Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

13.11.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2009  -ից մինչեւ   13.11.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 07.10.14 թիվ 39-Ն որոշում)

i

603.0022.140109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 22-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:

6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:

7. «Փաստացի հավաքված բերքը» թիվ 3 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:

8. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» թիվ 5 սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ թիվ 6 սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:

9. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 6 սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:

10. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժին I թիվ 001 տողով լրացվում են ապահով մնացած աշնանացան ցորենի, տարեկանի և գարու, ինչպես նաև գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի և լրիվ հասունացման հատիկի համար եգիպտացորենի տարածությունները, իսկ «Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» թիվ 002 տողով` լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար), հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում են ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում թիվ 5 սյունակում:

11. Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:

12. Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (ոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:

13. 003-005 տողերով լրացվում են «Աշնանացան հացահատիկային մշակաբույսերն ըստ տեսակների»:

14. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 006 - 010 տողերով:

15. Թիվ 011 տողով, լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:

16. Թիվ 013-017 հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ «հատիկաընդեղենային մշակաբույսեր» II բաժնի թիվ 012 տողով` դրանց հանրագումարները:

17. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» III բաժնի թիվ 019-022 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու և կտավհատի տվյալները, թիվ 022` «այլ տեխնիկական մշակաբույսեր» տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:

18. IV բաժնի «Կարտոֆիլ» թիվ 023 տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:

19. V բաժնի «Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 024 տողով (ներառյալ բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտերը)» լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, թիվ 025-037 տողերով` հիմնական բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ըստ տեսակների և նրանց սերմադաշտերի մասին տվյալները:

20. VI բաժնի «Հավաքված է բանջարեղեն պաշտպանված գրունտից (ջերմոց, ջերմատուն և այլն)» թիվ 038 տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:

21. «Հավաքված է սունկ ընդամենը» թիվ 039 տողով լրացվում է աճեցված սունկի վերաբերյալ տվյալները:

22. VII բաժնի «Կերային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 040 տողով լրացվում են 041, 042, 043, 044, 047, 048, 051, 054 տողերի հանրագումարները:

23. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» թիվ 041 և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» թիվ 042 տողերով, լրացվում է անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:

24. «Կերի բոստան» թիվ 043 տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) տվյալները:

25. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» թիվ 044 տողով լրացվում է անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար:

26. «Այդ թվում սիլոսի համար» թիվ 045 տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

27. «Կանաչ կերի համար» թիվ 046 տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

28. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» թիվ 047 տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:

29. «Միամյա խոտեր, ընդամենը» թիվ 048 տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված այն աշնանացանների ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:

30. «Այդ թվում օգտագործված են ա) խոտի համար» թիվ 049 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) թիվ 050 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

31. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը) թիվ 051 տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) Այդ թվում` օգտագործված են խոտի համար» թիվ 052 տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները.

բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 053 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

32. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 054 տողի, առաջին սյունակով, լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) Այդ թվում` օգտագործված են խոտի համար» թիվ 055 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները: «բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 056 տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

33. «Բազմամյա խոտերի սերմի համար, ընդամենը» թիվ 057 տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:

34. «Այդ թվում` ա) առվույտ» թիվ 058 տողով լրացվում է միայն առվույտի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները: բ) Կորնգան» թիվ 059 տողով լրացվում է միայն կորնգանի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:

35. «Ընդամենը ցանքային տարածություն» 060 տողի առաջին սյունակում, լրացվում է թիվ 001, թիվ 012 տողի, թիվ 018 տողի, թիվ 023 տողի, թիվ 024 տողի, թիվ 040 տողի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:

36. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածություններում» թիվ 061 տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:

37. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» թիվ 062 տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները: (Այս տվյալները ընդամենը ցանքային տարածություն թիվ 060 տողի առաջին սյունակում ցույց չի տրվում):

