Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ) ՎԱՐՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 941-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ) ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող` արտաքին ռեսուրսներ ենթադրող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչարարության ռազմավարության 2009-2012 թվականների ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.05.09 թիվ 527-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի զարգացման 2007-2009 թվականների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» N 696-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 14.05.09 թիվ 527-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 7-ի

N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 23.02.12 թիվ 195-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 25.02.10 թիվ 185-Ն որոշում)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 7-ի

N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 23.02.12 թիվ 195-Ն որոշում)

 

(2-րդ հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 61-Ն, 25.02.10 թիվ 185-Ն 17.02.11 թիվ 129-Ն որոշումներ)

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 7-ի
N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆԹԱԴՐՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 23.02.12 թիվ 195-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 61-Ն, 25.02.10 թիվ 185-Ն, 17.02.11 թիվ 129-Ն որոշումներ)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 7-ի

N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009-2012 թթ. ԾՐԱԳԻՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.

Մաքսային վարչարարության ռազմավարության սկզբունքները

I. ՍԿԶԲՈՒՆՔ. Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված նույնատիպ ապրանքների դիմաց հավասարաչափ մաքսային վճարների գանձում

II. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային ծառայության արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում

III. ՍԿԶԲՈՒՆՔ. Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության համակարգի ներդրում և զարգացում

IV. ՍԿԶԲՈՒՆՔ. Ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնում և մաքսային միջնորդի ինստիտուտի զարգացում

V. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային ընթացակարգերի պարզեցում

VI. ՍԿԶԲՈՒՆՔ. Այլ մարմինների հետ արդյունավետ համագործակցության ապահովում

VII. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային մարմինների տեխնիկական վերազինում

ԱՄՓՈՓՈՒՄ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մաքսային ծառայությունն այն կառույցն է, որը մշտապես առանցքային նշանակություն ունի պետության տնտեսական զարգացման և արտաքին առևտրի կառավարման գործում:

Մաքսային մարմինները, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովողը, կիրարկում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված նորմերը և վերահսկում են դրանց կատարումը:

Մաքսային ծառայությունն այն կառույցն է, որի հիմնական առաքելությունը պետք է ուղղված լինի տնտեսության և հասարակության պաշտպանությանը: Այս շրջանակներում առանձնակի ուշադրության է արժանի այնպիսի կարևորագույն մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը: Ահաբեկչության անընդհատ ահագնացող տեմպերը, թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման ուղիների և մեթոդների կատարելագործումը հանգեցրել են իրավապահ ոլորտում նոր խնդիրների ստեղծմանը և դրանց լուծմանն ուղղված պետության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը: Ի լրումն վերոգրյալ գործառույթների, մաքսային մարմիններն ապահովում են նաև մաքսային վճարների հավաքագրումը:

Նպատակ ունենալով մշակել մաքսային ծառայության գործունեության ռազմավարությունը և սահմանել մաքսային վարչարարության ուղղությունները` վերադաս մաքսային մարմնի կողմից կազմվել է առանցքային սկզբունքներ ունեցող արդիականացման ծրագիր: Ծրագրի հիմքում դրված է այն գաղափարը, որ մաքսային եկամուտների անհրաժեշտ մակարդակը պետք է ապահովել մաքսային վարչարարության արդյունավետության շնորհիվ և զերծ մնալ մաքսային բեռի ծանրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններից: Այս ուղղությամբ կարևորվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված այն քաղաքականությունը, որ մաքսային (հարկային) բեռի արդարացի բաշխման գործընթացում պետք է բացառվի առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին կազմակերպությունների համար որևէ բնույթի արտոնությունների տրամադրումը: Մաքսային վարչարարության կատարելագործման նպատակով ընտրված բոլոր սկզբունքներն ունեն մեկ նպատակ.

մաքսային ծառայությունը դարձնել աննկատ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար և տեսանելի` ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների կամ մաքսանենգության փորձ կատարողների համար:

 

Մաքսային վարչարարության ռազմավարության սկզբունքները

 

Մաքսային վարչարարության ռազմավարությունն առաջիկա տարիներին հիմնվելու է կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրով սահմանված մաքսային վարչարարության բարեփոխումների և արդիականացման վրա` ուղղված լինելով մաքսային եկամուտների ավելացմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև մաքսային և հարկային բեռի արդարացի բաշխմանը, մաքսանենգության դեմ պայքարին և մաքսային կանոնների խախտման դեպքերի թվի նվազմանը, տնտեսվարող սուբյեկտներին բարձրորակ ծառայությունների մատուցմանը և դրանց ժամկետների կրճատմանը, մաքսային համակարգի թափանցիկության ապահովմանը և ազնիվ վարվելակերպի ձևավորմանը:

Իրականացվող բարեփոխումների նպատակն է ունենալ ամբողջապես ավտոմատացված մաքսային վարչարարություն, ռիսկերի վրա հիմնվող համապատասխանության ծրագիր, ինչպես նաև մասնագիտական հմտություններով օժտված ազնիվ աշխատակիցներ:

