հրազդան քաղաքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների տնտեսական և տարածքային զարգացման հիմնախնդիրները քաղաքաշինական գործունեության ներկա փուլի առավել սուր և բարդ պրոբլեմներից է: Այս կապակցությամբ քաղաքի զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են հետևյալ գործոնների հետ փոխկապակցված.

- Քաղաքի դիրքը Կոտայքի մարզի տարաբնակեցման համակարգում,

- Բնակչության աճի դինամիկան,

- Տարածքային ռեսուրսների օգտագործման տենդենցները և արդյունավետությունը,

- Տրանսպորտային կապերը, դրանց կատարելագործման հնարավորությունները,

- Տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող ռեսուրսային (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) պոտենցիալի օգտագործման հնարավորությունները և արդյունավետությունը,

- Տնտեսության տարբեր ճյուղերի փոխկապակցվածության, գերակա ճյուղերի զարգացման խնդիրները,

- Ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հնարավորությունները:

. Հրազդանի քաղաքային համայնքի տարածքը, գտնվելով Կոտայքի մարզի ինտենսիվ յուրացված գոտում, հանքահումքային ռեսուրսներով (երկաթ, ալյումինի հումք) հարուստ տարածքում, կարող է վերաճել արդյունաբերական կենտրոնի` օգտագործելով նաև համայնքից դուրս մշակված հանքարդյունաբերության արտադրանքի վերջնական արդյունքները շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիա ունեցող արդյունաբերական օբյեկտներում:

. Հաշվի առնելով տարածքի հարուստ ռեկրեացիոն ռեսուրսները (գեղատեսիլ կիրճ, լիճ, շինարարության համար պիտանի սարահարթեր, փշատերև անտառ, կլիմայաբուժության, ձմեռային սպորտի բարենպաստ պայմաններ), միջպետական ճանապարհի, երկաթգծի առկայությունը, բազմաթիվ և բազմաբնույթ պատմամշակութային հուշարձանները, Հրազդան քաղաքը կարող է վերաճել ռեկրեացիոն կենտրոնի` Հրազդանի ավազանի ռեկրեացիոն գոտու Հրազդանի միջին հոսանքի ենթագոտում:

. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար կարևոր գործոններ են քաղաքի տրանսպորտային մատչելիության գոտում գյուղական համայնքների տարածքներում զարգացած անասնապահությունը, ոչխարաբուծությունը, պտղաբուծությունը, ինչպես նաև անտառի և ենթանտառի առկայությունը` իրենց հարուստ հատապտուղներով: Ագրոարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել նաև ռեկրեացիոն ոլորտին:

 

II-1.1. Արդյունաբերական զարգացման հեռանկարները

 

Սույն նախագծով արդյունաբերության զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) ռեսուրսների, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունով, որոնցից կարևորագույնն են.

. Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:

. Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը` ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար:

. Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով հնարավոր է յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարությունները, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:

. Գիտատեխնիկական ճյուղի արդյունաբերական օբյեկտների տեղադրում:

. Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:

. Արդյունաբերական օբյեկտներում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:

. Աշխատունակ բնակչության բարձր ներուժի կիրառում:

. Իրավական և գործարարական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին իրազեկելու համար:

 

II-1.2. Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման

հնարավորությունները

 

Հրազդանի համայնքի տարածքը հանքահումքային ռեսուրսների տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նրա կենտրոնական մասով` Մարմարիկ գետի ավազանով, հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք է ձգվում Մարմարիկի հանքային գոտին, որի հզորությունը կազմում է` 600-800 մ: Հանքային գոտուց դեպի հյուսիս տարածվում է Փամբակի, իսկ հարավում` Ծաղկունյաց լեռնաշղթան: Ըստ էության Մարմարիկի հանքային գոտին իրենից ներկայացնում է խորքային խզման գոտի, որը եզրերում (մարզի սահմաններում) և կենտրոնական մասում հատվում է հյուսիս-արևելյան երկրաբանական կառույցներով (խզվածքների գոտիներով)` առաջացնելով 3 խոշոր հանքային հանգույցներ (հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք). I - Հանքավանի, II - Մեղրաձորի, III - Հրազդանի:

Հանքավանի հանքային հանգույցը (հանքային դաշտ) մեծ հեռանկարներ ունի պղինձ-մոլիբդենային, ոսկի-երկաթահանքային և ոսկի-սուլֆիդային հանքայնացումների առումով: Հանքավանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարները հաշվարկված են և կազմում են մոտ 1.15 մլն.տ. հանքաքար, մոտ 62.5 հազ.տ. մոլիբդեն, մոտ 288 հազ.տ. պղինձ: Նեկայումս Հանքավանի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ է անցկացնում Գլոբալ Գոլդ ընկերությունը, որը ստացել է հանքավայրի հետախուզման և շահագործման լիցենզիան: Հանքավանի հանքային դաշտի հեռանկարները անտարակույս կապված են ոսկեբեր հանքաքարերի հետ, որոնցում պղնձի պարունակությունը հասնում է մինչև 1% և կարող են արդյունավետ վերամշակվել հանքային դաշտի այլ ոսկեբեր երևակումների (Ցիցքար, Թթուջուր, Բացատիլիճ, Կենտրոնական տեղամաս) հետ համատեղ: Հանքային դաշտի տիտան-մագնետիտային երևակումները (ՈՒլյաշիկ, Շեկքար, Հանքավան և Դեբախլի) պետք է դիտարկվեն Հրազդանի և Մեղրաձորի հանքային դաշտերում հայտնի մի շարք երկաթահանքային և տատանամագնետիտային հանքաքարերի հետ համատեղ, որոնք կարող են լրացուցիչ հանքային հումք հանդիսանալ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման ժամանակ, կամ որոշ տարբերակներում, կարող են հումք հանդիսանալ տեղայնացված լեռնահանքային համալիրի ստեղծման ժամանակ:

Հանքավանի հանքային հանգույցի նշանակությունը առավել մեծ է և այն պատճառով, որ այն մարզի հյուսիս-արևմտյան սահմանում հատվում է Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հյուսիս-արևելյան տարածմամբ կառույցների հետ և ստեղծում է հարկայնացված հանքային հանգույց` շատ մեծ հեռանկարներով և հանքային հումքի մեծ ռեսուրսներով:

Մեղրաձորի հանքային հանգույցը (հանքային դաշտը) մեծ նշանակություն ունի հանրապետության ոսկու արդյունաբերության մեջ, քանի որ շահագործվում է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղային ֆորմացիային պատկանող հանքավայրը` որպես հումք Արարատի ՈԿՖ-ի համար: Ներկայիս վիճակով պաշարների (շուրջ 22 տ.ոսկի) զգալի մասը արդյունահանված է, AGRC միավորման կողմից իսկ հեռանկարային ռեսուրսները պայմանավորված են խորը հորիզոններում և հանքի թևերում գտնվող ոսկի-սուլֆիդային հանքատեսակների առկայությամբ (Լուսաջուր, Զառ, Արջասար, նոր տեղամաս):

Մարմարիկի հանքային դաշտում հայտնի են մի շարք տիտան-մագնետիտային հանքաքարերի երևակումներ - Մարմարիկի, Կաքավաձորի (հեմատիտային) Մեղրաձորի, Ձորակի: Նշենք նաև որ Մեղրաձորի խորը հորիզոններում նույնպես հայտնաբերված են տիտան-մագնետիտային հանքաքարեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:

Հրազդանի հանքային հանգույցը (Սուդագանի հանքային դաշտը) հանդիսանում է հանրապետության երկաթահանքի ամենաբարձրորակ հանքաքարերով ներկայացված հանքային դաշտը, որը պարունակում է շուրջ 73 մլն.տ. երկաթի հանքաքար` երկաթի բարձր պարունակությամբ: Հանքաքարերում առկա են TiO2, MnO, P2O5, ինչպես նաև մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներ, հազվագյուտ հողեր, որոնց պաշարները հաստատված չեն, քանի որ վերջիններիս առկայությունը հաստատվել է պաշարների հաստատումից հետո: Հրազդանի հանքաքարը լավ ուսումնասիրված է հանրապետական և ռուսական մասնագիտացված ինստիտուտների և առաջատար մասնագետների կողմից և տեխնոլոգիական հետազոտությունների հիման վրա ապացուցված է, որ այն կարող է հիմք հանդիսանալ բարձրորակ համաձուլվածքներ և պողպատ, ընդհուպ մինչև բարձրորակ մաքուր երկաթ ստանալու համար: Ապացուցված է, որ Հրազդանի երկաթահանքերում բավականին բարձր են հազվագյուտ հողերի և ռադիոակտիվ թորիումի պարունակությունները, որոնք ունեն արդյունաբերական նշանկություն, ընդ որում հազվագյուտ հողերը ներկայացված են մոտ 80% ցերիումի խմբի տարրերով: Այսպիսով, Հրազդանի հանքավայրի և հանքային դաշտի (Մաքրավանի, Աթարբեկյանի) և հարակից հանքերևակումների շահագործման ժամանակ սկզբունքային նշանակություն կունենան ոչ միայն բարձր որակի տեխնոլոգիաները, այլ նաև հազվագյուտ հողերի, թանկարժեք մետաղների առկայությունը: Վերջիններիս պարունակությունները բավականաչափ բարձր են և հանքաքարերը, այդ տեսակետից, դասվում են հանքաբեր տարատեսակների շարքին:

Նպատակահարմար է երկաթի հանքավայրի շահագործումը ստորգետնյա եղանակով, քանի որ բաց եղանակով շահագործումը կարող է հանգեցնել էկոլոգիական ոչ ցանկալի հետևանքների:

Նկատի ունենալով Մարմարիկի հանքային գոտում մեծ տարածում ունեցող ոսկի-երկաթահանքային հանքատեսակների տարածումը և հարակից հանքային դաշտերի հանքաքարերի կոմպլեքսային բնույթը, հնարավոր է մարզի տարածքում, Հրազդանի գործող համալիրի հենքի վրա ստեղծել լեռնամետալուրգիական կոմպլեքս, որը կվերամշակի ոսկու, երկաթի, գունավոր և հազվագյուտ մետաղներ պարունակող հանքաքարերը` դադարեցնելով ցեմենտի արտադրությունը:

Մարմարիկի հանքաբեր գոտուց հյուսիս` Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ (3101 մ) գագաթի շրջակայքում, մերկանում են համանուն հանրահայտ նեֆելինային սիենիտները, որոնք հիմք են հանդիսացել նախագծելու ալյումինի խոշոր արդյունաբերական կենտրոն Հրազդանում: Ակադեմիկոս Մանվելյանի կողմից մշակված է եղել մի եզակի տեխնոլոգիական սխեմա, որի արդյունքում նեֆելինային սիենիտների համալիր վերամշակումը հնարավորություն կտար ստանալ մաքուր ալյումին և մի շարք այլ հարակից ապրանքատեսակներ` պոտաշ, ցեմենտ, կալիումի և կալցիումի մետասիլիկատներ, ապակե մանրաթելեր, երևանիտ, լազերային և էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար մոնոբյուրեղային քվարց և այլն: Մշակված տեխնոլոգիան դասվում էր միջին էներգատարողության և հանդիսանում էր անթափոն ու էկոլոգիապես անվտանգ: Նախատեսվում էր հանքավայրը շահագործել բաց եղանակով` 500 հազ.տ տարեկան արտադրողականությամբ: Համալիրը պետք է կառուցվեր Հրազդան քաղաքում, սակայն որոշ տեխնոլոգիական հարցերի թերի լինելու պատճառով իրականացվեց ցեմենտի հզոր արտադրություն` այլ հումքային հենքի հիման վրա: Վերջին տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել վերամշակման տեխնոլոգիայի կատարելագործման ուղղությամբ և ստացվող ապրանքատեսակների ընդլայնման առումով, ինչպես նաև լուծված են մի շարք պրոբլեմային խնդիրներ` կապված արտանետվող հոսքային ջրերի մաքրազտման հետ, նամանավանդ` լուծված են էներգամատակարարման հարցերը` Մեծամորի ատոմակայանից: Ներկայումս այդ նախագիծը վերամշակված տեսքով քննարկումների փուլում է և կառավարության ուշադրության կենտրոնում` նախատեսված լեռնաքիմիական կոմբինատը վերստեղծելու նպատակով:

Ալյումինի հումքից բացի` Թեժսարի նեֆելինային սիենիտները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հազվագյուտ հողերի պարունակության տեսակետից: Հազվագյուտ հողերը հիմնականում ներկայացված են ցերիումի խմբի միներալներով: Տեխնոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է ստանալ մելանիտի և սֆենի սելեկտիվ խտանյութեր, որոնցից հնարավոր է տարալվացման և էքստրակցիայի մեթոդով կորզել 76-88% ցերիումի խմբի միներալներ: Միաժամանակ ստացված են նաև մագնետիտային և ֆլյուորիտային խտանյութեր, որոնցից հազվագյուտ հողերի կորզումը կազմում է շուրջ 70%: Արտադրություն կազմակերպելու դեպքում հնարավոր է կավահողային արտադրության ծանր թափոններից կորզել հազվագյուտ հողեր:

Այսպիսով, Թեժսարի նեֆելինային սիենիտները հանդիսանում են ոչ միայն եզակի հումք ալյումինի արտադրություն կազմակերպելու համար, այլ նաև մեծ հետաքրքրություն են ներկայացնում շուկայում մեծ պահանջարկ ունեցող ցերիումի խմբի, հազվագյուտ հողերի ստացման համար:

Ցերիումի խմբի էլեմենտներն օգտագործվում են նավթարդյունաբերության մեջ` որպես կատալիզատոր, մետալուրգիայի, ապակու, կերամիկայի, էլեկտրոնիկայի (լինզաների ստացում, օպտիկական ապակիներ և այլն) բնագավառներում և ջերմամիջուկային ռեակտորներում (ջերմադիմացկուն կերամիկական սարքավորումների օգտագործում):

Մարմարիկի հանքաբեր գոտուց հարավ` Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտներում, Հրազդան գետի ավազանի միջին հոսանքներում պարզորոշ անջատվում են 2 տեղամասեր, Հրազդանի Դալար վտակի ավազանը և Ֆոնտան-Ալափարս գյուղերի միջակայքում ընկած տարածքը` Կոտայք ջրանցքի ձախ ափին, որոնք հիմնականում կարող են հանդիսանալ որպես շինանյութերի հումքային բազա:

Դալար տեղամասում մեծ տարածում ունեն կրաքարերը, դոլոմիտները, տրավերտինները, մարմարները և մարմարացած ապարները, ինչպես նաև հանքային ներկերը ու միջազգային համբավ ունեցող «Բջնի» բուժիչ հանքային ջուրը: Որոշ հետաքրքրություն կարող են ներկայացնել Արզաքանի տիտան-մագնետիտային հանքաքարերը` որպես ապագայում Հրազդանում կառուցվող պողպատաձուլական գործարանի լրացուցիչ հումք, կամ տեղում` գյուղական համայնքում որպես բազմանպատակային օգտագործման հումք:

Ֆոնտանի տեղամասը հետաքրքիր է հիմնականում պեռլիտների և լիթոիդային պեմզաների մեծ զանգվածներով, որոնք առանձին բացհանքերով շահագործվում են և լայնորեն կիրառվում են շինարարության մեջ: Շինանյութերի պաշարները զգալի են և մարզը կապահովեն երկարաժամկետ ապագայում:

Այսպիսով, Հրազդանի քաղաքային համայնքը, գտնվելով հանքահումքային ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում (երկաթ, ոսկի, նեֆելինային սիենիտներ և այլն), կարող է հեռանկարում օգտագործել տարածաշրջանի լեռնահանքային կենտրոնների (գործող և նոր ստեղծվող) վերջնական արտադրանքը Հրազդանի արդյունաբերական օբյեկտների չօգտագործվող ծավալներում` շրջապատին նվազագույն վնաս հասցնող արտադրության կազմակերպումով:

 

Հրազդանի տարածաշրջանի օգտակար հանածոների հանքավայրերի ցուցակը

 

Կրաքարեր և տրավերտիններ

1 - Աղվերանի տրավերտիններ, 2 - Հրազդանի կրաքարեր

 

Պեռլիտներ

3 - Ֆոնտանի

 

Մարմարներ

4 - Աղվերանի, 5 - Կապուտկողի, 6 - Արզաքանի, 7 - Մարմարիկի, 8 - Մայմեխի

 

Լիթոիդային պեմզաներ

9 - Լուսավանի, 10 - Գյումուշի, 11 - Ֆոնտանի

 

Հանքային ներկեր

12 - Արզաքանի, 13 - Աղվերանի

 

Դոլոմիտներ

14 - Արզաքանի

 

Հանքային ջրեր

15 - Բջնիի, 16 - Հանքավանի

 

Հանքավանի հանքային դաշտի ոսկու երևակումներ

17 - Ցիցքարի, 18 - Թթուջրի, 19 - Բացատի լճի, 20 - Կենտրոնական տեղամասի

 

Պղինձ-մոլիբդենային հանքավայրեր

21 - Հանքավանի, 22 - Մեղրաձորի, 221 - Արջասարի, 222 - Զառի, 223 - Նոր տեղամասի, 224 - Լուսաջրի

 

Երկաթի (տիտան-մագնետիտային) հանքավայրեր

23 - Հրազդանի (Սուդաքյանի), 24 - Արզաքանի (տիտանաերկաթային), 25 - Մաքրավանի, 26 - Աթարբեկյանի (Սալանացի), 27 - Մարմարիկի (տիտան-մագնետիտային), 28 - Աղավնաձորի, 29 - Կաքավաձորի (հեմատիտային), 30 - Մեղրաձորի (տիտան-մագնետիտ-հեմատիտային), 31 - Ձորակի (տիտան-երկաթային), 32 - ՈՒլյաշիկի (երկաթահանքային), 33 - Շեկքարի (Սարիկայինի երկաթահանքային), 34 - Հանքավանի, 35 - Դեբախլի-Երկաթագետի (Երկաթահանքային)

 

Ալյումինի հումք

36 - Թեժսարի նեֆելինային սիենիտներ

 

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

 

Հրազդանի քաղաքային համայնքի տնտեսության գերակա ճյուղերից է նաև գյուղատնտեսությանը: Հրազդանի համայնքի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 11077.8 հա (համայնքի տարածքի 72%-ը), որից վարելահողերը` 3932.72 հա (գյուղատնտեսական հողերի 35%), արոտները` 5353.77 (գյուղատնտեսական հողերի 48%), խոտհարքերը` 950.77 հա (գյուղատնտեսական հողերի 8.5%):

Համայնքի տարածքում են ջերմոցային տնտեսությունը, ինչպես նաև Հրազդանի, Աթարբեկյանի, Ջրառատի կաթնաանասնապահական տնտեսությունները, որոնք զբաղվել են նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Ներկա դրությամբ (չնայած հողային ֆոնդի մեծ պոտենցիալի առկայությանը), գյուղատնտեսության ոլորտն ունի դժվարություններ` կապված հողի մշակման տեխնոլոգիաների խախտման, գյուղտեխնիկայի մաշվածության, իրացման շուկայի բացակայության հետ:

Հրազդանի համայնքում հողօգտագործման ինտենսիվությունը բարձրացնելու, գյուղատնտեսության (անասնապահություն, թռչնաբուծություն, բանջարաբուծություն, պտղաբուծություն), ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով նպատակահարմար է իրականացնել փոքր (50-60 հա), միջին (150-200 հա) ֆերմերային տնտեսությունների ստեղծումը` կոոպերացիայի, փայատիրական սկզբունքներով, միավորելով և խոշորացնելով մանր հողակտորները:

Նշված միջոցառումները կնպաստեն նաև շրջանառությունից դուրս մնացած հողերը օգտագործել նպատակային նշանակությամբ:

Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի ստացումը (յուղ, միս, պանիր, բուրդ, կաշի, բանջարեղեն, պտուղ և այլ) կազմակերպելու և իրացնելու նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների և ներդրողների համագործակցությունը` տարածաշրջանային, միջմարզային, միջհամայնքային կապերի ստեղծումով, առաջին հերթին տարածաշրջանային մեծածախ շուկայի ստեղծումով:

Հրազդանի համայնքի անտառային հողերը կազմում են 1411.99 հա (համայնքի տարածքի 9.2%): Անտառը և ենթաանտառը հարուստ են հատապտուղներով, որոնք նույնպես կարելի է օգտագործել ագրոարդյունաբերական համալիրում:

Զարգացած ագրոարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել նաև սույն նախագծով նախատեսված ռեկրեացիոն ոլորտին:

 

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային զարգացումը

 

Հրազդանի քաղաքային համայնքի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է նաև ռեկրեացիան: Ռեկրեացիոն ոլորտի զարգացումը նպատակահարմար է ռեկրեացիոն բոլոր ռեսուրսների (բուժում, հանգիստ, տուրիզմ) ռացիոնալ համատեղ օգտագործումով, էսթետիկական արժեքավոր միջավայրի ստեղծումով` փոխկապակցված տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հետ:

Հրազդանի նախատեսվող ռեկրեացիոն ենթագոտին գտնվում է Հրազդան գետի ավազանի ռեկրեացիոն գոտում (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Ենթագոտին ընդգրկում է Հրազդան գետի վերին հոսանքի, ինչպես նաև Մարմարիկ գետի ավազանները, ձգվելով մինչև Արզական գյուղը:

Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպման համար ակտիվ գործոններն են.

- Բալնեոլոգիական բուժման համար բարենպաստ պայմանները (Հանքավանի, Արզականի, Բջնիի, Սոլակի հանքային ջրերը),

- Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները (օդաբուժություն, արևաբուժություն),

- Ձմեռային սպորտի և հանգստի հնարավորությունները,

- Հարուստ պատմամշակութային հուշարձանները,

- Ջրային ռեսուրսների առկայությունը:

(Ռեկրեացիոն ռեսուրսների բնութագիրը, ռեկրեացիայի տարբեր ձևերի բարենպաստության աստիճանը տրված է I-3.2.1.2, I-3.2.1.4, I-3.2.2):

Ռեկրեացիոն ենթագոտու ուղղվածությունը` շուրջտարյա բուժում (բալնեոլոգիա, կլիմայաբուժություն), կարճատև, երկարատև հանգիստ, ձմեռային սպորտ և հանգիստ, տուրիզմի տարբեր ձևեր:

Հաշվարկված է նաև ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների, տուրիստների ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից և ռեսուրսներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը):

Ֆունկցիոնալ տարողունակության որոշման համար հիմք են ծառայել.

- Կլիմայաբուժության համար բարենպաստ օրերի թիվը յուրաքանչյուր ամսում,

- Ռեկրեացիայի տարբեր ձևերի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը,

- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը,

- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը, դրանց կուտակման հենակետային վայրերը:

Ստորև բերված աղյուսակում տրված են ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները:

 

Ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները

 

Աղ.Հ-1

._________________________________________________________________.

|N |Ռեկրեացիոն համալիր |Տարածք (հա)|1 մարդ|Լանդշաֆտներ|Լանդշաֆտի  |

|  |                   |տարողունա- |/տեղ  |           |թույլատրված|

|  |                   |կություն   |(մ2)  |           |բեռնվածութ-|

|  |                   |(հազ. մարդ)|      |           |յունը      |

|  |                   |           |      |           |(մարդ/հա)  |

|__|___________________|___________|______|___________|___________|

| 1|Բալնեոլոգիա,       |       60.0|   120|մերձլճային,|  1000-2000|

|  |կլիմայաբուժություն |       ____|      |մերձգետային|           |

|  |                   |       5.0 |      |լողափ      |           |

|__|___________________|___________|______|___________|___________|

|2 |Հանգիստ, տուրիզմ   |       30.0|   100|անտառ-այգի |         20|

|  |                   |       ____|      |           |           |

|  |                   |       2.5 |      |           |           |

|__|___________________|___________|______|___________|___________|

|3 |Ճանաչողական տուրիզմ|       25.0|   100|մարգագետին-|         70|

|  |                   |       ____|      |այգի       |           |

|  |                   |       3.0 |      |           |           |

|__|___________________|___________|______|___________|___________|

|4 |Լեռնադահուկային    |       40.0|   -  |անտառ-     |         30|

|  |                   |       ____|      |մարգագետին |           |

|  |                   |       5.0 |      |           |           |

._________________________________________________________________.

 

Այսպիսով, ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է 10-12 հազար տեղ, որից 2.5 հազարը` բալնեոլոգիական նշանակության:

Հրազդանի ռեկրեացիոն ենթագոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է.

. Ռեկրեացիոն օբյեկտների շինարարություն (շուրջտարյա կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, տուրիստական հանգրվաններ, վրանային հանգրվաններ և այլն):

. Սպասարկման և մշակույթի օբյեկտների շինարարության (հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զվարճանքի տներ, թանգարաններ և այլն):

. Ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:

. Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում:

- Անտառածածկ տարածքների մեծացում,

- Անտառի որակական կազմի (բոնիտետի) բարելավում,

- Անտառահատման արգելում,

- Ինժեներական նախապատրաստման աշխատանքների իրականացում (հակահեղեղային, հակասողանքային, հակաէռոզիոն միջոցառումներ):

. Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի.

- ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացմանը հետևյալ երթուղիներով.

- Երևան-Հրազդան-Սևանի ավազան-Արցախ,

- Երևան-Հրազդան-Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման,

- Երևան-Հրազդան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման,

- Երևան-Հրազդան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման,

- Երևան-Հրազդան-Դիլիջան-Սպիտակ-Տաշիր-Վրաստանի սահման,

- Հյուսիս-Հարավ ուղղությունը (Վրաստանի սահման-Վանաձոր-Սևան-Հրազդան-Երևան-Արարատ-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս- Կապան-Մեղրի-Պարսկաստանի սահման):

Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի նաև.

. Տեղական բնակչության ամենօրյա հանգստի կազմակերպմանը,

. Նոր տիպի առողջարանների ստեղծմանը (կլիմայաբուժություն),

. Նոր աշխատատեղերի ստեղծմանը,

. Կրթական մակարդակի բարձրացմանը,

. Բժշկական սպասարկման կատարելագործմանը,

. Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներմուծմանը,

. Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

 

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

 

Հրազդան քաղաքի բնակչությունը (ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի տվյալների) կազմում է 52.8 հազ., իսկ 01.01.07 թ. տվյալներով կազմում է 64.0 հազար մարդ:

Հրազդան քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան (1990-2006 թթ. ժամանակահատվածում) տրված է ստորև բերված աղյուսակում:

 

Աղ.Հ-2

._______________________________.

|Թիվը|Բնակչությունը|Ծանոթություն|

|    |(հազ. մարդ)  |            |

|____|_____________|____________|

|1990|    62.6     |            |

|____|_____________|____________|

|1991|    62.6     |            |

|____|_____________|____________|

|1992|    64.2     |            |

|____|_____________|____________|

|1993|    64.5     |            |

|____|_____________|____________|

|1994|    64.2     |            |

|____|_____________|____________|

|1995|    64.0     |            |

|____|_____________|____________|

|1996|    63.8     |            |

|____|_____________|____________|

|1997|    64.0     |            |

|____|_____________|____________|

|1998|    64.0     |            |

|____|_____________|____________|

|1999|    63.8     |            |

|____|_____________|____________|

|2000|    63.7     |            |

|____|_____________|____________|

|2001|    63.5     |            |

|____|_____________|____________|

|2002|52.8 մշտական | 2001 թ.    |

|    |____________ | մարդահամարի|

|    |43.9 առկա    | տվյալներով |

|____|_____________|____________|

|2003|             |            |

|____|_____________|____________|

|2004|             |            |

|____|_____________|____________|

|2005|             |            |

._______________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, բնակչության քանակի մեծ տատանումներ չեն դիտվել 1990-2000 թթ.: Բնակչության որոշակի աճ է տեղի ունեցել 1993 թվականից հետո` կապված Ադրբեջանից հայերի բռնագաղթի հետ:

Առավելագույն քանակի բնակչություն գրանցվել է 1993 թ.` 63.5 հազ. մարդ:

Մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ կատարվել է մեծ արտահոսք (առկա բնակչությունը 2002 թ. կազմել է 43.9 հազ. մարդ):

Բնակչության հեռանկարային քանակը հաշվարկված է 74.0 հազ. մարդ քաղաքապատկան տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի մեթոդով (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Բնակչության աճի համար նախատեսված է հեռանկարայինը` 15 տարի, առաջնահերթը` 7 տարի ժամանակահատվածով: Աճի միտումները կախված են քաղաքի, մարզի, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:

Քաղաքի բնակելի ֆոնդի մակերեսը կազմում է 777.0 հազ. մ2, ընդ որում բազմաբնակարան շենքերի քանակը` 310, բնակարանների քանակը` 10760:

Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով կազմում է 14.7 մ2/մարդ:

 

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

 

Նոր սոցիալ-տնտեսական փուլում կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցը ընդլայնվում է հիմնականում շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան:

Հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտների զարգացումը հիմնականում ընթացել է բուժական և կրթական շենքերի վերականգնման ուղղությամբ:

Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման հիմնական գոտիները տրված են գոտիավորման նախագծում (III գլուխ):

 

Սպասարկման հաստատությունների ցուցանիշներ և հողամասերի չափերը *

(Հեռանկարային բնակչության հաշվառումով)

 

Աղ. N Հ-3

.________________________________________________________________.

