Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.11.2008  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

i

031.0182.201008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվող փաստաթղթերի միասնականությունն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կանոնադրության 12-րդ կետը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ փաստաթղթերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի ու դրանց նախագծերի) ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ` մեկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկվող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

 

20 հոկտեմբերի 2008 թվականի

ՆԿ-182-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2008 թվականի հոկտեմբերի 20-ի

ՆԿ-182-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական, պաշտոնական և աշխատանքային այցերի, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական, պաշտոնական և աշխատանքային այցերի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումներին առնչվող, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ արտաքին քաղաքականության խնդիրներին առնչվող կոնկրետ հարցերին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվող` արտասահմանյան ծառայողական գործուղումների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) վրա:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի` օտարերկրյա պետություններ պետական, պաշտոնական և աշխատանքային այցերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական, պաշտոնական և աշխատանքային այցերի վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի տեղեկանք տվյալ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ կամ բազմակողմ համագործակցության, ինչպես նաև դրա ժամանակագրության մասին, համապատասխան պաշտոնյաների կենսագրական տվյալներ, հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զրույցի կետեր` կազմված Հայաստանի Հանրապետությունում շահագրգիռ բոլոր կառույցների հետ խորհրդատվությունների հիման վրա, ելույթների նախագծեր, այլ անհրաժեշտ նյութեր: Փաստաթղթերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ պետք է ներկայացվի այցի օրվանից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

Սույն կետում նշված այցերը վաղօրոք նախատեսված չլինելու դեպքում փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ լրացուցիչ համաձայնեցված ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի տեղեկանք, համապատասխան պաշտոնյայի կենսագրական տվյալները, հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զրույցի կետերը, այլ անհրաժեշտ նյութեր: Փաստաթղթերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ պետք է ներկայացվի հանդիպման օրվանից առնվազն 5 օր առաջ:

4. Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ուղարկված` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրությունները, որոնք պարունակում են հրավեր, առաջարկություն, խնդրանք, դիմում և այլն, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ուղարկվում դրանք ստացվելուց հետո առավելագույնը եռօրյա ժամկետում` կից հայերեն թարգմանությամբ և արտաքին գործերի նախարարության ուղեկցական գրությամբ, որում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքը և առաջարկությունը տվյալ հարցի վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում պատասխան գրության նախագծով:

5. Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, առանձին դեպքերում անհատ գործիչներին հասցեագրված` պետական և ազգային տոների, հիշարժան միջոցառումների, առանձին դեպքերում ղեկավարների կամ անհատ գործիչների ծննդյան օրերի կապակցությամբ շնորհավորանքների նախագծերը պետք է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվեն համապատասխան իրադարձությունից առնվազն 7 օր առաջ:

6. Օտարերկրյա պետությունների ղեկավարների ընտրության և (կամ) պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորական ուղերձների և օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, առանձին դեպքերում անհատ գործիչներին հասցեագրված ցավակցական ուղերձների նախագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ներկայացվում ուղերձի պատճառ հանդիսացող փաստի մասին հայտնի դառնալու օրը, իսկ այդ փաստի մասին աշխատանքային օրվա ավարտից հետո հայտնի դառնալու դեպքում` հաջորդ աշխատանքային օրվա առաջին կեսին:

7. Արտասահման ծառայողական գործուղումների վերաբերյալ գրությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ներկայացվում, որպես կանոն, գործուղման ժամկետից առնվազն երկու շաբաթ առաջ:

8. Արտասահման ծառայողական գործուղման կամ գործուղման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստացված` գործուղման նպատակը պարզաբանող կամ հիմնավորող նյութերով: Գրությունը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքը գործուղման նպատակահարմարության, ինչպես նաև տեղեկատվություն գործուղման ֆինանսավորման աղբյուրի մասին:

9. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվող` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթերը պետք է ներկայացվեն նաև էլեկտրոնային տարբերակով:

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.10.2008
N ՆԿ-182-Ն
Կարգադրություն