Մաքսային վարչարարության ռազմավարության բարեփոխումները գործարար միջավայրում պետք է հանգեցնեն այն մթնոլորտի ձևավորմանը, որ տնտեսվարող սուբյեկտները հպարտությամբ ներկայացնեն իրենց կողմից պետությանը վճարված հարկերի մեծությունները, իսկ հարկերից խուսափողները կամ մաքսանենգությամբ զբաղվողները դիտվեն որպես օրինական պետություն ձևավորելու հակառակորդներ:

Մաքսային վարչարարությունն արդիականացնելու նպատակով վերադաս մաքսային մարմինը ընդունել է 7 առանցքային սկզբունք, որոնք հետևողականորեն իրականացնելու արդյունքում մաքսային ծառայությունը կլինի աննկատ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար և տեսանելի` ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների կամ մաքսանենգության փորձ կատարողների համար: Վերադաս մաքսային մարմինը այս սկզբունքների հիման վրա, ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների, կհաստատի միջոցառումների ժամանակացույց` հետագայում գնահատելով կոնկրետ գործողության իրականացման արդյունքը: Մաքսային ծառայությունը հետևողական է լինելու վերոգրյալ 7 սկզբունքների իրագործման գործում` մաքսային վարչարարության բարեփոխումներում ունենալով հաջողության հետևյալ գրավականները.

1. ՈՒնակ, հաստատակամ և դինամիկ առաջնորդում:

2. Շարունակական քաղաքական կամք և աջակցություն:

3. Օրենսդրություն, որը հիմք պետք է ծառայի բարեփոխումների իրականացման համար:

4. Համարժեք ռեսուրսներ, ֆինանսավորում:

5. Պետության, հասարակության և այլ շահագրգիռ կողմերի մասնակցություն և օժանդակություն:

6. Բարեփոխումները մշակող և իրականացնող օղակների միջև համագործակցություն:

Այս գրավականներից գրեթե բոլորն առկա են Հայաստանի Հանրապետությունում: Մաքսային վարչարարության բարեփոխումներում, կարծում ենք, որ առանձնակի կարևոր է շարունակական քաղաքական կամքը և բարեփոխումներն իրականացնողների պատրաստակամությունը: Բարեփոխումների ողջ ժամանակաշրջանում մաքսային ծառայությունը միջոցներ կձեռնարկի մաքսային վճարների հավաքագրման աշխատանքները և իրեն ամրագրված պարտականությունները կատարելու ուղղությամբ:

 

I. ՍԿԶԲՈՒՆՔ. Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված նույնատիպ

ապրանքների դիմաց հավասարաչափ մաքսային վճարների գանձում

 

Հարկեր վճարելը սահմանադրական պարտադիր նորմ է: Թեև հարկերի վճարումը պարտադիր է բոլորի համար, այնուհանդերձ տնտեսվարող սուբյեկտներն առավել պատրաստակամ են վճարում հարկերը, երբ դրանք վճարվում են բոլորի կողմից` իրենց տնտեսական գործունեության արդյունքներին համապատասխան: Արդարությունը հաճախ գնահատվում է այն սկզբունքով, թե արդյոք տնտեսական միևնույն մակարդակի վրա գտնվող և նմանատիպ գործունեություն վարող տնտեսվարող սուբյեկտները մոտավորապես հարկի նույն մեծությունն են վճարում: Անկախ կարգավիճակից և զբաղեցրած դիրքից յուրաքանչյուր անձ պետք է պետությանը վճարի իր հասանելիք կամ իր գործունեության արդյունքում առաջացող հարկերը: Հավասարության սկզբունքի կիրառման ուղղությամբ պետք է իրականացվի հետևյալ քաղաքականությունը.

1. Բացառել պետական ծառայողների հովանավորչությունը ձեռնարկատիրական գործունեության ոլորտում:

2. ՈՒնենալ հստակ, պարզ և թափանցիկ օրենսդրություն, մաքսային պարզեցված ընթացակարգեր: Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրազեկել հասարակությանը:

3. Ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ տնտեսվարող սուբյեկտների օրինական դաշտում գտնվելը լինի առավել պաշտպանված և նպաստավոր:

4. Մաքսային ծառայության ինտերնետային կայքում տեղադրել խոշոր ԱՏԳ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և իրավախախտում իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Ձևավորել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա մաքսային արժեքների որոշման հստակ չափանիշներ` օգտագործելով ինտերնետային կայքերում տեղադրված տեղեկատվությունը, ՀՀ ներքին շուկայում իրականացված ուսումնասիրությունը և հետբացթողումային հսկողության արդյունքները, օրենսդրությամբ սահմանված երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, ինչպես նաև կիրառելով Համաշխարհային մաքսային կազմակերպության երաշխավորությունները:

6. Իրականացվող արդյունավետ հետբացթողումային հսկողության շնորհիվ` ներմուծումների ընդհանուր շրջանառության մեջ ավելացնել ներմուծման այն մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը, որոնց մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով:

7. Անկախ ներմուծումների կամ արտահանումների քանակից և արժեքային մեծություններից, տարբեր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար պայմաններում կիրառել հավասար մոտեցումներ:

Ակնկալվող արդյունք. Մաքսային մարմինների կողմից, բոլոր արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ հավասար մաքսային ռեժիմի կիրառում և ներմուծված նույնատիպ ապրանքների դիմաց միևնույն մաքսային վճարների գանձում:

 

._____________________________________________________________.