|հհ|Անվանումը            |Չափ.    | Քանակը       |Զբաղեցրած      |

|  |                     |միավ.   |              |տարածքը (հա)   |

|__|_____________________|________|______________|_______________|

|1 |     2               | 3      |     4        |   5           |

|________________________________________________________________|

|                    Կրթության   հիմնարկություններ               |

|________________________________________________________________|

| 1|Մանկական             |  տեղ   |  4403(2600**)|           13.2|

|  |նախադպրոցական        |        |              |               |

|  |հիմնարկություններ,   |        |              |               |

|  |այդ թվում            |        |              |               |

|  |_____________________|________|______________|_______________|

|  |ա) ընդհանուր տիպի    | - //-  |          3626|           10.8|

|  |_____________________|________|______________|_______________|

|  |բ) մասնագիտացված     | - //-  |         155.4|            0.5|

|  |_____________________|________|______________|_______________|

|  |գ)կազդուրիչ-         | - //-  |         621.6|            1.8|

|  |  առողջարարական      |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 2|Նախադպրոցականների    |օբյեկտ  | ըստ          |               |

|  |համար ծածկած         |        | նախագծային   |               |

|  |լողավազաններ         |        | առաջադրանքի  |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 3|Հանրակրթական         |աշակերտ | 15540(6305**)|            5.3|

|  |դպրոցներ, այդ թվում  |        |              |               |

|  |_____________________|________|______________|_______________|

|  |ա) I-VIII-րդ         | - //-  |         15540|         -     |

|  |դասարաններ           |        |         11655|               |

|  |բ)IX-XII-րդ          |        |              |               |

|  |դասարաններում        |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 4|Մասնագիտացված        | - //-  | ըստ          |ըստ            |

|  |                     |        | նախագծային   |նախագծային     |

|  |                     |        | առաջադրանքի  |առաջադրանքի*   |

|__|_____________________|________|______________|_______________|

| 5|Արտադպրոցական        | - //-  | 1554 (1250)**|   - //-       |

|  |հիմնարկություններ    |        |              |               |

|  |(մանկապատանեկան      |        |              |               |

|  |սպորտային դպրոց,     |        |              |               |

|  |արվեստի մանկական     |        |              |               |

|  |դպրոց, երաժշտական,   |        |              |               |

|  |գեղարվեստական        |        |              |               |

|  |պարարվեստի դպրոց)    |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 6|Գիշերօթիկ դպրոցներ   | - //-  | ըստ          |   - //-       |

|  |                     |        | նախագծային   |               |

|  |                     |        | առաջադրանքի  |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 7|Միջնակարգ            |սովորող | ըստ          |  - //-        |

|  |մասնագիտական և       |        | նախագծային   |               |

|  |մասնագիտատեխնիկական  |        | առաջադրանքի` |               |

|  |ուսումնական          |        | հաշվի առնելով|               |

|  |հաստատություններ,    |        | քաղաք-       |               |

|  |բարձրագույն          |        | կենտրոնի     |               |

|  |ուսումնական          |        | և  դրա       |               |

|  |հաստատություններ     |        | ազդեցության  |               |

|  |                     |        | գոտու այլ    |               |

|  |                     |        | բնակավայրերի |               |

|  |                     |        | բնակչությունը|               |

|________________________________________________________________|

| Առողջապահական, սոցիալական ապահովության հիմնարկություններ       |

|________________________________________________________________|

| 8|Գիշերօթիկ տներ       |  տեղ   |           228|   - //-       |

|  |մեծահասակների,       |        |              |               |

|  |հաշմանդամների համար  |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

| 9|Հատուկ տիպի բնակելի  |  տեղ   |ըստ           |    - //-      |

|  |տներ և  բնակարաններ  |        |նախագծային    |               |

|  |ծերերի, վետերանների, |        |առաջադրանքի   |               |

|  |հաշմանդամների ու     |        |              |               |

|  |միայնակների համար    |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|10|Ֆիզիկական արատով     | - //-  |          1492|   - //-       |

|  |չափահաս հաշմանդամների|        |              |               |

|  |համար գիշերօթիկ տներ |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|11|Մանկական գիշերօթիկ   | - //-  |            53|   - //-       |

|  |տներ                 |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|12|Հոգենևրոպաթոլոգիական | - //-  |           160|            2.0|

|  |գիշերօթիկներ         |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|13|Թիկնաթող-սայլակներով | - //-  |            37|   - //-       |

|  |հաշմանդամների ու     |        |              |               |

|  |նրանց ընտանիքների    |        |              |               |

|  |համար հատուկ տիպի    |        |              |               |

|  |տներ և  բնակարաններ  |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|14|Առողջապահական        |մահճակալ|տարողությունը |   - //-       |

|  |ստացիոնարներ         |        |և  կառուցվածքը|               |

|  |/հիվանդանոց/         |        |որոշվում է    |               |

|  |                     |        |առողջապահական |               |

|  |                     |        |մարմնի կողմից |               |

|  |                     |        |և             |               |

|  |                     |        |ներկայացվում է|               |

|  |                     |        |նախագծման     |               |

|  |                     |        |առաջադրանքում*|               |

|__|_____________________|________|______________|_______________|

|15| Պոլիկլինիկաներ,     |հերթում |     - //-    |Հերթում 100    |

|  | ամբուլատորիաներ,    |հաճախում|              |հաճախումին     |

|  | առանց ստացիոնարի    |        |              |0.1 հա, բայց   |

|  | դիսպանսերներ        |        |              |ոչ պակաս       |

|  |                     |        |              |0.3 հա         |

|__|_____________________|________|______________|_______________|

|16|Շտապ բուժական        |ավտո-   |             8|            0.4|

|  |օգնության կայաններ   |մեքենա  |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|17|Բուժական և  բուժական |  տեղ   |ըստ           |            0.2|

|  |մանկաբարձական        |        |նախագծման     |               |

|  |կետեր, օբյեկտ        |        |առաջադրանքի * |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|18|Դեղատներ             |  - //- |     - //-    |0.2-0.5 կամ    |

|  |                     |        |              |ներկառուցված   |

|________________________________________________________________|

|  Առողջարանակուրորտային և  կազդուրչական, հանգստի և  տուրիզմի    |

|                       հիմնարկություններ                        |

|________________________________________________________________|

|19|Առողջարանակուրորտային|    տեղ |ըստ           |1 տեղին        |

|  |և  կազդուրչական,     |        |նախագծային    |125-150 մ2     |

|  |առանց                |        |առաջադրանքի*  |               |

|  |տուբերկուլյոզայինի   |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|20|Առողջարաններ,        |  - //- |     - //-    |- //- 70-100 մ2|

|  |պրոֆիլնկտորիաներ     |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|21|Առողջարանային-       |  - //- |     - //-    |- //- 200 մ2   |

|  |դպրոցական ճամբարներ  |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|22|Հանգստյան տներ,      |  - //- |     - //-    |- //- 120-130  |

|  |պանսիոնատներ         |        |              |մ2             |

|__|_____________________|________|______________|_______________|

|23|Տուրիստական          |  - //- |     - //-    |- //- 50-75 մ2 |

|  | հյուրանոցներ        |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|24|Մոթելներ,            |  - //- |     - //-    |- //-75-100 մ2 |

|  |                     |        |              |               |

|________________________________________________________________|

|              Մարմնակրթական, սպորտային կառույցներ               |

|________________________________________________________________|

|25|Մարմնակրթական-       |   հա   |     -        |           59.0|

|  |սպորտային կառույցներ,|        |              |               |

|  |այդ թվում            |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|26|ա) ընդհանուր         |   մ2   |         4440 |ըստ            |

|  |օգտագործման սպորտային|        |              |նախագծային     |

|  |դահլիճներ            |        |              |առաջադրանքի*   |

|__|_____________________|________|______________|_______________|

|26|Ընդհանուր օգտագործման|   մ2   |          1480|   - //-       |

|  |բաց և  ծածկած        |        |              |               |

|  |լողավազաններ         |        |              |               |

|________________________________________________________________|

|            Մշակույթի և  արվեստի հիմնարկություններ              |

|________________________________________________________________|

|27|Համերգային դահլիճներ |  տեղ   |           259|   - //-       |

|__|_____________________|________|______________|_______________|

|28|Պարային դահլիճներ    |  - //- |           444|   - //-       |

|__|_____________________|________|______________|_______________|

|29|Կինոթատրոններ        |  - //- |          1850|               |

|__|_____________________|________|______________|_______________|

|30|Թատրոններ            |  - //- |           444|   - //-       |

|__|_____________________|________|______________|_______________|

|31|Ատրակցիոններ և       |մ2      |           222|               |

|  |ավտոմատ խաղերի       |հատակի  |              |               |

|  |դահլիճներ            |մակերես |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|32|Քաղաքային գրադարաններ|ընթերցա-|           148|   - //-       |

|  |                     |տեղ     |              |               |

|________________________________________________________________|

|      Առևտրի,  հասարակական սննդի և  կենցաղային սպասարկման       |

|                       հիմնարկություններ                        |

|________________________________________________________________|

|33|Շուկայական համալիրներ|մ2 առև- |          1776|   -           |

|  |                     |տըրական |              |               |

|  |                     |մակերես |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|34|Խանութներ            |  - //- |         20720|   -           |

|__|_____________________|________|______________|_______________|

|35|Հասարակական սննդի    |  տեղ   |          2960|            2.9|

|  |ձեռնարկություններ    |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|36|Կենցաղային սպասարկման|աշխատա- |           666|   -           |

|  |ձեռնարկություններ    |տեղ     |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|37|Կոմունալ սպասարկման  |        |              |               |

|  |ձեռնարկություններ,   |        |              |               |

|  |այդ թվում            |        |              |               |

|  |_____________________|________|______________|_______________|

|  |լվացքատներ           |կգ սպիտա|          8880|0.1 հա օբյեկտին|

|  |                     |կեղեն   |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|38|Քիմմաքրման կետեր     |  - //- |           843|   -           |

|__|_____________________|________|______________|_______________|

|39|Քաղաքային բաղնիք     |  տեղ   |           222|            0.6|

|________________________________________________________________|

|     Կառավարման կազմակերպություններ և  հիմնարկություններ,       |

|  վարկաֆինանսական հիմնարկություներ և  կապի ձեռնարկություններ    |

|________________________________________________________________|

|40|Կապի հանգույց        |Ըստ Կապի նախարարության նորմերի և       |

|  |                     |կանոնների                              |

|__|_____________________|_______________________________________|

|41|Բանկի բաժանմունք     |   1    |             4|            0.3|

|  |                     |դրամարկղ|              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|42|Խնայողական բանկի     |1 գործառ|            24|            0.4|

|  |բաժանմունք           |նության |              |               |

|  |                     |տեղ     |              |               |

|__|_____________________|_______________________________________|

|43|Կառավարման           |  ըստ նախագծային առաջադրանքի *         |

|  |կազմակերպություններ  |                                       |

|  |և  հիմնարկություններ,|                                       |

|  |նախագծային           |                                       |

|  |կազմակերպություններ  |                                       |

|__|_____________________|_______________________________________|

|44|Քաղաքային դատարան    |  տեղ   |             2|           0.25|

|__|_____________________|________|______________|_______________|

|45|Մարզային դատարան     |դատարանի|             5|   -           |

|  |                     |1 անդամ |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|46|Իրավաբանական         |աշխատան-|             8|ըստ            |

|  |կոնսուլտացիա,        |քային   |              |նախագծային     |

|  |                     |տեղ     |              |առաջադրանքի *  |

|__|_____________________|________|______________|_______________|

|47|Նոտարական գրասենյակ  |1 նոտար |             2|   - //-       |

|__|_____________________________________________________________|

|  |     Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ          |

|__|_____________________________________________________________|

|48|Հրշեջ դեպո           |հրշեջ   |            12|            1.2|

|  |                     |ավտոմե- |              |               |

|  |                     |քենա    |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|  |Երկրորդական հումքի   |1 օբյեկտ|             4|           0.04|

|  |ընդունման կետեր      |        |              |               |

|__|_____________________|________|______________|_______________|

|49|Հյուրանոցներ         |   տեղ  |           444|            2.4|

|__|_____________________|________|______________|_______________|

|50|Հանրային զուգարաններ |  սարք. |            74|   -           |

|__|_____________________|________|______________|_______________|

|51|Ավանդական թաղման     |   հա   |     -        |24.8**(13.5***)|

|  |գերեզմանատուն        |        |              |               |

.________________________________________________________________.

 

* - Ստռօիտելնիե նօռմի ի պռավիլա, Գռադօստռօիտելստվօ, Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01.-89, Մօսկվա, 1989 գ.

** - Սանիտառնիե պռավիլա ուստռօյստվա ի սօդեռժանիյա կլադբիշ, Մօսկվա 1977 գ.

*** - Փակագծերում նշված է գոյություն ունեցող քանակը

 

II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և

գործառական կառուցվածք

 

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

 

. Քաղաքի հատակագծային հեռանկարային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են ծառայել.

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված քաղաքի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը,

- Սեյսմիկ վտանգի պայմաններում քաղաքի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու ռելիեֆին և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում),

- Հին և նոր թաղամասերի հատակագծային օրգանական կապերի ապահովումը` ընդգրկելով քաղաքի գործառական տարածքում ռեկրեացիայի համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:

 

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

 

Հրազդան քաղաքի հատակագծային կառուցվածքը ձևավորվել է գեղատեսիլ լանդշաֆտային գոտում, որտեղից բացվում են արժեքավոր տեսադաշտեր դեպի Ծաղկաձոր, Մարմարիկ և Հրազդան գետերի կիրճեր: Ռելիեֆային պայմաններից ելնելով քաղաքային տարածքը բաժանված է երեք հիմնական հատակագծային շրջանների` հյուսիսային, կենտրոնական և հարավային: Քաղաքին ուրույն հմայք են հաղորդում քաղաքի մուտքից քիչ հյուսիս տեղաբաշխված զույգ ջրամբարները, քաղաքային տարածքում ներառված ռելիեֆի դոմինանտային կետերը (բլուրները), Հրազդան գետի կիրճը, ինչպես նաև զբոսայգիների և ճեմուղիների համակարգը:

Քաղաքի հատակագծային կառուցվածքը ձևավորվել և զարգացել է հիմնականում նախորդ` 1980 և 1990 թթ. «Հայարդնախագիծ» նախագծային ինստիտուտի կողմից մշակված (չհաստատված) գլխավոր հատակագծով նախանշված ուղղություններին համապատասխան: Ներկայումս ձևավորված հատակագծային կառուցվածքը կրում է որոշակիորեն ձգված, տարանջատված բնույթ, թեև ապահովված է կապը տարբեր հատակագծային շրջանների միջև: Քաղաքի գծային ձգվածությունը թելադրված է ռելիեֆային ու աշխարհագրական պայմաններով և կազմում է մոտ 15 կմ` ներառյալ Կաքավաձոր գյուղը:

Հյուսիսային հատակագծային շրջանն իր մեջ ներառում է նախկին Ջրառատ, Աթարբեկյան (Վանատուր) և Կաքավաձոր գյուղական բնակավայրերը: Այս շրջանին անմիջականորեն հարում է քաղաքի արդյունաբերական հանգույցը` «Հրազդանմաշ», «Միկա-ցեմենտ», «Պատնեշ», «ՋԷԿ», «ՀԷԿ», նախկին շինտրեստի և ասֆալտի գործարանի տարածքներով:

Բնակելի բազմաբնակարան կառուցապատումն իրականացված է 4, 5 և 9 հարկանի բնակելի տներով: Մասնակիորեն է իրականացված Գ-1 թաղամասի բազմաբնակարան կառուցապատումը: Չկառուցապատված հատվածը փողոցների երկայնքով ներկայումս զբաղեցված է ավտոտնակների շարքերով: Անավարտ է մնացել նաև Գ-3 և Գ-4 թաղամասերի կառուցապատումը:

Բոլորովին չի իրականացել Գ-Ց թաղամասի կառուցապատումը: Ձևավորված թաղամասերը ապահովված են ուսումնադաստիարակչական հաստատությունների անհրաժեշտ քանակով: Քաղաքի արևելյան հատվածում նախկին գլխավոր հատակագծով որպես բազմահարկ նախատեսված թաղամասը 1983 թվականին փոխարկվել է սակավահարկի: Սակավահարկ անհատական կառուցապատմամբ է կազմակերպված նաև հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված հողատարածքը (Ջրառատ թաղամաս)` 600 ք.մ. -ական հողակտորներով: Այս հատվածում բացակայում են ուսումնական և առաջնային սպասարկման հաստատությունները: Քաղաքի հիմնական տարածքից զգալիորեն տարանջատված է արդյունաբերական հանգույցից հյուսիս տեղակայված Կաքավաձոր թաղամասը: Թաղամասն ապահովված է ուսումնադաստիարակչական և առաջնային սպասարկման օբյեկտներով, մասամբ նաև հոգևոր-մշակութային նշանակության հաստատություններով (հուշարձան-մատուռով), սակայն կա անհրաժեշտություն բարելավելու ու ամրապնդելու կապը քաղաքի կենտրոնական հատվածների հետ (մանրամասն տրված է «Տրանսպորտային ենթակառուցվածքներ» բաժնում):

Հյուսիսային Դ և Գ թաղամասերի հասարակական գործառույթները կազմակերպված են մեկ այլ ընդլայնական ճեմուղու շուրջ: Պուրակային փողոցով ձևավորված 76 մ ընդհանուր լայնությամբ ճեմուղին` սկսվելով Զորավար Անդրանիկի փողոցից` ավարտվում է III փողոցի հետ հատման հատվածում, թեև նախկին գլխավոր հատակագծով նախատեսված է եղել վերջինիս շարունակությունը մինչև Գործարանային փողոց` կապելով Ջրառատ թաղամասը միկրոշրջաններին: Չիրականացած հատվածի իրականացումը ներկայումս կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ ներառում է զգալի բնակելի ֆոնդի իրացում, որը սակայն, գտնվում է միկրոշրջանին կից գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտու սահմաններում և գտնվում է սանիտարական առումով վտանգավոր գոտում, ուստի սանիտարահիգիենիկ պահանջներից ելնելով տարածքը պետք է առանձնացվի որպես բուֆերային` փողոցային ցանցի և կառուցապատման աստիճանական կանոնակարգմամբ: Հեռանկարում հաշվի առնելով Մարմարիկ-Հանքավան մայրուղու հարևանությամբ ձևավորվող բնակելի թաղամասը (առանձնացնելով թաղամասի` հարակից գերեզմանոցի սանիտարական 300 մ շառավղով ազդեցության գոտում տեղակայված տարածքները որպես բուֆերային` աստիճանաբար վերափոխելով այս հատվածում տեղակայված տարածքների ֆունկցիաները` գոտուն չհակասող օգտագործմամբ), ինչպես նաև այս հատվածներով դեպի հյուսիս-արևմտյան հատվածում նախատեսվող ռեկրեացիոն տարածքների առկայությունը, սույն նախագծով նախատեսվում է ուշ հեռանկարում իրականացնել վերոնշյալ նախանշումը` ճեմուղու մեջ ներառելով թաղամասում տեղակայված եկեղեցին (տարածքի բարեկարգմամբ) և միացնելով գետափնյա տարածքները լճի և քաղաքի հարավային հատվածի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները միասնական առանցք-միջանցքի շուրջ: Մինչ այդ կառուցապատված հատվածների վերակառուցումն ու նորոգումն իրականացնել` հեռանկարային կառուցվածքի ձևավորման և ձևավորված կառուցապատման կանոնակարգման պահանջների հաշվառմամբ: Միկրոշրջանի և հարակից անկանոն կառուցապատման միջև ճանապարհահատվածը թաղամասի աստիճանական կանոնակարգման ընթացքում նախատեսվում է շարունակել հյուսիս-հարավ ուղղությամբ` միացնելով այն Ծաղկաձոր տանող ճանապարհին հարող արդյունաբերական գոտու հյուսիսով այդ ճանապարհին (ծառայելով որպես կրկնակող` Ծաղկաձոր տանող ճանապարհին):

Անդրանիկի փողոցին հարող տարածքն արդեն իսկ որոշակիորեն ձևավորված է հասարակական նշանակության օբյեկտներով` ձևավորելով շրջանային նշանակության հասարակական կենտրոն:

Հյուսիսային հատակագծային գոտին կենտրոնական հատակագծային շրջանից բաժանված է Հրազդան գետով:

Քաղաքի կենտրոնական հատակագծային շրջանը, որում կենտրոնացած են քաղաքի հասարակական-վարչական-գործարարական գործառույթները, զբաղեցնում է համայնքային տարածքի միջին` կենտրոնական հատվածը և ներառում է Մաքրավան և Աղբյուրակ թաղամասերը (նախկինում գյուղական բնակավայրերը): Շրջանը կազմակերպված է կոմպակտ, մեկուսացված է աղմուկից, և այստեղ գերակայում է հետիոտն շարժումը, բաղկացած է 4 թաղամասերից և վերոնշյալ երկու գյուղական բնակավայրերից:

Այս հատվածի կառուցապատումը գրեթե ավարտված է, ընդ որում պահպանելով նախկին գլխավոր հատակագծով նախանշված հիմնադրույթները: Քաղաքի հատակագծային կոմպոզիցիոն միջուկը` հասարակական-վարչական կենտրոնը ձևավորված է 100x150 մ չափերով Սահմանադրության հրապարակի շուրջ` նախատեսված հասարակական միջոցառումների կազմակերպման համար: Մուտքը դեպի հրապարակ կազմակերպված է հանդիսավոր ուղղորդող ճեմուղով` որի հանդիսավորությունն ընդգծվում է հարակից բնակելի թաղամասերի բազմահարկ կառուցապատմամբ (ճեմուղու կարմիր գծից քիչ հետ տեղակայված), և հասարակական նշանակության առավել ցածր հարկայնությամբ կառուցապատմամբ` ճեմուղու կարմիր գծով: Երկու հրապարակները` վարչական և կայարանամերձ, միմյանց են միանում Ճեմուղիով: Ընդ որում ճեմուղու առանցքի հակադիր կողմերում տեղակայված են քաղաքապետարանի և ավտոկայանի շենքերը, վերջինիս կից` կենցաղ-սպասարկման և առևտրի զանազան հաստատություններով:

Հարավային հատակագծային շրջանը, որն ըստ նախորդ գլխավոր հատակագծի նախատեսված էր 7 միկրոշրջաններից, ներկայումս ամբողջությամբ չի կառուցապատված: Նախատեսված տարածքների մի մասը սեփականաշնորհված են գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար: Այս հատակագծային շրջանի հասարակական գործառույթները կենտրոնացած են Խանջյան փողոցի շուրջ, որը ևս կազմակերպված է որպես երկու միակողմանի ճանապարհահատվածներով ձևավորված ճեմուղի: Ճեմուղու` Րաֆֆու փողոցին հարող հատվածում ևս նկատվում է հասարակական բնույթի օբյեկտների կենտրոնացում, ուստի այստեղ ևս որոշակիորեն ձևավորվում է շրջանային նշանակության հասարակական կենտրոն: Ճեմուղու հարակից տարածքում է տեղակայված պլաստմասայե իրերի գործարանը, որը ներկայումս չի գործում, ուստի հեռանկարում նպատակահարմար է վերջինիս ֆունկցիոնալ նշանակության փոփոխություն` բնակելի թաղամասին առավել հարմար անվտանգ արտադրության կազմակերպմամբ: Այս շրջանում տեղաբաշխված են ևս մի քանի անվտանգ արտադրություններ (փայտի, քարի, հացի):

Քաղաքի կառուցապատման հարկայնությունը կառուցապատման տարբեր փուլերում կրել է որոշակի փոփոխություններ: Սկզբնական փուլում (1962-1980 թ.թ.) կառուցապատված լինելով գլխավորապես 4-5 հարկանի շենքերով, հաջորդ գլխավոր հատակագծով (1980-1989 թ.թ.) և քաղաքի արդյունաբերական հզորությունների ամբողջ թափով գործառման արդյունքում վերանայվելով, այն կրել է որոշակի փոփոխություններ դեպի հարկայնության աճ` 9-14 հարկանի կառուցապատում: 1988 թվական Սպիտակի երկրաշարժից հետո հաշվի առնելով քաղաքային տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման արդյունքները (գրունտների առավելագույն արագացումները` 03-04 g), ինչպես նաև ներկայումս կառուցապատման հարկայնության նվազման միտումները, քաղաքի կառուցապատման հարկայնությունը նվազեցվել է մինչև 4 հարկանի բազմաբնակարան և 1-2 հարկանի անհատական կառուցապատման:

ՈՒսումնադաստիարակչական հաստատությունների տեղաբաշխումն իրականացված է նորմատիվային պահանջներին համապատասխան` բարենպաստ մատչելիության շառավղերի հաշվառմամբ: Բացառություն է կազմում Մաքրավանի շրջանը, որը ռելիեֆային առանձնահատկություններից ելնելով դուրս է մնում հարակից թաղամասում տեղակայված դպրոցի բարնպաստ մատչելիության շառավղի ընդգրկումից:

Մշակութային և կենցաղ-սպասարկման հաստատությունների տեղաբաշխումը ևս իրականացված է նորմատիվային պահանջների հաշվառմամբ` տարանջատելով համաքաղաքային նշանակության հասարակական սպասարկման օբյեկտները, այն է վարչակառավարական, հանդիսատեսային, խոշոր առևտրային և սննդի, կենցաղ-սպասարկման հաստատությունների կենտրոնացումը կենտրոնական միջուկի շուրջ, և առանձին շրջանային նշանակության օբյեկտների ցրված տեղաբաշխումը առանձին թաղամասերի տարածքներում:

Բնակչության սակավ շարժունակ խմբերի` վերոնշյալ հաստատություններից օգտվելու դյուրությունն ապահովելու նպատակով նախատեսված է մշված կառույցների իրականացման ժամանակ առաջնորդվել «Պռօեկտիռօվանիե սրեդի ժիզնեդեյատելնօստի ս ուչօտօմ պօտրեբնօստեյ ինվալիդօվ ի մալօմօբիլյնիխ գռուպ նասելենիյա, ՎՍՆ 62-91*, Գօսկօմառխիտեկտուռի, Մօսկվա 1994» նորմատիվային պահանջներով:

Բուժառողջարարական հաստատությունների տեղաբաշխումը ևս համապատասխանում է ներկայիս բնակչության պահանջներին:

Հասարակական կանաչապատ տարածքների համակարգ: Քաղաքի հասարակական ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները ևս տեղաբաշխված են շրջանային և համաքաղաքային պահանջներին համապատասխան: Վերջիններս կազմակերպված են զբոսայգիների և հասարակական նշանակության սպորտային հրապարակների կանաչապատմամբ: Կանոնավոր կերպով կազմակերպված է նաև բնակելի փողոցների և հետիոտն ճեմուղիների կանաչապատումները: Զգալի տոկոս է կազմում նաև բնակելի անհատական կառուցապատմամբ տնամերձ այգիների սահմանափակ օգտագործման կանաչապատումը: Այս տիպին են պատկանում նաև քաղաքը շրջապատող զգալի կանաչ զանգվածները (անտառներ) և որպես պոտենցիալ կանաչապատվելիք տարածքներ` ազատ տարածությունները (այգիներ, բանջարանոցներ, գյուղատնտեսական այլ հողեր):

Հասարակական կանաչապատ տարածքների զգալի տոկոսը բաժին է ընկնում քաղաքի տարածքում կենտրոնական դիրք գրավող ջրամբարների ներառմամբ հանգստի գոտի կազմող ընդհանուր օգտագործման քաղաքային զբոսայգու համալիրին:

Ի լրումն, յուրաքանչյուր հատակագծային գոտում կազմակերպված են բավարար լայնությամբ ճեմուղիներ` ծառայելու որպես տեղական նշանակության ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ:

 

Բնակելի ֆոնդի վերլուծություն և

Հեռանկարային առաջարկներ

 

Քաղաքի գոյություն ունեցող բնակչությունը կազմում է 52.8 հազար մարդ, հեռանկարայինը` 74.0 հազար մարդ: Այսինքն, հեռանկարային բնակչության (21.2 հազար մարդ) բնակարանային ֆոնդով ապահովման նպատակով անհրաժեշտ է մոտ 100 հա պահուստային կառուցապատվող տարածք (բազմաբնակարան կառուցապատմամբ (բարձր խտությամբ` 200 մարդ/հա), կամ 200 հա` միջին ու ցածր (բազմաբնակարան, գորգաձև և անհատական կառուցապատումներ):

Քաղաքի հեռանկարային կառուցվածքը ներկայացված է երեք հիմնական ֆունկցիոնալ-հատակագծային շրջաններով` ձևավորված շրջանային նշանակության հասարակական միջուկների և ճեմուղիների շուրջ, կազմակերպված բազմաբնակարան ու անհատական կառուցապատումներով, և հարմարավետ կապերով միացած համաքաղաքային նշանակության կենտրոնին ու կանաչ զբոսայգուն:

Քաղաքային տարածքի հեռանկարային հատակագծային կառուցվածքի ձևավորման հիմքում դրվել է գոյություն ունեցող կառուցվածքի առողջ տարրերի առավելագույն պահպանումը, դրանց բարելավումն ու կատարելագործումը` քաղաքը որպես միասնական օրգանիզմ գործառելու հնարավորությունների ապահովմամբ:

Հաշվի են առնվել նաև կառավարաան տարբեր որոշումներով առանձին հողակտորների նպատակային նշանակությունների փոփոխությունները` կանոնակարգելու բնակչության կողմից արդեն իսկ ձևավորված նկատառումները` քաղաքային տարածքների օգտագործման:

Հաշվի առնելով ներկայումս նկատվող առանձնատնային կառուցապատման միտումը, ինչպես նաև 1992-1998 թ.թ քաղաքում 64.5 հազար մարդու ապահովվածությունը բնակելի ֆոնդով, նախատեսվում է հեռանկարային կառուցապատումն իրականացնել մասամբ բազմաբնակարան, և մասամբ անհատական բնակելի կառուցապատմամբ:

ՈՒսումնասիրության արդյունքում բացահայտված քաղաքի ներքին պահուստային տարածքները` ցրված տեղաբաշխված են քաղաքի ողջ տարածքով:

. Հյուսիսային հատակագծային շրջանում զգալի պահուստային տարածք կենտրոնացված է հյուսիսային թաղամասերի խմբում` Զորավար Անդրանիկի պողոտայի և Հայ Ֆիդայինների փողոցով ձևավորված հրապարակ-հանգույցի հարևանությամբ (նախկին Գ-4 թաղամասի չկառուցապված հատվածը և Գ-Ց թաղամասն ամբողջությամբ): Ներկայումս թաղամասի բազմաբնակարան կառուցապատման համար նախատեսված տարածքի որոշ հատվածը տրամադրված է տնամերձ հողամասերով բնակելի կառուցապատման համար: Մնացած տարածքը նախատեսվում է կազմակեպվել հետևյալ կերպ.