38. «Այդ թվում` օգտագործված են` ա) խոտի համար» թիվ 063 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները: «բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» թիվ 64 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

39. «Բնական խոտհարքներ, ընդամենը» 065 տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերից հնձված տարածությունների և բերքի տվյալները:

40. «Այդ թվում` ա) խոտի համար» թիվ 066 տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները: բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» թիվ 067 տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:

41. «Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» թիվ 068 տողով, առաջին սյունակում, լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերը, որոնց վրա ցանվել է ընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակելը: Սև ցելերը, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին, զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

42. «Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից» թիվ 069 տողով լրացվում է տարբեր պատճառներով չօգտագործված վարելահողերի վրա բնական պայմաններում աճած խոտաբույսերի հավաքված տարածության և բերքի տվյալները:

43. Չօգտագործված վարելահողերից հավաքված խոտաբույսերի տարածությունները ընդամենը կերային մշակաբույսեր թիվ 040 և ընդամենը ցանքային տարածություն թիվ 060 տողերի մեջ չի մտցվում:

44. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» VIII բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:

45. Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ` հնդավորներ և կորիզավորներ), տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:

46. Այգիներում` պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով` համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում` ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):

47. Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):

48. Այս բաժնի 3-րդ և 4-րդ սյունակներում պտուղների, հատապտուղների համախառն բերքը ցույց է տրվում հետևյալ կերպ: Ընդ որում 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի հասած տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ` նաև միջշարքերում կատարված տնկումներից):

49. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը` 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների ներառյալ թթենու մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:

50. «Պտուղ և հատապտուղ ընդամենը» թիվ 070 տողով լրացվում է հնդավոր 071, կորիզավոր 077, ընկուզապտուղ 086 և մերձարևադարձային պտղի 091, և հատապտուղների 097 (ներառյալ թթենու) ընդամենը տարածությունների ու բերքի տվյալների հանրագումարները:

50. ա) «Հնդավորներ, ընդամենը» թիվ 071 տողով լրացվում է խնձորի, տանձի, սերկևիլի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «խնձորենի» թիվ 072 տողով, «տանձենի» թիվ 073 տողով, «սերկևիլենի» թիվ 074 տողով և այլն լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

բ) «Կորիզավորներ ընդամենը թիվ 077 տողով լրացվում է ծիրանենու, դեղձենու, կեռասենու, սալորենու, բալենու, հոնի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ծիրանենի» թիվ 078 տողով, «դեղձենի» թիվ 079 տողով, «կեռասենի» թիվ 080 տողով «սալորենի» թիվ 081 տողով, «բալենի» թիվ 082 տողով, «հոն» թիվ 083 տողով և այլն 084 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

գ) «Ընկուզապտուղներ ընդամենը թիվ 086 տողով լրացվում է ընկուզենու, տխիլենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ընկուզենի» թիվ 087 տողով, «տխիլենի» թիվ 088 տողով և այլն թիվ 089 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները»:

դ) «Մերձարևադարձայիններ ընդամենը թիվ 091 տողով լրացվում է թզենու, նռենու, արքայախնձորենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «թզենի» թիվ 092 տողով, «նռենի» թիվ 093 տողով, «արքայախնձորենի» թիվ 094 տողով և այլն թիվ 095 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

ե) «որից` թթենի» թիվ 098 տողով լրացվում է թթենու տարածությունների և բերքի տվյալները:

51. «Հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն)» թիվ 097 տողով լրացվում է նշված տնկարկների և բերքի տվյալները:

52. «Խաղող, ընդամենը» թիվ 099 տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները:

ա) որից տեխնիկական թիվ 100 տողով լրացվում է տեխնիկական օգտագործման նպատակներով տնկված խաղողի տնկարկների տարածությունները և հավաքված բերքը:

