Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1 ...

05.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2000  -ից մինչեւ   05.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 16.01.02 թիվ ՆՀ-1021 հրամանագիր)

i

030.0057.030698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի առաջարկություններ, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով:

i

2. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

(2-րդ կետը ուժը կորցրել է 25.08.99 թիվ ՆՀ-371 հրամանագիր)

3. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին`

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի հ. 180 որոշմամբ հաստատված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը, դրանում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ` համաձայնեցված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցիական կենտրոնական հանձնաժողովի հետ, ապահովել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների իրականացումը,

- աշխատանքները կազմակերպել իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

i

- 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-289 հրամանագիրը,

- 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմում լրացումներ կատարելու մասին» ՆՀ-294 հրամանագիրը,

i

- 1995 թվականի հունվարի 31-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-412 հրամանագիրը,

- 1994 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կանոնադրությունը համալրելու մասին» ՆՀ-79 հրամանագիրը

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

3 հունիսի 1998 թ. ՆՀ-57

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի

ՆՀ-57 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ԿԱԶՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(կազմն ուժը կորցրել է 25.08.99 թիվ ՆՀ-371 հրամանագիր)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ /հանձնաժողովի նախագահ/

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ /համաձայնությամբ/

    Վահան Հովհաննիասյան     - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության,

մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ /համաձայնությամբ/

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ

Մերուժան Տեր-Գուլանյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր /համաձայնությամբ/

Երևանի Քաղաքապետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն

Մատենադարանի տնօրեն

Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ

    Ռուբեն Անգալադյան     - գրող. մշակութագետ

(կազմը լրաց. 24.06.98 թիվ ՆՀ-66 հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.06.1998
N ՆՀ-57
Հրամանագիր