Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.01.2009  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-209-Ն օրենք)

i

010.0247.301208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը և վճարման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց համար եկամտահարկին և ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Արտոնագրային վճար վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող` բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

2. Արտոնագրային վճար վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակների մասով մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացման շրջանառության (համախառն եկամտի) ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն դրամը:

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք, որոնք`

1) արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդող օրացուցային տարվա որևէ պահի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր.

2) իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են այլ անձանց աշխատուժը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական այլ անձանց վճարովի ծառայությունները (աշխատանքները):

 

i
ՀՈԴՎԱԾ 5. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԵԼԸ

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարում արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն` տվյալ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ամսից մինչև տվյալ տարվա վերջը արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ամսվա վերջին օրվանից ոչ ուշ:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա 1-ին (կամ 2-րդ) կիսամյակում արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն` համապատասխանաբար տվյալ տարվա հունվարի 31-ից կամ հուլիսի 31-ից ոչ ուշ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ամսից մինչև տվյալ կիսամյակի վերջը արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն տվյալ ամսվա վերջին օրվանից ոչ ուշ:

3. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն արտոնագրային վճար վճարողը հաշվառվում է հարկային մարմնում և ստանում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիրը, որտեղ պարտադիր նշվում են արտոնագրային վճար վճարողի անունը, ազգանունը, արտոնագրային վճարի տրամադրման տարին, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև գործունեության իրականացման տեսակը (տեսակները):

4. Արտոնագիրը տրամադրվում է դիմում-հայտարարության ներկայացման տարվա (կամ կիսամյակի) համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի տարեկան չափը սահմանվում է`

1) Երևան քաղաքում` 60,0 հազ. դրամ.

2) մարզկենտրոններում` 30,0 հազ. դրամ.

3) այլ քաղաքներում և Երևան քաղաքի վարչական սահմաններից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում` 24,0 հազ. դրամ.

4) հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 3,6 հազ. դրամ.

5) այլ վայրերում` 12,0 հազ. դրամ:

Մեկից ավելի գործունեության տեսակներ իրականացնելու համար երկրորդ և հաջորդ յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն կետում նշված չափերի 50 տոկոսի չափով:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի կիսամյակային չափը սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արտոնագրային վճարի տարեկան չափի 50 տոկոսի չափով:

Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով ոչ լրիվ կիսամյակի կամ կիսամյակը գերազանցող ոչ լրիվ տարվա համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արտոնագրային վճարի տարեկան չափի մեջ տեսակարար կշռով, որը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ներառված ամիսների թվի և 12-ի հարաբերությամբ:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու դեպքում արտոնագրային վճար վճարողները հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Արտոնագրային վճար վճարողները, որոնք տվյալ տարվա ընթացքում գրանցվում են որպես անհատ ձեռնարկատեր, նրանց տվյալ տարվա եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի գումարներից չեն հաշվանցվում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները, ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ավելացված արժեքի հարկի գումարները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ, ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ:

3. Արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ արտոնագրային վճար վճարողի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին իր հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմին` հարկային մարմնի սահմանած ձևով դիմում ներկայացնելու և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են միանվագ` արտոնագիրը ստանալուց:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք 2009 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն տվյալ տարվա մարտի 31-ից ոչ ուշ` վճարելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված արտոնագրային վճարների տարեկան չափի 10/12-ը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք 2009 թվականի մարտի 1-ից հունիսի 30-ը ներառյալ արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով դիմում-հայտարարություն 2009 թվականի մարտի 31-ից ոչ ուշ` վճարելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված արտոնագրային վճարների կիսամյակային չափի 4/6-ը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսունմեկերորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2008 թվականի

ՀՕ-247-Ն

 

Հավելված

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Բնակչության պատվերով կատարվող`

1.1. կոշկեղենի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում,

1.2. բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալանտերեայի ապրանքատեսակների արտադրություն և նորոգում,

1.3. հագուստի արտադրություն և նորոգում,

1.4. գլխարկների արտադրություն և նորոգում,

1.5. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում,

1.6. հեծանիվների և այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի արտադրություն և նորոգում,

1.7. գեղազարդ և տնտեսական խեցեգործական արտադրատեսակների արտադրություն,

1.8. ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն,

1.9. բրուտագործական տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն.

2. երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի և (կամ) ժամացույցների նորոգում և տեխնիկական սպասարկում.

3. կար ու ձևի, հելունագործության դասավանդում.

4. լեզուների ուսուցման դասընթացներ.

5. բուհեր և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ, այլ վճարովի դասընթացներ` նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար.

6. պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.

7. անկախ դերասանների գործունեություն` դրամատիկական դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, երգիչների, հեղինակների, ասմունքողների, համերգավարների.

8. կերպարվեստանոցների գործունեություն (քանդակագործների, նկարիչների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտանկարիչների, բեմի նախագծողների և ձևավորողների) գործունեություն.

9. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն.

10. տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից (խոհարարներ, սպասուհիներ, մատուցողներ, ծառաներ, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդներ, պահակներ, տնային դաստիարակչուհիներ, տնային ուսուցիչներ, քարտուղարներ, երթևեկ դայակներ և այլն).

11. դարբնոցային գործունեություն:

 

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-247-Ն օրենք