Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.01.2009  -ից մինչեւ   08.01.2009  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 12.12.13 թիվ 1384-Ա որոշում)

i

040.0038.160109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2009 թվականի N 38-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 1,61 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագրերը` 004-013 և 004-014) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ այդ հողամասի վրա գտնվող «Ժողովրդական տուն» շինությունն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ու շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կնքել նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման և շինության նվիրատվության պայմանագրեր:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի և շինության նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և նվիրատվության պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2009
N 38-Ա
Որոշում