(ուժը կորցրել է 07.10.14 թիվ 35-Ն որոշում)
i
603.0020.140109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 01 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 20-Ն
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՀԱՎԵԼՎԱԾ) ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (հավելված) տարեկան» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2008 թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 20-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՀԱՎԵԼՎԱԾ) ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (հավելված) տարեկան պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»` թիվ 1, որից «ցորեն»` թիվ 2, «տարեկան»` թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:
5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:
6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.
7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի` այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»` թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»` թիվ 46 սյունակում:
8. «Տեխնիկական մշակաբույսերը»` թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:
9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»` թիվ 29, «Պարենային - բոստանային մշակաբույսեր»` թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային - բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»` թիվ 31 սյունակում` ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:
10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»` թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսական բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):
11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»` թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսական բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:
12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների` զբաղեցրած ցանքերը:
13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):
14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը, հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:
15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:
16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»` թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):
17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների` բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:
18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության |
|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական |
|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման |
|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և | մինչև հունիսի 7-ը |
|ծառայության մարզային |քաղաքապետարանները | |
|գործակալություն կամ |(թաղապետարանները) | |
|տարածքային բաժանմունք | | |
| | | |
|____________________________________________________|____________________|
| | |
|Ով է ներկայացնում _________________________________ | ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ |
| (անվանումը) | (հավելված) տարեկան |
|Գտնվելու վայրը ____________________________________ | |
| | |
|____________________________________ I_I_I_I_I_I_I | «Հաստատված է» |
| (փոստային դասիչ)| Հայաստանի |
|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | Հանրապետության |
|համարը | վիճակագրության |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) I_I_I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
|ծածկագիրը |24 դեկտեմբերի 2008թ.|
| | թիվ 20-Ն որոշմամբ |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I | |
| |____________________|
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|____________________|
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | Չլրացնել \|/ |
|Հանրապետության արդարադատության նախարարության |____________________|
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
| | |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
200 թ.
(հեկտար)
._________________________________________________________________
| |Ընդամենը| Որից` |լրիվ |Պահպանվել է |
| |ցանված է|________________|ոչնչաց-|աշնանացան |
| |աշնանա- |ցորեն|տարե-|գարի|ված է |գարնանացանի վերջում |
| |ցան | |կան | |մինչև |հատիկի համար |
| |հատիկի | | | |գարնա- |_______________________|_
| |և կանաչ| | | |նացան |ցորեն|տարե-|գարի|Ընդա- |
| |կերի | | | |մշակա- | |կան | |մենը |
| |համար | | | |բույ- | | | |(սյու-|
| | | | | |սերի | | | |նակ |
| | | | | |ցանքի | | | |6+7+8)|
| | | | | |ավարտը | | | | |
| |________|_____|_____|____|_______|_____|_____|____|______|_
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_____|________|_____|_____|____|_______|_____|_____|____|______|_
|Ընդա-| | | | | | | | | |
|մենը | | | | | | | | | |
._________________________________________________________________
________________________________________________________________
| Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ
|______________________________________________________________
| Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր
_|______________________________________________________________
