Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

110.0762.300908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008290

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 սեպտեմբերի 2008 թվականի N 762-Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 678-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին»

i

N 687-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը լրացնել նոր 9-րդ բաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

75. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում ամբողջ թղթակցությունը գրանցվում է հատուկ գրանցամատյանների և /կամ/ համակարգչի միջոցով:

76. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, հրամանների, մակագրված փաստաթղթերի պատշաճ և ժամանակին կատարման համար անմիջականորեն պատասխանատու է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:

77. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն իրավունք ունեն ստորագրել անմիջապես իրենց անունով ստացված գրությունների պատասխանները, ինչպես նաև անմիջականորեն իրենց լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի լուծմանը վերաբերող փաստաթղթերը:

78. Նախարարության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ փաստաթղթերի առաքումը կատարվում է առանձնացված ստորաբաժանման միջոցով:

Մնացած բոլոր դեպքերում նախարարության առանձնացված ստորաբաժանման ելից փաստաթղթերի ստորագրումը, ելքագրումը, առաքումը կանոնակարգվում է սույն կարգի 5-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

79. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներին նախարարության կողմից հատկացվում է հատուկ դասիչ ելից փաստաթղթերը ձևակերպելու համար»:

2. Քարտուղարությանը` /պետ` Գ. Հովհաննիսյան/ և օրենսդրության և իրավաբանական վարչությանը` /պետ` Մ. Գրիգորյան/ սահմանված կարգով հրամանը ներկայացնել պետական գրանցման:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
22.09.2008
N 762-Ն
Հրաման