Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ...

14.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.1998  -ից մինչեւ   14.07.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 04.06.99 թիվ 214-Ա հրաման)

i

118.0145.150698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 մայիսի 1998 թ. թիվ 145

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»:

 

              ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

      ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ         ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

                                           ՆԱԽԱՐԱՐ

      _____________ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ            ________________ Է. ՍԱՆԴՈՅԱՆ

 

      «20» ՄԱՅԻՍԻ 1998 Թ.                  «20» ՄԱՅԻՍԻ 1998 Թ.

 

ԿԱՐԳ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի և կանոնակարգում է բանկերի դեբիտորական պարտքերի դասակարգման, հնարավոր կորուստների պահուստին մասհանումների կատարման և անհուսալի ճանաչված պարտքերի դուրսգրման հարցերը:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտք (այսուհետ` պարտք) է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների ու հիմնարկների (այդ թվում` բանկերի), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից բանկին վճարման ենթակա այն պարտավորությունների գումարը, որն առաջացել է բանկի հետ նրանց ֆինանսատնտեսական փոխհարաբերությունների արդյունքում:

 

1.2. Սույն կարգի նպատակների համար պարտքերը ստորաբաժանվում են երկու խմբի.

1-ին խումբ` բանկերի հիմնական ակտիվային գործառնությունների, այն է` ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգի), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պարտքեր,

2-րդ խումբ` այլ պարտքեր (ակտիվային այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ և/ կամ երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջներ):

 

1.3. Պարտքերի մեջ չեն ներառվում վարկերի (այդ թվում` միջբանկային վարկերի, դեպոզիտների), արժեթղթերի գծով պարտավորությունները, ինչպես նաև բանկերի հիմնական ակտիվային գործառնությունների գծով ստացվելիք գումարները, եթե դրանք մինչև պայմանագրով սահմանված մարման (վճարման) ժամկետի ավարտը վերաձևակերպվել են որպես վարկային պարտավորություն:

 

1.4. Սույն կարգի նպատակներով 1.2. կետում նշված պարտքերի թվին չեն դասվում սահմանված կարգի համաձայն դրանց գծով առանձին հաշվառվող տոկոսային և այլ եկամուտների (դիսկոնտ, լիզինգի տոկոս և այլն) մասով ստացվելիք գումարները, ինչպես նաև ստացվելիք այն գումարները, որոնք ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի եկամուտներին: Նշված գումարների մասով հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում, և դրանց դուրսգրումը կատարվում է սույն կարգի 3.2. կետով սահմանված կարգով:

 

1.5. Սույն կարգի նպատակների համար ժամկետանց են համարվում`

ա) այն պարտքերը, որոնք պայմանագրով սահմանված ժամկետում չեն մարվել (վճարվել) և, կողմերի համաձայնությամբ, մինչև մարման ժամկետի լրանալը պայմանագրային կարգով չեն երկարաձգվել,

բ) այլ բանկերում բացված թղթակցային հաշիվների մնացորդները` հաշվետիրոջ կողմից ներկայացված առաջին պահանջը չբավարարելու պահին հաջորդող 30-րդ օրվանից,

գ) տրված երաշխիքների և բացված ակրեդիտիվների դիմաց բանկից գանձված գումարների գծով առաջացած պարտքերը, եթե դրանք չեն վերաձևակերպվել որպես վարկային պարտավորություն` գանձման պահին հաջորդող` 60-րդ օրվանից (եթե կողմերի փոխհամաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանված),

դ) այն պարտքերը, որոնց համար պայմանագրով սահմանված չէ մարման (վճարման) ժամկետ /կամ բացակայում է պայմանագիրը/` գործարքի /գործառնության/ կատարման պահին հաջորդող 60-րդ օրվանից:

 

1.6. Սույն կարգում սահմանված ժամկետներն առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:

 

2. Պարտքերի դասակարգումը և դրանց հնարավոր

կորուստների պահուստի ձևավորումը

 

2.1. Սույն կարգի 1.2. կետին համապատասխան խմբավորված պարտքերը, ելնելով ժամկետանց օրերի թվից, դասակարգվում են 4 դասի` ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի: Պարտքերի նշված դասակարգմանը համապատասխան մասհանումները պահուստին, ըստ պարտքերի առանձին խմբերի և դասերի, կատարվում են ստորև բերվող աղյուսակներում նշված չափերով.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

