Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2008 թվականի N 11

 

i

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 76-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունների համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2008 թվականի համար շահութահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 47.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 31.2-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2008 թվականի համար եկամտահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 29.1-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից:

Միաժամանակ`

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելվածով սահմանված շահութահարկի հաշվարկի ցուցումների համաձայն հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող 0500x20%)») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)` որպես 0500 տողի և 20%-ի արտադրյալ, ինչպես նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող 0600Ա),

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1088-Ն որոշմամբ հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հավելված N 2) 58-րդ տողին վերաբերող լրացման բացատրությունների համաձայն այդ տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[23]+տող[49]+տող[57]):

2008 թվականի տարեկան շահութահարկի և տարեկան եկամուտների մասին հաշվարկների լրացման առումով հարկ վճարողների կողմից նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունները 2008 թվականի շահութահարկի հաշվարկի 0600 տողում նշում են հաշվարկի 0500 տողի և 20%-ի արտադրյալը` համախառն եկամտի 2%-ի և 10%-ի սահմաններում, գումարած 2008 թվականին ավարտված ստուգումներով լրացուցիչ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող շահութահարկի գումարները (տող 0600Ա):

2. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերը 2008 թվականի եկամտահարկի հաշվարկի [58] տողում նշում են հաշվարկի տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[23]+տող[49]+տող[57])` տվյալ տարվա համախառն եկամտի (տող[1]+տող[19]/սյունակ[16]+տող[20]/սյունակ[16]+տող[21] /սյունակ[16]+տող[22] /սյունակ[16]+տող[24]+տող[44]/I...XII) 2%-ի և 10%-ի սահմաններում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.12.2008
N 11
Պաշտոնական պարզաբանում