Հանուգույց-հրապարակը` որպես կոմպոզիցիոն դոմինանտային տարր, կառուցապատել միասնական նախագծով կազմակերպված բնակելի-հասարակական կառույցների համալիրով: Վերջինիս անմիջականորեն հարող հատվածները տրամադրել բազմաբնակարան` 4 հարկանի բնակելի տներով կառուցապատմանը: Աստիճանաբար մարելով կառուցապատումը` փոխարինել անհատական, տնամերձ հողամասերով բնակելի կառուցապատման (որի միտումն էլ ներկայումս զգացվում է և որն արդեն իսկ որոշակիորեն իրականացել է): Վահագնի թաղամասը, ինչպես նաև նախկին Գ-3 թաղամասի` անհատական կառուցապատումից ազատ պահպանված հատվածները նախատեսվում է կառուցապատել բազմաբնակարան շենքերով` հաշվի առնելով շրջանային պուրակ- ճեմուղու հարևանությունը: Ճեմուղու հարակից տարածքները` որպես շրջանային նշանակության ընդհանուր օգտագործման կանաչապատմանը կից, նախատեսվում է կառուցապատել խառը կառուցապատմամբ` առևտրի, սպասարկման ու մշակութային օբյեկտների տեղակայմամբ: Այս հատվածում նախատեսվում է առանձնացնել նախադպրոցական հիմնարկության տեղադրման տարածք` բարենպաստ մատչելիության 300 մ շառավղի հաշվառմամբ, քանի որ նշված թաղամասը դուրս է գտնվում ինչպես «Միկրոշրջանի» նմանատիպ հաստատությունների մատչելության շառավղից, այնպես էլ առանձնանում է վերջինից Պուրակային փողոցի երկու երթևեկելի մասերով: Հաշվի առնելով, որ ներկայումս այս թաղամասերի կառուցապատման զգալի մասը փոխարինվել է անհատականով, ուսումնական հաստատությունների մատչելիության հաշվառմամբ նախատեսված է այս տիպի հաստատությունների պահանջարկը բավարարել «Միկրոշրջանի» երկու դպրոցների հաշվին: «Միկրոշրջանի» հյուսիսային հատվածում Զորավար Անդրանիկի փողոցին կից բազմաբնակարան կառուցապատման հետնամասում գտնվող պահուստը նախատեսված է անհատական բնակելի բառուցապատմամբ: N 11 դպրոց և մսուր-մանկապարտեզների միջև գոյացած անօգտագործելի տարածքը նախատեսվում է կազմակերպել խառը կառուցապատմամբ (մանրամասն տես գոտիավորման նախագծում):

Որպես պահուստային է ծառայում նաև ՀԷԿ-ի V-րդ բլոկի կառուցման ժամանակ (1988-1989 թ.թ) շինարարների համար որպես ժամանակավոր կացարաններ տրամադրված փայտե տնակներով թաղամասը, որը նախատեսված էր 5 տարվա շահագործման ժամկետով և ներկայումս մաշվածության ժամկետի սպառման արդյունքում ենթակա է ապամոնտաժման: Ազատված տարածքը նախատեսվում է կազմակերպել անհատական տնամերձ հողամասերով բնակելի կառուցապատմամբ` ապահովելով միջին խտություն: Որոշակի տարածք է առանձնացված նաև այս շարքից քիչ հյուսիս տեղակայված հատվածում` թողնելով գյուղատնտեսական հողերի զգալի հատված մինչև բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տարածքը` ձևավորելու առանձին թաղամաս (հասարակական բնույթի օբյեկտների և ուսումնադաստիարակչական հաստատությունների տեղաբաշխմամբ), քանի որ ճանապարհամերձ միաշարք կառուցապատումը մեկուսացած է միկրոշրջանի տարածքից փողոցով և չի կարող ինտեգրվել վերջինիս:

III-րդ փողոցի երկայնքով վերոնշյալ թաղամասից հյուսիս ևս առաջարկված է անհատական բնակելի կառուցապատման համար պահուստ` բնակավայրի անօգտագործելի հողերի և արոտների ներառմամբ (ստանալու քաղաքային տարածքի համար կոմպակտ կառուցվածք` ներառելով «դատարկությունները» ձևավորված համակարգում): Այս հատվածը, որը ներառում է նաև որպես տնամերձ բաժանված, սակայն դեռևս չկառուցապատված տարածքները, ինչպես նաև դրանցից հյուսիս տեղակայված մոտ 12 հա տարածքը ևս նախատեսվում է տրամադրել անհատական բնակելի կառուցապատմանը: Ձևավորված անհատական կառուցապատված թաղամասում նպատակահարմար է առանձնացնել նախադպրոցական հաստատության, ինչպես նաև առաջնային սպասարկման համար տարածք:

Քաղաքային տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ձգվող Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում առանձին հողակտորները նախատեսվում է կազմակերպվել որպես հասարակական բնույթի և արտադրական կառուցապատման պահուստային տարածքներ` կառուցապատումն իրականցնելիս պահպանելով ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման (հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման վերաբերյալ) պահանջները:

Նույն մայրուղու հարավային հատվածում` (սեփականշնորհված հողամասերից դեպի լեռնալանջերը, մոտ 22 հա տարածք) նախատեսվում է ռեկրեացիոն շինարարություն` կլիմայաբուժության կազմակերպմամբ, նախատեսելով սպորտ-առողջարարական, ժամանցի ու զվարճանքի կառույցներ, ներառելով վերոնշյալ տարածքի անմիջական մոտիկությամբ տեղակայված պատմաճարտարապետական հուշարձանները (միջնադարյան եկեղեցի գերեզմանատնով, ամրոց): Ամրոցից քիչ վեր գտնվող բնական դոմինանտը (1808. 3 մ բացարձակ բարձրությամբ) ներառվում է որպես հանգստի համալիրաստեղծ գործոն և նախատեսվում է վերջինիս գագաթին ամրոցի հարևանությամբ դիտահարթակի նախատեսում` մոտեցնող ճանապարհի և տարածքի բարեկարգմամբ:

Հյուսիսային հատակագծային շրջանի հյուսիսային մասում տեղակայված Կաքավաձոր թաղամասի կապը քաղաքի կենտրոնական հատվածների հետ բարելավելու նպատակով առաջարկված է տրանսպորտային հարմարավետ կապ կենտրոնի հետ:

Թաղամասի տարածքում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը թելադրում է վերջինիս զարգացումն աշխուժացնելու նպատակով կազմակերպել պատմամշակութային երթուղի` ներառելով ինչպես մոտակա տարածքների հուշարձանները, այնպես էլ քաղաքի ողջ սահմանում սփռվածները: Կաքավաձորի տարածքում նախատեսվում է ավանդական կառուցապատմամբ թանգարան` պեղումների արդյունքում հայտնաբերված, ինչպես նաև տեղաբնակների կենցաղն ու սովորույթները ներկայացնող ցուցանմուշների ու տարազների ցուցադրմամբ: Կից նախատեսվում է կազմակեպել ավանդական կերակրատեսակների պանդոկ-սրճարան:

Կենտրոնական հատակագծային շրջանում իրականացել են նախորդ գլխավոր հատակագծերի և մանրամասն հատակագծման նախագծերի գրեթե բոլոր նախանշումները: Թերևս միայն Սահմանադրության հրապարակի վարչական նշանակությունը առավել ընդգծելու և հրապարակային համալիրն ամբողջացնելու նպատակով նախատեսվում է քաղաքապետարանի շենքի սիմետրիայի առանցքի զույգ կողմերում ևս երկու վարչական կառույցների, այն է` բանկի, բիզնես կենտրոնի, գրասենյակային մասնաշենքերի կամ հյուրանոցի, ինչպես նաև թատրոնի շենքի տեղակայումը: Որոշակի բարեկարգման է ենթակա նաև բուն հրապարակը, որը ներկայումս ծառայում է որպես ավտոկայանատեղ, մինչդեռ վերակառուցելով այն հրապարակներին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխան, կարող է դառնալ հանրության կողմից օգտագործելի` ինչպես ազատ օրերին գործառելու, այնպես էլ տոնական և հանդիսավոր միջոցառումների կազմակերպման նպատակով: Պուրակին հարող հատվածում նպատակահարմար է հանդիսային ամֆիթատրոնի կազմակերպում` երեկոյան բացօթյա ներկայացումներ, համերգներ կազմակերպելու նպատակով: Հրապարակը շրջափակող երթևեկային մասից ներս կարող է կազմակերպվել պուրակ-երթուղի` անիվավոր չմուշկներով զբոսանք-մարզումների համար: Պուրակ-ճեմուղու առանցքով նպատակահարմար է քաղաքի անվանի գործիչներից որևէ մեկի արձանի տեղադրումը:

Քաղաքապետարանի դիմացով շարունակվող լայնական ճեմուղու առանցքը շարունակվում է ռելիեֆային դոմինանտի` (1777.1 մ բացարձակ բարձրությամբ) բլրագագաթի կենտրոնով, որը թելադրում է վերջինիս ներառումը կենտրոնական լայնական առացքի հորինվածքային կառուցվածքում` այն ավարտելով բլրագագաթի անմիջական հարևանությամբ գտնվող հարթ տեղամասում հասարակական նշանակության որևէ կառույցի (հյուրանոց, հասարակական սննդի օբյեկտ, թանգարան` գիտաժողովային հանդիսատեսային դահլիճով և այլն) տեղակայմամբ: Տրանսպորտային մոտեցումը նախատեսվում է ապահովել բլրի արևմտյան կողմից շրջանցումով, իսկ վերոնշյալ առանցքով կազմակերպել տերրասաձև պուրակային հետիոտն հանդիսավոր մոտեցում: Զուտ բլրագագաթին կարող է կազմակերպվել դիտահարթակ, որից բացվում է տեսարան ողջ քաղաքի, և հատկապես ջրային մակերեսների վրա:

Օգոստոսի 23-ի փողոցից հյուսիս և հարավ ընկած Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ազատ տարածքներում նախատեսվում է խառը կառուցապատում: Քիչ հարավ (հացի փուռի դիմացի տարածքում) նախատեսվում է մարզահամալիրի կազմակերպում` մարզադաշտով և մարզական այլ կառույցներով (ծածկած լողավազան, մարզադահլիճ, ֆիտնես և առողջարարական դահլիճներով): Այսպիսով, համապատասխան նշանակության կառույցների համալրմամբ լիարժեքորեն կձևավորվի համաքաղաքային կենտրոնը:

Կենտրոնական հատակագծային շրջանի արևելյան հատվածում ևս առկա ն պահուստային տարածքներ` ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական նպատակներով օգտագործման համար: Նախատեսվում է պահուստի մի մասը (Սուդագան բլուրներից հյուսիս ընկած տեղամասը) կազմակերպել որպես հիմնականում անհատական բնակելի կառուցապատման թաղամասեր` սոցիալական ոլորտի անհրաժեշտ ենթակառուցվածքով (մսուր-մանկապարտեզ, առաջնային անհրաժեշտության ապրանքների խանութ և այլն):

Բնակելի հատակագծային շրջանի և հարավային հատվածով ձգվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի միջև նախատեսվում է սանիտարական խզում: Բնակելի պահուստից հարավ` դեպի Երևան-Սևան-Իջևան մայրուղուն և Հայ ֆիդայինների փողոցին հարակից տարածքում ևս ձևավորվել են որոշակի պահուստներ, որոնք նախատեսվում է կազմակերպել որպես հասարակական (քաղաքի մուտք ընդգծող սիմետրիկ ծավալների տեղադրմամբ)` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման (հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման վերաբերյալ) պահանջները:

Հարավային գոտու գերեզմանոցին կից նախատեսվում է պահուստ-ընդլայնում` ապահովելով սանիտարապաշտպանիչ գոտին` կանաչապատելով այն:

Հարավային հատակագծային շրջանի «Կոճոռ» թաղամասում ևս առանձնացված է որոշակի պահուստ` Սուդագանի բլուրների հարավահայաց լեռնալանջին: Այս հատակագծային շրջանի հասարակական գործառույթները և կանաչապատ տարածքները ձևավորված են Արամ Խաչատրյան փողոցի միակողմ երթևեկելի ուղղությունների միջև կազմավորված պուրակ-ճեմուղու շուրջ, որը շարունակվելով, դուրս է գալիս դեպի Աղբյուրակի ջրամբարի շուրջ ձևավորված կանաչ զբոսայգի:

Աղբյուրակ թաղամասի հարավային հատվածում ՀՀ Կառավարության որոշումներով փոփոխված տարածքները («Սագանոց», «Տասշարժեր») քաղաքի լիարժեք հատակագծային միավորի վերաճելու միտումով նախատեսված է երկու առանձին հատվածների միջև տեղակայված կտրտված գյուղ. նշանակության հողերը ևս ներառել թաղամասի հատակագծային կառուցվածքում: Թաղամասը ձևավորված է տարածքների խնայողության նկատառումներից ելնելով` միմյանց զուգահեռ փողոցային ցանցի շուրջ, Շահումյանի փողոցին հարող հատվածը նախատեսելով խառը կառուցապատմամբ, մնացածը` առանձնատնային կառուցապատմամբ (մանրամասն տրված է գոտիավորման նախագծում): Ինքնաբավարար թաղամասի ձևավորման նպատակով թաղամասի տարածքում նախատեսված է նաև ուսումնադաստիարակչական օբյեկտների տեղադրման տարածք` հարակից կանաչ զբոսայգու (ավտոկայանատեղերի նախատեսմամբ), ինչպես նաև հասարակական գործառույթների ձևավորման և խառը կառուցապատման տարածքներ:

Զբոսայգին քաղաքի գլխավոր կանաչ զանգվածն է` ջրային մակերեսների հետ քաղաքի միկրոկլիմայի կարգավորման հիմնական աղբյուրը: Նախատեսվում է զբոսայգու տարածքի քաղաքաշինական ու դենդրոլոգիական կազմակերպում` ձևավորելով առանձին բուսաբանական տիպի տարբեր ծառա և բուսատեսակներով այգի, ինչպես նաև տարբեր տիպի մանկական և մեծահասակների համար զբոսայգիներ` կարուսելներով և ատրակցիոններով, զվարճանքի և ժամանցի հաստատություններով, ջրամաբարի ափին նավամատույցների կազմակերպմամբ (ջրամբարների էկոլոգիական վիճակի բարելավման միջոցառումները տրված են «Շրջակա միջավայրի պահպանություն» ենթագլխում):

Ջրամբարների հարակից («Կախվանք») լեռնալանջին է նախատեսվում հեռանկարային կառուցապատման հիմնական պահուստային զանգվածը: Լանջի զգալի հատվածն իր ինժեներաերկրաբանական, սեյսմիկ պայմաններով, բացարձակ բարձրություններով և դիրքադրությամբ բարենպաստ է ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական բնույթի կառուցապատման համար: Որպես հատակագծային գոտու կոմպոզիցիոն առանցք նախատեսվում է օգտագործել ջրամբարի ափին ուղղահայաց դեպի լեռնալանջը մինչև 1800 մ նիշը բարձրացող ճեմուղի-առանցքը, որի շուրջ էլ ճանապարհային` հորիզոնականներին զուգահեռ կազմակերպված, ցանցի միջոցով ամբողջացրած է բնակելի գոտին, ընդ որում հիմնական առանցք-ճեմուղու շուրջ ձևավորված լինելով գլխավորապես բազմահարկ-բազմաբնակարան կառուցապատմամբ, մարելով դեպի եզրերը գորգաձև, միջին խտությամբ թաղամասերով, և անհատական առանձնատնային տնամերձ հողամասերով ցածր խտությամբ կառուցապատմամբ: Ճեմուղուն անմիջապես հարում են մանկական նախադպրոցական և ուսումնակրթական հաստատությունները: Ողջ թաղամասն ունենալով ամֆիթատրոնային դիրքադրություն, ապահովում է բոլոր բնակիչների համար հավասար գեղագիտական դիտելիության պայմաններ դեպի ջրային մակերեսներ բացվող տեսարանը: Լանջի գրեթե 1700 մ նիշի վրա առանձնացվել է հարմար դոմինանտային տարածք` հասարակական ժամանցի-զվարճանքների համալիրի կազմակերպման համար: Ջրամբարի ափամերձ տարածքները նախատեսվում է կազմակերպել որպես հանգստի-առողջարարական` համապատասխան ենթակառուցվածքների համալիրի ապահովմամբ: Ճեմուղու առանցքով` ջրամբարի ափամերձ հատվածում առաջարկվում է ունենալ կղզի-նավամատույց-սրճարան: Ջրամբարի ափամերձ տարածքների կառուցապատումն իրականացնելիս առաջնորդվել «Պօստանօվլենիե սօվետա Մինիստռօվ Առմ. ՍՍՌ 12 դեկաբրյա 1978 գ. N 615 գ. Երեվան օբ ուտվեռժդենիի Պօլօժենիա օ վօդօօխռաննիխ զօնախ վօդօեմօվ ի ռեկ Առմ. ՍՍՌ» պահանջներին համապատասխան, համաձայն որի ափամերձ 20 մետրանոց շերտն ազատ պահել որևէ տիպի կառուցապատումից: Նախագծով նախատեսված է բուն կառույցների կառուցապատման գիծը ևս կանոնակարգել` թողնելով պաշտպանիչ կանաչ գոտի (մանրամասն տրված է գոտիավորման բաժնում):

Այսպիսով, ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական բնույթի պահուստային տարածքները տեղաբաշխված են քաղաքի տարածքում հավասարաչափ:

Քաղաքի հյուսիսում, գերակշիռ քամիների ուղղությամբ տեղաբաշխված է արդյունաբերական գոտին, որի ազատ հզորությունները սույն նախագծով նախատեսվում է վերապրոֆիլավորել ժամանակակից պահանջարկին համապատասխան:

ՈՒսումնակրթական հաստատությունների հաշվարկով հեռանկարային բնակչության պահանջարկը (ըստ համապատասխան բաժնում կատարված հաշվարկների) ստացվում է 10 հատ 964 տեղով դպրոց և 35 հատ 280 տեղով մսուր-մանկապարտեզ:

Քաղաքի համար ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների պահանջարկը` ձևավորված համաքաղաքային և բնակելի շրջանների կանաչապատ տարածքներից հաշվարկված է ըստ ՀՀՇՆ 3-9.02-98, 5 բաժնի թիվ 4 աղյուսակի տվյալների համապատասխան` յուրաքանչյուր բնակչի համար 10 մ2 համաքաղաքային և 6 ք.մ. շրջանային նշանակության ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների հաշվառմամբ: Հեռանկարային` 74 հազար բնակչի համար անհրաժեշտ կանաչապատ տարածքները կկազմեն 118.4 հա: Հաշվի առնելով գոյություն ունեցող կանաչապատ տարածքների քանակը 18.99, ինչպես նաև քաղաքի արդյունաբերական ուղղվածությունը և տարածքում կանաչապատման ենթակա պահուստային տարածքների առկայությունը, նախատեսվել է կանաչապատման մակարդակը հասցնել 20 մ2/մարդ պահանջարկի, ընդհանուր կանաչապատվելիք տարածքը հասցնելով 148 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների զգալի մասը կբավարարվի զբոսայգու հաշվին, մնացածը հավասարաչափ կտեղաբաշխվի հատակագծային շրջանների հասարակական կենտրոնների կանաչ պուրակ-ճեմուղիների շուրջ:

 

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը

Հրազդան քաղաքի տարածքի հատակագծային կառուցվածքի կանոնակարգման նպատակով կատարվել են մի շարք հողատեսքերի նպատակային նշանակության

 

.___________________________________________________.

|NN      |ՏԱՐԱԾՔԸ|    ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ     |

|        |ՀԱ     |__________________________________|

|        |       |   ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ   |    ՀԵՌԱՆԿԱՐ    |

|________|_______|_________________|________________|

|   1    |  266.9|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ  |ԲՆԱԿԱՎԱՅՐԻ      |

|        |       |(արոտ-156.8 հա,  |(233.4 հա)      |

|        |       |գյուղ. անօգ.-29.1|                |

|        |       |հա, վարելահող-   |ԱՐԴ., ԸՆԴԵՐՔՕԳ. |

|        |       |60.9 հա)         |ԵՎ ԱՅԼ ԱՐՏ. ՆՇ. |

|        |       |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ  |ՀՈՂԵՐ (6.6 հա)  |

|        |       |(արոտ-6.6 հա)    |                |

|        |       |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ  |ՀԱՏՈՒԿ          |

|        |       |(արոտ-12.7 հա)   |ՊԱՀՊԱՆՎՈՂ       |

|        |       |                 |ՏԱՐԱԾՔՆԵՐ       |

|________|_______|_________________|________________|

|   2    |   67.8|ԲՆԱԿԱՎԱՅՐԻ (այլ  |ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ|

|        |       |հող)             |ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՐԴ., |

|        |    6.0|                 |ԸՆԴԵՐՔՕԳ. ԵՎ ԱՅԼ|

|        |       |                 |ԱՐՏ. ՆՇ. ՀՈՂԵՐ  |

|________|_______|_________________|________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ|  340.7|                 |                |

.___________________________________________________.

 

փոփոխություններ, որը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում (տես նաև նպատակային նշանակության փոփոխությունների ուրվագիծը):

Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների հերթականությունը տրված է նույնանուն ուրվագծում:

 

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման

ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.

. Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնակելի կառուցապատման, - հասարակական կառուցապատման,

- խառը կառուցապատման,

- ընդհանուր օգտագործման հողերի, այլ հողերի:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- արդյունաբերական օբյեկտների,

- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,

- պահեստարանների:

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:

. Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.

- բնապահպանական,

- առողջարարական նպատակներով նախատեսված,

- հանգստի համար նախատեսված,

- պատմական և մշակութային:

. Հատուկ նշանակության հողեր:

. Անտառային, ջրային և պահուստային հողեր:

Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների.

. Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքը ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտիավորման բաժանվում է` ցածր խտության, միջին խտության, բարձր խտության բնակելի գոտիների:

- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված և կազմավորվող առանձնատնային կառուցապատում ունեցող հատվածները:

Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:

- Միջին խտության բնակելի գոտիներն ընդգրկում են և նախատեսված են բազմահարկ և առանձնատներով խառը կառուցապատման տարածքների համար: Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 200 մարդ/հա:

- Բարձր խտության բնակելի գոտիներն ընդգրկում են բազմահարկ տներով կառուցապատված տարածքները (հասարակական կենտրոնի շրջակայքը): Բնակչության խտությունը չպետք է գերազանցի 300 մարդ/հա:

Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) խտությունների պահպանում,սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

. Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը քաղաքի տարածքում կենտրոնացնելու համար` քաղաքի զարգացմանը զուգընթաց:

. Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:

. Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապերի (տրանսպորտային և հետիոտն) կազմակերպման համար:

. Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար:

Քաղաքը շրջապատող անտառային և գյուղատնտեսական հողերը, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար, նախատեսված են որպես բուֆերային գոտիներ:

. Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական և արտադրական օբյեկտները պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:

Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

. Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն հանգստի, բուժառողջարարական (կլիմայաբուժություն, բալնեոլոգիա, օդաբուժություն) զբոսաշրջության, սպորտային գործունեության կազմակերպման համար:

Գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:

. Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելիության:

. Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող (ինչպես անտառապատ, այնպես էլ ոչ անտառապատ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:

 

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

II-5.1. Արտաքին տրանսպորտ

 

Քաղաքի հարավ-արևելքով է անցնում Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման I կարգի ավտոմոբիլային մայրուղին: Այդ ճանապարհից Հրազդանն ունի երկու մուտք, մեկը Երևանի, իսկ մյուսը` Սևանի կողմից: Երկու մուտքերն էլ տարբեր մակարդակի հանգույցներ են, «շեփոր տիպի»:

Քաղաքի հյուսիսային մասով անցնում է Հ-1 հանրապետական նշանակության Մ-4-Ջրաբեր-Հրազդան ճանապարհը, որը սկսվում է Մ-4 մայրուղուց և Մարմարիկ գետի հովիտով շարունակվում մինչև Ապարանի շրջանի Ջրաբեր գյուղը:

Մյուս հանրապետական նշանակության Հ-5 Նոր Գեղի-Արգել-Արզաքան 40.0 կմ երկարությամբ ճանապարհը վերջանում է Հրազդան քաղաքում, Հրազդան գետի վրա կառուցված ջրամբարի շրջանում: Ջրամբարի հայելու բացարձակ նիշը 1698 մ է:

Քաղաքի տարածքով է անցնում Երևան-Սևան-Վարդենիս-Սոթք երկաթուղին: Քաղաքի հյուսիսային մասում այդ գծից ճյուղավորվում է Հրազդան-Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան գիծը, որը շահագործման հանձնվել է անցյալ հարյուրամյակի 80-ական թվականներին:

Մոտակա օդանավակայանը «Զվարթնոցն» է, մոտ 60 կմ հեռավորությամբ:

Քաղաքի տրանսպորտային կապերը հանրապետության այլ շրջանների հետ կարելի է բավարար համարել: Գտնվելով Մ-4 միջպետական նշանակության մայրուղու հարևանությամբ, քաղաքն ապահովված է տարբեր ուղղություններով փոխադրումների կազմակերպման հնարավորությամբ:

Չնայած քաղաքն ընկած է երկաթուղային հանգույցում, այդ կապը չափազանց վատ է աշխատում, մի կողմից շրջափակման պատճառով, մյուս կողմից` երկաթուղագծերի և շարժակազմի անմխիթար վիճակով: Եթե դեպի Իջևան ուղևորա և բեռնափոխադրումներ իսպառ չեն կատարվում, ապա Երևան-Հրազդան-Սևան-Վարդենիս գծով երբեմն փոխադրումներ կատարվում են: Խնդիրն այն է, որ կարճ տարածության վրա երկաթուղին ավտոմոբիլային տրանսպորտի հետ մրցակից չէ, քանի որ բեռների ձևավորումը մեկ շարժակազմի փոխադրման համար, օրինակ 1000-2000 տ, գործնականում հնարավոր չէ մեկ կամ երկու օրվա ընթացքում: Առավել արդյունավետ է երկաթուղին օգտագործել ուղևորափոխադրումների համար: Սակայն մի երկաթուղով գնացքների միջին արագությունը կազմում է մոտ 20 կմ/ժամ, ինչը և ոչ մի մրցակցության չի դիմանում: Մինչդեռ, Երևան-Հրազդան-Սևան-Վարդենիս գծի վերականգնմամբ հնարավոր կլինի գնացքի արագությունը հասցնել 50-60 կմ/ժամ-ի և այն թե՛ ամռան, և թե՛ ձմռան ամիսներին ուղևորափոխադրումների առումով մրցակից չի ունենա: Երկաթուղին ապահով է, էժան, հարմարավետ և կլիմայական պայմաններից անկախ: Դա է պատճառը, որ առաջավոր արևմտաեվրոպական երկրներում, ինչու չէ նաև Ռուսաստանի Դաշնությունում, երկաթուղին լայնորեն կիրառվում է խոշոր քաղաքների ագլոմերացիայում` ուղևորափոխադրումների համար:

 

Հրազդան համայնքի արտաքին տրանսպորտային ուղիների ուրվագիծ

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում

 

II-5.2. Ներքին տրանսպորտ

 

Համաձայն 2001 թ. մարդահամարի տվյալների` քաղաքի բնակչության թիվը կազմում էր 52800, իսկ 2006 թ.-ին` մոտ 41400 մարդ: Քաղաքում գրանցված ավտոմոբիլների թիվը կազմում է 6889 միավոր, որից 496-ը` բեռնատար:

Ավտոմոբիլացման մակարդակն այսօրվա դրությամբ կազմում է 166 ավտոմոբիլ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով: Իրականում այդ ցուցանիշը 20-30%-ով ավելի ցածր է, որովհետև գրանցված ավտոմոբիլների մի մասն այնքան հնամաշ է, որ օգտագործվում է դեպքից-դեպք:

Տրանսպորտային հարմարավետության տեսանկյունից քաղաքն անչափ անհարմարավետ է, քանի որ Հին Հրազդանին նախ միացվեց նոր կենտրոնը` միկրոշրջան անունով, իսկ այնուհետև նաև Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը: Բավական է միայն նշել, որ Հին Հրազդանից մինչև Կաքավաձոր գյուղ եղած տարածքը կազմում է մոտ 6.5 կմ: Տրանսպորտային անհարմարավետությունը բերում է այն բանին, որ ավտոմոբիլների ավելորդ վազքը մեծանում է, ինչի հետ միաժամանակ նաև` արտանետումները, աղմուկը, փոշին:

 

Շահումյան և Երևանյան փողոցների տեսքը

 

----------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չի բերվում

 

2007 թ. ամռանը կազմակերպված տրանսպորտային միջոցների անցուդարձի հաշվառման արդյունքները բերված են աղյուսակում:

 

Տրանսպորտային միջոցների ժամային անցուդարձը Հրազդան քաղաքի

մայրուղային փողոցներով

 

Աղ.Հ-3

._____________________________________________________________________.

|N |Փողոցի      |Երկա-|Երթ.  |մայթերի|Ավտոմոբ.|Բեռնվա-  |2017 թ. ավտ. |

|  |անվանումը   |րութ-|մասի  |լայնութ|անցու-  |ծության  |սպասվող      |

|  |            |յունը|լայնու|յունը  |դարձը,  |մակարդակը|անցուդարձը և |

|  |            |     |թյունը|       |ավտ/ժամ |2007 թ.  |բեռնվածության|

|  |            |     |      |       |        |         |մակարդակը    |

|__|____________|_____|______|_______|________|_________|_____________|

| 1|   2        |   3 |    4 |   5   |   6    |    7    |   8  |  9   |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|1 |Շահումյան   |  1.8|      |       |        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.57|  11.5|    2-6|     270|     0.25|   700|  0.65|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.46|  11.5|    2-6|     124|     0.11|   322|  0.29|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |III հատված  | 0.15|  11.5|    2-6|      93|     0.09|   241|  0.23|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |IV հատված   | 0.62|   7.0|   -   |      77|     0.07|   200|  0.18|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|2 |Երևանյան    | 0.83|      |       |        |         |      |      |

|  |խճուղի      |     |      |       |        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.16|   7.0|   -   |      39|     0.04|   101|  0.10|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.67|   7.0|1.5-2.5|      32|     0.03|    83|  0.08|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|3 |Սպանդարյան  | 0.48|  11.5|2.5-4.5|        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.08|      |       |     309|     0.17|   801|  0.44|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.40|      |       |     640|     0.36|  1660|  0.93|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|4 |Անդրանիկ    | 2.01|  17.5|2.5-4.5|        |         |      |      |

|  |Զորավար     |     |      |       |        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    |  0.5|      |       |     673|     0.31|  1746|  0.80|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.38|      |       |     628|     0.29|  1629|  0.75|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |III հատված  | 0.34|      |       |     446|     0.20|  1157|  0.52|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |IV հատված   | 0.49|      |       |     658|     0.30|  1707|  0.78|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |V հատված    | 0.30|      |       |     236|     0.11|   612|  0.29|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|5 |Հայ         | 2.20|      |       |        |         |      |      |

|  |Ֆիդայինների |     |      |       |        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.16|   7.5|   -   |     370|     0.34|   960|  0.88|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.89|   7.5|   -   |     420|     0.38|  1089|  0.98|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |III հատված  | 0.22|  10.0|    5.5|     440|     0.20|  1141|  0.52|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |IV հատված   | 0.23|  10.0|    5.5|     616|     0.28|  1598|  0.73|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |V հատված    | 0.70|   7.0|   -   |     234|     0.21|   607|  0.54|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|6 |Գործարանային| 0.68|   7.0|   -   |      86|     0.08|   223|  0.21|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|7 |Հանքավանի   | 1.54|      |       |        |         |      |      |

|  |խճուղի      |     |      |       |        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.39|  10.0|    2.0|     246|     0.16|   638|  0.41|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 1.15|   7.0|   -   |     139|     0.13|   361|  0.34|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|8 |III Փողոց   | 0.75|  10.5|1.0-2.5|        |         |      |      |

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |I հատված    | 0.50|      |       |     348|     0.23|   903|  0.60|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|  |II հատված   | 0.25|      |       |     282|     0.19|   731|  0.49|

|__|____________|_____|______|_______|________|_________|______|______|

|9 |Օգոստոսի    | 0.15| 2x7.5|  10-15|   2x270|     0.25|   700|  0.65|

|  |23-ի        |     |      |       |        |         |      |      |

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, այսօրվա դրությամբ քաղաքի մայրուղային փողոցներն աշխատում են ազատ ռեժիմով, բացառությամբ Սպանդարյան, Անդրանիկ Զորավար և Հայ ֆիդայիններ փողոցների որոշ հատվածների, որոնց բեռնվածքի մակարդակը համապատասխանում է մասամբ ազատ ռեժիմին: Եթե համարենք, որ Հրազդան քաղաքում երթևեկության անցուդարձի տարեկան առավելագույն աճը կկազմի 10%, ինչը ավտոմոբիլացման ներկայիս սրընթաց տեմպի դեպքում լիովին հավանական է, ապա տասը տարի անց, 2017 թվականին քաղաքի մայրուղային փողոցներով երթևեկության անցուդարձը և բեռնվածության մակարդակը կհասնեն աղյուսակի վերջին երկու սյունակներում բերված ցուցանիշներին:

Այդ դեպքում արդեն Սպանդարյան փողոցի ստորին հատվածը, Անդրանիկ Զորավարի` 2-3, և Հայ Ֆիդայինների նույնքան հատվածներ կաշխատեն թողունակությանը մոտ ռեժիմով և խցանումների վտանգ կառաջանա: Դրությունից կարելի է ելնել կիրառելով հետևյալ միջոցառումները.

