Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.1995  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 1995 թվականի թիվ 32

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության կանոնակարգումը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1.Ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությանը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության մեջ կատարվող հետևյալ լրացումները.

ա) 6-րդ հոդվածում`

- «արժեքների ի պահ ընդունումը» բառերից հետո ավելացնել «հուշադրամների, հուշամեդալների, ազգային դրամանիշերի հավաքածուների վաճառքից առաջացած գումարներ» արտահայտությունը.

- «վարկերի ավանդների (դեպոզիտների)» բառերը փոխարինել «ներգրավված միջոցների (այդ թվում` տարկետված և երկարաձգված) դիմաց տոկոսների վճարում» բառերով և ավելացնել «բանկի պարտքի հանձնառության (պարտատոմսեր, մուրհակներ) դիմաց վճարման տոկոսներ, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտի) գումարները» բառերը.

- «Այդ գործառնությունների համար պահանջվող փաստաթղթերի պատրաստումը» արտահայտությունից հետո ավելացնել «արժեթղթերի բնագրերի պատրաստում կամ ձեռքբերում, տեղեկատվական և լրատվական ծախսեր» արտահայտությունը.

- «արժեքների պահպանում և փոխադրում» բառերից հետո ավելացնել «պահպանության, (այդ թվում` արտագերատեսչական) ծառայության ծախսեր» արտահայտությունը.

- «անձնակազմի աշխատավարձ, սոցապ» բառերից հետո ավելացնել «զբաղվածության և կենսաթոշակային ֆոնդերին կատարվող» բառերը.

- «գրենական պիտույքներ» բառերից հետո ավելացնել «և տնտեսական ապրանքների ձեռքբերում» բառերը.

- «հեռախոսային վարձ» բառերից հետո ավելացնել «աշխատողների ներգրավման հետ կապված ծախսեր» բառերը.

- «անձնակազմի ուսուցում և վերապատրաստում» բառերից հետո ավելացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով բանկի գույքի և առանձին կարգի աշխատողների պարտադիր ապահովագրության վճարումները» բառերը.

- «գործուղման և ներկայացուցչական ծախսեր» բառերից հետո ավելացնել «(այդ թվում` համաժողովների և գիտաժողովների կազմակերպում)» բառերը:

- լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ. «Բանկի այլ ակտիվների կառավարման և սպասարկման հետ կապված ծախսեր (ամորտիզացիա, նորոգում, ընթացիկ սպասարկում, շենքերի, շինությունների (արտադրական և ոչ արտադրական) վարձակալության վճարներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և բարեգործական նպատակներով այլ ֆոնդերին, կազմակերպություններին արված նվիրատվություններ»:

բ) 10-րդ հոդվածում «նվազման» բառից հետո ավելացնել «վարկային, արժեթղթերի հետ կապված, երաշխիքային գործառնություններից առաջացած վնասների» արտահայտությունը:

գ) 11-րդ հոդվածում «մուտքերը» բառից հետո ավելացնել «հիմնական միջոցների մաշվածքի գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆունկցիաների իրականացմանը աջակցելու նպատակով տրամադրված ֆինանսական միջոցները» բառերը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
03.03.1995
N 32
Որոշում