Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 865-Ա ...

 

 

040.1118.071008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1118-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 865-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) կետից հանել «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)» բառերը.

2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի և պատուհանների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և այդ աշխատանքների կատարման համար` 75,000.0 հազ. դրամ, այդ թվում` 71,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 3,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.».

3) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցելու աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և այդ աշխատանքների կատարման համար` 40,000.0 հազ. դրամ, այդ թվում` 38,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 2,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2008
N 1118-Ա
Որոշում