. Սպանդարյան փողոցի լարված հատվածում արգելել ավտոմոբիլների կանգառը, փողոցը կաշխատի 4 շերտով և թողունակությունը կմեծանա: Կարելի է նաև ձախակողմյան` Րաֆֆու փողոցի հետ միատեղ կազմակերպել միակողմանի երթևեկության և լարված հատվածի անցուդարձը կկիսվի:

. Զորավար Անդրանիկի լարված հատվածները կարելի է լայնացնել: Կարելի է նաև գործարկել (բարեկարգելու առումով) III փողոցը, որն իր վրա կվերցնի Զորավար Անդրանիկի անցուդարձի մի մասը:

 

Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր

հատակագիծը

 

------------------------------

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

. Հայ Ֆիդայինների փողոցի լարված հատվածներում երթևեկային մասը կարելի է անարգել լայնացնել:

. Քաղաքի կենտրոնից Կաքավաձոր գնալու կամ այնտեղից քաղաք գնալու համար պետք է շրջանցել գործարանային շրջանը (Ցեմենտի գործարանն ու ՋԷԿ-ը): Դա երկարացնում է ուղին մոտ 10 կմ տարածությամբ: Նպատակահարմար է գյուղի ճանապարհը, երկաթուղուն մոտենալու տեղում, անցկացնել գոյություն ունեցող 81 մ երկարությամբ թունելով, այնուհետև անցնել 3 զույգ գծերի վրայով, որոնք շատ քիչ են օգտագործվում, և մի միջանցքով, որն անցնում է Ցեմենտի գործարանի և ՋԷԿ-ի միջև եղած տարածքով, միանալ գործարանային ճանապարհի վերջնակետին: Նշված ուղու երկայնական պրոֆիլը կարգի բերելու համար թունելը պետք է խորացնել մոտ 1.5 մ, ինչն ըստ գյուղապետի ներկայացված տվյալների, հնարավոր է անել առանց թունելի կոնստրուկցիայի խաթարման: Թունելն ունի 4.2 մ բացվածք և կարելի է շահագործել միակողմանի երթևեկություն կազմակերպելու միջոցով: Այս առաջարկն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատանքային նախագծի մշակում` համապատասխան մասշտաբով:

Քաղաքում գործում է հասարակական տրանսպորտի երկու երթուղի` N 4 և N 3: Այդ երթուղիները միացնում են Հին Հրազդանը բանվորական թաղամասին և անցնում են Երևանյան, Շահումյան, Սպանդարյան, Անդրանիկ Զորավար, III փողոց և գործարանային փողոցներով: N 4 երթուղու երկարությունը կազմում է 2x4.4, իսկ N 3-ինը` 2x3.9 կմ: Երթուղիներն իրականացվում են միկրոավտոբուսներով և փոքր տարողության ավտոբուսներով («ՊԱԶ» տիպի):

Համաքաղաքային նշանակության փողոցների ցուցակը բերված է Հ-3 աղյուսակում: Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 10.44 կմ: 1 կմ2 բնակելի տարածքի հաշվով այդ ցուցանիշը հավասար է 0.64 կմ/կմ2:

 

II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հրազդան քաղաքում

 

Ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումները որոշված են տրանսպորտի երթևեկության քարտոգրամի հիման վրա: Քարտոգրամը կազմված է 2007թ. ամռանը կազմակերպված տրանսպորտային միջոցների անցուդարձի հաշվառման հիման վրա:

Արտանետումները հաշված են տարեկան կտրվածքով, չորս ամենատարածված և թունավոր նյութերի համար.

ածխածնի մոնօքսիդ-CO

ազոտի օքսիդներ-NOx

ածխաջրածիններ-CmHn

կոշտ նյութեր, հիմնականում կապար և կապարի միացություններ

Արտանետումների տարեկան քանակը որոշված է PIARC-ի (Permanent International Association of Road Congresses) առաջարկած բանաձևով.

 

Q= Txt (qմkմ+qբkբ)fաfբfixNL/V

 

որտեղ T-տարվա մեջ օրերի քանակն է,

t - օրվա ընթացքում ավտոմոբիլների կայուն անցուդարձի ժամերի քանակն է, ժամերն են

qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլի` տվյալ նյութի արտանետման չափն է մեկ վայրկյանում,

kմ և kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակն է հոսքում,

N - փողոցով տրանսպորտի ժամային անցուդարձն է,

fա, fբ և fi - գործակիցներ են, որոնք հաշվի են առնում հոսքի արագության, ծովի մակարդակից տեղանքի բարձրության և փողոցների թեքության ազդեցությունը արտանետումների վրա,

Լ - փողոցի կամ որևէ հատվածի երկարությունն է,

V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:

Վերը նշված բանաձևով հաշվարկված ավտոմոբիլային արտանետումների տարեկան քանակը Հրազդան քաղաքում կազմում են.

ածխածնի մոնօքսիդ (CO) - 804.5 տ/տարեկան

ազոտի օքսիդներ (NOx) - 32.1 տ/տարեկան

ածխաջրածիններ (CmHn) - 79.8 տ/տարեկան

կոշտ նյութեր - 0.81 տ/տարեկան:

 

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.

. Հրազդան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից:

. ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 17.04.07 թ. NԿԱ1-03/455 պատասխան-գրությունը:

. ՀՀ Էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 13.04.2007 թ. N12-01/60 պատասխան-գրությունը:

. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հրազդան» մասնաճյուղի 25.05.2007 թ. պատասխան-գրությունը:

. ՀՀ Բնապահպանության նախարարության 18.05.2007 թ. N2-04/144 պատասխան-գրությունը:

. ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային հսկողության տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի 25.04.2007 թ. N01-81 գրությունը Հրազդան քաղաքի սանիտարա-հիգիենիկ վիճակի վերաբերյալ:

. «Հայռուսգազարդ» ՓԲԸ Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 24.05.2007 թ. N25-01-08/64 գրությունը Հրազդան քաղաքի գազամատակարարման և գազօգտագործման մակարդակի վերաբերյալ:

 

II-6.1. Ջրամատակարարում

 

Հրազդան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է Մաքրավանի (I, II, III) աղբյուրներից, որտեղից վերցվում է 977.2 լ/վրկ ջուր:

Մաքրավանի աղբյուրներից, 2 պոմպակայանի միջոցով, շուրջ 48 կմ երկարությամբ, 500 մմ տրամագծի ջրատարներով ջուրը տրվում է 14.8 հազ. մ3 ընդհանուր տարողությամբ 9 օրվա կարգավորման ջրամբարներ, որտեղից տրվում է քաղաքի 50-500 մմ տրամագծի մոտ 150 կմ երկարությամբ ջրմուղի ներքին ցանց:

Քաղաքի տարածքը, ունենալով նիշերի մեծ տարբերություն, ձգվածություն Հրազդան գետի աջ և ձախ ափերին, ջրամատակարարման ներքին ցանցը բաժանված է հինգ գոտու` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով, համապատասխան նիշերի վրա և ծավալներով: Ջրամբարները սնող ջրատարների ընդհանուր երկարությունը 48 կմ է, տրամագիծը` 500 մմ:

Քաղաքի ներքին բաշխիչ ցանցը գտնվում է բարոյապես և ֆիզիկապես մաշված վիճակում, հաճախակի են վթարները:

2007-2008 թթ. նախատեսված է Ամերիկյան USAID կազմակերպության միջոցով իրականացնել քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներ:

 

Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը և

ջրահեռացման քանակը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսա-կենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման համար:

Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը, համաձայն ներկայումս գործող նորմերի, ընդունված է 200 լ/օր:

Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25%-ի չափով:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջների (50-100 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար, միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 3x35 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 3x2.5 լ/վրկ):

Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 3x35+3x2.5=112.5 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:

Q=(112.5x3x3600):1000=1215 մ3

Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`

Q=(1215x1000):(24x3600)=14.1 լ/վրկ

 

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 14.1 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:

 

Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և հակահրդեհային

կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը

 

Աղ. N Հ-4

.________________________________________________________________.

|N |Ջրասպառողները   |Քանակը|Ջրասպառ- |Ջրապահանջը   |Ջրահեռացումը |

|  |                |(հազ.)|ման      |_____________|_____________|

|  |                |      |նորման   |մ3/օր |լ/վրկ |մ3/օր |լ/վրկ |

|  |                |      |(լ/օր)   |      |      |      |      |

|__|________________|______|_________|______|______|______|______|

|1 |Բնակչությունը   |  74.0|      200| 14800|   171| 14800|   171|

|__|________________|______|_________|______|______|______|______|

|2 |Արտադրություն*  |      |         |  3700|  42.8|  2960|  34.2|

|  |25%             |      |         |      |      |      |      |

|__|________________|______|_________|______|______|______|______|

|3 |Հակահրդեհային   |      |         |  1215|  14.1|   -  |   -  |

|  |կարիքների համար |      |         |      |      |      |      |

|___________________|______|_________|______|______|______|______|

|Ընդամենը           |      |         | 19715| 228.2| 17760|   205|

|___________________|______|_________|______|______|______|______|

|4 |Կորուստները     |      |         |  2960|    34|   -  |   -  |

|  |ցանցում 20%     |      |         |      |      |      |      |

|___________________|______|_________|______|______|______|______|

|Ամբողջը            |      |         | 22675|   262| 17760|   205|

.________________________________________________________________.

 

. Արտադրական ձեռնարկություններն օգտագործում են նաև տեխնիկական որակի ջուր, վերցնելով այն Մարմարիկ գետից. «Հրազդան» ՋԷԿ-ը 22968 մ3/օր (266 լ/վրկ) և «Միկացեմենտ» ՓԲԸ-ն` 7427 մ3/օր (86 լ/վրկ):

Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, Հրազդան քաղաքի խմելու որակի ջրապահանջը հեռանկարային ժամանակաշրջանի համար կկազմի 22675 մ3/օր (262 լ/վրկ), կեղտաջրերի քանակը` 17760 մ3/օր (205 լ/վրկ):

Քաղաքի հեռանկարային զարգացման խմելու որակի ջրապահանջը կբավարարվի Մաքրավանի աղբյուրների համակարգերից` մեխանիկական եղանակով:

 

Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Հրազդան քաղաքի խմելու որակի (խմելու-կենցաղային, արդյունաբերական և հակահրդեհային) ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով: Արդյունաբերական ձեռնարկությունները տեխնիկական որակի ջուր ստանում են Մարմարիկ գետից` առանձին ջրատարով:

Հաշվի առնելով քաղաքի կառուցապատված տարածքի նիշերի տարբերությունը, ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար քաղաքի ջրամատակարարման ցանցը նախատեսվում է 6 գոտիանի:

Հրազդան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային ջրաքանակ պաշարելու համար անհրաժեշտ է ջրամատակարարման բաշխիչ ցանցի յուրաքանչյուր գոտում ունենալ երկուսից ոչ պակաս ՕԿՋ-ներ` համապատասխան ծավալներով և հատակի նիշերով: Նպատակահարմար է վերագործարկել գոյություն ունեցող, սակայն չգործող (վթարված) բոլոր ՕԿՋ-ները (տես գծագիրը):

ՕԿՋ-ների անհրաժեշտ ծավալի հաշվարկը.

- կարգավորման ծավալը` Wկ=22675x0.3=6802 մ3

- հակահրդեհային կարիքներ` Wհհ=1215 մ3

- վթարային` Wվթ=(22675x8):24=7558 մ3

- Ընդհանուր ծավալը` Wընդ=6802+1215+7558=15575 մ3

Ներկայումս գործող ՕԿՋ-ների ծավալը 15000 մ3: Հաշվարկային ժամանակաշրջանի համար անհրաժեշտ ՕԿՋ-ների ծավալը կազմում է 15500 մ3:

 

II-6.2. Ջրահեռացում

 

Քաղաքի կոյուղու համակարգը գտնվում է բարոյապես և ֆիզիկապես մաշված վիճակում: Շատ տեղերում կոյուղու համակարգի ներքին ցանցի խողովակներն անցնում են ջրամատակարարման ներքին ցանցի խողովակների վերևով: Հաճախակի վթարները պոտենցիալ վտանգ են առաջացնում խմելու ջրի աղտոտման համար, քանի որ վթարները ժամանակին չվերացնելու, ինչպես նաև գրաֆիկային ջրամատակարարման պատճառով, հաճախ բացասական ճնշման տակ կեղտաջրերը կարող են լցվել ջրամատակարարման ներքին ցանցի մեջ:

Ներկայումս քաղաքի ջրահեռացումն իրականացվում է մոտ 90 կմ երկարությամբ, 200-300 մմ տրամագծով խողովակաշարով և մոտ 32.6 կմ երկարությամբ, 500-1100 մմ տրամագծով կոլեկտորով թափվում են Հրազդան գետը` Քաղսիի մաքրման կայանի տարածքում: Նշված մաքրման կայանը` 64000 մ3/օր հզորությամբ, շուրջ 15 տարի է չի գործում և քաղաքի կեղտաջրերն` առանց մաքրման ենթարկվելու, բաց են թողնվում շրջակա միջավայր:

Ըստ կատարված նախնական հաշվարկների, քաղաքի մաքրման ենթակա կեղտաջրերի միջին օրական քանակը հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կազմում է 17760 մ3/օր:

Սույն ուրվագծով նախատեսվում է Քաղսիի կենսաբանական մաքրման կայանի վերագործարկում` ժամանակակից տեխնոլոգիաներով և նախագծային հզորություններով` ներառելով Հրազդանի 17760 մ3/օր կեղտաջրերի մաքրումը:

Փողոցային և միջթաղամասային կոյուղատարներով կենցաղային և արտադրական կեղտաջրերը կհավաքվեն, կենթարկվեն լրիվ կենսաբանական մաքրման, որից հետո միայն կթափվեն Հրազդան գետը` պահպանելով շրջակա միջավայրի պահպանության սանիտարական պայմաններն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Մակերևութային ջրերը հոսքային ջրերով աղտոտումից պահպանելու կանոններ»-ի պահանջները:

Նախագծային առաջարկություններ

- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտիավորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (համապատասխան ծավալներով և հատակի նիշերով, համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի):

- Չգործող ՕԿՋ-ների վերականգնում, յուրաքանչյուր ջրամատակարարման գոտու համար երկուսից ոչ պակաս գործող ՕԿՋ-ների ապահովում:

- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում` համաձայն հիդրավլիկական հաշվարկների:

- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:

- ՕԿՋ-ների, կապտաժային կառույցների խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտիների ապահովում:

- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ::

- Քաղաքի չկոյուղացված տարածքների կոյուղացում:

- Վթարված և շարքից դուրս եկած կոյուղագծերի և դիտահորերի վերակառուցում:

- Կոյուղու մաքրման կայանի վերագործարկում:

- Հաշվի առնելով մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները` կեղտաջրերը լրիվ մաքրումից և վնասազերծումից հետո միայն թափել գետը:

- Արդյունաբերական ձեռնարկությունների տեխնիկական որակի ջրերի նախնական մաքրում` գետը թափելուց առաջ:

 

II-6.3. Էլեկտրամատակարարում

 

Հրազդան քաղաքի էլեկտրամատակարարման գործող աղբյուրներն են`

- «Հրազդան-1» 110/35/10 կվ լարման 2x16000 կվտ հզորության,

- «Հրազդան-2» 110/6/6 կվ լարման 2x25000 կվտ հզորության,

- «Քաղսի»-35 կվ լարման 2x4000 կվտ հզորության,

- «Միկրոշրջան»-35 կվ լարման 2x6300 կվտ հզորության,

- «Աղբյուրակ»-35 կվ լարման 2x1600 կվտ հզորության,

- «Հրազդան»-35 կվ լարման 2x4000 կվտ հզորությամբ:

Գոյություն ունեցող ենթակայանների տրանսֆորմատորների ընդհանուր հզորությունը 113.8 ՄՎԱ է:

Կապը հանրապետության էլեկտրահամակարգի հետ իրականացվում է 110 և 220 կվ լարման բարձրավոլտ օդային գծերով: Քաղաքի բնակելի, հասարակական, տնտեսական, արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են վերը նշված գլխավոր իջեցնող ենթակայաններից 4 հատ բաշխիչ կետերի և 109 հատ 10/0.4 կվ լարման 250-630 կվա հզորության ենթակայանների միջոցով: Դրանք տեղաբաշխված են միկրոշրջան թաղամասում` 23 հատ, Ջրառատ թաղամասում` 14 հատ, Վանաձոր թաղամասում` 13 հատ, Կենտրոն թաղամասում` 21 հատ, Հրազդան թաղամասում` 38 հատ:

Ներկայումս գործող գործարաններն իրենց տարածքում ունեն սեփական ենթակայաններ որոնց սնումն իրականացնում են. «Միկացեմենտ» գործարանը «Հրազդան-2» 110/6/6 ենթակայանից, «Լազուր» կոմբինատը «Միկրոշրջան» 35/10 եկ-ից, «Դվին» գործարանը «Հրազդան» 35/10 եկ-ից, «Շուշան» գործարանը «Միկրոշրջան» 35/10 եկ-ից և «Պոմպակայանները» «Հրազդան-1» 110/35/10 եկ-ից:

Քաղաքում գործող 10 կվ լարման օդային գծերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 69 կմ, 10 կվ լարման մալուխային գծերի ընդհանուր երկարությունը 43.8 կմ է: 10 կվ լարման օդային և մալուխային գծերը գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում:

Հրազդան քաղաքի «Միկրոռայոն» թաղամասի և «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ ու Ցեմենտի գործարանի համալիրի տարածքների միջև շատ նեղ միջանցքով անցնում են ԲԷՑ ՓԲԸ-ին պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ը էներգահամակարգին միացնող 220 ԿՎ «Գուգարք-1», «ՊՇԷԿ-1 և 2», «Մարաշ» և «Կենտրոն» օդային գծերը:

Էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը կոմունալ-կենցաղային նպատակներով կազմում է 39929.3 հազ.կվտ ժամ, իսկ արտադրական կարիքների ծախսը` 82545.7 հազ.կվտ ժամ:

 

Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք է հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Հրազդան քաղաքի հեռանկարային ժամանակաշրջանի բնակչության քանակը 74.0 հազար է:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար.

- Կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության:

- Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների:

Կոմունալ-կենցաղային, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշն ընդունված է 1700 կվտ ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 5200:

Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի` կախված արտադրանքի տեսականուց և քանակից:

 

Հրազդան քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը`

զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

աղ. N Հ-5.

.____________________________________________________________________.

|N|Սպառողները    |քանակը|մեկ մարդու հա|էլ.էներգիայի|Տարվա  |մաքսիմալ |

| |              |հազ.  |մար պահանջվող|գումարային  |օգտա-  |պահանջվող|

| |              |      |էլ. էներգիայի|ծախսը հազ.  |գործվող|հզորութ- |

| |              |      |էներգիայի    |կվտ/ժամ/տարի|ժամերի |յունը կվտ|

| |              |      |քանակը կվտ   |            |քանակը |         |

| |              |      |ժամ/տարի     |            |ժամ    |         |

|_|______________|______|_____________|____________|_______|_________|

|1|Բնակչությունը |  74.0|        1700 |      125800|   5200|    24192|

|_|______________|______|_____________|____________|_______|_________|

|2|Կորուստները և |      |             |       37740|       |     7257|

| |չնախատեսված   |      |             |            |       |         |

| |ծախսեր 30%    |      |             |            |       |         |

|________________|______|_____________|____________|_______|_________|

|   Ընդամենը     |      |             |      163540|       |    31450|

|________________|______|_____________|____________|_______|_________|

|3|Արտադրական    |      |             |       82545|       |    14134|

| |կարիքներ      |      |             |            |       |         |

|________________|______|_____________|____________|_______|_________|

|  Ամբողջը       |      |             |      409625|       |    45584|

.____________________________________________________________________.

 

Ըստ կատարված հաշվարկների քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 45 Մվա.

- կոմունալ-կենցաղայինը` 31 Մվա,

- արտադրական կարիքներինը` 14 Մվա:

Վերը նշված պահանջարկը, ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կբավարարվի գործող ենթակայաններից:

 

Նախագծային առաջարկություններ

 

- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:

- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:

- Համապատասխան առանձնացված անվտանգության գոտիներ չունեցող, քաղաքի տարածքով անցնող բարձր լարման օդային գծերի համատեղում` երկշղթա գծերով, կամ հնարավորության դեպքում փոխարինում մալուխային գծերով:

- Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար համակարգում 2-3 բաշխիչ կետերի իրականացում, 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում երկտրանսֆորմատորային կայանների:

- Նոր թաղամասերի համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:

- Հենասյուների, 10 և 0.4 կվ լարման մալուխային գծերի փոխարինում նորերով:

 

II-6.4. Գազամատակարարում

 

Հրազդան քաղաքը գազիֆիկացված է: Գազամատակարարման աղբյուր է հանդիսանում Սևան-Երևան մայրուղային ճանապարհին զուգահեռ անցնող բարձր ճնշման գազատարը (տրամագիծը 700 մմ):

Քաղաքի գազամատակարարումն իրականացվում է 2 գործող գազաբաշխիչ կայանների և 34 գազակարգավորիչ կետերի (27 ԳԳԿ և 7 ՊԳԳԿ) միջոցով: N 1 գազաբաշխիչ կայանը տեղադրված է ներկայումս չգործող ջերմոցային տնտեսության տարածքի մոտակայքում: Այստեղից երկու խողովակաշարերով (տրամագծերը 700 մմ և 500 մմ) գազը տրվում է N 2 ԿԲԿ-ին, որը գտնվում է արդյունաբերական հանգույցի տարածքում:

Գազամատակարարման ցանցի ընդհանուր երկարությունը 135.43 կմ է, որից շահագործվում է 124.03 կմ-ը, այդ թվում.

 

.___________________________________.

|   վերգետնյա     |    ստորգետնյա   |

|_________________|_________________|

|   76.71 կմ      |   47.32 կմ      |

|_________________|_________________|

| միջին  |  ցածր  |  միջին |  ցածր  |

| ճնշման | ճնշման | ճնշման | ճնշման |

|________|________|________|________|

|18.49 կմ|58.22 կմ|35.78 կմ|11.54 կմ|

.___________________________________.

 

Գազօգտագործող արդյունաբերական օբյեկտները` 18-ն են, այդ թվում «Միկա-ցեմենտ», Ջէկ-ը: Գործող փոքր հզորության կաթսայատների քանակը` 5 (դպրոցներ, մանկապարտեզներ):

Գազօգտագործող բաժանորդների քանակը 7679 է: 2006թ.-ի տարեկան գազաօգտագործման սպառած քանակը. բնակչությունը` 5640.2 հազ. մ3, արտադրությունը` 430542.7 հազ.մ3:

Ներկայումս վերագազիֆիկացման աշխատանքները չեն ավարտված:

 

Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.

- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:

- Բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:

- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:

- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:

Ըստ կատարված հաշվարկների, Հրազդան քաղաքի գազի տարեկան ծախսը հեռանկարային ժամանակաշրջանի համար կազմում է 550.5 մլն. մ3, որից կոմունալ-կենցաղային կարիքների համար` 12.5 մլն.մ3, արտադրական կարիքների համար` 538 մլն. մ3:

 

Նախագծային առաջարկություններ

 

Ներկայացվող գլխավոր հատակագծի ուրվագծով քաղաքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը, ինչի արդյունավետ և անվտանգ շահագործման համար առաջարկվում է.

- Գազափոխադրման համակարգի վերակառուցում և վերազինում:

- Միջբնակարանային ցանցի անվտանգ շահագործում և հուսալիության բարձրացում:

- Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավում:

- Ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ:

- Գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:

- Կառուցապատման տակ դրվող տարածքների գազամատակարարման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում և իրականացում:

 

II-6.5. Ջերմամատակարարում

 

Շուրջ 15 տարի է չի գործում ջերմամատակարարման կենտրոնական համակարգը, որն իրականացվում էր «Հրազդան» Ջէկ-ից:

Ներկայումս ցածրահարկ բնակելի շենքերի և առանձնատների ջեռուցումն իրականացվում է բնակարանային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով:

Տաք ջրի ստացումն իրականացվում է գազասարքավորումների միջոցով կամ էլեկտրականությամբ:

 

Նախագծային առաջարկություններ

 

Հրազդան քաղաքի բազմաբնակարան, քոթեջային, հասարակական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգով:

- Նախատեսել առանձին փոքր հզորության կաթսայատուն մեկ կամ մի քանի շենքերի համար` կարճ արտաքին ցանցերով:

- Հնարավոր տարբերակ է նաև ջերմությունը սպառող շենքերի տանիքներում փոքր հզորության կաթսայատան տեղադրումը, որով կբավարարվի տվյալ շենքի ջերմային ծախսերը` չունենալով արտաքին ջերմային ցանց:

- Վերը նշված դեպքերում, ինչպես նաև առանձին բնակարաններում ջերմային կարիքները ապահովելու համար փոքր հզորության կաթսայի կամ վառարանի տեղադրման դեպքում անվտանգության պահանջների խստագույն պահպանում:

 

II-6.6. Կապ

 

Գործող հեռախոսային կայանի հզորությունը 19.0 հազ. համար է: Ներկայումս Չինական ընկերության մասնագետները իրագործում են նոր թվային ավտոմատ ժամանակակից կայանի մոնտաժային աշխատանքները, որի մաքսիմալ հզորությունը կարող է հասցվել մինչև 30.0 հազ. համարի:

 

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի

վերլուծություն

 

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքներ:

. Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ և երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (I-3.1., I-3.2.) և «Քաղաքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլուխներում:

. Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.

- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):

- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:

 

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

 

Հրազդան քաղաքի տեղակայվածությունը Հրազդան գետի գետահովտում, շրջապատվածությունը լեռնալանջերով, անհողմությունների կրկնելիությունը (ամռանը 3%, ձմռանը` 14%, գարնանը` 10%, աշնանը` 17%), բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 71%), քամու գերակշռող ուղղությունները (հարավ-արևմտյան, հյուսիս-արևելյան, արևելյան), փոքր արագությունները (1.3-2.9 մ/վրկ), պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության համեմատաբար փոքր պոտենցիալ ամռանը` (3 կարգ), իսկ ձմռանը` միջին կարգ (4-րդ):

Ըստ «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների (18.05.2007 թ.) Հրազդան քաղաքի մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերի ֆոնային կոնցենտրացիաներն են (մգ/մ3):

Փոշի-0.6 (ՍԹԿ-0.5)

Ծծմբի երկօքսիդ-0.05 (ՍԹԿ-0.5)

Ազոտի երկօքսիդ-0.03 (ՍԹԿ-0.085)

Ածխածնի օքսիդ-1.5 (ՍԹԿ-5.0)

Հրազդան քաղաքի մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություններ ունեցող արդյունաբերական հիմնական օբյեկտներն են` «Միկացեմենտ» ՓԲԸ-ն, Հրազդանի էներգետիկ կազմակերպության «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ն և «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն:

. «Միկացեմենտ» ՓԲԸ-ն համարվում է Հայաստանի Հանրապետությունում ցեմենտի խոշոր արտադրող` ապահովելով ոչ միայն հանրապետության, այլև Վրաստանի և Իրանի պահանջները: Գործարանի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 1.2 մլն. տոննա ցեմենտ: Բացի դրանից գործարանին է պատկանում հատուկ տիպի ցեմենտի (ճանապարհային և սուլֆատակայուն) արտադրության մենաշնորհը:

Գործարանն ապահովված է ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով և ունի սեփական հումքային բազա Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Միկացեմենտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել է ամեն մի առանձին աղբյուրից մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ, որը 2003 թ. հուլիսի 4-ին հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Թույլտվությունն ուժի մեջ է մինչև 04.07.2008 թ. (գրանցման համարը 03-1182 04.07.2003 թ.):

Ստորև աղյուսակում բերվում է արտանետումների վերոհիշյալ նորմերը.

 

աղ. N Հ-6

._______________________________________.

|Աղտոտող նյութը   |Ընդհանուր արտանետումը|

|                 |_____________________|

|                 |     գ/վ   |  տ/տ    |

|_________________|___________|_________|

|Փոշի (կրաքարի)   |     47.509|   982.32|

|_________________|___________|_________|

|Փոշի (ցեմենտի)   |       7.64|   158.09|

|_________________|___________|_________|

|Ածխածնի օքսիդ    |      53.01| 1097.254|

|_________________|___________|_________|

|Ազոտի օքսիդներ   |     8.8136| 182.7992|

|_________________|___________|_________|

|ԾԾմբային անհիդրիտ|        0.3|    1.098|

|_________________|___________|_________|

|Մոխիր            |       0.03|     0.12|

|_________________|___________|_________|

|Եռակցման աէրոզոլ |       0.04|    0.263|

|_________________|___________|_________|

|Մանգանի օքսիդներ |      0.005|   0.0335|

|_________________|___________|_________|

|Փոշի (մետաղի)    |       0.05|      0.4|

|_________________|___________|_________|

|Յուղի գոլորշիներ |      0.072|    0.014|

._______________________________________.

 

Ըստ «Միկացեմենտ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի աղտոտող նյութերի արտանետումները չեն գերազանցում վերոհիշյալ նորմերը (տրված է հաշվեկշռում):

«Միկացեմենտ» ՓԲԸ-ում 2004 թ. մշակվել է «Կրիստիան ՊՖՖայֆեթ» ֆիրմային հետ համատեղ գործարանի ցեմենտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալացման և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման նախագիծ, որն ընդգրկում է հումքային նյութերի մանրեցման, կլինկերի թրծման, վառելիքի այրման, ցեմենտի արտադրության ժամանակ կլինկերի ծախսի տեխնոլոգիական պրոցեսների բարելավման միջոցառումներ, որոնց իրականացումը նախատեսվում է 2013-2017 թթ.:

Տվյալ նախագծով տեխնոլոգիական պրոցեսները համապատասխանեցվում են ժամանակակից մշակումներին: Նախագծի մշակման նպատակն է.

- Հրաբխային խարամի տեխնոլոգիայի ներդրում` կավային բաղադրամասը խարամով փոխարինելով:

- Ներքին ջերմափոխանակիչների վերակառուցում:

- Վառելանյութի ռացիոնալ այրման համակարգի ներդրում:

- Ցեմենտի 2 աղացների վերակառուցում` ներքին կահավորանքի լրիվ վերափոխումով:

Նախագծի իրականացումը կնպաստի հետևյալ հարցերի լուծմանը.