1-ին խումբ պարտքերի դասակարգումը և պահուստին

մասհանումների կատարման սահմանաչափերը

 

.___________________________________________________________________.

|   ՊԱՐՏՔԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ                 |   Պահուստին մասհանման        |

|        ՕՐԵՐԸ                       |   սահմանաչափերը (%) ըստ      |

|                                    |   պարտքերի 1-ին խմբի         |

|                                    |   համապատասխան դասերի        |

|____________________________________|______________________________|

|           1                        |             2                |

|____________________________________|______________________________|

| 1. Պարտքի ժամկետանց դառնալու       |       ոչ ստանդարտ            |

|  օրվանից մինչև  60-րդ օրը ներառյալ |   ____________________       |

|                                    |        մինչև  20             |

|____________________________________|______________________________|

| 2. Պարտքը ժամկետանց դառնալու       |      կասկածելի               |

|  61-րդ օրվանից մինչև  90-րդ օրը    |   ____________________       |

|  ներառյալ                          |        20 - 50               |

|____________________________________|______________________________|

| 3. Պարտքը ժամկետանց դառնալու 91-րդ |      վտանգավոր               |

|   օրվանից մինչև  180-րդ օրը        |   ____________________       |

|   ներառյալ                         |        50 - 70               |

|____________________________________|______________________________|

| 4. Պարտքը ժամկետանց դառնալու       |      անհուսալի               |

|   181-րդ օրը և  ավելի              |   ___________________        |

|                                    |         100                  |

.___________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

2-րդ խումբ պարտքերի դասակարգումը և պահուստին

մասհանումների կատարման սահմանաչափերը

 

.___________________________________________________________________.

|   ՊԱՐՏՔԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ                 |   Պահուստին մասհանման        |

|        ՕՐԵՐԸ                       |   սահմանաչափերը (%) ըստ      |

|                                    |   պարտքերի 2-րդ խմբի         |

|                                    |   առանձին դասերի             |

|____________________________________|______________________________|

|           1                        |             2                |

|____________________________________|______________________________|

| 1. Պարտքի ժամկետանց դառնալու       |       ոչ ստանդարտ            |

|  օրվանից մինչև  180-րդ օրը ներառյալ|   ____________________       |

|                                    |        մինչև  20             |

|____________________________________|______________________________|

| 2. Պարտքը ժամկետանց դառնալու       |      կասկածելի               |

| 181-րդ օրվանից մինչև  270-րդ օրը   |   ____________________       |

| ներառյալ                           |        20 - 50               |

|____________________________________|______________________________|

| 3. Պարտքը ժամկետանց դառնալու 271-րդ|      վտանգավոր               |

|   օրվանից մինչև  360-րդ օրը        |   ____________________       |

|   ներառյալ                         |        50 - 100              |

|____________________________________|______________________________|

| 4. Պարտքը ժամկետանց դառնալու       |      անհուսալի               |

|   361-րդ օրը և  ավելի              |   ___________________        |

|                                    |         100                  |

.___________________________________________________________________.

 

2.2. Ֆակտորինգային գործառնությունների, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգի), բանկերի կողմից տրված երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք գումարների մասով առաջացած պարտքը համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու 181-րդ օրվանից:

Բանկի կողմից ստացվելիք այլ գումարների (պահանջների) մասով առաջացած պարտքը (2-րդ խումբ) համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու 361-րդ օրվանից:

Պարտքը համարվում է անհուսալի նաև այն դեպքում (անկախ ժամկետանց օրերի թվից), երբ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտապանը սնանկ է ճանաչվել կամ վավերացվել է վերջինիս կողմից պարտքի մարման անհնարինությունը:

 

2.3. Պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները պարտքերի յուրաքանչյուր խմբի համապատասխան դասի համար սույն կարգի 2.1. կետով ամրագրված տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն սահմաններում բանկերը կատարում են ինքնուրույնաբար` ելնելով պարտքի ժամկետանց օրերի թվից, պարտքի ռիսկայնության աստիճանից (կապված պարտապանի ֆինանսական վիճակի վատթարացման և/ կամ հնարավոր անվճարունակության առաջացման հետ) և պարտքի գումարի լրիվ կամ մասնակի չմարման դեպքում հնարավոր կորուստների չափերից:

