Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ...

 

 

040.1190.241008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի

N 771-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 467705 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող` 20592.3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարածքների վրա) և բազմամյա տնկարկներով (գնահատված արժեքը` 605 հազ. դրամ)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».

i

2) որոշման 2-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող գույքի,» բառերով.

i

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. որ մրցույթում հաղթողը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց իր կողմից առաջարկված գինը պարտավոր է վճարել 7-ամյա ժամկետում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:».

4) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «վճարումից հետո» բառերը փոխարինել «առաջին վճարումը կատարելուց հետո» բառերով.

5) որոշման 4-րդ կետում «15924.6» թիվը փոխարինել «20592.3» թվով.

i

6) որոշման հավելվածի ցանկի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|1. |Հայաստանի Հանրապետության հողային  |48       |20679.6    |467705      |

|   |օրենսգրքի 60-րդ հոդվածի           |         |           |            |

|   |սահմանափակումների ցանկում         |         |           |            |

|   |ընդգրկված հողատարածքների վրա      |         |           |            |

|   |տեղակայված անշարժ գույք (հասցեն`  |         |           |            |

|   |Հայաստանի Հանրապետություն,        |         |           |            |

|   |Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) և |         |           |            |

|   |Հայաստանի Հանրապետության Կոտայքի  |         |           |            |

|   |մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` |         |           |            |

|   |87.3 քառ. մետր մակերեսով անշարժ   |         |           |            |

|   |գույք                             |         |           |            |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1190-Ն
Որոշում