Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0326.120698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 1998 թվականի թիվ 326

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի հունիսի 22-25-ը Երևանում հայ-ուկրաինական գործարար համաժողով անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) ապահովել հայ-ուկրաինական գործարար համաժողովի աշխատանքների իրականացումը.

բ) նախապատրաստել հայ-ուկրաինական գործարար համաժողովի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

գ) հայ-ուկրաինական գործարար համաժողովի մասնակիցներին տեղավորել «Անի» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` կազմակերպել ոսկերչության, քարերի մշակման և ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) հայ-ուկրաինական գործարար համաժողովի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան նիստերի դահլիճը.

բ) ուկրաինական պատվիրակության ղեկավարությանը տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.

գ) ուկրաինական պատվիրակության ղեկավարության սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ ավտոմեքենա:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտի:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հայ-ուկրաինական գործարար համաժողովի աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.06.1998
N 326
Որոշում