| ցո-|տա-|գա-|վար-|ընդամենը| այդ թվում |եգիպ-|հա-|
| րեն|րե-|րի |սակ |հատիկա- |_______________________|տացո-|ճար|
| |կան| | |ընդեղեն-|ոլոռ|լոբի|սի-|ոսպ|այլ |րենի | |
| | | | |ներ |հա- |հա- |սեռ| |հատի-|հա- | |
| | | | |(սյունակ|տիկի|տիկի| | |կաըն-|տիկի | |
| | | | |15+16+17|հա- |հա- | | |դե- |հա- | |
| | | | |+18+19) |մար |մար | | |ղեն- |մար | |
| | | | | | | | | |ներ | | |
_|____|___|___|____|________|____|____|___|___|_____|_____|___|_
| 10| 11| 12| 13 | 14 | 15 | 16 | 17| 18| 19 | 20 | 21|
_|____|___|___|____|________|____|____|___|___|_____|_____|___|_
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
________________________________________________________________
______________________________________________________________________
Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ
______________________________________________________________________
|տեխնիկական |ընդա- |կարտո-|պարե- |պարե- |
|մշակաբույսեր |մենը |ֆիլի |նային-|նային-|
_________________|______________________|տեխնի-|գարնան|բոստա-|բոստա-|
|ընդամենը |ընդա- |ծխա-|խոր-|կտավ-|այլ |կական |և |նային |նային |
|գարնանա- |մենը |խոտ |դենի|հատ |տեխնի-|մշակա-|ամռան |մշակա-|մշակա-|
|ցան հացա-|հացա- | | | |կական |բույ- |տնկում|բույ- |բույ- |
|հատիկային|հատիկ | | | |մշակա-|սեր | |սեր |սերի |
|և հատի- |(սյու-| | | |բույ- |(սյու-| | |սերմա-|
|կաընդեղե-|նակ | | | |սեր |նակ | | |դաշտեր|
|նային |9+22) | | | | |24+25+| | | |
|մշակա- | | | | | |26+27)| | | |
|բույսեր | | | | | | | | | |
|(սյունակ | | | | | | | | | |
|10+11+12+| | | | | | | | | |
|13+14+20+| | | | | | | | | |
|21) | | | | | | | | | |
|_________|______|____|____|_____|______|______|______|______|______|
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|_________|______|____|____|_____|______|______|______|______|______|
| | | | | | | | | | |
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ |ընդամենը |
________________________________________________________|բանջարանո-|
| բանջարեղեն |ցային |
|_______________________________________________________|մշակա- |
|կա- |այդ |վա- |լո-|սե- |սե- |գլուխ|կա- |սըխ-|այլ |բույսեր |
|ղամբ |թվում`|րունգ|լիկ|ղանի |ղանի|սոխ |նաչ |տոր |բան- |(սյունակ |
|ընդա-|ծաղ- | | |ճակն-|գա- | |ոլոռ| |ջա- |32+34+35+ |
|մենը |կակա- | | |դեղ |զար | | | |րեղեն|36+37+38+ |
| |ղամբ | | | | | | | | |39+40+41) |
|_____|______|_____|___|_____|____|_____|____|____|_____|__________|_
|32 | 33 | 34 | 35| 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 |
|_____|______|_____|___|_____|____|_____|____|____|_____|__________|_
| | | | | | | | | | | |
_____________________________________________________________________
______________________________________________________________________
| Գարնանացան մշակաբույսեր |
|____________________________________________________________________|
|կերային կուլտուրաներ |ընդամենը|ընդամենը|
|__________________________________________________|ընթացիկ |գարնանա-|
|բանջարա-|կերի |ցանքեր |եգիպտա-|ընդամենը|Բազ- |տարում |ցան |
|նոցային |արմատա- |սիլոսի |ցորեն |միամյա |մամյա |ցանված |(սյունակ|
|մշակա- |պտուղներ`|համար |սիլոսի |խոտեր, |խոտերի|կերային |22+28+29|
|բույսերի|ներառյալ |(առանց |և |ներառյալ|մաքուր|մշակա- |+30+31+ |
|սերմա- |շաքարի |եգիպտա-|կանաչ |խոտի և |ցանք |բույսեր |42+43+ |
|դաշտեր |ճակնդեղ |ցորենի)|կերի |կանաչ | |(սյունակ|49) |
| |անասնա- | |համար |կերի | |44+45+ | |
| |կերի | | |համար | |46+47+ | |
| |համար | | |ցանված | |48) | |
| | | | |աշնանա- | | | |
| | | | |ցան | | | |
| | | | |հացահա- | | | |
| | | | |տիկներ | | | |
|________|_________|_______|_______|________|______|________|________|
| 43 | 44 | 45 | 46 | 47 | 48 | 49 | 50 |
|________|_________|_______|_______|________|______|________|________|
| | | | | | | | |
______________________________________________________________________
___________________________________________________________________.
|Անցյալ տարիների |ընդամենը|ընդամենը|ընդամենը|բացի այդ|ընդամենը |
|բազմամյա խոտեր |կերային |ցանքային|ցանքային|բազմամյա|գարնանացան |
|_________________|մշակա- |տարածու-|տարածու-|խոտերի |ցանքերից |
|ընդա-| որից |բույսեր |թյունը |թյունից |ենթացանք|(սյունակ 50)|
|մենը |___________|(սյունակ|200 թ. |(սյունակ| |ցանված է |
| |առ- |կորն-|49+51) |բերքի |55) | |ոչնչացած |
| |վույտ|գան | |տակ |ցանված | |աշնանացանի |
| | | | |(սյունակ|այգամիջ-| |տարածության |
| | | | |9+50+51)|յան | |վրա |
| | | | | |տարածու-| | |
| | | | | |թյուն- | | |
| | | | | |ներում | | |
|_____|_____|_____|________|________|________|________|____________|
|51 | 52 | 53 | 54 | 55 | 56 | 57 | 58 |
|_____|_____|_____|________|________|________|________|____________|
| | | | | | | | |
___________________________________________________________________.
Ղեկավար _________________ ________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
Լրացնող _________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
___________________ «__» _________200__թ.
(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _________@___________