- Կավային կոմպոնենտի փոխարինումը հրաբխային խարամով կնպաստի վառարանում այրվող խոնավացման նվազեցմանը մոտ 32%-ով, վառարանի արտադրողականության 12%-ով մեծացմանը, որը կապահովի վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցումը համապատասխանաբար 20.4 Նմ3-ով և 4.3 կվտ-ով (1 տ կլինկերի հաշվարկով):

- Կավային ապարների հանույթի դադարեցումը կնպաստի հողաբուսական ծածկույթի պահպանմանը:

- Շղթաների փոխարինումը կլոր ձևերով (օվալաձևի փոխարեն) կնպաստի դրանց ընդհանուր մակերեսի մեծացմանը, հեռացող գազերից առավելագույն ջերմատվության ստացմանը, որը կբերի կլինկերի թրծման պրոցեսների ինտենսիվացմանը և վառելանյութի ծախսի փոքրացմանը:

- Վառելիքի ծախսի փոքրացմանը կնպաստի նաև գազի ֆորսունկային (գազամուղի) փոխարինումը ավտոմատ գազաանալիզատորով:

- Ցեմենտի աղումը մինչև անհրաժեշտ գրանուլոմետրական կազմի ստացումը (բացառելով չափից ավելի մանրացումը), հիդրավլիկ լցանյութի մինչև 30% ապահովումը կբերի ցեմենտի արտադրության ժամանակ կլինկերի ծախսի նվազեցմանը և դեպի մթնոլորտ արտանետումների քանակի նվազեցմանը (արտանետումներն առաջանում են կլինկերի թրծման ժամանակ):

- Փոքրացնել էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը աղման ժամանակ` ցեմենտի աղացի արտադրողականության մեծացումով (45.5 տ/ժամից մինչև 80 տ/ժամ 20 կվտ/տ ցեմենտի համար):

Սույն նախագծի իրականացումը կնպաստի փոփոխություններ կատարել բազային տվյալներում:

. Փոփոխություններ կլինկերի օգտագործման ժամանակ

 

աղ. N Հ-7

._________________________________________.

|                        |Բազային | ըստ   |

|                        |տվյալներ|նախագծի|

|________________________|________|_______|

|Կլինկերի օգտագործում    |   81.5%|    70%|

|________________________|________|_______|

|Կլինկերի մակնիշը (պիտակ)|    54.5|   54.5|

|________________________|________|_______|

|ցեմենտի մակնիշը (պիտակ) |    42.5|   42.5|

._________________________________________.

 

Կլինկերի թողարկման ժամանակ վառելիքի ծախսի փոքրացումը

 

աղ. N Հ-8

.______________________________________________________.

|Միջոցառումների անվանումը|Բազային  Ըստ նախագծի|Վառելիքի|

|                        |տվյալներ            |ծախսի   |

|                        |____________________|նվազումը|

|                        |վառելիքի  |վառելիքի |Նմ3/տ   |

|                        |տես.      |տես.     |կլինկեր |

|                        |ծախսը Նմ3 |ծախսը Նմ3|        |

|________________________|__________|_________|________|

|1 |Շլաքային տեխնոլոգիայի|     213.9|    193.5|    20.4|

|  |կիրառումը            |          |         |        |

|__|_____________________|__________|_________|________|

|2 |Շղթաների գոտու       |          |         |        |

|  |վերակառուցումը       |     213.9|    204.3|     9.6|

|__|_____________________|__________|_________|________|

|3 |Գազային ֆորսունկայի  |          |         |        |

|  |փոխարինումը          |     213.9|    109.7|     4.2|

|__|_____________________|__________|_________|________|

|4 |Ցեմենտի աղացների     |     -    |    -    |    -   |

|  |վերակառուցումը`      |          |         |        |

|  |ներքին հարդարանքի    |          |         |        |

|  |փոխարինումով         |          |         |        |

|__|_____________________|__________|_________|________|

|  |   ընդամենը          |     213.9|    179.7|    34.2|

.______________________________________________________.

 

Մթնոլորտ արտանետվող CO2 գազի հաշվարկը.

1. ՀՀ-ում օգտագործվող գազի այրումից ստացված CO2-ի պարունակություն

Vco2=0.01(CO2+CH4+2C2H6+3C3H8+4C4H10+5C5H12)

 

Vco2=0.01(0.7179+94.6645+2x2.4454+3x0.3929+4x0.0859+5x0.0375)=1.02 Նմ3/Նմ3

CO2-ի ծավալային քաշը=1.977 կգ/Նմ3

CO2-ի քաշը 1 ՆՄ3 գազում QCO2=1.02x1.977=2.016 կգ

1 տ կլինկերի հաշվարկով 2.016:1000x213.9=0.4312 տ

2. Կլինկերի առաջացման պրոցեսում CO2-ի առաջացումը.

- CaO-ի պարունակությունը 1 տ կլինկերում-0.6656 տ

- CO2-ի առաջացումը CaO-ի արտադրությունում-0.785 տ

- CO2-ի առաջացումը 1 տ կլինկերի արտադրության ժամանակ 0.6656x0.785-0.5225 տ

1 տ կլինկերի արտադրության ժամանակ արտանետվող CO2-ի ընդհանուր քանակը բազային տարբերակով-0.9537 տ

3. 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի հաշվարկով արտանետվող CO2-ի քանակը- 0.497 կգ

Գազի արտանետումների իջեցման հաշվարկն ըստ 1 միջոցառման (շլաքային տեխնոլոգիայի կիրառումը)

 

աղ. N Հ-9

._________________________________________________________________________.

| Տարիներ|Արտա  |Բազային արտանետումներ   |Նախագծային (տոննա)      |Արտանե-|

|        |դրութ |(տոննա)                 |                        |տումնե-|

|        |յան   |________________________|________________________|րի իջե-|

|        |ծավալը|Ըստ    |Ըստ    |Ընդամենը|Ըստ    |Ըստ    |Ընդամենը|ցումը  |

|        |(հազար|վառելի-|էլեկտրա|        |վառելի-|էլեկտրա|        |(տոննա)|

|        |տոննա |քի     |էներ-  |        |քի     |էներ-  |        |       |

|        |կլին- |       |գիայի  |        |       |գիայի  |        |       |

|        |կեր   |       |       |        |       |       |        |       |

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2004 թ.|      |       |       |        |       |       |        |       |

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2005 թ.|   300| 286110|   5412|  291522| 286110|   5412|  291522|       |

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2006 թ.|   350| 333795|   6314|  340109| 319410|   5566|  324976|  15133|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2007 թ.|   450| 429165|   8118|  437283| 410670|   7157|  417827|  19456|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2008 թ.|   520| 495924|   9381|  505305| 474552|   8270|  482822|  22483|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2009 թ.|   600| 572220|  10825|  583045| 547560|   9542|  557102|  25943|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2010 թ.|   660| 629442|  11907|  641349| 602316|  10497|  612813|  28536|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2011 թ.|   730| 696201|  13170|  709371| 666198|  11610|  677808|  31563|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

| 2012 թ.|   800| 762960|  14433|  777393| 730080|  12723|  742803|  34590|

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

|2013 -  |  4000|3814800|  72165| 3886965|3650400|  63615| 3714015| 172950|

|2017 թթ.|      |       |       |        |       |       |        |       |

|________|______|_______|_______|________|_______|_______|________|_______|

|Ընդամենը|  8410|8020617| 151725| 8172342|7687296| 134392| 7821688| 350654|

._________________________________________________________________________.

 

Ծանոթություն. Տվյալ միջոցառման կիրառումով CO2-ի արտանետումները 1 տ կլինկերի հաշվարկով դառնում է 0.9300 բազային տարբերակի 0.9717-ի նկատմամբ:

 

CO2-ի արտանետումների նվազեցման հաշվարկն ըստ 2 միջոցառման (շղթաների գոտու վերակառուցում):

 

աղ. N Հ-10

.________________________________________________.

|Տարիներ |Արտադրան-|CO2-ի արտանետումները|CO2-ի   |

|        |քի ծավալը|(տոննա)             |արտանե- |

|        |(հազար   |____________________|տումների|

|        |տոննա    |Բազային  |Նախագծային|նվազումը|

|        |կլինկեր) |         |          |(տոննա) |

|________|_________|_________|__________|________|

| 2004 թ.|         |         |         1|        |

|________|_________|_________|__________|________|

| 2005 թ.|      300|   286110|    286110|    -   |

|________|_________|_________|__________|________|

| 2006 թ.|      350|   333795|    327026|    6769|

|________|_________|_________|__________|________|

| 2007 թ.|      450|   429165|    420462|    8703|

|________|_________|_________|__________|________|

| 2008 թ.|      520|   495924|    485867|   10057|

|________|_________|_________|__________|________|

| 2009 թ.|      600|   572220|    560616|   11604|

|________|_________|_________|__________|________|

| 2010 թ.|      660|   629442|    616677|   12765|

|________|_________|_________|__________|________|

| 2011 թ.|      730|   696201|    682083|   14118|

|________|_________|_________|__________|________|

| 2012 թ.|      800|   762960|    747488|   15472|

|________|_________|_________|__________|________|

|2013 -  |     4000|  3814800|   3737440|   77360|

|2017 թթ.|         |         |          |        |

|________|_________|_________|__________|________|

|Ընդամենը|     8410|  8020617|   7863769|  156848|

.________________________________________________.

 

Ծանոթություն. CO2-ի արտանետումները 1 տ կլինկերի հաշվարկով տվյալ միջոցառումից հետո կկազմեն 0.93436 տ:

 

CO2-ի արտանետումների նվազեցման հաշվարկն ըստ 3 միջոցառման (գազային ֆորսունկայի փոխարինում):

 

աղ. N Հ-11

.________________________________________________.

|Տարիներ |Արտադրան-|CO2-ի արտանետումները|CO2-ի   |

|        |քի ծավալը|(տոննա)             |արտանե- |

|        |(հազար   |____________________|տումների|

|        |տոննա    |Բազային  |Նախագծային|նվազումը|

|        |կլինկեր) |         |          |(տոննա) |

|________|_________|_________|__________|________|

| 2004 թ.|         |         |          |        |

|________|_________|_________|__________|________|

| 2005 թ.|      300|   286110|    286110|    -   |

|________|_________|_________|__________|________|

| 2006 թ.|      350|   333795|    330837|    2958|

|________|_________|_________|__________|________|

| 2007 թ.|      450|   429165|    425362|    3803|

|________|_________|_________|__________|________|

| 2008 թ.|      520|   495924|    491530|    4394|

|________|_________|_________|__________|________|

| 2009 թ.|      600|   572220|    567150|    5070|

|________|_________|_________|__________|________|

| 2010 թ.|      660|   629442|    623865|    5577|

|________|_________|_________|__________|________|

| 2011 թ.|      730|   696201|    690033|    6168|

|________|_________|_________|__________|________|

| 2012 թ.|      800|   762960|    756200|    6760|

|________|_________|_________|__________|________|

|2013 -  |     4000|  3814800|   3781000|   33800|

|2017 թթ.|         |         |          |        |

|________|_________|_________|__________|________|

|Ընդամենը|     8410|  8020617|   7952087|   68530|

.________________________________________________.

 

Ծանոթություն. 1 տ կլինկերի հաշվարկով CO2-ի արտանետումները տվյալ միջոցառման իրականացումից հետո կազմում է 0.94525 տ:

 

CO2-ի արտանետումների նվազեցման հաշվարկն ըստ 4 միջոցառման (ցեմենտի աղացների վերակառուցում):

 

աղ. N Հ-12

._________________________________________________________________________.

|Տարիներ |Արտա-|Բազային արտանետումներ   |     Նախագծային (տոննա) |Արտանե- |

|        |դրան-|        (տոննա)         |                        |տումների|

|        |քի ծա|________________________|________________________|նվազումը|

|        |վալը |Կլինկե-|էլեկտրա|Ընդամենը|Կլինկե-|էլեկտրա|Ընդամենը|(տոննա) |

|        |(հա- |րից    |էներգի-|        |րից    |էներգի-|        |        |

|        |զար  |       |յից    |        |       |յից    |        |        |

|        |տոննա|       |       |        |       |       |        |        |

|        |ցե-  |       |       |        |       |       |        |        |

|        |մենտ)|       |       |        |       |       |        |        |

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2004 թ.|     |       |       |        |       |       |        |        |

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2005 թ.|     |       |       |        |       |       |        |        |

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2006 թ.|  250| 194316|   5925|  200241| 166897|   3371|  170268|   29973|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2007 թ.|  300| 233180|   7110|  240290| 200277|   4045|  204322|   35968|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2008 թ.|  550| 427496|  13036|  440532| 367174|   7416|  374590|   65942|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2009 թ.|  600| 466359|  14221|  480580| 400554|   8090|  408644|   71936|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2010 թ.|  650| 505222|  15406|  520628| 433933|   8764|  442697|   77931|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2011 թ.|  700| 544086|  16591|  560677| 467313|   9438|  476751|   83926|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

| 2012 թ.|  750| 582949|  17776|  600725| 500692|  10113|  510805|   89920|

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

|2013 -  | 3750|2914746|  88882| 3003628|2503462|  50563| 2554025|  449603|

|2017 թթ.|     |       |       |        |       |       |        |        |

|________|_____|_______|_______|________|_______|_______|________|________|

|Ընդամենը| 7550|5868354| 178947| 6047301|5040302| 101800| 5142102|  905199|

._________________________________________________________________________.

 

CO2-ի արտանետումների ընդհանրացված աղյուսակ

 

աղ. N Հ-13

._________________________________________________________________________.

|տարի-|2005| 2006|  2007|  2008|  2009|  2010|  2011|  2012|2013 -|Ամբողջը|

|ներ  |    |     |      |      |      |      |      |      |2017  |       |

|_____|____|_____|______|______|______|______|______|______|______|_______|

|Արտա-|    |     |      |      |      |      |      |      |      |       |

|նե-  |    |     |      |      |      |      |      |      |      |       |

|տում-|    |     |      |      |      |      |      |      |      |       |

|ների |    |     |      |      |      |      |      |      |      |       |

|նվա- |    |     |      |      |      |      |      |      |      |       |

|զում |    |     |      |      |      |      |      |      |      |       |

|(տ)  |    |     |      |      |      |      |      |      |      |       |

|_____|____|_____|______|______|______|______|______|______|______|_______|

|     |    |54833| 67930|102876|114553|124809|135775|146742|733713| 148123|

._________________________________________________________________________.

 

«Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ում արդեն 2006թ. համար մշակվել է և կիրառվում են հետևյալ կազմակերպչական-տեխնիկական միջոցառումները, որոնց շնորհիվ գործող 5 կազմակերպված արտանետումների աղբյուրներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակությունը նվազել է 5%-ով.

- վերականգնվել է թաց աղացման արտադրամասի ժապավենային փոխադրիչի տեղամասում ասպիրացիոն համակարգը;

- վերականգնվել է ցեմենտի երկու աղացների երկաստիճան փոշեորսման համակարգը (գործողության մեջ են դրվել էլ. զտիչից առաջ «Կրեյզել» մակնիշի ցիկլոններ);

- ընթացիք վերանորոգվել է թիվ 1 պտտվող վառարանի էլ. զտիչների, փոշեվերադարձման և գազատար համակարգերը;

- կարգաբերվել են վառարանի էլ. զտիչները սնուցող ԱՏՖ-1000 տիպի ագրեգատները;

- օպտիմալացվել են էլ.զտիչի էլեկտրոդները թափահարող մեխանիզմների աշխատանքային ռեժիմները, լրացուցիչ ավտոմատ սարքավորումներ տեղադրելու միջոցով;

- ձևափոխվել է վառարանի ջերմափոխանակիչների գոտին, որի շնորհիվ իջեցվել է վառելիքի ծախսը, հետևաբար նաև ազոտի և ածխածնի օքսիդների արտանետման քանակները:

Ընթացիք տարում ևս մշակվել են կազմակերպչական տեխնիկական միջոցառումների պլան, որի իրագործումից լրացուցիչ 3%-ով կնվազեցվեն արտանետվող վնասակար նյութերի քանակը:

Աշխատանքներ են տարվում II տեխնոլոգիական գծի կապիտալ վերանորոգման և վերազինման համար: Մոտ ապագայում գործարանը կունենա ժամանակակից ասպիրացիոն համակարգով նոր վառարան, իսկ դրա գործարկումից հետո թիվ 1 տեխնոլոգիական գիծը կկանգնի վերազինման և կապիտալ վերանորոգման նպատակով:

2007 թ.-ի համար նույնպես մշակվել է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նվազեցման համար միջոցառումների պլան:

 

աղ N Հ-14

._________________________________________________________________.

|N |Միջոցառման      |Չ/մ|Քանակ|Կատարման|Կատարող  |Արտանետումներ   |

|  |անվանումը       |   |     |ժամկետը |         |________________|

|  |                |   |     |        |         |տեսակը |նվազեց %|

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 1|Ցեմենտի թիվ 1-8 |Կ-տ|    1| III եռ.|Բարձ.արտ.|Ցեմենտի|      8 |

|  |տարողությունների|   |     |        |Ասպիրացիա|փոշի   |        |

|  |խմբի վրա էլ.    |   |     |        |ՎՏԿ ԷՎԱ  |       |        |

|  |զտիչի տեղադրում |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 2|Ցեմենտի բարձման |Կ-տ|    8| III եռ.|Ասպիրացիա|Ցեմենտի|       1|

|  |ժամանակ         |   |     |        |ՎՏԿ Բարձ.|փոշի   |        |

|  |(ավտոմեքենաներ  |   |     |        |արտ      |       |        |

|  |և  վագոն)       |   |     |        |         |       |        |

|  |առաջացող փոշու  |   |     |        |         |       |        |

|  |որսման համար    |   |     |        |         |       |        |

|  |ասպիրացիոն      |   |     |        |         |       |        |

|  |համակարգի       |   |     |        |         |       |        |

|  |վերականգնում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 3|Թիվ 1 պտտվող    |Կ-տ|    3|   I եռ.|Ասպիրացիա|Կրաքարի|       5|

|  |վառարանի էլ.    |   |     |        |         |փոշի   |        |

|  |զտիչների        |   |     |        |         |       |        |

|  |վերանորոգում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 4|Թիվ 1 և  3      |Կ-տ|    2|   I եռ.|Ասպիրացիա|Ցեմենտի|       1|

|  |ցեմենտի աղացների|   |     |        |         |փոշի   |        |

|  |ասպիրացիոն      |   |     |        |         |       |        |

|  |խողովակների     |   |     |        |         |       |        |

|  |մաքրում         |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 5|Թիվ 1,2 և  3    |Կ-տ|    3|   I եռ.|Ասպիրացիա|Ցեմենտի|       4|

|  |ցեմենտի աղացների|   |     |        |         |փոշի   |        |

|  |էլ. զտիչների    |   |     |        |         |       |        |

|  |ընթացիկ         |   |     |        |         |       |        |

|  |վերանորոգում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 6|Ցեմենտի աղացների|Կ-տ|    4|  II եռ.|Ասպիրացիա|Ցեմենտի|      10|

|  |առաջին աստիճանի |   |     |        |         |փոշի   |        |

|  |փոշեորսիչ       |   |     |        |         |       |        |

|  |սարքավորումների |   |     |        |         |       |        |

|  |(ցիկլոններ)     |   |     |        |         |       |        |

|  |աշխատանքի       |   |     |        |         |       |        |

|  |վերականգնում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 7|Հումքի ջարդման  |Կ-տ|    3| III եռ.|Ասպիրացիա|Կրաքարի|       8|

|  |տեղամասի թիվ 1,2|   |     |        |ԷՎԱ      |փոշի   |        |

|  |և  6            |   |     |        |         |       |        |

|  |հանգույցներում  |   |     |        |         |       |        |

|  |ասպիրացիոն      |   |     |        |         |       |        |

|  |համակարգի       |   |     |        |         |       |        |

|  |վերականգնում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 8|Թիվ 1 պտտվող    |Կ-տ|    1|   I եռ.|ԳՋՄ      |Կրաքարի|       1|

|  |վառարանի        |   |     |        |         |փոշի   |        |

|  |փոշեվերադարձման |   |     |        |         |       |        |

|  |համակարգի       |   |     |        |         |       |        |

|  |վերանորոգում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

| 9|Թիվ 1 պտտվող    |Կ-տ|   12|   I եռ.|Ասպիրացիա|Ցեմենտի|       2|

|  |վառարանի էլ     |   |     |        |         |փոշի   |        |

|  |զտիչները սնուցող|   |     |        |         |       |        |

|  |ԱՏՖ-1000        |   |     |        |         |       |        |

|  |ագրեգատների     |   |     |        |         |       |        |

|  |վերականգնում    |   |     |        |         |       |        |

|__|________________|___|_____|________|_________|_______|________|

|10|Թիվ 1 պտտվող    |Կ-տ|    1|  IV եռ.|Ասպիրացիա|Կրաքարի|      10|

|  |վառարանի        |   |     |        |ՎՏԿ      |փոշի   |        |

|  |սառնարանի       |   |     |        |ԷՎԱ      |       |        |

|  |ասպիրացիոն      |   |     |        |         |       |        |

|  |համակարգի       |   |     |        |         |       |        |

|  |վերականգնում    |   |     |        |         |       |        |

._________________________________________________________________.

 

. Մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություն ունեցող օբյեկտներից է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» (ՀրազՋէկ) ԲԲԸ-ն:

. «ՀրազդանՋէկ» ում մշակվել է ամեն մի առանձին աղբյուրից մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծ, որն հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից (2007 թ. մայիսի 16-ին, գրանցման համարը` 03-2084):

Ստորև աղյուսակում բերվում է արտանետումների վերոհիշյալ նորմերը.

 

աղ. N Հ-15

.___________________________________________________________________.

|Աղտոտող  |ընդհանուր արտանետումը|աղտոտող      |ընդհանուր արտանետումը|

|նյութը   |_____________________|նյութը       |_____________________|

|         |   գ/վ   |   տ/տ     |             |    գ/վ    |   տ/տ   |

|_______________________________|___________________________________|

|    I տարբերակ (գազ)           |  II տարբերակ (մազութ)             |

|_______________________________|___________________________________|

|Ազոտի    |    123.9|     2557.4|Ազոտի        |    214.184|  245.547|

|երկօքսիդ |         |           |երկօքսիդ     |           |         |

|_________|_________|___________|_____________|___________|_________|

|         |         |           |Ծծմբի        |           |         |

|         |         |           |երկօքսիդ     |    432.201|  487.653|

|_________|_________|___________|_____________|___________|_________|

|         |         |           |Մազութային   |      9.135|   10.286|

|         |         |           |մոխիր        |           |         |

|         |         |           |վերահաշվարկած|           |         |

|         |         |           |V2O5         |           |         |

.___________________________________________________________________.

 

«ՀրազդանՋէկ» ԲԲԸ-ն ներկա դրությամբ աշխատում է գազով: Ըստ ԲԲԸ-ի տված տեղեկանքի, մթնոլորտային օդ արտանետվող ազոտի երկօքսիդը չի գերազանցում հաստատված նորմերը (տեղեկանքը տրված է հավելվածում):

- Մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություն է ունենում նաև «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ: Ձեռնարկությունում մշակված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի նորմերի նախագիծ, որը հաստատվել է ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից (2006թ. օգոստոսի 17-ին, գրանցման համարը` 03-1910):

Ստորև բերվում են արտանետումների վերոհիշյալ նորմերը.

 

աղ. N Հ-16

._____________________________________________________________________.

|Աղտոտող    |ընդհանուր արտանետումը|աղտոտող      |ընդհանուր արտանետումը|

|նյութը     |_____________________|նյութը       |_____________________|

|           |   գ/վ   |   տ/տ     |             |    գ/վ    |   տ/տ   |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Արտադրական |         |           |Ածխաջրածիններ|      0.020|    0.310|

|հրապարակ N1|         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Փոշի       |    1.080|     7.620 |Արտադրական   |           |         |

|անօրգանական|         |           |հրապարակ N 3 |           |         |

|(SIO2-20%  |         |           |             |           |         |

|-70%)      |         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Ածխածնի    |    0.435|      2.820|Փոշի         |      0.736|    7.800|

|օքսիդ      |         |           |անօրգանական  |           |         |

|           |         |           |(SIO2-20%    |           |         |

|           |         |           |-70%)        |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Ազոտի      |    0.150|      0.963|Ածխածնի օքսիդ|      0.280|    2.100|

|օքսիդներ   |         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Ածխաջրածին-|    0.195|      1.263|Ազոտի        |      0.070|    0.520|

|ներ        |         |           |օքսիդներ     |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Արտադրական |         |           |Ածխաջրածիններ|      0.112|    0.840|

|հրապարակ N2|         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Յուղի      |    0.011|      0.093|             |           |         |

|գոլորշի    |         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Եռակցման   |    0.006|      0.013|             |           |         |

|աերոզոլ    |         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Մանգանի    |    0.001|      0.002|             |           |         |

|օքսիդ      |         |           |             |           |         |

|___________|_________|___________|_____________|___________|_________|

|Ազոտի      |    0.001|      0.002|             |           |         |

|օքսիդներ   |         |           |             |           |         |

._____________________________________________________________________.

 

Ըստ «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տված տեղեկանքի, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը չեն գերազանցում վերոհիշյալ նորմերը:

Այսպիսով, մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություն ունեցող արդյունաբերական օբյեկտների վնասակար արտանետումները գտնվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված սահմանային թույլատրելի արտանետումների նորմերի սահմաններում:

. Մթնոլորտային օդն աղտոտվում է նաև ավտոտրանսպորտի արտանետումներից (տես «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլուխը):

Արտանետված վնասակար նյութերի քանակի փոքրացման համար ՀՀ-ում 2001 թ.-ից արգելվում է էթիլացված բենզինի արտադրությունը, 2007 թ. հունվարի 1-ից արգելվե է վնասակար արտանետումների չեզոքացուցիչ չունեցող ավտոմեքենաների ներմուծումը, 2005 թ. մայիսին ընդունվել են գերնորմատիվային արտանետումներ ունեցող ավտոմեքենաների շահագործարկելու, չափիչ կետերի համակարգի ստեղծման և դրանց կանոնակարգման օրենքներ:

. Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության (74.0 հազ.) տեղաբաշխման և փողոցային ցանցի ընդլայնման պայմաններում կառաջանա աղմուկի դիսկոմֆորտ: Հաշվի առնելով, որ աղմուկի էկվիվալենտ չափման տվյալներ չկան, կատարվել են հաշվարկներ աղմուկի մակարդակի որոշման համար` օգտագործելով աղմուկի աղբյուրի ակուստիկ բնութագրերն ըստ գործող ստանդարտների և մեթոդական հանձնարարականների միջինացված տվյալների (տրված է «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում և «ուղևորահոսքերի քարտոգրամ» գծագրում):

. Հասարակական կանաչը կազմում է 18.99 հա, որը նախատեսվում է հեռանկարային բնակչության համար հասցնել գործող նորմերի պահանջներին (84.5 հա` հաշվի առնելով անտառների առկայությունը, ըստ որի պահանջարկը նվազեցվել է 15%-ով):

Այսպիսով, մթնոլորտային օդն աղտոտվածությունից պահպանելու նպատակով նախատեսվում է.

- Գործող արդյունաբերական օբյեկտների վնասակար արտանետումները և հոսքերը համապատասխանեցնել գործող սահմանային թույլատրելի արտանետումների և սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմատիվային պահանջներին` տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալացումով և մոդեռնացումով:

- Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորերի կառուցում միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաներով:

- Հասարակական կանաչի մեծացում` հասցնելով նորմատիվայինի պահանջներին, ճանապարհների, այլ օբյեկտների (գերեզմանոցներ, արդյունաբերական, ագրոարդյունաբերական օբյեկտների) սանպահպանման գոտիների կանաչապատում (տրված է «Քաղաքի հեռանկարային հատակագծային կառուցվածքը» ենթագլխում), որը կնպաստի նաև աղմուկի մակարդակի փոքրացմանը և համապատասխանեցմանը գործող նորմերին:

- Ավտոմոբիլային տրանսպորտից արտանետումների նվազեցման միջոցառումներ:

 

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

 

Հրազդան քաղաքի տարածքով հոսում է Հրազդան գետը, Մարմարիկ, Կաքավաձոր, Ծաղկաձոր վտակներն իրենց ստորին հոսանքներով: Հեղեղաբեր են Կաքավաձոր և Ծաղկաձոր վտակները, իսկ Հրազդան գետը վարարումների ժամանակ որոշում է գետի երկարությամբ կառուցապատված տարածքները:

Վթարային վիճակում է գտնվում նաև Մաքրավան և կենտրոն թաղամասերը արևմուտքից, հյուսիսից, արևելքից շրջափակող հեղեղատարը (լեռնային առուն):

Աղբրակապված (կապտաժ) չեն ջրամբարի հարևանությամբ դուրս եկող աղբյուրները, որոնք աղտոտման վտանգի տակ են գետի վարարումների ժամանակ:

Հրազդան քաղաքում գտնվող ջրամբարը, որը գտնվում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի տնօրինության տակ, նույնպես կարիք ունի ափերի ամրացման և ջրի մաքրման ջրիմուռներից:

Հակահեղեղային, մակերևութային ջրերի հեռացման, գետի և ջրամբարի ափերի ամրացման, աղբյուրների աղբրակապման միջոցառումները տրված են «Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ» I-3.2.1.5. ենթագլխում:

Հրազդան գետի աղտոտման աղբյուր է հանդիսանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Համաձայն ՀՀԱՆՊՀՀ տեսչության պետի նամակի

(27.04.2007 թ.) վթարային վիճակ է ստեղծված պոմպակայաններում, անհրաժեշտ է բարձրացնել պոմպերի սրահի հատակի մակարդակները` կանխելով պոմպասրահում ստորգետնյա ջրերի կուտակումը և կեղտաջրերի թափանցումը դեպի մաքուր ջրի ավազան:

Ֆիզիկապես և բարոյապես մաշված է ջրամատակարարման ներքին ցանցը, որտեղ գրաֆիկային ջրամատակարարման պատճառով հաճախ բացասական ճնշման տակ կեղտաջրերը վթարված մասից թափանցում են ջրամատակարարման ցանց:

Շուրջ 15 տարի է չի գործում Քաղսիի մաքրման կայանը և կեղտաջրերն առանց մաքրման լցվում են Հրազդան գետը:

Այսպիսով, մակերևութային և խորքային ջրերն աղտոտումից պաշտպանելու նպատակով նախագծով նախատեսված է.

