Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 940-Ա Ո ...

 

 

041.1067.241208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի N 1067-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 940-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Ռ. Մանուկյանի փոխարեն ընդգրկել Լ. Նանյանին, Ս. Պիպոյանի փոխարեն` Ս. Մելիքյանին, Հ. Ջիվանյանի փոխարեն` Ա. Պետրոսյանին, Կ. Հովսեփյանի փոխարեն` Հ. Բարսեղյանին, Ս. Բադալյանի փոխարեն` Ս. Մեսրոպյանին, Յու. Սաֆյանի փոխարեն` Ա. Մկոյանին, Հ. Թոռունյանի փոխարեն` Ս. Պետրոսյանին.

2) այդ կապակցությամբ`

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերը փոխարինել «Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերով,

բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Պիպոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ», «Հ. Ջիվանյան - Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի տնօրեն» և «Կ. Հովսեփյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի խորհրդական» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ս. Մելիքյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ», «Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ» և «Հ. Բարսեղյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի օգնական» բառերով,

գ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Բադալյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր», «Յու. Սաֆյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ» և «Հ. Թոռունյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ս. Մեսրոպյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի դոցենտ», «Ա. Մկոյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր» և «Ս. Պետրոսյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի օգնական, պատմության ամբիոնի դոցենտ» բառերով.

2) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Ա. Ալեքսանյան     - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի

                        ֆիզդաստիարակության ֆակուլտետի 2-րդ կուրսի

                        ուսանողուհի

 

    Լ. Ավագյան        - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի      

                        պատմաբանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի

                        ուսանողուհի

 

    Ա. Գևորգյան       - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի

                        ֆիզմաթ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի»:

 

    Ջ. Դանիելյան      - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար

                        լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

    Ա. Դինարյան       - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի

                        մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

    Հ. Շախուլյան       - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի          

                         բնաաշխարհագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի

                         ուսանողուհի

 

2) խորհրդի անդամի պաշտոնի փոփոխության կապակցությամբ`

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Նազարյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Բաղրամյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ինժեներատեխնիկական ամբիոնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Բաղրամյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ինժեներատեխնիկական ամբիոնի պրոֆեսոր» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2008
N 1067-Ա
Որոշում