Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2000Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2000Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2000Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր

ձգտելով Կողմերի միջև զարգացնել բազմակողմ համագործակցությունը իրենց պետություններից դուրս աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում,

ելնելով 2000 թվականի հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պատասխանատու մարմիններ են (այսուհետ` Լիազորված մարմիններ).

հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

բելառուսական Կողմից` Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է Համաձայնագրի գործողության ժամանակահատվածով` հանդիսանալով դրա անբաժանելի մաս:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 23-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, Կողմերը կղեկավարվեն Արձանագրության ռուսերեն տեքստով:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 11-ից:

 

 

pin
23.10.2006
Միջազգային պայմանագիր