53. Վայրաճ պտուղների տնկարկները և նրանցից հավաքված բերքը ընդամենը պտուղ և հատապտուղ թիվ 070 տողով հաշվի չի առնվում:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության              |

|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական             |

|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման      |

|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի                 |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և        |      մինչև         |

|ծառայության մարզային    |քաղաքապետարանները          |   դեկտեմբերի 7-ը   |

|գործակալություն կամ     |(թաղապետարանները)          |                    |

|տարածքային բաժանմունք   |                           |                    |

|                        |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |                    |

|Ով է ներկայացնում _________________________________ |   ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ   |

|                           (անվանումը)              |    (տարեկան)       |

|Գտնվելու վայրը ____________________________________ |                    |

|                                                    |                    |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |   «Հաստատված է»    |

|                                    (փոստային դասիչ)|     Հայաստանի      |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |   Հանրապետության   |

|համարը                                              |   վիճակագրության   |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|ծածկագիրը                                           |24 դեկտեմբերի 2008թ.|

|                                                    | թիվ 22-Ն որոշմամբ  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|____________________|

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |     Չլրացնել   \|/ |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |____________________|

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|                                                    |                    |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ 200___Թ.

 

.___________________________________________________________________.

|Գյուղատնտեսական      |Տողի |Ճշտ-  |Ընդ-  |Փաստացի     |Բացի  |Միջին|

|մշակաբույսերի        |հա   |ված   |հա-   |հավաքված    |այդ   |բերքը|

|անվանումը            |մարը |ցան-  |նուր  |բերքը,      |հա-   |մեկ  |

|                     |     |քային |բեր-  |ամբողջ տարա-|վաք-  |հեկ- |

|                     |     |տարա- |քահա- |ծությունից  |ված է |տարից|

|                     |     |ծու-  |վաքի  |____________|բերք  |(    |

|                     |     |թյու- |տա-   |սկզբ-|քաշը  |կրկ-  |սյուն|

|                     |     |նը,հա |րածու |նական|վերա- |նակի, |.3 : |

|                     |     |      |թյու- |մուտ-|մշա-  |միջ-  |սյուն|

|                     |     |      |նը,հա |քա-  |կու-  |շար-  |.2)  |

|                     |     |      |      |գրման|մից   |քային |     |

|                     |     |      |      |քաշը,|հետո, |ցան-  |     |

|                     |     |      |      |ցենտ-|ցենտ- |քերից |     |

|                     |     |      |      |ներ  |ներ   |ցենտ- |     |

|                     |     |      |      |     |      |ներ   |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|         Ա           | Բ   |  1   |  2   |  3  |  4   |  5   |  6  |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

| I. Հացահատիկային    |     |      |      |     |      |      |     |

|   մշակաբույսեր,     |001  |      |      |     |      |      |     |

|      ընդամենը       |     |      |      |     |      |      |     |

|        (տող         |     |      |      |     |      |      |     |

|03+04+05+06+07+08+09 |     |      |      |     |      |      |     |

|      +10+11)        |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Աշնանացանից լրիվ     |     |      |      |     |      |      |     |

|ոչնչացվել է մինչև    |002  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|գարնանացան           |     |      |      |     |      |      |     |

|մշակաբույսերի ցանքի  |     |      |      |     |      |      |     |

|ավարտը               |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Աշնանացան ցորեն      |003  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Աշնանացան տարեկան    |004  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Աշնանացան գարի       |005  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Գարնանացան ցորեն     |006  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Գարնանացան տարեկան   |007  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Գարնանացան գարի      |008  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Վարսակ               |009  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Հաճար                |010  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Եգիպտացորեն լրիվ     |011  |      |      |     |      |      |     |

|հասունացման հատիկի   |     |      |      |     |      |      |     |

|համար                |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|II. Հատիկաընդեղենային|012  |      |      |     |      |      |     |

|մշակաբույսեր,        |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

| (տող                |     |      |      |     |      |      |     |

|13+14+15+16+17)      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Ոլոռ, հատիկի համար   |013  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Լոբի, հատիկի համար   |014  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Ոսպ                  |015  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Սիսեռ                |016  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այլ հատիկաընդեղեն    |017  |      |      |     |      |      |     |

