Սեղմել Esc փակելու համար:
Կ. ԵՍԱՅԱՆԻՆ ԵՎ Ե. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ԵՍԱՅԱՆԻՆ ԵՎ Ե. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0889.111108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2008 թվականի N 889-Ա

 

Կ. ԵՍԱՅԱՆԻՆ ԵՎ Ե. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2008 թվականի դեկտեմբերի 11-12-ը, իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կ. Եսայանին և նույն նախարարության աշխատակազմի սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի պետ Ե. Դավթյանին 2008 թվականի դեկտեմբերի 10-12-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` «Էթիկան և անկախությունը սպորտում» խորագրով սպորտի եվրոպական նախարարների խորհրդաժողովի 11-րդ խորհրդին մասնակցելու համար:

2. Կ. Եսայանի և Ե. Դավթյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Եսայանի և Ե. Դավթյանի` Աթենք մեկնելու հետ կապված հարցերը:

4. Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 25.12.08 թիվ 1080-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.11.2008
N 889-Ա
Որոշում