Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.0784.161208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հուլիսի 6-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 03.12.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի հուլիսի 6-ին` Երևան քաղաքում: Համաձայնագրի նպատակն է շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի շրջանակում բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա:

2. Համաձայնագիրը սահմանում է հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճից գանձվող հարկերը, ձեռնարկությունների` ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը, վճարվող շահաբաժիններն ու տոկոսները, ռոյալթին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Չեխիայի Հանրապետությունում հարկվող եկամուտ ստանալիս երաշխավորել ՀՀ ռեզիդենտի եկամտահարկի և գույքահարկի նվազեցում Չեխիայի Հանրապետությունում վճարված համապատասխան հարկերին հավասար գումարի չափով,

- Չեխիայի Հանրապետության քաղաքացիներին և ոչ քաղաքացի ռեզիդենտներին չենթարկել ավելի ծանր հարկման, քան միևնույն հանգամանքներում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ՀՀ քաղաքացիները,

- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորել Չեխիայի Հանրապետության մշտական հաստատության ոչ պակաս բարենպաստ հարկում, քան համանման գործունեություն իրականացնող ՀՀ ձեռնարկությունների հարկումը,

- Չեխիայի ռեզիդենտին ՀՀ-ում վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները հարկվող շահույթի որոշման նպատակով նվազեցնել նույն պայմաններով, ինչպես Չեխիայի Հանրապետությունում ՀՀ ռեզիդենտին,

- Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է Չեխիայի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ անուղղակի կամ ուղղակի վերահսկվում է նրանց կողմից, առաջինը չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ պարտավորությունների կատարման, քան ՀՀ այլ համանման ձեռնարկությունները,

- ապահովել համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի հուլիսի 6-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 դեկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-784

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.12.2008
N ՍԴՈ-784
Որոշում