|(չինա, մաշ և  այլն)  |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|III.  Տեխնիկական     |     |      |      |     |      |      |     |

|մշակաբույսեր,        |018  |      |      |     |      |      |     |

|ընդամենը  (տող       |     |      |      |     |      |      |     |

|19+20+21+22)         |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Ծխախոտ (հաշվարկային  |019  |      |      |     |      |      |     |

|քաշով)               |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Խորդենի              |020  |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կտավատ               |021  |      |      |     |  X   |  X   |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այլ տեխնիկական       |022  |      |      |  X  |  X   |  X   |  X  |

|մշակաբույսեր         |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|IV. Կարտոֆիլ,        |023  |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|V. Բանջարանոցային և  |     |      |      |     |      |      |     |

|բոստանային           |     |      |      |     |      |      |     |

|մշակաբույսեր,        |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |024  |      |      |     |  X   |      |     |

|(տող                 |     |      |      |     |      |      |     |

|25+27+28+29+30+31+32 |     |      |      |     |      |      |     |

|+33+34+35+36+37)     |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կաղամբ բոլոր տեսակի  |025  |      |      |     |  X   |      |     |

|որից` ծաղկակաղամբ    |026  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Վարունգ              |027  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Լոլիկ                |028  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Սեղանի ճակնդեղ       |029  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Սեղանի գազար         |030  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Գլուխ սոխ            |031  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Սխտոր                |032  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կանաչ ոլոռ           |033  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այլ բանջարեղեն       |034  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Միամյա և  երկամյա    |035  |      |      |     |      |      |     |

|բանջարանոցային       |     |      |      |     |  X   |  X   |     |

|մշակաբույսերի        |     |      |      |     |      |      |     |

|սերմադաշտեր          |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բոստան - պարենային   |036  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բոստանային           |037  |      |      |     |  X   |  X   |     |

|մշակաբույսերի        |     |      |      |     |      |      |     |

|սերմադաշտեր          |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|VI.  Պաշտպանված      |     |      |      |     |      |      |     |

|գրունտի բանջարեղեն   |     |  X   |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|և  սունկ             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Հավաքված է           |038  |      |      |     |  X   |  X   |     |

|բանջարեղեն, ընդամենը |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Հավաքված է սունկ,    |039  |      |      |     |  X   |  X   |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|VII. Կերային         |040  |      |      |  X  |  X   |  X   |  X  |

|մշակաբույսեր,        |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը (տող        |     |      |      |     |      |      |     |

|41+42+43+44+47+48+   |     |      |      |     |      |      |     |

|51+54)               |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կերային              |041  |      |      |     |  X   |      |     |

|արմատապտուղներ (կերի |     |      |      |     |      |      |     |

|ճակնդեղ, շաղգամ և    |     |      |      |     |      |      |     |

|այլն)                |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կերի արմատապտղի      |042  |      |      |     |  X   |  X   |     |

|սերմադաշտեր          |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Կերի բոստան          |043  |      |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Եգիպտացորեն` սիլոսի, |044  |      |      |     |  X   |      |     |

|կանաչ կերի և  սենաժի |     |      |      |     |      |      |     |

|համար (կանաչ մասսա), |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |045  |  X   |  X   |     |  X   |      |     |

|   սիլոսի համար      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|   կանաչ կերի համար  |046  |  X   |  X   |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Սիլոսային            |047  |      |      |     |  X   |      |     |

|մշակաբույսեր (առանց  |     |      |      |     |      |      |     |

|եգիպտացորենի)        |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Միամյա խոտեր,        |048  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |049  |  X   |      |     |  X   |      |     |

|օգտագործված են`      |     |      |      |     |      |      |     |

|   ա) խոտի համար     |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|   բ) կանաչ կերի,    |     |      |      |     |      |      |     |

