Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

06.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2008  -ից մինչեւ   06.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 05.11.08 թիվ 862-Ա որոշում)

i

041.0830.241008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2008 թվականի N 830-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 27-28-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սիլվանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Դ. Մնացականյանինը, Ե. Ազարյանինը, Վ. Մկրտչյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տ. Դավթյանինը, Ն. Երիցյանինը, Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Լ. Ռուխկյանինը, Գ. Գյուրջյանինը, Ա. Ավետիսյանինը, Գ. Խաչատրյանինը, Լ. Վարդանյանինը, Բ. Գյուլումյանինը, Ա. Սարգսյանինը, Գ. Քոչարյանինը, Կ. Բեգլարյանինը, Հ. Կարապետյանինը և Ս. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

3) Գ. Ղարիբջանյանինը և Գ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

4) միայն գիշերավարձը` Մ. Խաչատրյանինը, Հ. Թումանյանինը, Հ. Զորյանինը, Դ. Հակոբյանինը, Գ. Սարգսյանինը, Գ. Օլքինյանինը, Ա. Սուքիասյանինը, Վ. Պողոսյանինը, Ա. Գրիգորյանինը, Ա. Ղարաջյանինը, Ա. Մարտիրոսյանինը, Ա. Մելքոնյանինը և Ն. Կանանովայի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

4. Ընդունել ի գիտություն, որ Կ. Կարապետյանի Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների, իսկ Վ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2008 թվականի հոկտեմբերի 27-ին` Երևան-Թբիլիսի, իսկ հոկտեմբերի 28-ին` Թբիլիսի-Երևան երթուղիներով:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 24-ի

N 830-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ԹԲԻԼԻՍԻ (ՎՐԱՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

                      

    Գ. Խաչատրյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի նախագահ

 

    Գ. Ղարիբջանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Սիլվանյան      - Վրաստանում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Վ. Բադալյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Լ. Ռուխկյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Գ. Գյուրջյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Կ. Կարապետյան     - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Մելքոնյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու

                        քարտուղար)

                       

    Դ. Մնացականյան    - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Պետրոսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                        տեղակալ (23.10.2008 թ. - 28.10.2008 թ.)

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Մկրտչյան       - ՀՀ վարչապետի արարողակարգային միջոցառումների

                        պատասխանատու

                        

    Ա. Զատիկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

ՈՒղեկցող անձինք

 

    Մ. Խաչատրյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի թղթակից

 

    Հ. Թումանյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        օպերատոր

 

    Հ. Զորյան         - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

    Դ. Հակոբյան       - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ

 

    Գ. Սարգսյան       - «Հ2» հեռուստաընկերության լրագրող

 

    Գ. Օլքինյան       - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

 

    Ա. Սուքիասյան     - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

 

    Վ. Պողոսյան       - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

 

    Ա. Գրիգորյան      - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

 

    Ա. Ղարաջյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

 

    Ա. Մարտիրոսյան    - «Ազգ» օրաթերթի թղթակից

                     

    Ա. Մելքոնյան      - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից

 

    Ն. Կանանովա       - «Նովոյե վրեմյա» շաբաթաթերթի թղթակից             

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2008 թվականի հոկտեմբերի 24-ի

N 830-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ԹԲԻԼԻՍԻ (ՎՐԱՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

     Ա. Աբրահամյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ (ընդհանուր համակարգող)

 

     Լ. Վարդանյան     - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի զարգացման վարչության պետ  

 

Բ. Գյուլումյան  - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

     Ա. Սարգսյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

     Կ.  Բեգլարյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի ռազմավարության

                        և միջազգային հարաբերությունների վարչության պետ

 

     Գ.  Քոչարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        առևտրային քաղաքականության և ներքին շուկայի

                        կարգավորման վարչության պետ

 

     Հ. Կարապետյան    - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ

 

Գ. Հայրապետյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

վարչության Կովկասի բաժնի վարիչ

 

     Ս. Մկրտչյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                        աշխատակազմի միջազգային համագործակցության և

                        սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.2008
N 830-Ա
Որոշում