|N |             Միջոցառման անվանումը            | Կատարման   |

|  |                                             | ժամկետը    |

|__|_____________________________________________|____________|

|1.|Մաքսային ընթացակարգերի հրապարակայնությունը և |  2009 թ.   |

|  |թափանցիկությունն ապահովել ինտերնետային կայքի |II եռամսյակ |

|  |միջոցով, ինչպես նաև  հրապարակել մաքսային     |    և       |

|  |ընթացակարգերը, մաքսային արժեքի վերաբերյալ    |շարունակական|

|  |տեղեկատվությունը պարզաբանող տեղեկատուներ,    |            |

|  |ձեռնարկներ և  ժողովածուներ, պատրաստել        |            |

|  |տեսահոլովակներ, կազմակերպել տեղեկատվական     |            |

|  |միջոցառումներ, հեռուստահաղորդումներ, պրես    |            |

|  |կոնֆերանսներ, հարցազրույցներ կամ առանձին     |            |

|  |հանդիպումներ:                                |            |

|__|_____________________________________________|____________|

|2.|Շարունակել պաշտոնական կայքում և  թեժ         |  2009 թ.   |

|  |հեռախոսագծով ստեղծված հնարավորության         |II եռամսյակ |

|  |գործարկումը, որի շնորհիվ քաղաքացիները և      |    և       |

|  |տնտեսվարող սուբյեկտները փոստով կամ           |շարունակական|

|  |հեռախոսազանգով կարող են դիմել վերադաս        |            |

|  |մաքսային մարմնի ղեկավարին:                   |            |

|__|_____________________________________________|____________|

|3.|Մաքսային ծառայության գծով առանձին պարբերականի|  2009 թ.   |

|  |հրատարակում «Մաքսատուն»                      |II եռամսյակ |

|__|_____________________________________________|____________|

|4.|Մաքսային ծառայության գործունեության          |  2009 թ.   |

|  |վերաբերյալ տարեկան հաշվետվության հրապարակում |II եռամսյակ |

|  |                                             |    և       |

|  |                                             |շարունակական|

|__|_____________________________________________|____________|

|5.|Եվրոպական Հանձնաժողովի «Օրինակելի մաքսային   |  2009 թ.   |

|  |ծառայություն» /Customs Blueprints/ ձեռնարկի  |II եռամսյակ |

|  |հայերեն լեզվով տարբերակի հրատարակություն     |    և       |

|  |                                             |շարունակական|

|__|_____________________________________________|____________|

|6.|Մաքսային օրենսդրության վերանայում` միջազգային|  2009 թ.   |

|  |չափանիշներին /Եվրամիության օրենսդրություն,   |IV եռամսյակ |

|  |միջազգային մաքսային պայմանագրեր և  այլն/     |    և       |

|  |համապատասխանեցնելու նպատակով                 |շարունակական|

._____________________________________________________________.

 

II. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային ծառայության արդյունավետ կառավարման

համակարգի ստեղծում

 

Մաքսային վարչարարության կատարելագործման առանցքային հիմնախնդիրներից է մաքսային ծառայության արդյունավետ կառավարումը: Մաքսային ծառայությունը կադրային քաղաքականության առումով պետք է կիրառի ժամանակակից կառավարմանը համահունչ ռազմավարություն: Այդ առումով անհրաժեշտ է կարողանալ գնահատել կատարվող աշխատանքների արդյունավետությունը: Մասնավորապես աշխատանքի գնահատման միջոցով պետք է բացահայտվեն մաքսային ծառայողի մասնագիտական ունակությունները, որակավորման աստիճանը, որակական հատկանիշները, էթիկայի կանոնները պահպանելու կարողությունը: Աշխատանքը գնահատելու արդյունքում պետք է բացահայտվեն մաքսային ծառայության այն ստորաբաժանումները, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:

Մաքսային ծառայողներին մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ հաղորդելու նպատակով պետք է իրականացվի հետևյալ քաղաքականությունը.

1. Մաքսային ծառայողների վերապատրաստում:

2. Աշխատանքային առաջխաղացում. ըստ ընտրված չափորոշիչների համեմատական գնահատման միջոցով իրականացնել մաքսային ծառայության աշխատակիցների առաջխաղացման գործընթաց:

3. Վարձատրում. աշխատանքի գնահատման հստակ չափանիշների սահմանում, վարձատրման իրատեսական համակարգի ներդնում` կիրառելով պարգևատրման նոր չափորոշիչներ:

4. Աշխատանքի կառավարում. քանակական գնահատականների և արդյունքների գրանցման համակարգի ներդնում, աշխատողների էթիկայի կանոնների մշակում, անհրաժեշտության դեպքում խթանման և խրախուսման, ինչպես նաև կարգապահական միջոցների կիրառում:

5. Մաքսային ծառայությունում ռոտացիայի սկզբունքի արմատավորում:

6. Մաքսային գործի ուսուցման պարբերական դասընթացների կազմակերպում` համակարգը մրցութային կարգով բանիմաց և կրթված կադրերով համալրելու նպատակով:

Ակնկալվող արդյունք. Մաքսային ծառայությունում պաշտոնները կզբաղեցվեն մասնագիտական գիտելիքներ և ազնիվ վարվելակերպ ունեցող կադրերով:

 

