Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.11.2008  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 30.09.11 թիվ 257-Ն հրաման)

i

322.0295.151108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 295-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման առանձնահատկությունների մասին» հրահանգը` համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 25-ի

N 295-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային

ստորաբաժանումներում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների

պետական գրանցման առանձնահատկությունների մասին

 

1. Սույն հրահանգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 37 և 38-րդ հոդվածների պահանջների համաձայն`

1) հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատարանի որոշումների, իրավաբանական անձանց լուծարման, վերակազմավորման գործընթացն իրականացնող մարմինների որոշումների, իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումը դատարանի վարույթ ընդունելու, սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշումների, վճիռների կամ դրանց վերաբերյալ տեղեկացնող դատարանի գրության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լիազորություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի /այսուհետև` սահմանափակում կիրառող անձ/ որոշման հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների,

2) օրենքով կամ իրավական այլ ակտերով, պայմանագրով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրով գույքի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելն արգելելու` գույքը օգտագործելու, փոփոխության ենթարկելու և այլ արգելք կիրառելու /այսուհետև` իրավունքների սահմանափակումներ/,

3) օրենքով կամ իրավական այլ ակտերով, պայմանագրով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրով գույքը որոշակի նպատակներով շահագործելու և/կամ/ օգտագործելու սահմանափակումների,

4) օրենքի ուժով, դատարանի որոշումով, վճռով կամ պայմանագրով սերվիտուտի իրավունքից ծագող սահմանափակումների պետական գրանցման առանձնահատկությունները:

2. Իրավունքների սահմանափակումները գրանցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի» իրավունքի սահմանափակման առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի «Սահմանափակումներ: Իրավունքի ձեռքբերում և դադարում» բաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում են`

1) «Սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը» սյունակում` սահմանափակում կիրառող անձի տվյալները:

ա. Իրավունքների սահմանափակումների դեպքում «Սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը» սյունակում լրացվում է այն անձի տվյալները, ում օգտին սահմանվել է սահմանափակումը, այդ թվում եթե այդ սահմանափակումը կիրառվել է օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

2) Սույն հրահանգի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում «Սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը» սյունակում լրացվում է սահմանափակման ակտի կայացման ամիսը, ամսաթիվը, առկայության դեպքում նաև համարը:

3) Իրավունքների սահմանափակումների դեպքում «Սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը սյունակում լրացվում է`

ա. օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ձեռք բերվելու դեպքում` օրենքի կամ իրավական ակտի անվանումը, ուժի մեջ մտնելու ամսաթիվը և համապատասխան համարը.

բ. պայմանագրով կամ համաձայնագրով ձեռք բերելու դեպքում` պայմանագրի կամ համաձայնագրի անվանումը, նոտարական վավերացման ամսաթիվը` ըստ անհրաժեշտության, և սեղանամատյանում գրանցման հերթական համարը:

4) «Սահմանափակման ժամկետը» սյունակում այն ժամկետը, որը նշված է համապատասխան ակտում կամ պայմանագրում: Եթե նման ժամկետ նշված չէ, ապա գրառվում է «անժամկետ»:

5) «Սահմանափակման պայմանները» սյունակում` սահմանափակման իրավունք հաստատող փաստաթղթում նշված իրավունքի սահմանափակման բնույթը, օրինակ` արգելանք, կալանք, որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին որոշումների դեպքում նշվում է արգելված գործողությունը /օրինակ` օտարելու արգելք/, գույքի իրացման կասեցում և այլն:

ա. Մեկ ակտով իրավունքների սահմանափակման մի քանի միջոցների կիրառման դեպքում «Սահմանափակման պայմանները» սյունակում նշվում են բոլոր միջոցները:

6) «Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը» սյունակում նշվում է այն փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը, որի ուժով դադարել է տվյալ սահմանափակումը:

7) «Գրանցումը կատարող անձի ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ» սյունակում ստորագրվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի /վերջինիս բացակայության դեպքում` փոխարինող պաշտոնատար անձի/ կողմից, գրառվում են վերջինիս ազգանունը և սահմանափակման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը:

ա. Սույն կետով սահմանված իրավունքների կամ որոշակի գործողություններ կատարելու սահմանափակումների պետական գրանցումը դադարեցվում է սահմանափակում կիրառած անձանց, պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա գրանցման դեպքում` այն անձանց գրությունների հիման վրա, ում օգտին կիրառվել կամ ով սահմանել է սահմանափակումը:

3. Սահմանափակման վերաբերյալ պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է սահմանափակում կիրառող անձին, իսկ իրավունքների սահմանափակումների դեպքում` այն անձին, ում օգտին կիրառվել է սահմանափակումը:

4. Օրենքի ուժով, դատարանի որոշմամբ, վճռով կամ պայմանագրով սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի» իրավունքի սահմանափակման առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի «Սերվիտուտի իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում է`

1) «Օգտագործողի անունը (անվանումը), ում օգտին է տրվել սերվիտուտի իրավունքը» սյունակում այն անձի անունը, անվանումը, ում օգտին տրվել է սերվիտուտի իրավունք.

2) «Ինչ իրավունք է տրվել սերվիտուտով» նշվում է` օրենքի ուժով, պայմանագրով կամ համաձայնագրով, դատարանի որոշմամբ կամ վճռով սահմանված սերվիտուտի իրավունքի բնույթը (ճանապարհի, անցուդարձի համար, և այլն).

3) «Սերվիտուտի պայմանագրի ամիսը, ամսաթիվը,» սյունակում օրենքի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելու, պայմանագրի կամ համաձայնագրի վավերացման կամ դատարանի որոշման, վճռի կայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համապատասխան համարները).

4) «Սերվիտուտի գործողության ժամկետը» սյունակում համապատասխան ակտով սահմանված սերվիտուտի գործողության ժամկետը, իսկ դրա բացակայության դեպքում գրառվում է անժամկետ).

5) «Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը և ամսաթիվը» սերվիտուտի իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը):

5. Սերվիտուտի իրավունքից ծագող սահմանափակումների պետական գրանցումն իրականացվում է սույն հրահանգի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
25.09.2008
N 295-Ն
Հրաման