|սենաժի, խոտալյուրի և |050  |  X   |      |     |  X   |      |     |

|գրանուլ ու բրիկետ    |     |      |      |     |      |      |     |

|ստանալու համար       |     |      |      |     |      |      |     |

|(կանաչ զանգված)      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բազմամյա անծածկույթ  |     |      |      |     |      |      |     |

|խոտերի ընթացիկ տարվա |051  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|ցանք (ներառյալ անցած |     |      |      |     |      |      |     |

|տարվա աշնան ցանածը)  |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |052  |  X   |      |     |  X   |      |     |

|օգտագործված են`      |     |      |      |     |      |      |     |

|  ա) խոտի համար      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  բ) կանաչ կերի,     |     |      |      |     |      |      |     |

|սենաժի, սիլոսի,      |053  |  X   |      |     |  X   |      |     |

|խոտալյուրի և  գրանուլ|     |      |      |     |      |      |     |

|ու բրիկետ ստանալու   |     |      |      |     |      |      |     |

|համար (կանաչ զանգված)|     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բազմամյա խոտերի      |054  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|անցյալ տարիների      |     |      |      |     |      |      |     |

|ցանք, ընդամենը       |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |055  |  X   |      |     |  X   |  X   |     |

|օգտագործված են`      |     |      |      |     |      |      |     |

|  ա) խոտի համար      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  բ) կանաչ կերի,     |     |      |      |     |      |      |     |

|սենաժի, սիլոսի,      |056  |  X   |      |     |  X   |  X   |     |

|խոտալյուրի և  գրանուլ|     |      |      |     |      |      |     |

|ու բրիկետ ստանալու   |     |      |      |     |      |      |     |

|համար (կանաչ զանգված)|     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բազմամյա խոտեր`      |057  |  X   |      |  X  |      |  X   |     |

|սերմերի համար,       |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |058  |  X   |      |  X  |      |  X   |     |

|  ա) առվույտ         |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  բ) կորնգան         |059  |  X   |      |  X  |      |  X   |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Ընդամենը ցանքային    |060  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|տարածությունը 200_թ. |     |      |      |     |      |      |     |

|բերքի տակ (տող       |     |      |      |     |      |      |     |

|1+12+18+23+24+40)    |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Ցանքային             |     |      |      |     |      |      |     |

|տարածությունների     |061  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|ընդհանուր թվից ցանված|     |      |      |     |      |      |     |

|է` այգամիջյան        |     |      |      |     |      |      |     |

|տարածություններում   |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բացի այդ` բազմամյա   |     |      |      |     |      |      |     |

|խոտերի ենթացանք,     |062  |      |  X   |  X  |  X   |  X   |  X  |

|ներառյալ աշնանը      |     |      |      |     |      |      |     |

|կատարած ենթացանքը,   |     |      |      |     |      |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Այդ թվում`           |063  |  X   |      |     |  X   |  X   |     |

|օգտագործված են`      |     |      |      |     |      |      |     |

|  ա) խոտի համար      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  բ) կանաչ կերի,     |     |      |      |     |      |      |     |

|սենաժի, սիլոսի,      |064  |  X   |      |     |  X   |  X   |     |

|խոտալյուրի և  գրանուլ|     |      |      |     |      |      |     |

|ու բրիկետ ստանալու   |     |      |      |     |      |      |     |

|համար (կանաչ զանգված)|     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բնական խոտհարքներ,   |065  |  X   |      |     |  X   |      |     |

|ընդամենը             |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  ա) խոտի համար      |066  |  X   |      |     |  X   |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|  բ) կանաչ կերի,     |067  |  X   |      |     |  X   |      |     |

|սենաժի, սիլոսի,      |     |      |      |     |      |      |     |

|խոտալյուրի և  գրանուլ|     |      |      |     |      |      |     |

|ու բրիկետ ստանալու   |     |      |      |     |      |      |     |

|համար (կանաչ զանգված)|     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Մաքուր ցելերի        |068  |      |  X   |  X  |      |      |     |

|տարածությունը        |     |      |      |     |  X   |  X   |  X  |

|(ներառյալ սիդերալ և  |     |      |      |     |      |      |     |

|կուլիսային, ինչպես   |     |      |      |     |      |      |     |

|նաև  սև  ցելեր)      |     |      |      |     |      |      |     |

|_____________________|_____|______|______|_____|______|______|_____|

|Բացի այդ հավաքված    |069  |  X   |      |     |  X   |  X   |     |

|է խոտ չօգտագործված   |     |      |      |     |      |      |     |

|վարելահողերից        |     |      |      |     |      |      |     |

.___________________________________________________________________.