._____________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                  |Կատարման    |

|   |                                            |ժամկետը     |

|___|____________________________________________|____________|

|7. |Մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով|  2009 թ.   |

|   |մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում |II եռամսյակ |

|   |կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:     |    և       |

|   |                                            |շարունակական|

|___|____________________________________________|____________|

|8. |Մշակել մաքսային ծառայողների իրականացված     |  2009 թ.   |

|   |աշխատանքների գնահատականների և  արդյունքների |II եռամսյակ |

|   |գրանցման համակարգ                           |            |

|___|____________________________________________|____________|

|9. |Մաքսային ծառայության աշխատակիցների արտաքին  |  2009 թ.   |

|   |վերապատրաստում /գործուղում այլ երկրների     |II եռամսյակ |

|   |մաքսային բարձրագույն դպրոցներ/              |    և       |

|   |                                            |շարունակական|

|___|____________________________________________|____________|

|10.|Մաքսային գործի ուսուցման դասընթացների       |  2009 թ.   |

|   |կազմակերպում բուհերի  շրջանավարտների համար  |II եռամսյակ |

|   |                                            |    և       |

|   |                                            |շարունակական|

|___|____________________________________________|____________|

|11.|Մաքսային գործի տարբեր ոլորտների գծով        |  2009 թ.   |

|   |ուսումնական տարբեր ինտերակտիվ ծրագրերի      |III եռամսյակ|

|   |ձեռքբերում և  դրանց միջոցով դասընթացների    |            |

|   |կազմակերպում                                |            |

|___|____________________________________________|____________|

|12.|Այլ երկրների մաքսային ծառայությունների      |  2009 թ.   |

|   |իրավապահ ինստիտուտներում մաքսային           |IV եռամսյակ |

|   |ծառայողների վերապատրաստում /հատկապես        |            |

|   |մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում/       |            |

._____________________________________________________________.

 

III. ՍԿԶԲՈՒՆՔ. Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային

հսկողության համակարգի ներդրում և զարգացում

 

Մաքսային հսկողության համակարգի զարգացման նպատակով վերջին տարիների ընթացքում մշակվել և ընդունվել են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնց միջոցով մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը համապատասխանեցվել է միջազգային լավագույն փորձին:

Սակայն մաքսային համակարգում առկա են այնպիսի խնդիրներ, որոնց կարգավորումը հնարավոր չի իրականացնել միայն իրավանորմատիվային փաստաթղթերի ընդունմամբ: Այդ խնդիրներից է` ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության համակարգի ներդրումը և զարգացումը:

Այս խնդրի կարգավորման հրատապությունը պայմանավորված է ռիսկերի կառավարման գործընթացում ռիսկերի բացահայտման, դասակարգման, գնահատման և առաջադիմական տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց նվազեցման ուղղությունների ընտրությամբ:

Ռիսկերի կառավարման համակարգը թույլ կտա բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը, միևնույն ժամանակ կհեշտացնի և կարագացնի մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության իրականացումը:

Այս նպատակի իրագործման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քաղաքականությունները.

1. Մաքսային համակարգի ռիսկերի կառավարման չափորոշիչներին զուգահեռ կիրառել նաև լոկալ կանոններ, հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանային մաքսային մարմնի առանձնահատկությունները` կապված աշխարհագրական դիրքի, տրանսպորտային միջոցների տեսակի, տեղափոխվող ապրանքների առանձնահատկության, տնտեսվարող սուբյեկտների հետ և այլն: Այդ առումով յուրաքանչյուր ռիսկի չափորոշիչ կարող է ունենալ տարբեր ցուցանիշներ` կախված տարածաշրջանային մաքսային մարմնից:

2. Ռիսկի չափանիշները պետք է պարբերաբար վերանայվեն և արդիականացվեն` հաշվի առնելով նախկինում իրականացված վերահսկողական և հետաքննչական գործունեության արդյունքները:

3. Մաքսային զննման համար ապրանքների ընտրությունն իրականացնել հիմնվելով դրանց ռիսկայնության աստիճանի վերլուծության վրա:

4. Առաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ռիսկային ապրանքներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և փոխանակումը:

Ակնկալվող արդյունք. Ռիսկերի կառավարման` ժամանակակից պահանջները բավարարող համակարգի վրա հիմնված մաքսային հսկողության առկայություն:

 

.______________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                   |Կատարման    |

|   |                                             |ժամկետը     |

|___|_____________________________________________|____________|

|13.|Ռիսկի կառավարման համակարգում ստեղծել         |  2009 թ.   |

|   |տեղեկատվության ձևավորման  և  հավաքագրման բազա|II եռամսյակ |

|___|_____________________________________________|____________|

|14.|Ռիսկի կառավարման համակարգում ձևավորել        |  2009 թ.   |

|   |մոնիտորինգի, վերահսկման, ռիսկերի չեզոքացման  |III եռամսյակ|

|   |կամ նվազեցման համակարգ                       |            |

|___|_____________________________________________|____________|

|15.|«Ռիսկի պրոֆիլների» ստեղծում, որոնք ընդգրկում |  2009 թ.   |

|   |են տեղեկատվություն և  ցուցումներ մաքսային    |III եռամսյակ|

|   |մարմիններին` ռիսկային ապրանքների, մաքսային   |            |

|   |հսկողության իրականացման, հսկողության         |            |

|   |խորության, հաճախակիության և  այլնի վերաբերյալ|            |

|___|_____________________________________________|____________|

|16.|Մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար |  2009 թ.   |

|   |անձանց ուսուցում և  վերապատրաստում           |IV եռամսյակ |

.______________________________________________________________.