- Կոյուղու մաքրման կայանի վերակառուցում` միջազգային ստանդարտների համապատասխանող տեխնոլոգիայով, որը կապահովի կեղտաջրերի եռաստիճան մաքրումը (մեխանիկական, ֆիզիկական-քիմիական, կենսաբանական, հետագա խորը մաքրումով):

- Կոյուղու ցանցի վերանորոգում, վերազինում:

- Ջրամատակարարման ցանցի վերանորոգում, վերազինում:

- Ջրի որակի վերահսկման նպատակով բակտերոլոգիական և քիմիական լաբորատորիաների կառուցում, նոր տիպի քլորակայանների տեղադրում:

- Ջրամատակարարման, ջրահեռացման տվյալների բազայի ստեղծում:

(Տրված է «Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

- Մակերևութային ջրերի աղտոտման աղբյուր է հանդիսանում «ՀրազՋէկ» ԲԲԸ-ն, որն արտադրական կարիքների համար ջուր է վերցնում Մարմարիկ գետից 957 մ3/ժամ քանակով: օգտագործումից հետո հոսքաջրերը երկու կետով թափվում են Հրազդան գետ (հոսքաջուր N 1-բլոկային և ոչ բլոկային մասերից, հոսքաջուր N 2-վառելիքային արտադրամասից), իսկ մեկ կետով թափվում է Մարմարիկ գետ (հոսքաջուր N3-օդամուղային ջրահովարանների արտափչման ջրեր):

«ՀրազՋէկ» ԲԲԸ-ում 2006 թ. մշակվել է հոսքաջրերի հետ ջրային ավազան արտանետվող աղտոտող նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաների հաշվարկ, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հետ (24.11.2006 թ. N 239):

 

Ելակետային տվյալներ

 

I արտանետում Հրազդան գետ-247.0 մ3/ժամ

1. Հոսքի արագությունը-1.1 մ/վրկ

2. Գետի ջրի հոսքի արագությունը`

առավելագույն ելքի ժամանակ-2.52 մ/վրկ

նվազագույն ելքի ժամանակ-0.26 մ/վրկ

3. Գետի խորությունը-1.41 մ

4. Արտանետման խողովակի տրամագիծը-1000 մմ

5. Գետի ոլորայնության գործակիցը-1.34

6. Գետի հատակի անհարթության, խորդուբորդության գործակիցը-0.05

7. Արտանետման կետից մինչև գետ եղած հեռավորությունը-600 մ

 

Արտահոսք N 1 - Բլոկային և ոչ բլոկային մասերից

 

1.1. Արտահոսք ջրի կատեգորիան արտադրական, անձրևաջրեր

1.2. Ջրային օբյեկտի անվանումը, որն ընդունում է արտահոսք ջրերը Հրազդան գետ

1.3. Ջրօգտագործման կատեգորիան արտադրական, ոռոգում

1.4. Արտահոսք ջրերի փաստացի ծախսը 2163.72 հազ. մ3/տարի 247.0 մ3/ժամ

1.5. ԹՍԱ-ի սահմանման համար արտահոսք ջրերի հաստատված ծախսը 247.0 մ3/ժամ, 0.07 մ3/վրկ

1.6. Հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքը և նրա կազմը`

 

աղ. N Հ-17

.____________________________________________________________.

|N |Նյութերի      |փաստացի  |փաստացի |Թույլատրելի|Հաստատված  |

|  |անվանումը     |խտություն|արտահոսք|սահմանային |թույլատրելի|

|  |              |մգ/դմ3   |գ/ժամ   |խտություն  |արտահոսք   |

|  |              |         |        |մգ/դմ3     |գ/ժամ      |

|__|______________|_________|________|___________|___________|

| 1|Թթվածնի       |     1.75|  432.25|          3|   1059.692|

|  |կենսաքիմիական |         |        |           |           |

|  |պահանջը (ԹԿՊ5)|         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 2|Կախված        |     0.55|  135.85|պետք է     |   8220.594|

|  |մասնիկներ     |         |        |չգերազանցի |           |

|  |              |         |        |19.15      |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 3|նավթամթերքներ |        0|       0|       0.05|     138.32|

|__|______________|_________|________|___________|___________|

| 4|Սուլֆատներ    |     39.6|  9781.2|        100|  47774.895|

|__|______________|_________|________|___________|___________|

| 5|Քլորիդներ     |     14.9|  3680.3|        300| 193950.897|

|__|______________|_________|________|___________|___________|

| 6|Նիտրիտ իոններ |    0.023|    5.68|       0.08|       49.4|

|  |(NO2)         |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 7|Նիտրատ իոններ |     2.68|  661.96|       40.0|   12730.38|

|  |(NO3)         |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 8|Պղինձ         |    0.018|    4.45|        1.0|    777.243|

|__|______________|_________|________|___________|___________|

| 9|Երկաթ         |    0.183|   45.20|      0.005|      64.22|

.____________________________________________________________.

 

Արտահոսք N 2 - Վառելիքային արտադրամասից ըստ կցված սխեմայի

 

2.1. Արտահոսք ջրի կատեգորիան արտադրական, անձրևաջրեր

2.2. Ջրային օբյեկտի անվանումը, որն ընդունում է արտահոսք ջրերը Հրազդան գետ

2.3. Ջրօգտագործման կատեգորիան արտադրական, ոռոգում

2.4. Արտահոսք ջրերի փաստացի ծախսը 297.8385 հազ. մ3/տարի 34.0 մ3/ժամ, 0.009 մ3/վրկ

2.5. ԹՍԱ-ի սահմանման համար արտահոսք ջրերի հաստատված ծախսը 34.0 մ3/ժամ

2.6. Հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքը և նրա կազմը`

 

աղ. N Հ-18

.____________________________________________________________.

|N |Նյութերի      |փաստացի  |փաստացի |Թույլատրելի|Հաստատված  |

|  |անվանումը     |խտություն|արտահոսք|սահմանային |թույլատրելի|

|  |              |մգ/դմ3   |գ/ժամ   |խտություն  |արտահոսք   |

|  |              |         |        |մգ/դմ3     |գ/ժամ      |

|__|______________|_________|________|___________|___________|

| 1|Նավթամթերքներ |      4.2|   142.8|       0.05|      19.04|

|__|______________|_________|________|___________|___________|

| 2|Սուլֆատներ    |     12.2|   414.8|        100|  20509.914|

|__|______________|_________|________|___________|___________|

| 3|Քլորիդներ     |     7.36|   250.2|        300|  99068.816|

|__|______________|_________|________|___________|___________|

| 4|ԹԿՊ5          |     4.56|  155.04|          3|    491.542|

|__|______________|_________|________|___________|___________|

| 5|Նիտրիտ իոններ |    0.046|    1.56|       0.08|        6.8|

|  |(NO2)         |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 6|Նիտրատ իոններ |     2.77|    94.1|       40.0|    1752.36|

|  |(NO3)         |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 7|Կախված        |     2.21|    75.1|պետք է     |   3239.320|

|  |մասնիկներ     |         |        |չգերազանցի |           |

|  |              |         |        |19.15      |           |

.____________________________________________________________.

 

Արտահոսք N 3 - Օդամուղային ջրահովարանների արտափչումից

3.1. Արտահոսք ջրերի փաստացի ծախսը 262.8 հազ. մ3/տարի 30.0 մ3/ժամ, 0.008 մ3/վրկ (ըստ կցված ցուցակի)

3.2. Արտահոսք ջրի կատեգորիան արտադրական, անձրևաջրեր

3.3. Ջրային օբյեկտի անվանումը, որն ընդունում է արտահոսք ջրերը Մարմարիկ գետ

3.4. Հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքը և նրա կազմը`

 

աղ. N Հ-19

.____________________________________________________________.

|N |Նյութերի      |փաստացի  |փաստացի |Թույլատրելի|Հաստատված  |

|  |անվանումը     |խտություն|արտահոսք|սահմանային |թույլատրելի|

|  |              |մգ/դմ3   |գ/ժամ   |խտություն  |արտահոսք   |

|  |              |         |        |մգ/դմ3     |գ/ժամ      |

|__|______________|_________|________|___________|___________|

| 1|Նավթամթերքներ |        0|       0|       0.05|        5.4|

|__|______________|_________|________|___________|___________|

| 2|ԹԿՊ5          |     1.77|    53.1|        3.0|      119.7|

|__|______________|_________|________|___________|___________|

| 3|Սուլֆատներ    |     57.3|  1719.0|      100.0|   3456.075|

|__|______________|_________|________|___________|___________|

| 4|Քլորիդներ     |     22.6|   678.0|      300.0|   10486.79|

|__|______________|_________|________|___________|___________|

| 5|Նիտրիտ իոններ |    0.014|    0.42|       0.08|      2.434|

|  |(NO2)         |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 6|Նիտրատ իոններ |      2.5|    75.0|       40.0|     1374.3|

| (|O3)           |         |        |           |           |

|__|______________|_________|________|___________|___________|

| 7|Պղինձ         |    0.016|    0.48|        1.0|    301.578|

|__|______________|_________|________|___________|___________|

| 8|Երկաթ         |    0.087|    2.61|      0.005|       13.8|

|__|______________|_________|________|___________|___________|

| 9|Կախված        |     0.57|    17.1|չպետք է    |    579.553|

|  |մասնիկներ     |         |        |գերազանցի  |           |

|  |              |         |        |19.15      |           |

.____________________________________________________________.

 

. Մակերևութային ջրերի աղտոտման աղբյուր է հանդիսանում նաև «Միկացեմենտ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ցեմենտի արտադրությամբ (տարեկան 300000 տ): Ջրառն իրականացվում է Մարմարիկ գետից և քաղաքային ցանցից:

Ջրօգտագործման թույլտվությամբ (2004թ. դեկտեմբերի 21-ի N0615) սահմանվել են.

Ջրառի` մակերևութային ջրային ռեսուրսից` 2005 հազ.մ3/տարի, 7427.0 մ3/օր (86.0 լ/վրկ),

1 ջրահեռացման` Մարմարիկ գետ` 1257.3 հազ. մ3/տարի, 4656.7 մ3/օր (54.0 լ/վրկ)

2. քաղաքային կոյուղու ցանց` 32.0 հազ.մ3/տարի, 118.4 մ3/օր (1.4 լ/վրկ):

«Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ում մշակված է նաև վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների նախագիծ (հաստատված 21.12.04 N 262 ԹՍԱ-ի, ուժի մեջ է մինչև 21.12.07 թ.):

 

1. Ելակետային տվյալներ (ջրահեռացում` Մարմարիկ գետ)

Ջրօգտագործող-»Միկա-ցեմենտ» ՓԲԸ

Արտահոսքի թիվը-1

KSI-արտահոսքի տեղակայման գործակից-1.5

Աղտոտող նյութերի քանակը-9

Do-արտահոսքի տրամագիծը-1.20 մ

q-կեղտաջրերի քանակը-1257305.0 մ3/տարի

Vc8-արտահոսքի արագությունը-1.5 մ/վրկ

Ջրային օբյեկտը-Մարմարիկ գետ

H-գետի միջին խորությունը-0.7 մ

Q-գետի ելքը-3.5 մ3/վրկ

VSR-միջին արագությունը-2.05 մ/վրկ

FI-գետի ոլորապտույտության գործակիցը-1.18

Nա-գետի հատակի խորդուբորդության գործակիցը-0.067

L-արտահոսքից մինչև հսկվող դիտակետի հեռավորությունը-500.0 մ

 

աղ. N Հ-20

.__________________________________________________________.

|N |Վնասակար     |Գետի ԹՍԽ|Ֆոնային  |Արտահոսքի |Անկոնսերվա-|

|  |նյութերի     |        |խտություն|հաշվարկ.  |տիվության  |

|  |անվանումը    |        |         |խտությունը|գործակից   |

|  |             |________|_________|__________|___________|

|  |             |  գ/մ3  |  գ/մ3   |   գ/մ3   |    1/օր   |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 1|ԹԿՊլրիվ      |    6.00|     3.20|      2.90|      0.230|

|__|_____________|________|_________|__________|___________|

| 2|Կախված մասնիկ|   40.25|    40.00|     27.50|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 3|Նավթամթերքներ|    0.01|     0.20|      0.25|           |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 4|Ֆոսֆատներ    |    0.10|     0.13|      0.13|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 5|Քլորիդներ    |  300.00|    14.88|     14.88|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 6|Սուլֆատներ   |  100.00|    54.45|     54.45|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 7|Երկաթ        |    0.05|     0.10|      0.10|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 8|Պղինձ        |   0.001|     0.01|      0.01|      -    |

|__|_____________|________|_________|__________|___________|

| 9|Նիկել        |    0.01|     0.02|      0.02|      -    |

.__________________________________________________________.

 

1.1. Կեղտաջրերով ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի

թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները

 

1. Ջրօգտագործումը` «Միկա-ցեմենտ» ՓԲԸ

2. Արտահոսք-1/մեկ

3. Կեղտաջրերի կարգը-Արտադրական

4. Կեղտաջրերի թափման վայրը-Մարմարիկ գետ

5. Ջրաավազանի կարգը-2 ձկնաբուծական

6. Կեղտաջրերի փաստացի քանակը-1257305.0 մ3/տարի

7. ԹՍԱ-ով հաստատված կեղտաջրերի քանակը-194.0 մ3/ժամ

8. Կեղտաջրերի կազմը և հաստատված ԹՍԱ-ն ըստ վնասակար նյութերի (չնշված վնասակար նյութերի արտահոսքն արգելվում է):

 

աղ. N Հ-21

._______________________________________________________________.

|N |Կեղտաջրերի    |Հաշվարկային|Հաշվարկային|Թույլատրելի|ԹՍԱ-ով   |

|  |որակական կազմը|խտություն  |արտահոսք   |խտություն  |հաստատված|

|  |              |գ/մ3       |գ/ժամ      |գ/մ3       |գ/ժամ    |

|__|______________|___________|___________|___________|_________|

| 1|ԹԿՊլրիվ       |       2.90|     562.60|       2.90|   562.60|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 2|Կախված մասնիկ |      27.50|    5335.00|      27.50|  5335.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 3|Նավթամթերքներ |       0.25|      48.50|       0.25|    48.50|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 4|Ֆոսֆատներ     |       0.13|      25.22|       0.13|    25.22|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 5|Քլորիդներ     |      14.88|    2886.72|      17.88|  2886.72|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 6|Սուլֆատներ    |      54.45|   10563.30|      54.45|  10563.3|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 7|Երկաթ         |       0.10|      19.40|       0.10|    19.40|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 8|Պղինձ         |       0.01|       1.94|       0.01|     1.94|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 9|Նիկել         |       0.02|       3.88|       0.02|     3.88|

._______________________________________________________________.

 

9. Կեղտաջրերի հաստատված հատկանիշները.

 

. Մակերևույթին պետք է բացակայեն լողացող նյութեր, նավթամթերքների, յուղի և այլ նյութերի թաղանթներ:

. Գույնը-պետք է բացակայի:

. Ջերմաստիճանը- (-5-23 C0):

. Կոլի ինդեքսը-1000/լ ոչ ավելի;

. Ակտիվ ռեակցիան- 6.5-8.5:

. Հոտը-պետք է բացակայի:

. Լուծված թթվածին-8.4 մգ/լ ոչ պակաս

 

2. Ելակետային տվյալներ (ջրահեռացում կոյուղու կոլեկտոր)

Ջրօգտագործող-»Միկա-ցեմենտ» ՓԲԸ

Արտահոսքի թիվը-1

Աղտոտող նյութերի քանակը-7

q-կեղտաջրերի քանակը-31982.0 մ3/տարի

Ջրային օբյեկտը-կոյուղու կոլեկտոր

 

աղ. N Հ-22

.__________________________________________.

|N |Վնասակար     |Արտահոսքի |Կոյուղու      |

|  |նյութերի     |հաշվարկ.  |կոլեկտորում   |

|  |անվանումը    |խտությունը|կոնցենտրացիայի|

|  |             |գ/մ3      |սահմանափակում |

|  |             |          |գ/մ3          |

|__|_____________|__________|______________|

| 1|ԹԿՊլրիվ      |    120.00|        240.00|

|__|_____________|__________|______________|

| 2|Կախված մասնիկ|    115.00|        215.00|

|__|_____________|__________|______________|

| 3|Նավթամթերքներ|     15.00|         25.00|

|__|_____________|__________|______________|

| 4|Սուլֆատներ   |    150.00|        500.00|

|__|_____________|__________|______________|

| 5|Քլորիդներ    |    165.00|        350.00|

|__|_____________|__________|______________|

| 6|Նիտրատներ    |     40.00|         40.00|

|__|_____________|__________|______________|

| 7|Նիտրիտներ    |      0.30|          8.00|

.__________________________________________.

 

2.1. Կեղտաջրերով կոյուղու կոլեկտոր թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները

 

1. Ջրօգտագործողը` «Միկա-ցեմենտ» ՓԲԸ

2. Արտահոսք-1/մեկ

3. Կեղտաջրերի կարգը-Արտադրական

4. Կեղտաջրերի թափման վայրը-կոյուղու կոլեկտոր

5. Ջրաավազանի կարգը-կոմունալ-տնտեսական

6. Կեղտաջրերի փաստացի քանակը-31982.0 մ3/տարի

7. ԹՍԱ-ով հաստատված կեղտաջրերի քանակը-7.4 մ3/ժամ

8. Կեղտաջրերի կազմը և հաստատված ԹՍԱ-ն ըստ վնասակար նյութերի (չնշված վնասակար նյութերի արտահոսքն արգելվում է):

 

աղ. N Հ-23

._______________________________________________________________.

|N |Կեղտաջրերի    |Հաշվարկային|Հաշվարկային|Թույլատրելի|ԹՍԱ-ով   |

|  |որակական կազմը|խտություն  |արտահոսք   |խտություն  |հաստատված|

|  |              |գ/մ3       |գ/ժամ      |գ/մ3       |գ/ժամ    |

|__|______________|___________|___________|___________|_________|

| 1|ԹԿՊլրիվ       |     120.00|     888.00|     120.00|   888.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 2|Կախված մասնիկ |     115.00|     851.00|     115.00|   851.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 3|Նավթամթերքներ |      15.00|     111.00|      15.00|   111.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 4|Սուլֆատներ    |     150.00|    1110.00|     150.00|  1110.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 5|Քլորիդներ     |     165.00|    1221.00|     165.00|  1221.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 6|Նիտրատներ     |      40.00|     296.00|      40.00|   296.00|

|__|______________|___________|___________|___________|_________|

| 7|Նիտրիտներ     |       0.30|       2.22|       0.30|     2.22|

._______________________________________________________________.

 

9. Կեղտաջրերի հաստատված հատկանիշները.

. Մակերևույթին պետք է բացակայեն լողացող նյութեր, նավթամթերքների, յուղի և այլ նյութերի թաղանթներ:

. Գույնը-պետք է բացակայի:

. Ջերմաստիճանը- (-5-23 C0):

. Կոլի ինդեքսը-1000/լ ոչ ավելի;

. Ակտիվ ռեակցիան- 6.5-8.5:

. Հոտը-պետք է բացակայի:

. Լուծված թթվածին-8.4 մգ/լ ոչ պակաս

Ըստ «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ի տված տեղեկանքի 2007 թ. վնասակար արտահոսքերը չեն գերազանցում ԹՍԱ-ները (տրված է հավելվածում):

. Այսպիսով, կեղտաջրերում արդյունաբերական օբյեկտներից վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի գիտականորեն հիմնավորված հաշվարկը և նորմատիվային փաստաթղթերի ստեղծումը հանդիսանում է ջրային ավազանների աղտոտվածության և քաղաքային կենսաբանական մաքրման կայանի արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրների լուծմանը նպաստող անհետաձգելի միջոցառումներից մեկը:

Բացի դրանից, ջրային ռեսուրսներն աղտոտումից պաշտպանելու համար նախատեսվում է.

. Հակահեղեղային միջոցառումներ:

. Մակերևութային ջրերի հեռացում:

. Աղբյուրների աղբրակապում:

. Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վերակառուցում, վերազինում:

 

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

 

Հրազդան քաղաքի տարածքը տեղակայված է հյուսիսից Փամբակի, Ծաղկունյաց, արևելքից և հյուսիս-արևելքից` Գեղամի, արևմուտքից` Միսխանայի լեռնաշղթաներով, որոնք արևմտյան մասում անտառածածկ են, իսկ արևելյան մասում ներկայացված են քարքարոտ, ցածր լեռնալանջերով, սարահարթերով:

Տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով քաղաքի համար սահմանված է տարածքային սահմանափակման ռեժիմ` ներքաղաքային ռեզերվային տարածքների օգտագործմամբ (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Բնակելի բոլոր թաղամասերի համար ընտրված են բնակչության և կառուցապատման նորմերին համապատասխան խտությունների, մշակված են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ` տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

 

. Հրազդան քաղաքի հողային ծածկույթը Հրազդան գետի աջափնյա հատվածում ներկայացված է դարչնագույն անտառային հողերով, որոնք ձևավորվել են չափավոր տաք և ոչ կայուն խոնավությամբ առանձնացվող ու չոր թփուտներով հարուստ բոխու-կաղնու անտառային ծածկույթի պայմաններում: Հողերը ձևավորվել են կրաքարերի, մերգելների, պորիֆիրիտների և տուֆաբրեկչիաների հողմնահարման նյութերի դելյուվիալ-կարբոնատային նստվածքների վրա: Դարչնագույն հողերը բնութագրվում են հզոր պրոֆիլով, խորը և ինտենսիվ կավայնացմամբ, վերին հորիզոնի զգալի հումուսացվածությամբ (5-8%), որը թռիչքային նվազում է դեպի ստորին շերտերը: Այդ հողերն ունեն կլանման մեծ ծավալ (25-40 մ/էկվ): Այս հողերն իրենց բերրիության պայմաններով գրավում են շականակագույն հողերի և սևահողերի միջին տեղը:

Հրազդան գետի ձախափնյա հատվածը քաղաքի տարածքում ներկայացված է լեռնային սևահողերով, որոնք տարածված են համեմատաբար մեղմ թեքության Գեղամա զանգվածի լանջերի վրա: Սևահողերն ունեն միջին կամ հզոր (50-80 սմ) հումուսային հորիզոն` հումուսի զգալի պարունակությամբ (5-9%): Այս հողերն ունեն բարձր կենսաբանական ակտիվություն: Սևահողերի բերրիությունը բարձրացնելու և դրանց ռացիոնալ օգտագործման համար անհրաժեշտ է հակաէրոզիոն միջոցառումներ, ոռոգման աշխատանքներ:

. Հրազդան քաղաքի արևելյան մասում, գետի ձախափնյա հատվածում տարածված է հիմնականում փետրախոտային տափաստանային բուսականության` ներկայացված հացազգի և տարախոտա-հացազգի բույսերի խմբակցություններով: Հանդիպում են փետրախոտի մի քանի տեսակներ, որոնցից ամենատարածվածը նեղտերև փետրախոտը կամ սմբուլն է (Stepa stenophyile): Փետրախոտի հետ հանդիպում են շյուղախոտ, կելերիա, սեզ, կենդանածին դաշտավլուկ և տափաստանային շատ երկշաքիլավորներ: Տափաստանների մեծ մասը վերածվել է գյուղատնտեսական հողատեսքերի:

Հրազդան գետի աջափնյա հատվածը հիմնականում ծածկված է անտառներով: Անտառային հիմնական ծառատեսակը կաղնին է, որի հետ հանդես է գալիս բոխին, թխկու տեսակներ, արոսենի և այլն: Անտառները հիմնականում բնապահպանական և ռեկրեացիոն նշանակության են:

Հրազդան քաղաքի կանաչապատված տարածքներում հիմնականում հանդիպում են եղևնի, նոճի արևմտյան, գիհի, կենսածառ արևելյան, սպիտակ ուռենի, լացող ուռենի, կեչի, թխկի, հացենի, լորենի, ծփի, ընկուզենի սովորական:

Թփուտներից տարածված են յասաման, հաղարջ, նեղտերև փշատենի, ուռատերև տանձենի, թխկի դաշտային, արոսենի սովորական (ծտի խնձոր) և այլն:

Հրազդան քաղաքում կարող են աճել նաև բարակատերև լորենի, լիտվինովի կեչին, ընկուզենի (հունական), որոնք կարելի է հաջողությամբ օգտագործել նոր զանգվածների կանաչապատման համար:

. Հրազդան քաղաքի հողաբուսական ծածկույթին վնաս են հասցնում հեղեղները, գետի վարարումները, մակերեսային հոսքերը: Նախագծով մշակված են համապատասխան միջոցառումներ (տրված է I-3.2.1.4. և I-3.2.1.5.):

. Քաղաքում կենցաղային կոշտ թափոնները տեղափոխվում են գործող աղբավայր, որը չի համապատասխանում գործող սանիտարական նորմերին:

Սույն նախագծով նախատեսվում է նոր աղբավայր քաղաքի հարավ-արևելյան մասում, շահագործված կավի հանքավայրի հանքափոսում: Նախատեսվող հանքավայրի հատակը ծածկված է կավային ապարների հզոր շերտով, որը բացառում է աղտոտող նյութերի ներթափանցումը խորքային և մակերևութային ջրերի ավազանները: Աղբավայրը պետք է համապատասխանեցնել գործող սանպահպանման նորմերին:

Աղբամշակման պահանջը հաշվարկված է ըստ գործող նորմերի (ՍՆիՊ 2-07.01.89) գոյություն ունեցող (52.8 հազար) և հեռանկարային (74.0 հազար) բնակչության համար:

 

աղ. N Հ-24

._____________________________________________________.

|Կենցաղային կոշտ |Կենցաղային |Գոյություն |Հեռանկարային|

|թափոններ        |աղբը 1 մարդ|ունեցող    |բնակչության |

|                |/տարի      |բնակչության|համար հազ.  |

|                |հաշվարկով  |համար      |տոննա/տարի  |

|                |(կգ)       |հազ.տոննա/ |            |

|                |           |տարի       |            |

|________________|___________|___________|____________|

|Մաղաքային       |    200-250|       13.2|        18.5|

|համայնքում      |           |           |            |

|ընդհանուր քանակը|           |           |            |

|հասարակական     |           |           |            |

|շենքերի         |           |           |            |

|հաշվառումով     |           |           |            |

._____________________________________________________.

 

. Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային և խորքային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում կոնսերվացված և գործող գերեզմանոցները:

Որպես առաջնահերթ միջոցառում նախատեսվում է գերեզմանոցները ցանկապատել և ցանկապատի երկարությամբ խիտ ծառապատել իսկ նոր հատկացվող գերեզմանոցի սանիտարական պահպանման գոտին կանաչապատել 50 %-ի չափով` տարածքների օգտագործումը իրականացնելով գործող նորմերին համապատասխան:

. Հրազդանի քաղաքային համայնքի հողային ծածկույթի որակական կազմը բարենպաստ է կանաչապատման համար:

Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից և էրոզիայից պաշտպանելու համար սույն նախագծով նախատեսվում է.

- Հակահեղեղային միջոցառումներ:

- Մակերեսային հոսքի կարգավորում:

- Նոր աղբավայրի կազմակերպում` համապատասխանեցված սանպահպանման նորմերին:

- Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:

- Գյուղատնտեսական հողերում ագրոտեխնիկական միջոցառումների իրականացում:

- Սանպահպանման գոտիների կանաչապատում:

 

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

Հրազդան քաղաքի դիրքը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Երևան-Սևան-Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վրա, տարածաշրջանի, ինչպես նաև բուն քաղաքի և շրջակայքի բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, տարածաշրջանի համայնքների կապերը Հրազդանի հետ, ձմեռային հանգստի և սպորտի կենտրոն Ծաղկաձոր հարևանությունը հնարավորություն են տալիս դիտարկելու Հրազդան քաղաքը որպես Հրազդան գետի վերին և միջին հոսանքի (ներառելով Մարմարիկի ավազանը) ռեկրեացիոն ենթագոտու կենտրոն` իրականացնելով նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման վերահսկողությունը (հուշարձանների անվանացանկը և բնութագրերը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):

Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ Մշակույթի նախարարության տվյալներով) տրված են.

- Հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ:

- Հուշարձանների խմբային պահպանման գոտիները:

- Մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտիները):

- Պոտենցիալ պեղման գոտիները:

Նախագծով պահպանված են վերը նշված բոլոր գոտիների սահմանված ռեժիմները:

 

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

 

Ներածություն

 

Գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

Քաղաքի տարածքի ինժեներա-երկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները պետք է ապահովվեն և դրանք պահվեն պատրաստ վիճակում, օգտագործել ու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիակական միջոցառումների նախագծման «Գռաժդանստռօյ»-ի ՎՍՆ ԳՕ -38-82, և ՎՍՆ ԳՕ -38-83 հրահանգները» և այլ իրավական ու նորմատիվային փաստաթղթերը:

 

Ընդհանուր բնութագիրը

 

Հրազդան քաղաքը գտնվում է Երևանից 50 կմ հեռավորության վրա: 1960-70 թթ. քաղաքի շրջանի մեջ են մտել Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը:

Գտնվում է համանուն գետի վերին հոսանքի ձախ ափին, 1740 մ. միջին բարձրության վրա` զառիթափ լանջերով և փոքրիկ հարթ տեղամասերով տեղանքում:

Գործում են Պետական շրջանային էլեկտրակայանը, Ցեմենտի գործարանը, Խոշոր պանելային տնաշինական կոմբինատը, կաթի, հացի գործարանները, սառնարանային համալիրը, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկաներ (2), հանրակրթական (14), երաժշտական դպրոցներ, կերպարվեստի, մարզական դպրոցներ, տեխնիկում, նախադպրոցական հիմնարկներ, կուլտուրայի տուն, ակումբային հիմնարկներ, գրադարաններ (11), կինոթատրոն, պատկերասրահ: Քաղաքը գազաֆիկացված է:

 

2. Տարերային վտանգավոր երևույթները

 

Հրազդան քաղաքի տարածքին տարերային վտանգավոր երևույթներից առավել բնորոշ են սեզոնային ջրհեղեղները` Մարմարիկ գետի հովտի շրջանում (Ջրառատ, Մաքրավան), լանջային գրավիտացիոն երևույթները, սողանքները (Մաքրավան և Վերին աղբյուրակ թաղամասեր), քարաթափումները (Կաքավաձոր և Ջրառատ թաղամասեր), ինչպես նաև ուժեղ քամիներն ու կարկտահարությունները: Քաղաքի տարածքի սեյսմիկ վտանգը ըստ ՀՀՇՆ II - 6. 02 - 2006թ. MSK - 64 սանդղակի գնահատված է 8-9 բալ ըստ, իսկ գետնի վրա սպասվելիք առավելագույն արագացումները 0,3 g.:

 

3. Տեխնածին վտանգավոր երևույթները

 

Քաղաքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում`

- կոմունալ և կենցաղային գազատարները,

- քաղաքի խմելու ջրագծերը, էներգամատակարարման գծերը և կոյուղագծերը,

- կամուրջները,

- երկաթգիծը:

Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է`

- ապահովել երկաթուղով թունավոր, հրդեհապայթյունավտանգ նյութերի տեղափոխման անվտանգությունը,

- ապահովել Քաղսիի կենցաղային, կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի արդյունավետ աշխատանքը.

- ապահովել քաղաքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը` ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.

- բենզա-գազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմաների համաձայն.

- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.

- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.

- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը` բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.

- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել այնպիսի վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:

 

Նախագծի հիմնական դրույթները

 

Քաղաքի բնակչության թվաքանակը` 52,8 հազար մարդ, տարածքը` 1642,5 հա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսաապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում քաղաքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայնքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:

- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0 մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:

- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:

- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:

 

Հրազդան քաղաքի հակաճառագայթային թաքստոցները

 

.________________________________________________.

|Հ/Հ|Տեղակայման վայրը  |Կարգը|Մարդկանց|Տեխնիկական|

|   |                  |     |թիվը    |վիճակը    |

|___|__________________|_____|________|__________|

| 1 |       2          |  3  |   4    |    5     |

|___|__________________|_____|________|__________|

|  1|«Լազուր» ՓԲԸ      |   IV|     118|պատրաստ է |

|___|__________________|_____|________|__________|

|  2|«Էլեկտրամոնտաժ»   |   IV|     200|պատրաստ է |

|___|__________________|_____|________|__________|

|  3|Թիվ 8 դպրոց       |   IV|    1200|պատրաստ է |

|___|__________________|_____|________|__________|

|  4|Թիվ 6 դպրոց       |   IV|     654| պատրաստ է|

|___|__________________|_____|________|__________|

|  5| Թիվ 13 դպրոց     |   IV|    2000|պատրաստ չէ|

|___|__________________|_____|________|__________|

|  6|Հրազդանի ծննդատուն|   IV|     800|պատրաստ է |

|___|__________________|_____|________|__________|

|  7|«Հրազդանմաշ» ԲԲԸ  |   IV|     703|պատրաստ է |

|___|__________________|_____|________|__________|

|   |Ընդամենը          |   IV|    5675|          |

.________________________________________________.