 

շարունակություն

._______________________________________________________________.

|Տնկարկների           |Տողի |Ընդա-|Այդ    |Փաստացի     |Միջին   |

|անվանումը            |հա-  |մենը |թվում` |հավաքված    |բերքը   |

|                     |մարը |տն-  |տն-    |բերքը,      |մեկ     |

|                     |     |կարկ-|կարկ-  |ցենտներ     |հեկ-    |

|                     |     |ներ, |ներ    |____________|տարից   |

|                     |     |հա   |պտղա-  |ընդա-|այդ   |(սյուն.4|

|                     |     |     |տու    |մենը |թվում`|:       |

|                     |     |     |հասակի,|     |պտղա- |սյուն.2)|

|                     |     |     |հա     |     |տու   |        |

|                     |     |     |       |     |հասակի|        |

|                     |     |     |       |     |տարա- |        |

|                     |     |     |       |     |ծու-  |        |

|                     |     |     |       |     |թյուն-|        |

|                     |     |     |       |     |ներից |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|         Ա           |   Բ |   1 |   2   |  3  |  4   |    5   |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|VIII. Պտուղ և        | 070 |     |       |     |      |        |

|հատապտուղ, ընդամենը  |     |     |       |     |      |        |

|(տող 71+77+86+91+97) |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  հնդավորներ,        | 071 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  ընդամենը           |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  խնձորենի           | 072 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  տանձենի            | 073 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  սերկևիլենի         | 074 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  այլ (նշել)         | 075 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|                     | 076 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  կորիզավորներ,      | 077 |     |       |     |      |        |

|  ընդամենը           |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  ծիրանենի           | 078 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  դեղձենի            | 079 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  կեռասենի           | 080 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  սալորենի           | 081 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  բալենի             | 082 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  հոն                | 083 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  այլ (նշել)         | 084 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|                     | 085 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  ընկուզապտուղներ,   | 086 |     |       |     |      |        |

|  ընդամենը           |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  ընկուզենի          | 087 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  տխիլենի (պնդուկ)   | 088 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  այլ (նշել)         | 089 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|                     | 090 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|մերձարևադարձայիններ, | 091 |     |       |     |      |        |

|ընդամենը             |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  թզենի              | 092 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  նռնենի             | 093 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  արքայախնձոր        | 094 |     |       |     |      |        |

|(կարալյոկ)           |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  այլ (նշել)         | 095 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|                     | 096 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|հատապտուղներ         |     |     |       |     |      |        |

|(թթենի, գետնամորի,   | 097 |     |       |     |      |        |

|ելակ, հաղարջ և       |     |     |       |     |      |        |

|այլն, ներառյալ       |     |     |       |     |      |        |

|պտղատու տնկարկների   |     |     |       |     |      |        |

|միջշարքային          |     |     |       |     |      |        |

|տարածություններում   |     |     |       |     |      |        |

|տնկվածը),  ընդամենը  |     |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  որից` թթենի        | 098 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|IX. Խաղող, ընդամենը  | 099 |     |       |     |      |        |

|_____________________|_____|_____|_______|_____|______|________|

|  որից` տեխնիկական   | 100 |     |       |     |      |        |

._______________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________ ________________________

                           (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

    Լրացնող                _________________ ________________________

    (գլխավոր հաշվապահ      (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

___________________ «__» _________200__թ.

(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _________@___________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.12.2008
N 22-Ն
Որոշում