Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ...

01.07.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2009  -ից մինչեւ   01.07.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.07.15 թվականից` 02.12.14 թիվ 47-Ն որոշում)

i

603.0015.140109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 15-Ն

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 15-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված վերացանքը» թիվ 001 տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ցանված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները, ներառյալ ոչնչացված աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք): Այն դեպքում, երբ տեղի է ունեցել գարնանացան մշակաբույսերի ոչնչացում և կատարվել է վերացանք, ոչնչացված տարածությունում ցանված նախնական մշակաբույսը հաշվետվությունից հանվում է և տվյալ տարածքը ցույց է տրվում նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների կազմում: Գարնանացանի ոչնչացված այն տարածությունները, որոնց վրա վերացանք չի կատարվել, հաշվետվության տվյալներից չեն հանվում:

6. Թիվ 001 տողում ցույց չեն տրվում հետևյալ ցանքերը.

- շարահերկ մշակաբույսերի միջշարքային ցանքերը,

- կանաչ կերերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը,

- բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքերը,

- կանաչ պարարտացման նպատակով ցանված մշակաբույսերի ցանքերը:

7. «Հացահատիկներ և ընդեղեններ, ներառյալ հատիկի համար ցանված վիկան, լյուպինը և սերադելլան» թիվ 002 տողում, լրացվում է գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, կորեկի, հաճարի, հատիկի համար, եգիպտացորենի, ոլոռի, լոբու, ոսպի և սիսեռի ցանքատարածությունների հանրագումարը:

8. Թիվ 002 տողում ցույց չեն տրվում կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասուններին արածացնելու նպատակով ցանված եգիպտացորենի ցանքատարածությունները: Բացի այդ, նույն տողում չի հաշվառվում նաև կանաչ վիճակում պատիճներով հավաքվող ընդեղենների ցանքատարածությունները, որոնք հաշվի են առնվում «Ընդամենը բանջարեղեն» թիվ 009 տողի հանրագումարում:

9. «Տեխնիկական մշակաբույսեր»` թիվ 007 տողում լրացվում են ծխախոտի, կտավատի, խորդենու, չամանի և այլ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը:

10. «Կարտոֆիլ»` թիվ 008 տողում լրացվում են կարտոֆիլի գարնանային և ամառային բոլոր տնկումները:

11. «Ընդամենը բանջարեղեն»` թիվ 009 տողում, ընդհանուր գումարով լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերի, ներառյալ սերմ ստանալու նպատակով կատարված ցանքերի ու տնկումների հանրագումարը:

12. Այն բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 010-018 տողերում, լրացվում են «այլ բանջարեղեն»` թիվ 019 տողում:

13. «Պարենային բոստան»` թիվ 020 տողում լրացվում են ձմերուկի և սեխի ցանքերը:

14. «Կերային մշակաբույսեր»` թիվ 021 տողում լրացվում են ընթացիկ տարում ցանված բոլոր տեսակի կերային մշակաբույսերի ցանքերը (կերի արմատապտուղներ, ցանքեր սիլոսի համար, եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար, բոլոր տեսակների միամյա խոտերի ցանքերը ներառյալ աշնանը կանաչ կերի համար ցանված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը ներառյալ աշնանը կատարված բազմամյա խոտաբույսերի մաքուր ցանքերը և այլն): Այս տողում չեն լրացվում նախորդ տարիներին ցանված բազմամյա մշակաբույսերի ցանքերը:

15. «Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր»` թիվ 022 տողում լրացվում են, միայն ամբողջովին ոչնչացած աշնանացանի ցանքերը: Մասամբ ոչնչացած աշնանացանի ցանքերը, եթե նրանց վրա գարնանացան չի կատարվել, այս տողում չեն լրացվում:

16. «Ոչնչացված աշնանացանի տարածության վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք»` թիվ 023 տողով լրացվում են միայն ոչնչացված աշնանացանի տարածքների վրա կատարված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության              |

|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական             |

|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման      |

|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի                 |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և        |մինչև  ապրիլի 7-ը,  |

|ծառայության մարզային    |քաղաքապետարանները          |մայիսի 7-ը,         |

|գործակալություն կամ     |(թաղապետարանները)          |հունիսի 7-ը         |

|տարածքային բաժանմունք   |                           |                    |

|                        |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |       3-ԳՏՀ        |

|                           (անվանումը)              |                    |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |   Հանրապետության   |

|                                    (փոստային դասիչ)|   վիճակագրության   |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|համարը                                              |24 դեկտեմբերի 2008թ.|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I | թիվ 15-Ն որոշմամբ  |

|ծածկագիրը                                           |                    |

|                                                    |                    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|____________________|

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |     Չլրացնել   \|/ |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |____________________|

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|                                                    |                    |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Առ 1-ը ______________200__թ.

 

(աճողական, աշխատանքների սկզբից)

.___________________________________________________________.

|          Ցուցանիշի անվանումը           | Տողի  | Ընդամենը,|

|                                        |համարը |  հեկտար  |

|________________________________________|_______|__________|

|                        Ա               |   Բ   |     1    |

|________________________________________|_______|__________|

|Ընդամենը գարնանացան, ներառյալ ոչնչացված |       |          |

|աշնանացանի վրա կատարված վերացանքը       |  001  |          |

|________________________________________|_______|__________|

|     այդ թվում`                         |       |          |

|հացահատիկային և  հատիկաընդեղենային      |       |          |

|մշակաբույսեր, ներառյալ հատիկի համար     |       |          |

|ցանված վիկան, լյուպինը և  սերադելլան    |  002  |          |

|________________________________________|_______|__________|

|     որից`                              |       |          |

|         ցորեն                          |  003  |          |

|________________________________________|_______|__________|

|         գարի                           |  004  |          |

|________________________________________|_______|__________|

|         այլ հացահատիկային              |  005  |          |

|         մշակաբույսեր                   |       |          |

|________________________________________|_______|__________|

|         հատիկաընդեղենային              |  006  |          |

|         մշակաբույսեր                   |       |          |

|________________________________________|_______|__________|

|Տեխնիկական մշակաբույսեր                 |  007  |          |

|________________________________________|_______|__________|

|Կարտոֆիլ                                |  008  |          |

|________________________________________|_______|__________|

|Ընդամենը`  բանջարեղեն *)                |  009  |          |

|________________________________________|_______|__________|

|որից`                                   |  010  |          |

|    կաղամբ                              |       |          |

|________________________________________|_______|__________|

|    վարունգ                             |  011  |          |

|________________________________________|_______|__________|

|    լոլիկ                               |  012  |          |

|________________________________________|_______|__________|

|    սեղանի ճակնդեղ                      |  013  |          |

|________________________________________|_______|__________|

|    սեղանի գազար                        |  014  |          |

|________________________________________|_______|__________|

|    գլուխ սոխ                           |  015  |          |

|________________________________________|_______|__________|

|    սխտոր                               |  016  |          |

|________________________________________|_______|__________|

|    պղպեղ                               |  017  |          |

|________________________________________|_______|__________|

|    բադրիջան                            |  018  |          |

|________________________________________|_______|__________|

|    այլ բանջարեղեն                      |  019  |          |

|________________________________________|_______|__________|

|Պարենային բոստան                        |  020  |          |

|________________________________________|_______|__________|

|Կերային մշակաբույսեր                    |  021  |          |

|________________________________________|_______|__________|

|Ոչնչացել են աշնանացան մշակաբույսեր      |  022  |          |

|________________________________________|_______|__________|

|Ոչնչացված աշնանացանի տարածության վրա    |       |          |

|կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանք|  023  |          |

.___________________________________________________________.

 

*) 10-19 տողերը լրացվում են վերջին հաշվետվությունում

 

    Ղեկավար                _________________ ________________________

                           (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

    Լրացնող                _________________ ________________________

    (գլխավոր հաշվապահ      (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

___________________ «__» _________200__թ.

(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _________@___________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.12.2008
N 15-Ն
Որոշում