 

Հրազդան քաղաքի ապաստարանները

 

.__________________________________________________.

|Հ/Հ|  Տեղակայման վայրը  |Կարգը|Մարդկանց|Տեխնիկական|

|   |                    |     |թիվը    |վիճակը    |

|___|____________________|_____|________|__________|

| 1 |        2           |  3  |    4   |     5    |

|___|____________________|_____|________|__________|

| 1 |«ՋԷԿ» ՊՓԲԸ          | III |   300  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 2 |«ՋԷԿ» ՊՓԲԸ          | III |   300  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 3 |«Հրազդանշին» ԲԲԸ    | III |   200  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 4 |«Կեչարք» ԲԲԸ        | II  |  1200  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 5 |«Արմենտել»          | III |   150  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 6 |Երկաթգծի տեղամաս    | III |    80  |անբավարար |

|___|____________________|_____|________|__________|

| 7 |«Սնունդ կոմբինատ»   | III |   150  |բավարար   |

|___|____________________|_____|________|__________|

| 8 |Շարժիչների          | III |   150  |բավարար   |

|   |վերանորգման գործարան|     |        |          |

|___|____________________|_____|________|__________|

|   |Ընդամենը            | III |    2530|          |

.__________________________________________________.

 

Միաժամանակ, քաղաքի բնակելի տների նկուղների ընդհանուր մակերեսը կազմում է 50250 ք.մ., կազմակերպություններինը` 7703 ք.մ, որոնք կառուցումից հետո հնարավոր է օգտագործել որպես թաքստոցներ կամ ապաստարաններ:

Հայկական ատոմային էլեկտրոկայանի վթարի դեպքում նախատեսված է Հրազդան քաղաքում տեղաբաշխել Մեծամոր քաղաքի բնակչությունը, իսկ Հրազդան քաղաքին պատահած աղետի դեպքում բնակչությունը Քաղափ - Սևան - Ծովագյուղ երթուղով պետք է հասնի Դիլիջան քաղաք և տեղաբաշխվի այնտեղ:

 

Քաղաքի բնակչության պատսպարումը

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`

- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.

- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.

- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.

- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:

Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:

 

Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ

 

.______________________________________________________________.

|N |Բնակչության խմբեր                |Ներկա       |Հաշվարկային |

|  |                                 |ժամանակահատ-|ժամկետում   |

|  |                                 |վածում      |            |

|  |                                 |____________|____________|

|  |                                 |Թվաքա|Ենթակա|Թվաքա|Ենթակա|

|  |                                 |նակը |են    |նակը |են    |

|  |                                 |(հազ.|պատըս-|(հազ.|պատըս-|

|  |                                 |մարդ)|պարման|մարդ)|պարման|

|  |                                 |     |(հազ  |     |(հազ  |

|  |                                 |     |մարդ) |     |մարդ) |

|__|_________________________________|_____|______|_____|______|

|1 |                2                |  3  |   4  |  5  |  6   |

|__|_________________________________|_____|______|_____|______|

|1.|Աշխատավայրում գտնվող բնակիչներ   | 17,5|  14,5| 24,7|  20,5|

|__|_________________________________|_____|______|_____|______|

|2.|Տանը գտնվող չաշխատող բնակիչներ   | 12,0|  11,0| 15,3|  14,0|

|__|_________________________________|_____|______|_____|______|

|3.|ՈՒսման վայրում գտնվող ուսանողներ,|  8,3|   7,8| 12,3|  11,5|

|  |դպրոցականներ, նախադպրոցական      |     |      |     |      |

|  |երեխաներ                         |     |      |     |      |

|__|_________________________________|_____|______|_____|______|

|4.|Տնային պայմաններում գտնվող       | 15,0|  14,8| 21,7|  21,4|

|  |ուսանողներ, դպրոցականներ,        |     |      |     |      |

|  |նախադպրոցական երեխաներ           |     |      |     |      |

|__|_________________________________|_____|______|_____|______|

|  |Ընդամենը                         | 52,8|  48,1| 74,0|  67,4|

.______________________________________________________________.

 

Ապաստարանների մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի

 

._______________________________________________________________.

|N |Բնակչության խմբեր              |Ներկա        |Հաշվարկային   |

|  |                               |ժամանակահատ- |ժամկետում     |

|  |                               |վածում       |              |

|  |                               |_____________|______________|

|  |                               |Բնակ-|Ապաստա-| Բնակ-|Ապաստա-|

|  |                               |չութ-|րանների| չութ-|րանների|

|  |                               |յան  |անհրա- | յան  |անհրա- |

|  |                               |թվաքա|ժեշտ   | թվաքա|ժեշտ   |

|  |                               |նակը |մակերե-| նակը |մակերե-|

|  |                               |     |սը, մ2 |      |սը, մ2 |

|__|_______________________________|_____|_______|______|_______|

|1 |        2                      |  3  | 4     |   5  |  6    |

|__|_______________________________|_____|_______|______|_______|

|1.|Նախադպրոցական տարիքի երեխաներ` |10800|  12960| 20000|  24000|

|  |իրենց խնամակալների հետ         |     |       |      |       |

|__|_______________________________|_____|_______|______|_______|

|2.|Քաղաքի մնացած բնակչությունը    |42000|  31500| 54000|  40500|

|__________________________________|_____|_______|______|_______|

|      Ընդամենը                    |52800|  44460| 74000|  64500|

._______________________________________________________________.

 

Ծանոթագրություն`

- անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:

 

Բնակչության իրազեկումը և տեղեկացումը

 

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

- շչակի ընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («ՈՒշադրության բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով պետական փրկարարական ծառայության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի կամ այլ սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:

Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ փրկարար ծառայության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:

Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները` իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:

 

Բնակչության տարահանումը

 

Քաղաքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:

Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայր` Դիլիջան քաղաք` Քաղափ - Սևան - Ծովագյուղ երթուղով:

Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:

Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:

Տարահանման հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն տարահանման հետևյալ ձևերն ու միջոցները`

- քաղաքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.

- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

 

Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը

 

Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից:

Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ +60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:

Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում քաղաքի կառավարումը կազմակերպվում է Կոտայքի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:

 

Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ`

ըստ տարիքային խմբերի

 

.____________________________________________________.

|Հ/Հ|Բնակչության     |Ընդամենը|Պահանջվող ԱՊՄ-ի քանակը|

|   |թվաքանակը` ըստ  |(մարդ)  |(հատ) և  մակնիշը      |

|   |տարիքային խմբերի|        |______________________|

|   |                |        |Քանակը  |Մակնիշը      |

|   |                |        |գումարած|             |

|   |                |        |10%     |             |

|   |                |        |պահուստ |             |

|___|________________|________|________|_____________|

| 1.|0-2 տարեկան     |    3500|    3850|ԿԶԴ-4 ԿԶԴ-6  |

|___|________________|________|________|_____________|

| 2.|3-14 տարեկան    |   15000|   16500|ՊԴՖ-ՆՄՈՒ-ԴԱ  |

|   |                |        |        |(մանկական)   |

|___|________________|________|________|_____________|

| 3.|15-18 տարեկան   |   34300|   37730|ՊԴՖ-ՆՄՈՒ-ՇԱ  |

|   |և  ավելի        |        |        |             |

|___|________________|________|________|_____________|

|   |Ընդամենը        |   52800|   58080|             |

.____________________________________________________.

 

Ծանոթագրություն`

Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման, իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

 

Բնակչության պաշտպանության միջոցառումները

 

Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են նաև`

 

1. ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպման համար.

2. բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին` գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.

3. հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.

4. նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.

5. տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.

6. տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:

7. Միաժամանակ`

ա) բնակավայրում վտանգավոր ձեռնարկություններն ու արտադրությունները տեղաբաշխել նպատակահարմար` հաշվի առնելով բնակչության պաշտպանության խնդիրները,

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունն իրականացնել անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով,

գ) ապահովել գյուղատնտեսական գործունեության կայունությունը,

դ) նախատեսել և ստեղծել ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարման համակարգ,

ե) նախատեսել, աղետի դեպքում, բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և իրականացման հնարավորություն,

զ) նախատեսել, աղետի դեպքում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարման հնարավորություն,

է) նախատեսել, աղետի դեպքում, հասարակական կարգի, պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացման հնարավորություններ,

ը) նախատեսել, աղետի դեպքում, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման հնարավորություններ,

թ) նախատեսել, աղետի դեպքում, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքման և օգտագործման հնարավորություն,

ժ) նախատեսել, աղետի դեպքում, կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության և բնակչության բժշկական սպասարկման իրականացման հնարավորություններ,

ժա) բնակավայրը և օբյեկտներն ապահովել հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի,

ժբ) շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային և կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները նախատեսել այնպես, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը,

ժգ) բնակավայրի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացնել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

ժդ) նախատեսել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ,

ժե) նախատեսել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներ:

Համայնքի մանրամասն նախագծման ընթացքում`

ա) մշակել հատուկ միջոցառումներ` ապահովելու համայնքի հատուկ կարևորագույն օբյեկտների գործունեության կայունությունն արտակարգ իրավիճակներում,

բ) նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում, ապահովելու կառավարման, կապի, ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնման և դրանց բնականոն գործունեության աշխատանքները,

գ) մշակել հատուկ պլան, արտակարգ իրավիճակներում, համայնքի բնակչության, տարահանումն ապահովելու համար և այն համաձայնեցնել այն բնակավայրի ղեկավարության հետ, որտեղ նրանք պետք է տեղաբաշխվեն:

13. Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների մշակման համար օգտագործված նորմատիվային փաստաթղթերի ցանկ

 

II-9. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր

հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները*

 

._________________________________________________________.

|Ցուցանիշները             |Չափման |Գոյություն|Հեռանկարային|

|                         |միավորը|ունեցող   |            |

|_________________________|_______|__________|____________|

|        1.               |   2.  |     3.   |      4.    |

|_________________________|_______|__________|____________|

|Տարածքը                  |  հա   |   15240.5|     15240.5|

|Համայնքի վարչական        |       |          |            |

|սահմաններում ընդգրկված   |       |          |            |

|հողերի ընդհանուր մակերեսը|       |          |            |

|ընդամենը, այդ թվում`     |       |          |            |

|_________________________|_______|__________|____________|

|Բնակավայրի հողեր, որից.  |  հա   |    1652.4|     1922.78|

|բնակելի կառուցապատման    | - «- |     959.4|     1164.58|

|հասարակական կառուցապատման| - «- |     160.1|       183.4|

|խառը կառուցապատման       | - «- |       2.0|        94.3|

|Ընդհանուր օգտագործման    | - «- |     212.0|       411.0|

|հողեր, այդ թվում.        |       |          |            |

|ընդհանուր օգտագործման    | - «- |     18.99|       148.0|

|կանաչապատ տարածքներ      |       |          |            |

|Այլ հողեր                | - «- |     318.9|        69.5|

|Արդյունաբերության,       | - «- |     403.5|       415.8|

|ընդերքօգտագործման և  այլ |       |          |            |

|արտադրական նշանակության  |       |          |            |

|հողեր                    |       |          |            |

|Արդյունաբերական          | - «- |     214.3|       226.6|

|օբյեկտների               |       |          |            |

|գյուղատնտեսական          | - «- |     146.6|       146.6|

|արտադրական օբյեկտների    |       |          |            |

|պահեստարանների           | - «- |       8.5|         8.5|

|ընդերքի օգտագործման      | - «- |      34.1|        34.1|

|Էներգետիկայի, կապի,      | - «- |     402.9|       402.9|

|տրանսպորտի կոմունալ      |       |          |            |

|ենթակառուցվածքների հողեր,|       |          |            |

|որից                     |       |          |            |

|էներգետիկայի             | - «- |     244.5|       244.5|

|կապի                     | - «- |       1.8|         1.8|

|տրանսպորտի               | - «- |     137.4|       137.4|

|կոմունալ                 | - «- |      19.2|        19.2|

|ենթակառուցվածքների       |       |          |            |

|Հատուկ պահպանվող         | - «- |      51.1|       178.8|

|տարածքների հողեր, որից`  |       |          |            |

|առողջարարական նպատակներով| - «- |      -   |        -   |

|նախատեսված               |       |          |            |

|հանգստի համար նախատեսված | - «- |      24.0|       153.1|

|պատմական եվ մշակութային  | - «- |      27.1|        38.4|

|Հատուկ նշանակության      | - «- |      48.2|        48.2|

|Գյուղատնտեսական          |       |          |            |

|նշանակության հողեր       | - «- | 11075.8**|     10795.5|

|Անտառային հողեր          | - «- |  1404.1**|     1309.42|

|Ջրային հողեր             | - «- |     202.6|       202.6|

|Պահուստային տարածքներ    | - «- |      -   |            |

|Դեմոգրաֆիական տվյալներ   |       |          |            |

|բնակչության թիվը         |հազ.   |     63.57|        74.0|

|                         |մարդ   |          |            |

|բնակչության խտությունը   |հազ.   |      0.04|      0..041|

|                         |մարդ/հա|          |            |

|բնակչության տարիքային    |       |          |            |

|կազմը, այդ թվում`        |       |          |            |

|մինչև  15 տարեկան        |մարդ   |     17799|       20720|

|երեխաներ                 |       |          |            |

|աշխատունակ հասակի        | - «- |     38778|       45140|

|բնակչություն             |       |          |            |

|թոշակառու բնակչություն   | - «- |      6993|        8140|

|Բնակելի ֆոնդը            |       |          |            |

|Ընդհանուր բնակելի ֆոնդը, |հազ. մ2|     777.0|            |

|Նոր բնակելի շինարարության|   %   |          |            |

|հարաբերությունը ըստ      |       |          |            |

|հարկայնության            |       |          |            |

|սակավահարկ               |   %   |        62|          56|

|բազմահարկ                |   %   |        38|          44|

|Բնակչության թվաքանակը    |հազ.   |    63.570|        74.0|

|                         |մարդ   |          |            |

|Բնակչության              |       |          |            |

|մշակութակենցաղային       |       |          |            |

|սպասարկման               |       |          |            |

|հիմնարկությունների       |       |          |            |

|համակարգը                |       |          |            |

|մանկական նախադպրոցական   |  տեղ  |      2600|        2580|

|հիմնարկներ               |       |          |            |

|հանրակրթական դպրոցներ    |  տեղ  |      6270|        9270|

|_________________________|_______|__________|____________|

|հիվանդանոցներ            |մահճա- |      2458|    * * *   |

|պոլիկլինիկաներ           |կալ    |       350|    * * *   |

|                         |հերթում|          |            |

|                         |հաճա-  |          |            |

|                         |խում   |          |            |

|_________________________|_______|__________|____________|

|Տրանսպորտային սպասարկումը|       |          |            |

|ՈՒղևորատար  հասարակական  |       |          |            |

|տրանսպորտի գծերի         |       |          |            |

|երկարությունը`           |       |          |            |

|ՈՒղևորատար  հասարակական  |       |          |            |

|տրանսպորտի գծերի         |       |          |            |

|երկարությունը, այդ թվում |       |          |            |

|Ավտոբուս, միկրոավտոբուս  |  կմ   |      16.6|        38.0|

|Ճոպանուղի                |       |      -   |        -   |

|Մայրուղային ճանապարհների |  կմ   |     10.44|       11.39|

|և  փողոցների             |       |          |            |

|երկարությունը (ընդամենը) |       |          |            |

|Փողոցաճանապարհային ցանցի |կմ/կմ2 |      0.64|        0.69|

|խտությունը քաղաքային     |       |          |            |

|կառուցապատման            |       |          |            |

|սահմաններում             |       |          |            |

|Կամուրջներ,              |  հատ  |         3|           3|

|ուղեկամուրջներ           |       |          |            |

|Ինժեներական              |       |          |            |

|սարքավորումներ և         |       |          |            |

|բարեկարգում              |       |          |            |

|Ընդհանուր ջրօգտագործումը |հազ.   |          |            |

|                         |մ3/օր  |      -   |        22.7|

|- տնտեսական - խմելու     | «-» |      -   |        14.8|

|նպատակով                 |       |          |            |

|- արտադրական կարիքների   | «-» |      -   |         3.7|

|համար                    |       |          |            |

|_________________________|_______|__________|____________|

|Ջրամատակարարման համակարգի| լ/վրկ |     977.2|       977.2|

|գլխամասային կառույցների  |       |          |            |

|հզորությունը             |       |          |            |

|Ջրամատակարարման          | «-» |Մաքրավանի |  Մաքրավանի |

|օգտագործման աղբյուրները  |       |          |            |

|Մաքուր ջրօգտագործումը    | լ/վրկ |      -   |         214|

|այդ թվում տնտեսական-     | մ3/օր |      -   |       14800|

|խմելու նպատակով          |       |          |            |

|Կոյուղի                  |       |          |            |

|Կեղտաջրերի ընդհանուր ելքը| մ3/օր |      -   |       17760|

|(ընդամենը), այդ թվում`   |       |          |            |

|_________________________|_______|__________|____________|

|կենցաղային կոյուղի       | «-» |      -   |       14800|

|արտադրական կոյուղի       | «-» |      -   |        2960|

|Կոյուղու մաքրման կայանի  | «-» |     64000|       20000|

|արտադրողականությունը     |       |(չի գոր-  |            |

|                         |       |     ծում)|            |

|Էլեկտրամատակարարում      |       |          |            |

|Էլեկտրաէներգիայի         |հազ.կվտ|    122475|      409625|

|գումարային օգտագործումը  |ժամ/   |          |            |

|այդ թվում`               |տարի   |          |            |

|արտադրական օբյեկտների    | «-» |     82545|       82545|

|կարիքների համար          |       |          |            |

|կոմունալ-կենցաղային      | «-» |     39929|      125800|

|կարիքների համար          |       |          |            |

|1 մարդու կողմից տարեկան  |կվտ/ժամ|       170|        1700|

|էլեկտրաէներգիայի         | _____ |          |            |

|օգտագործումը             | տարի  |          |            |

|                         |       |          |            |

|Էլեկտրաբեռնվածության     | Մվա   |Հրազդան   |Հրազդան 1-2 |

|ծածկման աղբյուրներ, այդ  |       |1-2       |Քաղսի 35    |

|թվում                    |       |Քաղսի 35  |Միկրոշրջ. 35|

|                         |       |Միկրոշրջ. |Աղբյուրակ 35|

|                         |       |35        |Հրազդան 35  |

|                         |       |Աղբյուրակ | _________  |

|                         |       |35        |    114     |

|                         |       |Հրազդան 35|            |

|                         |       | ________ |            |

|                         |       |    114   |            |

|                         |       |          |            |

|Ջերմամատակարարում        |տոկոս  |       100|         100|

|Բնակավայրի վառելիքային   |       |          |            |

|հաշվեկշռում գազի         |       |          |            |

|տեսակարար կշիռը          |       |          |            |

|Գազի օգտագործումը        |հազ.   |    436183|      550000|

|(ընդամենը), այդ թվում    |մ3/տարի|          |            |

|Կոմունալ-կենցաղային      |հազ.   |      5640|       12500|

|կարիքների համար          |մ3/տարի|          |            |

|Արտադրական կարիքների     | «-» |    430543|      538000|

|համար                    |       |          |            |

|Տարածքի ինժեներական      |       |          |            |

|նախապատրաստումը          |       |          |            |

|Հեղեղատարի երկարությունը |  կմ   |      -   |         1.5|

|Հեղեղապաշտպան պատնեշներ  | հատ   |      -   |           9|

|Գետափերի ամրացում և      |  կմ   |      -   |           3|

|կարգավորում              |       |          |            |

|Կենցաղային աղբի ծավալը   |հազ.տ. |      13.2|        18.5|

|                         | _____ |          |            |

|                         | տարի  |          |            |

|Շրջակա միջավայրի         |       |          |            |

|պահպանությունը           |       |          |            |

|Սանիտարապաշտպանիչ գոտիներ|  հա   |     132.7|       152.7|

|աղտոտվածության           |       |          |            |

|աղբյուրներից, աղմուկի    |       |          |            |

|ներգործությունից         |       |          |            |

|(ընդամենը)               |       |          |            |

|այդ թվում` կանաչապատում  |  հա   |      -   |       76.35|

|Մթնոլորտային օդի         |% սահմ.|ՍԹԽ-ի սահ-|ՍԹԽ-ի սահման|

|աղտոտվածության մակարդակը |թույլատ|մաններում |ներում      |

|                         |խտ.-ից |          |            |

|                         |(ՍԹԽ)  |          |            |

|Ջրային ավազանի           |       |          |            |

|աղտոտվածության մակարդակը | «-» |ՍԹԽ-ից    |ՍԹԽ-ի սահման|

|                         |       |բարձր 10% |ներում      |

|Հողի և  ընդերքի          |       |          |            |

|աղտոտվածության մակարդակը | «-» |ՍԹԽ-ի սահ-|ՍԹԽ-ի սահման|

|ՍԹԽ-ի սահմաններում       |       |մաններում |ներում      |

|Աղմուկի ազդեցության      |դեցիբել|       55|

|մակարդակը                |(ԴՑԲ)  |          |            |

 

* - կիրառված են համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին գոյություն ունեցող ցուցանիշները` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.01.06 թվականի հաշվետվության

1. ** - Հեռանկարային հողային հաշվեկշռում ընդգրկված են 2006 և 2007 թ.թ. ՀՀ Կառավարության 29.12.05 N 2293-ն, 13.04.06. N 615-ն, 18.01.07. N 99-ն, 0.05.04.07. N 422-ն, 31.05.07. N 674-ն, 25.10.07. N 1238-ն որոշումներով հողերի նպատակային նշանակության փոփոխությունները:

*** - Ստռօիտելնիե նօռմի ի պռավիլա, Գռադօստռօիտելստվօ, Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01.-89, Մօսկվա, 1989 գ.

 

II-10. ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

- Քաղաքային տարածքի որոշ հատվածների գոտիավորման նախագծի հիմնադրույթների իրականացում:

- Արդյունաբերական ազատ հզորությունների վերականգնում, բարձր և առաջավոր, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառում:

- Հակահեղեղային միջոցառումների իրականացում, գետափերի ամրացում, աղբյուրների աղբրակապում, հեղեղատարի վերանորոգում:

- Ջրամատակարարման ցանցի վերանորոգում, վերազինում:

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում, կոյուղացանցի վերազինում:

- Հաշվի առնելով տրանսպորտային, ինժեներական տեխնիկական ենթակառուցվածքների ընդհանրությունը, առաջարկվում է ստեղծել Հրազդան, Քաղսի, Սոլակ, Աղավնաձոր, Դալարիկ համայնքների միջհամայնքային միավորում:

 

ԳԼՈՒԽ III
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Ներածություն

 

Հրազդանի քաղաքային համայնքի գոտիավորման նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ-07/206-1 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտիավորման կարգի պահանջների համաձայն:

 

Գոտիավորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են`

 

- գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,

- պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական անբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,

- պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,

- կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,

- տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,

- բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,

- թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:

 

III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

 

Սույն գոտիավորման նախագիծը` հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հիմնական իրավական միջոց, սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով:

 

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

 

- Հասարակության առողջության, անվտանգության, և բարեկեցության ապահովումը քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով:

- Քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը:

- Հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման:

- Շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը:

- Քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը` միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ:

- Կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը` ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:

 

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

 

Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են`

- Քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականցնելու և պահպանելու համար:

- Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է` աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:

- Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:

 

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

 

Գոտիավորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում: Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը`

- թույլատրվում է

- չի թույլատրվում

Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:

 

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

 

- Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը

- ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,

- Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծը,

- ՀՀ գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը:

 

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

 

Գոտիավորման նախագիծը Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, կառուցապատման ինտենսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:

 

III-2. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

III-2.1. Սահմաններ

 

Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծում առանձնացված գոտիավորման տարածքի սահմաններին: Տարածքի ընդհանուր մակերեսը 125 հա:

 

Գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները

Նախագծվող գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ`

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտիավորման շրջանի սահմանը,

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտիավորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,

- Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտիավորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով, կամ հեռավորության նշումով:

 

III-2.2. Կլիմայական պայմաններ

Նախագծվող տարածքը գտնվում է շինարարակլիմայական «ցուրտ» շրջանում (հունվարի միջին ջերմաստիճանը` միջինը - 5 օC, հուլիսինը` 16 օC, քամու ռեժիմը` ամռանը` 3-6 մ/վրկ, ձմռանը` 5-7 մ/վրկ, հարաբերական խոնավությունը ժամը 13-ին 45-60%) (ՀՀՇՆ II-7.01-96 Շինարարական կլիմայաբանության նորմեր):

 

III-2.3. Հողածածկույթ

 

Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար:

 

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

 

Նախագծվող տարածքում գրունտային ջրերը տարածված են Հրազդան գետի ողողահունում: Առկա է մակերևութային հոսք, հեղեղավտանգ տեղամասեր, խոշոր սահքեր, նախատեսվում է կենտրոնական հատվածում գետի հունի փոփոխություն:

 

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

 

Ըստ սեյսմավտանգավորության աստիճանի գոտիավորման տարածքում գրունտների հաշվարկված սեյսմիկ արագացումները տատանվում են 0.3-ից մինչև 0.4 g:

 

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

 

Ջրամատակարարում

 

Գոտիավորմամբ ընդգրկված է քաղաքային համայնքի «Աղբյուրակ» թաղամասի պահուստային տարածքները («Սագանոց» և «Կախվանք»), որոնցում ձևավորված են ջրամատակարարման II, IIա և V գոտիները` 7 ՕԿՋ-երով, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 10500 մ3: Ջրամատակարարումն իրականացվելու է «Մաքրավանի» աղբյուրներից:

 

Կոյուղացում

 

Գոտիավորման տարածքի կոյուղացումն ապահովելու նպատակով առաջարկվել է լրիվ կոյուղացնել քաղաքային համայնքը` կոյուղատարերի միջոցով կեղտաջրերը հասցնելով համայնքի հարավ-արևմտյան մասում (Հրազդան գետի ափին) վերականգնվող Քաղսիի մաքրման կայան:

 

Էներգամատակարարում

Էլեկտրամատակարարում

 

Գոտիավորմամբ ընդգրկված «Սագանոց» և «Կախվանք» նոր բնակելի թաղամասերի Էլեկտրամատակարարումը կիրականացվի «Աղբյուրակ» 35/6 կվ լարման 2x1600 ԿՎԱ հզորությամբ ենթակայանից:

 

Գազամատակարարում

 

Գոտիավորմամբ ընդգրկված «Սագանոց» և «Կախվանք» նոր բնակելի թաղամասերը նախատեսվում է գազիֆիկացնել N 1 և N 2 գազաբաշխիչ կայաններից` թաղամասերի տարածքում բաշխիչ կետերի տեղադրումով:

 

Ջերմամատակարարում

 

Նախատեսվում է ջերմային համակարգը կազմակերպել լոկալ փոքր հզորության կաթսայատներից, որոնք կաշխատեն փոքր ջերմային կորուստներով և բնապահպանական առումով առավել արդյունավետ են:

 

Կապ

 

Հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար Հրազդան քաղաքում նախատեսվում է նոր թվային ավտոմատ ժամանակակից կայանի կառուցում, որի մաքսիմալ հզորությունը կարող է հասցվել մինչև 3000 համարի, որը և կսպասարկի գոտիավորման նախագծով ընդգրկված «Սագանոց» և «Կախվանք» նոր բնակելի թաղամասերը:

 

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ` հողային ծածկույթը, մակերևութային և խորքային ջրերը, մթնոլորտային օդը աղտոտումից պահպանելու համար:

 

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

 

Գոտիավորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտիավորման գծագրական ու տեքստային մասերը:

Նախագիծը ներառում է

- Գործառական գոտիավորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման` սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները:

- Ծավալատարածական գոտիավորումը` ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ:

 

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)

սահմանափակումների հիմնավորումները

 

Հողերը գոտիավորված են ըստ հիմնական և օժանդակ գոտիների:

Հիմնական գոտիներ*

Հիմնական են համարվում հողերի գոտիավորումը ըստ նպատակային նշանակության և ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների:

Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:

Քաղաքի գոտիավորման տարածքում ըստ նպատակային նշանակության առանձնացված են հետևյալ հիմնական գոտիները.

. Բնակավայրերի հողեր,

. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,

. Հատուկ պահպանվող տարածքների հողեր:

 

Օժանդակ գոտիներ*

Օժանդակ է համարվում հողամասերի գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների, ինչպես նաև հողամասերի ծավալատարածական գոտիավորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների:

Հիմնական գոտիներն իրենց հերթին ստորաբաժանվել են աստիճանական զարգացման և համալիր հատակագծման հետևյալ օժանդակ գոտիների` ըստ թույլատրելի օգտագործումների.