 

IV. ՍԿԶԲՈՒՆՔ. Ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնում և մաքսային

միջնորդի ինստիտուտի զարգացում

 

Ներկայումս մաքսային ծառայության առջև դրված գերակա խնդիրներից է` ինքնահայտարարագրման և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագիր ներկայացնողների շրջանակի ընդլայնումը և մաքսային միջնորդների ինստիտուտի կայացումը: Նպատակին հասնելու համար մաքսային ծառայությունը պետք է իրականացնի հետևյալ քաղաքականությունը.

1. Աջակցի տնտեսվարող սուբյեկտներին և մաքսային միջնորդներին`

- բոլոր մաքսային մարմիններում կամ դրանց կից տարածքներում ստեղծելու ինքնահայտարարագրման և մաքսային միջնորդների գրասենյակներ,

- Տնտեսվարող սուբյեկտների գրասենյակներից էլեկտրոնային կապուղիների միջոցով մաքսային հայտարարագրերի ներկայացման և ընդունման հնարավորություն ստեղծելու հարցում,

- Մաքսային պահեստներում ստեղծելու մաքսային միջնորդների գրասենյակներ:

2. Սահմանել մաքսային ձևակերպումների մասնագետների որակավորման քննությունների ծրագիրը և դրանց անցկացման կարգը:

Ակնկալվող արդյունք. Մաքսային ծառայողի և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի շփումների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

 

._____________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                   |Կատարման   |

|   |                                             |ժամկետը    |

|___|_____________________________________________|___________|

|17.|Աջակցել բոլոր սահմանային մաքսային կետերում   |  2009 թ.  |

|   |ինքնահայտարարագրման և  մաքսային միջնորդների  |II եռամսյակ|

|   |կողմից մաքսային հայտարարագրերի լրացման       |           |

|   |գրասենյակների ստեղծմանը:                     |           |

|___|_____________________________________________|___________|

|18.|Աջակցել ՀՀ մարզերի մաքսային պահեստներում     |  2009 թ.  |

|   |մաքսային միջնորդների գրասենյակների ստեղծմանը:|II եռամսյակ|

|___|_____________________________________________|___________|

|19.|«Մաքսային միջնորդի կողմից մաքսային           |  2009 թ.  |

|   |ձևակերպումների  և  մաքսային փոխադրողի կողմից |II եռամսյակ|

|   |մաքսային փոխադրումների վերաբերյալ վերադաս    |           |

|   |մաքսային մարմին հաշվետվության ներկայացման    |           |

|   |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն    |           |

|   |առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի |           |

|   |հրամանի նախագծի մշակում                      |           |

|___|_____________________________________________|___________|

|20.|«Մաքսային միջնորդի և  մաքսային փոխադրողի     |  2009 թ.  |

|   |մատուցած ծառայությունների դիմաց սահմանված    |II եռամսյակ|

|   |սակագների սակագների վերաբերյալ տեղեկատվության|           |

|   |հրապարակայնության ապահովման կարգը սահմանելու |           |

|   |մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական     |           |

|   |եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի նախագծի |           |

|   |մշակում                                      |           |

|___|_____________________________________________|___________|

|21.|«Մաքսային ձևակերպումների  մասնագետների       |  2009 թ.  |

|   |որակավորման քննությունների ծրագիրը և  դրանց  |II եռամսյակ|

|   |անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ         |           |

|   |կառավարությանն առընթեր պետական եկամուտների   |           |

|   |կոմիտեի նախագահի հրամանի նախագծի մշակում     |           |

._____________________________________________________________.

 

V. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային ընթացակարգերի պարզեցում

 

Մաքսային ընթացակարգերի պարզեցումը պետք է իրականացվի մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի և մաքսային մարմիններում տնտեսվարող սուբյեկտների կողմից ծախսվող ժամանակահատվածի կրճատմամբ: Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ է.

1. Վերանայել մաքսային հսկողության նպատակով ներկայացվող փաստաթղթերի ցանկը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը:

2. Միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի (TIR) շրջանակներում ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների համար սահմանել պարզեցված մաքսային ընթացակարգեր:

3. Մաքսային ձևակերպումների ժամանակ կիրառել բանկային երաշխիքի տրամադրման մեխանիզմը:

4. Ապահովել տարբերակված մոտեցում տնտեսվարող սուբյեկտների միջև` սահմանելով առավել պարզեցված ընթացակարգեր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար:

Ակնկալվող արդյունք. մաքսային ընթացակարգերի պարզեցման շնորհիվ ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում:

 

