Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1 ...

 

 

040.0314.260598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 1998 թվական թիվ 314

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. «Հայշինտրանս» փակ բաժնետիրական ընկերության թիվ 4 դուստր ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում վերակազմավորել «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

1.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված 33221 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

1.3. Սահմանել «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 31870 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3187 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը սահմանել 25490 հազ. դրամ, որը համապատասխանում է 2549 բաժնետոմսի` յուրաքանչյուր 10000 դրամ անվանական արժեքով:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

1.5. «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 1356 հազ. դրամ, այդ թվում`

պետական բյուջեի նկատմամբ` 24 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 36 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 98 հազ. դրամ

անձնակազմի հետ աշխատանքի դիմաց վճարման գծով` 245 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 953 հազ. դրամ:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

(1.1-1.6 կետերն ուժը կորցրել են 02.11.98 թիվ 676 որոշում)

2.1. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում վերակազմավորել «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

2.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

2.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում` առաջին ամսում վճարելով ոչ պակաս, քան գումարի 25 տոկոսը, երկրորդ ամսում` ոչ պակաս, քան 30 տոկոսը:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Վանաձորի «Քվանտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

3.2.Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

3.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալված գույքի գնման թույլտվություն տալու և» Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 560, 1997 թվականի մայիսի 20-ի թիվ 138 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 253 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11.2-րդ կետում «Արաբկիրի» բառը փոխարինել «Շենգավիթի» բառով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.1998
N 314
Որոշում