040.0082.020209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2009 թվականի N 82-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երաշխիքների կիրառման մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու մասին» 1597-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում, 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով և դրանց հոլովաձևերով.
i
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին» բառերով.
3) որոշման 4-րդ կետի «ե» ենթակետում «ժամկետներից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունները` Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը դիվանագիտական ուղիներով փոխանցելու նպատակով» բառերը փոխարինել «Ժամկետներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունները».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