.______________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                   |Կատարման    |

|   |                                             |ժամկետը     |

|___|_____________________________________________|____________|

|22.|ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի  |  2009 թ.   |

|   |թիվ 1930-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, |II եռամսյակ |

|   |նպատակ ունենալով պարզեցնել Միջազգային        |            |

|   |ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի (TIR) |            |

|   |շրջանակներում ապրանքներ փոխադրող             |            |

|   |տրանսպորտային միջոցների տեղաշարժը ՀՀ         |            |

|   |մաքսային սահմանով:                           |            |

|___|_____________________________________________|____________|

|23.|«Մաքսային հայտարարագրում փոփոխությունների և  |   2009 թ.  |

|   |լրացումների վերաբերյալ ճշգրտումների փաստաթղթի|II եռամսյակ |

|   |ձևը  հաստատելու մասին» պետական եկամուտների   |            |

|   |կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ներկայացում |            |

|___|_____________________________________________|____________|

|24.|«Անմաքս առևտրի  խանութների պահեստի և  առևտրի |   2009 թ.  |

|   |սրահի ապրանքների շարժի հաշվառման կարգը       |II եռամսյակ |

|   |կարգը սահմանելու մասին» պետական եկամուտների  |            |

|   |կոմիտեի նախագահի հրամանի նախագծի մշակում     |            |

|___|_____________________________________________|____________|

|25.|Հատուկ ծրագրային համակարգերի ներդրում, որոնց |   2010 թ.  |

|   |միջոցով հնարավոր կլինի մշտապես մոնիտորինգի   |II  եռամսյակ|

|   |ենթարկել մաքսային ձևակերպումների             |            |

|   |ժամանակահատվածը` կրճատելով ավելորդ ժամանակը  |            |

|___|_____________________________________________|____________|

|26.|Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի        |   2010 թ.  |

|   |ներդրում և  կիրառում                         |III եռամսյակ|

|___|_____________________________________________|____________|

|27.|Միասնական խորհրդատվական կենտրոնի ստեղծում,   |   2010 թ.  |

|   |որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի       |I եռամսյակ  |

|   |տնտեսվարող սուբյեկտներին մաքսային            |            |

|   |ընթացակարգերի և  տեղեկատվական տեխնոլոգիաների |            |

|   |հարցում                                      |            |

|___|_____________________________________________|____________|

|28.|Արտաքին տնտեսական գործունեություն            |   2010 թ.  |

|   |իրականացնողների կողմից ներկայացվող           |II եռամսյակ |

|   |փաստաթղթերի ցանկի և  բովանդակության          |            |

|   |համապատասխանեցում միջազգային չափանիշներին    |            |

|___|_____________________________________________|____________|

|29.|«Մեկ կանգառ» սկզբունքի ներդրում, որը թույլ   |   2010 թ.  |

|   |կտա բոլոր մարմինների կողմից անցկացվող        |IV եռամսյակ |

|   |հսկողությունները իրականացնել նույն վայրում և |            |

|   |նույն պահին                                  |            |

|___|_____________________________________________|____________|

|30.|Մաքսատների և  մաքսային պահեստների միջև       |   2010 թ.  |

|   |տեղեկատվության փոխանակման համար մեկ միասնական|IV եռամսյակ |

|   |էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում   |            |

|___|_____________________________________________|____________|

|31.|Բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար առավել|   2012 թ.  |

|   |պարզեցված ընթացակարգերի սահմանում            |II եռամսյակ |

.______________________________________________________________.

 

VI. ՍԿԶԲՈՒՆՔ. Այլ մարմինների հետ արդյունավետ համագործակցության

ապահովում

 

Մաքսային մարմինները մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության, ինչպես նաև մաքսային վճարների հավաքագրման և ՀՀ պետական բյուջե փոխանցման գործընթացն իրականացնելիս կարևորում են համագործակցությունը այլ պետական մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Այս տեսանկյունից կարևոր է տեղեկատվության փոխանակման նոր արդյունավետ միջոցների ներդրումը: Մասնավորապես.

1. Նոր տեղեկատվական համակարգերի ու ցանցերի ներդնում և կիրարկում:

2. Պետական մարմինների հետ, ըստ իրավասությունների շրջանակի, (օրինակ. իրավապահ մարմինների հետ` մաքսանենգության դեպքերի բացահայտում կամ բացահայտումից հետո հետագա ընթացք, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ` ապրանքների իրացման գործողություններ և այլն) համագործակցություն և համագործակցության արդյունքում պետական մարմինների միջև միասնական տեղեկատվական բազայի ձևավորում:

3. Մաքսային գործին առնչվող տեղեկությունների փոխանակման նպատակով օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ համագործակցություն և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրերի ստացում:

4. Այլ երկրների մաքսային ծառայությունների հետ համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի կնքում, ինչը հնարավորություն կընձեռի պարբերաբար տեղեկատվություն փոխանակել նրանց հետ:

5. Մաքսային կոնվենցիաներին միացում, միջազգային կազմակերպությունների հետ մաքսային համագործակցության ակտիվացում:

Ակնկալվող արդյունք. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման շնորհիվ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում:

 