 

Աստիճանական զարգացման գոտիների առանձնացման հիմնական նպատակն է որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսումն ու երաշխավորումը: Սահմանվում են հետևյալ աստիճանական զարգացման հիմնական գոտիներ`

. Բնակելի կառուցապատման գոտի,

. Խառը կառուցապատման գոտի

. Ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (հասարակական կանաչ)

. ՈՒսումնական գոտի

. Հատուկ պահպանվող գոտի,

. Ռեկրեացիոն գոտի:

Համալիր հատակագծման օժանդակ գոտիների առանձնացման հիմնական նպատակներն են`

- խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը համալիր նախագծման միջոցով,

- ապահովել համաքաղաքային համալիրների օպտիմալ տեղաբաշխումը,

- ներդաշնակորեն ինտեգրել հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում:

 

Սահմանվում են հետևյալ համալիր հատակագծման հիմնական գոտիներ`

. Առևտրի համաքաղաքային գոտի

. Արտադրական գոտի,

. Գյուղատնտեսական արտադրական գոտի:

_____________________________________________________________________

* - «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք` ընդունված ՀՀ ԱԺ կողմից 05.05.98 թ., վավերացված ՀՀ նախագահի կողմից 26.05.98 թ., Գլուխ VI, հոդված 14

 

Ստորև տրված է հողերի օժանդակ գոտիավորումը

Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ

Բազմաբնակարան բնակելի կառուցապատման, ԲԿԳ

Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ

Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ

Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի, ՀՍԱԳ

Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ

Արտադրական և պահեստային գոտի, ԱԳ

ՈՒսումնական գոտի, (ՈՒԳ)

Ռեկրեացիոն գոտի, (ՌԳ)

Հատուկ պահպանվող գոտի, (ՀՊԳ)

_____________________________________________________________________

Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված քաղաքի հատակագծային կառուցվածքում առանձնակի կարևորություն ունեցող գոտիների (համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, հասարակական կենտրոնի, քաղաքային մուտքի ազդեցության տարածման) առաջադրած պահանջների, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման (բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների և այլն), տարբեր տիպի կառուցապատումների, հաղորդակցության ուղիների, դրանց կառուցվածքների և ինժեներական ենթակառուցվածքների ազդեցության, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ:

 

Գոտիներում հիմնական օգտագործման ձևերն են`

 

1. Բնակելի կառուցապատում

- Առանձնատներ տնամերձ հողամասերով:

- Բազմաբնակարան տներ:

 

2. Հյուրանոցային ծառայություններ`

- Հյուրանոցներ,

- Մոթելներ,

- Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ,

- Հանրակացարաններ:

 

3. Կրթական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ:

- Միջնակարգ դպրոցներ:

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ:

- Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ:

 

4. Բուժական հիմնարկություններ

- Բուժական կաբինետներ,

- Պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ,

- Վերականգնողական կենտրոններ:

 

5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Մարզային և քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ,

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):

- Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ:

- Փոստատներ, կապի բաժանմունքներ:

- Ոստիկանական տեղամասեր:

- Հրշեջ ծառայություններ,

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

6. Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ, սաունաներ,

- Հասարակական սանհանգույցներ,

- Աղբարկղներ:

 

7. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ

- Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,

- Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

- Թատրոններ և կինոթատրոններ,

- Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,

- Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, բոուլինգ դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,

- Մարզադաշտեր, խաղադաշտեր,

- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ` լողի, թենիսի և այլ ակումբներ,

- Պուրակներ անիվավոր չմուշկների համար,

- Հրաձգարաններ:

 

8. Առևտրական օբյեկտներ

- Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ,

- Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ,

- Ավտոպահեստամասերի վաճառք,

- Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),

- Կենդանի ձկների վաճառք,

- Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր:

 

9. Հասարակական սննդի օբյեկտներ

- Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր,

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

10. Արտադրական օբյեկտներ

- Արդյունաբերական օբյեկտներ,

- Արտադրական օբյեկտներ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,

- Գյուղատնտեսական մթերքների արտադրություն,

- Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում, սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր):

 

11. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ

- Պահեստներ:

 

12. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոբուսային կայարաններ,

- Տրանսպորտի հավաքակայաններ,

- Բենզալիցքավորման կայաններ,

- Ավտոկայանատեղեր:

 

13. Գյուղատնտեսական

- Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,

- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

- Տնկարաններ, անտառային տնտեսություն:

 

14. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ

- Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),

- Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,

- Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Վերգետնյա հաղորդալարեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Էլեկտրական ենթակայաններ,

- Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),

- Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կապի ավտոմատ հեռախոսային կայան:

 

5. Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

 

040.1597.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

III-6. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

._____________________________________________________________________.

|Օգտագործման ձևեր             |ԱԿԳ|ԲԿԳ|ԽԿԳ|ՀՕԿԳ|ՀՍԱԳ|ԱԳ|ԳԱԳ|ՈՒԳ|ՀՊԳ|ՌԳ|

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բնակելի կառուցապատման ձևեր   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Առանձնատներ տնամերձ          | o |   | o |    |    |  |   |   |   |  |

|հողամասերով`                 |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բազմաբնակարան տներ           |   | o | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հյուրանոցային ծառայություններ|   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հյուրանոցներ                 |   |   | o |    |    |  |   |   |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մոթելներ                     |   |   |   |    |    |  |   |   |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ճանապարհամերձ տներ (վարձ.    | o |   | o |    |    |  |   |   |   |  |

|տրվող գյուղ.տներ)            |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Պանսիոնատներ, առողջարանային  |   |   |   |    |    |  |   |   |   |o |

|մասնաշենքեր                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հանրակացարաններ              |   |   | o |    |    |  |   | o |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կրթական հաստատություններ     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մանկապարտեզներ, մանկամսուրներ|   | o | o |    |    |  |   | o |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Վճարովի և  կիրակնօրյա        |   |   | o |    |    |  |   | o |   |  |

|դպրոցներ                     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Միջնակարգ դպրոցներ           |   | o | o |    |    |  |   | o |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Համալսարաններ, ինստիտուտներ, |   |   | o |    |    |  |   | o |   |  |

|քոլեջներ,                    |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բուժական                     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բուժական կաբինետներ,         | o | o | o |    |    |  |   | o |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Պոլիկլինիկաներ,              |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Վերականգնողական կենտրոններ   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Վարչական, ֆինանսական         |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|հիմնարկություններ և          |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|ծառայություններ              |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Քաղաքային նշանակության       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|վարչակառավարման հիմնարկներ,  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|դրանց գրասենյակներ (օֆիսներ),|   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Անհատական գրասենյակներ       |   | o | o |    | o  |  |   |   |   |  |

|(օֆիսներ),                   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բանկեր, բորսաներ և           |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|դրամավարկային այլ            |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|հաստատություններ, դրանց      |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|գրասենյակներ                 |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Փոստատներ, Կապի բաժանմունքներ|   |   | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ոստիկանական տեղամասեր,       |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Քաղ. պաշտպանության           | o | o | o |    |  o | o| o | o |   |o |

|ապաստարաններ                 |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կենցաղ սպասարկման առաջնային  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|ծառայություններ              |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Վարսավիրանոցներ,             | o | o | o |    | o  |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Քիմմաքրման ընդունման կետեր,  |   | o | o |    | o  |o |   |   |   |  |

|Լվացքատներ,                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կոշիկի, հագուստի և           | o | o | o |    | o  |  |   |   |   |  |

|կենցաղային տեխնիկայի         |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|վերանորոգման արհեստանոցներ,  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հասարակական բաղնիքներ,       |   | o | o |    | o  |  |   |   |   |  |

|սաունաներ,                   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հասարակական սանհանգույցներ,  |   |   | o | o  | o  |  |   |   |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Աղբարկղներ                   | o | o | o | o  | o  |o |   | o |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կրոնական հիմնարկություններ   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Եկեղեցիներ, Մատուռներ,       |   |   | o | o  |    |  |   |   | o |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Այլ կառույցներ եկեղեցականների|   |   | o |    |    |  |   |   | o |  |

|համար,                       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մշակութային, մարզական,       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|հասարակական նշանակության     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|հիմնարկություններ            |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Գրադարաններ, թանգարաններ,    |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|ցուցահանդեսներ,              |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|պատկերասրահներ, արվեստի      |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|սրահներ,                     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ակումբներ և  հասարակական     |   |   |   |    |    |  |   |   |   |o |

|հավաքատեղիներ, գիշերային     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|ակումբներ,                   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Թատրոններ և  կինոթատրոններ,  |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բուսաբանական, կենդանաբանական,|   |   |   | o  |    |  |   |   |   |o |

|մշակույթի, հանգստի և         |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|մանկական տարբեր տիպի այգիներ,|   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կեգլախաղարաններ, սեղանի      |   |   | o | o  |    |  |   |   |   |o |

|թենիս, բիլիարդի դահլիճներ,   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|մարզադահլիճներ,              |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Խաղադաշտեր,                  |   |   |   | o  |    |  |   | o |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մարզադաշտեր,                 |   |   |   | o  |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բացօթյա ռեկրեացիոն           |   |   |   | o  |    |  |   |   |   |o |

|կառույցներ, լողի, թենիսի և   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|այլ ակումբներ,               |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Պուրակներ անիվավոր չմուշկների|   |   |   | o  |    |  |   |   |   |o |

|համար,                       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հրաձգարաններ (պնևմո  տիրեր)  |   |   |   | o  |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Առևտրական                    |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Սուպերմարքեթներ և            |   |   | o |    |  o |  |   |   |   |  |

|հանրախանութներ,              |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Առևտրի  կենտրոններ           |   |   | o |    |  o |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մանրածախ առևտրի,  խանութներ, | o | o | o |    |  o |  |   |   |   |  |

|տաղավարներ,                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավտոպահեստամասերի վաճառք,    |   |   |   |    |  o |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Տոնավաճառներ, ֆերմերային     |   |   |   |    |  o |  |   |   |   |  |

|շուկաներ` բացառությամբ       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|կենդանիների վաճառքի,         |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բացօթյա մեծածախ, մանրածախ    |   |   |   |    |  o |  |   |   |   |  |

|առևտուր,                     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կենդանիների վաճառք:          |   |   |   |    |    | o|   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հասարակական սնունդ           |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավանդական ուտեստների         |   |   | o |    |    |  |   |   |   |o |

|խոհանոցներ, պանդոկներ,       |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|խորտկարաններ, մառաններ,      |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|ճաշարաններ,                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ռեստորաններ ոչ ավելի քան 20  | o | o | o |    |    |  |   |   |   |o |

|նստելատեղով,                 |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Սրճարաններ և  բարեր ոչ ավելի | o | o | o |    |    |  |   |   |   |  |

|քան 20 նստելատեղով,          |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ռեստորաններ, սրճարաններ և    |   |   |   |    |  o |  |   |   |   |o |

|բարեր (առանց սահմանափակ.),   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բացօթյա ռեստորաններ, բարեր,  |   |   | o |    |  o |  |   |   |   |o |

|սրճարաններ,                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Արագ պատրաստվող ուտեստների   |   |   | o |    |  o |  |   |   |   |  |

|խորտկարաններ:                |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Արտադրություն                |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Արդյունաբերական օբյեկտներ,   |   |   |   |    |    | o|   |   |   |  |

|պահեստարաններ                |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Փոքր բիզնեսի                 |   |   | o |    |    | o|   |   |   |  |

|արտադրություններ, որոնք      |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|կապված չեն աղմուկի, պայթուցիկ|   |   |   |    |    |  |   |   |   |  |

|և  հրդեհավտանգ նյութերի և    |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|մթնոլորտի աղտոտման (ծուխ,    |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|գազեր) հետ                   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի,| o | o | o |    |    |o |   |   |   |  |

|մթերքների (բացի մսի) արտադ.  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Գյուղատնտեսական մթերքների    |   |   |   |    |    |  | o |   |   |  |

|արտադրություն,               |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Տնայնագործական արտադրություն,| o | o |   |    |    |  |   |   |   |  |

|սեփական արտադրանքի առևտուր,  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Արհեստագործական արտադրամասեր | o | o |   |    | o  |  |   |   |   |  |

|և  արհեստանոցներ (ավանդական  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|իրերի արտադրություն),        |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հաղորդակցություններ,         |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|ավտոծառայություններ և        |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|տրանսպորտային կառույցներ     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավտոբուսային կայարաններ,     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Տրանսպորտի հավաքակայաններ և  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|կառույցներ,                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Բենզալիցքավորման կայաններ*   |   | o | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավտոկանգառներ**,             | o | o | o | o  | o  |o | o |   |   | o|

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավտոտնակներ                  | o | o | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Գյուղատնտեսություն           |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Գյուղ.աշխ. (այգեգործություն)`| o |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|ՏՆկարաններ                   | o |   |   |    |    |  | o |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ինժեներական սարքավորումների  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|օգտագործման ձևեր***          |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Վերգետնյա հաղորդալարեր,      | o |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Էլեկտրական ենթակայաններ,     |   | o |   |    |    | o| o |   |   |o |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ավտոմատ գազաբաշխիչ կայան     |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|(ԱԳԲԿ),                      |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Գազակարգավորիչ պահարանային   | o | o | o |    |  o | o| o |   |   | o|

|կետեր (ԳԿԿ)                  |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Հեռախոսային կապի բաշխիչ կետեր|   | o | o |    |  o |  |   | o |   | o|

|(պահարանային),               |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կապի ավտոմատ հեռ. կայաններ,  |   |   | o |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Կոյուղու ցանցային հորեր,     | o | o | o | o  |  o | o| o | o |   | o|

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ջրամատակ. բաշխիչ հորեր,      | o | o | o | o  |  o | o| o | o |   | o|

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Մալուխային                   | o | o | o | o  |  o | o| o | o |   | o|

|էլեկտրահաղորդագծեր,          |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Փոքր հզորության լոկալ        | o | o | o |    |  o | o| o | o |   | o|

|կաթսայատներ մինչև  5ՀԿ (ժամ),|   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ստորգետնյա խողովակաշարեր     | o | o | o | o  |  o | o| o | o |   | o|

|(Մետաղական, ոչ մետաղական),   |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Ոչ հիմնական շինություններ    |   |   |   |    |    |  |   |   |   |  |

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|Տաղավարներ (զրուցարաններ),   |   | o | o | o  |  o |  |   | o |   | o|

|_____________________________|___|___|___|____|____|__|___|___|___|__|

|ճարտարապետական փոքր ձևեր:    | o | o | o | o  |  o | o| o | o |   | o|

._____________________________________________________________________.

 

Օ - թույլատրված օգտագործման ձևեր

--------------------------------------------------------------------

* - ՀՀՇՆ 3-9.02-98 և ՀՀՇԱ IV-12.03.01-04 նորմերի պահանջներին համապատասխան

** - ՍՆՌԱ IV-11.03.03-02, ՍՆիՊ 2.07.01, ՍՆՌԱ II 8.04-01 նորմերի պահանջներին համապատասխան

*** - ՍՆիՊ 2.04.03-85, «կանալիզացիյա, նառուժնիե սետի ի սօօռուժենիյա» նորմերի պահանջներին համապատասխան

 

III-7. ԳՈՏԻՆԵՐ

 

1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)

Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման, ինչպես նաև նոր ձևավորվող առանձնատնային կառուցապատման կազմակերպման համար:

 

1.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

- Առանձնատներ տնամերձ հողամասերով:

 

Հյուրանոցային

- Վարձակալությամբ տրվող առանձնատներ:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Բուժական

- Բուժական կաբինետներ:

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Աղբարկղներ:

 

Առևտրական

- Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ:

 

Հասարակական սնունդ

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով);

 

Արտադրություն

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,

- Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր,

- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ

- Ավտոտնակներ:

 

Գյուղատնտեսություն

- Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),

- Տնկարաններ:

 

Ինժեներական ենթակառուցվածքներ

- Վերգետնյա հաղորդալարեր,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

Կառուցապատման չափորոշիչներ

 

Առանձնատներ` տնամերձ հողամասերով,

- Հողամասի մակերես (նվազագույն/առավելագույն) - 600-1200 քմ

- Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի,

    - Հողամասի ճակատի նվազագույն լայնություն     - 20 մ:

    - Հողամասի անբաժանելի մաս                   - 300 մ:

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 10 մ (2 հարկ+ ձեռնահարկ)

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)  - 50%

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք                   - 70%

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ                       - 30%

 

2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)

 

Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախուսելու համար:

 

2.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի

- Բազմաբնակարան տներ` առանց տնամերձ հողամասերի:

 

Հյուրանոցային

- Հյուրանոցներ (սահմանափակ):

 

Կրթական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

- Միջնակարգ դպրոցներ:

 

Բուժական

- Բուժական կաբինետներ:

 

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ):

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի, և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ,

- Աղբարկղներ:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բազմաբնակարան տներ

    - ճակատի նվազագույն լայնությունը         - 15 մ

    - Երկարությունը             - չի սահմանափակվում

 

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 22 մ (6 հարկ)

    - Շենքերի (շինությունների) զբաղեցրած տարածք (առավելագույն)      - 50%

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք                      - 70%

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ                          - 30%

 

3. Խառը կառուցապատման (ԽԿԳ)

 

Այս գոտիները առանձնացվում են, հիմնականում, արդեն կազմավորված խառը` բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար` քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են հասարակական, բնակելի կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերի խառը տեղակայման համար` այնպիսի համադրությամբ, որպեսզի որևէ մեկի գերակայությունը չլինի:

 

3.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Բնակելի`

- Առանձնատներ` տնամերձ հողամասերով,

- Բազմաբնակարան տներ` առանց հողամասերի:

 

Հյուրանոցային

- Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),

- Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ),

- Հանրակացարաններ:

 

Կրթական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

- Համալսարաններ, քոլեջներ (ներառյալ հանրակացարանները, մարզական համալիրներ):

 

Բուժական

- Բուժական կաբինետներ,

- Պոլիկլինիկաներ:

 

Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ

- Անհատական գրասենյակներ (օֆիսներ),

- Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ,

- Ոստիկանական տեղամասեր,

- Փոստատներ,

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ,

- Աղբարկղներ:

 

Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ

- Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,

- Թատրոններ, կինոթատրոններ,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ:

 

Առևտրական

- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,

- Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

- Առևտրի կենտրոններ:

 

Հասարակական սնունդ

- Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ (սահմանափակ),

- Սրճարաններ և բարեր (սահմանափակ),

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Արտադրություն

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն

- Տնայնագործական արտադրություն,

- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):

 

Կրոնական հիմնարկություններ

- Այլ կառույցներ եկեղեցականների համար,

- Եկեղեցիներ, մատուռներ:

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Բենզալիցքավորման կայաններ:

 

Ինժեներական ենթակառուցվածքներ

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կապի ավտոմատ հեռախոսակայաններ,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

Կառուցապատման չափորոշիչներ

 

Առանձնատներ` տնամերձ հողամասերով

    - Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն)       - 600 քմ

    - Հողամասի ճակատի նվազագույն լայնություն          -  20 մ

    - Հողամասի անբաժանելի մաս                         - 300 մ

__________________________________________________________

Բազմաբնակարան տներ` առանց հողամասերի

    - Ճակատի նվազագույն լայնություն                    - 15 մ

    - Երկարությունը                        -չի սահմանափակվում

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

բնակելի տների համար

    - Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)     - 22 մ

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)  - 50%

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք                   - 70%

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ                       - 30%

 

այլ շենքերի (շինությունների) համար

- Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն) - 11 մ (3 հարկ),

    - Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածքը            - 50%,

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք               - 70%,

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ                   - 30%:

- Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:

 

4.Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)

 

Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:

 

4.1 Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

- Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի, և մանկական տիպի տարբեր այգիներ,

- Պուրակներ անիվավոր չմուշկների համար,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

- Խաղադաշտեր,

- Մարզադաշտեր,

- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ լողի, թենիսի և այլ ակումբներ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային

կառույցներ

 

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական ենթակառուցվածքներ

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատակարարման բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

Կառուցապատման չափորոշիչներ

Ոչ հիմնական շինությունների համար

    - Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն)    - 4 քմ

    - Հողամասի ճակատի նվազագույն լայնություն        - չի սահմանափակվում

Հիմնական շինությունների համար

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

բոլոր տիպի շենքերի (շինությունների) համար

    . Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)         8 մ

    . Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)      20%

    . Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք                       30%

    . Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ                           70%

 

5. Առևտրի և հասարակական սպասարկման համաքաղաքային գոտի (ՀԱԱԳ)

Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և քաղաքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:

 

5.1 Թույլատրված օգտագործման ձևեր

Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ

- Վարսավիրանոցներ,

- Քիմմաքրման կետեր և լվացքատներ,

- Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,

- Հասարակական բաղնիքներ,

- Հասարակական սանհանգույցներ,

- Աղբարկղներ:

 

Առևտրական

- Սուպերմարքեթներ և հանրախանութներ,

- Մանրածախ առևտրի, խանութներ, տաղավարներ,

- Ավտոպահեստամասերի վաճառք,

- Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր:

 

Հասարակական սնունդ

- Ռեստորաններ (առանց սահմանափակումների),

- Սրճարաններ և բառեր (առանց սահմանափակումների),

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ (առանց սահմանափակումների),

- Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

- Հողամասերի նվազագույն չափերը` համաձայն գործող նորմերի:

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

 

    - Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)     - 9 մ

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)  - չի սահմանափակվում,

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)     - չի

սահմանափակվում,

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)         - չի

սահմանափակվում:

 

6. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական

նշանակության օբյեկտների գոտի - ԱԳ*

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար

 

6.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Արտադրական

- Արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտային օդի աղտոտման հետ,

- Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,

- Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,

- Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ):

_______________________________________________________________________

* - բոլոր օբյեկտների իրականացումը` հաստատված նախագծերով (տեխնոլոգիական պրոցեսների համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ և սանիտարական պահպանման ու անվտանգության գոտիների սահմանմամբ, բնապահպանական պահանջների իրականացմամբ)

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,

- Աղբարկղներ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ,

 

Ինժեներական սարքավորումներ

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

 

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

 

    - Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)     - 8 մ

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)  - չի սահմանափակվում,

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք      - չի սահմանափակվում,

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ          -չի սահմանափակվում:

 

7.Գյուղատնտեսական արտադրության գոտի (ԳԱԳ)

Գոտին առանձնացվում է գյուղատնտեսական արտադրությունների, վերամշակող ձեռնարկությունների, տնկարանային տնտեսության կազմակերպման համար:

 

7.1. Թույլատրված օգտագործման ձևեր

Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ

- Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ:

 

Արտադրական

- Գյուղատնտեսական մթերքների արտադրություն:

 

Գյուղատնտեսական աշխատանքներ

- Տնկարաններ:

 

Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

- Ավտոկանգառներ,

 

Ինժեներական սարքավորումներ

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

- Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,

Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

 

    - Շենքերի (շինությունների) բարձրությունը (առավելագույն)      - 8 մ

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք (առավելագույն)   - չի սահմանափակվում,

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք       - չի սահմանափակվում,

    Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ             -չի սահմանափակվում:

 

8. ՈՒսումնական գոտի (ՈՒԳ)

Այս գոտին նախատեսվում է քաղաքի ուսումնակրթական պրոցեսի կազմակերպման, օբյեկտների տեղաբաշխման կանոնակարգման համար:

 

8.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

- Հանրակացարաններ:

 

ՈՒսումնական հաստատություններ

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ,

- Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,

- Միջնակարգ դպրոցներ,

- Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ:

 

Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղպաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ

- Խաղադաշտեր,

 

Ինժեներական սարքավորումներ

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ (զրուցարաններ),

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման չափորոշիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

 

. Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի

. Շենքերի (շինությունների) չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների

Կառուցապատման կարգավորիչներ

Բոլոր տիպի կառույցների համար

    - Շենքերի /շինությունների բարձրությունը/max     - 15 մ (3-4 հարկ)

- Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք /max- կառ. համար հատկացած տարածքի 30-70 5%

- Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք 70%,

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -    30%:

 

9.Հատուկ պահպանվող գոտի (ՀՊԳ)

Գոտին առանձնացվում է քաղաքի տարածքում պատմամշակութային հուշարձանների, մեմորիալ, գեղագիտական, պատմական, մշակութային նշանակության կառուցապատման կանոնակարգման համար

 

9.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Կրոնական հիմնարկություններ

- Եկեղեցիներ, մատուռներ,

- Այլ կառույցներ եկեղեցականների համար:

 

Լանդշաֆտի պահպանվող տեղամասեր

 

Ոչ հիմնական շինություններ

- Ճարտարապետական փոքր ձևեր,

- Հուշարձաններ:

 

Լրացուցիչ պահանջներ

 

Բոլոր աշխատանքների համար նախապես պատմամշակութային հիմնավորման եզրակացության հիման վրա, հաշվի առնելով հուշարձանների պահպանման և լավագույն ընկալման պայմանների ապահովումը:

 

10. Ռեկրեացիոն գոտի (ՌԳ)

 

Այս գոտին նախատեսվում է քաղաքի մերձակա տարածքում ռեկրեացիայի կազմակերպման համար տարածքներ ապահովելու և կառուցապատման կանոնակարգման համար:

 

10.1. Թույլատրված օգտագործման ձևեր

 

Հյուրանոցային ծառայություններ

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.):

- Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր:

 

Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ

- Քաղպաշտպանության ապաստարաններ:

 

Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

- Աղբարկղներ:

 

Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ

- Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,

- Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,

- Խաղադաշտեր,

- Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ,

- Խաղադաշտեր,

- Պուրակներ անիվավոր չմուշկների համար:

 

Հասարակական սնունդ

- Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,

- Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,

- Ռեստորաններ, բարեր և սրճարաններ (առանց սահմանափակման):

 

Հաղորդակցությունների, ավտոծառայությունների և տրանսպորտային

կառույցներ

 

- Ավտոկանգառներ:

 

Ինժեներական սարքավորումներ

- Էլեկտրական ենթակայաններ,

- Գազակարգավորիչ պահարանային կետեր,

- Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),

- Կոյուղու ցանցային հորեր,

- Ջրամատ. բաշխիչ հորեր,

- Մալուխային էլեկտրահաղորդագծեր,

- Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,

- Ստորգետնյա խողովակաշարեր:

 

Ոչ հիմնական շինություններ

- Տաղավարներ,

- Ճարտարապետական փոքր ձևեր:

 

Կառուցապատման կարգավորիչներ

 

Բոլոր տիպի կառույցների համար

    - Շենքերի (շինությունների) բարձրությունը/max     - 12 մ (3 հարկ)

- Շենքերի (շինությունների) զբաղեցված տարածք /max- կառ. համար հատկացած տարածքի 30-70 %

    - Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք         30%,

    - Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ -        50-70%:

 

III-8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար: Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.

- Ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը,

- Գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը:

 

1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ

. Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

2. Շենքերի Ճակատների արտաքին հարդարանք

. Շենքերի Ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:

 

3. Շինանյութ

. Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի (շինությունների) բնական քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:

. Այլ շենքերի համար, նախընտրելի է օգտագործել սև, վարդագույն, մոխրագույն, օխրա, սպիտակ երանգների շինանյութեր, որոնք կներդաշնակեն քաղաքի հիմնական կառուցապատմանը:

4. Նկուղներ և կիսանկուղներ

. Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:

. Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:

 

5. Շենքերի շքամուտքեր

. Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:

 

6. Տանիքներ

. Լանջավոր տանիքների կիրառման դեպքում դրանց առավելագույն թեքությունը (i) պետք է ընդունել - 0.5:

. Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով:

 

7. Գովազդ

. Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը:

. Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

8. Ցուցանակներ և անվանատախտակներ

. Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով` միասնական հատուկ նախագծի համաձայն:

. Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն`

ա) լուսավորությամբ, կլոր` տրամագիծը-30 սմ

բ) առանց լուսավորության` քառակուսի -15x15 սմ:

Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:

 

9. Փողոցային ցանց

 

Ավտոմոբիլիզացման մակարդակն ըստ նորմերի ընդունելով առավելագույնը (100) 200 ավտ/1000 բնակչին, կստանանք բենզալիցքավորման կայանների համար` ելնելով 1200 ավտ/օր նորմատիվային հաշվարկից, կստանանք 6-7 բենզալիցքավորման կայան: Տեղադրումը և հեռավորությունը հարևան շենքերից և շինություններից` համաձայն գործող նորմերի:

III-րդ կարգի ճանապարհի երկու կողմից պահպանել չկառուցապատվող կանաչապատ շերտ` 12 մ լայնությամբ, սանպահպանման և կողային տեսանելիությունն ապահովելու համար` պարտադիր կանաչապատման պայմանով (ՀՀՇՆ IV-11.05.02-99, 5-11 կետ):

 

Խաչմերուկներում պահպանել տեսանելիության եռանկյունները, ապահովելով շրջադարձի նվազագույն շառավղերը եզրաքարի եզրով 5 մ-ից ոչ պակաս, հրապարակներում` 8 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունները շենքերից և շինություններից ընդունել ՍՆիՊ II-60-75** կետ 10.20-ի համաձայն:

Ավտոտնակների համար հատկացվող հողամասի նվազագույն մակերեսը 20 ք.մ., բաց ավտոկանգառատեղերի համար` 25 ք. մ.:

Կանգառատեղերի համար խորացումները մայթի հաշվին իրականացնել միայն սիզամարգերի և առանձին ծառախմբերի հաշվին` տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ, այլ հնարավորությունների բացակայության դեպքում մայթի մեջ գրպանաձև խորացմամբ ավտոկայանատեղերի կազմակերպման դեպքում ապահովել`

- համաքաղաքային նշանակության փողոցների մայթերի բանուկ մասի համար նվազագույնը 2.25-3.0 մ լայնություն,

- շրջանային նշանակության փողոցների փողոցների մայթերի բանուկ մասի համար 1.5 մ լայնություն:

 

Խաչմերուկ մտնող փողոցների բեռնվածության մակարդակը 0.4-0.8 հասնելու դեպքում երթևեկությունը կարգավորել լուսակիրների միջոցով (տեղադրումը` գործող նորմերին համապատասխան):

 

Փողոցների երկայնական թեքություններն ընդունվում են` կախված հաշվարկային արագություններից.

 

9% - տեղական նշանակության փողոցի թեքություն (40 կմ/ժամ)

7% - 50-60 կմ/ժամ արագության դեպքում

6% - 80 կմ/ժամ արագության դեպքում

5% - 100 կմ/ժամ արագության դեպքում

 

-------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Փողոցային լուսավորություն

. Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորության սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով (բրա):

Տրանսպորտի միջոցների կանգառներ

. Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը`

- երկարությունը` 3.6 մ

- լայնությունը` 2.0 մ

 

10. Աղբահեռացման կոնտեյներներ

Աղբարկղները տեղադրելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները.

. Համաքաղաքային նշանակության փողոցների, ինչպես նաև հասարակական առավելագույն ձգողության և կուտակման վայրերին հարակից տարածքներում տեղադրել ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա, հատուկ փակվող տիպի, բանուկ մասերին չխանգարող տարածքներում,

. Շրջանային նշանակության փողոցների վրա` 100 -200 մետրը մեկ,

. Տեղական նշանակության փողոցների վրա հիմնական խաչմերուկների վրա, դրանց հեռավորությունը 200 մետրից պակաս լինելու դեպքում` 200 մետրը մեկ:

 

11. Հեռավորությունը շենքերի միջև

Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան:

2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 15 մ-ից ոչ պակաս, իսկ 4 հարկանի շենքերի միջև` 20 մ-ից ոչ պակաս: Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 15 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը:

 

12. Շենքերի տեղադրությունները

Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով` կողաճակատներով դեպի վերջիններս:

 

13. Աղմուկի թույլատրելի մակարդակ

Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

 

Աղմուկից և արտանետումներից բնակելի կառուցապատման պահպանման համար նախատեսել վերոնշյալ բացասական պարամետրերի գերազանցմամբ փողոցների ծառապատում:

 

14. Սանիտարական պահպանման գոտիների չափորոշում

Ճանապարհների, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների (օդանավակայաններ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, բարձր և միջին ճնշման գազատար և այլն) արդյունաբերական և կոմունալ օբյեկտների սանպահպանման գոտիները` համաձայն գործող նորմերի և ստանդարտների:

 

15. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում

- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

 

- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:

 

- Գոտիավորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:

 

- Գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

- Եթե գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:

 

16. Կառուցապատման թույլտվություններ

 

Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա:

 

III-9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Առանձնատներ տնամերձ հողամասերով` բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում

 

Բազմաբնակարանանոց տներ` 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում

 

Ինսոլյացիա` տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ:

 

Լրացուցիչ պահանջներ` նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:

 

Կանաչ ծածկույթ` բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):

 

Հետիոտն մատչելիության շառավղեր` այն հեռավորությունը, որը կարող է անցնել մարդը` առանց ֆիզիկական լարվածության (0-30 րոպե ժամանակահատված):

 

Կառուցապատման (հողօգտագործման) չափորոշիչներ և կարգավորիչներ` սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են` ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:

 

Հակահրդեհային պահանջներ` շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ:

 

Համաքաղաքային նշանակության փողոցներ` հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև:

 

Շրջանային նշանակության փողոցներ` տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ:

 

Տեղական նշանակության փողոցներ` տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ:

 

Երթևեկության անցուդարձ` միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը:

Ճանապարհի բեռնվածության մակարդակ` երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը:

 

Երթևեկային մաս` ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը:

 

Կարմիր գիծ` շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը,որով սահմանում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:

 

Մայթի բանուկ մաս-փողոցի մայթերի` հետիոտնի շարժման համար հատկացված շերտ:

 

Հողամաս` որոշակի ամրագրված սահմաններ, տարածք, գտնվելու վայր, իրավական կարգավիճակ ունեցող հողի վերգետնյա և ստորգետնյա հողատարածք:

 

Հողամասի անջրանցիկ տարածք` հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ):

 

Հողամասի ճակատը` հողամասի կարմիր գծին հարող կողմը:

 

Ձեղնահարկ` լանջավոր տանիքի ներքին տարածությունը:

 

Նորմ` նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ:

 

Շենքի բարձրություն` մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը:

 

Ոչ հիմնական շինություն` կրպակներ, տաղավարներ ճարտարապետական փոքր ձևեր:

 

Սանիտարահիգիենիկ պահանջներ` բնակվելու տարածությունների` շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ:

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - հատակագծերը չի բերվում

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1597-Ն
Որոշում