 

2.4. Սույն կարգի 1.2. կետում նշված 2-րդ խմբի այն պարտքերի մասով, որոնցից յուրաքանչյուրի գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, հնարավոր կորուստների պահուստին մասհանումներ կարող են չկատարվել: Այդ դեպքում սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերը դուրս են գրվում սույն կարգի 3.1. կետով սահմանված կարգով:

 

2.5. Պահուստի միջոցներն օգտագործվում են բացառապես սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված պարտքերի դուրսգրման համար: Եթե տվյալ պարտքերի գծով ձևավորված պահուստի միջոցները չեն բավարարում անհուսալի ճանաչված պարտքի լրիվ գումարի դուրսգրման համար, ապա պահուստի հաշվին չմարված մասի չափով կատարվում է լրացուցիչ մասհանում, այնուհետև միայն պարտքը դուրս է գրվում պահուստի միջոցներից:

 

3. Անհուսալի պարտքերի դուրսգրման և

պարտքերի վերականգնման հաշվառումը

 

3.1. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված պարտքերը դուրս են գրվում «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվի միջոցներից, իսկ 2.4. կետում նշված 2-րդ խմբի անհուսալի ճանաչված այն պարտքերը, որոնց գծով պահուստ չի ձևավորվում` միանվագ կարգով, բանկի ծախսերով («Ստացվելիք գումարների դուրսգրումներ, որոնց համար նախատեսված չեն պահուստներ» հաշվով):

Անհուսալի ճանաչված պարտքերը սույն կետով սահմանված կարգով դուրս են գրվում անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը:

 

3.2. Սույն կետի 1.4. կետում նշված ստացվելիք գումարները, որոնք սահմանված կարգի համաձայն հաշվեգրվել են բանկի եկամուտներին, սակայն չեն մարվել (վճարվել) պայմանագրերով նախատեսված ժամկետներում, դուրս են գրվում` նվազեցնելով բանկի եկամուտները`

ա) դրանց ժամկետանց դառնալու (պայմանագրով սահմանված մարման (վճարման) ժամկետը լրանալու) օրվանից հաշված` 90-րդ օրը,

բ) սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքի հիմնական գումարի դուրսգրման օրը:

 

3.3. Սույն կարգի 2.1. կետին համապատասխան դասակարգված, սակայն հաշվեկշռից դեռևս դուրս չգրված պարտքերի լրիվ կամ մասնակի մարման դեպքում համապատասխան չափով ճշտվում է պահուստի ընդհանուր մեծությունը, և այդ չափով կուտակված մասհանումների գումարներն ուղղվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

Սույն կարգի 3.1. և 3.2. կետերով սահմանված կարգով հաշվեկշռից դուրս գրված գումարների (կորուստների և չստացված եկամուտների) լրիվ կամ մասնակի վերականգնման դեպքում վերականգնված գումարներն ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

 

3.4. Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի պարտքերը հաշվառվում են «Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր» ծանուցման հաշվում:

 

3.5. Պարտապանի անվճարունակության հետևանքով հաշվեկշռից անհուսալի պարտքերի դուրսգրումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում:

 

4. Կարգը գործողության մեջ դրվելը և

անցումային դրույթներ

 

4.1. Սույն կարգը գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի համար սահմանված կարգով հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

 

i

4.2. Սույն կարգը գործողության մեջ դրվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 19.03.97 թ. և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 26.06.97 թ. հաստատված «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը:

 

4.3. Սույն կարգը գործողության մեջ մտնելու ամսվա վերջին օրվա դրությամբ բանկերը սույն կարգի պահանջներին և չափանիշներին համապատասխան կատարում են սահմանված չափերով մասհանումներ պարտքերի հնարավոր կորուստների պահուստին, ինչպես նաև հաշվեկշռից դուրս են գրում սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերը` միանվագ կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800139

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.05.1998
N 145
Հրաման