.______________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                   |Կատարման    |

|   |                                             |ժամկետը     |

|___|_____________________________________________|____________|

|32.|Իտալիայի Հանրապետության մաքսային ծառայության |  2009 թ.   |

|   |հետ միջկառավարական համաձայնագրի ստորագրում   |II եռամսյակ |

|___|_____________________________________________|____________|

|33.|Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային        |  2009 թ.   |

|   |ծառայության հետ միջկառավարական համաձայնագրի  |II եռամսյակ |

|   |նախագծի շուրջ բանակցություններ               |            |

|___|_____________________________________________|____________|

|34.|Ֆրանսիայի Հանրապետության մաքսային ծառայության|  2009 թ.   |

|   |հետ միջկառավարական համաձայնագրի նախագծի շուրջ|II եռամսյակ |

|   |բանակցություններ                             |            |

|___|_____________________________________________|____________|

|35.|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային|  2009 թ.   |

|   |ծառայության հետ միջկառավարական համաձայնագրի  |III եռամսյակ|

|   |նախագծի շուրջ բանակցություններ               |            |

|___|_____________________________________________|____________|

|36.|Միացյալ Արաբական Էմիրությունների մաքսային    |  2009 թ.   |

|   |ծառայության հետ միջկառավարական համաձայնագրի  |IV եռամսյակ |

|   |նախագծի շուրջ բանակցություններ               |            |

|___|_____________________________________________|____________|

|37.|Նոր տեղեկատվական համակարգերի ու ցանցերի      |  2010 թ.   |

|   |ներդրում և  կիրառում                         |I եռամսյակ  |

|___|_____________________________________________|____________|

|38.|Լիտվայի Հանրապետության մաքսային ծառայության  |  2010 թ.   |

|   |հետ միջկառավարական համաձայնագրի նախագծի շուրջ|I եռամսյակ  |

|   |բանակցություններ                             |            |

|___|_____________________________________________|____________|

|39.|Մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում այլ  |  2010 թ.   |

|   |երկրների մաքսային ծառայությունների           |I եռամսյակ  |

|   |համապատասխան ստորաբաժանումների հետ           |            |

|   |տեղեկատվության փոխանակման համաձայնագրերի     |            |

|   |կնքում                                       |            |

|___|_____________________________________________|____________|

|40.|Թաիլանդի Թագավորության հետ միջկառավարական    |  2010 թ.   |

|   |համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ  |II եռամսյակ |

|___|_____________________________________________|____________|

|41.|Կիոտոյի վերանայված կոնվենցիային միացում      |  2010 թ.   |

|   |                                             |II եռամսյակ |

|___|_____________________________________________|____________|

|42.|Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ       |  2010 թ.   |

|   |միջկառավարական համաձայնագրի շուրջ            |IV եռամսյակ |

|   |բանակցություններ                             |            |

|___|_____________________________________________|____________|

|43.|Համագործակցել Վրաստանի հետ ՀՀ և  Վրաստանի    |  2012 թ.   |

|   |մաքսային սահմանին համատեղ մաքսային կետ       |IV եռամսյակ |

|   |ստեղծելու ուղղությամբ                        |            |

|___|_____________________________________________|____________|

|44.|Սահմանների կառավարման արդյունավետության      |  2011 թ.   |

|   |բարձրացման նպատակով պետական տարբեր մարմինների|IV եռամսյակ |

|   |միջև  միասնական տեղեկատվական բազայի          |            |

|   |ձևավորում                                    |            |

|___|_____________________________________________|____________|

|45.|Իսրայելի Պետության հետ միջկառավարական        |  2012 թ.   |

|   |համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ  |I եռամսյակ  |

.______________________________________________________________.

 

VII. ՍԿԶԲՈՒՆՔ. Մաքսային մարմինների տեխնիկական վերազինումը

 

Բարձրորակ և արդյունավետորեն գործող մաքսային ծառայություն ունենալու պայմաններից մեկը ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մաքսատների մաքսատների ու մաքսային կետերի ստեղծումն է և դրանց աշխատանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Նպատակի իրագործման համար, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և թողունակությունը, անհրաժեշտ է.

1. Բոլոր մաքսային կետերում և մաքսային պահեստներում ստեղծել բեռնարկղային հրապարակներ և տեղադրել տրանսպորտային միջոցները զննող սկաներներ, ռենտգեն, ռադիոակտիվ կամ օզոնային շերտը քայքայող նյութեր հայտնաբերող սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, սարքավորումները գործարկելու համար վերապատրաստել համապատասխան մասնագետներ:

2. Մաքսային համակարգում ներդնել տրանսպորտային միջոցների հսկողության այնպիսի համակարգ, որը ղեկավարվի մեկ կենտրոնի կողմից և հսկողություն իրականացնի ՀՀ մուտք գործող կամ տարանցիկ մաքսային ռեժիմով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

3. Վերադաս մաքսային մարմնում ներդնել տարածքային մարմինների աշխատանքները տեսանելի դարձնող այնպիսի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով հսկողություն կսահմանվի մաքսային ձևակերպումների և ապրանքների զննման գործընթացների նկատմամբ:

4. Ռիսկային ապրանքների դասակարգման և փորձաքննության նպատակով մաքսային լաբորատորիաների ստեղծում:

5. Մաքսային զննման և պահպանման տարածքների ստեղծում, որտեղ կիրականացվեն մանրակրկիտ զննման, ապրանքների նույնականացման և պատասխանատու պահպանության գործընթացները:

6. Տեխնիկական վերազինման պահանջների առումով մաքսային ծառայության կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատում, վերազինման ուղղությամբ ներդրումային քաղաքականության վերանայում:

Ակնկալվող արդյունք. միջազգային չափանիշներին համապատասխան մաքսային ձևակերպումների վայրերի և հսկողության գոտիների ստեղծում:

 

.______________________________________________________________.

|N  |      Միջոցառման անվանումը                   |Կատարման    |

|   |                                             |ժամկետը     |

|___|_____________________________________________|____________|

|46.|Վերադաս մաքսային մարմնում ներդնել տարածքային |  2009 թ.   |

|   |մարմինների աշխատանքները տեսանելի դարձնող     |II եռամսյակ |

|   |էլեկտրոնային համակարգ                        |            |

|___|_____________________________________________|____________|

|47.|Մաքսանենգության դեմ պայքարի ստորաբաժանումների|  2009 թ.   |

|   |վերազինում այդ բնագավառի արդիական սարքերով և |II եռամսյակ |

|   |սարքավորումներով                             |     և      |

|   |                                             |շարունակական|

|___|_____________________________________________|____________|

|48.|Մաքսային զննման և  ապրանքների պահպանման      |  2009 թ.   |

|   |տարածքների ստեղծում                          |IV եռամսյակ |

|___|_____________________________________________|____________|

|49.|Ստեղծել բեռնարկղային հրապարակներ բոլոր       |  2010 թ.   |

|   |սահմանային մաքսային կետերում և  մաքսային     |I եռամսյակ  |

|   |պահեստներում:                                |            |

|___|_____________________________________________|____________|

|50.|Մաքսային կետերում և  մաքսային պահեստներում   |  2010 թ.   |

|   |տեղադրել տրանսպորտային միջոցները զննող       |I եռամսյակ  |

|   |սկաներներ, ռենտգեն, ռադիոակտիվ կամ օզոնային  |            |

|   |շերտը քայքայող նյութեր հայտնաբերող           |            |

|   |սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ:       |            |

|___|_____________________________________________|____________|

|51 |

(51-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 թիվ 129-Ն             |

|___|_____________________________________________|____________|

|52.|Մաքսային համակարգում ներդնել տրանսպորտային   |  2012 թ.   |

|   |միջոցների ղեկավարման հսկողության համակարգ,   |I եռամսյակ  |

|   |որով հսկողություն կսահմանվի հանրապետության   |            |

|   |տարածքով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների |            |

|   |նկատմամբ:                                    |            |

.______________________________________________________________.

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Այս փաստաթղթի նպատակն է նախանշել այն բոլոր աշխատանքները, որ պետք է իրականացվեն առաջիկա 4 տարիների ընթացքում վարչարարությունը բարելավելու նպատակով: Փաստաթուղթը կազմվել է հետևյալ կերպ. նախ ներկայացվել են այն 7 հիմնական սկզբունքները, որոնց անհրաժեշտ է հետևել մաքսային վարչարարությունը կատարելագործելու համար, այնուհետև ներկայացված են այն քաղաքականությունները, որոնց իրականացման միջոցով հնարավոր կլինի հասնել սահմանված նպատակներին և դրանից հետո միայն ներկայացված են կոնկրետ միջոցառումներ, որոնք բխում են այդ քաղաքականություններից: Ընդհանուր առմամբ ստացվել է 52 միջոցառում, որոնք պետք է իրականացվեն մինչև 2012 թվականի ավարտը:

Աղյուսակի 25, 27, 37, 43, 44, 46, 47, 48, 49, 50, 51, 52, կետերով նշված գործողությունները հնարավոր կլինի իրականացնել ֆինանսական, այդ թվում այլընտրանքային աղբյուրների ներգրավման արդյունքում:

Փաստաթուղթը քննարկվել է մաքսային ծառայության, ինչպես նաև հանրության, հատկապես գործարար միջավայրի շրջանակներում: Փաստաթղթի հիմնական դրույթները ներկայացվել են լրատվամիջոցներով և բազմիցս քննարկման առարկա են դարձել հեռուստահաղորդումների ընթացքում: Փաստաթուղթը թարգմանված է նաև անգլերեն: Ընդ որում և հայերեն, և անգլերեն տարբերակները տեղադրված են մաքսային ծառայության ինտերնետային կայքում: Փաստաթղթի անգլերեն տարբերակը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին և Եվրոպական հանձնաժողովի` հարկային և մաքսային հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը: Փաստաթուղթը լայնորեն քննարկվել է Համաշխարհային բանկի` ՀՀ կատարած առաքելության ժամանակ:

Փաստաթղթով նախատեսված են մի շարք բազմակողմանի փոփոխություններ: Դրանք վերաբերում են օրենսդրական դաշտին, մաքսային ընթացակարգերին, կադրային քաղաքականությանը, աշխատանքների կազմակերպմանը` ընդհուպ մինչև տեխնոլոգիական բնույթի փոփոխությունները ու նոր տեխնիկական լուծումները:

Ենթադրվում է, որ փաստաթղթում ներկայացված միջոցառումների կատարման ընթացքը պետք է մշտապես ուշադրության ներքո լինի` ենթարկվելով մոնիտորինգի ըստ համապատասխան միջոցառումների ժամանակացույցի:

 

(4-րդ հավելվածը լրաց. 14.05.09 թիվ 527-Ն, 25.02.10 թիվ 185-Ն 17.02.11 թիվ 129-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2008
N 941-Ն
Որոշում