Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎ ...

01.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2009  -ից մինչեւ   01.07.2019  -ը:
 

(ուժը կորրել է 20.03.2019 թիվ 23-Ն որոշում)

i

603.0025.140109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 25-Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 25-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

5. Հրահանգը կազմված է ձև թիվ 9-գ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան և լրացվում է «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի 200 թ. անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի հիման վրա:

6. «Առկա տնտեսությունների թիվը»` թիվ 1 սյունակում 001-003 տողերով լրացվում է ձև թիվ 3-ում լրացված առկա գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսությունների թիվը:

7. «Անասուն չունեցող տնտեսությունների թիվը»` թիվ 2-7 սյունակներում լրացվում է ձև թիվ 3-ից, ըստ տնտեսությունների խմբերի, տվյալ անասնատեսակը չունեցող տնտեսությունների թիվը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության              |

|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական             |

|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման      |

|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի                 |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և        |մինչև  հաշվետու     |

|ծառայության մարզային    |քաղաքապետարանները          |ժամանակաշրջանին     |

|գործակալություն կամ     |(թաղապետարանները)          |հաջորդող ամսվա 17-ը |

|տարածքային բաժանմունք   |                           |                    |

|                        |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |                    |

|Ով է ներկայացնում _________________________________ |   ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՀ     |

|                           (անվանումը)              |    (տարեկան)       |

|Գտնվելու վայրը ____________________________________ |                    |

|                                                    |                    |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |   «Հաստատված է»    |

|                                    (փոստային դասիչ)|     Հայաստանի      |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |   Հանրապետության   |

|համարը                                              |   վիճակագրության   |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|ծածկագիրը                                           |24 դեկտեմբերի 2008թ.|

|                                                    | թիվ 25-Ն որոշմամբ  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|____________________|

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |     Չլրացնել   \|/ |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |____________________|

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|                                                    |                    |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Առ 1-ը հունվարի 200__ թ.

 

.___________________________________________________________________.

|Տողի  |Ցուցանիշի          |Առկա    |Անասուն չունեցող               |

|հա-   |անվանումը          |տնտեսու-|տնտեսությունների թիվը          |

|մարը  |                   |թյուն-  |_______________________________|

|      |                   |ների    |բոլոր  |խոշոր|կով|խոզ|ոչխար|այծ|

|      |                   |թիվը    |տեսակի |եղջե-|   |   |     |   |

|      |                   |        |       |րավոր|   |   |     |   |

|      |                   |        |       |անա- |   |   |     |   |

|      |                   |        |       |սուն |   |   |     |   |

|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|

|  Ա   |        Բ          |   1    |   2   |  3  | 4 | 5 |  6  | 7 |

|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|

| 001  |Գյուղացիական       |        |       |     |   |   |     |   |

|      |տնտեսություններ    |        |       |     |   |   |     |   |

|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|

| 002  |Բնակչության        |        |       |     |   |   |     |   |

|      |օժանդակ            |        |       |     |   |   |     |   |

|      |տնտեսություններ    |        |       |     |   |   |     |   |

|______|___________________|________|_______|_____|___|___|_____|___|

| 003  |Ընդամենը           |        |       |     |   |   |     |   |

|      |համայնքում         |        |       |     |   |   |     |   |

.___________________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________ ________________________

                           (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

    Լրացնող                _________________ ________________________

    (գլխավոր հաշվապահ      (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

___________________ «__» _________200__թ.

(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _________@___________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.12.2008
N 25-Ն
Որոշում